
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՈՒՐՋ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
- Հարցազրույց ՀՔԴՄ նախագահ, Հանրային խորհրդի կազմակերպական աշխատանքները համակարգող հանձնախմբի անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

-Պարոն Հարությունյան, մինչ այժմ ի՞նչ է հասցրել անել ձեր հանձնախումբը։
-Անցած մեկ ամսվա ընթացքում հանձնախումբը մեծ պատասխանատվությամբ է կատարում իր առաջադրանքը։ Ռոբերտ Ամիրխանյանը, Թովմաս Պողոսյանը, Էմիլ Գաբրիելյանը, մյուսները ինտենսիվ գործունեություն են ծավալել։ Քաղաքացիներից ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված 10-15 հոգիանոց աշխատանքային խմբերում քննարկում ենք ապագա ՀԽ-ին առնչվող բոլոր հարցերը։ Այդ քննարկումները ոչ միայն օգտակար են, այլեւ ուսանելի։
Մեր գլխավոր նպատակն է ստեղծված իրավիճակն օգտագործել առավելագույնս արդյունավետ եւ հանրային ազդեցության փխրուն նվաճումը վերածել համակարգի։ Անկախ նրանից, թե վաղն ով կլինի իշխանություն կամ ընդդիմություն, ինչպիսին կլինեն նրանց փոխհարաբերություններն ու հարաբերակցությունը, ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի իշխանությանը։ Իշխանությունն էլ միշտ իրեն պետք է զգա հանրային ծառայությունների մատուցումը կազմակերպողի դիրքերում։ Այս գործում ՀԽ-ն ունի իր դերակատարումը։
ՀԽ-ն պետք է ստանձնի այնպիսի գործառույթներ ու առաքելություն, որոնք չեն կարող իրագործել այլ պետական մարմիններ։ ՀԽ-ն չի կարող կրկնել որեւէ գործող մարմնի անելիքը։ Եթե որեւէ պետական կառույց վատ է աշխատում, ապա այն պետք է բարեփոխել, ոչ թե փոխարենը նոր կառույց ստեղծել։ ՀԽ-ն պետք է գտնի, թե որն է պետական կառավարման համակարգում այն բացը, որը կարող է լրացնել Հանրային խորհուրդը՝ չկրկնելով որեւէ պետական մարմնի գործառույթ։
Համաձայնեք, որ նախկինում էլ ունեցել ենք լավ կազմակերպված, ուժեղ ու վճռական ընդդիմություն։ Հիշենք թեկուզ 1996-ը։ Սակայն նման իրավիճակ չստեղծվեց, քանի որ իշխանությունն այն ժամանակ ընկալունակ չէր, չուներ բավարար քաղաքական հասունություն՝ գտնվելու հասարակայնորեն պահանջվող բարձրության վրա։ Սա է այսօրվա իրավիճակի առանձնահատկությունը։ Այս հնարավորությունը չօգտագործելը կնշանակի չարաչար սխալվել ու շատ շռայլ լինել համեստ հանրային հնարավորությունների պարագայում։
ՀԽ-ն պետք է կարողանա լուրջ բեկում կատարել հանրային կյանքում, վերացնել իշխանություն-հասարակություն անջրպետը, վերեւներում լսելի դարձնել ժողովրդի ձայնն ու հոգսերը։ ՀԽ-ի գործունեությունը պետք է նպաստի հանրային բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը, ինչը ենթադրում է քաղաքացիների մասնակցային մոդելների կիրառում։
Մենք 90-ականների կեսից հետո երբեք ոչ պրոֆեսիոնալ կառավարություն չենք ունեցել։ Կառավարությունը երբեք անբան կամ անգործ չի եղել, բայց հանրության պահանջները չեն բավարարվել, ու ժողովուրդը դժգոհ է եղել, թեեւ կյանքը մշտապես բարելավվել է։
Պատճառն այն է, որ հանրությունը չի մասնակցում արդյունքների ձեւավորմանը։ Մասնակցային կառավարման մեխանիզմներն իսպառ վերացված են։ Իսկ երբ հանրությունը չի մասնակցում արդյունքների ձեւավորման ընթացքին, ապա դառնում է անտարբեր, չի կարողանում գնահատել այդ արդյունքները։
