
ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ՝ 3000 ԲՆԱԿԱՐԱՆ
- Պետք է արագացնել նաեւ ճանապարհների նորոգումը

Տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ երեկ լրագրողների հետ հանդիպեց Շիրակի մարզպետ ԼԻԴԱ ՆԱՆՅԱՆԸ։ Առաջիկայում մյուս մարզպետները եւս հիշյալ նախարարությունում հանդես են գալու մամուլի ասուլիսներով։
Ինչպես հայտնի է, կառավարությունը հավանություն է տվել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգին։ Հայեցակարգի նպատակը անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է մինչեւ 2013 թվականը։ Շիրակի մարզում դեռեւս երկրաշարժից անօթեւան է 4636 ընտանիք. 4080-ը՝ Գյումրիում, 556-ը՝ մարզի 43 գյուղական համայնքներում։
-Կառավարության նույն (12.06.2008թ.-Ա.Հ.) նիստում 500 միլիոն դրամ է հատկացվել 2008 թվականին բնակարանների գնման վկայագրերի համար, եւ նախատեսվել է 2009-2010թթ. բնակարանային լայնածավալ շինարարություն սկսել Գյումրի քաղաքում եւ անօթեւան քաղաքացիներ ունեցող գյուղական բնակավայրերում,- ասաց Լ.Նանյանը։
Տեղեկացվեց նաեւ, որ առաջիկա 3 տարիներին Գյումրիում երկրաշարժից անօթեւան ընտանիքների համար կառուցվելու է 3000 բնակարան, իսկ բնակարանների գնմամբ եւ անավարտ կիսակառույցների ավարտմամբ բնակարաններով կապահովվեն մարզի այլ բնակավայրերի անօթեւան ընտանիքները։ Այժմ գյուղական բնակավայրերում ընթանում է կիսակառույց 21 առանձնատան շինարարություն։
-2009թ. պետական բյուջեի հայտերում արդեն կներկայացվի բնակարանային շինարարության գումար, որպեսզի կարողանանք հենց տարեսկզբից սկսել այդ աշխատանքների իրականացումը,- հավաստեց մարզպետը։
Ինչպես հայտնի է, բնակարանների գնման վկայագրերով նախատեսված գումարների չափի առնչությամբ անօթեւան բնակիչների շրջանում մեծ դժգոհություն կա՝ այն պնդմամբ, որ այդ գումարները չեն համապատասխանում բնակարանների շուկայական գներին։
-Անցյալ տարի մեկ քառակուսի մետրի գինը եղել է 74000 դրամ, բայց շուկայական գինն ավելացել է,- ասաց Լ.Նանյանը։ -Այս տարի, ինձ թվում է, մեկ քառակուսի մետրի արժեքը մինչեւ 90 000 դրամի սահմաններում կլինի։
Ընդունվել է նաեւ Հայաստանում ճակնդեղագործության զարգացման հայեցակարգը։ Նպատակը երկրի պարենային հաշվեկշռում շաքարի տեղական արտադրության ավելացման համար ճակնդեղագործության վերականգնման ծրագրային դրույթների մշակումն է։ Ախուրյանում կառուցվող շաքարի գործարանը առաջիկայում կունենա 1000 աշխատող, շաքարի ճակնդեղի ցանքերը մարզում կկազմեն շուրջ 3000 հեկտար։
Նախատեսված է նաեւ գյուղատնտեսական վարկերի պետական սուբսիդավորում։ Հողօգտագործողների պետական աջակցության ծրագրով խթանվում է գյուղատնտեսական հողերի մշակումը, հատկապես հացահատիկի արտադրությունը։ Ծրագրեր են իրականացվում մարզի Անիի, Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների շուրջ 57 համայնքներում։ 5187 շահառուներ, որոնք մշակում են 15 հազար հա հող, կստանան 494 մլն դրամի աջակցություն (սուբսիդիա)։
Մարզպետը տեղեկացրեց նաեւ, որ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված ֆինանսական միջոցներով կվերանորոգվի խիստ քանդված վիճակում գտնվող Մարալիկ-Ձորակապ ճանապարհահատվածն ու Գյումրի-Վանաձոր 1,4 կմ ճանապարհահատվածը։ Ճանապարհների վերանորոգման առումով Լ.Նանյանն ամենակարեւոր խնդիրը համարեց Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհահատվածի նորոգումը, որի համար 365 մլն դրամի աշխատանքներ են իրականացվելու։
-Մենք հիմնականում Ամասիայի այդ ճանապարհահատվածին ենք ուշադրություն դարձնում, որովհետեւ Արփա լճի շրջակայքը պետք է դառնա արգելոց, եւ այնտեղ գերմանական KFW բանկի կողմից 2,2 մլն եվրո է ներդրվելու, որպեսզի լրիվ բարեկարգեն,- հայտնեց մարզպետը։
Ըստ նրա, այնտեղ քարե շինություններ չեն կառուցվելու եւ հարկ չկա մտահոգվելու, թե բնության կուսական վիճակը կխաթարվի։ Լինելու են միայն փայտե, քոթեջատիպ տնակներ, որպեսզի զբոսաշրջիկները ձմռանը դահուկային սպորտով զբաղվեն, իսկ ամռանը վայելեն այդ գեղատեսիլ վայրի գեղեցկությունները։
Պատասխանելով մեր այն հարցին, թե շաքարի գործարանից հետո մարզում կառուցվելիք հաջորդ արդյունաբերական ձեռնարկությունը ո՞րն է լինելու, Լ.Նանյանն ասաց.
