
ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼ
- aԱրմատական ընդդիմությունը, ըստ ԱԺ նախկին պատգամավոր ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ, իշխանությունների համար վտանգ չի ներկայացնում։ Իսկ իրական վտանգը դեռ Լ.Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից ժառանգած համակարգային թերություններին լավ հարմարված չինովնիկությունն է, որին ակնհայտորեն դուր չի գալիս նոր կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունը։

«Դե ֆակտո» ակումբում երեկ իր այս տեսակետը հիմնավորելով, Ս.Զաքարյանը ասաց. «Եթե հիշում եք, նախագահն ասում էր, որ բարեփոխումները շատերի համար ցավոտ են լինելու։ Եւ դա այսօր իրողություն է։ Դա տեսնում ենք մաքսային, հարկային ոլորտներում, ներքին գործերում, բազմաթիվ ձերբակալությունների փաստերը նաեւ։ Եւ ի՞նչ է ստացվում, ստացվում է այն, որ ոչ թե համաժողովրդական շարժումն է Սերժ Սարգսյանի իշխանության համար վտանգ ներկայացնում, այլ այն հազարավոր չինովնիկները, որոնք սովոր են օրենքից դուրս աշխատել, սովոր են կաշառք վերցնել»։
Պետությունից գողանալու, կաշառք վերցնելու սովորույթը արդեն խոր արմատներ ուներ խորհրդային ժամանակներում, բայց Հայաստանի անկախացման առաջին իսկ տարիներին այն համակարգային բնույթ ստացավ. «Երբ Հայաստանը անկախացավ, կարծում եմ, առաջին նախագահը պարտավոր էր բացատրել, որ եթե գողանում եք, ապա Հայաստանից եք հենց գողանում։ Բայց հակառակը արվեց. պարզվեց, որ նրա մերձավորներին, այն մարդկանց, ովքեր կարծում էին, թե իրենք Հայաստանի հիմնադիրներն են, ամեն ինչ է կարելի, այս պետությունն ու իշխանությունը իրենցն է։
Սերժ Սարգսյանի իշխանությունը, որը, ինչպես տեսնում եք, սկսել է պայքարել կաշառակերության դեմ, ոչ թե կանգնած է համաժողովրդական շարժման կամ այսօրվա Լ.Տեր-Պետրոսյանի դեմ, այլ նրա ստեղծած համակարգի այդ չինովնիկների դեմ»։
Մյուս կողմից, բանախոսի համոզմամբ, «շարժման» գործոնը որոշ առումով նույնիսկ նպաստում է կաշառակերության դեմ սկսված պայքարի արդյունավետությանը. «Համաժողովրդական շարժումը, որքան էլ տարօրինակ է, օգնում է Սերժ Սարգսյանին, այն առումով, որ չինովնիկներից շատերը մտածում են, թե սա ինչ-որ ալիք է եւ ժամանակավոր է, պայմանավորված է համաժողովրդական շարժման գոյությամբ։ Այսինքն՝ նրանք արդարացնում են նախագահին, ասում են՝ քանի համաժողովրդական շարժումը կա, այդ մարդը ստիպված է։ Այդ առումով շարժումը օգնում է Սերժ Սարգսյանին ժամանակ շահել եւ նվաճել հասարակության վստահությունը»։
Ս.Զաքարյանը իշխանության քայլերի մեջ հետեւողականություն է տեսնում, որի արդյունքն է լինելու հենց արմատականների պայքարի իմաստազրկումը. «Այս 100 օրերը ցույց տվեցին, ապացուցեցին, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը այլ, նոր իշխանություն է։ Պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանին են փորձում դատի տալ Հաագայում։ Այսինքն՝ նախկին իշխանությանը։ Եւ դա հենց ցույց է տալիս, որ համաժողովրդական շարժումը պայքարում է մի իշխանության դեմ, որը այլեւս գոյություն չունի։ Եւ ինչքան ժամանակը անցնի, այնքան շարժման գոյությունն իսկ ժամանակավրեպ է դառնալու»։
Ըստ նրա, այդպիսի հետեւողականության դեպքում կփոխվի նաեւ հասարակության դժգոհող շերտերի կարծիքը. «Հասարակության այն մասը, որ սատարել է Լ.Տեր-Պետրոսյանին, շրջվելու է»։
Ս.Զաքարյանի կարծիքով, իշխանության վարած ընդհանուր քաղաքականությունը «համաժողովրդական» շարժման պայքարը կտրում է իր հենքից։ Մասնավորապես Թուրքիայի նախագահ Ա.Գյուլին ուղղված հրավերն այդ տեսանկյունից մեկնաբանելով, նա նշեց. «Չէ՞ որ հարեւանների հետ բնականոն հարաբերություններ հաստատել չհաջողվելը Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական փաստարկներից մեկն էր։ Գյուլին հրավերը, կարծում եմ, քայլ է, որը Լ.Տեր-Պետրոսյանին զրկում է այդ հարցը շահարկելուց, թե այս իշխանությունը որեւէ քայլ չի անում հարեւանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու համար»։
Ս.Զաքարյանի կարծիքով, այս երեք ամիսների ընթացքում նախագահը ավելին է արել, քան պիտի աներ. «Համենայն դեպս, այն բոլոր հիմնարկներում, որտեղ կաշառքն ընդունված էր, այսօր խուճապ է։ Մարդիկ վախենում են կաշառք վերցնել, ինչպես ասացի, տափ արած, մտածում են՝ ժամանակավոր բան է, կանցնի։ Հենց միայն, որ մարդիկ վախենում են կաշառք վերցնել, սա արդեն լավ է։ Եթե այս քայլերը լինեն շարունակական, մթնոլորտը փոխվի, ուրեմն հիասթափություն չի լինի։ Նահանջի դեպքում՝ կվերադառնանք հնին»։
