
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ.
- 25 ՄԵՋԲԵՐՈՒՄ

«Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որեւէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ հուսալքված, ովքեր այսօր հույսի, հավատի ու լավատեսության կարիք ունեն»:
09.04.2008
Հատված նախագահի
երդմնակալության արարողության ժամանակ ելույթից
«Մեր ժողովրդի մի մասը պաշտպանել է այլ թեկնածուների, ու ես հիմա դիմում եմ նրանց: Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջեւ չհասկացվածության պատ կա, կոչ եմ անում, եկեք քանդենք այդ պատը»:
09.04.2008
Հատված նախագահի
երդմնակալության արարողության ժամանակ ելույթից
«Մեր տնտեսության համար 2007 թվականը հաջողված տարիներից մեկն էր: Մենք ձեզ հետ միասին կարողացանք ավելացնել նաեւ պետական բյուջեի մուտքերը, ինչը հնարավորություն տվեց լուծելու որոշակի սոցիալական խնդիրներ: Բայց, կարծում եմ, որ եւ 2007-ը, եւ դրան նախորդող տարիները որոշակիորեն նախապատրաստող ժամանակաշրջան էին, եւ մենք հիմա պետք է ավելի հավակնոտ ծրագրեր ունենանք, պիտի համարենք, որ մեր բարեփոխումների առաջին փուլը ավարտել ենք եւ անցնում ենք երկրորդ փուլին»:
10.04.2008 Հատված կառավարության նիստում նախագահ
Սերժ Սարգսյանի ելույթից
«Ես համարում եմ, որ յուրաքանչյուր երկրի դիվանագետ, իսկ Հայաստանի պարագայում նամանավանդ, իր երկրի առաջամարտիկն է, իր երկրի զինվորը, սպան, գեներալը եւ ոչ պակաս պատասխանատվություն է կրում Հայաստանի սահմանների անառիկության, անվտանգության համար: Ես հորդորում եմ մեր դիվանագետներին` մշտապես հիշել եւ ղեկավարվել այս սկզբունքով... Առաջիկա տարիներին ՀՀ արտաքին քաղաքականությունը, պահպանելով իր փոխլրացման բովանդակությունը, պետք է դառնա ավելի ակտիվ, ավելի նախաձեռնող, եւ մենք պետք է կարողանանք ավելի շատ ներգրավվել միջազգային կյանքում, շարունակել խորացնել մեր հարաբերություններն ինչպես բարեկամ երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ»:
16.04.2008 Հատված ԱԳՆ ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթից
«Բաքվում որոշակի թյուրիմացություն կա` կապված Ադրբեջանի նավթադոլարների, հումքային ռեսուրսների հետ: Մենք պետք է ինքներս մեզ հաշվետու լինենք, նաեւ ուրիշներին բացատրենք, որ փողի ուժով չէ, որ կարելի է պետություն կառուցել, փողի ուժով չէ, որ կարելի է զինված ուժեր ստեղծել: Հայտնի է բոլորիդ, որ տնտեսական ազատությունների վարկանիշային ցանկում Հայաստանը զբաղեցնում է 28-րդ, իսկ Ադրբեջանը` 107-րդ տեղը: Սա արդեն իսկ ինչ-որ բանի մասին խոսում է: Մասնագետների գնահատականով, Ադրբեջանում կան զինված ստորաբաժանումներ, իսկ Հայաստանում` զինված ուժեր: Եւ եթե ադրբեջանցիներին թվում է, թե զուտ դոլարով կարելի է կարճ ժամանակում բանակը դարձնել մարտունակ եւ այդ բանակի օգնությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ապա նրանք չարաչար սխալվում են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության փաստն այլեւս անդառնալի է, անշրջելի»:
16.04.2008
Հատված ԱԳՆ ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթից
«Մեր երկրում չեն կարող լինել անհատներ, կառույցներ, որոնք հնարավորություն կունենան ճնշում գործադրել մաքսային մարմինների վրա կամ կարող են մաքսանենգությամբ զբաղվել... Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դժվարությունների առաջին հերթին հանդիպում է փոքր եւ միջին բիզնեսը, որեւէ խոշոր գործարար Հայաստանում խնդիրներ չունի, հատկապես մաքսային համակարգի հետ: Սա ինչ-որ բան պետք է հուշի:
Կրկնում եմ, արտոնյալներ չպետք է լինեն, բոլորի համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, սա է ձեր առաջնահերթ խնդիրը»:
16.04.2008 Հատված մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նախագահի ելույթից
«21-րդ դարում համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական հրամայականը ինտելեկտի եւ գիտելիքների վրա հիմնված հասարակության ձեւավորումն է, որտեղ հիմնական շարժիչները գաղափարներն ու հայտնագործություններն են, եւ դրանք մյուսներից առաջ առօրյա կյանքում ներդնելու ունակությունը: Մենք ցանկանում ենք տեսնել երիտասարդ գիտնականների խրախուսման հստակ օրինակներ, ուզում ենք, որպեսզի առարկայական դառնա գիտության եւ կրթության ինտեգրումը: Դրա համար անհրաժեշտ է սկսել ավելի ակտիվ աշխատել բուհերի հետ բուհական գիտությանը նոր թափ հաղորդելու նպատակով»:
16.04.2008 Հատված ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում նախագահի ելույթից
«Մենք իրավունք չունենք ասել՝ սիրելի ժողովուրդ, ձգեք ձեր գոտիները, սպասեք մի երեք, չորս, հինգ տարի, մինչեւ մենք իրականացնենք երկրորդ սերնդի բարեփոխումները, հետո դուք լավ կապրեք... Խնդիրը, որը պետք է լուծենք, այն է, որ հարկային պետական ծառայությունը պետք է համապատասխանի իր անվանն ու էությանը, բոլորս պետք է գիտակցենք, որ հարկային պետական ծառայությունը կոչված է ծառայություն մատուցել մեր հասարակությանը, ծառայություն մատուցել պետական մարմիններին եւ բիզնեսին: Եթե մենք կարողանանք սա կատարել, կարծում եմ, մեր հիմնական խնդիրները լուծած կլինենք: Պետք է գիտակցենք, որ հարկահավաքությունն արդեն միգուցե ոչ թե նույնիսկ 20-րդ, այլ 19-րդ դարի երեւույթ է: Չպետք է առաջնորդվենք այն գիտակցությամբ, թե բոլորն ուզում են հարկերը թաքցնել, իսկ մենք` իշխանության ներկայացուցիչներս, եկել ու ասում ենք, թե ինչու հարկերը չեք վճարում: Մենք պետք է հասկանանք, որ բիզնեսի համար գործընկեր ենք, եթե կոպիտ ասելու լինենք, փայատեր ենք եւ մեր բաժինը հարկերն են»:
23.04.2008 Հատված հարկային պետական ծառայության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթից
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի օրինաչափ եւ անխուսափելի մասն է: Համայն հայության հայրենիք Հայաստանն իր ջանքերը պատմական արդարության վերականգնման ուղղությամբ պետք է շարունակի բազմապատկված փութաջանությամբ:
Ցեղասպանության դատապարտման հարցում մերժողականությունն ապագա չունի. հատկապես այսօր, երբ աշխարհի բազմաթիվ երկրներ իրենց ձայնն են միացրել ճշմարտության ձայնին»:
24.04.2008 Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի
հիշատակի օրվա կապակցությամբ
