
ՊԱՏԿԵՐՆԵՐ «ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՆԻՑ»
- Հյուսիսային պողոտան շուտով կնմանվի «ֆիրդուսնոցին»

Ինչպես հայտնի է, հուլիսի 4-ին Մատենադարանի տարածքում տեղի ունեցած միտինգի ժամանակ Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումն ազդարարեց, թե պայքարը թեւակոխում է նստացույցային փուլ։
Հեղափոխականները վերանայելով իրենց տակտիկան, այսուհետ հրաժարվում են պայքարի ծայրահեղ միջոցից՝ հացադուլից եւ անցնում են ոչ այնքան ծայրահեղ, ավելի ճիշտ թեթեւ, «ամառային միջոցի» կիրառման։ Հայտարարեցին, թե մինչեւ օգոստոսի 1-ի հուժկու միտինգը, շուրջօրյա նստացույց են սկսում փողոցում։ Եւ նույն օրը, միտինգից հետո, ՀՀՇ առաջնորդի գլխավորած երթի մասնակիցները կեսգիշերին մոտ հասան Հյուսիսային պողոտա եւ նույն պահին էլ մեկնարկեց նստացույցը։
Մի խոսքով, Տեր-Պետրոսյանը նստացույցավոր ակտիվիստներին, կոպիտ ասած, բրախեց փողոց, իսկ ինքը գնաց արձակուրդ՝ ժամանակավորապես վաստակած հանգիստն անցկացնելու առանձնության մեջ։
Արձակուրդային սեզոնին կարեւորը հեղափոխական թոհուբոհի պատրանքը պահպանելն է, ինչն էլ արդեն երեք օր նստացույցավորներն իրենց շուրջօրյա ներկայությամբ փորձում են իրականացնել։
Ճիշտն ասած, կարծում էինք, թե վճռական քայլերի դիմելու կոչով հանդես եկած շարժման պարագլուխները իրենց օրինակով կոգեշնչեն ակտիվիստներին. առաջինն իրենք կցուցակագրվեն նստացույցի համար։ Մանավանդ որ պնդում են, թե պայքարի համար տարվա բոլոր եղանակները նպաստավոր են։ Ո՛չ ցուրտը, ո՛չ էլ անտանելի շոգը չեն կարող ընկճել իրենց, քանզի հեղափոխականները օրացույցին չեն նայում եւ վստահ են, որ ինչ էլ լինի՝ կիզիչ արեւ, ամպրոպ, կարկուտ, թե ձյուն, միեւնույն է, իրենց պայքարն անկասելի է։
Մինչդեռ նստացույցի շարքում չկան ԼՏՊ-ի զինակիցներից եւ ոչ ոք։ Իսկ, օրինակ, չափազանց դիտարժան պատկեր կստացվեր, եթե Հյուսիսային պողոտայի աստիճաններին տեսնեինք այստեղ գիշերներ լուսացնող Դավիթ Շահնազարյանին, Լեւոն Զուրաբյանին, Սամսոն Ղազարյանին։ Կամ, ասենք, Սուրեն Սուրենյանցին։ Բայց, ինչպես նկատեցինք, սրանցից ոչ մեկը նստացույցին չի միացել։
Սակայն ասել, թե լրիվ անտեր են թողել ակտիվիստներին, ճիշտ չի լինի. օրվա մեջ մի քանի անգամ գալիս, պտտվում են Հյուսիսային պողոտայում, իրենց խոսքով գոտեպնդում այստեղ քարեր մաշողներին, ֆոտոթղթակիցներին հրահանգում, թե ինչ կադրեր նկարեն, հարցազրույցներ տալիս ու վերադառնում շտաբ։
Քանի որ Դավիթ Շահնազարյանի սրտառուչ բնորոշմամբ, Հյուսիսային պողոտան դարձել է շարժման «անլռելի զանգակատունը», հեղափոխականների համար գերխնդիր է այստեղ պայքարի ոգին ամուր պահելը։ Անշուշտ, մեզ էլ էր հետաքրքրում, թե ինչպես են «ղողանջում զանգակատան զանգերը», եւ երեկ կեսօրից հետո եղանք Հյուսիսային պողոտայի մատույցներում։ Ասենք, որ պողոտան աստիճանաբար կորցնում է դեմքը։
Փոքր-ինչ հեռվից նստացույցավորներին դիտելիս տեսարանը տոնավաճառ է հիշեցնում։ Նստացույցի մասնակիցները փակել են «CUESS» խանութի եւ հարակից խանութների մուտքերը, դրանց աստիճանների երկայնքով մեկ նստել են ու «քաղաքական զրույցի» են բռնվել դիմացը աթոռներին շարված բախտակից նստացույցավորների հետ։ Խանութների ապակիները եւ շենքի սյուները զարդարված են «քաղբանտարկյալների» նկարներով եւ ցուցապաստառներով։ Ավելի տեսանելի տեղում փակցված է «Շարունակ էլի» մակագրությամբ պաստառը։