Ս.Զաքարյանը ղեկավարել է Հայաստանի ռադիոընկերությունը եւ գիտի, թե ինչպես է գործում կոռումպացված համակարգը. «Այդ սիստեմը ինձ դուրս մղեց աշխատանքից։ Ինչի՞ համար։ Հացը գողանում էին, մեր ռադիոն ստուգում էր եւ, պարզվեց, որ բոլոր գործարանների հացը թերակշռված է, բայց գործը հարուցվեց իմ դեմ։ Համոզված եմ, որ այսօր այդպիսի մարդիկ կնստեն»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քննարկում
Սարգիս գրել է:
Կեցցե՛ Սերժ Սարգսյանը: ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ:
karen գրել է:
Ինչ ուզում եք ասեք,վախ պետք է լինի,չեմ ասում սարսափ կամ տեռոր:Երբ երեխա ես ունենում և երեխան մեծանում է դաստիարակված,դա քո շնորքն է,իսկ երբ մեծանում և կաշառակեր է դառնում,ապա դա պետության մեղավորությունն է:Ցանկացած բնագավառում պետք է հսկողություն լինի,իսկ աշխատողները վախ ունենան,որ եթե վաղը սխալ քայլ անեն,ապա գործը կկորցնեն:Հույսով եմ միայն այդ ճանապարհով կարելի է եթե ոչ իսպառ,ապա նվազգույնի հասցվեն չարագույներից չարագույն-կաշառակերությունը:
ZARTIR LAO գրել է:- HIMA.. HIMA
Ay dursprtsuk Stepanik sksel es ed khakhot tashtakits ogtvel, ay vori txa.Երբ գալիս է Սեպտեմբերը կամ ԽՈՇ ԳԱԼ ՄՒՆՍՒԶ ԱԲԴՈԻԼԱ ՓԱՇԱ
Հայաստանում այսօր դժվար թե գտնվի մեկը, որը չհասկանա, որ ներկայիս իշխանական վերնախավի եւ նրանց «արբանյակների» բոլոր գործողությունները՝ լինի դա ներքին, թե արտաքին քաղաքականության ասպարեզներում, ծառայում են միայն մեկ գերխնդրի. ամեն գնով պահպանել իշխանությունը: Եվ դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ մեզանից բոլորիցս առավել հստակ հենց իրենք են գիտակցում, թե ինչ է իրենց սպասում, եթե այսօր նրանք հանկարծ հեռանան (ավելի ճիշտ՝ հեռացվեն) իշխանությունից: Մեր խորին համոզմամբ՝ զուտ այդ, եւ միայն ու միայն հենց այդ համատեքստում պետք է ընկալել եւ հասկանալ նախագահի պաշտոնը զբաղեցնողի կողմից վերջերս արձակած «դիվանագիտական տոռնադոն»՝ իբր «գնդակը Թուրքիայի դաշտն ուղարկելը», ինչին ի պատասխան, ըստ սպասելիքների, Թուրքիայի նախագահն Անկարայից այդ «գնդակին հեծած», ուղիղ չվերթով կժամանի Հայաստան, վայրէջք կատարելով Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մարզադաշտում: Դրանից առաջ բացելով, իհարկե, հայ-թուրքական սահմանը:
Մենք, փառք Աստծո, ոչ ոգեւորվել ենք «Իստանբուլը պիտի դառնա արյան ծով»-ով, ոչ էլ մի քանի բաժակից հետո պլնջոտել «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»-ով: Մենք միշտ էլ կողմնակից ենք եղել մեր հարեւանների հետ դրկիցին համապատասխան հարաբերություններ կառուցելուն: Իսկ այդ հարաբերությունների ինչպիսին լինելը պայմանավորված է միայն ու միայն նրանով, թե ե՞րբ եւ ի՞նչ կարգավիճակում դու կթակես հարեւանիդ դուռը, նրա հանդեպ, նաեւ նրա կողմից, կատարած ի՞նչ քայլերից հետո կառաջարկես նրան քո բարեկամությունը: Պետությունների միջեւ նման քայլերը (իհարկե՝ «ազգի անունից») իրականացնում են պետության ղեկավարները: Ներկայիս Հայաստանի նման պետությունների պարագայում անխուսափելի է այն հարցը, թե ինչքանո՞վ են ամուր եւ կայուն այդ պետության ղեկավարի դիրքերը նախ սեփական պետության ներսում, եւ որքանով է նա ընդունված արտաքին աշխարհում: Հատկապես՝ աշխարհի հզորների կողմից: Հասկանալի է, որ ինչքան թույլ ես դու, այնքան «ներողամիտ», «մեծահոգի» եւ «բարյացակամ» կլինի քո հանդեպ քո ավելի հզոր հարեւանդ: Այդ առումով պետության ի՞նչ ղեկավար ունենք մենք ի դեմս Սերժ Սարգսյանի: Ներսում նա վայելում է ընդամենն իշխանական կերակրատաշտից ուղղակի, կամ էլ միջնորդավորված ձեւով օգտվողների աջակցությունը: Ինչը, նույնիսկ ամենաճոխ հաշվարկների դեպքում, չի կարող իրական հաղթանակ ապահովող քանակ կազմել: Դժգոհների թիվը չի նվազում, դժգոհության ալիքն էլ չի իջնում: Այնպես որ պետության ներսում իշխանության, եւ անձամբ Սերժ Սարգսյանի վիճակը շատ հեռու է թե ամուր, թե կայուն լինելուց: «Դրսի» առումով ոգեւորվելու առիթ նույնպես ոնց որ թե չի նշմարվում: Ամերիկան մինչ օրս դեռ չի շնորհավորել, Եվրոպան՝ որպես մի քանի «Տարզանների» դաստիարակությունը ստանձնած դայակ, դեռ չի ուզում դիմել դրանցից մեկի, այն է՝ մեր նկատմամբ, շատ կտրուկ «դաստիարակչական» միջոցների, իսկ Ռուսաստանի կողմից, մեր անձնական տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի իշխանությունն իր երկրով ու պրոբլեմների փնջով հայտնվել է պարզապես մի վիճակում, որը