
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԼԻՆԵԼ
- Հարցազրույց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ

-Պարոն Պողոսյան, այնուամենայնիվ, կա՞ մեզանում Հասարակական պալատ ստեղծելու պահանջարկ։
-Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտությունը վաղուց կա։ Ուշացած գործ ենք անում։ Դեռ երկու տարի առաջ իմ համահեղինակությամբ տպագրված գրքում մի առանձին գլուխ նվիրված էր հենց նման հասարակական կառույց ունենալու անհրաժեշտությանը։
Սակայն մեր պատկերացրած կառույցն այն չէ, ինչի մասին հիմա խոսում են։ Մեր պետությունը ձգտում է լինել ժողովրդավարական։ Դասական մոտեցմամբ, ժողովրդավարական երկրում պետք է լինեն պետական, մասնավոր եւ հասարակական հատվածներ։ Հասարակական հատվածը կամ քաղաքացիական հասարակությունը մեր երկրում թույլ է։ Հետխորհրդային բոլոր երկրներում է այդպես, այդ մասին գիտեն բոլորը։ Այս հատվածն ուժեղացնելու համար եւ միայն այդ նպատակով Հասարակական պալատ ստեղծելու որոշումն արդարացված է։
Մենք ունենք գրանցված եւ գործող չորս հազարից ավելի հասարակական կազմակերպություններ, բայց նրանք այդպես էլ չկարողացան ուժեղ ցանցեր, միավորումներ ստեղծել։ Կան անկախ զանգվածային լրատվամիջոցներ, սակայն նրանք էլ հասարակական դերակատարում չունեն, այնքան էլ ազդեցիկ չեն։
Քաղաքացիական հասարակություն ստեղծելու եւ քաղաքացուն բազմակողմանիորեն ակտիվացնելու համար պետք են ուժեղ ինստիտուտներ։ Հասարակական պալատը այդ ուժեղ կառույցի մարմնավորումն է։ Հասարակական հատվածն ուժեղացնելու մի քայլ է։ Եւ շատ լավ է, որ վերջապես այդ քայլն ուզում են անել։
-Իսկ ինչո՞ւ է Հասարակական պալատի ստեղծումը համարվում հետընտրական զարգացումների հետեւանք։
-Հիմա խոսելով Հասարակական պալատի մասին, երեք տարբեր բան են իրար խառնում։ Իմ արդեն ներկայացրած տարբերակը հասարակական հատվածն ուժեղացնելու դասական ու տեսական ձեւն է։ Բայց քանի որ հիմա ինչ-որ հետընտրական կոնֆլիկտ կա, իշխանություն-ընդդիմություն երկխոսության անհրաժեշտություն է առաջացել, որոշ մարդկանց թվում է, թե այդ գործառույթը կարող է կատարել Հասարակական պալատը։ Հասարակական պալատը կոչված չէ լուծելու նման խնդիրներ։
Ի վերջո, ցանկացած բարձրագույն պաշտոնյա՝ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը կարող են իրենց առընթեր խորհրդատվական-խորհրդակցական մարմին ստեղծել։ Բայց դրանք նույնպես Հասարակական պալատ չեն։ Իհարկե, լավ կլինի, որ երկրի նախագահը նման խորհրդակցական մարմին ունենա՝ իրեն առընթեր, որ իրական ու ամբողջական տեղեկատվություն ունենա։ Ողջ աշխարհին է հայտնի, որ նախարարների, օգնականների կամ խորհրդականների միջոցով երկրի ղեկավարը պաշտոնական, զտված տեղեկատվություն է ստանում։ Կան բաներ, որ, ըստ նրանց, կարելի է բաց թողնել կամ ավելի լավ է շեֆը չիմանա։ Իսկ անմիջական շփման համար ստեղծված խորհրդում նախագահը կարող է ընդգրկել ում ուզենա, ում հետ հարմար է համարում խորհրդակցել ու աշխատել։
Մեր նկատի ունեցած Հասարակական պալատը չի կարող գրպանային լինել։ Այն պետք է լինի իրոք հասարակական, չլինի նախագահին առընթեր։ Այլ պետք է լինի ինքնուրույն, ոչ մի բանին չկցված քաղաքական ինստիտուտ։ Համոզված եմ, որ նման ինստիտուտ կարելի է ունենալ միայն օրենքի ուժով։ Պետք է լինի օրենք Հասարակական պալատի մասին, որով կընդգծվի այս մարմնի իրավասությունների, լիազորությունների շրջանակն ու կհստակեցվեն բոլոր սահմանափակումները։
Հասարակական պալատը չի կարող փոխարինել պառլամենտին։ Հակառակ պնդումը հիմարություն է։ Մինչդեռ շատերն են ասում, թե քանի որ Ազգային ժողովը չի ներկայացնում հասարակության բոլոր շերտերն ու էլի նման բաներ, ուրեմն Հասարակական պալատ պետք է ստեղծել։ Հանրային որեւէ մարմնով օրենսդիր մարմինը անհնար է փոխարինել։ Հասարակական պալատը չի կարող լինել քաղաքական իշխանության ու նրա ընդդիմության բանավեճի ու մրցակցության տեղը։ Ամեն ինչ խառնված է իրար, քանի որ Հասարակական պալատի մասին պատկերացումները հստակ չեն։
