
ԼՏՊ-Ն ՄԻԱՅՆԱԿ ԳՆԱՑ ԱՐՁԱԿՈՒՐԴ
- Չկա նախկին էնտուզիազմը

Այն, որ «համաժողովրդական» շարժման պարագլուխները բառերի հետ չափազանց անզգույշ ու անփույթ են վարվում, նորություն չէ։
Արդեն մեկ շաբաթ սրանք բոլորին սարսափեցնում էին, թե հուլիսի 4-ի միտինգը «վճռական» է լինելու։ Մինչդեռ երեկ Մատենադարանի տարածքում տեղի ունեցած միտինգը հեղափոխականների պայքարի թեժացման, կամ առնվազն շարունակականության ապահովման առումով ոչ միայն այդպիսին համարվել չէր կարող, այլեւ իր «դժգունությամբ» ցույց տվեց, որ շարժման ղեկավարությունը խարխափում է անորոշության մեջ։
Ի դեպ, հունիսի 20-ի միտինգի համեմատ, երեկվա «համահանրապետական» միջոցառման մասնակիցների թիվը զգալիորեն նվազել էր։
Հարթակում էլ առանձնապես նախկին աշխուժությունը չկար։
Ելույթների ցանկից պարզ դարձավ, որ ԼՏՊ-ի զինակիցների խանդավառությունը մարել է։ Ինչպես նախորդ միտինգին, այս անգամ էլ «վճռականին» չէր մասնակցում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Եւ չնայած նրա փոխարեն միշտ ելույթ էր ունենում «Ժառանգության» պատգամավոր Վարդան Խաչատրյանը, սակայն վերջինս էլ հուսախաբ արեց միտինգավորներին, միկրոֆոնին չմոտեցավ՝ զրկելով հավաքվածներին իր խրոխտ ելույթը լսելու հաճույքից։
Բայց փոխարինող էր բերել՝ ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանին։ Եւ տիկինն էլ ի լուր վարչախմբի սպառնաց սեպտեմբերին իր թեկնածությունն առաջադրել Արաբկիր համայնքի թաղապետի ընտրություններում։ Ելույթն ավարտելուց հետո Վարդանին թեւանցուկ արած՝ միասին հեռացան։
Ելույթ չունեցավ նաեւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։ Ի՞նչ անես՝ մարդը ասելիք չունի։ Բացը լրացրեց ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը, որը, բարեբախտաբար, դեռ ասելիք ուներ. «Պայքար, պայքար մինչեւ վերջ, մենք ուրիշ ճանապարհ չունենք»։
Գուցե անհավատալի թվա, բայց, պատկերացրեք, ելույթից հրաժարվեց նաեւ Հնչակյան կուսակցության ատենապետուհին՝ Լյուդմիլա Սարգսյանը։ Ընդունենք, որ սա արդեն լավ նշան չէ՝ առանց Լյուդայի համարձակ կոչերի շարժումը մի տեսակ համ ու հոտից զրկվում է։
Բայց, իհարկե, ատենապետուհուն եւս փոխարինող էր ճարվել։ «Հիմա» մակագրությամբ շապիկ հագած մի երիտասարդ մոտեցավ միկրոֆոնին ու սկսեց բաղաձայն երգել՝ «Հիմի էլ լռենքը»։ Այնքան բաղաձայն, որ միտինգավար Սուրեն Սուրենյանցը հազիվ համբերեց, որ առաջին տունը վերջացնի ու ակտիվիստին չեզոքացրեց։
Թվում էր, թե ազատության մեջ հայտնվելուց հետո Ժիրայր Սեֆիլյանը այլեւս հարթակից ցած չի իջնի։ Մինչդեռ երեկ նա արդեն ներքեւից էր հետեւում միտինգին։ Մի խոսքով, երեկ միկրոֆոնին մոտեցողները հիմնականում հհշականներն էին։
Եւ, իհարկե, բանախոսների շարքում շարժմանը միացած «ծանրակշիռ» լիդերներից «Հանրապետության» առաջնորդը միակն էր, որ ելույթ ուեցավ։ Արամ Սարգսյանն ասաց, որ ցանկանում է խոսել Ղարաբաղի մասին։ Մի քիչ խոսեց, ապա եզրակացրեց. «Պատկերացրեք Ադրբեջանի նախագահը ամեն առավոտ արթնանում է, նայում է միջազգային շուկայում նավթի գներին ու տեսնում, որ իր երկիրը 10 տոկոսով հարստացել է։ Ինքն էլ հետը։ Հայաստանի Հանրապետության նախագահը նույնպես ամեն առավոտ նայում է այդ գներին ու տեսնում, որ իր երկիրը 10 տոկոսով աղքատացել է։ Ինքն էլ հետը»։
