
ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
- ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ գնահատմամբ, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից վերջին շրջանում մտահոգիչ զարգացումներ են արձանագրվում

Երեկ «Տեսակետ» ակումբում, ներկայացնելով իր մտահոգությունները, նա հատկապես ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի կողմից անընդմեջ կրկնվող ռազմաշունչ եւ միաժամանակ մեր երկիրը վարկաբեկող հայտարարությունների վրա. «Նրանք ամեն ձեւով վարկաբեկում են Հայաստանը, ներկայացնելով այն որպես մարդկության դեմ չարիք եւ այս հանգամանքի հետ ես կապում եմ նաեւ որոշ ներքին գործընթացներ։ Չգիտեմ, այն մարդիկ, ովքեր ստորագրահավաք են նախաձեռնել Ռ.Քոչարյանին Հաագայի դատարան հանձնելու գործընթացով, գիտակցո՞ւմ են դա»։
Ըստ բանախոսի, այդ նախաձեռնությունը լիովին համապատասխանում է ադրբեջանական ծրագրերին. «Բազմիցս, եթե հետեւել եք իրենց մամուլին, նաեւ ադրբեջանական պաշտոնյաների հայտարարություններին, խոսվել է այն մասին, որ Հայաստանի պաշտոնյաներին պետք է կանգնեցնել Հաագայի տրիբունալի առջեւ։ Դա նշանակում է փաթեթը, որը ունեն նրանք եւ որը հիմնված է կեղծիքների վրա եւ հիմնավորում է, թե հայերը ցեղասպան են, էթնիկական զտումներ են իրականացրել, դատարանին ներկայացնելիս միաժամանակ հնարավորություն կունենան հղում կատարել եւ ասել, որ Հայաստանի ժողովուրդն էլ է հոգնած այս անձերից կամ անձից»։
Բնականաբար այդ քայլը ուղղված չէ Ռ.Քոչարյանի դեմ. «Դա քայլ է, որ ուղղված է Հայաստանի, Ղարաբաղի եւ մեր շահերի դեմ։ Մենք շատ լավ գիտենք, որ Հաագայի դատարանը քաղաքական դրդապատճառներով առաջնորդվող մարմին է։ Մենք շատ լավ դա տեսանք, երբ տեղի ունեցան դատավարությունները՝ կապված Հարավսլավիայում հակամարտությունների եւ էթնիկական զտումների հետ»։
Ռուսաստանի տնտեսական շահերը մեր տարածաշրջանում, ըստ բանախոսի, եւս որոշ մտահոգիչ շեշտադրումներ են մտցնում խնդրի կարգավորման գործընթացում։ ՌԴ նախագահի Բաքու կատարած այցի ժամանակ ստորագրված փաստաթուղթը, որտեղ նշվում է տարածքային ամբողջականության սկզբունքը, այդ է վկայում։ Ռուսաստանը փորձում է էներգակիրների հոսքը դեպի Արեւմուտք իր տարածքով ապահովել, որի հետեւանքով որոշ տնտեսական լծակներ է ձեռք բերում. «Բայց արդյունքը այն է, որ դա տեղի է ունենում մեր հաշվին։ Մի տեսակ բոլոր խաղացողները շահում են, եւ մենք ենք տուժում»։
Սակայն դաշնակից պետությունից պահանջել բաներ, ինչը ինքներս չենք անում, չենք կարող։ Իսկ ի՞նչ է անհրաժեշտ անել. «Պետք է միջպետական պայմանագիր կնքվեր ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ։ Առաջին՝ սրանով մենք ընդունում ենք նրան որպես իրավահավասար սուբյեկտ, որը անուղղակի ճանաչում է։
Երկրորդ՝ քանի դեռ ԼՂՀ-ն ճանաչված չէ եւ չի մասնակցում բանակցություններին, Հայաստանը կարող է ներկայացնել նրա շահերը, բայց այն շրջանակում, որով լիազորված է ԼՂՀ-ի իշխանության կողմից։ Դա միանգամից ճկունություն կտար գործընթացին եւ Հայաստանին չեն կարող ճնշել այն հարցերում, որտեղ ԼՂՀ-ի խնդիրներն են։