-Մենք էլի ակնկալում ենք, որ նորից մասնավոր ներդրողներ կարող են գալ եւ կառուցել, իհարկե, ոչ միայն այդպիսի խոշոր, նաեւ փոքր ձեռնարկություններ։ Ես չեմ կարող ասել, թե երկրորդը որը կլինի։ Առայժմ դեռ առաջարկներ չունենք։ Երեկ ինձ էին այցելել Եգիպտոսից մարդիկ, որոնց հետաքրքրում էր, թե ինչպիսի պաշարներ ունենք, ինչ աշխատանքներ կարելի է իրականացնել, որպեսզի իրենց համար շահութաբեր լինի։
Մարզում տեղակայված հակակարկտային կայանների շնորհիվ 600 հա հողեր պաշտպանված են տարերային աղետից։
-Ինչպես գիտեք, հենց իմ պաշտոնավարման առաջին օրերից յուրաքանչյուր մարզի 1 միլիարդ դրամի սահմաններում գումար էր հատկացվել, որպեսզի մարզպետները տնօրինեն այդ գումարները՝ առաջնահերթ խնդիրների լուծման համար,- ասաց Շիրակի մարզի ղեկավարը։ -Առաջին հերթին, իմ կողմից այնտեղ 6 հատ հակակարկտային կայան է տեղադրվել, հիմնականում՝ Թուրքիայի սահմանի երկայնքով, որով այս տարի կարողացանք փրկել այն գյուղերի ցանքերը, որոնք մշտապես, տարիների ընթացքում եղել են կարկտահարության տակ։ Տեսնելով, որ դա խիստ արդյունավետ է եւ կարկուտը չի փչացնում գյուղացիների բերքը, հարց է բարձրացվել կառավարության առջեւ, որպեսզի 2009թ. տեղադրենք 10 հակակարկտային կայան։
- Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
ABG գրել է:
ԱՅՈ՛.
Հակակարկտային կայաններ դրե՛ք ամբողջ Հայաստանով մեկ. Բերքը շատ կլինի և էժանացումներ կսկսվեն... ժողովրդի համար շատ կարևոր ծրագիր է.
ՓՈԽՎԵԼ Է ԷԼՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպես նաեւ ծառայությունների մատուցման կերպը
Այս տարվա փետրվարի 1-ից գործում է էլեկտրական ցանցին միանալու վճարումների նոր կարգ։ Հիշյալ կարգը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ...ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ՝ 3000 ԲՆԱԿԱՐԱՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Պետք է արագացնել նաեւ ճանապարհների նորոգումը
Տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ երեկ լրագրողների հետ հանդիպեց Շիրակի մարզպետ ԼԻԴԱ ՆԱՆՅԱՆԸ։ Առաջիկայում մյուս մարզպետները եւս հիշյալ ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՈՒՐՋ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց ՀՔԴՄ նախագահ, Հանրային խորհրդի կազմակերպական աշխատանքները համակարգող հանձնախմբի անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, մինչ այժմ ի՞նչ է հասցրել անել ձեր հանձնախումբը։
-Անցած ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ասուլիս էր հրավիրել՝ ուշացումով ամփոփելու խորհրդարանի վերջին մեկ տարվա գործունեության արդյունքները։
Հարցերին ի պատասխան՝ գնահատելով նախագահի 100 օրը, Տիգրան Թորոսյանն ...ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 5
ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ գնահատմամբ, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից վերջին շրջանում մտահոգիչ զարգացումներ են արձանագրվում
Երեկ «Տեսակետ» ակումբում, ներկայացնելով իր մտահոգությունները, ...ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 8
Զգացվում է հրաշք պատրաստուկի կարիքը
Վերջերս Նյու Յորքի համալսարանի նյարդաբանական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցներին հաջողվեց ստանալ մի պատրաստուկ, որն առնետների մոտ առաջացնում է հիշողության ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ.
