
ՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
- Անշուշտ 100 օրը կարճ ժամանակահատված է տնտեսության ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար։ Սակայն այդ ընթացքում հնարավոր է հստակ պատկերացում կազմել գործադիրի ընդհանուր ռազմավարության մասին։

Անցած 100 օրվա ընթացքում ոչ միայն նշմարվեցին առաջիկա անելիքները, այլեւ ձեռնարկվեցին կոնկրետ քայլեր պետական կառավարման հատկապես խոցելի համակարգերում։ Խոսքն առաջին հերթին հարկային-մաքսային ոլորտների մասին է, որտեղից սկսվում են Հայաստանի տնտեսության հիմնական բարդությունները։
Վերջին 6-7 տարիներին հարկային-մաքսային համակարգում արձանագրվել է մուտքերի բարձր կատարողական։ Պետական բյուջեի եկամուտները տարեկան ավելացել են միջին հաշվով 20-30 տոկոսով, ինչը տպավորիչ արդյունք է։ Դրան զուգահեռ, ոլորտում կուտակվել էին նաեւ լուրջ խնդիրներ։ Նկատի ունենալով այդ հանգամանքը, նոր կառավարությունն առաջինը ձեռնամուխ եղավ դրանց լուծմանը, գիտակցելով, որ հարկային-մաքսային բարեփոխումներից է կախված տնտեսության ապագան։
Առաջին քայլերը ձեռնարկվեցին մաքսային համակարգում։ Հրապարակայնացվեցին ներմուծման ժամանակ գործող մաքսային արժեքները։ Այսօր ցանկացած քաղաքացի կարող է բացել կոմիտեի էլեկտրոնային էջը եւ տեսնել ներմուծվող ապրանքների մաքսային արժեքները։ Սա ծանրակշիռ քայլ է հավասար մրցակցային միջավայր ապահովելու ճանապարհին։
Ինչպես հայտնի է, Հայաստանի տնտեսության առաջնահերթ խնդիրներից է հարկային բեռի արհեստական անհամաչափությունների վերացումը, որը սկսվում էր մաքսային սահմանում տարբերակված մոտեցում ցուցաբերելու հետեւանքով։ Մյուս կողմից՝ մաքսային արժեքների ոչ հրապարակային լինելը նպաստում է համակարգում կոռուպցիոն երեւույթների ծաղկմանը։
Բարձրացվեց ինքնահայտարարագրման համակարգի, մաքսային բրոքերի ինստիտուտի դերը՝ մեկ աստիճանով եւս նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը։ Այսուհետ ապրանքները հիմնականում կմաքսազերծվեն առանց մաքսային տեսուչի հետ շփվելու։
Անշուշտ շատ ավելի բարդ է վիճակը հարկային համակարգում։ Եթե մաքսայինում մեկ-երկու բարեփոխումներով կարելի է հասնել կոնկրետ արդյունքների, ապա հարկային խնդիրները պահանջում են համակարգված եւ երկարատեւ լուծումներ։
Առաջին գործնական քայլը, որ հաջողվեց իրականացնել անցած 100 օրվա ընթացքում, վերաբերում է հարկային հաշվետվությունների ներկայացման կարգի պարզեցմանը։ Այժմ տնտեսավարողները կարող են ոչ միայն հաշվետվությունները առձեռն հանձնել հարկային աշխատողներին, այլեւ ուղարկել փոստով կամ ուղղակի գցել հարկային տեսչություններում տեղադրված արկղերում։ Նպատակն է նվազեցնել հարկային տեսուչ-հարկատու շփումը, որը կոռուպցիայի հիմնական գործոններից մեկն է։
Անցած երեք ամիսներին հստակեցվեցին այն համալիր միջոցառումները, որոնք անհրաժեշտ են հարկային համակարգում բարեփոխումների իրականացման համար։ Մշակվեց փաստաթուղթ հարկային վարչարարության ռազմավարության վերաբերյալ։ Դրանով առանձնացվեցին ոլորտի մի շարք հիմնական թիրախներ. կոռուպցիոն երեւույթների սահմանափակում, համակարգի պարզեցում, տնտեսավարողների նկատմամբ իրականացվող վարչարարության կատարելագործում, հարկային աշխատողների պատասխանատվության բարձրացում եւ այլ խնդիրներ։