Երրորդը՝ հումանիտար հարցերն են։ Շատ հարցեր պիտի դիտարկել այդ տեսանկյունից։ Եթե երկիրը ճանաչված չէ, ուրեմն դա նշանակում է, որ այդ երկրում ապրող քաղաքացիները երկրագնդի վրա չե՞ն ապրում։ Ասենք, երեխան հիվանդ է եւ պետք է մեկնի բուժվելու, նաեւ անձնագիր է, չէ՞, պետք։ Եւ այսպես շարունակ կարելի է ցույց տալ, որ նմանատիպ պայմանագիրը եղած խնդիրներին ստրատեգիական տեսք տալու հարցում ինչ կարեւորություն, նշանակություն ունի»։
Բանախոսի համոզմամբ, բանակցային գործընթացում տարածքային հարցերը միայն ԼՂՀ-ի հետ է քննարկման ենթակա. «Եթե դրա մասին խոսում են Հայաստանում, դա նշանակում է, որ հակամարտության կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են։ Իսկ եթե հստակ է դիրքորոշումը, որ այն, ինչը կապված է տարածքների եւ կարգավիճակի հետ, ենթակա է քննարկման ԼՂՀ-ի հետ, ապա արձանագրվում է, որ հակամարտության կողմերը ԼՂՀ-ն ու Ադրբեջանն են, հետեւաբար ադրբեջանական ողջ կոնստրուկցիան, որը հիմնված է այն բանի վրա, թե Հայաստանն ու Ադրբեջանն են հակամարտող կողմերը, եւ Հայաստանը ագրեսոր է ու օկուպանտ, փոխվում է։
Եթե հակամարտող կողմերը ԼՂՀ-ն ու Ադրբեջանն են, ապա ո՞վ է ագրեսորը, իհարկե, Ադրբեջանը, որը փորձում է խեղդել Ղարաբաղի ինքնորոշումը եւ այդ պայքարում վերջինս հաջողակ եղավ, իր վերահսկողության տակ վերցրեց տարածքներ, որոնք անվտանգություն են ապահովում։ Այսինքն՝ երբ խոսքը տարածքներին է վերաբերում, ապա այն վերաբերում է ԼՂՀ-ի ժողովրդի եւ պետության անվտանգությանը։ Իսկ տարիներ շարունակ մենք մեր ուժեղ կողմերը մի կողմ թողած, ենթարկվել ենք այն տրամաբանությանը, որը շատ ձեռնտու էր Ադրբեջանին»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քննարկում
ABG գրել է:- Սարգիս
Կարդացեք մի հատված Դավիթ Միքայելյանի «ԾԱՂԿԵԼ Է ՁՈՐԻ ԽՆՁՈՐԻՆ» գրքից ՝«Ու Նորից Կհնչեն Աղոթքի Զանգերը» վերնագրի տակ, ԱՄՍԻ 18-ի ԱԶԱՏ ԱՐՑԱԽ թերթում:
Ես մի պահ կանգ առա հետևյալ նախադասության վրա ու նմանեցրի Հյուսիսային պողոտայում կատարվող ստորագրահավաքին՝ «Պոլյանիչկոյի կամակատարը կեղծ դիմումներ էր ձևակերպում ու մարդկանց ստիպում ստորագրել»...
Շատ գեղեցիկ է գրված ՍՐՏԱՃՄԼԻԿ հատված է...
www.armtown.com/news/am/aza20080718/6425
- Սարգիս
Ռոբերտ գրել է:
Իզուր միք էներգիա ծախսի ջնջելու համար՝
--------------------------------
Գրիզելդա Ղազարյանը, որ մոռացել է իր հանգուցյալ ամուսնու պատգամը, եվ իր ստորագրությունը այս դիմումի տակ՝
======================================================================
ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Մենք, ընդդիմության` ձերբակալված եւ հետապնդվող գործիչների կանայք եւ մայրերս, խորապես վրդովված ենք ՀՀ անօրինական իշխանությունների գործողություններից, որոնք զանգվածային ձերբակալություններով եւ քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնարարքներով, սեպտեմբերի 25-ին կազմակերպված սադրանքով ցանկանում են վերջնականապես թաքցնել նախագահական ընտրությունների իրական արդյունքները եւ ոչնչացնել ընդդիմությանը` որպես այդպիսին:
Խնդրում ենք ձեր միջամտությունը` հետեւյալ պահանջները բավարարելու հարցում.
- անհապաղ դադարեցնել հետապնդումները եւ ազատ արձակել ընդդիմության բոլոր գործիչներին (ոչ ամբողջական նախնական ցուցակը ներկայացվում է),
- սեպտեմբերի 25-ի իրադարձությունների եւ ՀՀ իշխանությունների` դրանց հետեւած հակաօրինական գործողությունների հետաքննում,
- ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների ներկայացուցիչների մասնակցությամբ միջազգային անկախ փորձաքննություն 1996 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների առնչությամբ,
- Երեւանից զորքերի դուրս բերում եւ բոլոր քաղաքացիական ազատությունների վերականգնում:
Մանուկյան Վարդուհի, Սադոյան Լարիսա, Ղազարյան Գրիզելդա,
Վարդանյան Լիա, Պողոսյան Հայկանուշ, Վարդանյան Գոհար,
Վարդանյան Կիմա, Վարդանյան Քնարիկ, Հարությունյան Աիդա,
Խանզադյան Անաիդա, Ավագյան Օֆելյա, Մանուկյան Ժաննա
=======================================================================
http://www.vazgenmanukyan.am/index.php?menu1=93&menu2=125
Կարդացեք բոլոր նյութերը, շատ հետաքրքիր տեղեկություններ կարելի է քաղել այստեղից::
Սարգիս գրել է:
http://nationalidea.am/publications.php?id=275
Ռոբերտ գրել է:
Me գրել է:
=============
oՌոբերտ
Այդ պոռնիկներից մեկն էլ Գրիզելդա Ղազարյանն է, որը մոռացել է իր հանգուցյալ ամուսնու պատգամը, եվ իր ստորագրությունը այս դիմումի տակ՝
=============
Մի քննադատի առանց իմանալու ու հասկանալու; քեզ ու քո աղջկան էլ որ ծեծելով ջարդեին ու արյունլվիկ անեին, միգուցե դու էլ կմոռանայիր?
•
Ռոբերտ գրել է:
=============
oMe
Մի քննադատի առանց իմանալու ու հասկանալու; քեզ ու քո աղջկան էլ որ ծեծելով ջարդեին ու արյունլվիկ անեին, միգուցե դու էլ կմոռանայիր?
=============
Հարգելի Me, իսկ ո՞վ, ե՞րբ եվ որտե՞ղ են ծեծել Գրիզելդային եվ նրա աղջկան, մոռանալուց առա՞ջ, թե՞ հետո: Սպասում եմ պատասխանիդ:
•
Me գրել է:
=============
oՌոբերտ
Հարգելի Me, իսկ ո՞վ, ե՞րբ եվ որտե՞ղ են ծեծել Գրիզելդային եվ նրա աղջկան, մոռանալուց առա՞ջ, թե՞ հետո: Սպասում եմ պատասխանիդ:
=============
Ծեծել են ոստիկանները, Լուսավորչի փողոցի վրա, մոռանալուց հետո:
=============
Ռոբերտ գրել է:
=============
oMe
Ծեծել են ոստիկանները, Լուսավորչի փողոցի վրա, մոռանալուց հետո:
=============
Հարգելի Me, քո նախորդ հարցին (Մի քննադատի առանց իմանալու ու հասկանալու; քեզ ու քո աղջկան էլ որ ծեծելով ջարդեին ու արյունլվիկ անեին, միգուցե դու էլ կմոռանայիր?) դու ազնվորեն պատասխանեցիր: Ապրես:
ՓՈԽՎԵԼ Է ԷԼՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպես նաեւ ծառայությունների մատուցման կերպը
Այս տարվա փետրվարի 1-ից գործում է էլեկտրական ցանցին միանալու վճարումների նոր կարգ։ Հիշյալ կարգը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ...ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ՝ 3000 ԲՆԱԿԱՐԱՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Պետք է արագացնել նաեւ ճանապարհների նորոգումը
Տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ երեկ լրագրողների հետ հանդիպեց Շիրակի մարզպետ ԼԻԴԱ ՆԱՆՅԱՆԸ։ Առաջիկայում մյուս մարզպետները եւս հիշյալ ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՈՒՐՋ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց ՀՔԴՄ նախագահ, Հանրային խորհրդի կազմակերպական աշխատանքները համակարգող հանձնախմբի անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, մինչ այժմ ի՞նչ է հասցրել անել ձեր հանձնախումբը։
-Անցած ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ասուլիս էր հրավիրել՝ ուշացումով ամփոփելու խորհրդարանի վերջին մեկ տարվա գործունեության արդյունքները։
Հարցերին ի պատասխան՝ գնահատելով նախագահի 100 օրը, Տիգրան Թորոսյանն ...ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 5
ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ գնահատմամբ, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից վերջին շրջանում մտահոգիչ զարգացումներ են արձանագրվում
Երեկ «Տեսակետ» ակումբում, ներկայացնելով իր մտահոգությունները, ...ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 8
Զգացվում է հրաշք պատրաստուկի կարիքը
Վերջերս Նյու Յորքի համալսարանի նյարդաբանական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցներին հաջողվեց ստանալ մի պատրաստուկ, որն առնետների մոտ առաջացնում է հիշողության ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ.
