
ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՍՏԱՆԱԼ ԱՄԵՆ ԻՆՉ
- Ե՛ւ բացել սահմանները, ե՛ւ պահել Ղարաբաղը

Երեկ լրագրողները հանդիպեցին ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ ՎԼԱԴԻՄԻՐ ԵԳՈՐՈՎԻ եւ Կովկասյան բաժնի ղեկավար ՄԻԽԱՅԻԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԻ հետ։
Վ.Եգորովը չթաքցրեց, որ Երեւանում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին տեղում ծանոթանալու, նաեւ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը եւ զարգացման հեռանկարները դիտարկելու նպատակով։ Այս անհրաժեշտությունը, ըստ բանախոսի, առաջացել է այն պարզ պատճառով, որ «Հայաստանը եղել ու մնում է Ռուսաստանի համար Անդրկովկասում ամենակարեւոր երկրներից մեկը»։
Մ.Ալեքսանդրովը հավաստիացրեց, որ ուշի-ուշով են հետեւել Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքին. «Լիահույս էինք, որ Հայաստանի արտաքին-քաղաքական կողմնորոշումները չեն փոխվի։ Սա էր պատճառը, որ հետընտրական իրադարձությունները մեզ որոշակի անհանգստություն պատճառեցին»։
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ նախագահական ընտրություններից հետո դրսեւորված դժգոհությունները չեն արտահայտում Հայաստանի ողջ բնակչության տրամադրությունները. «Նախընտրական ու ընտրական ընթացքները ռուսական լրատվամիջոցները բավական հանգամանորեն լուսաբանել են։ Ոչ մի անգամ իրադրության նկարագիրը դրամատիկ զարգացումներ չէր հուշում։ Նույնիսկ չէր բացահայտված, թե ընտրությունների ընթացքում ինչպիսի աշխարհաքաղաքական գլոբալ ու էական շահեր են խաղարկվելու»։
Մ.Ալեքսանդրովը խոստովանեց, որ իրենց անհանգստությունն էապես փարատվել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կայունացման արդյունքում. «Այլեւս չկան զանգվածային ցույցեր, առավել եւս՝ ընդհարումներ, թեեւ առանձին «փայլատակումներ» դեռ լինում են։ Բացահայտ է, որ նոր ղեկավարությունը միանգամայն հիմնավոր է նստած իր տեղում։ Չեմ կարծում, թե առաջիկայում ինչ-որ փոփոխություններ կամ նոր դրամատիկ զարգացումներ հնարավոր են։ Ղարաբաղի հիմնահարցն էլ, կարծում եմ, առաջիկայում լուծելու հնարավորություններ չկան. հակամարտությունը կսառեցվի երկար ժամանակով։
Հայաստանի դիրքորոշումն այս հարցում չի փոխվի ու զիջումներ չեն լինի։ Իսկ Հայաստանի նկատմամբ ռազմական հաղթանակ տանելու հնարավորությունները Ադրբեջանում պարզապես չկան։ Բացակայում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին բազմաթիվ պատճառներով։ Կարծում եմ, Հայաստանը պետք է համակերպվի այս վիճակին ու շարունակի զարգանալ։ Ի վերջո, հնարավոր չէ ստանալ ամեն ինչ՝ ե՛ւ բացել փակ սահմանները, ե՛ւ պահել Ղարաբաղը»։
Վերլուծաբանը իր այս կարծիքը հիմնավորեց աշխարհաքաղաքական իրողություններով։ Ըստ նրա, ցանկալի արդյունքին հասնելու համար պետք է սպասել այնքան, մինչեւ տեղի ունենան գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Եթե, օրինակ, Արեւմուտքի տնտեսական ճգնաժամի հետեւանքով ԱՄՆ-ը կորցնի իր համաշխարհային հեգեմոնիան, հեռանա Եվրասիայից եւ ՆԱՏՕ-ն քայքայվի։
«Այս պարագայում, իհարկե, Անդրկովկասում բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրադրություն կլինի եւ Ղարաբաղի հիմնահարցը ազգային ինքնորոշման սկզբունքի հիման վրա արագ ու հանգիստ լուծելու հնարավորություններ կլինեն։ Ինչպես, օրինակ, դա կարող է լինել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու դեպքում։ Վրաստանը այդ որոշումը եթե կայացնի, հաշվի չի առնելու Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ժողովուրդների կամքը։ Ուստի Ռուսաստանը կճանաչի այս երկրների անկախությունը»,- համոզված է Մ.Ալեքսանդրովը։