Ֆոտոխցիկ տեսնելիս կիսապառկածները դիք նստում են ու բռունցքները վեր են տնկում։ Շրջակայքում՝ դույլեր, կենցաղային իրեր, ջրերի շշեր եւ այլն։ «Տո լաճ տնավեր»... պայքարը շարունակվում է։
Ենթադրելի է, որ նստացույցը եւս իրականացվում է «ռոտացիոն» կարգով։ Ցերեկային ժամերին այստեղ հերթապահում են կենսաթոշակառուները։ Այն տղամարդիկ, ովքեր նույն ժամերին սովորաբար իրենց բակերում նարդի են խաղում։
Նրանց հետ միասին մինչեւ մութն ընկնելը պողոտան պաշարված են պահում նաեւ կանայք, որոնք կարծես թե հիմա այս սեզոնին պետք է քիթ սրբելու ժամանակ չունենային եւ իրենց տան համար պահածո պատրաստեին։ Բայց երեւի սրանց համար ավելի նախընտրելի է 3-4 հազար դրամով մայրաքաղաքի կենտրոնում օրն անցկացնելը, հեղափոխական իրավիճակի «կիզակետում» լինելը։ Իսկ մութն ընկնելուն պես հավանաբար սրանց փոխարինում են տարանուն երիտասարդական շարժումների ակտիվիստները։
Ինչ խոսք, առանց միջադեպերի անցնող օրը հեղափոխականների համար մեռած օր է համարվում։ Ցանկալի է, որ ամեն օր գոնե մեկ-երկու հետաքրքիր դեպք արձանագրվի, այլապես երկիրը կմոռանա նստացույցավորներին։
Երեկ, օրինակ, շարժման կենտրոնը հեւիհեւ, ուրախությամբ հաղորդագրություն տարածեց, թե «առեւանգվել» է նստացույցի ակտիվիստներից մեկը, իսկ երկուսին հաջողվել է փախչել։ Այսինքն՝ երկուսը հանգիստ խղճով թույլ են տվել, որ իրենց ընկերոջը «առեւանգիչները գողանան», իսկ իրենք ճողոպրել են։ Ավելի ուշ, իհարկե, շարժման կենտրոնը մեկ այլ հաղորդագրությամբ «ուղղեց» իր տարածած սխալը, նշելով, թե առեւանգվածը նստացույցի մասնակից չէր։
Մի խոսքով, ասում, խոսում, ուրախանում են մինչեւ շեֆը կվերադառնա արձակուրդից եւ հուժկու հարվածով միասին կտապալեն վարչախմբին։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
Սարգիս գրել է:
Հանգուցյալ Պարույր Սևակը հիմա գալարվում է իր գերեզմանում: Ի՞նչ իրավունքով են այս պիղծ մարդիք օգտվում «Անլռելի Զանգագատուն» անունից: Ոչ մի սրբություն գոյություն չունի լևոնականների համար: Ամոթ, հազար ամոթ:
axk գրել է:
hangutsyal paruyr sevake hima tsntsutyan mej e vor ir joxovurte veradznvel e.
ՀԵՐԹԱԿԱՆ ԵՎՐԱՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՇԵՄԻՆ
Հաջորդ շաբաթ մեկնարկող ֆուտբոլի եվրոպական ակումբային գավաթների հերթական խաղարկությունը դարձյալ լուրջ հեռանկարներ չի խոստանում հայրենի թիմերին։ Սակայն եթե նախորդ տարիներին վիճակահանությունը գոնե առաջին ...ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ 1Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը բարձրացել է՝ համեմատած այս տարվա ձմռանը հրապարակված ցուցանիշների: Ըստ «Տրանսֆերմարկետի», Հայաստանի ընտրանու ամենաթանկարժեք ֆուտբոլիստը ...ԴՈՐՏՄՈՒՆԴՈՒՄ ՀԱՂԹԵՑ ԼԵԿՈՆ
Հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոյի հաղթանակով ավարտվեց շախմատի 18-րդ կարգի միջազգային մրցաշարը ԳՖՀ Դորտմունդ քաղաքում։ Արշակ Պետրոսյանի փեսան, 7 հնարավորից վաստակելով 4,5 միավոր, կես միավորով առաջ ...ՈՐՈՇՎԵՑԻՆ «ՋԵՐՄՈՒԿ-2008»-Ի ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ջերմուկում ավարտված շախմատի բաց միջազգային մրցաշարի մինչեւ 20 տարեկանների մրցաշարում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ է տարել: Ռոբերտ Աղասարյանը լավագույնն էր մինչեւ 14 տարեկանների, իսկ իրանցի Լոքհատ Շահինը՝ ...ՆԱԵՎ ՀԱՑԻՎ...
ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ 1
Չմոռանանք, սակայն, նաեւ մեր անկախության առաջին տարիներին ՀՀՇ-ի նվիրած «Չինական դիետան» եւ չարհամարհենք ԼՏՊ մաքիավելիական աղանդի հեղափոխական ճամբարից հնչող «անհանգստացածությունը»՝ կապված վերջին թանկացումների ...ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
2
Հոգեւոր առումով խորհուրդ նաեւ գաղտնիք է նշանակում, որը մեր առօրեական մտքին անհաս է, մինչեւ չխորանանք էության մեջ։ Եւ այժմ պիտի փորձեմ ընթերցողին հնարավորինս ներկայացնել Արարատ լեռան խորհուրդը, որն ամեն ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Հուլիսի 7-ին Տաթեւի վանքին հարակից «Սատանայի կամրջից» ցած է ընկել Գորիսի բնակիչ Մհեր Մելքումյանը: Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը 07։00-ին, 25 մետր խորությամբ ձորից դուրս են բերել նրա դին: *** ...ՎԵՐՋ ՏՐՎԵԼՈ՞Ւ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՌՈՒԼԵՏԿԱՅԻՆ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մեր երկրում կոռուպցիայի թեպետ ոչ ամենախոշոր, բայց ցայտուն դրսեւորումներից մեկը երթուղային միկրոավտոբուսների գերբեռնված երթեւեկությունն է։ Միկրոավտոբուսային երթուղիներ շահագործողներից շատերը չեն շահագործում ...ԿՓՈԽՎԻ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՐԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ոչ թե հաստատագրված վճար, այլ շահութահարկ
Կառավարությունը մտադիր է առաջիկայում փոխել բիզնեսի որոշ շահութաբեր տեսակների հարկման մեխանիզմը։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է հեղուկ վառելանյութին, որն, ...«ԱՐՄԱՎԻԱՅԻ» ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բանակցություններ «Բոինգի» եւ «AIRBUS»-ի հետ
«Արմավիա» ընկերությունը պատրաստվում է մոտ ապագայում Երեւան- Լոս Անջելես անվայրէջք թռիչքներ իրականացնել։ Այդ չվերթի համար անհրաժեշտ օդանավերի ձեռքբերման նպատակով ...ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼՈՒՑ ԶԱՏ ՊԻՏԻ ՆԱԵՎ ԱՆՑՆԵՆՔ ՀԱՐՁԱԿՄԱՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ
-Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԱԾ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի հետ քարոզչական հիմնահարցերին, հայտարարեց, ...ՕՂԱԿԱՁԵՎ ՃԱՆԱՊԱՐՀ
«Մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու համար այսօր կառուցվում է կենտրոնը շրջանցող առաջին օղակաձեւ ճանապարհը»,- երեկ ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Նա նշեց, որ կենտրոնը շրջանցող ճանապարհն ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՆՈՆԱ ՄՈՐԴՅՈՒԿՈՎԱՆ
Կիրակի ուշ երեկոյան երկարատեւ հիվանդությունից հետո կյանքի 83-րդ տարում վախճանվել է ռուս սիրված դերասանուհի Նոնա Մորդյուկովան:ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ ՍՏԱՑԵԼ Է ՀՐԱՎԵՐԸ
2
Նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում ոչ պաշտոնական շփում է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ, որը փոխանցել է, որ ստացել է Հայաստան ժամանելու եւ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու ...ԱՅԴՊԵՍ Ո՞ՒՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՍՆԵԼ
Ըստ պատգամավոր ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ, ստեղծվել է զավեշտական իրավիճակ, երբ օրենքի եւ արդարության ինքնակոչ պաշտպանները «սարկազմով են խոսում այն մասին, որ հղփացած մարդկանց մեքենաները տարել են տուգանային հրապարակ։ ...ԻՆՔՆԵՐՍ ԼՈՒԾՈՒՄ ԳՏՆԵՆՔ
«Իշխանական նպատակահարմարությունից ելնելով, որոշվում է, թե ով է քո քաղաքական հակառակորդը, իսկ քրեական հոդվածը միշտ կա ու կա։ Եթե առաջիկա շաբաթների ընթացքում չգտնենք քաղաքական ու քրեական հանցանքները զանազանելու ...ՓՈԽԵԼ Է ՊԵՏՔ ՈՉ ԹԵ ԿԱՀՈՒՅՔԸ, ԱՅԼ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5
Պատմում են, որ ականավոր կենսաբան Ալֆրեդ Կյունը Ավստրիայի գիտությունների ակադեմիայում իր զեկույցը մի անգամ ավարտեց Գյոթեի խոսքերով. «Մտածող մարդու գերագույն երջանկությունն է՝ ըմբռնել ըմբռնելին եւ անվրդով ...ՆԱԽԱԳԱՀԸ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-6-ը աշխատանքային այցով եղել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:
Հանրապետության նախագահը մասնակցել է Աստանայի 10-ամյակի առիթով Ղազախստանի մայրաքաղաք ժամանած Պետությունների ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Իտեռա» ռուսաստանյան նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մակարովին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՄԵԾ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
1«Փոքր ավիաընկերությունը պետք է միայն մեկ տիպի ինքնաթիռներ ունենա։ «Բոինգի» ձեռքբերումը վկայում է, որ մենք ուզում ենք մեծ ավիաընկերություն դառնալ։ Եթե մենք «Բոինգ» ենք գնում, ուրեմն առնվազն պետք է ունենանք ...ՊԱՏԿԵՐՆԵՐ «ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՆԻՑ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Հյուսիսային պողոտան շուտով կնմանվի «ֆիրդուսնոցին»
Ինչպես հայտնի է, հուլիսի 4-ին Մատենադարանի տարածքում տեղի ունեցած միտինգի ժամանակ Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումն ազդարարեց, թե պայքարը թեւակոխում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԿԼԵՐՈԶԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Ծերուկը անտանելի է դարձել
Եթե փորձենք ի մի բերել վերջին շրջանում իշխանության առանցքային դեմքերին ուղղվող Տեր-Պետրոսյանի սպառնալիքների, հորդորների, առաջարկների, խոստումների ողջ շարքը, ապա կարող ենք ...Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ԱՅԴ ԱՆՈՐՍԱԼԻ ՋՈՆ
Սեփ. լրտվ. 3
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ պաշտոնապես դիմել է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին` խնդրելով ապահովել իր եւ ընտանիքի անդամների անվտանգությունը:
Հիշեցնելով, որ, ըստ օրենքի, օմբուդսմենը ...ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
«Տարբեր միջազգային կազմակերպությունների եւ առանձին երկրների միջոցով իր դիրքորոշումը որպես համաշխարհային հանրության կողմից ընդունված կարծիք ներկայացնելու Ադրբեջանի փորձերը լուրջ վնաս են հասցնում եւ վտանգում ...ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները անկեղծորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի վրա: Այդ մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Միաժամանակ, ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
3Հուլիսի 7-ին ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ոստիկանության Կոտայքի մարզային քննչական բաժնի Աբովյանի բաժանմունքի ...ԵՎՍ 2 ԱՄՍՈՎ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռուբիկ Ափեյանի նախագահությամբ, երեկ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի կալանքը երկարաձգել է եւս 2 ամսով:ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԻՄՅԱՆՑ ԱՐԺԱՆԻ ՉԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
«Ժառանգություն» կուսակցության եւ համանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ երեկ հանդիպեց լրագրողների հետ
Չցանկանալով մեկնաբանել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները բոյկոտելու ...ՍՐԱՆՑ ԳԼԽԻՆ ԱՎԵՏԱՐԱՆ ԿԱՐԴԱՑԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ասացին՝ շուտ արեք, ոչխարը սարն անցավ
«Հայացք» ակումբը երեկ հրավիրել էր ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ եւ Քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ՝ խոսելու ԵԽԽՎ թիվ ...ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ
23
Հայաստանի ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը ազատվել է պաշտոնից:
Ա.Զաքարյանը վարչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 15 տարի շարունակ:
Հիշեցնենք, որ անցած ...ՊԱՏԺՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻՆ
Հանրապետությունում հունիսին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար պատժվել են ոչ միայն շարքային քաղաքացիներ, այլեւ նախարարներ, ճանապարհային ոստիկանության եւ ոստիկանության համակարգի աշխատակիցներ: ...
ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ

ՎԵՐՋԻՆ ԶՈՀԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ Է
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ԹՈՂ ԶՈՌՈՎ ԲԶԵԶԻ ԲՈՒՆԸ ՄԱՏ ՉՏԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՐԻՔ Ա

ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՓՈԽԵԼ Է ՊԵՏՔ ՈՉ ԹԵ ԿԱՀՈՒՅՔԸ, ԱՅԼ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

- 1735 Եղվարդի ճակատամարտում թուրքերը ջախջախիչ պարտություն են կրում:
- 1807 Կնքվում է Տիլզիտի հաշտությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