25 ՄԵՋԲԵՐՈՒՄ
«Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որեւէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ ...ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպեց ԿԳ նախարար ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՍԱՐԱԿԱԾԸ ՀԱՏԵՑ
Պատկերավոր այս նախադասությամբ սկսելով ասուլիսը՝ ԿԳ նախարարը ազդարարեց միասնական քննությունների ...ՄԻՇՏ ԵՂԵՔ ԱՌՅՈՒԾ, ՄԵՐ ԱՐԾԻՎՆԵՐ, ՄԻՇՏ ԵԼԵՔ ՎԵՐ
7
29-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից երեք շաբաթ առաջ հայ օլիմպիականները ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից ստացան «Պեկին-2008»-ի մասնակցի հավաստագրեր, ծանոթացան մեր թիմի խորհրդանիշ «Սիմբա» ուրախ կորյունին, ...ԱՄՈԹ ՁԵԶ
1Երեւանի «Բանանցը» ամենախոշոր հաշվով պարտությունն է կրել եվրոպական ակումբային մրցաշարերին հայկական թիմերի մասնակցության պատմության մեջ։ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում ...ՇԱԼՎԱՐԱԹԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել լուրերը, թե այս կամ այն գերատեսչությունում տարբեր պատրվակներով ազատվում են նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի կողմն անցած մարդկանցից։ Եկեք տեսնենք, ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Ինչպես հայտնի է, հեղափոխական շոուներին զուգընթաց, այս օրերին շարունակվում է նաեւ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը։ Երեւանյան փառատոնի նպատակներից մեկն էլ ազգային կինոյի զարգացումն է։
Փառատոնի շրջանակներում ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
1
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ գործունեության հարյուր օրը:
Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ ...Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԽ ԱՆԴԱՄ
Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Եթե Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, ներկայացնում է քաղաքական ուժեր, ապա Հանրային խորհուրդը նույնպես լինելով ներկայացուցչական՝ պետք է ներկայացնի ժողովրդին։ Հանրային ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պյուչը հուլիսի 22-25-ը պաշտոնական այցով կժամանի Երեւան: Այցի նպատակն է խորացնել Հայաստանի եւ Վեհաժողովի համագործակցությունը, աջակցել ԵԽԽՎ 1609 ...ԼՈՒՐՋ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ
Սեփ.լրտվ. 3
«Հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում ընդունելության քննությունների ողջ գործընթացին, բայց կարծես թե շատ քչերին է հետաքրքրում, թե ինչ էր տեղի ունենում մի քանի ամիս առաջ, երբ այսօրվա դիմորդը սովորում ...ԱՅԴ ՋՈՒՐՆ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՍԱՌՆՈՐԱԿ
Սեփ. լրտվ.Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արել է ամեն ինչ, որպեսզի օլիմպիադայի օրերին մեր մարզիկները Պեկինում իրենց զգան գրեթե ինչպես տանը։ Այդ նպատակով ՀԱՕԿ-ի ղեկավարի ցուցումով Չինաստանի մայրաքաղաքում արդեն ...ՆՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
7Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում օգոստոսի 1-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում միտինգ եւ երթ անցկացնելու մասին: Քաղաքապետարանը ...ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
3Երեկ, ժամը 16։00-ին, Հյուսիսային պողոտայից ակտիվիստների մի խումբ պոկվեց ու գոռգոռալով առաջ շարժվեց։ Վեր պարզած ցուցապաստառին գրված էր՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Կանգառներում կանգնած ժողովուրդը ...
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 18:00
Ե՞ՐԲ ԵՎ Ի՞ՆՉ ԵՂԱՆԱԿՈՎ
ԱՌԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1854 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 1874 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոններ հրատարակեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց հայկական դպրոցները մնում են հայ եկեղեցու տնօրինության տակ:
- 1890 Կ. Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում-Գափու»-ի ցույցը:
- 1908 Մահացավ Եղիա Դեմիրճիպաշյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1914 Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:
- 1918 Վ. Ի. Լենինի ստորագրողթյամբ հրապարակվում է Խորհրդային Ռուսաստանի կառավարության որոշումը Ռուսաստանում գոյություն ունեցող հայ բուրժուա-նացիոնալիստական հակահեղափոխական կազմակերպությունների՝ ազգային խորհուրդների, կոմիտեների, պաշտպանության խորհրդի և հայկական բուրժուական այլ կազմակերպությունների լիկվիդացման մասին:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը մտնում են Մեղրի: Զանգեզուրը միացվում է Խորհրդային Հայաստանին:
- 1921 Հայերի կողմից Կ. Պոլսում տապալվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրին:
- 1971 Մահացավ բանաստեղծ Սողոմոն Տարոնցին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