ժողովուրդը բնութագրում է որպես «տշված»: Եվ այս վիճակում հայտնված Սերժ Սարգսյանն այսօր քայլ է ձեռնարկում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Սա իշխանական-պաշտոնական ձեւակերպմամբ: Իսկ մեր անձնական համոզմամբ` չունենալով սեփական երկրում ռեալ հենարան եւ զգալով նաեւ «դրսում» քաղաքական աջակցության բացակայությունը, իշխանությունը իր ձեռքում պահելու համար Հայաստանի նախագահը պարզապես դիմում է, որպես միակ ու վերջին հույս, Թուրքիայի աջակցությանը, այդ անձնական խնդրի լուծման համար ծխաշղարշ օգտագործելով Արեւմտյան տերությունների դեկլարատիվ ցանկություն-հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված տեսնելու վերաբերյալ: Իսկ թե ի՞նչ գնով, դժվար չէ եզրակացնել, քանզի շատ թարմ է դեռ հիշողությունն առ այն, թե ի՞նչ էր դառնում Հայաստանը, երբ նա իր առաջնորդների հոգածությամբ հայտնվում էր «Թուրքիո բարձր հովանու ներքո»:
Այս օրերին, երբ մի շարք մտավորական նշանակված անձինք՝ բեղ ու մորուքով, կամ առանց դորանց, փորձում են «մեկնաբանել» նախագահի սույն քայլի պատմական նշանակությունը, հնչում են նաեւ միամիտ հարցեր, թե «իսկ ի՞նչ են մտածում կոալիցիայի կուսակցությունները»: Թույլ տանք մեզ հանդես գալ հակընդդեմ հարցով. «իսկ ի՞նչ դիրքորոշում կարող է ունենալ մի կուսակցություն, որի ղեկավարը՝ հայտնի «քաղաքական խաբեբան», երկրի երեք նախագահներից երկուսի կողմից որակվել է որպես դավաճան, իսկ որոշ դրվագներով էլ՝ ավելի խիստ ու որոշակի՝ որպես արդեն պետական դավաճանություն կատարող անձ: Մի անձ, որը զբաղեցնելով երկրի խորհրդարանի խոսնակի աթոռը, հայտարարում էր, թե «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այնպես, որ բավարարված լինեն հայ եւ ադրբեջանական ժողովուրդների շահերը: Մի կուսակցություն, որի առավել կարկառուն դեմքերից մեկն այդպես էլ չի կարողանում ձերբազատվել իրեն շատ ամուր կպած «կաթի փոշու գող» պիտակից»: Կամ ի՞նչ դիրքորոշում եք սպասում այսօր ազգային ցուցանակով քաղաքական դուքյանի վերածված կոալիցիայի մյուս անդամից: Դա էլ ասենք, որ «Թուրքիո հետ առողջ եւ շահավետ ձեւով հարաբերակցելուն ծիրին մեջ» այդ կուսակցությունն ունի մեծ փորձ եւ անուրանալի վաստակ, ինչպիսիք են, զորօրինակ, Ադանայի կոտորածը, Բաթումի եւ Ալեքսանդրապոլի պայմանագրերը, Կարսի հերոսական հանձնումը: Էլ չթվարկենք: Ինքնին հասկանալի է դառնում, որ հայ-թուրքական հարաբերությունների «այսօրվան ծիրին մեջ» այդ կուսակցությունը շատ օգտակար կարող է լինել իրենց ներկայիս նախագահի համար:
Բա ժողովու՞րդը: Դեհ, մեր ժողովրդին էլ Աստված տվել՝ չի խնայել: Վերջին երկու-երեք հարյուր տարիների ընթացքում՝ ցայսօր, մենք ազգովին «ցիկլի մեջ ընկած», տանջվում ենք մեկ դիլեմայի վրա. «ռուսի պոչը բռնել, թե թուրքի քամակը յուղել»: Առիթն էլ, ինչպես տեսնում ենք, իրեն-իրեն է գալիս: Ինչպես միշտ է լինում նման դեպքերում, ժողովրդական բանահյուսությունը շատ առաջ է ընկնում բուն իրադարձություններից: Լուրեր են պտտվում, որ արդեն սկսվել են Աբդուլլահ Գյուլին պատշաճ մակարդակով դիմավորելու«նախապատրաստական աշխատանքները»: Ըստ այդ «պտտվող լուրերի», Գյուլը Հայաստան է մուտք գործելու Գյումրիի վրայով, քանզի այդ քաղաքն ունի թուրքերին համապատասխան ձեւով ու մակարդակով դիմավորելու անհրաժեշտ փորձ: Ասում են հիմա որոնողական աշխատանքներ են ընթանում այն անձանց հայտնաբերման ուղղությամբ, որոնց նախնիները ժամանակին աղ ու հացով դիմավորել են Քյազիմ Կարաբեքիր փաշային:
Հենց դրանք էլ աղ ու հացով դիմավորելու են Աբդուլլահ-փաշային, որը, ըստ չճշտված տվյալների, Հայաստան է գալու Քյազիմ Կարաբեքիրի հայտնի վագոնով: Հացը, համաձայն խիստ գաղտնի տեղեկության արտահոսքի, թխելու է հավատավոր մի ՕԵԿ-կան պատգամավոր-հրուշակեղենագործ, որը Գյումրիում հայտնի է «Բուլկի» եւ «Պերանիկ» մասնագիտական մականուններով: Բարձր հյուրի մոտ իր դեմքը պահելու համար, ըստ այդ նույն «պտտվող լուրերի», Գյումրիի քաղաքապետը՝ երկրի նախագահի հանձնարարությամբ, մի քանի քասիդ է անգիր անելու Ղուրանից, որտեղից էլ դրանք մեջբերում է անելու բարձր հյուրի հետ զրուցելու ժամանակ: Նախատեսվում է նաեւ բացել թուրքերենի արագացված դասընթացներ: Հաշվի առնելով բարձր հյուրի արեւելյան խառնվածքն ու նախասիրությունները, նրա հանգրվանը Երեվանում նույնպես հայտնի է. որեւիցե կասկածից վեր է, որ դա լինելու է հայտնի համբավ ունեցող ՎԱԼԵՄ համալիրը:
Ay dursprtsuk Stepanik sksel es ed khakhot tashtakits ogtvel, ay vori txa.