Հստակեցվեց փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ իրականացվելիք հարկային քաղաքականությունը։ Ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ մշակվել է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որը էապես հեշտացնում է փոքր բիզնեսի շփումը հարկային ոլորտի հետ։
Հարկային-մաքսայինից բացի, անցած 100 օրվա ընթացքում հստակեցվեցին նաեւ այն ծրագրերը, որոնք նախատեսվում են իրականացնել ավելի հեռահար ժամանակահատվածում։ Խոսքը մասնավորապես Հայաստանը ֆինանսական, առողջարանային կենտրոնի վերածելու մասին է։ Դիլիջանում անցկացվեց բանկային առաջին կոնֆերանսը, գործնական հիմքերի վրա դրվեց համահայկական բանկ ստեղծելու գաղափարը։ Դրան մասնակցելու պատրաստակամություն հայտնեց նաեւ պետությունը։ Նախատեսվեց սեպտեմբերին ձեւավորել օրենսդրական բազան, իսկ մինչեւ տարեվերջ ստեղծել համահայկական բանկը։
Սրանք են այն հիմնական նախաձեռնությունները, որոնցով հանդես եկավ իշխանությունը տնտեսության ոլորտում նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Քննարկում
HIMA.. HIMA գրել է:
AAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAA
Հուլիսի 19-ին լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության հարյուր օրը: Ինչպես հայտնի է, դա այն ժամանակահատվածն է, երբ գնահատում են նախագահի առաջին քայլերը, դրանից ելնելով կատարում են նրա հետագա քայլերի մասին եզրակացություններ: Ինչ կարելի է եզրակացնել Սերժ Սարգսյանի նախագահության հարյուր օրերից հետո: Գրեթե ոչինչ, կամ կարելի է եզրակացնել, որ այդ նախագահությունը հարյուր օրերի ընթացքում այդպես էլ լիարժեք չսկսվեց: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին չի հաջողվել լուծել գլխավոր խնդիրը` իշխանության լեգիտիմության հարցը: Եթե չի լուծվում այդ հարցը, ապա ոչ միայն հարյուր օր, կամ տասը տարի, այլ անգամ հարյուր տարի էլ նախագահելու դեպքում անհնար է այդ նախագահությունը համարել լիարժեք:
Սերժ Սարգսյանի պարագայում լեգիտիմության խնդիրը լուծելն առավել բարդ է, քանի որ նրա նախագահությանը նախորդել է մարտի 1-ի արյունահեղությունը: Դա իհարկե տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, բայց իր նախագահության հարյուր օրերի ընթացքում Սերժ Սարգսյանն այդպես էլ չկարողացավ հանրությանը հստակ ապացույցներ ներկայացնել, թե ուղղակի, թե անուղղակի, որ ինքը անմասն է եղել անմեղ զոհերի արյունից, կամ որ եթե ինքը լիներ նախագահ, ապա չէր անի այդ բանը, չէր հրամայի կրակ բացել ցուցարարների վրա: Ավելին, Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա եւ ռուսական մամուլին տված հարցազրույցի ընթացքում փաստացի հայտարարեց, որ եթե տասը մարդ չզոհվեր, ապա հետո զոհերի թիվը կարող էր ավելի մեծ լինել:
Այսինքն, Սերժ Սարգսյանը դրանով լիովին արդարացրեց Ռոբերտ Քոչարյանի գործողությունները: Հետեւաբար, թեեւ հանրային եւ պետական կյանքի այլ բնագավառներում, այլ հարցերի առնչությամբ Սերժ Սարգսյանն իր քաղաքականությամբ շատ նրբորեն, իսկ երբեմն էլ ուղղակի անթաքույց ի ցույց է դնում Ռոբերտ Քոչարյանի բացթողումները, այդուամենայնիվ, Հայաստանի ներկայիս իրավիճակի ամենից առանցքային եւ կարեւոր հարցում` մարտի 1-ի արյունահեղության գործում, Սերժ Սարգսյանն ինքն իրեն նույնացրեց Ռոբերտ Քոչարյանի հետ: Դրանից հետո, եթե անգամ մաքսայինը մինչեւ 2013 թվականն էլ այլեւս կաշառք չվերցնի, եթե պետավտոտեսուչները իշխանավորներին, նրանց հարազատ-բարեկամներին, օլիգարխներին ու նրանց սերունդներին ամեն օր տանեն տուգանային հրապարակ եւ նույնիսկ զրկեն մեքենա վարելու իրավունքից, եթե մեկի փոխարեն ստեղծվի նախագահին առընթեր երեք միլիոն հանրային խորհուրդ, եթե քաղաքական դաշտում ձեւավորվի ոչ միայն երրորդ, այլ նաեւ հինգերորդ, տասերորդ եւ քսաներորդ քաղաքական ուժ, եթե Գյուլը Հայաստան հրավիրվի նաեւ ֆուտբոլային հավաքականների մարզումները դիտելու համար, միեւնույն է, իշխանությունը լեգիտիմ չի լինելու, որովհետեւ նա չի պատասխանում հասարակությանը հուզող ամենից կարեւոր հարցին` ով եւ ինչու է կրակել խաղաղ ցուցարարների, անմեղ քաղաքացիների վրա, ինչպես է սպանվել տասը մարդ եւ ով է սպանելու հրաման տվողը: Պետք չէ տուրք տալ գալուստսահակյանական մտածողությանը, թե հասարակությանը երբ հաց տաս, նա կմոռանա մնացած այլ բաների մասին, կամ մինչեւ հաց չտաս, այլ բաների մասին չի էլ հիշի:
Ինչպես երեւում է հարյուր օրերի ընթացքում Սերժ Սարգսյանի կատարած գործերից, նա կամ չի պատկերացնում Հայաստանի իշխանության հետագա ճակատագրի հարցում մարտի 1-ի արյան գործոնի կարեւորությունը, կամ պատկերացնելով հանդերձ փորձում է լուծումը գտնել այլ գործոններ առաջ մղելով: Այլ գործոնները դրանք հիմնականում արտահայտվում են բառերով: Ակնհայտ է, որ իշխանությունը, Սերժ Սարգսյանի նախագահության հարյուր օրերի ընթացքում առավելապես փոխվել է բառապաշարի իմաստով: Այսինքն, փոխվել են ելույթների բովանդակությունները, դրանք դարձել են ավելի պատկերավոր, ասենք` «հայերը չոր ճյուղ են, բայց հողի մեջ եթե դրվեն, ծաղկում են»: Շատ խոսվում է համեստ կյանքի, հարստությունն ու ուժը հրապարակայնորեն չցուցադրելու, ավելի շատ հոգեւոր արժեքների վրա կառուցված վերնախավի եւ հասարակության հասնելու, երկխոսությունը որպես կանչող փարոս կիրառելու, ազգային միասնության, հասարակական վստահության, եւ այդ կարգի այլ հուզիչ երեւույթների մասին: Հաճախ մեջբերվում են Ներսես Շնորհալին, եւ հայ ժողովրդի պատմության մեջ իրենց մտավոր աշխատություններով տեղ գտած այլ դասականներ: Եվ այդ ամենը փորձ է արվում հակադրել մարտի 1-ին: Այսինքն, հարյուր օր շարունակ, իշխանությունը փորձում էր իր եւ դասականների մտքով լվանալ քաղաքացիների արյունը: Մինչդեռ երեւի թե հարյուր օրը պետք է բավական լիներ հասկանալու համար, որ միտքը չի կարող արյուն լվանալ, ոչ էլ արյունը կարող է չոր միտքը ոռոգել: Եվ նաեւ, մտքի հաջողությունը կախված է արյան բնականոն շրջանառությունից: Մարտի 1-ին խախտվել է մեր պետական օրգանիզմի հենց այդ բնականոն շրջանառությունը: Հարյուր օրվա ընթացքում չի կատարվել այն վերականգնելու ոչ մի էական քայլ: Թեեւ հնարավոր է, որ հարյուր օրն այդուամենայնիվ դրական նշանակություն ունենա պետության համար, քանի որ միգուցե իշխանությունն ինքն իր այդ ժամանակահատվածի աշխատանքն ամփոփելով ի վերջո հանգի եզրակացության, թե ինչպես պետք չէ աշխատել հետագայում:
BBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBB
Սարգիս գրել է:
եՐԿԱՐ ԱՊՐԻ ՄԵՐ ՆԱԽԱԳԱՀԸ:
20/20 գրել է:
ara inch marti 1.
ed vor erkrum chen giullum xuligannerin.
20/20 գրել է:
AMNum miain pati vra grelu hamar (grafitee) giullum en. sranz piti chguillein erb ambogj Yerevann ein avirum?
Apres, Kocharian!
Սարգիս գրել է:- 20/20
AMNum miain pati vra grelu hamar (grafitee) giullum en. sranz piti chguillein erb ambogj Yerevann ein avirum?Apres, Kocharian!
Բանը նրանում է որ լևոնի խուլիգաններն են կրակել:- 20/20
15-20 ՏԱՐԻ ԱՆՑ ԳՈՒՑԵ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 11
Հարցազրույց ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Մեր աչքի առաջ շատ ուշագրավ բեւեռացում է տեղի ունենում. կամ գերազանց բարձր մակարդակի մշակութային իրականության հետ ես առնչվում, կամ ծայրահեղ երեւույթի։
Երաժշտության ...Ի՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՄԵԶ ԱՆԵԼՈՒ
3
Ձեւավորել լայն ժողովրդավարական ալիք
Ինչպես հայտնի է, ամբողջ աշխարհում սրընթացորեն սպառվում են նավթի պաշարները: Դեռեւս 2004 թվականին էր կանխատեսվում համաշխարհային շուկայում նավթամթերքի աննախադեպ գնային ...ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՃԱԽԱՑԵԼ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Հայոց աշխարհում կատաղել են ոչ միայն հհշականները, այլեւ գայլերը։ Օրերս գայլերը ոհմակով հայտնվելով Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, մի քանի օր շարունակ տեղի բնակավայրերում սպառնալից իրավիճակ են ...ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության բաժին 3
«Հայոց Աշխարհ»-ն իր «Քաղկենդանաբանություն» ավանդական խորագրում շարունակում է պարզաբանել մեզանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները կենսաբանական դիտանկյունից։
Շատերն են արձանագրել այն զարմանալի փաստը, ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԱՆՁԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն օրերս Քվեբեկ քաղաքում (Կանադա) տեղի ունեցած նիստում Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկեց նաեւ Իրանում գտնվող Ս.Թադեի հայկական վանքը։
...ԿԻՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 2
Հետեւելով, թե ինչպես են բազում կանայք՝ տուն ու տեղ, բան ու գործ թողած, ժամեր շարունակ թրեւ գալիս Հյուսիսային պողոտայում, շատերը հարց են տալիս. լավ որտեղի՞ց սրանց այդքան ժամանակ։ Մի՞թե այդ կանայք բացարձակապես ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԼԻՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պողոսյան, այնուամենայնիվ, կա՞ մեզանում Հասարակական պալատ ստեղծելու պահանջարկ։
-Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտությունը ...ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
aԱրմատական ընդդիմությունը, ըստ ԱԺ նախկին պատգամավոր ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ, իշխանությունների համար վտանգ չի ներկայացնում։ Իսկ իրական վտանգը դեռ Լ.Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից ժառանգած համակարգային թերություններին ...ՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Հուլիսի 19-ին լրանում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրը, եւ որքան էլ սա փոքր ժամանակահատված է խոսելու առաջիկա 5 տարիներին նախանշված ծրագրերի իրականացման մասին, փորձենք ամփոփել, թե այս ընթացքում ...ՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 5
