
«ԱՐՄԱՎԻԱՅԻ» ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐԸ
- Բանակցություններ «Բոինգի» եւ «AIRBUS»-ի հետ

«Արմավիա» ընկերությունը պատրաստվում է մոտ ապագայում Երեւան- Լոս Անջելես անվայրէջք թռիչքներ իրականացնել։ Այդ չվերթի համար անհրաժեշտ օդանավերի ձեռքբերման նպատակով ազգային ուղեւորափոխադրողը բանակցություններ է վարում «Բոինգ» ընկերության հետ։
Երեկ Երեւան ժամանած «Բոինգ» ընկերության վաճառքի տարածաշրջանային տնօրեն Սերգեյ Լեշչինսկու հետ հանդիպեց «Արմավիայի» սեփականատեր ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ։ Մինչ բանակցությունների սեղանի շուրջ կսկսվեր նոր օդանավի ձեռքբերման պայմանների քննարկումը, Մ.Բաղդասարովը լրագրողներին տեղեկացրեց, որ օրերս նմանատիպ բանակցություններ են վարվել նաեւ «AIRBUS» ընկերության հետ։
«Հուլիսի 14-ին Լոնդոնում վերջնական հանդիպումը կլինի։ Կարծում եմ, որ այնտեղ մեզ ցույց կտան այն օդանավերը, որոնք Լոս Անջելեսի չվերթի համար կկարողանանք ընտրել։ Ինչպես գիտեք, այդ չվերթը միջմայրցամաքային է՝ տրանսատլանտյան եւ մեր ավիաընկերության համար բարդ կլինի առաջին անգամ այդպիսի չվերթ իրականացնել։ Դա է պատճառը, որ մենք ինքնաթիռի ընտրության հարցում այդքան մանրակրկիտ մոտեցում ենք ցուցաբերում»։
Ըստ Մ.Բաղդասարովի, ընկերությունը ձգտում է դինամիկ զարգացման, թռիչքների որակի ապահովման, չնայած վառելիքի թանկացման հետ կապված օդագնացության համար այնքան էլ հեշտ ժամանակներ չեն. «Այսօր շատ ավիաընկերություններ ուղղակի սնանկացել են։ «Արմավիա» ընկերությունը վնասներ է կրում, բայց արիաբար հաղթահարում է այդ խնդիրները»։
Ոչ եկամտաբեր չվերթերը ընկերությունը ստիպված է փակել. «Ինչպես հայտնի է, վերջին շրջանում մեր չվերթերի թիվը 5-ով ավելացել էր, բայց այսօր ստիպված ենք դրանցից երկուսը փակել։ Մեկը Երեւան-Մինսկ չվերթն է, իսկ երկրորդի մասին ավելի ուշ կհայտարարենք։ Դա կլինի շաբաթվա ընթացքում դեպի Դուբայ ուղեւորվող երրորդ չվերթը։ Հնարավոր է, որ այլ կրճատումներ էլ լինեն»։
Սակայն նման հարկադրված քայլերի հետ մեկտեղ, ազգային ուղեւորափոխադրողը ամեն ինչ անում է, որպեսզի իր ծառայություններից օգտվողների համար աշխարհագրական ուղղությունների բազմազանություն ապահովի։ Դրա ապացույցն է բոլորովին նոր՝ հուլիսի 5-ին բացված Երեւան-Մարսել-Երեւան չվերթը։ Ֆրանսիայի հարավի բազմամարդ հայկական գաղթօջախների համար սա լավ հնարավորություն է հայրենիքի հետ անմիջական կապ պահպանելու համար, իսկ «Արմավիայի» համար` ուղղակի բիզնեսի ճիշտ կազմակերպման արդյունք։
Այնպես որ ընկերությունը շարունակելու է ընդլայնել իր գործունեությունը եւ «Արմավիայի» սեփականատերը վստահեցրեց, որ չնայած տարածվող լուրերին, ինքը չի պատրաստվում վաճառել «Արմավիան». «Այդպիսի լուրերը անհիմն են։ Իսկ ցեմենտի գործարանի վաճառքի մասին լուրերը հիմք ունեն։ Ցեմենտի գործարանը վաճառվում է, եւ նրա վաճառքից առաջացած միջոցները «Արմավիայի» զարգացմանը կուղղվեն, որպեսզի մենք հզոր ավիաընկերություն ունենանք։ Այնպես որ «Արմավիայի» վաճառքի մասին լուրերը բոլորովին չեն համապատասխանում իրականությանը»։