Անցած շաբաթ մամուլի ակումբներում արած հայտարարությունները երեկ նույնությամբ կրկնեց Դավիթ Շահնազարյանը։ Բայց Հյուսիսային պողոտայի հեղափոխական անցուդարձը համակարգող Շահնազարյանը, այնուամենայնիվ, թարմ միտք էլ արտահայտեց, հայտարարելով, թե «Հյուսիսային պողոտան դարձել է համաժողովրդական շարժման անլռելի զանգակատունը»։
Իսկ երբ հերթը հասավ Լեւոն Զուրաբյանին, որը ուր որ է բացահայտելու էր շարժման տակտիկան, ցավալիորեն միկրոֆոնը փչացավ։ Լավ է, ամեն բան արագ հարթվեց, եւ ակտիվիստները շունչները պահած լսեցին, թե ինչ է ասելու Զուրաբյանը։
Ավաղ. «Մենք չենք կարող մեր ամբողջ տակտիկան բացահայտել։ Այն ամենը, որ մենք ձեզ ասում ենք, անմիջապես դառնում է իշխանությունների սեփականությունը։ Դա նշանակում է, որ որոշ բաներ մենք ստիպված ենք թաքցնել, որ պահպանենք անսպասելիության էֆեկտը»,- հայտարարեց Զուրաբյանը։
Սա նշանակում էր ակտիվիստներին քոռ դանակով մորթել։ Բաց, իհարկե, հհշականն այդքան անխիղճ չէր եւ որոշեց տակտիկայի որոշ մանրամասներ այնուամենայնիվ բացահայտել։
Զուրաբյանը հայտարարեց, որ նախատեսում են «հուժկու» միտինգ անցկացնել օգոստոսի 1-ին, իսկ մինչ այդ պայքարը շարունակելու են «փողոցում մնալով»։ Այսինքն՝ այսօրվանից շուրջօրյա նստացույց են սկսում Հյուսիսային պողոտայում։
Մինչեւ «հուժկու» միտինգի օրը պայքարելու են նստացույց անելով։ Պարզ է, 25 օր է պետք, որպեսզի ԼՏՊ-ն գնա հանգստանալու։ Սա էլ անսպասելիության էֆեկտը։
Միտինգը եզրափակվեց առաջնորդի ճառով։ Ակնհայտ է, որ ԼՏՊ-ի համար սպառվել են բոլոր թեմաները։ Երեկ որպես ելույթի թեմա էր ընտրել «Ռոբերտ Քոչարյանի գործունեության չափազանց սեղմ հաշվեկշիռը»։ Մինչ Ռ.Քոչարյանի՝ իր հաջորդին թողած ժառանգությանն անցնելը, ԼՏՊ-ն ավազին գրեց նաեւ իր կողմից ձեւավորված մի «քարե արձանագրություն», որպեսզի սերունդներն իմանան, թե ով է Քոչարյանը։ Բնականաբար խոսքն օդում էլ մնաց՝ «ոմն բռնազավթիչ...»։
Հետո դարձյալ Սերժ Սարգսյանին «դարձի բերելու», նախորդի դեմ տրամադրելու փորձ արեց։
Եթե մինչեւ հիմա սիրաշահելով Սերժ Սարգսյանին, հորդորում էր սահմանազատվել «մարտի 1-ից», երեկ էլ մատնանշեց այն ուղիները, թե ինչպես կարող է գործող նախագահը սահմանազատվել «Քոչարյանի թողած ժառանգությունից»։
Այնուհետեւ հրահանգեց աշխատանքից ազատել մի քանի «ատելի անձանց» եւ վերջում սպառնաց, որ եթե ՀՀ նախագահը իր այդ պահանջը չկատարի, օգոստոսի մեկից շարժումը պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը։
Իսկ հետաքրքիր է, մինչեւ հիմա սրանք ինչո՞վ էին զբաղված. չէ որ սկսած փետրվարի 20-ից պահանջում են արտահերթ ընտրություններ։
Չէ, իսկապես հեղափոխության առաջնորդին անհապաղ հանգստանալ է պետք։ Ճիշտ է, 25 օրը քիչ է, բայց ուղեղը մի քիչ կթարմանա, օգոստոսի 1-ի «հուժկու» միտինգին արդեն «նոր» պահանջով հանդես կգա։ Ասենք, կպահանջի անմիջապես պատասխանատվության ենթարկել, Հաագայի դատարանի առջեւ կանգնեցնել Ռ.Քոչարյանին։
Ճիշտ է, այդ մասին էլ է բազմիցս ասել, բայց 25 օր անց պահանջը նորովի կհնչի։ Վճռական, կտրուկ եւ հուժկու։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
vaspurakan գրել է:
tikin kima .duk indz vra xelatsi knoj tpavorutyun ek toxnum biyts shat neng.apsos dser taxande bari gortseri chek tsarayetsnum.barin end dzez,
ABG գրել է:
Այս հոդվածը կարդալուց հետո տպավորություն ես ստանում, որ այդ բոլոր միտինգավորներն ու իրենց ղեկավարները հոգեկանը խանգարված և լուրջ շիզոֆրենիայով տառապող մարդիկ են.