Երբ գալիս է Սեպտեմբերը կամ ԽՈՇ ԳԱԼ ՄՒՆՍՒԶ ԱԲԴՈԻԼԱ ՓԱՇԱ
Հայաստանում այսօր դժվար թե գտնվի մեկը, որը չհասկանա, որ ներկայիս իշխանական վերնախավի եւ նրանց «արբանյակների» բոլոր գործողությունները՝ լինի դա ներքին, թե արտաքին քաղաքականության ասպարեզներում, ծառայում են միայն մեկ գերխնդրի. ամեն գնով պահպանել իշխանությունը: Եվ դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ մեզանից բոլորիցս առավել հստակ հենց իրենք են գիտակցում, թե ինչ է իրենց սպասում, եթե այսօր նրանք հանկարծ հեռանան (ավելի ճիշտ՝ հեռացվեն) իշխանությունից: Մեր խորին համոզմամբ՝ զուտ այդ, եւ միայն ու միայն հենց այդ համատեքստում պետք է ընկալել եւ հասկանալ նախագահի պաշտոնը զբաղեցնողի կողմից վերջերս արձակած «դիվանագիտական տոռնադոն»՝ իբր «գնդակը Թուրքիայի դաշտն ուղարկելը», ինչին ի պատասխան, ըստ սպասելիքների, Թուրքիայի նախագահն Անկարայից այդ «գնդակին հեծած», ուղիղ չվերթով կժամանի Հայաստան, վայրէջք կատարելով Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մարզադաշտում: Դրանից առաջ բացելով, իհարկե, հայ-թուրքական սահմանը:
Մենք, փառք Աստծո, ոչ ոգեւորվել ենք «Իստանբուլը պիտի դառնա արյան ծով»-ով, ոչ էլ մի քանի բաժակից հետո պլնջոտել «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»-ով: Մենք միշտ էլ կողմնակից ենք եղել մեր հարեւանների հետ դրկիցին համապատասխան հարաբերություններ կառուցելուն: Իսկ այդ հարաբերությունների ինչպիսին լինելը պայմանավորված է միայն ու միայն նրանով, թե ե՞րբ եւ ի՞նչ կարգավիճակում դու կթակես հարեւանիդ դուռը, նրա հանդեպ, նաեւ նրա կողմից, կատարած ի՞նչ քայլերից հետո կառաջարկես նրան քո բարեկամությունը: Պետությունների միջեւ նման քայլերը (իհարկե՝ «ազգի անունից») իրականացնում են պետության ղեկավարները: Ներկայիս Հայաստանի նման պետությունների պարագայում անխուսափելի է այն հարցը, թե ինչքանո՞վ են ամուր եւ կայուն այդ պետության ղեկավարի դիրքերը նախ սեփական պետության ներսում, եւ որքանով է նա ընդունված արտաքին աշխարհում: Հատկապես՝ աշխարհի հզորների կողմից: Հասկանալի է, որ ինչքան թույլ ես դու, այնքան «ներողամիտ», «մեծահոգի» եւ «բարյացակամ» կլինի քո հանդեպ քո ավելի հզոր հարեւանդ: Այդ առումով պետության ի՞նչ ղեկավար ունենք մենք ի դեմս Սերժ Սարգսյանի: Ներսում նա վայելում է ընդամենն իշխանական կերակրատաշտից ուղղակի, կամ էլ միջնորդավորված ձեւով օգտվողների աջակցությունը: Ինչը, նույնիսկ ամենաճոխ հաշվարկների դեպքում, չի կարող իրական հաղթանակ ապահովող քանակ կազմել: Դժգոհների թիվը չի նվազում, դժգոհության ալիքն էլ չի իջնում: Այնպես որ պետության ներսում իշխանության, եւ անձամբ Սերժ Սարգսյանի վիճակը շատ հեռու է թե ամուր, թե կայուն լինելուց: «Դրսի» առումով ոգեւորվելու առիթ նույնպես ոնց որ թե չի նշմարվում: Ամերիկան մինչ օրս դեռ չի շնորհավորել, Եվրոպան՝ որպես մի քանի «Տարզանների» դաստիարակությունը ստանձնած դայակ, դեռ չի ուզում դիմել դրանցից մեկի, այն է՝ մեր նկատմամբ, շատ կտրուկ «դաստիարակչական» միջոցների, իսկ Ռուսաստանի կողմից, մեր անձնական տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի իշխանությունն իր երկրով ու պրոբլեմների փնջով հայտնվել է պարզապես մի վիճակում, որը ժողովուրդը բնութագրում է որպես «տշված»: Եվ այս վիճակում հայտնված Սերժ Սարգսյանն այսօր քայլ է ձեռնարկում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Սա իշխանական-պաշտոնական ձեւակերպմամբ: Իսկ մեր անձնական համոզմամբ` չունենալով սեփական երկրում ռեալ հենարան եւ զգալով նաեւ «դրսում» քաղաքական աջակցության բացակայությունը, իշխանությունը իր ձեռքում պահելու համար Հայաստանի նախագահը պարզապես դիմում է, որպես միակ ու վերջին հույս, Թուրքիայի աջակցությանը, այդ անձնական խնդրի լուծման համար ծխաշղարշ օգտագործելով Արեւմտյան տերությունների դեկլարատիվ ցանկություն-հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված տեսնելու վերաբերյալ: Իսկ թե ի՞նչ գնով, դժվար չէ եզրակացնել, քանզի շատ թարմ է դեռ հիշողությունն առ այն, թե ի՞նչ էր դառնում Հայաստանը, երբ նա իր առաջնորդների հոգածությամբ հայտնվում էր «Թուրքիո բարձր հովանու ներքո»:
Այս օրերին, երբ մի շարք մտավորական նշանակված անձինք՝ բեղ ու մորուքով, կամ առանց դորանց, փորձում են «մեկնաբանել» նախագահի սույն քայլի պատմական նշանակությունը, հնչում են նաեւ միամիտ հարցեր, թե «իսկ ի՞նչ են մտածում կոալիցիայի կուսակցությունները»: Թույլ տանք մեզ հանդես գալ հակընդդեմ հարցով. «իսկ ի՞նչ դիրքորոշում կարող է ունենալ մի կուսակցություն, որի ղեկավարը՝ հայտնի «քաղաքական խաբեբան», երկրի երեք նախագահներից երկուսի կողմից որակվել է որպես դավաճան, իսկ որոշ դրվագներով էլ՝ ավելի խիստ ու որոշակի՝ որպես արդեն պետական դավաճանություն կատարող անձ: Մի անձ, որը զբաղեցնելով երկրի խորհրդարանի խոսնակի աթոռը, հայտարարում էր, թե «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այնպես, որ բավարարված լինեն հայ եւ ադրբեջանական ժողովուրդների շահերը: Մի կուսակցություն, որի առավել կարկառուն դեմքերից մեկն այդպես էլ չի կարողանում ձերբազատվել իրեն շատ ամուր կպած «կաթի փոշու գող» պիտակից»: Կամ ի՞նչ դիրքորոշում եք սպասում այսօր ազգային ցուցանակով քաղաքական դուքյանի վերածված կոալիցիայի մյուս անդամից: Դա էլ ասենք, որ «Թուրքիո հետ առողջ եւ շահավետ ձեւով հարաբերակցելուն ծիրին մեջ» այդ կուսակցությունն ունի մեծ փորձ եւ անուրանալի վաստակ, ինչպիսիք են, զորօրինակ, Ադանայի կոտորածը, Բաթումի եւ Ալեքսանդրապոլի պայմանագրերը, Կարսի հերոսական հանձնումը: Էլ չթվարկենք: Ինքնին հասկանալի է դառնում, որ հայ-թուրքական հարաբերությունների «այսօրվան ծիրին մեջ» այդ կուսակցությունը շատ օգտակար կարող է լինել իրենց ներկայիս նախագահի համար:
Բա ժողովու՞րդը: Դեհ, մեր ժողովրդին էլ Աստված տվել՝ չի խնայել: Վերջին երկու-երեք հարյուր տարիների ընթացքում՝ ցայսօր, մենք ազգովին «ցիկլի մեջ ընկած», տանջվում ենք մեկ դիլեմայի վրա. «ռուսի պոչը բռնել, թե թուրքի քամակը յուղել»: Առիթն էլ, ինչպես տեսնում ենք, իրեն-իրեն է գալիս: Ինչպես միշտ է լինում նման դեպքերում, ժողովրդական բանահյուսությունը շատ առաջ է ընկնում բուն իրադարձություններից: Լուրեր են պտտվում, որ արդեն սկսվել են Աբդուլլահ Գյուլին պատշաճ մակարդակով դիմավորելու«նախապատրաստական աշխատանքները»: Ըստ այդ «պտտվող լուրերի», Գյուլը Հայաստան է մուտք գործելու Գյումրիի վրայով, քանզի այդ քաղաքն ունի թուրքերին համապատասխան ձեւով ու մակարդակով դիմավորելու անհրաժեշտ փորձ: Ասում են հիմա որոնողական աշխատանքներ են ընթանում այն անձանց հայտնաբերման ուղղությամբ, որոնց նախնիները ժամանակին աղ ու հացով դիմավորել են Քյազիմ Կարաբեքիր փաշային:
Հենց դրանք էլ աղ ու հացով դիմավորելու են Աբդուլլահ-փաշային, որը, ըստ չճշտված տվյալների, Հայաստան է գալու Քյազիմ Կարաբեքիրի հայտնի վագոնով: Հացը, համաձայն խիստ գաղտնի տեղեկության արտահոսքի, թխելու է հավատավոր մի ՕԵԿ-կան պատգամավոր-հրուշակեղենագործ, որը Գյումրիում հայտնի է «Բուլկի» եւ «Պերանիկ» մասնագիտական մականուններով: Բարձր հյուրի մոտ իր դեմքը պահելու համար, ըստ այդ նույն «պտտվող լուրերի», Գյումրիի քաղաքապետը՝ երկրի նախագահի հանձնարարությամբ, մի քանի քասիդ է անգիր անելու Ղուրանից, որտեղից էլ դրանք մեջբերում է անելու բարձր հյուրի հետ զրուցելու ժամանակ: Նախատեսվում է նաեւ բացել թուրքերենի արագացված դասընթացներ: Հաշվի առնելով բարձր հյուրի արեւելյան խառնվածքն ու նախասիրությունները, նրա հանգրվանը Երեվանում նույնպես հայտնի է. որեւիցե կասկածից վեր է, որ դա լինելու է հայտնի համբավ ունեցող ՎԱԼԵՄ համալիրը:- HIMA.. HIMA
ABG գրել է:- ZARTIR LAO
Ay dursprtsuk Stepanik sksel es ed khakhot tashtakits ogtvel, ay vori txa.
Երբ գալիս է Սեպտեմբերը կամ ԽՈՇ ԳԱԼ ՄՒՆՍՒԶ ԱԲԴՈԻԼԱ ՓԱՇԱ
Հայաստանում այսօր դժվար թե գտնվի մեկը, որը չհասկանա, որ ներկայիս իշխանական վերնախավի եւ նրանց «արբանյակների» բոլոր գործողությունները՝ լինի դա ներքին, թե արտաքին քաղաքականության ասպարեզներում, ծառայում են միայն մեկ գերխնդրի. ամեն գնով պահպանել իշխանությունը: Եվ դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ մեզանից բոլորիցս առավել հստակ հենց իրենք են գիտակցում, թե ինչ է իրենց սպասում, եթե այսօր նրանք հանկարծ հեռանան (ավելի ճիշտ՝ հեռացվեն) իշխանությունից: Մեր խորին համոզմամբ՝ զուտ այդ, եւ միայն ու միայն հենց այդ համատեքստում պետք է ընկալել եւ հասկանալ նախագահի պաշտոնը զբաղեցնողի կողմից վերջերս արձակած «դիվանագիտական տոռնադոն»՝ իբր «գնդակը Թուրքիայի դաշտն ուղարկելը», ինչին ի պատասխան, ըստ սպասելիքների, Թուրքիայի նախագահն Անկարայից այդ «գնդակին հեծած», ուղիղ չվերթով կժամանի Հայաստան, վայրէջք կատարելով Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մարզադաշտում: Դրանից առաջ բացելով, իհարկե, հայ-թուրքական սահմանը:
Մենք, փառք Աստծո, ոչ ոգեւորվել ենք «Իստանբուլը պիտի դառնա արյան ծով»-ով, ոչ էլ մի քանի բաժակից հետո պլնջոտել «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»-ով: Մենք միշտ էլ կողմնակից ենք եղել մեր հարեւանների հետ դրկիցին համապատասխան հարաբերություններ կառուցելուն: Իսկ այդ հարաբերությունների ինչպիսին լինելը պայմանավորված է միայն ու միայն նրանով, թե ե՞րբ եւ ի՞նչ կարգավիճակում դու կթակես հարեւանիդ դուռը, նրա հանդեպ, նաեւ նրա կողմից, կատարած ի՞նչ քայլերից հետո կառաջարկես նրան քո բարեկամությունը: Պետությունների միջեւ նման քայլերը (իհարկե՝ «ազգի անունից») իրականացնում են պետության ղեկավարները: Ներկայիս Հայաստանի նման պետությունների պարագայում անխուսափելի է այն հարցը, թե ինչքանո՞վ են ամուր եւ կայուն այդ պետության ղեկավարի դիրքերը նախ սեփական պետության ներսում, եւ որքանով է նա ընդունված արտաքին աշխարհում: Հատկապես՝ աշխարհի հզորների կողմից: Հասկանալի է, որ ինչքան թույլ ես դու, այնքան «ներողամիտ», «մեծահոգի» եւ «բարյացակամ» կլինի քո հանդեպ քո ավելի հզոր հարեւանդ: Այդ առումով պետության ի՞նչ ղեկավար ունենք մենք ի