
ՓՈԽՎԵԼ Է ԷԼՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- Ինչպես նաեւ ծառայությունների մատուցման կերպը

Այս տարվա փետրվարի 1-ից գործում է էլեկտրական ցանցին միանալու վճարումների նոր կարգ։ Հիշյալ կարգը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունվել է դեկտեմբերին եւ վերաբերում է միայն նոր սպառողներին։ Այսինքն՝ նրանց, ովքեր ցանկանում են առաջին անգամ միանալ էլեկտրական ցանցին։
Նոր կարգով փոխվել է ինչպես ծառայությունների մատուցման ձեւը, այնպես էլ սակագինը։ Եթե նախկինում վճարելով 5 հազար դրամ, սպառողը ստանում էր տեխնիկական պայման, որից հետո մնացած բոլոր աշխատանքներն ինքն էր իրականացնում բացառապես սեփական միջոցներով, ապա այժմ գործում է նոր մոտեցում։
Դրա համաձայն, էլցանցին միանալու համար բաժանորդը դիմում է ընկերությանը, նշելով, թե ինչ հզորության էլեկտրաէներգիա է ցանկանում սպառել։ Դիմումի հիման վրա տրվում է տեխնիկական պայման։ Կազմվում է նախահաշիվ եւ, ընդունված սանդղակի համաձայն, բաժանորդին է ներկայացվում միացման վճարի չափը, որ կախված է լարման տեսակներից եւ սպառվող հզորություններից։
Միաֆազ էներգասնուցում անցկացնելու դեպքում Երեւանում սպառողը վճարում է 65 հազար դրամ։ Հաշվարկը կատարվել է մինչեւ 100 մետր հեռավորության համար։ Եռաֆազի դեպքում Երեւանում այդ ծառայության արժեքը 1,3 մլն դրամի սահմաններում է։
Վճարումը կատարելուց հետո սպառողն այլեւս չի առնչվում միացման աշխատանքներին։ Դրանք իրականացնում է մասնագիտացված ընկերությունը՝ ի դեմս էլցանցի, այսպես ասած, իր եւ սպառողի միջոցների հաշվին։ Վճարվող գումարի շրջանակներում ընկերությունը տեղադրում է հաշվիչը, քաշում գիծը եւ հոսանքը հասցնում բաժանորդին։
Համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ-տեխնիկական տնօրեն ԿԱՐԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ, նոր կարգով զգալիորեն պակասել են սպառողների ծախսերը. դրանց մի մասն իր վրա է վերցրել ընկերությունը.
-Հաշվարկների հիմքում դրված է, որ ծախսերի ընդամենը 30-40 տոկոսն է կատարում բաժանորդը։ Մնացած ծախսերը կատարում է էլեկտրական ցանցերը։ Նոր կարգն ընդունվել է ի շահ բնակչության։ Եղել են շատ դեպքեր, երբ տվել ենք տեխնիկական պայմանները, մարդիկ իմացել են գումարի չափը եւ հրաժարվել այն վճարելուց։ Բայց տեղում հաշվարկելուց հետո վերադարձել են ու վճարումը կատարել։
Ըստ Կ.Դարբինյանի, չնայած նոր կարգով սպառողներն այժմ շատ ավելի քիչ ծախսեր են կատարում համակարգին միանալու համար, քան նախկինում, այնուհանդերձ կան նաեւ որոշակի դժգոհություններ.
-Դժգոհություն առաջանում է այն ժամանակ, երբ տունը գտնվում է ցանցից 10 կամ 20 մետր հեռու։ Քանի որ հանձնաժողովը չէր կարող ամեն մետրի համար դեպք նախատեսել, հաշվարկը կատարվել է 100 մետրի համար։ Ըստ դրա, եթե տվյալ տունը 100 մետր հեռու է, ապա բնակիչը վճարում է ծախսերի 30-40 տոկոսը։ Այն դեպքերում, երբ տունը 10-20 մետր է հեռու, բնակչի ծախսերը կարող էին լինել ավելի քիչ, քան նախատեսված է նոր կարգով։ Բողոքը հիմնականում այս պատճառով է։ Բայց հավատացնում եմ, որ 95 տոկոսի դեպքում բնակչությունը շահում է, 5 տոկոսը՝ միգուցե տուժում։
Դժգոհություններն ինչ-որ առումով գուցեեւ արդարացի են։ Այնուհանդերձ, Կ.Դարբինյանի կարծիքով, հնարավոր չէր յուրաքանչյուր սպառողի համար սահմանել տարբերակված մոտեցում։ Այդ դեպքում նոր կարգը կվերածվեր «հանրագիտարանի»։
Այնուհանդերձ չի կարելի ասել, թե գործող կարգը կատարյալ է։ Դրա հետ կապված, երբեմն առաջանում են կիրառման խնդիրներ։ Ուստի այս հարցը մշտապես քննարկվում է։ Լինում են դեպքեր, «երբ առաջանում են հարցեր, որոնց մենք էլ ենք դժվարանում պատասխանել»։ Ասենք՝ նոր կարգով պարզ չէր, թե ինչպես պետք է վարվել ժամանակավոր կացարանների էլեկտրական ցանցին միացման դեպքում։ Մանավանդ որ մարդն այդ կացարանում պետք է ապրի, ասենք, մեկ կամ երկու տարի.