-Հասկանալի է, որ Հասարակական պալատը օրենքներ չի ընդունելու եւ կատարման համար պարտադիր որոշումներ չի կայացնելու։ Իսկ ո՞րն է լինելու այս մարմնի աշխատանքի արդյունքը։
-Անկախ նրանից, թե ինչպես է աշխատում, ինչ արդյունք է տալիս Մարդու իրավունքների պաշտպանը, հրաշալի է, որ այդ ինստիտուտը ստեղծվեց մեր երկրում եւ գործում է։ Քաղաքացին եւս մեկ մարմին ունեցավ իրեն առավել պաշտպանված զգալու համար։ Հասարակական պալատը սոցիալական օմբուդսմեն է լինելու եւ պաշտպանելու է հասարակության շահերը։ Սա ազգի հավաքական խիղճը պետք է լինի։
Ցանկացած հարց հասարակությունը, ժողովուրդը կարող է Հասարակական պալատի միջոցով բարձրացնել ու դնել իշխանության առաջ։ Այդ խղճի ձայնն էլ ոչ ոք չի կարող չլսելու տալ, անտեսել։ Թեպետ նրանք օրենքներ չեն ընդունելու, որոշումներ չեն կայացնելու։ Բայց նաեւ օրենք է պետք, որ Հասարակական պալատի ձայնը լսելի դառնա։ Այլապես այս մարմինն էլ կարող է դառնալ հերթական անտեսված կառույցը, որին ոչ ոք բանի տեղ չի դնում։
Շատ կուզենայի, որ Հասարակական պալատն իր ներկայացուցիչներն ունենար Ազգային ժողովում, կառավարությունում, ովքեր առանց քվեարկելու իրավունքի, իրավասու լինեն մասնակցելու բոլոր քննարկումներին։ Այսպես կապահովվեր հասարակության կապը օրենսդիրի ու գործադիրի հետ։ Անհրաժեշտ եմ համարում, որ Հասարակական պալատում ներկայացված լինեն բոլոր մարզերը, Ղարաբաղը, Սփյուռքը՝ գոնե մի քանի խոշոր համայնքներով։ Այս կերպ հնարավոր է հրաշալի քաղաքացիական կառույց ստեղծել։
Բայց շատ կարեւոր է, որ այս կառույցը ֆինանսավորվի ուղղակի բյուջեից՝ առանձին տողով։ Այդ գումարներից ոչ թե պալատի անդամները պետք է աշխատավարձ ստանան՝ նրանք պետք է աշխատեն հասարակական հիմունքներով, այլ ուսումնասիրություններ, հետազոտություններ, քննարկումներ, վերլուծություններ կատարվեն։ Հանրային հեռուստատեսությունն էլ Հասարակական պալատին օրենքով սահմանված որոշակի եթերաժամ պետք է տրամադրի՝ առանց որեւէ միջամտության կամ քմահաճության։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
15-20 ՏԱՐԻ ԱՆՑ ԳՈՒՑԵ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 11
Հարցազրույց ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Մեր աչքի առաջ շատ ուշագրավ բեւեռացում է տեղի ունենում. կամ գերազանց բարձր մակարդակի մշակութային իրականության հետ ես առնչվում, կամ ծայրահեղ երեւույթի։
Երաժշտության ...Ի՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՄԵԶ ԱՆԵԼՈՒ
3
Ձեւավորել լայն ժողովրդավարական ալիք
Ինչպես հայտնի է, ամբողջ աշխարհում սրընթացորեն սպառվում են նավթի պաշարները: Դեռեւս 2004 թվականին էր կանխատեսվում համաշխարհային շուկայում նավթամթերքի աննախադեպ գնային ...ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՃԱԽԱՑԵԼ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Հայոց աշխարհում կատաղել են ոչ միայն հհշականները, այլեւ գայլերը։ Օրերս գայլերը ոհմակով հայտնվելով Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, մի քանի օր շարունակ տեղի բնակավայրերում սպառնալից իրավիճակ են ...ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության բաժին 3
«Հայոց Աշխարհ»-ն իր «Քաղկենդանաբանություն» ավանդական խորագրում շարունակում է պարզաբանել մեզանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները կենսաբանական դիտանկյունից։
Շատերն են արձանագրել այն զարմանալի փաստը, ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԱՆՁԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն օրերս Քվեբեկ քաղաքում (Կանադա) տեղի ունեցած նիստում Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկեց նաեւ Իրանում գտնվող Ս.Թադեի հայկական վանքը։
...ԿԻՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 2
