
ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՄ ՔԱՇԵԼ, ԲԱՅՑ ՀԵՇՏ ԷԼ ՉԻ ԵՂԵԼ
- Այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է

«Հայոց Աշխարհ»-ի խմբագրակազմը ջերմորեն շնորհավորում է գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, մաղթում նրան առողջություն, հաջողություն եւ արեւշատություն։
Երեկ «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը զրուցել է հոբելյարի հետ։ Մեր ընթերցողներին ենք ներկայացնում ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ հետ հարցազրույցը։
-Պարոն Զեյթունցյան, ցանկացած ստեղծագործողի հոբելյանական տարեդարձը «ստիպում» է հետ նայել։ Սակայն թույլ տվեք մենք «զննության» ենթարկենք ձեր անցած ստեղծագործական ճանապարհը։ 1953-ին 14 տարեկանում տպագրվում է ձեր առաջին պատմվածքը, դպրոցն ավարտելուն զուգընթաց՝ առաջին գիրքը, հետագա տարիներին տասնյակից ավելի գրքեր։
Արժանացել եք թե՛ Խորհրդային Հայաստանի, թե՛ անկախ Հայաստանի պետական մրցանակների։ 12 տարի եղել եք Հայաստանի գրողների միության քարտուղար... Առաջին հայացքից թվում է, թե այս ամենին այնքա՜ն հեշտությամբ եք հասել։ Թե՞ մեր տպավորությունը սխալ է։
-Եթե ասեմ մեծ դժվարություններ եմ քաշել... չէ, չեմ քաշել։ Եթե ասեմ շատ հեշտ է եղել... չէ, այդպես էլ չի եղել։ Ինձ համար, այսպես կոչված, սովորական առաջընթաց է եղել։
Գիտե՞ք ինչը ինձ օգնեց։ Շատ շուտ տպագրվելը։ Այսինքն՝ անունս շատ շուտ մտավ շրջանառության մեջ։ Երբ մտա գրականություն, շատ փոքր էի։ Եթե մի քիչ մեծ տարիքում մտնեի, շատ դժվար կլիներ։ Որովհետեւ գրական ավագ սերունդը միշտ չէ, որ հոգատար է եղել գրողներիս նկատմամբ։ Ցավոք, այդպես չի եղել։ Ունեցել են իրենց նախասիրությունները՝ ում պաշտպանեն, ում չպաշտպանեն։ Ավագ սերունդը առաջնորդվում էր հակակրանքներով ու համակրանքներով։
Սկզբում ինձ ասում էին՝ «ինչ լավ բալիկ է, ինչ լավ բալիկ է»։ Բայց երբ մի քիչ մեծացա, սկսեցին «հարձակումները»։ Ասում էին՝ «կյանքը չի ճանաչում»։ Դա հիմարություն էր։ Ասեմ ինչու։ Կարելի է կյանքը չճանաչել, ասենք, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, բերեկեցիկ երկրներում։ Խորհրդային Հայաստան երկրում կարելի՞ էր կյանքը չճանաչել։ Դուռն ու պատուհանը փակես, անցքերից կմտնի այդ կյանքը եւ կասի՝ ես եմ, ուշադիր եղեք իմ հանդեպ։ 1949 թվական, աքսոր, հետո՝ ստալինյան տարիներ, որոնք ես թեեւ փոքր եմ եղել, բայց տեսել ու զգացել եմ։ Հորեղբորս ամբողջ ընտանիքին աքսորեցին։ Մենք էլ էինք սպասում, որ շուտով մեր ընտանիքին էլ կաքսորեն։
Հայրս Ռամկավար-ազատական կուսակցության անդամ էր, հայացքներով խիստ պրոսովետական։ Բայց առաջին հերթին հենց հավատարիմներին էին աքսորում։ Դա ալոգիզմ էր, բայց այդպես էին վարվում։ Սակայն փրկվեցինք, մեր ընտանիքին չաքսորեցին։
-Աքսորից փրկվեցիք, բայց գրականության մեջ՝ ոչ։ Կարծեմ գրականագետներից Հրանտ Թամրազյանն էր ձեր մասին գրել, թե դուք անգլո-ամերիկյան հետախուզության լրտես եք։ Որովհետեւ Եգիպտոսից եք հայրենադարձվել։ Բացի դրանից, ստեղծագործական նախանձը առանձին գրական դեմքերի ու խմբերի հանգիստ չէին տալիս, որոնք էլ տարբեր միջոցներով պայքարում էին ձեր դեմ։ Երբեմն նման գրոհները օգնում են ստեղծագործողին, գրողի գրիչն ավելի բեղուն է դառնում։ Ձեր դեպքում ինչպե՞ս եղավ։
