
ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ՊԻՏԻ ԱՇԽԱՏԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ԴԵՄՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ
- Սկիզբը՝ նախորդիվ

Հարցազրույց ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ
-Ինչպե՞ս եք վերաբերվում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահ Ա.Գյուլին Հայաստան հրավիրելուն՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը միասին դիտելու նպատակով։
-Ճիշտն ասած, կցանկանայի, որ մեր ֆուտբոլային թիմը շատ լավ վիճակում լիներ, նոր հրավիրեին։ Որ գոնե արժանի դիմադրություն ցույց տար։ Հետո՝ խորքային իմաստով ազգային արժանապատվության գիտակցության հարց կա։ Թուրքերը գիտե՞ք ինչպես են ֆուտբոլ խաղում՝ նրանք մինչեւ վերջին շունչը մարտնչում են իրենց հայրենիքի, պետության հաղթանակի համար։
Տեսնեիք՝ ինչ էր կատարվում Վան քաղաքում այն օրը, երբ Թուրքիայի թիմը Չեխիային հաղթել էր։ Ուղղակի քաղաքը ցնծության մեջ էր, ընդ որում, Վանը զուտ թուրքաբնակ չէ, փոքր է թուրքերի թիվը։ Նրանց համար պարծանք էր, որ իրենց երկրի ֆուտբոլային թիմը հաղթել է եւ տոնում էին մեծ շուքով։
Իսկ մենք՝ հայերս, խաղում ենք նեղ, նույնիսկ նեղ-անձնական մղումներով։ Հայ ֆուտբոլիստը մտածում է՝ խաղամ, որ տեսնեն ես եմ լավ խաղում, կամ եթե ես կարող եմ խփել, ինչո՞ւ պիտի փոխանցում անեմ։ «Ես», «ես», «ես»-ը վերջացրել է մեզ։ Հանուն հայրենիքի, հանուն ազգի պատվի չենք խաղում։ Այդ արժեքները չկան, եթե այդպես լիներ, անգամ տեխնիկապես ոչ այնքան կատարյալ խաղը այլ ավարտ կունենար։ Այդ «հանուն»-ը չկա, «հանուն»-ը «ես»-ով է վերջանում։
-Կարծիքներ կան, որ եթե Սերժ Սարգսյանը նման առաջարկ է արել, ուրեմն թիմը պատրաստված է։
-Ինչ ասեմ, դա հրաշքին հավասարազոր բան կլինի, որովհետեւ թուրք մարզիկը իր երկրի պատվի խոր գիտակցումով է խաղում։ Հայաստանյան իրականության մեջ ոչ մի քաղաքացի երկրի պատվի գիտակցությամբ չի ապրում, երկրի պետականությունը փայփայելու, հզորացնելու մասին չի մտածում։
Չե՞ք տեսնում ինչ միտինգներ են տեղի ունենում. ամեն մեկը իրեն բարոյական իրավունք է վերապահում կացնով երկրի հիմքին հարվածելու, ասելով՝ ես ընդդիմություն եմ, դրա համար էլ հարվածում եմ։ Իրականում նրա արածը դավաճանություն է։ Ամեն ոչնչություն երկրին հարված է տալիս ու քողարկվում ընդդիմության վարագույրի հետեւում։
Մեզ մոտ միայն շախմատը կստացվի, քանի որ զուտ անհատական խաղ է, մարդու «ես-ն է առավելապես գործում։ Գործում է եւ լավ արդյունքներ ունենք։ Ի վերջո, սակայն, հաղթող շախմատիստը երկրին պատիվ է բերում։ Բայց՝ «ես»-ի ճամփով։ Եթե նրա «ես»-ի գոհացումը չլիներ, գուցեեւ չքրտներ երկրի պատվի համար։ Այսպես եմ մտածում եւ չեմ կարծում, թե սխալ է։
-Սահմանի բացումը, որի մասին նորից սկսել են խոսել, ո՞ւմ է ձեռնտու. Հայաստանի՞ն, թե՞ Թուրքիային։