Անդրադառնալով նոր օդանավերի ձեռքբերման պայմաններին, Մ.Բաղդասարովը նշեց, որ խոսքը գնելու մասին է, այլ ոչ թե վարձակալության. «AIRBUS» եւ «Բոինգ» արտադրողները հիմնականում ինքնաթիռները լիզինգով չեն տրամադրում, վաճառում են։ Այնպես որ. «Արմավիայի» ծրագիրը աշխատանքի մի որոշակի պահից փոխվել է, եւ եթե առաջ մենք լիզինգով էինք ինքնաթիռներ վերցնում, ապա այժմ ուղղակի գնում ենք։ Երկու CRJ օդանավ Լոնդոնում ենք գնելու, եւ ընդհանրապես բոլոր ինքնաթիռները այսուհետ գնելու ենք, որովհետեւ այդ ճանապարհով «Արմավիայի» տնտեսավարությունը բարելավվում է։ Լիզինգի փուլը արդեն հետեւում է, մենք արդեն ուսումնասիրել ենք՝ ինչպիսի օդանավեր են մեզ հարկավոր եւ ինչպիսին պիտի լինի նրանց քանակը»։
Այժմ ե՛ւ «AIRBUS»-ի եւ «Բոինգի» հետ բանակցություններում ինքնաթիռների ձեռքբերման կոնկրետ պայմանները դեռ ճշտվում են. «Մենք ո՛չ «AIRBUS»-ի, ո՛չ էլ «Բոինգի» հետ վերջնական պայմանավորվածություններ ձեռք չենք բերել։ Հույս ունենք, որ «Բոինգը» մեզ կառաջարկի այնպիսի պայմաններ, որ չկարողանանք հրաժարվել։ Նույնը վերաբերում է նաեւ «AIRBUS»-ին։ Նրանցից ով առավել լավ առաջարկ անի, այն էլ կգնենք»։
Մ.Բաղդասարովի խոսքից ակնհայտ էր, որ «Արմավիայի» զարգացման ծրագրում նրա մտադրությունները շատ հեռու են գնում. «Հետագայում մենք ավելի շատ ինքնաթիռներ կունենանք, որովհետեւ գտնում ենք, որ Հայաստանը մի երկիր է, որը դառնալով տրանզիտային, հյուսիսը հարավի հետ կկապի, արեւմուտքը՝ արեւելքի, աշխարհագրական դիրքը դա թույլ է տալիս»։
«Արմավիայի» օդանավով Երեւան ժամանած «Բոինգի» ներկայացուցիչը տպավորված էր հայկական ուղեւորափոխադրողի մատուցած ծառայությունների բարձր մակարդակից։ Այս առնչությամբ Ս.Լեշչինսկին ասաց. «Մենք հաճելիորեն զարմացած ենք ոչ միայն տեխնիկական հարմարավետության փաստից, այլեւ միջազգային չափանիշներին համապատասխանող սպասարկման որակից։ Սա եւս ապացուցում է, որ «Արմավիան» իր համար բարձր չափանիշներ է ընտրել»։
Ինչ վերաբերում է համատեղ աշխատանքին եւ բանակցություններին, ապա, ըստ նրա, անվայրէջք միջմայրցամաքային չվերթ իրականացնելու խնդիրը ավիաընկերության համար լուծելի է. «Միակ բանը, որ պետք է անել, ճիշտ սարքավորում ընտրելն է, նկատի ունեմ օդանավը, ինչպեսեւ այն արդյունավետ շահագործելը։ Կարծում եմ, դեռ վաղ է խոսել օդանավի ընտրության կոնկրետ տիպի, ինչպես նաեւ մեր ընկերությունների համագործակցության կոնկրետ ձեւերի մասին, մենք դրան ավելի ուշ կհանգենք։ Բայց առաջին շփումները ցույց են տվել, որ հնարավորություններ կան»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ԵՎՐԱՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՇԵՄԻՆ
Հաջորդ շաբաթ մեկնարկող ֆուտբոլի եվրոպական ակումբային գավաթների հերթական խաղարկությունը դարձյալ լուրջ հեռանկարներ չի խոստանում հայրենի թիմերին։ Սակայն եթե նախորդ տարիներին վիճակահանությունը գոնե առաջին ...ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ 1Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը բարձրացել է՝ համեմատած այս տարվա ձմռանը հրապարակված ցուցանիշների: Ըստ «Տրանսֆերմարկետի», Հայաստանի ընտրանու ամենաթանկարժեք ֆուտբոլիստը ...ԴՈՐՏՄՈՒՆԴՈՒՄ ՀԱՂԹԵՑ ԼԵԿՈՆ
Հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոյի հաղթանակով ավարտվեց շախմատի 18-րդ կարգի միջազգային մրցաշարը ԳՖՀ Դորտմունդ քաղաքում։ Արշակ Պետրոսյանի փեսան, 7 հնարավորից վաստակելով 4,5 միավոր, կես միավորով առաջ ...ՈՐՈՇՎԵՑԻՆ «ՋԵՐՄՈՒԿ-2008»-Ի ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ջերմուկում ավարտված շախմատի բաց միջազգային մրցաշարի մինչեւ 20 տարեկանների մրցաշարում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ է տարել: Ռոբերտ Աղասարյանը լավագույնն էր մինչեւ 14 տարեկանների, իսկ իրանցի Լոքհատ Շահինը՝ ...ՆԱԵՎ ՀԱՑԻՎ...
ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ 1
Չմոռանանք, սակայն, նաեւ մեր անկախության առաջին տարիներին ՀՀՇ-ի նվիրած «Չինական դիետան» եւ չարհամարհենք ԼՏՊ մաքիավելիական աղանդի հեղափոխական ճամբարից հնչող «անհանգստացածությունը»՝ կապված վերջին թանկացումների ...ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
2
Հոգեւոր առումով խորհուրդ նաեւ գաղտնիք է նշանակում, որը մեր առօրեական մտքին անհաս է, մինչեւ չխորանանք էության մեջ։ Եւ այժմ պիտի փորձեմ ընթերցողին հնարավորինս ներկայացնել Արարատ լեռան խորհուրդը, որն ամեն ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Հուլիսի 7-ին Տաթեւի վանքին հարակից «Սատանայի կամրջից» ցած է ընկել Գորիսի բնակիչ Մհեր Մելքումյանը: Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը 07։00-ին, 25 մետր խորությամբ ձորից դուրս են բերել նրա դին: *** ...ՎԵՐՋ ՏՐՎԵԼՈ՞Ւ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՌՈՒԼԵՏԿԱՅԻՆ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մեր երկրում կոռուպցիայի թեպետ ոչ ամենախոշոր, բայց ցայտուն դրսեւորումներից մեկը երթուղային միկրոավտոբուսների գերբեռնված երթեւեկությունն է։ Միկրոավտոբուսային երթուղիներ շահագործողներից շատերը չեն շահագործում ...ԿՓՈԽՎԻ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՐԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ոչ թե հաստատագրված վճար, այլ շահութահարկ
Կառավարությունը մտադիր է առաջիկայում փոխել բիզնեսի որոշ շահութաբեր տեսակների հարկման մեխանիզմը։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է հեղուկ վառելանյութին, որն, ...«ԱՐՄԱՎԻԱՅԻ» ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բանակցություններ «Բոինգի» եւ «AIRBUS»-ի հետ
«Արմավիա» ընկերությունը պատրաստվում է մոտ ապագայում Երեւան- Լոս Անջելես անվայրէջք թռիչքներ իրականացնել։ Այդ չվերթի համար անհրաժեշտ օդանավերի ձեռքբերման նպատակով ...ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼՈՒՑ ԶԱՏ ՊԻՏԻ ՆԱԵՎ ԱՆՑՆԵՆՔ ՀԱՐՁԱԿՄԱՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ
-Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԱԾ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի հետ քարոզչական հիմնահարցերին, հայտարարեց, ...ՕՂԱԿԱՁԵՎ ՃԱՆԱՊԱՐՀ
«Մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու համար այսօր կառուցվում է կենտրոնը շրջանցող առաջին օղակաձեւ ճանապարհը»,- երեկ ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Նա նշեց, որ կենտրոնը շրջանցող ճանապարհն ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՆՈՆԱ ՄՈՐԴՅՈՒԿՈՎԱՆ
Կիրակի ուշ երեկոյան երկարատեւ հիվանդությունից հետո կյանքի 83-րդ տարում վախճանվել է ռուս սիրված դերասանուհի Նոնա Մորդյուկովան:ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ ՍՏԱՑԵԼ Է ՀՐԱՎԵՐԸ
2
Նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում ոչ պաշտոնական շփում է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ, որը փոխանցել է, որ ստացել է Հայաստան ժամանելու եւ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու ...ԱՅԴՊԵՍ Ո՞ՒՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՍՆԵԼ
Ըստ պատգամավոր ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ, ստեղծվել է զավեշտական իրավիճակ, երբ օրենքի եւ արդարության ինքնակոչ պաշտպանները «սարկազմով են խոսում այն մասին, որ հղփացած մարդկանց մեքենաները տարել են տուգանային հրապարակ։ ...ԻՆՔՆԵՐՍ ԼՈՒԾՈՒՄ ԳՏՆԵՆՔ
«Իշխանական նպատակահարմարությունից ելնելով, որոշվում է, թե ով է քո քաղաքական հակառակորդը, իսկ քրեական հոդվածը միշտ կա ու կա։ Եթե առաջիկա շաբաթների ընթացքում չգտնենք քաղաքական ու քրեական հանցանքները զանազանելու ...ՓՈԽԵԼ Է ՊԵՏՔ ՈՉ ԹԵ ԿԱՀՈՒՅՔԸ, ԱՅԼ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5
Պատմում են, որ ականավոր կենսաբան Ալֆրեդ Կյունը Ավստրիայի գիտությունների ակադեմիայում իր զեկույցը մի անգամ ավարտեց Գյոթեի խոսքերով. «Մտածող մարդու գերագույն երջանկությունն է՝ ըմբռնել ըմբռնելին եւ անվրդով ...ՆԱԽԱԳԱՀԸ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-6-ը աշխատանքային այցով եղել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:
Հանրապետության նախագահը մասնակցել է Աստանայի 10-ամյակի առիթով Ղազախստանի մայրաքաղաք ժամանած Պետությունների ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Իտեռա» ռուսաստանյան նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մակարովին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՄԵԾ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
