
ԿԻՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ
- Հետեւելով, թե ինչպես են բազում կանայք՝ տուն ու տեղ, բան ու գործ թողած, ժամեր շարունակ թրեւ գալիս Հյուսիսային պողոտայում, շատերը հարց են տալիս. լավ որտեղի՞ց սրանց այդքան ժամանակ։ Մի՞թե այդ կանայք բացարձակապես չեն գնահատում սեփական ժամանակը։ Կարծում ենք, տվյալ թեման արժանի է ավելի խոր դիտարկման ու ընդհանրացման։

Հանրահայտ է. երջանիկները ժամանակը չեն նկատում։ Եթե հիմք ընդունենք դա, ապա գործնականում բոլոր կանայք երջանիկ են։ Քանզի բոլոր կանայք էլ գործնականում ժամանակը չեն նկատում։
Ուշադիր նայեք ձեր շուրջը. շա՞տ են արդյոք տղամարդիկ, որոնց ձեռքին ժամացույց չկա։ Հիմա էլ նայեք կանանց։ Նրանց կեսը, եթե ոչ ավելին, ժամացույց չունի։
Ամեն ինչ պարզ է. կնոջ համար, ի տարբերություն տղամարդու, ժամացույցն առաջին անհրաժեշության առարկա չէ։ Քանզի ժամացույցը ժամանակի ճշգրիտ հաշվիչ է, իսկ կնոջ համար, դարձյալ ի տարբերություն տղամարդու, ժամանակը ճշգրիտ հաշվարկի չենթարկվող կատեգորիա է։
Եւ խնդիրն ամենեւին էլ բուն ժամացույցը չէ՝ որպես րոպեների ու վայրկյանների արձանագրման մեխանիզմ։ Տղամարդու ժամանակի մեխանիզմն ասես ներսում է, տղամարդն առանց ժամացույցին նայելու էլ կարող է մոտավորապես ասել, թե ժամը քանիսն է։ Իսկ կինը նույնիսկ միշտ չէ, որ գիտի, թե շաբաթվա որ օրն է կամ ամսի քանիսն է։
Հիշենք. ժամանակը փող է։ Կինը համոզիչ կերպով հաստատում է այդ նույնականացումը. ինչպես որ բացարձակապես ի վիճակի չէ պահել փողը ձեռքին եւ դա բառացիորեն հոսում է մատների արանքից, ճիշտ այդպես էլ՝ վայրկենապես ու անբացատրելիորեն, կնոջ մատների արանքից հոսում է նաեւ ժամանակը։
Կինը կարող է անկեղծորեն ցանկանալ անհրաժեշտ վայրում լինել նախանշված ժամին, կարող է անկեղծորեն երազել որոշակի ժամկետում ինչ-որ բան անելու մասին, կարող է նույնիսկ մանրակրկիտ ծրագրել իր ամբողջ օրը. որ գործը որի հետեւից եւ երբ պիտի անի։ Բայց հետո տեղի է ունենում կնոջ համար անըմբռնելի ինչ-որ բան. գործերը դեռ չի էլ սկսել, իսկ օրն արդեն վերջացավ։
Կնոջը բնորոշ է իրար զարկել ձեռքերն ու բացականչել. վա՜յ, արդեն ժամը հի՛նգն է։ Կամ՝ վեցը, կամ՝ ինը, կամ՝ տասներկուսը։ Ցերեկվա եւ գիշերվա ցանկացած ժամի գալուստը կնոջ համար միշտ անակնկալ է։
Իսկ ահա նույն ժամանակահատվածի նկատմամբ տղամարդու եւ կնոջ հոգեբանորեն տարբեր մոտեցման օրինակ։ Տղամարդը (չկասկածելով, որ կարժանանա ջերմ երախտագիտության). «Սիրելիս, քեզ համար մուշտակ եմ գնել։ Շատ լավ մորթուց է, տասը տարում էլ չի մաշվի»։ Կինը (մտքով էլ չանցկացնելով շնորհակալություն հայտնել). «Դու խելքդ թռցրե՛լ ես։ Ուզում ես, որ տասը տարի շարունակ նույն մուշտա՞կը հագնեմ»։