-Արթիկի գյուղերից մեկում դիմել էին ժամանակավոր կացարանի սնուցման միացման տեխնիկական պայման ստանալու համար։ Ըստ մեր կարգի, միացման համար պետք է վճարեին 53 հազար դրամ։ Հանձնաժողովում կազմակերպված քննարկումից հետո որոշվեց, որ ժամանակավոր կացարանը միանում է էլեկտրական ցանցին նախկին կարգով։ Այսինքն՝ ստանում է տեխնիկական պայմանը եւ իր ուժերով կատարում միացումը։
Վճարումների նոր կարգը չի վերաբերում գործող սպառողներին, եթե էլեկտրասնուցման հզորությունների փոփոխության խնդիր չի առաջանում. «Եղել են դեպքեր, երբ դիմել են բնակարանների բաժանման ժամանակ։ Նման դեպքերում ընդհանրապես վճար չկա, եթե բնակարանին տրված հզորությունը մնում է նույնը։ Լրացուցիչ հզորության անհրաժեշտության դեպքում վճարվում է 9 հազար դրամ»։
Նոր կարգի ընդունումը, ըստ Կ.Դարբինյանի, պայմանավորված էր նրանով, որ էլեկտրական ցանցի կառուցումը տրվեց մասնագիտական ընկերությանը.
-Ժամանակին տեխնիկական պայմանը ստանալով՝ բաժանորդներն իրենց էլեկտրական ցանցն անցկացնում էին՝ խախտելով բոլոր կանոնները։ Աշխատանքները հիմնականում կատարում էին նման իրավունք չունեցող կազմակերպությունները։ Շատ դեպքեր են եղել, որ դրանից մարդիկ են տուժել։
Նոր կարգով օժանդակություն է տրվում թե՛ բնակչությանը, թե՛ ձեռնարկություններին. նրանք վճարում են ծախսերի 30-40 տոկոսը։ Մնացածը պարտավոր է ներդնել էլեկտրական ցանցերը եւ հոսանքը հասցնել բաժանորդին։ Հաշվարկներով սահմանված է, որ 40 տարի էլեկտրաէներգիա սպառելուց հետո միայն բնակիչը էլցանցերին կվերադարձնի այս ներդրումը։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՓՈԽՎԵԼ Է ԷԼՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ինչպես նաեւ ծառայությունների մատուցման կերպը
Այս տարվա փետրվարի 1-ից գործում է էլեկտրական ցանցին միանալու վճարումների նոր կարգ։ Հիշյալ կարգը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ...ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ՝ 3000 ԲՆԱԿԱՐԱՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Պետք է արագացնել նաեւ ճանապարհների նորոգումը
Տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ երեկ լրագրողների հետ հանդիպեց Շիրակի մարզպետ ԼԻԴԱ ՆԱՆՅԱՆԸ։ Առաջիկայում մյուս մարզպետները եւս հիշյալ ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՈՒՐՋ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց ՀՔԴՄ նախագահ, Հանրային խորհրդի կազմակերպական աշխատանքները համակարգող հանձնախմբի անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, մինչ այժմ ի՞նչ է հասցրել անել ձեր հանձնախումբը։
-Անցած ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ասուլիս էր հրավիրել՝ ուշացումով ամփոփելու խորհրդարանի վերջին մեկ տարվա գործունեության արդյունքները։
Հարցերին ի պատասխան՝ գնահատելով նախագահի 100 օրը, Տիգրան Թորոսյանն ...ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 5
ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ գնահատմամբ, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից վերջին շրջանում մտահոգիչ զարգացումներ են արձանագրվում
Երեկ «Տեսակետ» ակումբում, ներկայացնելով իր մտահոգությունները, ...ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 8
Զգացվում է հրաշք պատրաստուկի կարիքը
Վերջերս Նյու Յորքի համալսարանի նյարդաբանական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցներին հաջողվեց ստանալ մի պատրաստուկ, որն առնետների մոտ առաջացնում է հիշողության ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ.