25 ՄԵՋԲԵՐՈՒՄ
«Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որեւէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ ...ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպեց ԿԳ նախարար ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՍԱՐԱԿԱԾԸ ՀԱՏԵՑ
Պատկերավոր այս նախադասությամբ սկսելով ասուլիսը՝ ԿԳ նախարարը ազդարարեց միասնական քննությունների ...ՄԻՇՏ ԵՂԵՔ ԱՌՅՈՒԾ, ՄԵՐ ԱՐԾԻՎՆԵՐ, ՄԻՇՏ ԵԼԵՔ ՎԵՐ
7
29-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից երեք շաբաթ առաջ հայ օլիմպիականները ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից ստացան «Պեկին-2008»-ի մասնակցի հավաստագրեր, ծանոթացան մեր թիմի խորհրդանիշ «Սիմբա» ուրախ կորյունին, ...ԱՄՈԹ ՁԵԶ
1Երեւանի «Բանանցը» ամենախոշոր հաշվով պարտությունն է կրել եվրոպական ակումբային մրցաշարերին հայկական թիմերի մասնակցության պատմության մեջ։ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում ...ՇԱԼՎԱՐԱԹԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել լուրերը, թե այս կամ այն գերատեսչությունում տարբեր պատրվակներով ազատվում են նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի կողմն անցած մարդկանցից։ Եկեք տեսնենք, ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Ինչպես հայտնի է, հեղափոխական շոուներին զուգընթաց, այս օրերին շարունակվում է նաեւ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը։ Երեւանյան փառատոնի նպատակներից մեկն էլ ազգային կինոյի զարգացումն է։
Փառատոնի շրջանակներում ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
1
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ գործունեության հարյուր օրը:
Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ ...Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԽ ԱՆԴԱՄ
Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Եթե Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, ներկայացնում է քաղաքական ուժեր, ապա Հանրային խորհուրդը նույնպես լինելով ներկայացուցչական՝ պետք է ներկայացնի ժողովրդին։ Հանրային ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պյուչը հուլիսի 22-25-ը պաշտոնական այցով կժամանի Երեւան: Այցի նպատակն է խորացնել Հայաստանի եւ Վեհաժողովի համագործակցությունը, աջակցել ԵԽԽՎ 1609 ...ԼՈՒՐՋ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ
Սեփ.լրտվ. 3
«Հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում ընդունելության քննությունների ողջ գործընթացին, բայց կարծես թե շատ քչերին է հետաքրքրում, թե ինչ էր տեղի ունենում մի քանի ամիս առաջ, երբ այսօրվա դիմորդը սովորում ...ԱՅԴ ՋՈՒՐՆ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՍԱՌՆՈՐԱԿ
Սեփ. լրտվ.Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արել է ամեն ինչ, որպեսզի օլիմպիադայի օրերին մեր մարզիկները Պեկինում իրենց զգան գրեթե ինչպես տանը։ Այդ նպատակով ՀԱՕԿ-ի ղեկավարի ցուցումով Չինաստանի մայրաքաղաքում արդեն ...ՆՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
7Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում օգոստոսի 1-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում միտինգ եւ երթ անցկացնելու մասին: Քաղաքապետարանը ...ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
3Երեկ, ժամը 16։00-ին, Հյուսիսային պողոտայից ակտիվիստների մի խումբ պոկվեց ու գոռգոռալով առաջ շարժվեց։ Վեր պարզած ցուցապաստառին գրված էր՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Կանգառներում կանգնած ժողովուրդը ...
ՄԻԱՄԻՏ ԼԱՎՐՈՎԸ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ
ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ՝ ՖՐԱՆՍԻԱՑԻ
ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՇՈՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ` ԲԵԼԳԻԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1854 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 1874 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոններ հրատարակեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց հայկական դպրոցները մնում են հայ եկեղեցու տնօրինության տակ:
- 1890 Կ. Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում-Գափու»-ի ցույցը:
- 1908 Մահացավ Եղիա Դեմիրճիպաշյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1914 Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:
- 1918 Վ. Ի. Լենինի ստորագրողթյամբ հրապարակվում է Խորհրդային Ռուսաստանի կառավարության որոշումը Ռուսաստանում գոյություն ունեցող հայ բուրժուա-նացիոնալիստական հակահեղափոխական կազմակերպությունների՝ ազգային խորհուրդների, կոմիտեների, պաշտպանության խորհրդի և հայկական բուրժուական այլ կազմակերպությունների լիկվիդացման մասին:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը մտնում են Մեղրի: Զանգեզուրը միացվում է Խորհրդային Հայաստանին:
- 1921 Հայերի կողմից Կ. Պոլսում տապալվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրին:
- 1971 Մահացավ բանաստեղծ Սողոմոն Տարոնցին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