Իսկ ժամանակ առ ժամանակ կինն ընդհանրապես դուրս է մնում ժամանակից, իսպառ կորցնում դրա հաշիվը։
Օրինակ՝ կանանց համար նախատեսված ապրանքների որեւէ խանութ. այդտեղ կինը կարող է խորամուխ լինել ժամեր շարունակ։ Կամ ընկերուհու հետ զրույցները, որ որոշակի սկիզբ ունեն, բայց վերջ, ըստ էության, ընդհանրապես չունեն։
Չենք խոսում արդեն սիրո կարճատեւ ակնթարթի մասին, որի մեջ կինն ընդհանրապես պատրաստ է ընկղմվել առհավետ։
Ուշագրավ է, որ հստակ հաշիվ չտալով իրեն ներկա ժամանակի մասին, կինը չգիտես ինչու գերազանց կողմնորոշվում է անցյալ ժամանակի մեջ։ Մանավանդ երբ խոսքը վերաբերում է կյանքի քնարական պահերին։
Միայն կինը կարող է հեշտությամբ ու միանգամայն վստահ տեղեկացնել. մենք նրա հետ հանդիպեցինք ութսուներեք թվականի օգոստոսի հինգին, երեկոյան ժամը ութն անց տասնհինգ։ Տղամարդը կմտաբերի այդ նույն հանդիպումը, թեկուզ նույնիսկ անչափ սիրելի կնոջ հետ, հիշողության բավական մեծ լարումով. մենք հանդիպեցինք... այդ երբ էր... Դե... ամառ էր։ Եթե ընդհանրապես չասի՝ աշնանը։
Բնական է, որ ժամանակի հետ վերոնշյալ փոխհարաբերությունների հետեւանքով կինը ուշանում է ժամադրություններից։ Դե, քնարական ժամադրությունից՝ դեռ հասկանալի է. թող տղամարդը սպասի, հուզվի, տանջվի։ Բայց կինը ուշանում է նաեւ գործնական հանդիպումից, նույնիսկ այնպիսի, որում ինքը շատ ավելի է շահագրգռված, քան նա, ով սպասում է։
Սակայն ամենազարմանալին բնավ այն չէ, որ կինն ամենուր ուշանում է։ Ապշեցուցիչ է մեկ այլ բան. նա միշտ հասցնում է։
Կինը ուշանում է աշխատանքից, բայց հասցնում է աշխատանքային սխրանքներ գործել։ Կինը ուշանում է ինքնաթիռից, բայց հասցնում է թռչել։ Կինը ուշանում է ժամադրությունից, բայց հասցնում է ամուսնանալ։
Այո, ժամանակի կապը կնոջ հետ տարօրինակ է եւ արտասովոր։
«Կա՛նգ առ, ակնթարթ, դու հիասքանչ ես» հանրահայտ արտահայտությունը կինն ընդունում է միայն թեթեւակի շտկումով. «Կա՛նգ առ, ակնթարթ, ես հիասքանչ եմ»։ Եւ եթե ինչ-որ ակնթարթների կինը չի կարողանում այդչափ շոյիչ արտահայտվել իր մասին, ապա կարիք էլ չկա, որ դրանք կանգ առնեն։ Կինը պարզապես չի նկատում դրանք։
Կարճ ասած, կարողանում է ժամանակի ինչ-որ պահեր սեղմել զրոյի աստիճան, իսկ որոշ պահեր էլ երկարաձգել հավերժության։ Եւ եթե հիշենք պոետի «ժամանակի գերի» արտահայտությունը, ապա կարելի է վստահորեն ասել, որ դա կնոջ մասին չէ։
Ավելի շուտ՝ հակառակը. ժամանակն է կնոջ գերին։
- «Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
Քննարկում
a a p գրել է:- Սարգիս
Գնա կանգնի սառը ջրի տակ, հիմար, հիմար,՝հի----------մար:
inch sare chri dag? arten isk tmradsa ugheghe- Սարգիս
hay գրել է:
Հայ կնոջը սազական բան չի էս.
