
ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է
- Եւ պահպանել է իր ավանդույթները

«Պոլիտեխնիկը ունի ավանդույթներ, պոլիտեխնիկը բարեբախտաբար պահել է իր ավանդույթները։ Ավանդույթների պահպանման առումով եթե որեւէ բան դժվարություն հարուցի, ես չեմ փորձելու խուսափել այդ դժվարությունից»,- երեկ «Ուրբաթ» ակումբում իր ղեկավարած բուհի անցած ուղին, ձեռքբերումներն ու ծրագրերը ներկայացնելով, ասաց ռեկտոր ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆԸ։ Հոկտեմբերի վերջին տասնօրյակում բուհը պատրաստվում է հոբելյանական միջոցառումների մի ամբողջ շարք մատուցել համալսարանի շրջանավարտներին։ Ի դեպ, բոլոր տարիների շրջանավարտների թիվը արդեն գերազանցում է 115 հազարը։
Ըստ ռեկտորի, հատկապես վերջին 15 տարիները ծրագրային եւ կառուցվածքային լայնածավալ փոփոխությունների տարիներ են. «93-95 թվականների այն անկումնային ժամանակահատվածը, որը պոլիտեխնիկականի համար եղավ գրեթե կրիտիկականին մոտ ժամանակահատված, մենք պատվով հաղթահարեցինք։ Հայաստանում երկաստիճան համակարգը բարձրագույն կրթության ոլորտում առաջինը ներդրվել է մեր կողմից։ Եւ բնականաբար անցել ենք երկար ու դժվարին ճանապարհ ու հաղթահարել»։
Այսօր ճարտարագիտական համալսարանը Գյումրիում, Վանաձորում եւ Կապանում ունի մասնաճյուղեր. «Մոտակա ժամանակահատվածում, կարող է նույնիսկ այս շաբաթ կառավարությունը եւս մի նոր մասնաճյուղի բացման որոշում ընդունի։ Խոսքը Դիլիջանում մասնաճյուղ բացելու մասին է»։
Համալսարանի մասնագիտացման տիրույթը ընդգծում է ճարտարագիտության եւ տեխնոլոգիաների բոլոր հիմնական ճյուղերը, որոնք ներկայացված են բակալավրական 39 եւ մագիստրոսական 23 մասնագիտություններով։ Ըստ Ո.Մարուխյանի, թյուր է այն կարծիքը, թե ինժեներական մասնագիտությունները պահանջված չեն. «Ես կարող եմ նույնիսկ փաստաթղթային ապացույցներ ներկայացնել։ Բառացիորեն 2 օր առաջ մենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Միացյալ Նահանգների զարգացման գործակալության եւ «Սան Մայքրոսոֆթ» ինկորպորացիայի ներկայացուցիչների հետ ստորագրեցինք 5 տարվա պայմանագիր»։
Իսկ «Սինոփսիս» ընկերության հետ բուհը արդեն 7-րդ տարին է, ինչ համագործակցում է. «Այդ համագործակցության մոդելը արդեն Ռուսաստանի երկու բուհերի համար տիպային է դարձել։ Եւ ես ուղղակի հպարտանում եմ, որ «Սինոփսիսի» մագիստրական դասընթացը ավարտած երիտասարդները գործուղվում են Մոսկվա այսպիսի ծրագրեր իրականացնելու համար։ Միշտ մենք դրսից էինք մասնագետ բերում, այսօր մեր մասնագետը պահանջված է արդեն Ռուսաստանի երկու բուհերում»։
Հատկապես մասնագետների մեծ պահանջարկ կա հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններում. «Այս ձեռնարկությունները մեր մագիստրոսներին վերցնում են աշխատանքի, այսինքն՝ նույնիսկ ուսումնառության ժամանակահատվածում նրանք արդեն պահանջված են»։
Գիտությունը աստիճանաբար ակադեմիական ինստիտուտներից տեղափոխվում է բուհ, իսկ գիտական որոշ ուսումնասիրությունների գծով ֆինանսավորումը մեծացել է. «Չնայած մեր թեմատիկ ֆինանսավորումը անցյալ տարվա համեմատ մոտ 30-ով պակասել է, բայց գումարային առումով` մոտ 5 միլիոնով ավելացել է։ Եւ բացի դրանից, ակադեմիական 3-4 ինստիտուտների հետ հաջողությամբ համագործակցում ենք»։
Անդրադառնալով գիտության ֆինանսավորման խնդիրներին, Ո.Մարուխյանը նշեց. «Մի մոռացեք, որ սա այն հաստատությունն է, որտեղ թանկարժեք սարքեր, տեղակայանքներ են օգտագործվում։ Մեր մի շարք դեպարտամենտներում կան լաբորատորիաներ, որոնց սարքավորումները 60-ական թվականների մակարդակի վրա են մնացել»։ Կրթօջախի հիմնախնդիրների լուծման նպատակով 2007-ին հիմնվել է «Պոլիտեխնիկ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը, որին հաջողվել է զգալի ֆինանսական ներարկումներ ապահովել. «Այդ հիմնադրամի կարեւորագույն խնդիրներից մեկը համարում ենք թանկարժեք լաբորատոր սարքավորումների ձեռքբերումը։ Եւ արդեն քիմիական եւ կիբեռնետիկայի դեպարտամենտի գծով այդ օրինակը ունենք. շատ թանկարժեք սարքավորումներ ենք ձեռք բերել։ Տպասալերի պատրաստման ավտոմատ կառավարման եզակի համակարգ է ձեռք բերվել մոտ 9 մլն դրամ արժողությամբ»։