-Իմ դեպքում հակառակը եղավ։ Այդ ամենը ինձ խանգարեց։ Եթե դրանք չլինեին, իմ գրիչը գուցե ավելի բեղուն լիներ։ Մի տեսակ թեւաթափ եղա։ Ջահել էի։ Իսկ ջահելին նման բաները շատ են խոցում։ Բայց եթե նկատել եք, ես իմ գրական սկզբունքներին հավատարիմ մնացի։
Իմ սկզբունքը այն է եղել, որ հայ գրականությունը պետք է ընթերցվի համաշխարհային գրականության համատեքստում։ Այսինքն՝ այդ ընտանիքի անդամ լինի, չհայտնվի լուսանցքում։ Իսկ մեր գրականության մեծ մասը լուսանցքում է հայտնվել։ Մեր գրածները եղել են սահմանափակ, գավառական, այդ պատճառով էլ միջազգային ասպարեզ դուրս չեն եկել։ Նույնիսկ համամիութենական ասպարեզում ներկայացված չէին։
Կար մի շատ լավ, բարձր մակարդակի հանդես՝ «ԹՏտՐՏրօ սՌՑպՐՈՑցՐօ»։ Մեր գրաքննադատները, որ այստեղ հոխորտում էին, մեծ-մեծ խոսում էին, չէին կարողանում գրել այդ հանդեսի համար։ Հազվադեպ էին գրում, չէին կարողանում պահանջված չափանիշներով գրել։ Հետո վերջում կուժն ու կուլան կոտրում էին մեր գլխին։ Վրեժը մեզնից էին հանում։
Ինձ հուզող թեմաները միշտ նույնն են եղել՝ անհատ-հասարակություն, մարդ-իշխանություն, մարդ-ժամանակ։ Այս հարաբերությունները մշտապես ինձ հետաքրքրել են։ Մխիթար Գոշն է ասել, որ ամեն մարդ անձ է. բայց ամեն անձ անհատ չէ։ Այդ անձի եւ անհատի հեռավորությունը ինչպե՞ս կարելի է հաղթահարել։ Ինչպե՞ս կարող է անձը դառնալ անհատ։ Դառնում է կամ չի դառնում։ Այս հարցերն են ինձ միշտ հուզել, առաջնային եղել իմ երկերում։
-1990-ին ձեր «Վերջին արեւագալը» վեպը տպագրվեց 80 հազար տպաքանակով եւ անմիջապես սպառվեց։ Այսօր 500-1000 օրինակով տպագրված գրքերը չեն սպառվում։ Սակայն, ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ այսօր, դուք դարձյալ շահեկան վիճակում եք։ Թատրոնները շարունակում են բեմադրել ձեր պիեսները։ Գոնե դրանով չե՞ք մխիթարվում, քանզի շատ գրողներ ընթերցող չունեն։
-Ցավոք, այսօր նյութականը առաջնային է դարձել, իսկ հոգեւոր արժեքները ստորադասված են։ Այո, թատրոնի մի դահլիճը մեկ գրքի տպաքանակ է։ Այս տարի նշվելու է իմ «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսի բեմադրության 20-ամյակը։ 20 տարի է խաղացանկում է՝ ներկայացումը անցնում է լեփ-լեցուն դահլիճներով։ Իսկ Սունդուկյանի անվան թատրոնի մեկ դահլիճը երկու գրքի տպաքանակ է։
Իմ բախտը բերել է, որ կարողանում եմ պիես գրել։ Եւ այն «վիրավորանքը», որ ունեմ իմ ընթերցողներից, որոնք ինչ-որ չափով երես են թեքել ոչ միայն ինձանից, այլեւ ընդհանրապես գրականությունից, այդ «վիրավորանքը» փոխհատուցվում է թատրոն հաճախողների բազմությամբ։ Այնպես որ թատրոնը այսօր իմ հոգեւոր ապաստարանն է։
Ես չգիտեմ, թե այս չկարդալու-չընթերցելու երեւույթը կվերանա՞։ Երբ երկիրը կարգի բերվի, դառնա բարեկեցիկ, ըստ երեւույթին շատ հարցեր ինքնաբերաբար կլուծվեն։
Անշուշտ, մեր գրողներիս մեղքն էլ կա, որ այսօր ընթերցողը երես է թեքել գրականությունից։ Բայց, գիտեք, այսօր թույլ գրքեր կան, որոնք վաճառվում են։ Սկանդալային գրականությունը սպառվում է։ Դրա պահանջը, ցավոք, կա։ Այսօր այդ շոու-բիզնես կոչվածը շատ մեծ տեղ է գրավում։ Պետք է լինի շոու-բիզնեսը, բայց այդ աստղիկների, ոչ, ի՞նչ եմ ասում, «գերաստղերի» առատությունը արդեն ջղայնացնում է։ Երբ միացնում ես հեռուստացույցը, բոլոր ալիքներով այդ «գերաստղերն» են։ Դա է գերիշխողը։ Լուրջ երաժշտություն հազվադեպ է հնչում։
Մշակույթը, այնուամենայնիվ, հետքայլ է արել։ Ինչի համար մեղավոր են թե՛ մշակույթի գործիչները, թե՛ ունկնդիրը, թե՛ հանդիսատեսը։
