
ՀԲՖ-Ն ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐ Է ԴՆՈՒՄ
- Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մտադիր է նոր որակ հաղորդել երկրում մարզաձեւի զարգացմանը։ Այդ նպատակով միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ իրականացվելու է տեսանելի հեռանկարին միտված բազմափուլ ծրագիր, որի մանրամասները լրագրողների հետ երեկվա հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀԲՖ նախագահ ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ:

25 հազար եվրո արժողության, ութ տարվա ժամկետով նախատեսված ծրագրի վերաբերյալ հանրապետության բասկետբոլային գերատեսչության ղեկավարը պայմանավորվածություն է ձեռք բերել վերջերս Մյունխենում տեղի ունեցած ՖԻԲԱ-ի նախագահության նիստից հետո։ Ըստ այդմ, առաջիկա երկու տարիներին ծրագիրն իրագործվելու է չորս հիմնական ուղղություններով՝ մարզչական ու մրցավարական որակավորման դասընթացներ եւ լիցենզավորում, հեռանկարային մարզիկների հայտնաբերում եւ Երեւանում միջազգային մրցաշարի կազմակերպում։
Ըստ Հ.Ռոստոմյանի, ծրագրի լիարժեք իրականացումը սկսվելու է սեպտեմբերին ՀԲՖ նախագահության նիստում հաստատելուց հետո։ Մարզիչների որակավորման արդիականացման գործընթացը համակարգելու է նախկին բասկետբոլիստ, ներկայումս սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Եղիշե Դավթյանը։ Ֆեդերացիայի նախագահի հավաստմամբ, այսօր մեր մարզիչների գերակշիռ մասը շարունակում է առաջնորդվել դեռ խորհրդային մեթոդիկայով, որը արդի փուլում չի համապատասխանում միջազգային պահանջներին։ Դասընթացներ է ներառվել անգամ էթիկայի նորմերին վերաբերող կետ։
Մի քանի փուլից բաղկացած սեմինարներից վերջինը պարտադիր անցկացնելու է եվրոպական առաջատար երկրներից մեկի հավաքականի գլխավոր մարզիչը, իսկ մինչ այդ հայ մասնագետները կծանոթանան ժամանակակից մարզումների հիմնարար դրույթներին, որից հետո արտասահմանցի հյուրին կհանձնեն քննություն. տապալվելու դեպքում կզրկվեն ՀԲՖ հովանու ներքո ծավալելու մասնագիտական գործունեություն։
Մրցավարների որակավորման դասընթացների հարցով զբաղվելու են սպորտի նախարարի խորհրդական, բասկետբոլի միջազգային կարգի մրցավար Ժորա Բաղդասարյանը եւ ՀԲՖ մրցավարական խորհրդի ղեկավար Միքայել Սարգսյանը։ Անցկացվելու է երեք սեմինար, որում ընդգրկվել են շուրջ երեք տասնյակ մրցավարներ։ Հ.Ռոստոմյանը հուսով է, որ նրանց գոնե 50 տոկոսը կկարողանա անհրաժեշտ հավաստագիրը ստանալ եւ բարձրակարգ մրցավարություն ապահովել։
Հեռանկարային մարզիկներ ի հայտ բերելու գործընթացը ներառելու է Հայաստանի բոլոր մարզերն ու ԼՂՀ-ն։ Բասկետբոլի ֆեդերացիան մտադիր է հատուկ մասնագիտական կարճատեւ հավաքների ընթացքում ընտրել ֆիզիկական համապատասխան տվյալներով օժտված երեխաներին բոլոր մարզերից, դրանով իսկ ոչ միայն ամբողջացնելով տեղեկատվական բազան, այլեւ նպատակ ունենալով կենտրոնացած մարզումների միջոցով ձեւավորել 1994-95 եւ 1996-97թթ. ծնված պատանիների եւ աղջիկների հավաքականներ։
Խոստովանելով, որ ՀԲՖ-ն լիարժեք տեղեկություն չունի մարզերում տիրող վիճակի մասին, Հ.Ռոստոմյանը պատկերավոր օրինակ բերեց։ Նա նշեց, որ անկեղծորեն ցնցված է եղել, երբ վերջերս կազմակերպված ցուցադրական ելույթների ժամանակ նկատել է, որ Գորիսի թիմից հանդես են եկել համապատասխանաբար 194 եւ 195 սմ հասակ ունեցող 15-ամյա եղբայրներ, որոնց կրտսեր եղբոր հասակն էլ 192 սմ է։ «Եթե Կարմիր խաչի առաջարկությամբ ՍՊԻԴ-ի դեմ պայքարի միջոցառման շրջանակներում բասկետբոլի մրցախաղ չանցկացվեր, գուցեեւ չիմանայինք այդ երեխաների մասին։ Պատկերացրեք, քանի-քանի նման պատանիներ եւ աղջիկներ ունենք մարզերում, որոնց ներուժը այդպես էլ մնում է չօգտագործված։ Հայաստանը նման շռայլություն չի կարող իրեն թույլ տալ»,- նկատեց Հ.Ռոստոմյանը։
