
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
- Մեր հարցերին ի պատասխան՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին անդրադառնում է քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ

-Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակային հայտարարություններից եւ թուրքական դիվանագիտական շրջանակների արձագանքից դատելով՝ կարելի՞ է խոսել այն մասին, որ սառույցը սկսում է հալվել, կամ այս հարցում Հայաստանի արտաքին քաղաքականությանն մեջ փոփոխություն, ավելին՝ «կտրուկ շրջադարձ» է արձանագրվել։
-Անձամբ ես որեւէ կտրուկ փոփոխություն չեմ տեսնում։ Ըստ էության, Թուրքիայի հետ երկխոսության գնալու մեր ձգտումը միշտ եղել է, եւ դա բնական է։ Միջպետական հարաբերությունները շատ նման են միջանձնական հարաբերություններին, եւ եթե դու խնդիրներ ունես, առնվազն պիտի նստես ու խոսես։
Այլ բան է՝ ինչ հարցերի շուրջ պիտի լինի այդ խոսակցությունը, եւ արդյոք դրա համար պատրա՞ստ ես զիջումների, թե՞ ոչ։ Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է՝ քանի որ հարաբերությունների կարգավորումը բխում է երկու կողմերի շահերից, ուրեմն՝ կողմերը պետք է մեկնարկային հավասար դիրքերում լինեն, եւ երկխոսությունը պետք է լինի առանց նախապայմանների։
Կարծում եմ, այդ դիրքորոշումը չի փոխվել, եւ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդ առումով էական փոփոխություն չի արձանագրվել։ Նույնը վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը։
Ի դեպ, ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, որոնք խիստ կարեւորում են սահմանի բացումը՝ զուտ տնտեսական առումով։ Հավատացած չեմ, թե դա նկատելի ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա, բայց եւ այնպես, համարում եմ, որ բաց սահմաններ ունենալը միշտ ավելի լավ է, քան շրջափակման մեջ լինելը։
-Ըստ ձեզ, պաշտոնական Անկարան պատրա՞ստ է ընդառաջ գնալ ՀՀ նախագահի դիվանագիտական նախաձեռնություններին։
-Եթե խոսքը վերաբերում է ֆուտբոլ նայելուն, նախ՝ չեմ կարծում, թե այդ առաջարկը կընդունվի։ Երկրորդ՝ ընդունելն էլ, ըստ էության, հարց չի լուծի։ Ասենք՝ եկավ, ֆուտբոլ նայեց, գնաց։ Ինչ-որ խոսքեր կասվեն՝ կգնան, բայց դրանից էական ոչինչ չի փոխվի։
Շատ կարեւոր մի հանգամանք կա, որ երբեք չպետք է անտեսել։ Միջպետական հարաբերությունները՝ երկկողմ եւ բազմակողմ, պայմանավորված են շահերով, ոչ թե հակառակը։ Թուրքիայի շահը եղել է եւ, ցավոք սրտի, մնում է մեզ խեղճացնելը, շրջափակված պահելը։ Դա նաեւ ցուցանիշ է՝ թուրքերը ինչքանով բարյացակամ են տրամադրված մեր հանդեպ, որովհետեւ, իրենց պատկերացմամբ, սահմանը փակ պահելով՝ մեր նկատմամբ ճնշում են գործադրում։
Այստեղ մեկ ուրիշ գործոն էլ կա, որի մասին հաճախ մոռանում ենք։ Դա ադրբեջանական գործոնն է։ Հայ-թուրքական հարաբերություններում եղել են պահեր, երբ իսկապես մոտ ենք եղել սահմանի բացմանը, բայց ադրբեջանական կողմի ճնշումը, այսպես ասած, շանտաժը գործում է։ Այն, ինչի մասին Հայաստանը բազմիցս ասել է՝ արձանագրելով, որ չի կարելի երկկողմ հարաբերությունները կախման մեջ դնել երրորդ երկրի հետ մեր հարաբերություններից։ Սպասենք, տեսնենք, առաջիկայում ինչ զարգացումներ կլինեն, բայց, կարծում եմ, էական փոփոխություններ չեն սպասվում, քանի որ շահերը անփոփոխ են։
Մյուս կողմից, այստեղ կա իրավական խնդիր։ Որքան էլ փորձենք դա շրջանցել՝ հարց է ծագում. ո՞րն է դե յուրե հայ-թուրքական սահմանը։ Այն, ինչ կա՝ սովետա-թուրքական սահմանն է։ Երբ ասում ենք՝ բացել սահմանը, դրա տակ հասկանում ենք , որ Կարս-Գյումրի երկաթգիծը պետք է վերագործարկվի, Մարգարայի եւ մյուս անցակետերը բացվեն եւ այլն։
Եւ հետո, սահմանի բացումը չպետք է նույնացնել լայն կամ բնականոն առեւտրատնտեսական հարաբերություններ ունենալու հետ։ Դրա՛նք էլ տարբեր բաներ են։ Կարելի է դե յուրե՝ ձեւականորեն բաց սահման ունենալ, բայց, երկկողմ հարաբերությունների դաշտը կարգավորող պայմանագրային հենքի բացակայության պայմաններում, չունենալ որեւէ հնարավորություն որեւէ ապրանք ներկրելու տվյալ երկիր։ Այսինքն՝ անհրաժեշտ են դիվանագիտական հարաբերություններ՝ միայն սահմանի բացումով հարց չի լուծվի. այդպիսով կարող են տեղական նշանակության հարցեր լուծվել, բայց ոչ ավելին։