-Մեկ ամիս Արեւմտյան Հայաստանում էինք, եկանք եւ ընկանք հայերենի բացակայությամբ «հայկական» ճահիճը։ Սա հայկական չէ, սա իրապես ճահիճ է։ Ու համեմատում եմ թուրքական քաղաքականությունը հայկականի հետ. այնտեղ խանութներում ոչ մի տեղ օտար լեզվով գրություն չկա։ Վանում եւ այլուր, հսկա խանութներում ուզածդ ապրանքը շարած է. նախ, դրանք բոլորը թուրքական արտադրության են, չկա մի ապրանք, որ ներմուծված լինի։ Ամեն բան այդ երկիրը արտադրում է։
Ինչ վերաբերում է սահմանի բացմանը, ապա միանգամից ասեմ՝ Թուրքիան գերազգային երկիր է, այս մեր ապազգային ճահիճը միանգամից կուլ է գնալու։ Մինչեւ մեզանում նախագահի մակարդակով կարգադրություններ չարվեն, որոշումներ չլինեն՝ պետական լեզվի հանդեպ հարգանքով վերաբերվելու մասին, մեր վիճակը վատ է լինելու։ Համենայն դեպս, այսօր այս առումով ահավոր է։
Պարզ համեմատություն անեմ. մեր տաքսիների անուններն ի՞նչ ենք դնում մենք՝ «ծց, տՏչՏՊՌ», «ժսՍՌ-տՈսՍՌ», «Վոյաժ», «Կալինա» եւ այլն, իսկ Թուրքիայում՝ «Վան-գյոլում», «Մուշ-օվասը», «Նեմրութ-դաղը», «Բիթլիս-շեյրի», այսինքն՝ իրենց հող ու ջրի մասին վկայող անուններ են։ Ընդ որում, իրենցն էլ չի. նվաճած երկրի տեղանուններ են, որոնք հարազատացնում են իրենց ժողովրդին։
Մենք ի՞նչ ենք մեզ հարազատացնում, ինչի՞ հետ ենք մեզ կապում, մեր արժեքները որո՞նք են։
...Հիշում եմ, «Հայոց Աշխարհ»-ում իմ մի հոդվածը տպագրվեց՝ «Սկարլետ» տետրեր արտադրող ընկերության մասին, ուր զարմանքս էի հայտնել, թե ինչու հայաստանյան արտադրության տետրերի վրա հասարակածային շուշաններ էին պատկերել, կարծես թե մեր երկրում ծառ ու ծաղիկ չունենք։ Կամ՝ Շվարցենեգերի փոխարեն Սասունցի Դավթի կերպարով տետր չե՞նք կարող արտադրել, ի՞նչ է։
Օրերս գրախանութ մտնելով՝ ինձ շատ լավ զգացի, տեսնելով նույն «Սկարլետի» տետրերը՝ հայոց այբուբենի, Մարտիրոս Սարյանի եւ այլ հայեցի նկարներով։ Արդյոք «Հայոց Աշխարհ»-ի հոդվա՞ծը ազդեցություն ունեցավ, թե՞ այլ բան, չգիտեմ, բայց շատ ուրախացա։ Քայլ առաջ էր դա։ Այսպես օր ու գիշեր պիտի աշխատենք՝ մեր դեմքը վերականգնենք։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Քննարկում
Հայաստանյան գրել է:
Շնորհակալություն ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻն ...
Միայն, երբ մեղադրական է հնչեցվում հայերիս հասցեին պետք է ասել , նաեւ , այդ արատի առաջացման պատճառները ...
Որ հայերիս պառակտման հարուցիչներով սրսկել են ,դարերով ,մեր օդը / մեկ ուրիշ ազգ լիներ հիմա ոչնչացել էր / , բայց հայը լինելով անհատապես ուժեղ գենի տեր ամենածայրահեղ պահից կարողացել է վճռական հակահարված տալ մեզ ոչնչացնողներին , բայց վարակված օդը շարունակում է թուլացման պրոցեսը ... / Ինչ-որ տեղ այդ վնասակար «ես»-ը փրկարար էլ է/:
////Լոուրենս Արաբացու «թույնը» վկա ///
Պետության ղեկավարները իրենց հերթին, մենք էլ մեր հերթին պետք է չզլանանք հայրենասեր ու նվիրված երեխաներ դաստիարակելով օգնել մեր երկրի ապագա հզորացմանը, ՈՐԻՆ ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ:
Սարգիս գրել է:- Հայաստանյան
Շնորհակալություն ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻն ...Միայն, երբ մեղադրական է հնչեցվում հայերիս հասցեին պետք է ասել , նաեւ , այդ արատի առաջացման պատճառները ...