15-20 ՏԱՐԻ ԱՆՑ ԳՈՒՑԵ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 11
Հարցազրույց ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Մեր աչքի առաջ շատ ուշագրավ բեւեռացում է տեղի ունենում. կամ գերազանց բարձր մակարդակի մշակութային իրականության հետ ես առնչվում, կամ ծայրահեղ երեւույթի։
Երաժշտության ...Ի՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՄԵԶ ԱՆԵԼՈՒ
3
Ձեւավորել լայն ժողովրդավարական ալիք
Ինչպես հայտնի է, ամբողջ աշխարհում սրընթացորեն սպառվում են նավթի պաշարները: Դեռեւս 2004 թվականին էր կանխատեսվում համաշխարհային շուկայում նավթամթերքի աննախադեպ գնային ...ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՃԱԽԱՑԵԼ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Հայոց աշխարհում կատաղել են ոչ միայն հհշականները, այլեւ գայլերը։ Օրերս գայլերը ոհմակով հայտնվելով Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, մի քանի օր շարունակ տեղի բնակավայրերում սպառնալից իրավիճակ են ...ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության բաժին 3
«Հայոց Աշխարհ»-ն իր «Քաղկենդանաբանություն» ավանդական խորագրում շարունակում է պարզաբանել մեզանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները կենսաբանական դիտանկյունից։
Շատերն են արձանագրել այն զարմանալի փաստը, ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԱՆՁԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն օրերս Քվեբեկ քաղաքում (Կանադա) տեղի ունեցած նիստում Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկեց նաեւ Իրանում գտնվող Ս.Թադեի հայկական վանքը։
...ԿԻՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 2
Հետեւելով, թե ինչպես են բազում կանայք՝ տուն ու տեղ, բան ու գործ թողած, ժամեր շարունակ թրեւ գալիս Հյուսիսային պողոտայում, շատերը հարց են տալիս. լավ որտեղի՞ց սրանց այդքան ժամանակ։ Մի՞թե այդ կանայք բացարձակապես ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԼԻՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պողոսյան, այնուամենայնիվ, կա՞ մեզանում Հասարակական պալատ ստեղծելու պահանջարկ։
-Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտությունը ...ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
aԱրմատական ընդդիմությունը, ըստ ԱԺ նախկին պատգամավոր ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ, իշխանությունների համար վտանգ չի ներկայացնում։ Իսկ իրական վտանգը դեռ Լ.Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից ժառանգած համակարգային թերություններին ...ՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Հուլիսի 19-ին լրանում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրը, եւ որքան էլ սա փոքր ժամանակահատված է խոսելու առաջիկա 5 տարիներին նախանշված ծրագրերի իրականացման մասին, փորձենք ամփոփել, թե այս ընթացքում ...ՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 5
Անշուշտ 100 օրը կարճ ժամանակահատված է տնտեսության ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար։ Սակայն այդ ընթացքում հնարավոր է հստակ պատկերացում կազմել գործադիրի ընդհանուր ռազմավարության մասին։ ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՄՆ-ՈՒՄ
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 16-ին հանդիպել է Եվրոպական եւ Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդին: Զրույցի ընթացքում ...«ԲԱԶԵԻ» ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ
Ջերմուկում «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի մասնակիցներին երեկ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա շնորհակալություն է հայտնել բազեականներին այս գեղեցիկ նախաձեռնությանը ցուցաբերած մասնակցության ...ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երեւանում գրասենյակով ապահովելու նպատակով «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ից 10 տարի ժամկետով կվարձակալվի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի վեցերորդ հարկում 374.1 քմ ...«ԱՐԱՐԱՏՆ» ԷԼ ՉՄԽԻԹԱՐԵՑ
Հայրենի ֆուտբոլի վերնախավի երրորդ ներկայացուցիչը նույնպես անհաջող մեկնարկեց եվրոպական ակումբային մրցաշարում։ Երեւանի «Արարատը», որին «Փյունիկի» եւ «Բանանցի» համեմատ ավելի թույլ մրցակից էր բաժին հասել, ...ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