Հետեւաբար ՀԽ-ի գլխավոր խնդիրը պետք է լինի մասնակցային կառավարման մեխանիզմներ ներմուծելը, հասարակության հիմնական հատվածին որոշումներ ընդունելու գործին մասնակից դարձնելը։ Այս կերպ ՀԽ-ն կնպաստի նաեւ քաղաքացիական հասարակություն ձեւավորելուն։ Մենք նախատեսել ենք նույնիսկ, որ ՀԽ-ն տարեկան զեկույցով պետք է ներկայացնի, թե ինչպիսին է քաղաքացիական հասարակության վիճակը։ Այս զեկույցը միջազգային կառույցները կարող են օգտագործել որպես օբյեկտիվ գնահատական։
-Իսկ որքանո՞վ է նպատակահարմար, որ ՀԽ-ն լինի նախագահին առընթեր կառույց։
-Թեեւ ՀԽ-ն հանրապետության նախագահի խորհրդատվական կառույցն է, սակայն պետք է լինի հակակշիռ նախագահի աշխատակազմին, կառավարությանը, Ազգային ժողովին։ Դրանով իսկ ՀԽ-ն հնարավորություն կտա նախագահին ունենալ այլընտրանքային մոտեցումներ հանրային հնչեղության խնդիրների վերաբերյալ։
ՀԽ-ն պետք է լինի վերքաղաքական մարմին, արտահայտի հանրային կարծիք ու լինի ինքնուրույն։ Նրա խողովակով հասարակության ձայնը լսելի պետք է դառնա եւ հասնի պետական բարձրագույն ատյաններին։ Խնդիրը միայն եղած հարցերը բարձրաձայնելը չէ, այլ նաեւ դրանք լուծելուն նպաստելը։ Այս աշխատանքը արդյունավետ կարող է լինել միմիայն այն դեպքում, երբ երկրի բարձրագույն իշխանությունը հաղորդակից ու պատասխանատու է կյանքի կոչելու ստացած խորհրդատվությունը։
ՀԽ-ն որոշումներ կամ օրենքներ չի ընդունելու։ Ոչ էլ նրա առաջարկությունները երկրի նախագահը պարտավոր է կատարել։ ՀԽ-ն կարող է տարբեր առաջարկներ ներկայացնել երկրի նախագահին, նշելով, թե խորհրդի որ մասը ինչ դիրքորոշումներ ունի նույն խնդրի վերաբերյալ։
Հնարավոր է, որ նախագահը, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով, հանրային կյանքի կազմակերպման քաղաքական սկզբունքներով, կառավարության ծրագրի հիմունքներով, ընդունի ոչ թե, օրինակ, ՀԽ-ի 60 տոկոսը, այլ ընդամենը 4 տոկոս ներկայացնողների առաջարկը։ Սակայն տեղյակ կլինի հանրության բոլոր կարծիքներին։ Իսկ եթե նախագահը չընդունի ՀԽ-ի առաջարկներից որեւէ մեկը՝ կոնկրետ խնդիր լուծելու պարագայում, ապա այդ հանգամանքը մտածելու տեղիք պետք է տա։ Բանն այն է, որ լավ խորհուրդը, առաջարկը չի կարող անտեսվել։
-Իսկ ՀԽ-ի անդամները հասարակակա՞ն կարգով պետք է գործեն, թե՞ դա լինելու է վճարովի աշխատանք։
-Համակարգող հանձնախմբում եւ աշխատանքային խմբերում միակարծություն է, որ Հանրային խորհուրդը չի կարող վճարովի գործունեություն ունենալ, ՀԽ անդամը չի կարող վճարովի աշխատանք կատարել։ Սա հասարակական գործունեություն է։ ՀԽ յուրաքանչյուր անդամ իր հանրային հեղինակությունը պահպանելու, շարունակաբար ավելացնելու անձնական մոտիվացիայով պետք է աշխատի։ Նյութական շահագրգռություն նա չի կարող ունենալ։
Եթե ՀԽ առաջին կազմը ճիշտ ձեւավորվի, այս կառույցի հաջողությունը կարելի է երաշխավորված համարել։ Եթե առկա ոգեւորությունն ավարտվի հիասթափությամբ, ապա հետեւանքները խորն են լինելու, եւ կարող են առաջանալ անկանխատեսելի քաղաքական զարգացումներ։ Ժողովուրդը սպասելիքներ միշտ է ունեցել, սակայն հիմա իրավիճակն այլ է, քանի որ կա նաեւ դրանք իրականացված տեսնելու բոլոր նախադրյալները։ Այս հնարավորությունը պետք է չկորցնենք։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկում
20/20 գրել է:
sa?