-12 տարի եղել եք գրողների միության քարտուղար։ Եթե համեմատելու լինեք այն ժամանակվա եւ այսօրվա գրական գործունեությունը, ինչպե՞ս կգնահատեք անցյալն ու ներկան։ Գրական չափանիշների պահպանման առումով, ե՞րբ էր ավելի լավ։
-Գիտեք, չափանիշների անկում միշտ է եղել։ Այն ժամանակ էլ է եղել։ Գրողներ կային, որոնք գրքեր էին տպում, իսկ նրանց մահից հետո այդ գրքերը իսպառ մոռացվում էին։ Այն էլ այնպիսիք, որ կենդանության օրոք, նրանց անունները դղրդում էին։ Իսկ այսօր չկան այդ մարդիկ, գոյություն չունեն։ Չափանիշների անկում եղել է եւ երեկ, եւ այսօր։ Այսօր եթե շնորհքով մարդ է ծնվում, անունը շրջանառության մեջ դնելու համար տպաքանակ է պետք։
Սակայն այսօր, որքանով հասցրել եմ ծանոթանալ երիտասարդ գրողների գործերին, նկատել եմ, որ առայժմ փոքր շնչի գործեր են ստեղծվել։ Մինչդեռ լուրջ գրականություն ստեղծելու համար մեծ շնչառություն պետք է ունենաս։ Երիտասարդ հեղինակների գործերում գրողի աշխարհայացքը չեմ տեսնում։
-Դուք եղել եք նաեւ անկախ Հայաստանի մշակույթի առաջին նախարարը։ Ընդամենը մեկ տարի պաշտոնավարեցիք եւ ձեր ազատման մասին զարմանքով տեղեկացաք հեռուստաէկրանից։ Նոր իշխանության պահանջը ո՞րն էր ձեզանից, որ չկարողացաք կատարել։
-Երբ նախարար նշանակվեցի, իմ հիմնական նպատակը այն էր, որ չքանդեմ այդ կառույցը։ Սովետական համակարգում լավ բաներ կային, պետք էր պահպանել եւ ոչ թե քանդել։ Իսկ օրվա իշխանությունների նպատակը քանդելն էր, եւ ամեն ինչ քանդեցին։
Ընդամենը մեկ բան եմ քանդել եւ մինչեւ հիմա սրտիս դարդ է եղել։ Այնքան ասին՝ քանդիր, քանդիր, ստիպված մի բանն էլ ես քանդեցի։ Վերացրեցի «Հայհամերգը», որը բարեբախտաբար այժմ վերականգնվել է։ Գիտեք, ես շատ շուտ հիասթափվեցի նոր իշխանություններից։ Մեղքը իմը չէր։ Իրենցն էր, քանի որ իրենց դեմքը շատ արագ բացահայտեցին։ Եւ ես հասկացա, որ նրանց հետ աշխատել հնարավոր չէ։
Շատ էին հեղափոխական՝ «հին աշխարհը քանդելու» մոլուցքով բռնված ամեն տեղ քանդեցին։ Եւ նրանց քանդածը մինչեւ հիմա կառուցում ենք։ Իսկ իրենք այսօր էլ չեն հրաժարվել հեղափոխականի «խասյաթից»։
-Ձեր ստեղծագործություններից ո՞րն եք համարում ամենահարազատն ու սիրելին։ Նաեւ ձեր պիեսների բեմադրություններից ո՞րն եք ամենահաջողվածը համարում։
-Ինձ հարազատ ու սիրելի է «Արշակ Երկրորդ» վեպը։ Ներկայացումներից ամենահաջողվածը համարում են «Ավերված քաղաքի առասպելը», որ դեռ 30 տարի առաջ բեմադրվեց։ Հրաչյա Ղափլանյանն էր բեմադրել, գլխավոր դերում Խորեն Աբրահամյանն էր։ Շատ լավ ներկայացում էր։ Հավանում եմ նաեւ «Հիսուս Նազովրեցին եւ նրա երկրորդ աշակերտը» բեմադրությունը, որը այսօր էլ կա Դրամատիկական թատրոնում։
Հրաշալի էր նաեւ 80-ականներին բեմադրված «Անավարտ մենախոսությունը», որը բեմադրել էր Խորեն Աբրահամյանը, ինքն էլ գլխավոր դերում էր հանդես գալիս։ Հրաշալի էր խաղում։ Դա հակասովետական գործ էր եւ զարմացա, թե ինչպես այն ժամանակ թույլատրեցին բեմադրել։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
HIMA.. HIMA գրել է:
Հայաստանում այսօր դժվար թե գտնվի մեկը, որը չհասկանա, որ ներկայիս իշխանական վերնախավի եւ նրանց «արբանյակների» բոլոր գործողությունները՝ լինի դա ներքին, թե արտաքին քաղաքականության ասպարեզներում, ծառայում են միայն մեկ գերխնդրի. ամեն գնով պահպանել իշխանությունը: Եվ դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ մեզանից բոլորիցս առավել հստակ հենց իրենք են գիտակցում, թե ինչ է իրենց սպասում, եթե այսօր նրանք հանկարծ հեռանան (ավելի ճիշտ՝ հեռացվեն) իշխանությունից: Մեր խորին համոզմամբ՝ զուտ այդ, եւ միայն ու միայն հենց այդ համատեքստում պետք է ընկալել եւ հասկանալ նախագահի պաշտոնը զբաղեցնողի կողմից վերջերս արձակած «դիվանագիտական տոռնադոն»՝ իբր «գնդակը Թուրքիայի դաշտն ուղարկելը», ինչին ի պատասխան, ըստ սպասելիքների, Թուրքիայի նախագահն Անկարայից այդ «գնդակին հեծած», ուղիղ չվերթով կժամանի Հայաստան, վայրէջք կատարելով Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մարզադաշտում: Դրանից առաջ բացելով, իհարկե, հայ-թուրքական սահմանը:
Մենք, փառք Աստծո, ոչ ոգեւորվել ենք «Իստանբուլը պիտի դառնա արյան ծով»-ով, ոչ էլ մի քանի բաժակից հետո պլնջոտել «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»-ով: Մենք միշտ էլ կողմնակից ենք եղել մեր հարեւանների հետ դրկիցին համապատասխան հարաբերություններ կառուցելուն: Իսկ այդ հարաբերությունների ինչպիսին լինելը պայմանավորված է միայն ու միայն նրանով, թե ե՞րբ եւ ի՞նչ կարգավիճակում դու կթակես հարեւանիդ դուռը, նրա հանդեպ, նաեւ նրա կողմից, կատարած ի՞նչ քայլերից հետո կառաջարկես նրան քո բարեկամությունը: Պետությունների միջեւ նման քայլերը (իհարկե՝ «ազգի անունից») իրականացնում են պետության ղեկավարները: Ներկայիս Հայաստանի նման պետությունների պարագայում անխուսափելի է այն հարցը, թե ինչքանո՞վ են ամուր եւ կայուն այդ պետության ղեկավարի դիրքերը նախ սեփական պետության ներսում, եւ որքանով է նա ընդունված արտաքին աշխարհում: Հատկապես՝ աշխարհի հզորների կողմից: Հասկանալի է, որ ինչքան թույլ ես դու, այնքան «ներողամիտ», «մեծահոգի» եւ «բարյացակամ» կլինի քո հանդեպ քո ավելի հզոր հարեւանդ: Այդ առումով պետության ի՞նչ ղեկավար ունենք մենք ի դեմս Սերժ Սարգսյանի: Ներսում նա վայելում է ընդամենն իշխանական կերակրատաշտից ուղղակի, կամ էլ միջնորդավորված ձեւով օգտվողների աջակցությունը: Ինչը, նույնիսկ ամենաճոխ հաշվարկների դեպքում, չի կարող իրական հաղթանակ ապահովող քանակ կազմել: Դժգոհների թիվը չի նվազում, դժգոհության ալիքն էլ չի իջնում: Այնպես որ պետության ներսում իշխանության, եւ անձամբ Սերժ Սարգսյանի վիճակը շատ հեռու է թե ամուր, թե կայուն լինելուց: «Դրսի» առումով ոգեւորվելու առիթ նույնպես ոնց որ թե չի նշմարվում: Ամերիկան մինչ օրս դեռ չի շնորհավորել, Եվրոպան՝ որպես մի քանի «Տարզանների» դաստիարակությունը ստանձնած դայակ, դեռ չի ուզում դիմել դրանցից մեկի, այն է՝ մեր նկատմամբ, շատ կտրուկ «դաստիարակչական» միջոցների, իսկ Ռուսաստանի կողմից, մեր անձնական տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի իշխանությունն իր երկրով ու պրոբլեմների փնջով հայտնվել է պարզապես մի վիճակում, որը ժողովուրդը բնութագրում է որպես «տշված»: Եվ այս վիճակում հայտնված Սերժ Սարգսյանն այսօր քայլ է ձեռնարկում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Սա իշխանական-պաշտոնական ձեւակերպմամբ: Իսկ մեր անձնական համոզմամբ` չունենալով սեփական երկրում ռեալ հենարան եւ զգալով նաեւ «դրսում» քաղաքական աջակցության բացակայությունը, իշխանությունը իր ձեռքում պահելու համար Հայաստանի նախագահը պարզապես դիմում է, որպես միակ ու վերջին հույս, Թուրքիայի աջակցությանը, այդ անձնական խնդրի լուծման համար ծխաշղարշ օգտագործելով Արեւմտյան տերությունների դեկլարատիվ ցանկություն-հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված տեսնելու վերաբերյալ: Իսկ թե ի՞նչ գնով, դժվար չէ եզրակացնել, քանզի շատ թարմ է դեռ հիշողությունն առ այն, թե ի՞նչ էր դառնում Հայաստանը, երբ նա իր առաջնորդների հոգածությամբ հայտնվում էր «Թուրքիո բարձր հովանու ներքո»:
Այս օրերին, երբ մի շարք մտավորական նշանակված անձինք՝ բեղ ու մորուքով, կամ առանց դորանց, փորձում են «մեկնաբանել» նախագահի սույն քայլի պատմական նշանակությունը, հնչում են նաեւ միամիտ հարցեր, թե «իսկ ի՞նչ են մտածում կոալիցիայի կուսակցությունները»: Թույլ տանք մեզ հանդես գալ հակընդդեմ հարցով. «իսկ ի՞նչ դիրքորոշում կարող է ունենալ մի կուսակցություն, որի ղեկավարը՝ հայտնի «քաղաքական խաբեբան», երկրի երեք նախագահներից երկուսի կողմից որակվել է որպես դավաճան, իսկ որոշ դրվագներով էլ՝ ավելի խիստ ու որոշակի՝ որպես արդեն պետական դավաճանություն կատարող անձ: Մի անձ, որը զբաղեցնելով երկրի խորհրդարանի խոսնակի աթոռը, հայտարարում էր, թե «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այնպես, որ բավարարված լինեն հայ եւ ադրբեջանական ժողովուրդների շահերը: Մի կուսակցություն, որի առավել կարկառուն դեմքերից մեկն այդպես էլ չի կարողանում ձերբազատվել իրեն շատ ամուր կպած «կաթի փոշու գող» պիտակից»: Կամ ի՞նչ դիրքորոշում եք սպասում այսօր ազգային ցուցանակով քաղաքական դուքյանի վերածված կոալիցիայի մյուս անդամից: Դա էլ ասենք, որ «Թուրքիո հետ առողջ եւ շահավետ ձեւով հարաբերակցելուն ծիրին մեջ» այդ կուսակցությունն ունի մեծ փորձ եւ անուրանալի վաստակ, ինչպիսիք են, զորօրինակ, Ադանայի կոտորածը, Բաթումի եւ Ալեքսանդրապոլի պայմանագրերը, Կարսի հերոսական հանձնումը: Էլ չթվարկենք: Ինքնին հասկանալի է դառնում, որ հայ-թուրքական հարաբերությունների «այսօրվան ծիրին մեջ» այդ կուսակցությունը շատ օգտակար կարող է լինել իրենց ներկայիս նախագահի համար:
Բա ժողովու՞րդը: Դեհ, մեր ժողովրդին էլ Աստված տվել՝ չի խնայել: Վերջին երկու-երեք հարյուր տարիների ընթացքում՝ ցայսօր, մենք ազգովին «ցիկլի մեջ ընկած», տանջվում ենք մեկ դիլեմայի վրա. «ռուսի պոչը բռնել, թե թուրքի քամակը յուղել»: Առիթն էլ, ինչպես տեսնում ենք, իրեն-իրեն է գալիս: Ինչպես միշտ է լինում նման դեպքերում, ժողովրդական բանահյուսությունը շատ առաջ է ընկնում բուն իրադարձություններից: Լուրեր են պտտվում, որ արդեն սկսվել են Աբդուլլահ Գյուլին պատշաճ մակարդակով դիմավորելու«նախապատրաստական աշխատանքները»: Ըստ այդ «պտտվող լուրերի», Գյուլը Հայաստան է մուտք գործելու Գյումրիի վրայով, քանզի այդ քաղաքն ունի թուրքերին համապատասխան ձեւով ու մակարդակով դիմավորելու անհրաժեշտ փորձ: Ասում են հիմա որոնողական աշխատանքներ են ընթանում այն անձանց հայտնաբերման ուղղությամբ, որոնց նախնիները ժամանակին աղ ու հացով դիմավորել են Քյազիմ Կարաբեքիր փաշային:
Հենց դրանք էլ աղ ու հացով դիմավորելու են Աբդուլլահ-փաշային, որը, ըստ չճշտված տվյալների, Հայաստան է գալու Քյազիմ Կարաբեքիրի հայտնի վագոնով: Հացը, համաձայն խիստ գաղտնի տեղեկության արտահոսքի, թխելու է հավատավոր մի ՕԵԿ-կան պատգամավոր-հրուշակեղենագործ, որը Գյումրիում հայտնի է «Բուլկի» եւ «Պերանիկ» մասնագիտական մականուններով: Բարձր հյուրի մոտ իր դեմքը պահելու համար, ըստ այդ նույն «պտտվող լուրերի», Գյումրիի քաղաքապետը՝ երկրի նախագահի հանձնարարությամբ, մի քանի քասիդ է անգիր անելու Ղուրանից, որտեղից էլ դրանք մեջբերում է անելու բարձր հյուրի հետ զրուցելու ժամանակ: Նախատեսվում է նաեւ բացել թուրքերենի արագացված դասընթացներ: Հաշվի առնելով բարձր հյուրի արեւելյան խառնվածքն ու նախասիրությունները, նրա հանգրվանը Երեվանում նույնպես հայտնի է. որեւիցե կասկածից վեր է, որ դա լինելու է հայտնի համբավ ունեցող ՎԱԼԵՄ համալիրը:
15-20 ՏԱՐԻ ԱՆՑ ԳՈՒՑԵ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 11
Հարցազրույց ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Մեր աչքի առաջ շատ ուշագրավ բեւեռացում է տեղի ունենում. կամ գերազանց բարձր մակարդակի մշակութային իրականության հետ ես առնչվում, կամ ծայրահեղ երեւույթի։
Երաժշտության ...Ի՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՄԵԶ ԱՆԵԼՈՒ
3
Ձեւավորել լայն ժողովրդավարական ալիք
Ինչպես հայտնի է, ամբողջ աշխարհում սրընթացորեն սպառվում են նավթի պաշարները: Դեռեւս 2004 թվականին էր կանխատեսվում համաշխարհային շուկայում նավթամթերքի աննախադեպ գնային ...ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՃԱԽԱՑԵԼ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Հայոց աշխարհում կատաղել են ոչ միայն հհշականները, այլեւ գայլերը։ Օրերս գայլերը ոհմակով հայտնվելով Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, մի քանի օր շարունակ տեղի բնակավայրերում սպառնալից իրավիճակ են ...ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության բաժին 3
«Հայոց Աշխարհ»-ն իր «Քաղկենդանաբանություն» ավանդական խորագրում շարունակում է պարզաբանել մեզանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները կենսաբանական դիտանկյունից։
Շատերն են արձանագրել այն զարմանալի փաստը, ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԱՆՁԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն օրերս Քվեբեկ քաղաքում (Կանադա) տեղի ունեցած նիստում Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկեց նաեւ Իրանում գտնվող Ս.Թադեի հայկական վանքը։
...ԿԻՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 2
Հետեւելով, թե ինչպես են բազում կանայք՝ տուն ու տեղ, բան ու գործ թողած, ժամեր շարունակ թրեւ գալիս Հյուսիսային պողոտայում, շատերը հարց են տալիս. լավ որտեղի՞ց սրանց այդքան ժամանակ։ Մի՞թե այդ կանայք բացարձակապես ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԼԻՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պողոսյան, այնուամենայնիվ, կա՞ մեզանում Հասարակական պալատ ստեղծելու պահանջարկ։
-Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտությունը ...ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
aԱրմատական ընդդիմությունը, ըստ ԱԺ նախկին պատգամավոր ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ, իշխանությունների համար վտանգ չի ներկայացնում։ Իսկ իրական վտանգը դեռ Լ.Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից ժառանգած համակարգային թերություններին ...ՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Հուլիսի 19-ին լրանում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրը, եւ որքան էլ սա փոքր ժամանակահատված է խոսելու առաջիկա 5 տարիներին նախանշված ծրագրերի իրականացման մասին, փորձենք ամփոփել, թե այս ընթացքում ...ՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 5