-Կարելի՞ է արձանագրել, որ նախագահի հայտարարություններն ավելի շուտ մարտավարական, քան ռազմավարական հարթության վրա պետք է դիտարկել։
-Թերեւս։ Չեմ կարծում, թե Թուրքիան ձգտում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, եւ, իր մոտեցումները բարձրաձայնելով, Սերժ Սարգսյանը հերթական անգամ Արեւմուտքին ցույց տվեց, որ սահմանը մեր պատճառով չի շարունակում փակ մնալ. ի սկզբանե մե՛նք չենք փակել սահմանը, եւ հիմա էլ փակել-բացելու խնդիր չունենք։
Նախագահի հայտարարությանը հաջորդած բացատրություններից հետո այլեւս ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստ չէ ամեն գնով կարգավորելու իր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Չնայած եղավ մի պահ, երբ կար որոշակի մտահոգություն՝ կապված ձեւակերպումների որոշ անհստակության, տարաբեւեռ մեկնաբանությունների հետ։ Ինքս մամուլի հետ երկարատեւ աշխատանքի փորձ ունեմ, եւ գիտեմ, որ հաճախ դու մի բան ես ասում, հետո ստիպված ես ապացուցել, որ ասածդ ճիշտ չի մեկնաբանվել՝ շեշտադրումները, մեղմ ասած, փոխվել են։
Նախագահը ասել է՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց եւ սահմանը բացելուց հետո պատրաստ ենք նստել եւ քննարկել բոլոր, այդ թվում՝ երկու երկրների համար զգայուն խնդրահարույց հարցերը։
Իհարկե, սա չի վերաբերում Ցեղասպանության պատմական իրողությանը։ Ուղղակի խնդիրը շահարկվեց, եւ այսօր էլ որոշ մտահոգություն ունեմ, որ Արեւմուտքում, հատկապես այն երկրներում, որտեղ մենք մոտ ենք ճանաչմանը, թուրքերը կարող են այդ հայտարարությունը ներկայացնել որպես պատրաստակամություն քննարկելու նաեւ Ցեղասպանության փաստը, եւ, դա պատրվակ դարձնելով, հարցը «փակել»։ Այդ առումով կարող են լինել շահարկումներ։ Բայց այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում ընդհանրապես որեւէ բան չպետք է ասել կամ անել, քանի որ դա կարող է շահարկվել։
-Հայ-թուրքական սահմանի բացումը իսկապե՞ս մեզ համար ճակատագրական նշանակություն ունեցող գերխնդիր է, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել։
-Ամենեւին այդ կարծիքին չեմ։ Շատերին թվում է, թե Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման ամենամեծ շահառուն մենք ենք լինելու։ Ես գոնե դրա տնտեսական հիմնավորումը չեմ տեսնում։
Ավելին՝ սահմանի բացումը ավելի շատ թուրքական կողմին է ձեռնտու։ Կարող են առարկել, թե Թուրքիայի առեւտրաշրջանառության մեջ Հայաստանի չափաբաժինը շատ փոքր թիվ է։ Բայց արեւելյան հետամնաց շրջանների զարգացման տեսանկյունից՝ առաջին հերթին թուրքերն են շահելու, արտահանողն իրենք են լինելու։ Էլ չեմ ասում այն մասին, որ մեր գյուղատնտեսությունը կարող է հայտնվել ծանր վիճակում։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԲՖ-Ն ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐ Է ԴՆՈՒՄ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մտադիր է նոր որակ հաղորդել երկրում մարզաձեւի զարգացմանը։ Այդ նպատակով միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ իրականացվելու է տեսանելի հեռանկարին միտված բազմափուլ ծրագիր, որի ...ՌՈՆԱԼԴԻՆԻՈՆ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ՄԻԼԱՆ»
«Բարսելոնը» եւ «Միլանը» սկզբունքային համաձայնության են եկել կատալոնացիների բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինիոյի տեղափոխման շուրջ։ Նշվում է, որ ֆուտբոլիստը արդեն բուժզննում է անցել «Միլանում»։ Նրա տրանսֆերի ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը, ինչպես նշել ենք, մեկնարկել է հուլիսի 15-ի երեկոյան։ Այդ օրը «Փյունիկը» հյուրընկալվելիս 0։1 հաշվով պարտվել է Կիպրոսի «Անորտոսիսին»։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ...ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ` «ՍՊԱՐՏԱԿԻ» ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄոսկվայի «Սպարտակի» փոխարինողների կազմում հանդես եկող հայազգի 19-ամյա հարձակվող Արթուր Մալոյանը հրավիրվել է թիմի հիմնական կազմ: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը բացի Ա.Մալոյանից թիմի հիմնական ...ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՍՏԱՆԱԼ ՊԱՐՏՔԵՐԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 4