es kendanin der asparezum e?
sa cher vor marshrutka taksineri klan er stegzum sra-nra pore tapelov, Avtogusi-tramvai-troleibusi gzere havakelov?
Ara amot e.
aispisi kegtot xuligannerin petk e SHPRTEL DURS KARAVARUTEAN SYSTEMIZ!!!!!!!!
vay գրել է:- 20/20
sa?es kendanin der asparezum e?
sa cher vor marshrutka taksineri klan er stegzum sra-nra pore tapelov, Avtogusi-tramvai-troleibusi gzere havakelov?
Ara amot e.
aispisi kegtot xuligannerin petk e SHPRTEL DURS KARAVARUTEAN SYSTEMIZ!!!!!!!!
- 20/20
ՓՈԽՎԵԼ Է ԷԼՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպես նաեւ ծառայությունների մատուցման կերպը
Այս տարվա փետրվարի 1-ից գործում է էլեկտրական ցանցին միանալու վճարումների նոր կարգ։ Հիշյալ կարգը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ...ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ՝ 3000 ԲՆԱԿԱՐԱՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Պետք է արագացնել նաեւ ճանապարհների նորոգումը
Տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ երեկ լրագրողների հետ հանդիպեց Շիրակի մարզպետ ԼԻԴԱ ՆԱՆՅԱՆԸ։ Առաջիկայում մյուս մարզպետները եւս հիշյալ ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՈՒՐՋ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց ՀՔԴՄ նախագահ, Հանրային խորհրդի կազմակերպական աշխատանքները համակարգող հանձնախմբի անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, մինչ այժմ ի՞նչ է հասցրել անել ձեր հանձնախումբը։
-Անցած ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ասուլիս էր հրավիրել՝ ուշացումով ամփոփելու խորհրդարանի վերջին մեկ տարվա գործունեության արդյունքները։
Հարցերին ի պատասխան՝ գնահատելով նախագահի 100 օրը, Տիգրան Թորոսյանն ...ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 5
ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ գնահատմամբ, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից վերջին շրջանում մտահոգիչ զարգացումներ են արձանագրվում
Երեկ «Տեսակետ» ակումբում, ներկայացնելով իր մտահոգությունները, ...ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 8
Զգացվում է հրաշք պատրաստուկի կարիքը
Վերջերս Նյու Յորքի համալսարանի նյարդաբանական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցներին հաջողվեց ստանալ մի պատրաստուկ, որն առնետների մոտ առաջացնում է հիշողության ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ.