Անշուշտ 100 օրը կարճ ժամանակահատված է տնտեսության ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար։ Սակայն այդ ընթացքում հնարավոր է հստակ պատկերացում կազմել գործադիրի ընդհանուր ռազմավարության մասին։ ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՄՆ-ՈՒՄ
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 16-ին հանդիպել է Եվրոպական եւ Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդին: Զրույցի ընթացքում ...«ԲԱԶԵԻ» ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ
Ջերմուկում «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի մասնակիցներին երեկ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա շնորհակալություն է հայտնել բազեականներին այս գեղեցիկ նախաձեռնությանը ցուցաբերած մասնակցության ...ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երեւանում գրասենյակով ապահովելու նպատակով «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ից 10 տարի ժամկետով կվարձակալվի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի վեցերորդ հարկում 374.1 քմ ...«ԱՐԱՐԱՏՆ» ԷԼ ՉՄԽԻԹԱՐԵՑ
Հայրենի ֆուտբոլի վերնախավի երրորդ ներկայացուցիչը նույնպես անհաջող մեկնարկեց եվրոպական ակումբային մրցաշարում։ Երեւանի «Արարատը», որին «Փյունիկի» եւ «Բանանցի» համեմատ ավելի թույլ մրցակից էր բաժին հասել, ...ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
Մարտունիում ընթացող «Սեւանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ փուլում Արման Փաշիկյանը հաղթել է Լեւան Պանցուլայային (Վրաստան)։ Նա 4-ական միավորով զբաղեցնում է 1-2-րդ տեղերը Սերգեյ Ժիգալկոյի (Բելառուս) ...14-ՐԴԸ` 24-Ի ՄԵՋ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հայաստանցի հեծանվորդ Սուրեն Պետրոսյանը Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում ընթացող հեծանվասպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ 10 կմ խմբակային մրցավազք մրցաձեւում, դուրս է եկել եզրափակիչ ...ԱՌԱՋԻՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎրաստանի Բաթում քաղաքում հունիսի 13-19-ը անցկացված ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 10-րդ առաջնությունում հայկական 7 թիմ, ընդհանուր հաշվարկով, գրավել է առաջին տեղը: Մրցումներին Հայաստանը ներկայացել ...ՉԻՆԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ
ԱՐՄԵՆՊՐԵՍՊեկինը ծրագրում է «Օլիմպիադա-2008»-ի ընթացքում օտարերկրյա զբոսաշրջիկներից մոտ 400 մլն դոլար վաստակել: «Հիմնվելով անցյալ տարվա հաշվարկների վրա՝ ենթադրում ենք, որ զբոսաշրջիկներից քաղաքի եկամուտը կկազմի ...ՍԿԱՆԴԱԼ ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ
Արգենտինայում հնչեղ սկանդալ է բռնկվել այդ երկրի խորհրդանիշը դարձած ֆուտբոլի շուրջ։ Ոստիկանությունը հայտարարել է մարզիկների համար իտալական կեղծ անձնագրեր պատրաստելու հետ կապված խոշոր զեղծարարության բացահայտման ...ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հնագետները հայերեն առաջին արձանագրությունն են գտել Արցախի տարածքում հայտնաբերված Տիգրանակերտ քաղաքում: Այստեղ գտնվել է փոքրիկ սկավառակ, որին պատկերված է մորթե գլխարկով, մորուքով տղամարդու պատկեր: Սկավառակի ...ԶԻՆԱՆՈՑ