Որ հայերիս պառակտման հարուցիչներով սրսկել են ,դարերով ,մեր օդը / մեկ ուրիշ ազգ լիներ հիմա ոչնչացել էր / , բայց հայը լինելով անհատապես ուժեղ գենի տեր ամենածայրահեղ պահից կարողացել է վճռական հակահարված տալ մեզ ոչնչացնողներին , բայց վարակված օդը շարունակում է թուլացման պրոցեսը ... / Ինչ-որ տեղ այդ վնասակար «ես»-ը փրկարար էլ է/:
////Լոուրենս Արաբացու «թույնը» վկա ///
Պետության ղեկավարները իրենց հերթին, մենք էլ մեր հերթին պետք է չզլանանք հայրենասեր ու նվիրված երեխաներ դաստիարակելով օգնել մեր երկրի ապագա հզորացմանը, ՈՐԻՆ ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ:
Ստորագրում եմ: Կեցցես՛ Հայաստանյան, ինչպես միշտ գնահատում եք հարցը բոլոր տեսանկյուններից:- Հայաստանյան
ՀԲՖ-Ն ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐ Է ԴՆՈՒՄ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մտադիր է նոր որակ հաղորդել երկրում մարզաձեւի զարգացմանը։ Այդ նպատակով միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ իրականացվելու է տեսանելի հեռանկարին միտված բազմափուլ ծրագիր, որի ...ՌՈՆԱԼԴԻՆԻՈՆ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ՄԻԼԱՆ»
«Բարսելոնը» եւ «Միլանը» սկզբունքային համաձայնության են եկել կատալոնացիների բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինիոյի տեղափոխման շուրջ։ Նշվում է, որ ֆուտբոլիստը արդեն բուժզննում է անցել «Միլանում»։ Նրա տրանսֆերի ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը, ինչպես նշել ենք, մեկնարկել է հուլիսի 15-ի երեկոյան։ Այդ օրը «Փյունիկը» հյուրընկալվելիս 0։1 հաշվով պարտվել է Կիպրոսի «Անորտոսիսին»։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ...ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ` «ՍՊԱՐՏԱԿԻ» ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄոսկվայի «Սպարտակի» փոխարինողների կազմում հանդես եկող հայազգի 19-ամյա հարձակվող Արթուր Մալոյանը հրավիրվել է թիմի հիմնական կազմ: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը բացի Ա.Մալոյանից թիմի հիմնական ...ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՍՏԱՆԱԼ ՊԱՐՏՔԵՐԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 4
Ջորջ կրտսերը՝ Տեխասի ահ ու սարսափը, որը սեփական ձեռքով սպանել էր վեց մարդու, հենվեց աթոռի թիկնակին, մի մեծ կում վիսկի խմեց ու քամահրալից զննեց պանդոկը։
Նրա գործընկեր Բիլ նախկինը՝ իսկական ջենտլմենը, ...ՄԵՆՔ ՕՏԱՐ ԵՆՔ ԿՅԱՆՔԻ ԱՅՍ ՏՈՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Պատերազմը, ինչպես հայտնի է, իր օրենքներն ու օրինաչափություններն ունի։
Պատերազմում են միշտ յուրայիններն ու օտարները։ Յուրայիններն իրավացի են, օտարները՝ ոչ։ Խաղաղությունը պատերազմից լավ է, իսկ արդի քաղաքակիրթ ...ԸՄԲՇԱՄԱՐՏ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԵՏ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Մեծ հաշվով կոռուպցիան սանձահարելու լուրջ փորձեր մեզանում երբեք չեն ձեռնարկվել։ Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ դիտարկվել է պայքարի որոշակի աշխուժացում, բայց հետո ամեն ինչ ինքնաբերաբար հանդարտվել է։
Մասամբ ...ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է
Պաշտոնական Վաշինգտոնը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ակտիվացնելու՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանձնառությունը: ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոն այցի երկրորդ օրը՝ հուլիսի 15-ին, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես է եկել «Կարնեգի» հիմնադրամում: Արտգործնախարարը հանդիպել է նաեւ ԱՄՆ Մարդու ...«ՀԱՅԱՍՏԱՆ 1998-2007»
«Տիգրան Մեծ» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայաստան 1998-2007» խորագրով գիրքը, որը Ռոբերտ Քոչարյանի՝ որպես Հայաստանի նախագահ պաշտոնավարման 10 տարիների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփումն ...ԱՌԱՆՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը երեկ արտահերթ դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ...ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐ ԱՃԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց ահագնանում են մակրոտնտեսական ռիսկերը
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն ԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎԱՐՈՒԴԱԿԻՍԸ երեկ մամուլի ասուլիսում ներկայացրեց իրենց կողմից պատրաստված զեկույցը, որը հնարավորություն ...ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Եւ պահպանել է իր ավանդույթները
«Պոլիտեխնիկը ունի ավանդույթներ, պոլիտեխնիկը բարեբախտաբար պահել է իր ավանդույթները։ Ավանդույթների պահպանման առումով եթե որեւէ բան դժվարություն հարուցի, ես չեմ փորձելու ...ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ
Սերժ Սարգսյանի` Թուրքիայի նախագահ Ա.Գյուլին Հայաստան այցի եւ սեպտեմբերի 6-ին 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումների շրջանակներում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու ...ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր հարցերին ի պատասխան՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին անդրադառնում է քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ
-Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի ...ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ՊԻՏԻ ԱՇԽԱՏԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ԴԵՄՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 2
Սկիզբը՝ նախորդիվ
Հարցազրույց ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ
-Ինչպե՞ս եք վերաբերվում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահ Ա.Գյուլին Հայաստան հրավիրելուն՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը միասին ...ՈՒՂԵՎԱՐՁԸ ԵՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԽԻՍՏ ՏԱՐԲԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, վարչապետի մոտ վերջերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետարանին հանձնարարվեց վերստին ուսումնասիրել մայրաքաղաքի ուղեւորահոսքերը
Ընդգծենք, որ հիմնականում ուղեւորների ...ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ԱՂԲԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ոչինչ չի փոխվում
Խորհրդային ժամանակներից ի վեր արտադրական ու մարդու կենսագործունեության թափոնների հետ վարվելու հայեցակարգը մեզանում չի փոխվում։ Հողում թաղում են ամեն ինչ. փչացած կենցաղային տեխնիկա, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ԵՆ ՏԱԼԻՍ՝ ՍՏԵՐ ՀՈՐԻՆԵԼՈՎ
Ա.Ե.Վերջերս ադրբեջանցիները Լոնդոնում մի «աշխատություն» են հրատարակել՝ «Ադրբեջանական հուշարձանների ջարդ» վերտառությամբ, որը, հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կարծիքով, տպավորություն կարող է թողնել նյութից ...ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՕՏԱՐՆԵՐԸ ԶԲԱՂՎԵՆ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Հարցազրույց Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Որքան հայտնի է, կուսակցությունը որոշել է հանրապետության նախագահին առընթեր երիտասարդության հարցերով խորհուրդ ստեղծելու առաջարկությամբ ...ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՍՏԱՆԱԼ ԱՄԵՆ ԻՆՉ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ե՛ւ բացել սահմանները, ե՛ւ պահել Ղարաբաղը
Երեկ լրագրողները հանդիպեցին ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ ՎԼԱԴԻՄԻՐ ԵԳՈՐՈՎԻ եւ Կովկասյան բաժնի ղեկավար ՄԻԽԱՅԻԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԻ հետ։
Վ.Եգորովը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ըստ ռուսաստանցի փորձագետ ՄԻԽԱՅԻԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԻ. «Արմատական ընդդիմության հաղթանակն ինքնին կնշանակեր աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխություն եւ Հայաստանը կուղղորդվեր դեպի Արեւմուտք։
Այս փոփոխության ...ՈՐՊԵՍԶԻ ԱՌԱՋ ՏԱՆԵՆՔ ՄԵՐ ՇԱՀԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
«Պետք է շարունակենք մեր հարաբերությունները ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի հետ՝ չթերագնահատելով մեր կարեւորությունը Ռուսաստանի համար։
Կարծում եմ, մեր սխալներից մեկն էլ այն է, որ միշտ գերագնահատում ենք ...ՊԱՐԶԱՊԵՍ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ.«Չե՞ք տեսնում ինչ միտինգներ են տեղի ունենում. ամեն մեկը իրեն բարոյական իրավունք է վերապահում կացնով երկրի հիմքին հարվածելու, ասելով՝ ես ընդդիմություն եմ, դրա համար էլ հարվածում եմ։ Իրականում նրա արածը ...«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ
5Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով, Երեւանի Սեբաստիայի փողոցից բերման են ենթարկել 1965թ. ծնված, հանցավոր աշխարհում ...ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԴԵՄՔԸ
1«Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի մոտ անասելի ջղաձգումներ նկատվեցին, երբ ես եթերից հայտարարեցի, որ խայտառակություն էր կատարվածը։ Այն, որ Ազատության հրապարակում ծածանվում էր Իսրայելի դրոշը։ Ես չգիտեմ, թե Խզմալյանը ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.«Չեմ ուզում պատրանք ստեղծվի, թե, ահա, հանձնաժողովը կգա, կտրուկ կփոխի իրավիճակը եւ արդարություն կհաստատի։ Եթե կարողանանաք ինչ-որ մարդկանց օգնել, կարծում եմ, այդքանով արդեն ընդհանուր գործին օգտակար կլինենք, ...ՄՐՑՈՒՅԹԸ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ՀՈՒԼԻՍԻ 17-18-ԻՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում հաստատվել է բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով ...ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հատկացումների հանձնաժողովներն առանձին-առանձին կքննարկեն 2009թ. ֆինանսական տարվա արտաքին օգնության օրինագիծը: Այս տարվա մարտին կոնգրեսականներ, Հայկական հարցերով ...
ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ԼԱՎ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ԼԱՎ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՑԱՆԿԱՑՈՂԸ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՑԱՆԿԱՑՈՂԸ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱՅՍՊԵՍ Է ՀՂԱՑԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ԻՆՉՊԵՍ ՆՍՏԵՑՆԵԼ ՕԼԻԳԱՐԽԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ՔԱՆԴԵԼ, ԾԱԽԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ Քաղաքական վտարանդի
ՕՐՀՆԵՐԳԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՄԱՐԵՆՔ ՓԱԿՎԱ՞Ծ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