Մարտունիում ընթացող «Սեւանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ փուլում Արման Փաշիկյանը հաղթել է Լեւան Պանցուլայային (Վրաստան)։ Նա 4-ական միավորով զբաղեցնում է 1-2-րդ տեղերը Սերգեյ Ժիգալկոյի (Բելառուս) ...14-ՐԴԸ` 24-Ի ՄԵՋ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հայաստանցի հեծանվորդ Սուրեն Պետրոսյանը Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում ընթացող հեծանվասպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ 10 կմ խմբակային մրցավազք մրցաձեւում, դուրս է եկել եզրափակիչ ...ԱՌԱՋԻՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎրաստանի Բաթում քաղաքում հունիսի 13-19-ը անցկացված ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 10-րդ առաջնությունում հայկական 7 թիմ, ընդհանուր հաշվարկով, գրավել է առաջին տեղը: Մրցումներին Հայաստանը ներկայացել ...ՉԻՆԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ
ԱՐՄԵՆՊՐԵՍՊեկինը ծրագրում է «Օլիմպիադա-2008»-ի ընթացքում օտարերկրյա զբոսաշրջիկներից մոտ 400 մլն դոլար վաստակել: «Հիմնվելով անցյալ տարվա հաշվարկների վրա՝ ենթադրում ենք, որ զբոսաշրջիկներից քաղաքի եկամուտը կկազմի ...ՍԿԱՆԴԱԼ ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ
Արգենտինայում հնչեղ սկանդալ է բռնկվել այդ երկրի խորհրդանիշը դարձած ֆուտբոլի շուրջ։ Ոստիկանությունը հայտարարել է մարզիկների համար իտալական կեղծ անձնագրեր պատրաստելու հետ կապված խոշոր զեղծարարության բացահայտման ...ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հնագետները հայերեն առաջին արձանագրությունն են գտել Արցախի տարածքում հայտնաբերված Տիգրանակերտ քաղաքում: Այստեղ գտնվել է փոքրիկ սկավառակ, որին պատկերված է մորթե գլխարկով, մորուքով տղամարդու պատկեր: Սկավառակի ...ԶԻՆԱՆՈՑ
Հուլիսի 16-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն են կատարել 1974թ. ծնված Գարիկ ...ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՄ ՔԱՇԵԼ, ԲԱՅՑ ՀԵՇՏ ԷԼ ՉԻ ԵՂԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է
«Հայոց Աշխարհ»-ի խմբագրակազմը ջերմորեն շնորհավորում է գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, մաղթում նրան առողջություն, հաջողություն ...ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 243
Էժանագին ու պրիմիտիվ ներկայացում
Երեկ հհշական բոլոր թերթերն իրենց առաջին էջերում տեղադրել էին մի ծայրաստիճան սրտաճմլիկ հաղորդագրություն. Տեր-Պետրոսյանի կինը վերադարձել է Միացյալ Նահանգներից, նույնիսկ ...ԱՌԱՆՁԻՆ ԿՇԻՌ ՉՈՒՆԵՆ
ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ կարծիքով. «Ոչ մեկը արմատական ընդդիմության մեջ ինքնուրույն առանձին կշիռ չի ներկայացնում առանց Լ.Տեր-Պետրոսյանի։ Տեր-Պետրոսյանը դրան հասավ, եւ դա ցույց տվեց նաեւ «Ժառանգության» համագումարը։ ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ
Եւ ազգի հավաքական խիղճը
«Անկախ նրանից, թե ինչպես է աշխատում, ինչ արդյունք է տալիս Մարդու իրավունքների պաշտպանը, հրաշալի է, որ այդ ինստիտուտը ստեղծվեց մեր երկրում եւ գործում է։
Քաղաքացին եւս մեկ մարմին ...ԼԵՎՈՆ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
1Չապացուցված հանցագործության համար Մոսկվայի քաղաքային դատարանը երեկ Կալմիկիայից նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանին դատապարտել է ընդհանուր ռեժիմի գաղութում 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով խարդախության ...ԵՎ ՆՈՐԻՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրտվ.Երեւանի «Արարատը», որից ֆուտբոլասերները ավելի ծանրակշիռ ակնկալիքներ ունեն ՈՒԵՖԱ-ի գավաթի այս տարվա որակավորման մրցումներում, չշեղվելով մեր նախորդ երկու թիմերի ուղուց, երեկ մեկնարկային խաղում 0։1 հաշվով ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԴԻԿ ՄԱՆՐ ԵՆ
2
Այսօր լրանում է ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ 70 տարին։ Ի՞նչ նոր մտահղացումներ ունի վարպետը, առաջիկայում հնարավո՞ր է նոր գործեր տպագրի։
«Մի ժամանակակից պիեսի մասին էի մտածում, որ կոչվում է «Ձեր հավաքած համարը գոյություն ...ԱՐՎԵՍՏԸ ՉԻ ԶՎԱՐՃԱՑՆՈՒՄ
Այլ մտածելու առիթ է տալիս Ըստ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ. «Այն, ինչ ծավալվում է հայկական բեմերում, կոչված է զվարճացնել հանդիսատեսին։ Եթե լինեք այդպիսի վայրերում, կտեսնեք, կզգաք ձեր մաշկի վրա հանդիսականի բռիության ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հավանություն է տվել 2009թ. համար Հայաստանին 52 միլիոն, Լեռնային Ղարաբաղին 8 միլիոն օգնություն, Հայաստանին ու Ադրբեջանին 3-ական միլիոն ...
ԳԵՐՄԱՆԱՄԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
«Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության բաժինՄԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՔԱՆԴԵԼ, ԾԱԽԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ Քաղաքական վտարանդի
ՕՐՀՆԵՐԳԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՄԱՐԵՆՔ ՓԱԿՎԱ՞Ծ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