Անդրադառնալով Ռուսաստանի անդրկովկասյան առաջնահերթություններին, նա ընդգծեց Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի որոշակի տարբերությունները. «Մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ արդեն ռազմավարական գործընկերության մակարդակում են։ Սակայն ռազմավարական գործընկերության ու ռազմաքաղաքական դաշնության միջեւ տարբերությունները էական են։ Հայաստանի հետ Ռուսաստանը ռազմաքաղաքական դաշնային հարաբերություններ ունի, ինչը շատ ավելի բարձր մակարդակ, անհամեմատ լայն ու խոր համագործակցություն է նշանակում։ Հիմա նույնիսկ ԱՄՆ-ն է համարվում Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, ինչը միայն ժպիտ է առաջացնում»։
Հենց ռազմաքաղաքական դաշինքից բխող ներքաղաքական գործոններով քաղաքագետը պայմանավորեց այն փաստը, որ Հայաստանում հետընտրական զարգացումները չընթացան ուկրաինական կամ վրացական սցենարներով. «Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարներն առավել գրագետ ու հաստատակամ են իրենց դիրքորոշումներում։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Կուչման ու Յանուկովիչը չեն։ Ռ.Քոչարյանը մինչեւ վերջ ազնվորեն կատարեց երկրի ղեկավարի իր բոլոր պարտականությունները։ Կուչմայի նման չդավաճանեց իր ընկերներին, չխուսափեց պատասխանատվություն ստանձնելուց։ Չմոռանանք, որ Քոչարյանը վաստակաշատ մարդ է, եւ նրա շնորհիվ է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղն այսօր անկախ է»։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԲՖ-Ն ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐ Է ԴՆՈՒՄ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մտադիր է նոր որակ հաղորդել երկրում մարզաձեւի զարգացմանը։ Այդ նպատակով միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ իրականացվելու է տեսանելի հեռանկարին միտված բազմափուլ ծրագիր, որի ...ՌՈՆԱԼԴԻՆԻՈՆ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ՄԻԼԱՆ»
«Բարսելոնը» եւ «Միլանը» սկզբունքային համաձայնության են եկել կատալոնացիների բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինիոյի տեղափոխման շուրջ։ Նշվում է, որ ֆուտբոլիստը արդեն բուժզննում է անցել «Միլանում»։ Նրա տրանսֆերի ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը, ինչպես նշել ենք, մեկնարկել է հուլիսի 15-ի երեկոյան։ Այդ օրը «Փյունիկը» հյուրընկալվելիս 0։1 հաշվով պարտվել է Կիպրոսի «Անորտոսիսին»։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ...ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ` «ՍՊԱՐՏԱԿԻ» ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄոսկվայի «Սպարտակի» փոխարինողների կազմում հանդես եկող հայազգի 19-ամյա հարձակվող Արթուր Մալոյանը հրավիրվել է թիմի հիմնական կազմ: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը բացի Ա.Մալոյանից թիմի հիմնական ...ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՍՏԱՆԱԼ ՊԱՐՏՔԵՐԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 4
Ջորջ կրտսերը՝ Տեխասի ահ ու սարսափը, որը սեփական ձեռքով սպանել էր վեց մարդու, հենվեց աթոռի թիկնակին, մի մեծ կում վիսկի խմեց ու քամահրալից զննեց պանդոկը։
Նրա գործընկեր Բիլ նախկինը՝ իսկական ջենտլմենը, ...ՄԵՆՔ ՕՏԱՐ ԵՆՔ ԿՅԱՆՔԻ ԱՅՍ ՏՈՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Պատերազմը, ինչպես հայտնի է, իր օրենքներն ու օրինաչափություններն ունի։
Պատերազմում են միշտ յուրայիններն ու օտարները։ Յուրայիններն իրավացի են, օտարները՝ ոչ։ Խաղաղությունը պատերազմից լավ է, իսկ արդի քաղաքակիրթ ...ԸՄԲՇԱՄԱՐՏ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԵՏ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Մեծ հաշվով կոռուպցիան սանձահարելու լուրջ փորձեր մեզանում երբեք չեն ձեռնարկվել։ Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ դիտարկվել է պայքարի որոշակի աշխուժացում, բայց հետո ամեն ինչ ինքնաբերաբար հանդարտվել է։