«Նոր աչքերով պետք է կարողանալ նայել Հայաստանի տնտեսական իրականությանը: Մեր խնդիրները փոխվել են. մեր տնտեսության հանդեպ ներկայացվող պահանջները եւս: Այսուհետ ֆինանսական կայուն համակարգի տեմպերը գնահատելու համար պատասխանատուներից պահանջվելու է ոչ թե ցուցանիշների համեմատություններ տարածաշրջանի երկրների հետ, այլ փաստեր, թե որքանով է երկրի համակարգը տվյալ ժամանակահատվածում մոտեցել աշխարհի առաջատարների չափանիշներին... Մենք չենք կարողանա լուրջ արդյունքների հասնել, եթե տնտեսական աճը իրենց վրա չզգան մեր բոլոր քաղաքացիները, եթե երկրում ցանկացած ակտիվության կիզակետում լինի միայն Երեւանը: Մենք բոլորս էլ սիրում ենք Երեւանը, բայց Հայաստանը միայն Երեւանը չէ: Հնարավոր չէ գործուն կերպով նպաստել երկրի համաչափ զարգացմանը, եթե մայրաքաղաքից դուրս չլինեն գործարար ակտիվության բեւեռներ»:
24.05.2008
Հատված ֆինանսաբանկային առաջին կոնֆերանսին նախագահի ելույթից
«Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ միջազգային հեղինակության բարձրացմանը զուգընթաց մեզ անհրաժեշտ է գիտական եւ հոգեւոր-մշակութային զարթոնք: Մշակութային կյանքում անհրաժեշտ են խորքային եւ որակական փոփոխություններ: Մեր երկրում բարոյական մթնոլորտի եւ հասարակական իդեալների ձեւավորման մեջ դուք մեծ դեր ունեք: Մտավորականի դերի եւ կերպարի արժեւորումը, վստահ եմ, հրատապ է մեզանում: Եթե մի երկրում դպրոցականները երազում են ոչ միայն իրավաբան ու բիզնեսմեն դառնալու մասին, այլեւ գիտնական ու երաժիշտ, համոզված եմ, որ նման երկրի գործերը բնականոն ընթացք կունենան: Դրա համար նոր սերնդին պետք են օրինակելի գործեր եւ մարդիկ: Այսօր այդ օրինակը դուք եք»:
26.05.2008 Հատված ՀՀ Նախագահի մրցանակների հանձնման արարողության
ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթից
«Այսօր մուտք ենք գործում նոր փոփոխությունների ժամանակաշրջան, եւ գալիք տարիները մեր պետության պատմության մեջ դառնալու են իրապես լուրջ կարեւորություն ունեցող փուլ: Մեզ վիճակված է ամրապնդել մեր երկիրն ու բարենորոգել մեր կյանքը, ունենալ շարունակական զարգացում, որը կանդրադառնա հասարակական հարաբերությունների բոլոր ոլորտներին` քաղաքականության, տնտեսության, մշակույթի ու գիտության բնագավառներին: Համոզված եմ, որ արդյունքները երկար սպասել չեն տալու, դրանք բոլորի համար շոշափելի են լինելու տեսանելի հեռանկարում: Մեր երկիրն ունենալու է փայլուն ապագա, սակայն միայն իշխանությունը չի կարող լինել վաղվա օրվա կերտման միակ պատասխանատուն: Այդ գործում մեր ժողովրդի ամեն մի զավակ անելիք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը մեծ պատիվ է, մեր ժողովրդին ծառայելը` վեհ առաքելություն»:
28.05.2008 Հատված Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձից
«Ես բազմիցս ասել եմ, եւ հիմա էլ այն համոզմունքին եմ, որ մենք պարտավոր ենք համախմբել մեր հասարակության բոլոր ուժերին, որպեսզի կարողանանք նրանց ջանքերն ուղղել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, իսկ որ այդպիսի խնդիրները բազմաթիվ են, կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում: Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կարող ենք համախմբվել, անկեղծորեն հավատում եմ, որ բոլոր երկրներում էլ այս խնդիրը կա, գոյություն ունի, որովհետեւ որեւէ մի ընտրության ժամանակ հարյուր տոկոս քվե որեւէ կուսակցություն, կամ որեւէ անհատ չի ստանում, եւ բնականաբար, հասարակության մեջ մնում են ուժեր, մնում են անհատներ, ովքեր նախ դժգոհ են լինում, եւ երկրորդ` չեն կարեւորում ուրիշների հետ միասին լծվել երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործին: Այս առումով, կարծում եմ, ճիշտ չէ այն պնդումը, թե մենք խորհրդարան ունենք, ինչի համար է անհրաժեշտ Հանրային խորհուրդը: Ես կարծում եմ, մենք պիտք է կարողանանք հասնել նրան, որ հանրությունը, մարդիկ, անհատները ֆորմալ եւ ոչ ֆորմալ ձեւաչափերով կարողանան մասնակցել իրենց հուզող հարցերի քննարկմանը, մասնակցել այն գործընթացներին, որոնք անհրաժեշտ են երկիրն առաջ մղելու համար»:
09.06.2008 Հատված Հանրային խորհրդի ձեւավորման գործընթացի շուրջ
խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթից
«Հասարակական կարգի ցանկացած խախտում պետք է խիստ ու միանշանակ արձագանք ստանա: Սակայն խիստ բառը կոպիտ բառի հոմանիշը չէ: Ձեր գործողությունները պետք է լինեն արհեստավարժ, համարժեք, իրավական առումով անխոցելի: Դուք պաշտպանում եք օրենքը: Ձեր բոլոր գործողությունները պետք է լինեն օրենքով: Օրենքին պետք է տիրապետեք կատարյալ: Անհնար է անօրինական գործողություններով օրինականություն սահմանել: Սա բոլորիս համար շատ հստակ պետք է լինի: Ես համոզված եմ, որ դուք դա կարող եք եւ անելու եք: Վստահ եմ, որ ոստիկանությունը դրա համար ունի բավարար ներուժ... Հավատացեք, ձեզ կհարգեն այն ժամանակ, եթե տեսնեն, որ ոստիկանն ինքն է հարգում իր համազգեստի պատիվը, կհարգեն ու կվստահեն, երբ համոզվեն, որ ոստիկանն անկաշառ է ու ազնիվ, որ նրա հետ հնարավոր չէ անօրինական գործարքի գնալ: Միայն այդ միջոցով է հնարավոր ամրապնդել վստահությունն ու հավատը ոստիկանի նկատմամբ: Իսկական ոստիկանը նա է, ով իր պատիվը շատ ավելի բարձր է դասում, քան ուրիշի հետ գործարքի գնալը»:
13.06.2008 Հատված ՀՀ ոստիկանությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթից
«Իմ մոտեցումը եղել եւ հիմա էլ մնում է նույնը. Հայաստանում տեղի ունեցած հետընտրական զարգացումներից անկախ, մենք պարտավոր էինք եւ հիմա էլ պարտավոր ենք իրականացնել մեր նախընտրական ծրագրերը: Դրանք մեր համոզմունքն են, եւ մենք լիարժեքորեն կատարելու ենք: Մեզ պետք չեն կարճաժամկետ լուծումներ, մեզ պետք չեն ձեւական մոտեցումներ: Կարեւոր է, թե այսօր ինչպիսի հիմքեր են դրվում, եւ կարեւոր է, որ ընդունված որոշումները միտված լինեն ապագային»:
17.06.2008 Հատված ԵԽԽՎ 1609 բանաձեւում ամփոփված առաջարկությունների կատարման ընթացքի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթից
«Մեր երկրի պաշտպանվածության, զինված ուժերի հետագա ամրապնդման, եւ ընդհանարապես, անվտանգության խնդիրներն ինձ համար մշտապես եղել են ամենակարեւորը: Համոզված եղեք, որ իմ եռանդը չի պակասել, ընդհակառակը, ջանքերս կրկնապատկվելու են եւ, ուզում եմ վստահ լինեք, որ թեեւ մենք ունենք բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, սակայն զինված ուժերը երկիրը պաշտպանելու համար միջոցների կարիք չեն ունենալու: Սա ամենեւին չի նշանակում ճոխություն կամ ավելորդություն: Մենք միջոցները արդյունավետ ծախսելու եւ լավագույն արդյունքների հասնելու խնդիր ունենք»:
19.06.2008 Հատված ՊՆ բարձրագույն հրամանատարական կազմի հետ կայացած հանդիպման ժամանակ նախագահի ելույթից