դեմս Սերժ Սարգսյանի: Ներսում նա վայելում է ընդամենն իշխանական կերակրատաշտից ուղղակի, կամ էլ միջնորդավորված ձեւով օգտվողների աջակցությունը: Ինչը, նույնիսկ ամենաճոխ հաշվարկների դեպքում, չի կարող իրական հաղթանակ ապահովող քանակ կազմել: Դժգոհների թիվը չի նվազում, դժգոհության ալիքն էլ չի իջնում: Այնպես որ պետության ներսում իշխանության, եւ անձամբ Սերժ Սարգսյանի վիճակը շատ հեռու է թե ամուր, թե կայուն լինելուց: «Դրսի» առումով ոգեւորվելու առիթ նույնպես ոնց որ թե չի նշմարվում: Ամերիկան մինչ օրս դեռ չի շնորհավորել, Եվրոպան՝ որպես մի քանի «Տարզանների» դաստիարակությունը ստանձնած դայակ, դեռ չի ուզում դիմել դրանցից մեկի, այն է՝ մեր նկատմամբ, շատ կտրուկ «դաստիարակչական» միջոցների, իսկ Ռուսաստանի կողմից, մեր անձնական տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի իշխանությունն իր երկրով ու պրոբլեմների փնջով հայտնվել է պարզապես մի վիճակում, որը ժողովուրդը բնութագրում է որպես «տշված»: Եվ այս վիճակում հայտնված Սերժ Սարգսյանն այսօր քայլ է ձեռնարկում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Սա իշխանական-պաշտոնական ձեւակերպմամբ: Իսկ մեր անձնական համոզմամբ` չունենալով սեփական երկրում ռեալ հենարան եւ զգալով նաեւ «դրսում» քաղաքական աջակցության բացակայությունը, իշխանությունը իր ձեռքում պահելու համար Հայաստանի նախագահը պարզապես դիմում է, որպես միակ ու վերջին հույս, Թուրքիայի աջակցությանը, այդ անձնական խնդրի լուծման համար ծխաշղարշ օգտագործելով Արեւմտյան տերությունների դեկլարատիվ ցանկություն-հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված տեսնելու վերաբերյալ: Իսկ թե ի՞նչ գնով, դժվար չէ եզրակացնել, քանզի շատ թարմ է դեռ հիշողությունն առ այն, թե ի՞նչ էր դառնում Հայաստանը, երբ նա իր առաջնորդների հոգածությամբ հայտնվում էր «Թուրքիո բարձր հովանու ներքո»:
Այս օրերին, երբ մի շարք մտավորական նշանակված անձինք՝ բեղ ու մորուքով, կամ առանց դորանց, փորձում են «մեկնաբանել» նախագահի սույն քայլի պատմական նշանակությունը, հնչում են նաեւ միամիտ հարցեր, թե «իսկ ի՞նչ են մտածում կոալիցիայի կուսակցությունները»: Թույլ տանք մեզ հանդես գալ հակընդդեմ հարցով. «իսկ ի՞նչ դիրքորոշում կարող է ունենալ մի կուսակցություն, որի ղեկավարը՝ հայտնի «քաղաքական խաբեբան», երկրի երեք նախագահներից երկուսի կողմից որակվել է որպես դավաճան, իսկ որոշ դրվագներով էլ՝ ավելի խիստ ու որոշակի՝ որպես արդեն պետական դավաճանություն կատարող անձ: Մի անձ, որը զբաղեցնելով երկրի խորհրդարանի խոսնակի աթոռը, հայտարարում էր, թե «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այնպես, որ բավարարված լինեն հայ եւ ադրբեջանական ժողովուրդների շահերը: Մի կուսակցություն, որի առավել կարկառուն դեմքերից մեկն այդպես էլ չի կարողանում ձերբազատվել իրեն շատ ամուր կպած «կաթի փոշու գող» պիտակից»: Կամ ի՞նչ դիրքորոշում եք սպասում այսօր ազգային ցուցանակով քաղաքական դուքյանի վերածված կոալիցիայի մյուս անդամից: Դա էլ ասենք, որ «Թուրքիո հետ առողջ եւ շահավետ ձեւով հարաբերակցելուն ծիրին մեջ» այդ կուսակցությունն ունի մեծ փորձ եւ անուրանալի վաստակ, ինչպիսիք են, զորօրինակ, Ադանայի կոտորածը, Բաթումի եւ Ալեքսանդրապոլի պայմանագրերը, Կարսի հերոսական հանձնումը: Էլ չթվարկենք: Ինքնին հասկանալի է դառնում, որ հայ-թուրքական հարաբերությունների «այսօրվան ծիրին մեջ» այդ կուսակցությունը շատ օգտակար կարող է լինել իրենց ներկայիս նախագահի համար:
Բա ժողովու՞րդը: Դեհ, մեր ժողովրդին էլ Աստված տվել՝ չի խնայել: Վերջին երկու-երեք հարյուր տարիների ընթացքում՝ ցայսօր, մենք ազգովին «ցիկլի մեջ ընկած», տանջվում ենք մեկ դիլեմայի վրա. «ռուսի պոչը բռնել, թե թուրքի քամակը յուղել»: Առիթն էլ, ինչպես տեսնում ենք, իրեն-իրեն է գալիս: Ինչպես միշտ է լինում նման դեպքերում, ժողովրդական բանահյուսությունը շատ առաջ է ընկնում բուն իրադարձություններից: Լուրեր են պտտվում, որ արդեն սկսվել են Աբդուլլահ Գյուլին պատշաճ մակարդակով դիմավորելու«նախապատրաստական աշխատանքները»: Ըստ այդ «պտտվող լուրերի», Գյուլը Հայաստան է մուտք գործելու Գյումրիի վրայով, քանզի այդ քաղաքն ունի թուրքերին համապատասխան ձեւով ու մակարդակով դիմավորելու անհրաժեշտ փորձ: Ասում են հիմա որոնողական աշխատանքներ են ընթանում այն անձանց հայտնաբերման ուղղությամբ, որոնց նախնիները ժամանակին աղ ու հացով դիմավորել են Քյազիմ Կարաբեքիր փաշային:
Հենց դրանք էլ աղ ու հացով դիմավորելու են Աբդուլլահ-փաշային, որը, ըստ չճշտված տվյալների, Հայաստան է գալու Քյազիմ Կարաբեքիրի հայտնի վագոնով: Հացը, համաձայն խիստ գաղտնի տեղեկության արտահոսքի, թխելու է հավատավոր մի ՕԵԿ-կան պատգամավոր-հրուշակեղենագործ, որը Գյումրիում հայտնի է «Բուլկի» եւ «Պերանիկ» մասնագիտական մականուններով: Բարձր հյուրի մոտ իր դեմքը պահելու համար, ըստ այդ նույն «պտտվող լուրերի», Գյումրիի քաղաքապետը՝ երկրի նախագահի հանձնարարությամբ, մի քանի քասիդ է անգիր անելու Ղուրանից, որտեղից էլ դրանք մեջբերում է անելու բարձր հյուրի հետ զրուցելու ժամանակ: Նախատեսվում է նաեւ բացել թուրքերենի արագացված դասընթացներ: Հաշվի առնելով բարձր հյուրի արեւելյան խառնվածքն ու նախասիրությունները, նրա հանգրվանը Երեվանում նույնպես հայտնի է. որեւիցե կասկածից վեր է, որ դա լինելու է հայտնի համբավ