ՀԲՖ ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանը հայտ է ներկայացրել կանանց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հաջորդ տարվա եզրափակիչ փուլը Երեւանում անցկացնելու համար։ Իսկ այս հոկտեմբերին արդեն միջազգային կարգավիճակով եւ նոր մակարդակով է կազմակերպվելու Եվրոպայի չեմպիոն Վիտալի Զաստուխովի հուշամրցաշարը։ Դրանով Հայաստանը փորձելու է հաստատել միջազգային մրցումներ անցկացնելու իր հավակնությունները։ Միակ խնդիրը, ըստ Հ.Ռոստոմյանի, մարզադահլիճների ոչ բարվոք վիճակն է։
Բանախոսը նաեւ նկատեց, որ նշված ծրագրերը հիմնականում միտված են Հայաստանում բասկետբոլի զարգացման հիմքերը դնելուն։ Իսկ առաջընթացի մասին առայժմ վաղ է խոսել, քանզի այդ ուղղությամբ դեռ շատ ու շատ անելիքներ կան։ Լիարժեք զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է լուրջ ֆինանսավորում, մինչդեռ, Հ.Ռոստոմյանի հավաստմամբ, պետբյուջեից տրամադրվող 16 մլն դրամով, տարբեր կազմակերպություններից ստացվող 5-6 միլիոնով եւ անգամ անցյալ տարվա Եվրոպայի պատանեկան առաջնություններին Հայաստանի թիմերի մասնակցության համար ՖԻԲԱ-ից ստացած 60-70 հազար եվրոյով պարզապես խոսք չի կարող լինել խաղային մարզաձեւ զարգացնելու մասին։
ՀԲՖ-Ն ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐ Է ԴՆՈՒՄ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մտադիր է նոր որակ հաղորդել երկրում մարզաձեւի զարգացմանը։ Այդ նպատակով միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ իրականացվելու է տեսանելի հեռանկարին միտված բազմափուլ ծրագիր, որի ...ՌՈՆԱԼԴԻՆԻՈՆ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ՄԻԼԱՆ»
«Բարսելոնը» եւ «Միլանը» սկզբունքային համաձայնության են եկել կատալոնացիների բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինիոյի տեղափոխման շուրջ։ Նշվում է, որ ֆուտբոլիստը արդեն բուժզննում է անցել «Միլանում»։ Նրա տրանսֆերի ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը, ինչպես նշել ենք, մեկնարկել է հուլիսի 15-ի երեկոյան։ Այդ օրը «Փյունիկը» հյուրընկալվելիս 0։1 հաշվով պարտվել է Կիպրոսի «Անորտոսիսին»։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ...ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ` «ՍՊԱՐՏԱԿԻ» ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄոսկվայի «Սպարտակի» փոխարինողների կազմում հանդես եկող հայազգի 19-ամյա հարձակվող Արթուր Մալոյանը հրավիրվել է թիմի հիմնական կազմ: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը բացի Ա.Մալոյանից թիմի հիմնական ...ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՍՏԱՆԱԼ ՊԱՐՏՔԵՐԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 4
Ջորջ կրտսերը՝ Տեխասի ահ ու սարսափը, որը սեփական ձեռքով սպանել էր վեց մարդու, հենվեց աթոռի թիկնակին, մի մեծ կում վիսկի խմեց ու քամահրալից զննեց պանդոկը։
Նրա գործընկեր Բիլ նախկինը՝ իսկական ջենտլմենը, ...ՄԵՆՔ ՕՏԱՐ ԵՆՔ ԿՅԱՆՔԻ ԱՅՍ ՏՈՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Պատերազմը, ինչպես հայտնի է, իր օրենքներն ու օրինաչափություններն ունի։
Պատերազմում են միշտ յուրայիններն ու օտարները։ Յուրայիններն իրավացի են, օտարները՝ ոչ։ Խաղաղությունը պատերազմից լավ է, իսկ արդի քաղաքակիրթ ...ԸՄԲՇԱՄԱՐՏ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԵՏ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Մեծ հաշվով կոռուպցիան սանձահարելու լուրջ փորձեր մեզանում երբեք չեն ձեռնարկվել։ Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ դիտարկվել է պայքարի որոշակի աշխուժացում, բայց հետո ամեն ինչ ինքնաբերաբար հանդարտվել է։
Մասամբ ...ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է
