
ԻՆՉԻ՞Ց ԵՆ ԴԺԳՈՀՈՒՄ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ
- Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկ լսեց աշխատանքային խմբերի «հաշվետվությունները»՝ մեկուսարաններ կատարած այցելությունների վերաբերյալ։

Մինչ այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հրապարակեց դատախազությունից ստացված թարմ տվյալները՝ առ այն, որ հուլիսի 14-ի դրությամբ մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել 135 անձի, այդ թվում` 117-ի նկատմամբ նախնական փուլում որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 22-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն։
Կալանավորվածներից 28-ի նկատմամբ խափանման միջոցը հետագայում փոխվել է, 71-ի դեպքում քրեական գործերն անջատվել են եւ ուղարկվել դատարան, մեկի նկատմամբ գործը կարճվել է, քրեական հետապնդումը՝ դադարեցվել, խափանման միջոցը՝ վերացվել։
Կալանքի տակ չգտնվող 50 մեղադրյալներից 24-ի պարագայում քր. գործերը նույնպես անջատվել եւ ուղարկվել են դատարան, 20-ի դեպքում կարճվել են, քրեական հետապնդումը՝ դադարեցվել, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ընդհանուր առմամբ դատարան ուղարկված 82 գործով մեղադրվող 95 ամբաստանյալներից 61-ի նկատմամբ դատաքննությունն ավարտվել է, մյուսներն ընթացքի մեջ են։
Կայացված 54 դատավճիռներով 5 հոգի արդարացվել է, 25-ը դատապարտվել է 1-5 տարի ազատազրկման, 4-ը տուգանվել է, 27-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ազատազրկման դատապարտված 25 անձից մեկի նկատմամբ էլ նշանակվել է օրենքով նախատեսվածից մեղմ պատիժ։
Հուլիսի 14-ի դրությամբ կալանքի տակ է գտնվում 17 հոգի, 6-ի նկատմամբ կիրառված է ստորագրություն չհեռանալու վերաբերյալ, 4-ը հետախուզման մեջ է։ Մինչդեռ արմատական այրերը շարունակում են աղմկել՝ տիրաժավորելով «82 քաղբանտարկյալների» պոչով սուտը։
«Հաշվետու ժամանակահատվածում» հանձնաժողովի անդամներն այցելել են կալանքի տակ գտնվող պատգամավորներին եւ խորապես ցնցված են նրանց բաժին հասած դաժան ճակատագրից։ ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանը, օրինակ, հանդիպել եւ մեկ ժամ զրուցել է պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ։ Վերջինս մեկուսարանային պայմաններից դժգոհ չէ, փոխարենը բողոքել է 4 ամսում իր նկատմամբ իրականացված քննչական գործողությունների սղությունից։
Ասել է, որ իր քաղաքական հայացքներին հավատարիմ է, ընդդիմության հետ համագործակցել եւ հանրահավաքներին մասնակցել է բացառապես կանխարգելիչ նկատառումներից ելնելով՝ ընդհարումները կանխելու համար։ Մարտի 1-ին էլ ջանք ու եռանդ չի խնայել՝ նվազագույնի հասցնելու ցուցարարներ-ոստիկանություն բախման հետեւանքները, եւ իրեն մեղավոր չի ճանաչում։ Քաղբանտարկյալի «լուսապսակի» չի հավակնում, բայց սաստիկ վիրավորված է, որ իրեն մեղադրում են «իշխանությունը յուրացնելու» փորձի համար։
Մոտավորապես նույնը պատմեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մանրամասնելով Սասուն Միքայելյանի հետ հանդիպումը։ Ըստ նրա, վերջինս «իրեն շարունակում է համարել գործող նախագահի ընկերը, այսպես ասած՝ համակիրը, եւ նրա բոլոր վերապահումները, խնդիրները ուղղված էին հանրապետության 2-րդ նախագահին»։
Միքայելյանը նույնպես մեկուսարանային պայմաններից դժգոհ չէ՝ թերթեր է կարդում, հեռուստացույց նայում, ավելին, Ն.Զոհրաբյանի գնահատմամբ, մեկուսարանի պետից ավելի վատ պայմաններում չի ապրում։
Պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր հերթին այցելել է պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին։ Երբեմնի «հանրապետականը» դժգոհել է ձերբակալության ընթացքում թույլ տրված արարողակարգային խախտումներից, գոհունակություն հայտնել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում իր նկատմամբ ցուցաբերված «հարգալից վերաբերմունքից», «Կենտրոն» քրեակատարողականից էլ «դժգոհ չէ»։
«Քաղբանտարկյալ» տերմինի օգտագործումն իր համար վիրավորական է համարում, բողոքում է, որ «Հայլուրը» խախտել է անմեղության կանխավարկածը՝ ցուցադրելով կադրեր, որոնց համաձայն՝ վարորդն իր ցուցումով 30 մետաղաձող է տեղափոխել։ Նաեւ պնդել է, որ ձերբակալության պահին ձեռքին մետաղաձող չի եղել, իրեն վերագրվող «հանրահայտ ձողի» գույնն էլ հետագայում «փոխվել է»։
Եւ, իհարկե, նմանապես հավաստիացրել է, որ, բացի ընդհարումը կանխելուց, այլ շարժառիթ չի ունեցել՝ լինելու դեպքի վայրում եւ մասնակցելու մարտի 1-ի բուռն զարգացումներին։
Ասվածը ի գիտություն ընդունելով՝ հանձնաժողովը որոշեց հաջորդ նիստին, այնուամենայնիվ, հրավիրել քննիչներին եւ լսել «հակառակ կողմի» տեսակետը։
- Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ Քաղաքական վտարանդի 2
Կամ Ծուռ հայելիների թագավորությունում
Սկիզբը՝ նախորդիվ
Հայաստանում չկան մարդու իրավունքների հստակ եւ անկողմնակալ պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ։ Պարզապես կան բազմաթիվ կազմակերպություններ, ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»
Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում նախօրեին բացվեց «Ոսկե Ծիրան» երեւանյան 5-րդ միջազգային կինոփառատոնը:
Այս անգամ, ինչպես նախապես խոստացել էին կազմակերպիչները, փառատոնն ունեցել է «պրոֆեսիոնալ» բացում՝ «ոչ ...ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Գրողների համահայկական հինգերորդ համաժողովը տեղի է ունենալու 2010 թվականի հունիսին` Արցախում։ Այսպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստեփանակերտ ժամանած 4-րդ համաժողովի մասնակիցների, Հայաստանի գրողների ...ՀՆԱԳՈՒՅՆ ԲԵՐԴ
Ծաղկաձորում գործում են 20-ից ավելի մեծ ու փոքր հյուրանոցներ, նույնքան էլ ներկայումս կառուցվում են: Ինչպես ասաց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը, զբոսաշրջային յուրաքանչյուր սեզոնին հազարավոր զբոսաշրջիկներ ...ԱՂԱՆԴԱՎՈՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է
5Հուլիսի 13-ին Գոռ Գ.-ն դիմել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին եւ հայտնել, որ «Եհովայի վկաներ» աղանդի անդամ Մելինե Հ.-ի հետ քարոզչություն կատարելու ընթացքում Յան Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակիչ ...ԷՏՈ՚ՕՅԻ ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ
Տարբեր իրադարձություններից անվերջ ալեկոծվող ֆուտբոլային օվկիանոսը երբեմն ափ է հանում ուղղակի անհավանական տեղեկություններ։ Այսպիսի մի նորությամբ նախօրեին լրատվական դաշտը հեղեղեց ուզբեկական «Կուրուվչի» ...ԱՌԱՋԱՏԱՐԸ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ Է
Շախմատի միջազգային վարպետ Հրանտ Մելքումյանը, Մարտունիում ընթացող «Սեւանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ փուլում, հաղթելով վրաց շախմատիստ Լեւան Պանցուլայային, 2,5 միավորով գլխավորում է մրցաշարային ...ԴԱՐՁՅԱԼ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԿՐՔԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի պատանի շախմատիստների հավաքականը Մոսկվայում ընթացող շախմատի հանրաճանաչ միջազգային կարգի մրցավար Վ.Դվորկովիչի ավանդական միջազգային հուշամրցաշարի 4-րդ փուլում պարտվել է Ռուսաստանի թիմին եւ, վաստակելով ...ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հոլանդացի շախմատիստ Վան Պիտի հետ ամուսնանալով, կտեղափոխվի Հոլանդիա: Ինչպես տեղեկացրին շախմատի ֆեդերացիայից, Է.Դանիելյանը միջազգային մրցումներում կշարունակի ներկայացնել ...ՀԻՆ ԱՍՏՂԵՐԻ ՆՈՐ ՓԱՅԼԸ