25 ՄԵՋԲԵՐՈՒՄ
«Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որեւէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ ...ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպեց ԿԳ նախարար ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՍԱՐԱԿԱԾԸ ՀԱՏԵՑ
Պատկերավոր այս նախադասությամբ սկսելով ասուլիսը՝ ԿԳ նախարարը ազդարարեց միասնական քննությունների ...ՄԻՇՏ ԵՂԵՔ ԱՌՅՈՒԾ, ՄԵՐ ԱՐԾԻՎՆԵՐ, ՄԻՇՏ ԵԼԵՔ ՎԵՐ
7
29-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից երեք շաբաթ առաջ հայ օլիմպիականները ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից ստացան «Պեկին-2008»-ի մասնակցի հավաստագրեր, ծանոթացան մեր թիմի խորհրդանիշ «Սիմբա» ուրախ կորյունին, ...ԱՄՈԹ ՁԵԶ
1Երեւանի «Բանանցը» ամենախոշոր հաշվով պարտությունն է կրել եվրոպական ակումբային մրցաշարերին հայկական թիմերի մասնակցության պատմության մեջ։ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում ...ՇԱԼՎԱՐԱԹԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել լուրերը, թե այս կամ այն գերատեսչությունում տարբեր պատրվակներով ազատվում են նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի կողմն անցած մարդկանցից։ Եկեք տեսնենք, ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Ինչպես հայտնի է, հեղափոխական շոուներին զուգընթաց, այս օրերին շարունակվում է նաեւ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը։ Երեւանյան փառատոնի նպատակներից մեկն էլ ազգային կինոյի զարգացումն է։
Փառատոնի շրջանակներում ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
1
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ գործունեության հարյուր օրը:
Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ ...Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԽ ԱՆԴԱՄ
Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Եթե Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, ներկայացնում է քաղաքական ուժեր, ապա Հանրային խորհուրդը նույնպես լինելով ներկայացուցչական՝ պետք է ներկայացնի ժողովրդին։ Հանրային ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պյուչը հուլիսի 22-25-ը պաշտոնական այցով կժամանի Երեւան: Այցի նպատակն է խորացնել Հայաստանի եւ Վեհաժողովի համագործակցությունը, աջակցել ԵԽԽՎ 1609 ...ԼՈՒՐՋ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ
Սեփ.լրտվ. 3
«Հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում ընդունելության քննությունների ողջ գործընթացին, բայց կարծես թե շատ քչերին է հետաքրքրում, թե ինչ էր տեղի ունենում մի քանի ամիս առաջ, երբ այսօրվա դիմորդը սովորում ...ԱՅԴ ՋՈՒՐՆ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՍԱՌՆՈՐԱԿ
Սեփ. լրտվ.Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արել է ամեն ինչ, որպեսզի օլիմպիադայի օրերին մեր մարզիկները Պեկինում իրենց զգան գրեթե ինչպես տանը։ Այդ նպատակով ՀԱՕԿ-ի ղեկավարի ցուցումով Չինաստանի մայրաքաղաքում արդեն ...ՆՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
7Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում օգոստոսի 1-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում միտինգ եւ երթ անցկացնելու մասին: Քաղաքապետարանը ...ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
3Երեկ, ժամը 16։00-ին, Հյուսիսային պողոտայից ակտիվիստների մի խումբ պոկվեց ու գոռգոռալով առաջ շարժվեց։ Վեր պարզած ցուցապաստառին գրված էր՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Կանգառներում կանգնած ժողովուրդը ...
ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ ԳԱԳԻԲԱՐԿԱՑԱԾ ԿԻՆԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԱՄԵՆԱՄԵԾ ԽՆԴԻՐԸ ՋԱՎԱԽՔԻ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ
ԲԱՆԱԳՆԱՑԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1854 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 1874 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոններ հրատարակեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց հայկական դպրոցները մնում են հայ եկեղեցու տնօրինության տակ:
- 1890 Կ. Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում-Գափու»-ի ցույցը:
- 1908 Մահացավ Եղիա Դեմիրճիպաշյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1914 Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:
- 1918 Վ. Ի. Լենինի ստորագրողթյամբ հրապարակվում է Խորհրդային Ռուսաստանի կառավարության որոշումը Ռուսաստանում գոյություն ունեցող հայ բուրժուա-նացիոնալիստական հակահեղափոխական կազմակերպությունների՝ ազգային խորհուրդների, կոմիտեների, պաշտպանության խորհրդի և հայկական բուրժուական այլ կազմակերպությունների լիկվիդացման մասին:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը մտնում են Մեղրի: Զանգեզուրը միացվում է Խորհրդային Հայաստանին:
- 1921 Հայերի կողմից Կ. Պոլսում տապալվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրին:
- 1971 Մահացավ բանաստեղծ Սողոմոն Տարոնցին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