Մասամբ ...ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է
Պաշտոնական Վաշինգտոնը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ակտիվացնելու՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանձնառությունը: ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոն այցի երկրորդ օրը՝ հուլիսի 15-ին, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես է եկել «Կարնեգի» հիմնադրամում: Արտգործնախարարը հանդիպել է նաեւ ԱՄՆ Մարդու ...«ՀԱՅԱՍՏԱՆ 1998-2007»
«Տիգրան Մեծ» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայաստան 1998-2007» խորագրով գիրքը, որը Ռոբերտ Քոչարյանի՝ որպես Հայաստանի նախագահ պաշտոնավարման 10 տարիների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփումն ...ԱՌԱՆՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը երեկ արտահերթ դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ...ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐ ԱՃԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց ահագնանում են մակրոտնտեսական ռիսկերը
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն ԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎԱՐՈՒԴԱԿԻՍԸ երեկ մամուլի ասուլիսում ներկայացրեց իրենց կողմից պատրաստված զեկույցը, որը հնարավորություն ...ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Եւ պահպանել է իր ավանդույթները
«Պոլիտեխնիկը ունի ավանդույթներ, պոլիտեխնիկը բարեբախտաբար պահել է իր ավանդույթները։ Ավանդույթների պահպանման առումով եթե որեւէ բան դժվարություն հարուցի, ես չեմ փորձելու ...ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ
Սերժ Սարգսյանի` Թուրքիայի նախագահ Ա.Գյուլին Հայաստան այցի եւ սեպտեմբերի 6-ին 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումների շրջանակներում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու ...ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր հարցերին ի պատասխան՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին անդրադառնում է քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ
-Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի ...ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ՊԻՏԻ ԱՇԽԱՏԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ԴԵՄՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 2
Սկիզբը՝ նախորդիվ
Հարցազրույց ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ
-Ինչպե՞ս եք վերաբերվում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահ Ա.Գյուլին Հայաստան հրավիրելուն՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը միասին ...ՈՒՂԵՎԱՐՁԸ ԵՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԽԻՍՏ ՏԱՐԲԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, վարչապետի մոտ վերջերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետարանին հանձնարարվեց վերստին ուսումնասիրել մայրաքաղաքի ուղեւորահոսքերը
Ընդգծենք, որ հիմնականում ուղեւորների ...ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ԱՂԲԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ոչինչ չի փոխվում
Խորհրդային ժամանակներից ի վեր արտադրական ու մարդու կենսագործունեության թափոնների հետ վարվելու հայեցակարգը մեզանում չի փոխվում։ Հողում թաղում են ամեն ինչ. փչացած կենցաղային տեխնիկա, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ԵՆ ՏԱԼԻՍ՝ ՍՏԵՐ ՀՈՐԻՆԵԼՈՎ