Ջորջ կրտսերը՝ Տեխասի ահ ու սարսափը, որը սեփական ձեռքով սպանել էր վեց մարդու, հենվեց աթոռի թիկնակին, մի մեծ կում վիսկի խմեց ու քամահրալից զննեց պանդոկը։
Նրա գործընկեր Բիլ նախկինը՝ իսկական ջենտլմենը, ...ՄԵՆՔ ՕՏԱՐ ԵՆՔ ԿՅԱՆՔԻ ԱՅՍ ՏՈՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Պատերազմը, ինչպես հայտնի է, իր օրենքներն ու օրինաչափություններն ունի։
Պատերազմում են միշտ յուրայիններն ու օտարները։ Յուրայիններն իրավացի են, օտարները՝ ոչ։ Խաղաղությունը պատերազմից լավ է, իսկ արդի քաղաքակիրթ ...ԸՄԲՇԱՄԱՐՏ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԵՏ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Մեծ հաշվով կոռուպցիան սանձահարելու լուրջ փորձեր մեզանում երբեք չեն ձեռնարկվել։ Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ դիտարկվել է պայքարի որոշակի աշխուժացում, բայց հետո ամեն ինչ ինքնաբերաբար հանդարտվել է։
Մասամբ ...ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է
Պաշտոնական Վաշինգտոնը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ակտիվացնելու՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանձնառությունը: ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոն այցի երկրորդ օրը՝ հուլիսի 15-ին, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես է եկել «Կարնեգի» հիմնադրամում: Արտգործնախարարը հանդիպել է նաեւ ԱՄՆ Մարդու ...«ՀԱՅԱՍՏԱՆ 1998-2007»
«Տիգրան Մեծ» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայաստան 1998-2007» խորագրով գիրքը, որը Ռոբերտ Քոչարյանի՝ որպես Հայաստանի նախագահ պաշտոնավարման 10 տարիների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփումն ...ԱՌԱՆՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը երեկ արտահերթ դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ...ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐ ԱՃԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց ահագնանում են մակրոտնտեսական ռիսկերը
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն ԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎԱՐՈՒԴԱԿԻՍԸ երեկ մամուլի ասուլիսում ներկայացրեց իրենց կողմից պատրաստված զեկույցը, որը հնարավորություն ...ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Եւ պահպանել է իր ավանդույթները
«Պոլիտեխնիկը ունի ավանդույթներ, պոլիտեխնիկը բարեբախտաբար պահել է իր ավանդույթները։ Ավանդույթների պահպանման առումով եթե որեւէ բան դժվարություն հարուցի, ես չեմ փորձելու ...ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ
Սերժ Սարգսյանի` Թուրքիայի նախագահ Ա.Գյուլին Հայաստան այցի եւ սեպտեմբերի 6-ին 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումների շրջանակներում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու ...ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր հարցերին ի պատասխան՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին անդրադառնում է քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ
-Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի ...ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ՊԻՏԻ ԱՇԽԱՏԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ԴԵՄՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 2
Սկիզբը՝ նախորդիվ
Հարցազրույց ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ
-Ինչպե՞ս եք վերաբերվում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահ Ա.Գյուլին Հայաստան հրավիրելուն՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը միասին ...ՈՒՂԵՎԱՐՁԸ ԵՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԽԻՍՏ ՏԱՐԲԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, վարչապետի մոտ վերջերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետարանին հանձնարարվեց վերստին ուսումնասիրել մայրաքաղաքի ուղեւորահոսքերը
Ընդգծենք, որ հիմնականում ուղեւորների ...ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ԱՂԲԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ոչինչ չի փոխվում