Կրթօջախի համար խնդրահարույց է պրոֆեսորադասախոսական կազմի ծերացման գործոնը եւ երիտասարդներին ներգրավելու համար համապատասխան քայլեր են ձեռնարկվել. «Առաջին քայլը, որ արել ենք, աշխատավարձի բարձրացումն է, եւ անմիջապես արձագանքը զգացվեց»։ Բուհի ուսանողների 67 տոկոսը վճարովի համակարգ է ներգրավված եւ այս առումով նույնպես խնդիրներ կան։ Փաստորեն համալսարանական բյուջեն ձեւավորվում է այդ միջոցներից. «Յուրաքանչյուր տարի մենք դողում ենք յուրաքանչյուր ուսանողի վրա։ Սակայն հանուն բյուջեի չենք պատրաստվում ուսման որակը վատացնել։ Ապացույց՝ ուղիղ 15 օր առաջ համալսարանը թողել են քննաշրջանի ընթացքում 23 անհաջողակներ, իսկ քննաշրջանի արդյունքում` 31 անհաջողակներ»։
Ռեկտորը նաեւ մի տարօրինակ փաստ մատնանշեց՝ ուսանողներ կան, որոնք տալիս են վարձավճարը, բայց դասերին չեն հաճախում. «Սա մի ֆենոմեն է, որը պիտի դեռ կարողանանք հասկանալ եւ դուրս գալ սրանից»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԲՖ-Ն ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐ Է ԴՆՈՒՄ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մտադիր է նոր որակ հաղորդել երկրում մարզաձեւի զարգացմանը։ Այդ նպատակով միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ իրականացվելու է տեսանելի հեռանկարին միտված բազմափուլ ծրագիր, որի ...ՌՈՆԱԼԴԻՆԻՈՆ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ՄԻԼԱՆ»
«Բարսելոնը» եւ «Միլանը» սկզբունքային համաձայնության են եկել կատալոնացիների բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինիոյի տեղափոխման շուրջ։ Նշվում է, որ ֆուտբոլիստը արդեն բուժզննում է անցել «Միլանում»։ Նրա տրանսֆերի ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը, ինչպես նշել ենք, մեկնարկել է հուլիսի 15-ի երեկոյան։ Այդ օրը «Փյունիկը» հյուրընկալվելիս 0։1 հաշվով պարտվել է Կիպրոսի «Անորտոսիսին»։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ...ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ` «ՍՊԱՐՏԱԿԻ» ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄոսկվայի «Սպարտակի» փոխարինողների կազմում հանդես եկող հայազգի 19-ամյա հարձակվող Արթուր Մալոյանը հրավիրվել է թիմի հիմնական կազմ: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը բացի Ա.Մալոյանից թիմի հիմնական ...ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՍՏԱՆԱԼ ՊԱՐՏՔԵՐԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 4
Ջորջ կրտսերը՝ Տեխասի ահ ու սարսափը, որը սեփական ձեռքով սպանել էր վեց մարդու, հենվեց աթոռի թիկնակին, մի մեծ կում վիսկի խմեց ու քամահրալից զննեց պանդոկը։
Նրա գործընկեր Բիլ նախկինը՝ իսկական ջենտլմենը, ...ՄԵՆՔ ՕՏԱՐ ԵՆՔ ԿՅԱՆՔԻ ԱՅՍ ՏՈՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Պատերազմը, ինչպես հայտնի է, իր օրենքներն ու օրինաչափություններն ունի։
Պատերազմում են միշտ յուրայիններն ու օտարները։ Յուրայիններն իրավացի են, օտարները՝ ոչ։ Խաղաղությունը պատերազմից լավ է, իսկ արդի քաղաքակիրթ ...ԸՄԲՇԱՄԱՐՏ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԵՏ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Մեծ հաշվով կոռուպցիան սանձահարելու լուրջ փորձեր մեզանում երբեք չեն ձեռնարկվել։ Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ դիտարկվել է պայքարի որոշակի աշխուժացում, բայց հետո ամեն ինչ ինքնաբերաբար հանդարտվել է։
Մասամբ ...ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է