Անշուշտ 100 օրը կարճ ժամանակահատված է տնտեսության ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար։ Սակայն այդ ընթացքում հնարավոր է հստակ պատկերացում կազմել գործադիրի ընդհանուր ռազմավարության մասին։ ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՄՆ-ՈՒՄ
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 16-ին հանդիպել է Եվրոպական եւ Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդին: Զրույցի ընթացքում ...«ԲԱԶԵԻ» ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ
Ջերմուկում «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի մասնակիցներին երեկ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա շնորհակալություն է հայտնել բազեականներին այս գեղեցիկ նախաձեռնությանը ցուցաբերած մասնակցության ...ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երեւանում գրասենյակով ապահովելու նպատակով «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ից 10 տարի ժամկետով կվարձակալվի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի վեցերորդ հարկում 374.1 քմ ...«ԱՐԱՐԱՏՆ» ԷԼ ՉՄԽԻԹԱՐԵՑ
Հայրենի ֆուտբոլի վերնախավի երրորդ ներկայացուցիչը նույնպես անհաջող մեկնարկեց եվրոպական ակումբային մրցաշարում։ Երեւանի «Արարատը», որին «Փյունիկի» եւ «Բանանցի» համեմատ ավելի թույլ մրցակից էր բաժին հասել, ...ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
Մարտունիում ընթացող «Սեւանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ փուլում Արման Փաշիկյանը հաղթել է Լեւան Պանցուլայային (Վրաստան)։ Նա 4-ական միավորով զբաղեցնում է 1-2-րդ տեղերը Սերգեյ Ժիգալկոյի (Բելառուս) ...14-ՐԴԸ` 24-Ի ՄԵՋ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հայաստանցի հեծանվորդ Սուրեն Պետրոսյանը Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում ընթացող հեծանվասպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ 10 կմ խմբակային մրցավազք մրցաձեւում, դուրս է եկել եզրափակիչ ...ԱՌԱՋԻՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎրաստանի Բաթում քաղաքում հունիսի 13-19-ը անցկացված ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 10-րդ առաջնությունում հայկական 7 թիմ, ընդհանուր հաշվարկով, գրավել է առաջին տեղը: Մրցումներին Հայաստանը ներկայացել ...ՉԻՆԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ
ԱՐՄԵՆՊՐԵՍՊեկինը ծրագրում է «Օլիմպիադա-2008»-ի ընթացքում օտարերկրյա զբոսաշրջիկներից մոտ 400 մլն դոլար վաստակել: «Հիմնվելով անցյալ տարվա հաշվարկների վրա՝ ենթադրում ենք, որ զբոսաշրջիկներից քաղաքի եկամուտը կկազմի ...ՍԿԱՆԴԱԼ ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ
Արգենտինայում հնչեղ սկանդալ է բռնկվել այդ երկրի խորհրդանիշը դարձած ֆուտբոլի շուրջ։ Ոստիկանությունը հայտարարել է մարզիկների համար իտալական կեղծ անձնագրեր պատրաստելու հետ կապված խոշոր զեղծարարության բացահայտման ...ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հնագետները հայերեն առաջին արձանագրությունն են գտել Արցախի տարածքում հայտնաբերված Տիգրանակերտ քաղաքում: Այստեղ գտնվել է փոքրիկ սկավառակ, որին պատկերված է մորթե գլխարկով, մորուքով տղամարդու պատկեր: Սկավառակի ...ԶԻՆԱՆՈՑ