Խորհրդային ժամանակներից ի վեր արտադրական ու մարդու կենսագործունեության թափոնների հետ վարվելու հայեցակարգը մեզանում չի փոխվում։ Հողում թաղում են ամեն ինչ. փչացած կենցաղային տեխնիկա, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ԵՆ ՏԱԼԻՍ՝ ՍՏԵՐ ՀՈՐԻՆԵԼՈՎ
Ա.Ե.Վերջերս ադրբեջանցիները Լոնդոնում մի «աշխատություն» են հրատարակել՝ «Ադրբեջանական հուշարձանների ջարդ» վերտառությամբ, որը, հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կարծիքով, տպավորություն կարող է թողնել նյութից ...ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՕՏԱՐՆԵՐԸ ԶԲԱՂՎԵՆ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Հարցազրույց Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Որքան հայտնի է, կուսակցությունը որոշել է հանրապետության նախագահին առընթեր երիտասարդության հարցերով խորհուրդ ստեղծելու առաջարկությամբ ...ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՍՏԱՆԱԼ ԱՄԵՆ ԻՆՉ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ե՛ւ բացել սահմանները, ե՛ւ պահել Ղարաբաղը
Երեկ լրագրողները հանդիպեցին ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ ՎԼԱԴԻՄԻՐ ԵԳՈՐՈՎԻ եւ Կովկասյան բաժնի ղեկավար ՄԻԽԱՅԻԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԻ հետ։
Վ.Եգորովը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ըստ ռուսաստանցի փորձագետ ՄԻԽԱՅԻԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԻ. «Արմատական ընդդիմության հաղթանակն ինքնին կնշանակեր աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխություն եւ Հայաստանը կուղղորդվեր դեպի Արեւմուտք։
Այս փոփոխության ...ՈՐՊԵՍԶԻ ԱՌԱՋ ՏԱՆԵՆՔ ՄԵՐ ՇԱՀԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
«Պետք է շարունակենք մեր հարաբերությունները ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի հետ՝ չթերագնահատելով մեր կարեւորությունը Ռուսաստանի համար։
Կարծում եմ, մեր սխալներից մեկն էլ այն է, որ միշտ գերագնահատում ենք ...ՊԱՐԶԱՊԵՍ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ.«Չե՞ք տեսնում ինչ միտինգներ են տեղի ունենում. ամեն մեկը իրեն բարոյական իրավունք է վերապահում կացնով երկրի հիմքին հարվածելու, ասելով՝ ես ընդդիմություն եմ, դրա համար էլ հարվածում եմ։ Իրականում նրա արածը ...«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ
5Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով, Երեւանի Սեբաստիայի փողոցից բերման են ենթարկել 1965թ. ծնված, հանցավոր աշխարհում ...ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԴԵՄՔԸ
1«Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի մոտ անասելի ջղաձգումներ նկատվեցին, երբ ես եթերից հայտարարեցի, որ խայտառակություն էր կատարվածը։ Այն, որ Ազատության հրապարակում ծածանվում էր Իսրայելի դրոշը։ Ես չգիտեմ, թե Խզմալյանը ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.«Չեմ ուզում պատրանք ստեղծվի, թե, ահա, հանձնաժողովը կգա, կտրուկ կփոխի իրավիճակը եւ արդարություն կհաստատի։ Եթե կարողանանաք ինչ-որ մարդկանց օգնել, կարծում եմ, այդքանով արդեն ընդհանուր գործին օգտակար կլինենք, ...ՄՐՑՈՒՅԹԸ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ՀՈՒԼԻՍԻ 17-18-ԻՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում հաստատվել է բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով ...ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հատկացումների հանձնաժողովներն առանձին-առանձին կքննարկեն 2009թ. ֆինանսական տարվա արտաքին օգնության օրինագիծը: Այս տարվա մարտին կոնգրեսականներ, Հայկական հարցերով ...
«ՍՊԻՏԱԿ ԳԻՐՔ»
ՄԵՐՈՆՔ ՉԵՆ ՏՈՒԺԵԼ
ԱՇԽԱՐՀՆ ԱՅԼԵՎՍ ՄԻԱԲԵՎԵՌ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՀՐԱՏԱՊ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՆՍՏԵՑՆԵԼ ՕԼԻԳԱՐԽԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ՔԱՆԴԵԼ, ԾԱԽԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ Քաղաքական վտարանդի
ՕՐՀՆԵՐԳԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՄԱՐԵՆՔ ՓԱԿՎԱ՞Ծ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