Պաշտոնական Վաշինգտոնը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ակտիվացնելու՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանձնառությունը: ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոն այցի երկրորդ օրը՝ հուլիսի 15-ին, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես է եկել «Կարնեգի» հիմնադրամում: Արտգործնախարարը հանդիպել է նաեւ ԱՄՆ Մարդու ...«ՀԱՅԱՍՏԱՆ 1998-2007»
«Տիգրան Մեծ» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայաստան 1998-2007» խորագրով գիրքը, որը Ռոբերտ Քոչարյանի՝ որպես Հայաստանի նախագահ պաշտոնավարման 10 տարիների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփումն ...ԱՌԱՆՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը երեկ արտահերթ դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ...ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐ ԱՃԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց ահագնանում են մակրոտնտեսական ռիսկերը
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն ԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎԱՐՈՒԴԱԿԻՍԸ երեկ մամուլի ասուլիսում ներկայացրեց իրենց կողմից պատրաստված զեկույցը, որը հնարավորություն ...ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Եւ պահպանել է իր ավանդույթները
«Պոլիտեխնիկը ունի ավանդույթներ, պոլիտեխնիկը բարեբախտաբար պահել է իր ավանդույթները։ Ավանդույթների պահպանման առումով եթե որեւէ բան դժվարություն հարուցի, ես չեմ փորձելու ...ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ
Սերժ Սարգսյանի` Թուրքիայի նախագահ Ա.Գյուլին Հայաստան այցի եւ սեպտեմբերի 6-ին 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումների շրջանակներում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու ...ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր հարցերին ի պատասխան՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին անդրադառնում է քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ
-Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի ...ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ՊԻՏԻ ԱՇԽԱՏԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ԴԵՄՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 2
Սկիզբը՝ նախորդիվ
Հարցազրույց ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ
-Ինչպե՞ս եք վերաբերվում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահ Ա.Գյուլին Հայաստան հրավիրելուն՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը միասին ...ՈՒՂԵՎԱՐՁԸ ԵՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԽԻՍՏ ՏԱՐԲԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, վարչապետի մոտ վերջերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետարանին հանձնարարվեց վերստին ուսումնասիրել մայրաքաղաքի ուղեւորահոսքերը
Ընդգծենք, որ հիմնականում ուղեւորների ...ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ԱՂԲԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ոչինչ չի փոխվում
Խորհրդային ժամանակներից ի վեր արտադրական ու մարդու կենսագործունեության թափոնների հետ վարվելու հայեցակարգը մեզանում չի փոխվում։ Հողում թաղում են ամեն ինչ. փչացած կենցաղային տեխնիկա, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ԵՆ ՏԱԼԻՍ՝ ՍՏԵՐ ՀՈՐԻՆԵԼՈՎ
Ա.Ե.Վերջերս ադրբեջանցիները Լոնդոնում մի «աշխատություն» են հրատարակել՝ «Ադրբեջանական հուշարձանների ջարդ» վերտառությամբ, որը, հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կարծիքով, տպավորություն կարող է թողնել նյութից ...ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՕՏԱՐՆԵՐԸ ԶԲԱՂՎԵՆ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 3