«Քաղաքական ուժերի շրջանում հետընտրական տարաձայնությունները ինձ հնարավորություն են ընձեռել ընդարձակ քաղաքական կոալիցիա ձեւավորել` միավորելով խորհրդարանում ներկայացված հինգ խմբակցություններից չորսը: Այդ կոալիցիայի առաքելության կարեւոր մասը լայնածավալ, ժողովրդավարական ուղղվածություն ունեցող սոցիալական եւ տնտեսական բարեփոխումներն են, որոնք այս պահին իրագործվում են...Պատմությունը դաժան է եղել Հայաստանի նկատմամբ: Մեր ժողովուրդը հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ` թե հեռու, թե մոտ անցյալում: Բայց մենք հաստատակամ ենք, որ մեր երկիրը չպետք է մշտապես խրված մնա անցումային փուլում... Որպես Եվրոպական հարեւանության խանդավառ անդամներից մեկը` Հայաստանն ի վերջո կապացուցի, որ իր ժողովրդավարական կառավարումը անշրջելի է»:
26.06.2008
Հատված Սերժ Սարգսյանի «Ազատ Եվրոպա/Ազատություն»
ռադիոկայանին տված բացառիկ մեկնաբանությունից
«Վստահ եմ, որ այսուհետ հայկական Սփյուռքի յուրաքանչյուր գաղթօջախ իր մեջքին պետության էական հոգածությունն է զգալու, եւ Հայաստանը շատ ավելի գործուն է լինելու մեծ ու փոքր հայ համայնքներում հայապահպանության, մշակութային ու կրթական նախաձեռնություններին աջակցելու հարցում: Մինչ օրս մեծ է եղել Սփյուռքի դերը մեր պետության, մեր տնտեսության կայացման հարցում. եկել է ժամանակը, երբ Հայաստանի ավելացող հնարավորությունները թույլ են տալիս վստահաբար ասել. ո՛չ միայն Սփյուռքը դեր ունի Հայաստանի զարգացման հարցում, այլեւ Հայաստանը մեծ դեր ունի Սփյուռքի խնդիրների լուծման հարցում: Եւ ձեզ հավաստիացնում եմ, որ այսուհետ սա է լինելու Հայաստան-Սփյուռք գործակցության սկզբունքը»:
23.06.2008
Հատված պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաքում գտնվող
նախագահ Սերժ Սարգսյանի՝ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ելույթից
«Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Այն փոխանցվել է Խորհրդային Ադրբեջանին կուսակցական մարմնի ապօրինի որոշմամբ: Որոշման անթաքույց հիմնավորումն այն էր, որ դա կօգնի տարածել համայնավարության եւ Հոկտեմբերյան հեղափոխության գաղափարները դեպի մահմեդական Արեւելք: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը օրենքի շրջանակներում, իսկ հետո եւ` պարտադրված գոյամարտում վաստակել է անկախ պետականության իր իրավունքը, եւ խնդիրը չի կարող ունենալ այդ կարգավիճակը նվազեցնող որեւէ լուծում»:
23.06.2008
Հատված պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ելույթից
«Ես առաջարկում եմ մեր երկրների միջեւ ձեւավորել բնականոն քաղաքական ու տնտեսական հարաբերություններ: Հուսով եմ, այդպիսի հարաբերություններ ստեղծելու համար մեր կառավարությունները կարող են անցնել նոր բաց դռան այս շեմը... Հայաստանն ու Թուրքիան չպետք է լինեն եւ չեն կարող լինել մշտական հակառակորդներ: Ավելի բարգավաճ, փոխշահավետ ապագան Հայաստանի եւ Թուրքիայի, Եվրոպայի, Կասպյան տարածաշրջանի ու ողջ աշխարհի համար պատմական Արեւելք-Արեւմուտք միջանցքի բացումը նպատակ է, որին կարող ենք եւ պետք է հասնենք: Ժամանակն է հաղթահարելու մեզ բաժանող արհեստական պատնեշները եւ աշխատելու ավելի լավ ապագայի համար»
09.07.2008
Հատված Սերժ Սարգսյանի
«Wall Street Journal»-ում տպագրած հոդվածից