ունեցող ՎԱԼԵՄ համալիրը:
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
էս ինչքա—ն ես վառված Վալեմից. Երևի շատ ձախողված մարդ ես...- ZARTIR LAO
15-20 ՏԱՐԻ ԱՆՑ ԳՈՒՑԵ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 11
Հարցազրույց ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Մեր աչքի առաջ շատ ուշագրավ բեւեռացում է տեղի ունենում. կամ գերազանց բարձր մակարդակի մշակութային իրականության հետ ես առնչվում, կամ ծայրահեղ երեւույթի։
Երաժշտության ...Ի՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՄԵԶ ԱՆԵԼՈՒ
3
Ձեւավորել լայն ժողովրդավարական ալիք
Ինչպես հայտնի է, ամբողջ աշխարհում սրընթացորեն սպառվում են նավթի պաշարները: Դեռեւս 2004 թվականին էր կանխատեսվում համաշխարհային շուկայում նավթամթերքի աննախադեպ գնային ...ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՃԱԽԱՑԵԼ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Հայոց աշխարհում կատաղել են ոչ միայն հհշականները, այլեւ գայլերը։ Օրերս գայլերը ոհմակով հայտնվելով Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, մի քանի օր շարունակ տեղի բնակավայրերում սպառնալից իրավիճակ են ...ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության բաժին 3
«Հայոց Աշխարհ»-ն իր «Քաղկենդանաբանություն» ավանդական խորագրում շարունակում է պարզաբանել մեզանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները կենսաբանական դիտանկյունից։
Շատերն են արձանագրել այն զարմանալի փաստը, ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԱՆՁԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն օրերս Քվեբեկ քաղաքում (Կանադա) տեղի ունեցած նիստում Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկեց նաեւ Իրանում գտնվող Ս.Թադեի հայկական վանքը։
...ԿԻՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 2
Հետեւելով, թե ինչպես են բազում կանայք՝ տուն ու տեղ, բան ու գործ թողած, ժամեր շարունակ թրեւ գալիս Հյուսիսային պողոտայում, շատերը հարց են տալիս. լավ որտեղի՞ց սրանց այդքան ժամանակ։ Մի՞թե այդ կանայք բացարձակապես ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԼԻՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պողոսյան, այնուամենայնիվ, կա՞ մեզանում Հասարակական պալատ ստեղծելու պահանջարկ։
-Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտությունը ...ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
aԱրմատական ընդդիմությունը, ըստ ԱԺ նախկին պատգամավոր ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ, իշխանությունների համար վտանգ չի ներկայացնում։ Իսկ իրական վտանգը դեռ Լ.Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից ժառանգած համակարգային թերություններին ...ՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Հուլիսի 19-ին լրանում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրը, եւ որքան էլ սա փոքր ժամանակահատված է խոսելու առաջիկա 5 տարիներին նախանշված ծրագրերի իրականացման մասին, փորձենք ամփոփել, թե այս ընթացքում ...ՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 5
Անշուշտ 100 օրը կարճ ժամանակահատված է տնտեսության ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար։ Սակայն այդ ընթացքում հնարավոր է հստակ պատկերացում կազմել գործադիրի ընդհանուր ռազմավարության մասին։ ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՄՆ-ՈՒՄ
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 16-ին հանդիպել է Եվրոպական եւ Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդին: Զրույցի ընթացքում ...«ԲԱԶԵԻ» ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ
Ջերմուկում «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի մասնակիցներին երեկ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա շնորհակալություն է հայտնել բազեականներին այս գեղեցիկ նախաձեռնությանը ցուցաբերած մասնակցության ...ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երեւանում գրասենյակով ապահովելու նպատակով «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ից 10 տարի ժամկետով կվարձակալվի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի վեցերորդ հարկում 374.1 քմ ...«ԱՐԱՐԱՏՆ» ԷԼ ՉՄԽԻԹԱՐԵՑ
Հայրենի ֆուտբոլի վերնախավի երրորդ ներկայացուցիչը նույնպես անհաջող մեկնարկեց եվրոպական ակումբային մրցաշարում։ Երեւանի «Արարատը», որին «Փյունիկի» եւ «Բանանցի» համեմատ ավելի թույլ մրցակից էր բաժին հասել, ...ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