25 ՄԵՋԲԵՐՈՒՄ
«Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որեւէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ ...ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպեց ԿԳ նախարար ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՍԱՐԱԿԱԾԸ ՀԱՏԵՑ
Պատկերավոր այս նախադասությամբ սկսելով ասուլիսը՝ ԿԳ նախարարը ազդարարեց միասնական քննությունների ...ՄԻՇՏ ԵՂԵՔ ԱՌՅՈՒԾ, ՄԵՐ ԱՐԾԻՎՆԵՐ, ՄԻՇՏ ԵԼԵՔ ՎԵՐ
7
29-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից երեք շաբաթ առաջ հայ օլիմպիականները ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից ստացան «Պեկին-2008»-ի մասնակցի հավաստագրեր, ծանոթացան մեր թիմի խորհրդանիշ «Սիմբա» ուրախ կորյունին, ...ԱՄՈԹ ՁԵԶ
1Երեւանի «Բանանցը» ամենախոշոր հաշվով պարտությունն է կրել եվրոպական ակումբային մրցաշարերին հայկական թիմերի մասնակցության պատմության մեջ։ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում ...ՇԱԼՎԱՐԱԹԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել լուրերը, թե այս կամ այն գերատեսչությունում տարբեր պատրվակներով ազատվում են նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի կողմն անցած մարդկանցից։ Եկեք տեսնենք, ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Ինչպես հայտնի է, հեղափոխական շոուներին զուգընթաց, այս օրերին շարունակվում է նաեւ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը։ Երեւանյան փառատոնի նպատակներից մեկն էլ ազգային կինոյի զարգացումն է։
Փառատոնի շրջանակներում ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
1
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ գործունեության հարյուր օրը:
Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ ...Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԽ ԱՆԴԱՄ
Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Եթե Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, ներկայացնում է քաղաքական ուժեր, ապա Հանրային խորհուրդը նույնպես լինելով ներկայացուցչական՝ պետք է ներկայացնի ժողովրդին։ Հանրային ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պյուչը հուլիսի 22-25-ը պաշտոնական այցով կժամանի Երեւան: Այցի նպատակն է խորացնել Հայաստանի եւ Վեհաժողովի համագործակցությունը, աջակցել ԵԽԽՎ 1609 ...ԼՈՒՐՋ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ
Սեփ.լրտվ. 3
«Հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում ընդունելության քննությունների ողջ գործընթացին, բայց կարծես թե շատ քչերին է հետաքրքրում, թե ինչ էր տեղի ունենում մի քանի ամիս առաջ, երբ այսօրվա դիմորդը սովորում ...ԱՅԴ ՋՈՒՐՆ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՍԱՌՆՈՐԱԿ
Սեփ. լրտվ.Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արել է ամեն ինչ, որպեսզի օլիմպիադայի օրերին մեր մարզիկները Պեկինում իրենց զգան գրեթե ինչպես տանը։ Այդ նպատակով ՀԱՕԿ-ի ղեկավարի ցուցումով Չինաստանի մայրաքաղաքում արդեն ...ՆՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
7Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում օգոստոսի 1-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում միտինգ եւ երթ անցկացնելու մասին: Քաղաքապետարանը ...ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
3Երեկ, ժամը 16։00-ին, Հյուսիսային պողոտայից ակտիվիստների մի խումբ պոկվեց ու գոռգոռալով առաջ շարժվեց։ Վեր պարզած ցուցապաստառին գրված էր՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Կանգառներում կանգնած ժողովուրդը ...
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՐՄԱՏԱՊԵՍ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԿՅԱՆՔԸ ԹԵԼԱԴՐՈՒՄ Է ԽԱՂԻ ԻՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԻՆՔՆԱՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1854 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 1874 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոններ հրատարակեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց հայկական դպրոցները մնում են հայ եկեղեցու տնօրինության տակ:
- 1890 Կ. Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում-Գափու»-ի ցույցը:
- 1908 Մահացավ Եղիա Դեմիրճիպաշյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1914 Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:
- 1918 Վ. Ի. Լենինի ստորագրողթյամբ հրապարակվում է Խորհրդային Ռուսաստանի կառավարության որոշումը Ռուսաստանում գոյություն ունեցող հայ բուրժուա-նացիոնալիստական հակահեղափոխական կազմակերպությունների՝ ազգային խորհուրդների, կոմիտեների, պաշտպանության խորհրդի և հայկական բուրժուական այլ կազմակերպությունների լիկվիդացման մասին:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը մտնում են Մեղրի: Զանգեզուրը միացվում է Խորհրդային Հայաստանին:
- 1921 Հայերի կողմից Կ. Պոլսում տապալվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրին:
- 1971 Մահացավ բանաստեղծ Սողոմոն Տարոնցին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