«Այսօր հատկապես կարեւոր եմ համարում տեղեկատվական անվտանգության խնդիրները: Մեր հարեւանները հսկայական ծավալներով եւ անընդհատ ապատեղեկատվություն են տարածում ողջ աշխարհով մեկ: Խոսքս ոչ միայն միջազգային մամուլին է վերաբերում, տարբեր հրատարակություններին, այլեւ ինտերնետին, որտեղ Հայոց ցեղասպանությունը մերժող կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը դրվել է պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Ես գիտեմ նաեւ, որ մենք ունենք բազմաթիվ զարգացած երիտասարդներ, գիտնականներ, կազմակերպություններ, ուղղակի սրտացավ քաղաքացիներ, ովքեր հնարավորության սահմաններում արժանի հակահարված են տալիս այս դրսեւորումներին: Այստեղ մեծ է նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների դերը: Բայց, այնուամենայնիվ, այս գործընթացը համակարգման եւ ամենօրյա ղեկավարման կարիք ունի: Եւ ես խորապես համոզված եմ, որ հենց ազգային անվտանգության ծառայությունը կարող է եւ պարտավոր է այս խնդիրներով զբաղվել»:
03.07.2008
Հատված ազգային անվտանգության
ծառայության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ նախագահի ելույթից
«Այսօր մեր երկիրն ու մենք բոլորս նոր մարտահրավերներ ունենք դիմագրավելու, ինչը հնարավոր է միայն սահմանադրության եւ օրենքի նկատմամբ հարգանքի պայմաններում: Մենք մուտք ենք գործել վճռորոշ մի ժամանակահատված, որից պետք է դուրս գանք ավելի օրինապաշտ, ավելի ժողովրդավար ու կազմակերպված»:
05.07.2008
Հատված Սահմանադրության օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից
«Ես առաջարկում եմ, որ մենք մեր աշխատանքներում ղեկավարվենք երկու կարգախոսով. առաջին` ես մի քանի անգամ նշել եմ` Երեւանը պետք է հարմար լինի ապրելու համար: Եւ երկրորդ` Երեւանի խնդիրները պետք է լուծվեն ոչ թե երեւանցիների հաշվին, այլ երեւանցիների համար: ...Երբ խոսում ենք Երեւանի հարմարավետության մասին, անշուշտ, մենք նկատի ունենք նաեւ քաղաքի ճարտարապետական տեսքը, արտաքին տեսքը եւ այս առումով անելիքները չափազանց շատ են: Պետք է շատ խիստ պայքար տանենք քաղաքի ճարտարապետական տեսքի աղճատումների դեմ: Առաջին հերթին պետք է սկսենք նրանից, որ եթե հնարավոր է, վերացնենք անցյալում թույլ տրված սխալները: Այսօր մենք պետք է իսպառ դադարեցնենք կանաչ տարածքներում, մայթերում սնկի պես աճող, այսպես կոչված, «օբյեկտների» կառուցումը: Ինձ համար անընդունելի է, երբ իմ հարցադրմանը, թե ինչու է այստեղ այս բանը կառուցվում, պատասխանում են, որ այդ թույլտվությունը տրվել է երկու, երեք կամ հինգ տարի առաջ: Կատեգորիկ արգելում եմ այսպիսի մոտեցումը»:
09.07.2008
Հատված Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթից
«Այսօր Հայաստանի հասարակության ամենամեծ դժգոհությունը դժգոհությունն է անարդարությունից, իսկ ամենամեծ պահանջը արդարությունն է: Այդ պահանջն առաջին հերթին պետք է բավարարվի դատարաններում: Մեր երկրում վստահության մթնոլորտի ձեւավորման գործում վճռորոշ դեր ունեն դատարաններն ընդհանրապես եւ Վճռաբեկ դատարանը` մասնավորապես: ...Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր դատարաններն ու դատավորները ձեռք բերեն իրական անկախություն: Անկախություն` ֆինանսապես, անկախություն` ազդեցիկ մարդկանցից, անկախություն` պաշտոնյաներից, բայց, միեւնույն ժամանակ, խստիվ հետեւելու եմ, որպեսզի այդ անկախությունն ի չարս չգործադրվի, որ դատավորներին ու դատարաններին չթվա, թե նրանք ընդհանրապես անկախ են, այդ թվում` նաեւ օրենքից»:
10.07.2008
Հատված Վճռաբեկ դատարանի 10-ամյակի առիթով նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ելույթից
«Այսօր մենք իրականում մեկ հիմնական գործ ենք անում. վաղվա Հայաստանն ենք կառուցում: Մեր սերունդներին մենք այլ Հայաստան պիտի թողնենք` զարգացած, ժողովրդավարական ու խաղաղ Հայաստան: Ես ավելի քան վստահ եմ, որ վաղվա Հայաստանի նպատակադրումը պիտի պարզապես արմատավորված լինի յուրաքանչյուրիս մեջ` հողագործի եւ ուսուցչի, շինարարի եւ պետական ծառայողի, գործարարի եւ մտավորականի, բոլորի մեջ:
Հայաստանը` նրա քաղաքացիների եւ աշխարհասփյուռ հայերի հայրենիքն է: Ավելի քան ակնհայտ այս ճշմարտությունը մեզ մի բան է պարտադրում` համատեղ ուժերով ծաղկեցնել հայրենիքը: Խոսքս մասնավորապես ուզում եմ ուղղել մեր գործարարներին եւ բոլոր մեծահարուստ հայերին: Ավելի ակտիվ ու նախաձեռնող եղեք հայրենիքի շենացման ձեր նախաձեռնություններում, սա՛ է իմ խնդրանքը բոլորից»:
14.07.2008
Հատված ՀՀ քաղաքացիներին եւ աշխարհասփյուռ հայորդիներին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձից
ՓՈԽՎԵԼ Է ԷԼՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպես նաեւ ծառայությունների մատուցման կերպը
Այս տարվա փետրվարի 1-ից գործում է էլեկտրական ցանցին միանալու վճարումների նոր կարգ։ Հիշյալ կարգը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ...ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ՝ 3000 ԲՆԱԿԱՐԱՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Պետք է արագացնել նաեւ ճանապարհների նորոգումը
Տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ երեկ լրագրողների հետ հանդիպեց Շիրակի մարզպետ ԼԻԴԱ ՆԱՆՅԱՆԸ։ Առաջիկայում մյուս մարզպետները եւս հիշյալ ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՈՒՐՋ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց ՀՔԴՄ նախագահ, Հանրային խորհրդի կազմակերպական աշխատանքները համակարգող հանձնախմբի անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, մինչ այժմ ի՞նչ է հասցրել անել ձեր հանձնախումբը։
-Անցած ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ասուլիս էր հրավիրել՝ ուշացումով ամփոփելու խորհրդարանի վերջին մեկ տարվա գործունեության արդյունքները։
Հարցերին ի պատասխան՝ գնահատելով նախագահի 100 օրը, Տիգրան Թորոսյանն ...ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 5
ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ գնահատմամբ, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից վերջին շրջանում մտահոգիչ զարգացումներ են արձանագրվում
Երեկ «Տեսակետ» ակումբում, ներկայացնելով իր մտահոգությունները, ...ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 8
Զգացվում է հրաշք պատրաստուկի կարիքը
Վերջերս Նյու Յորքի համալսարանի նյարդաբանական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցներին հաջողվեց ստանալ մի պատրաստուկ, որն առնետների մոտ առաջացնում է հիշողության ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ.