Մարտունիում ընթացող «Սեւանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ փուլում Արման Փաշիկյանը հաղթել է Լեւան Պանցուլայային (Վրաստան)։ Նա 4-ական միավորով զբաղեցնում է 1-2-րդ տեղերը Սերգեյ Ժիգալկոյի (Բելառուս) ...14-ՐԴԸ` 24-Ի ՄԵՋ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հայաստանցի հեծանվորդ Սուրեն Պետրոսյանը Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում ընթացող հեծանվասպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ 10 կմ խմբակային մրցավազք մրցաձեւում, դուրս է եկել եզրափակիչ ...ԱՌԱՋԻՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎրաստանի Բաթում քաղաքում հունիսի 13-19-ը անցկացված ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 10-րդ առաջնությունում հայկական 7 թիմ, ընդհանուր հաշվարկով, գրավել է առաջին տեղը: Մրցումներին Հայաստանը ներկայացել ...ՉԻՆԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ
ԱՐՄԵՆՊՐԵՍՊեկինը ծրագրում է «Օլիմպիադա-2008»-ի ընթացքում օտարերկրյա զբոսաշրջիկներից մոտ 400 մլն դոլար վաստակել: «Հիմնվելով անցյալ տարվա հաշվարկների վրա՝ ենթադրում ենք, որ զբոսաշրջիկներից քաղաքի եկամուտը կկազմի ...ՍԿԱՆԴԱԼ ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ
Արգենտինայում հնչեղ սկանդալ է բռնկվել այդ երկրի խորհրդանիշը դարձած ֆուտբոլի շուրջ։ Ոստիկանությունը հայտարարել է մարզիկների համար իտալական կեղծ անձնագրեր պատրաստելու հետ կապված խոշոր զեղծարարության բացահայտման ...ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հնագետները հայերեն առաջին արձանագրությունն են գտել Արցախի տարածքում հայտնաբերված Տիգրանակերտ քաղաքում: Այստեղ գտնվել է փոքրիկ սկավառակ, որին պատկերված է մորթե գլխարկով, մորուքով տղամարդու պատկեր: Սկավառակի ...ԶԻՆԱՆՈՑ
Հուլիսի 16-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն են կատարել 1974թ. ծնված Գարիկ ...ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՄ ՔԱՇԵԼ, ԲԱՅՑ ՀԵՇՏ ԷԼ ՉԻ ԵՂԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է
«Հայոց Աշխարհ»-ի խմբագրակազմը ջերմորեն շնորհավորում է գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, մաղթում նրան առողջություն, հաջողություն ...ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 243
Էժանագին ու պրիմիտիվ ներկայացում
Երեկ հհշական բոլոր թերթերն իրենց առաջին էջերում տեղադրել էին մի ծայրաստիճան սրտաճմլիկ հաղորդագրություն. Տեր-Պետրոսյանի կինը վերադարձել է Միացյալ Նահանգներից, նույնիսկ ...ԱՌԱՆՁԻՆ ԿՇԻՌ ՉՈՒՆԵՆ
ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ կարծիքով. «Ոչ մեկը արմատական ընդդիմության մեջ ինքնուրույն առանձին կշիռ չի ներկայացնում առանց Լ.Տեր-Պետրոսյանի։ Տեր-Պետրոսյանը դրան հասավ, եւ դա ցույց տվեց նաեւ «Ժառանգության» համագումարը։ ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ
Եւ ազգի հավաքական խիղճը
«Անկախ նրանից, թե ինչպես է աշխատում, ինչ արդյունք է տալիս Մարդու իրավունքների պաշտպանը, հրաշալի է, որ այդ ինստիտուտը ստեղծվեց մեր երկրում եւ գործում է։
Քաղաքացին եւս մեկ մարմին ...ԼԵՎՈՆ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
1Չապացուցված հանցագործության համար Մոսկվայի քաղաքային դատարանը երեկ Կալմիկիայից նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանին դատապարտել է ընդհանուր ռեժիմի գաղութում 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով խարդախության ...ԵՎ ՆՈՐԻՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրտվ.Երեւանի «Արարատը», որից ֆուտբոլասերները ավելի ծանրակշիռ ակնկալիքներ ունեն ՈՒԵՖԱ-ի գավաթի այս տարվա որակավորման մրցումներում, չշեղվելով մեր նախորդ երկու թիմերի ուղուց, երեկ մեկնարկային խաղում 0։1 հաշվով ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԴԻԿ ՄԱՆՐ ԵՆ
2
Այսօր լրանում է ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ 70 տարին։ Ի՞նչ նոր մտահղացումներ ունի վարպետը, առաջիկայում հնարավո՞ր է նոր գործեր տպագրի։
«Մի ժամանակակից պիեսի մասին էի մտածում, որ կոչվում է «Ձեր հավաքած համարը գոյություն ...ԱՐՎԵՍՏԸ ՉԻ ԶՎԱՐՃԱՑՆՈՒՄ
Այլ մտածելու առիթ է տալիս Ըստ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ. «Այն, ինչ ծավալվում է հայկական բեմերում, կոչված է զվարճացնել հանդիսատեսին։ Եթե լինեք այդպիսի վայրերում, կտեսնեք, կզգաք ձեր մաշկի վրա հանդիսականի բռիության ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հավանություն է տվել 2009թ. համար Հայաստանին 52 միլիոն, Լեռնային Ղարաբաղին 8 միլիոն օգնություն, Հայաստանին ու Ադրբեջանին 3-ական միլիոն ...
ՎՐԱՑ-ՕՍԱԿԱՆ «ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ԴԱՍԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՆՈՅԸ ԿՍԱՐՍԱՓԵՐ ՆՄԱՆ ՏԱՊԱՆԻՑ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՔԱՆԴԵԼ, ԾԱԽԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ Քաղաքական վտարանդի
ՕՐՀՆԵՐԳԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՄԱՐԵՆՔ ՓԱԿՎԱ՞Ծ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