Պաշտոնական Վաշինգտոնը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ակտիվացնելու՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանձնառությունը: ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոն այցի երկրորդ օրը՝ հուլիսի 15-ին, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես է եկել «Կարնեգի» հիմնադրամում: Արտգործնախարարը հանդիպել է նաեւ ԱՄՆ Մարդու ...«ՀԱՅԱՍՏԱՆ 1998-2007»
«Տիգրան Մեծ» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայաստան 1998-2007» խորագրով գիրքը, որը Ռոբերտ Քոչարյանի՝ որպես Հայաստանի նախագահ պաշտոնավարման 10 տարիների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփումն ...ԱՌԱՆՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը երեկ արտահերթ դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ...ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐ ԱՃԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց ահագնանում են մակրոտնտեսական ռիսկերը
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն ԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎԱՐՈՒԴԱԿԻՍԸ երեկ մամուլի ասուլիսում ներկայացրեց իրենց կողմից պատրաստված զեկույցը, որը հնարավորություն ...ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Եւ պահպանել է իր ավանդույթները
«Պոլիտեխնիկը ունի ավանդույթներ, պոլիտեխնիկը բարեբախտաբար պահել է իր ավանդույթները։ Ավանդույթների պահպանման առումով եթե որեւէ բան դժվարություն հարուցի, ես չեմ փորձելու ...ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ
Սերժ Սարգսյանի` Թուրքիայի նախագահ Ա.Գյուլին Հայաստան այցի եւ սեպտեմբերի 6-ին 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումների շրջանակներում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու ...ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր հարցերին ի պատասխան՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին անդրադառնում է քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ
-Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի ...ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ՊԻՏԻ ԱՇԽԱՏԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ԴԵՄՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 2
Սկիզբը՝ նախորդիվ
Հարցազրույց ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ
-Ինչպե՞ս եք վերաբերվում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահ Ա.Գյուլին Հայաստան հրավիրելուն՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը միասին ...ՈՒՂԵՎԱՐՁԸ ԵՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԽԻՍՏ ՏԱՐԲԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, վարչապետի մոտ վերջերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետարանին հանձնարարվեց վերստին ուսումնասիրել մայրաքաղաքի ուղեւորահոսքերը
Ընդգծենք, որ հիմնականում ուղեւորների ...ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ԱՂԲԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ոչինչ չի փոխվում
Խորհրդային ժամանակներից ի վեր արտադրական ու մարդու կենսագործունեության թափոնների հետ վարվելու հայեցակարգը մեզանում չի փոխվում։ Հողում թաղում են ամեն ինչ. փչացած կենցաղային տեխնիկա, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ԵՆ ՏԱԼԻՍ՝ ՍՏԵՐ ՀՈՐԻՆԵԼՈՎ