Ա.Ե.Վերջերս ադրբեջանցիները Լոնդոնում մի «աշխատություն» են հրատարակել՝ «Ադրբեջանական հուշարձանների ջարդ» վերտառությամբ, որը, հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կարծիքով, տպավորություն կարող է թողնել նյութից ...ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՕՏԱՐՆԵՐԸ ԶԲԱՂՎԵՆ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Հարցազրույց Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Որքան հայտնի է, կուսակցությունը որոշել է հանրապետության նախագահին առընթեր երիտասարդության հարցերով խորհուրդ ստեղծելու առաջարկությամբ ...ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՍՏԱՆԱԼ ԱՄԵՆ ԻՆՉ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ե՛ւ բացել սահմանները, ե՛ւ պահել Ղարաբաղը
Երեկ լրագրողները հանդիպեցին ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ ՎԼԱԴԻՄԻՐ ԵԳՈՐՈՎԻ եւ Կովկասյան բաժնի ղեկավար ՄԻԽԱՅԻԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԻ հետ։
Վ.Եգորովը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ըստ ռուսաստանցի փորձագետ ՄԻԽԱՅԻԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԻ. «Արմատական ընդդիմության հաղթանակն ինքնին կնշանակեր աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխություն եւ Հայաստանը կուղղորդվեր դեպի Արեւմուտք։
Այս փոփոխության ...ՈՐՊԵՍԶԻ ԱՌԱՋ ՏԱՆԵՆՔ ՄԵՐ ՇԱՀԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
«Պետք է շարունակենք մեր հարաբերությունները ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի հետ՝ չթերագնահատելով մեր կարեւորությունը Ռուսաստանի համար։
Կարծում եմ, մեր սխալներից մեկն էլ այն է, որ միշտ գերագնահատում ենք ...ՊԱՐԶԱՊԵՍ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ.«Չե՞ք տեսնում ինչ միտինգներ են տեղի ունենում. ամեն մեկը իրեն բարոյական իրավունք է վերապահում կացնով երկրի հիմքին հարվածելու, ասելով՝ ես ընդդիմություն եմ, դրա համար էլ հարվածում եմ։ Իրականում նրա արածը ...«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ
5Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով, Երեւանի Սեբաստիայի փողոցից բերման են ենթարկել 1965թ. ծնված, հանցավոր աշխարհում ...ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԴԵՄՔԸ
1«Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի մոտ անասելի ջղաձգումներ նկատվեցին, երբ ես եթերից հայտարարեցի, որ խայտառակություն էր կատարվածը։ Այն, որ Ազատության հրապարակում ծածանվում էր Իսրայելի դրոշը։ Ես չգիտեմ, թե Խզմալյանը ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.«Չեմ ուզում պատրանք ստեղծվի, թե, ահա, հանձնաժողովը կգա, կտրուկ կփոխի իրավիճակը եւ արդարություն կհաստատի։ Եթե կարողանանաք ինչ-որ մարդկանց օգնել, կարծում եմ, այդքանով արդեն ընդհանուր գործին օգտակար կլինենք, ...ՄՐՑՈՒՅԹԸ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ՀՈՒԼԻՍԻ 17-18-ԻՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում հաստատվել է բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով ...ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հատկացումների հանձնաժողովներն առանձին-առանձին կքննարկեն 2009թ. ֆինանսական տարվա արտաքին օգնության օրինագիծը: Այս տարվա մարտին կոնգրեսականներ, Հայկական հարցերով ...
ՀՈՌԻ ԲԱՐՔԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԿՕԳՆԻ՞ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՓՈՐՁԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆՉՊԵՍ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԴԱՐՁԱՎ ԾԱՂԿՈՒՆ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժինՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ՀՐԱՅՐ ԶՈՐՅԱՆ ԱՐՄԵՆՊՐԵՍ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ԻՆՉՊԵՍ ՆՍՏԵՑՆԵԼ ՕԼԻԳԱՐԽԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ՔԱՆԴԵԼ, ԾԱԽԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ Քաղաքական վտարանդի
ՕՐՀՆԵՐԳԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՄԱՐԵՆՔ ՓԱԿՎԱ՞Ծ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