Հետեւելով, թե ինչպես են բազում կանայք՝ տուն ու տեղ, բան ու գործ թողած, ժամեր շարունակ թրեւ գալիս Հյուսիսային պողոտայում, շատերը հարց են տալիս. լավ որտեղի՞ց սրանց այդքան ժամանակ։ Մի՞թե այդ կանայք բացարձակապես ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԼԻՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պողոսյան, այնուամենայնիվ, կա՞ մեզանում Հասարակական պալատ ստեղծելու պահանջարկ։
-Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտությունը ...ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
aԱրմատական ընդդիմությունը, ըստ ԱԺ նախկին պատգամավոր ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ, իշխանությունների համար վտանգ չի ներկայացնում։ Իսկ իրական վտանգը դեռ Լ.Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից ժառանգած համակարգային թերություններին ...ՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Հուլիսի 19-ին լրանում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրը, եւ որքան էլ սա փոքր ժամանակահատված է խոսելու առաջիկա 5 տարիներին նախանշված ծրագրերի իրականացման մասին, փորձենք ամփոփել, թե այս ընթացքում ...ՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 5
Անշուշտ 100 օրը կարճ ժամանակահատված է տնտեսության ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար։ Սակայն այդ ընթացքում հնարավոր է հստակ պատկերացում կազմել գործադիրի ընդհանուր ռազմավարության մասին։ ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՄՆ-ՈՒՄ
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 16-ին հանդիպել է Եվրոպական եւ Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդին: Զրույցի ընթացքում ...«ԲԱԶԵԻ» ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ
Ջերմուկում «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի մասնակիցներին երեկ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա շնորհակալություն է հայտնել բազեականներին այս գեղեցիկ նախաձեռնությանը ցուցաբերած մասնակցության ...ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երեւանում գրասենյակով ապահովելու նպատակով «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ից 10 տարի ժամկետով կվարձակալվի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի վեցերորդ հարկում 374.1 քմ ...«ԱՐԱՐԱՏՆ» ԷԼ ՉՄԽԻԹԱՐԵՑ
Հայրենի ֆուտբոլի վերնախավի երրորդ ներկայացուցիչը նույնպես անհաջող մեկնարկեց եվրոպական ակումբային մրցաշարում։ Երեւանի «Արարատը», որին «Փյունիկի» եւ «Բանանցի» համեմատ ավելի թույլ մրցակից էր բաժին հասել, ...ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
Մարտունիում ընթացող «Սեւանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ փուլում Արման Փաշիկյանը հաղթել է Լեւան Պանցուլայային (Վրաստան)։ Նա 4-ական միավորով զբաղեցնում է 1-2-րդ տեղերը Սերգեյ Ժիգալկոյի (Բելառուս) ...14-ՐԴԸ` 24-Ի ՄԵՋ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հայաստանցի հեծանվորդ Սուրեն Պետրոսյանը Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում ընթացող հեծանվասպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ 10 կմ խմբակային մրցավազք մրցաձեւում, դուրս է եկել եզրափակիչ ...ԱՌԱՋԻՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎրաստանի Բաթում քաղաքում հունիսի 13-19-ը անցկացված ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 10-րդ առաջնությունում հայկական 7 թիմ, ընդհանուր հաշվարկով, գրավել է առաջին տեղը: Մրցումներին Հայաստանը ներկայացել ...ՉԻՆԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ
ԱՐՄԵՆՊՐԵՍՊեկինը ծրագրում է «Օլիմպիադա-2008»-ի ընթացքում օտարերկրյա զբոսաշրջիկներից մոտ 400 մլն դոլար վաստակել: «Հիմնվելով անցյալ տարվա հաշվարկների վրա՝ ենթադրում ենք, որ զբոսաշրջիկներից քաղաքի եկամուտը կկազմի ...ՍԿԱՆԴԱԼ ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ
Արգենտինայում հնչեղ սկանդալ է բռնկվել այդ երկրի խորհրդանիշը դարձած ֆուտբոլի շուրջ։ Ոստիկանությունը հայտարարել է մարզիկների համար իտալական կեղծ անձնագրեր պատրաստելու հետ կապված խոշոր զեղծարարության բացահայտման ...ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հնագետները հայերեն առաջին արձանագրությունն են գտել Արցախի տարածքում հայտնաբերված Տիգրանակերտ քաղաքում: Այստեղ գտնվել է փոքրիկ սկավառակ, որին պատկերված է մորթե գլխարկով, մորուքով տղամարդու պատկեր: Սկավառակի ...ԶԻՆԱՆՈՑ
Հուլիսի 16-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն են կատարել 1974թ. ծնված Գարիկ ...ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՄ ՔԱՇԵԼ, ԲԱՅՑ ՀԵՇՏ ԷԼ ՉԻ ԵՂԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է
«Հայոց Աշխարհ»-ի խմբագրակազմը ջերմորեն շնորհավորում է գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, մաղթում նրան առողջություն, հաջողություն ...ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 243
Էժանագին ու պրիմիտիվ ներկայացում
Երեկ հհշական բոլոր թերթերն իրենց առաջին էջերում տեղադրել էին մի ծայրաստիճան սրտաճմլիկ հաղորդագրություն. Տեր-Պետրոսյանի կինը վերադարձել է Միացյալ Նահանգներից, նույնիսկ ...ԱՌԱՆՁԻՆ ԿՇԻՌ ՉՈՒՆԵՆ
ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ կարծիքով. «Ոչ մեկը արմատական ընդդիմության մեջ ինքնուրույն առանձին կշիռ չի ներկայացնում առանց Լ.Տեր-Պետրոսյանի։ Տեր-Պետրոսյանը դրան հասավ, եւ դա ցույց տվեց նաեւ «Ժառանգության» համագումարը։ ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ
Եւ ազգի հավաքական խիղճը
«Անկախ նրանից, թե ինչպես է աշխատում, ինչ արդյունք է տալիս Մարդու իրավունքների պաշտպանը, հրաշալի է, որ այդ ինստիտուտը ստեղծվեց մեր երկրում եւ գործում է։
Քաղաքացին եւս մեկ մարմին ...ԼԵՎՈՆ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
1Չապացուցված հանցագործության համար Մոսկվայի քաղաքային դատարանը երեկ Կալմիկիայից նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանին դատապարտել է ընդհանուր ռեժիմի գաղութում 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով խարդախության ...ԵՎ ՆՈՐԻՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրտվ.Երեւանի «Արարատը», որից ֆուտբոլասերները ավելի ծանրակշիռ ակնկալիքներ ունեն ՈՒԵՖԱ-ի գավաթի այս տարվա որակավորման մրցումներում, չշեղվելով մեր նախորդ երկու թիմերի ուղուց, երեկ մեկնարկային խաղում 0։1 հաշվով ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԴԻԿ ՄԱՆՐ ԵՆ
2
Այսօր լրանում է ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ 70 տարին։ Ի՞նչ նոր մտահղացումներ ունի վարպետը, առաջիկայում հնարավո՞ր է նոր գործեր տպագրի։
«Մի ժամանակակից պիեսի մասին էի մտածում, որ կոչվում է «Ձեր հավաքած համարը գոյություն ...ԱՐՎԵՍՏԸ ՉԻ ԶՎԱՐՃԱՑՆՈՒՄ
Այլ մտածելու առիթ է տալիս Ըստ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ. «Այն, ինչ ծավալվում է հայկական բեմերում, կոչված է զվարճացնել հանդիսատեսին։ Եթե լինեք այդպիսի վայրերում, կտեսնեք, կզգաք ձեր մաշկի վրա հանդիսականի բռիության ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հավանություն է տվել 2009թ. համար Հայաստանին 52 միլիոն, Լեռնային Ղարաբաղին 8 միլիոն օգնություն, Հայաստանին ու Ադրբեջանին 3-ական միլիոն ...
Ո՞Վ ԿՀԱՆԻ ՀԻՄԱՐՆԵՐԻ ԳԼՈՐԱԾ ՔԱՐԸ
ՋԱՎԱԽՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ
ՈՒԵՖԱ-Ն ԴԵՄ Է ԱՐԱԲԱԿԱՆ ՇԵՅԽԵՐԻՆ
ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՐՑԸ
Սեփ.լրտվ.
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՔԱՆԴԵԼ, ԾԱԽԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ Քաղաքական վտարանդի
ՕՐՀՆԵՐԳԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՄԱՐԵՆՔ ՓԱԿՎԱ՞Ծ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