1«Փոքր ավիաընկերությունը պետք է միայն մեկ տիպի ինքնաթիռներ ունենա։ «Բոինգի» ձեռքբերումը վկայում է, որ մենք ուզում ենք մեծ ավիաընկերություն դառնալ։ Եթե մենք «Բոինգ» ենք գնում, ուրեմն առնվազն պետք է ունենանք ...ՊԱՏԿԵՐՆԵՐ «ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՆԻՑ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Հյուսիսային պողոտան շուտով կնմանվի «ֆիրդուսնոցին»
Ինչպես հայտնի է, հուլիսի 4-ին Մատենադարանի տարածքում տեղի ունեցած միտինգի ժամանակ Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումն ազդարարեց, թե պայքարը թեւակոխում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԿԼԵՐՈԶԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Ծերուկը անտանելի է դարձել
Եթե փորձենք ի մի բերել վերջին շրջանում իշխանության առանցքային դեմքերին ուղղվող Տեր-Պետրոսյանի սպառնալիքների, հորդորների, առաջարկների, խոստումների ողջ շարքը, ապա կարող ենք ...Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ԱՅԴ ԱՆՈՐՍԱԼԻ ՋՈՆ
Սեփ. լրտվ. 3
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ պաշտոնապես դիմել է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին` խնդրելով ապահովել իր եւ ընտանիքի անդամների անվտանգությունը:
Հիշեցնելով, որ, ըստ օրենքի, օմբուդսմենը ...ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
«Տարբեր միջազգային կազմակերպությունների եւ առանձին երկրների միջոցով իր դիրքորոշումը որպես համաշխարհային հանրության կողմից ընդունված կարծիք ներկայացնելու Ադրբեջանի փորձերը լուրջ վնաս են հասցնում եւ վտանգում ...ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները անկեղծորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի վրա: Այդ մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Միաժամանակ, ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
3Հուլիսի 7-ին ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ոստիկանության Կոտայքի մարզային քննչական բաժնի Աբովյանի բաժանմունքի ...ԵՎՍ 2 ԱՄՍՈՎ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռուբիկ Ափեյանի նախագահությամբ, երեկ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի կալանքը երկարաձգել է եւս 2 ամսով:ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԻՄՅԱՆՑ ԱՐԺԱՆԻ ՉԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
«Ժառանգություն» կուսակցության եւ համանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ երեկ հանդիպեց լրագրողների հետ
Չցանկանալով մեկնաբանել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները բոյկոտելու ...ՍՐԱՆՑ ԳԼԽԻՆ ԱՎԵՏԱՐԱՆ ԿԱՐԴԱՑԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ասացին՝ շուտ արեք, ոչխարը սարն անցավ
«Հայացք» ակումբը երեկ հրավիրել էր ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ եւ Քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ՝ խոսելու ԵԽԽՎ թիվ ...ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ
23
Հայաստանի ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը ազատվել է պաշտոնից:
Ա.Զաքարյանը վարչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 15 տարի շարունակ:
Հիշեցնենք, որ անցած ...ՊԱՏԺՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻՆ
Հանրապետությունում հունիսին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար պատժվել են ոչ միայն շարքային քաղաքացիներ, այլեւ նախարարներ, ճանապարհային ոստիկանության եւ ոստիկանության համակարգի աշխատակիցներ: ...
ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Ս. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՐԵՐԸ ԱՍՈՒՄ ԵՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԵԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈԻՑ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ ՉԻ ՎԵՐԱՑԵԼ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ

ՎԵՐՋԻՆ ԶՈՀԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ Է
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ԹՈՂ ԶՈՌՈՎ ԲԶԵԶԻ ԲՈՒՆԸ ՄԱՏ ՉՏԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՐԻՔ Ա

ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՓՈԽԵԼ Է ՊԵՏՔ ՈՉ ԹԵ ԿԱՀՈՒՅՔԸ, ԱՅԼ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

- 1735 Եղվարդի ճակատամարտում թուրքերը ջախջախիչ պարտություն են կրում:
- 1807 Կնքվում է Տիլզիտի հաշտությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