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաղթանակի 10-րդ տարեդարձին նվիրված Ֆրանսիայի եւ աշխարհի հավաքականների ցուցադրական հանդիպումն ավարտվեց 3։3 հաշվով։ Այդ խաղը, որին մասնակցեցին անցյալի եւ մեր օրերի հանրահայտ ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԹԵԹԵՎԱՑՆԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ Երեւանի քաղաքապետ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ ամփոփեց քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2008 թվականի գործունեության առաջին կիսամյակը։ Խոսվեց նաեւ այն խնդիրների մասին, որոնք հուլիսի 9-ին քաղաքապետարանում ...ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿՈՐԾԱՆԵԼ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ 8
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որոնց նպատակն է առանց զգացմունքների, բացառապես թվերի հիման վրա անդրադառնալ վերջին միտինգում Տեր-Պետրոսյանի ներկայացրած ծիծաղելի մեղադրանքներին։
Անդրադառնալով ...ԳԼԱԴԻԱՏՈՐԱԿԱՆ ՄԱՐՏԵՐ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 6
Հայրենի քաղաքական կյանքն ավանդաբար հիշեցնում է գլադիատորական մարտեր։ Առանձնակի ոգեւորություն ազգաբնակչությանը դրանք չեն պատճառում, բայց մարտերը, միեւնույն է, ընթանում են, շտապօգնության մեքենաները՝ հերթապահում ...ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանության աշխատակազմին: Գոհունակությամբ ընդգծելով հայ-ֆրանսիական ...ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ԵՆ ԼԻԱՐԺԵՔ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգերի հետ:
Զրուցակիցները քննարկել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական ...ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ ԱԶԳԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Հարցազրույց երգիչ, երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Ի՞նչ կարծիքի եք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին։
-Ընդհանրապես ինձ համար անընդունելի է որեւէ շփում-հպում մեր թշնամիների հետ։ Ինչքան ...ՀԻՄՆԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇՏՈՒՄ ԵՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգերը հուլիսի 13-ին ժամանել է Հայաստան՝ ծանոթանալու մարտի 1-2-ի իրադարձությունների խորհրդարանական հետաքննության ընթացքին։ Երեկ առավոտյան ...ՀԱԱԳԱ-ՇՈՈՒ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Պայքարը թեւակոխել է «մուկ տշելու» փուլ
Ողջ հայոց աշխարհը, Եվրոպան ու Ամերիկան իրենց ժողովրդավարական բոլոր կառույցներով հանդերձ, ընդհանրապես համայն մարդկությունը երեկ ուժգին ցնցում ապրեցին։ Հրճվանքից։ ...ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՆՔ ԿԱՌՈՒՑՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հուլիսի 11-18-ը Ջերմուկում տեղի է ունենում «Բազե» համահայկական երիտասարդական 8-րդ ամառային հավաքը։ Հայաստանի, Արցախի, Ջավախքի եւ Սփյուռքի երիտասարդությունը ներկայացնող 650 բազեականների հյուրը երեկ նախագահ ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՆԵԼ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԸ
«Մենք՝ հանձնաժողովի անդամները, ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, պատասխանատվություն ենք զգում մեր ժողովրդի, մեր ազգի առջեւ։
Համարում ենք, որ այդ հարցերի պատասխանը պետք է տրվի։ Այդ պատասխանը հասարակության ...ԳՈԼ ԽՓԵԼՈՒ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆԸ
«Շատ կարեւոր է, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետներն էլ գան, մասնակցեն հանձնաժողովի նիստերին։ Այդ ...ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՎԵՑ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժեց պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի նկատմամբ իբրեւ խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
Երեւանի քրեական դատարանը երեկ 6 տարվա ազատազրկման դատապարտեց Հրազդան քաղաքի ՀՀՇ կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանին: Բարեղամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով. որոնցից մեկով արդարացվեց ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Երեկ Երեւանի Բաշինջաղյան փողոցի 188 շենքի 34 բնակարանում սպանություն է տեղի ունեցել։ Նշված բնակարանի նախկին բնակիչ, մշտական բնակության վայր չունեցող Նորայր Թումանյանը ներխուժել է բնակարան, հարձակվել ...ՈՉ ԹԵ ԼՈԿ ԽՈՍՔԵՐՈՎ, ԱՅԼ ՆԱԵՎ ԳՈՐԾԵՐՈՎ
Երեկ Ջերմուկում հանդիպելով «Բազե» համահայկական երիտասարդական 8-րդ ամառային հավաքի մասնակիցներին, նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը ոչ միայն իր քաղաքացիների, այլ նաեւ աշխարհասփյուռ ...ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՁԱԽՈՂՄԱՆ
ԼՂՀ-ը հռչակել է անկախությունը՝ խստորեն հետեւելով միջազգային իրավունքի նորմերին ու այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, որի իրավահաջորդն է ներկայիս Ռուսաստանի Դաշնությունը: Նման հայտարարությամբ է ...Ա.ԱԲՐԱՀԱՄԻՆ ՀԱՆՁՆՎԵԼ Է ՉԵՄՊԻՈՆԻ ՆՈՐ ԳՈՏԻ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով միջին՝ 73,5 կգ քաշային կարգի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին աշխարհի չեմպիոնի նոր գոտի է հանձնվել: Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Ա.Աբրահամի ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄարտունիում ընթացող «Սեւանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ փուլից հետո Հրանտ Մելքումյանը եւ Արման Փաշիկյանը 3-ական միավորով զբաղեցնում են 1-2-րդ տեղերը: Այս փուլում գրոսմայստեր Արման Փաշիկյանը ...ԻՆՉԻ՞Ց ԵՆ ԴԺԳՈՀՈՒՄ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկ լսեց աշխատանքային խմբերի «հաշվետվությունները»՝ մեկուսարաններ կատարած այցելությունների վերաբերյալ։
Մինչ այդ հանձնաժողովի նախագահ Սամվել ...
ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ Քաղաքական վտարանդի
ՄՈԲԻԼԻԶԱՑՆՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՈՒՐԻՇ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՆՍՏԵՑՆԵԼ ՕԼԻԳԱՐԽԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ՔԱՆԴԵԼ, ԾԱԽԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՓՈԽԵԼ Է ՊԵՏՔ ՈՉ ԹԵ ԿԱՀՈՒՅՔԸ, ԱՅԼ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՕՐՀՆԵՐԳԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՄԱՐԵՆՔ ՓԱԿՎԱ՞Ծ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1852 Ծնվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից Մինաս Շերազը: (Վախճ. 1929 թ.):
- 1860 Մ. Գ. Տեյրմենջյանը Կ. Պոլսում սկսեց հրատարակել «Արևելյան Դար» երկշաբաթաթերթը (մինչև 1862 թ.):
- 1872 Ծնվեց բանաստեղծ և գրական քննադատ Արշակ Չոբանյանը: (Վախճ. 1954 թ.-ին):
- 1899 Ավարտվեց Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը:
- 1965 Հելսինքիում կայացած խաղաղության կողմնակիցների համաշխարհային վեհաժողովը դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915-ի ցեղասպանությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