Ա.Ե.Վերջերս ադրբեջանցիները Լոնդոնում մի «աշխատություն» են հրատարակել՝ «Ադրբեջանական հուշարձանների ջարդ» վերտառությամբ, որը, հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կարծիքով, տպավորություն կարող է թողնել նյութից ...ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՕՏԱՐՆԵՐԸ ԶԲԱՂՎԵՆ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Հարցազրույց Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Որքան հայտնի է, կուսակցությունը որոշել է հանրապետության նախագահին առընթեր երիտասարդության հարցերով խորհուրդ ստեղծելու առաջարկությամբ ...ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՍՏԱՆԱԼ ԱՄԵՆ ԻՆՉ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ե՛ւ բացել սահմանները, ե՛ւ պահել Ղարաբաղը
Երեկ լրագրողները հանդիպեցին ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ ՎԼԱԴԻՄԻՐ ԵԳՈՐՈՎԻ եւ Կովկասյան բաժնի ղեկավար ՄԻԽԱՅԻԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԻ հետ։
Վ.Եգորովը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ըստ ռուսաստանցի փորձագետ ՄԻԽԱՅԻԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԻ. «Արմատական ընդդիմության հաղթանակն ինքնին կնշանակեր աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխություն եւ Հայաստանը կուղղորդվեր դեպի Արեւմուտք։
Այս փոփոխության ...ՈՐՊԵՍԶԻ ԱՌԱՋ ՏԱՆԵՆՔ ՄԵՐ ՇԱՀԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
«Պետք է շարունակենք մեր հարաբերությունները ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի հետ՝ չթերագնահատելով մեր կարեւորությունը Ռուսաստանի համար։
Կարծում եմ, մեր սխալներից մեկն էլ այն է, որ միշտ գերագնահատում ենք ...ՊԱՐԶԱՊԵՍ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ.«Չե՞ք տեսնում ինչ միտինգներ են տեղի ունենում. ամեն մեկը իրեն բարոյական իրավունք է վերապահում կացնով երկրի հիմքին հարվածելու, ասելով՝ ես ընդդիմություն եմ, դրա համար էլ հարվածում եմ։ Իրականում նրա արածը ...«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ
5Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով, Երեւանի Սեբաստիայի փողոցից բերման են ենթարկել 1965թ. ծնված, հանցավոր աշխարհում ...ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԴԵՄՔԸ
1«Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի մոտ անասելի ջղաձգումներ նկատվեցին, երբ ես եթերից հայտարարեցի, որ խայտառակություն էր կատարվածը։ Այն, որ Ազատության հրապարակում ծածանվում էր Իսրայելի դրոշը։ Ես չգիտեմ, թե Խզմալյանը ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.«Չեմ ուզում պատրանք ստեղծվի, թե, ահա, հանձնաժողովը կգա, կտրուկ կփոխի իրավիճակը եւ արդարություն կհաստատի։ Եթե կարողանանաք ինչ-որ մարդկանց օգնել, կարծում եմ, այդքանով արդեն ընդհանուր գործին օգտակար կլինենք, ...ՄՐՑՈՒՅԹԸ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ՀՈՒԼԻՍԻ 17-18-ԻՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում հաստատվել է բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով ...ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հատկացումների հանձնաժողովներն առանձին-առանձին կքննարկեն 2009թ. ֆինանսական տարվա արտաքին օգնության օրինագիծը: Այս տարվա մարտին կոնգրեսականներ, Հայկական հարցերով ...
ԱՐՆԱՔԱՄ ՉԻ՞ ԱՐՎԻ ՍԵՎԱՆԸ՝ ԵՐԱՇՏԻ ԱՌԻԹԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍԵՐԳԵՅ ՄԵՐԳԵԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՍԵՎԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇՆԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Ս. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍԵՎԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇՆԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՆՍՏԵՑՆԵԼ ՕԼԻԳԱՐԽԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ՔԱՆԴԵԼ, ԾԱԽԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ Քաղաքական վտարանդի
ՕՐՀՆԵՐԳԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՄԱՐԵՆՔ ՓԱԿՎԱ՞Ծ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