Հուլիսի 16-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն են կատարել 1974թ. ծնված Գարիկ ...ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՄ ՔԱՇԵԼ, ԲԱՅՑ ՀԵՇՏ ԷԼ ՉԻ ԵՂԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է
«Հայոց Աշխարհ»-ի խմբագրակազմը ջերմորեն շնորհավորում է գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, մաղթում նրան առողջություն, հաջողություն ...ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 243
Էժանագին ու պրիմիտիվ ներկայացում
Երեկ հհշական բոլոր թերթերն իրենց առաջին էջերում տեղադրել էին մի ծայրաստիճան սրտաճմլիկ հաղորդագրություն. Տեր-Պետրոսյանի կինը վերադարձել է Միացյալ Նահանգներից, նույնիսկ ...ԱՌԱՆՁԻՆ ԿՇԻՌ ՉՈՒՆԵՆ
ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ կարծիքով. «Ոչ մեկը արմատական ընդդիմության մեջ ինքնուրույն առանձին կշիռ չի ներկայացնում առանց Լ.Տեր-Պետրոսյանի։ Տեր-Պետրոսյանը դրան հասավ, եւ դա ցույց տվեց նաեւ «Ժառանգության» համագումարը։ ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ
Եւ ազգի հավաքական խիղճը
«Անկախ նրանից, թե ինչպես է աշխատում, ինչ արդյունք է տալիս Մարդու իրավունքների պաշտպանը, հրաշալի է, որ այդ ինստիտուտը ստեղծվեց մեր երկրում եւ գործում է։
Քաղաքացին եւս մեկ մարմին ...ԼԵՎՈՆ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
1Չապացուցված հանցագործության համար Մոսկվայի քաղաքային դատարանը երեկ Կալմիկիայից նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանին դատապարտել է ընդհանուր ռեժիմի գաղութում 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով խարդախության ...ԵՎ ՆՈՐԻՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրտվ.Երեւանի «Արարատը», որից ֆուտբոլասերները ավելի ծանրակշիռ ակնկալիքներ ունեն ՈՒԵՖԱ-ի գավաթի այս տարվա որակավորման մրցումներում, չշեղվելով մեր նախորդ երկու թիմերի ուղուց, երեկ մեկնարկային խաղում 0։1 հաշվով ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԴԻԿ ՄԱՆՐ ԵՆ
2
Այսօր լրանում է ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ 70 տարին։ Ի՞նչ նոր մտահղացումներ ունի վարպետը, առաջիկայում հնարավո՞ր է նոր գործեր տպագրի։
«Մի ժամանակակից պիեսի մասին էի մտածում, որ կոչվում է «Ձեր հավաքած համարը գոյություն ...ԱՐՎԵՍՏԸ ՉԻ ԶՎԱՐՃԱՑՆՈՒՄ
Այլ մտածելու առիթ է տալիս Ըստ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ. «Այն, ինչ ծավալվում է հայկական բեմերում, կոչված է զվարճացնել հանդիսատեսին։ Եթե լինեք այդպիսի վայրերում, կտեսնեք, կզգաք ձեր մաշկի վրա հանդիսականի բռիության ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հավանություն է տվել 2009թ. համար Հայաստանին 52 միլիոն, Լեռնային Ղարաբաղին 8 միլիոն օգնություն, Հայաստանին ու Ադրբեջանին 3-ական միլիոն ...
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ
ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՆՈՐ ԿԱՅՔԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՔԱՆԴԵԼ, ԾԱԽԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ Քաղաքական վտարանդի
ՕՐՀՆԵՐԳԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՄԱՐԵՆՔ ՓԱԿՎԱ՞Ծ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