25 ՄԵՋԲԵՐՈՒՄ
«Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որեւէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ ...ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպեց ԿԳ նախարար ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՍԱՐԱԿԱԾԸ ՀԱՏԵՑ
Պատկերավոր այս նախադասությամբ սկսելով ասուլիսը՝ ԿԳ նախարարը ազդարարեց միասնական քննությունների ...ՄԻՇՏ ԵՂԵՔ ԱՌՅՈՒԾ, ՄԵՐ ԱՐԾԻՎՆԵՐ, ՄԻՇՏ ԵԼԵՔ ՎԵՐ
7
29-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից երեք շաբաթ առաջ հայ օլիմպիականները ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից ստացան «Պեկին-2008»-ի մասնակցի հավաստագրեր, ծանոթացան մեր թիմի խորհրդանիշ «Սիմբա» ուրախ կորյունին, ...ԱՄՈԹ ՁԵԶ
1Երեւանի «Բանանցը» ամենախոշոր հաշվով պարտությունն է կրել եվրոպական ակումբային մրցաշարերին հայկական թիմերի մասնակցության պատմության մեջ։ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում ...ՇԱԼՎԱՐԱԹԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել լուրերը, թե այս կամ այն գերատեսչությունում տարբեր պատրվակներով ազատվում են նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի կողմն անցած մարդկանցից։ Եկեք տեսնենք, ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Ինչպես հայտնի է, հեղափոխական շոուներին զուգընթաց, այս օրերին շարունակվում է նաեւ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը։ Երեւանյան փառատոնի նպատակներից մեկն էլ ազգային կինոյի զարգացումն է։
Փառատոնի շրջանակներում ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
1
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ գործունեության հարյուր օրը:
Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ ...Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԽ ԱՆԴԱՄ
Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Եթե Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, ներկայացնում է քաղաքական ուժեր, ապա Հանրային խորհուրդը նույնպես լինելով ներկայացուցչական՝ պետք է ներկայացնի ժողովրդին։ Հանրային ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պյուչը հուլիսի 22-25-ը պաշտոնական այցով կժամանի Երեւան: Այցի նպատակն է խորացնել Հայաստանի եւ Վեհաժողովի համագործակցությունը, աջակցել ԵԽԽՎ 1609 ...ԼՈՒՐՋ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ
Սեփ.լրտվ. 3
«Հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում ընդունելության քննությունների ողջ գործընթացին, բայց կարծես թե շատ քչերին է հետաքրքրում, թե ինչ էր տեղի ունենում մի քանի ամիս առաջ, երբ այսօրվա դիմորդը սովորում ...ԱՅԴ ՋՈՒՐՆ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՍԱՌՆՈՐԱԿ
Սեփ. լրտվ.Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արել է ամեն ինչ, որպեսզի օլիմպիադայի օրերին մեր մարզիկները Պեկինում իրենց զգան գրեթե ինչպես տանը։ Այդ նպատակով ՀԱՕԿ-ի ղեկավարի ցուցումով Չինաստանի մայրաքաղաքում արդեն ...ՆՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
7Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում օգոստոսի 1-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում միտինգ եւ երթ անցկացնելու մասին: Քաղաքապետարանը ...ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
3Երեկ, ժամը 16։00-ին, Հյուսիսային պողոտայից ակտիվիստների մի խումբ պոկվեց ու գոռգոռալով առաջ շարժվեց։ Վեր պարզած ցուցապաստառին գրված էր՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Կանգառներում կանգնած ժողովուրդը ...
ՆՈՐԻՑ ԱՐԳԵԼԵՑԻՆ
ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԵՐԲ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՆՔ ԵՂԵԼ
ԹԻԿՆԱԶՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԱՅԵԼ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ՀԵՇՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1854 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 1874 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոններ հրատարակեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց հայկական դպրոցները մնում են հայ եկեղեցու տնօրինության տակ:
- 1890 Կ. Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում-Գափու»-ի ցույցը:
- 1908 Մահացավ Եղիա Դեմիրճիպաշյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1914 Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:
- 1918 Վ. Ի. Լենինի ստորագրողթյամբ հրապարակվում է Խորհրդային Ռուսաստանի կառավարության որոշումը Ռուսաստանում գոյություն ունեցող հայ բուրժուա-նացիոնալիստական հակահեղափոխական կազմակերպությունների՝ ազգային խորհուրդների, կոմիտեների, պաշտպանության խորհրդի և հայկական բուրժուական այլ կազմակերպությունների լիկվիդացման մասին:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը մտնում են Մեղրի: Զանգեզուրը միացվում է Խորհրդային Հայաստանին:
- 1921 Հայերի կողմից Կ. Պոլսում տապալվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրին:
- 1971 Մահացավ բանաստեղծ Սողոմոն Տարոնցին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