Հարցազրույց Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Որքան հայտնի է, կուսակցությունը որոշել է հանրապետության նախագահին առընթեր երիտասարդության հարցերով խորհուրդ ստեղծելու առաջարկությամբ ...ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՍՏԱՆԱԼ ԱՄԵՆ ԻՆՉ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ե՛ւ բացել սահմանները, ե՛ւ պահել Ղարաբաղը
Երեկ լրագրողները հանդիպեցին ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ ՎԼԱԴԻՄԻՐ ԵԳՈՐՈՎԻ եւ Կովկասյան բաժնի ղեկավար ՄԻԽԱՅԻԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԻ հետ։
Վ.Եգորովը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ըստ ռուսաստանցի փորձագետ ՄԻԽԱՅԻԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԻ. «Արմատական ընդդիմության հաղթանակն ինքնին կնշանակեր աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխություն եւ Հայաստանը կուղղորդվեր դեպի Արեւմուտք։
Այս փոփոխության ...ՈՐՊԵՍԶԻ ԱՌԱՋ ՏԱՆԵՆՔ ՄԵՐ ՇԱՀԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
«Պետք է շարունակենք մեր հարաբերությունները ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի հետ՝ չթերագնահատելով մեր կարեւորությունը Ռուսաստանի համար։
Կարծում եմ, մեր սխալներից մեկն էլ այն է, որ միշտ գերագնահատում ենք ...ՊԱՐԶԱՊԵՍ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ.«Չե՞ք տեսնում ինչ միտինգներ են տեղի ունենում. ամեն մեկը իրեն բարոյական իրավունք է վերապահում կացնով երկրի հիմքին հարվածելու, ասելով՝ ես ընդդիմություն եմ, դրա համար էլ հարվածում եմ։ Իրականում նրա արածը ...«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ
5Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով, Երեւանի Սեբաստիայի փողոցից բերման են ենթարկել 1965թ. ծնված, հանցավոր աշխարհում ...ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԴԵՄՔԸ
1«Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի մոտ անասելի ջղաձգումներ նկատվեցին, երբ ես եթերից հայտարարեցի, որ խայտառակություն էր կատարվածը։ Այն, որ Ազատության հրապարակում ծածանվում էր Իսրայելի դրոշը։ Ես չգիտեմ, թե Խզմալյանը ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.«Չեմ ուզում պատրանք ստեղծվի, թե, ահա, հանձնաժողովը կգա, կտրուկ կփոխի իրավիճակը եւ արդարություն կհաստատի։ Եթե կարողանանաք ինչ-որ մարդկանց օգնել, կարծում եմ, այդքանով արդեն ընդհանուր գործին օգտակար կլինենք, ...ՄՐՑՈՒՅԹԸ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ՀՈՒԼԻՍԻ 17-18-ԻՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում հաստատվել է բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով ...ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հատկացումների հանձնաժողովներն առանձին-առանձին կքննարկեն 2009թ. ֆինանսական տարվա արտաքին օգնության օրինագիծը: Այս տարվա մարտին կոնգրեսականներ, Հայկական հարցերով ...
«ԵՐԵՎԱՆԻ ՕՐԵՐ»
ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵՑ ԲԻՇՔԵԿ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԴԵՂԱԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ. ՑԱՎԻՆ ԱՆՏԵՂՅԱ՞Կ, ԴԱՎԻՆ ԱՆՏԱՐԲԵ՞Ր...
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԴԱՆԴԱՂԵԼ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՃԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՎՈՂ «ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԸ»
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԱԼՈՅԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

ԻՆՉՊԵՍ ՆՍՏԵՑՆԵԼ ՕԼԻԳԱՐԽԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ՔԱՆԴԵԼ, ԾԱԽԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ Քաղաքական վտարանդի
ՕՐՀՆԵՐԳԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՄԱՐԵՆՔ ՓԱԿՎԱ՞Ծ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