Հուլիսի 16-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն են կատարել 1974թ. ծնված Գարիկ ...ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՄ ՔԱՇԵԼ, ԲԱՅՑ ՀԵՇՏ ԷԼ ՉԻ ԵՂԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է
«Հայոց Աշխարհ»-ի խմբագրակազմը ջերմորեն շնորհավորում է գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, մաղթում նրան առողջություն, հաջողություն ...ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 243
Էժանագին ու պրիմիտիվ ներկայացում
Երեկ հհշական բոլոր թերթերն իրենց առաջին էջերում տեղադրել էին մի ծայրաստիճան սրտաճմլիկ հաղորդագրություն. Տեր-Պետրոսյանի կինը վերադարձել է Միացյալ Նահանգներից, նույնիսկ ...ԱՌԱՆՁԻՆ ԿՇԻՌ ՉՈՒՆԵՆ
ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ կարծիքով. «Ոչ մեկը արմատական ընդդիմության մեջ ինքնուրույն առանձին կշիռ չի ներկայացնում առանց Լ.Տեր-Պետրոսյանի։ Տեր-Պետրոսյանը դրան հասավ, եւ դա ցույց տվեց նաեւ «Ժառանգության» համագումարը։ ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ
Եւ ազգի հավաքական խիղճը
«Անկախ նրանից, թե ինչպես է աշխատում, ինչ արդյունք է տալիս Մարդու իրավունքների պաշտպանը, հրաշալի է, որ այդ ինստիտուտը ստեղծվեց մեր երկրում եւ գործում է։
Քաղաքացին եւս մեկ մարմին ...ԼԵՎՈՆ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
1Չապացուցված հանցագործության համար Մոսկվայի քաղաքային դատարանը երեկ Կալմիկիայից նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանին դատապարտել է ընդհանուր ռեժիմի գաղութում 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով խարդախության ...ԵՎ ՆՈՐԻՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրտվ.Երեւանի «Արարատը», որից ֆուտբոլասերները ավելի ծանրակշիռ ակնկալիքներ ունեն ՈՒԵՖԱ-ի գավաթի այս տարվա որակավորման մրցումներում, չշեղվելով մեր նախորդ երկու թիմերի ուղուց, երեկ մեկնարկային խաղում 0։1 հաշվով ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԴԻԿ ՄԱՆՐ ԵՆ
2
Այսօր լրանում է ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ 70 տարին։ Ի՞նչ նոր մտահղացումներ ունի վարպետը, առաջիկայում հնարավո՞ր է նոր գործեր տպագրի։
«Մի ժամանակակից պիեսի մասին էի մտածում, որ կոչվում է «Ձեր հավաքած համարը գոյություն ...ԱՐՎԵՍՏԸ ՉԻ ԶՎԱՐՃԱՑՆՈՒՄ
Այլ մտածելու առիթ է տալիս Ըստ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ. «Այն, ինչ ծավալվում է հայկական բեմերում, կոչված է զվարճացնել հանդիսատեսին։ Եթե լինեք այդպիսի վայրերում, կտեսնեք, կզգաք ձեր մաշկի վրա հանդիսականի բռիության ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հավանություն է տվել 2009թ. համար Հայաստանին 52 միլիոն, Լեռնային Ղարաբաղին 8 միլիոն օգնություն, Հայաստանին ու Ադրբեջանին 3-ական միլիոն ...
ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ
Սեփ. լրտվ.ՀԱՅԱՍՏԱՆԸ 8-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
ՃԻՇՏ ՉԷ ԵՎ ԱՐԴԱՐ ՉԷ
ՋԱՎԱԽՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ԱԶԴԵԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՔԱՆԴԵԼ, ԾԱԽԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ Քաղաքական վտարանդի
ՕՐՀՆԵՐԳԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՄԱՐԵՆՔ ՓԱԿՎԱ՞Ծ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