menk գրել է:
xangarvatse duk ek tikin.
Սարգիս գրել է:- ABG
Այս հոդվածը կարդալուց հետո տպավորություն ես ստանում, որ այդ բոլոր միտինգավորներն ու իրենց ղեկավարները հոգեկանը խանգարված և լուրջ շիզոֆրենիայով տառապող մարդիկ են.
Խանգարված են Ինչ օրով: Դեմքներին մի նայեք:- ABG
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԳՈՐԾԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար, մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ...ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 10
Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրը ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ էր
Քաղաքական դաշտի հետընտրական զարգացումների ընթացքը հանգեցրել է երրորդ ուժի կամ երրորդ բեւեռի ձեւավորման անհրաժեշտությանը։ «Իրական», «ազգային» ...ՎԵՐՋԻՆ ԶՈՀԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ Է
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13
Զարմանալի է, բայց` փաստ։
Տեր-Պետրոսյանը, որ այս քաղաքում քարը քարի վրա չի դրել, որի տխրահռչակ կառավարման տարիներին Երեւանում ոչ մի բնակելի շենք, հանրային օգտագործման համար նախատեսված ոչ մի օբյեկտ չի ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
Նախագահի մտահոգությունը լուրջ հիմքեր ունի
Այն իրողությունը, որ Հայաստանի ազգային անվտանգության ապահովման կարեւոր բնագավառներից մեկում՝ տեղեկատվական անվտանգության ասպարեզում, վերջին տարիներին ստեղծված ...ԹԻԹԵՌՆԵՐ ՓՈՐԻ ՄԵՋ ԵՎ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԳԼԽՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 13
Երեկվա միտինգը, ինչպեսեւ ենթադրվում էր, անցավ ազատագրական շարժման առաջնորդ Տեր-Պետրոսյանի նկատմամբ սիրո նշանի ներքո։ Եւ ինչն առավել ուշագրավ է (բայց ոչ զարմանալի)՝ մեծ ու իսկական սիրո։
Յուրաքանչյուր ...ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՌԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՇՏԱԲԻ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մաքսային պետական կոմիտեն թվերով ու փաստերով հերքեց այն ստահոդ տեղեկությունները, թե պաշտոնական վիճակագրությունն անցած 6 տարվա ընթացքում չի հաշվառել շուրջ 3 մլն տոննա բենզին։ ...ԿԿԻՐԱՌՎԵ՞Ն ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ «ԵՐԵՎԱՆ ՋՐԻ» ՆԿԱՏՄԱՄԲ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Կառավարման հանձնելուց հետո Երեւանի ջրային ցանցը դարձել է ֆինանսապես կենսունակ. նախկին սուբսիդավորվող հիմնարկից վերածվել է ինքնածախսածածկմամբ աշխատող ընկերության։ Ներկայացնելով ջրամատակարարման ոլորտի ...ԹՄՐԱԲԻԶՆԵՍ
ԱԱԾ աշխատակիցների ջանքերով բացահայտվել է Իրանից Հայաստան թմրանյութի անօրինական ներկրման եւս մեկ ուղի: Երեկ Կապանում, իրացնելով օպերատիվ տվյալները, թմրանյութի հերթական խմբաքանակի ստացման պահին ձերբակալվել ...ՎԹԱՐ
Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա «Միցուբիշի» մակնիշի 10 ՏՍ 124 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատնեշին եւ շրջվել: Ավտովթարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ Կորյուն Զոհրաբյանը տեղում մահացել ...ՈՒՂՂՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի հունիսի 28-ի համարում տպագրված «Հարկատուները ոչ միշտ են ժամանակին վճարում» հոդվածում, ոչ հեղինակի մեղքով տեղ է գտել վրիպում։ Հոդվածում նշված տվյալները վերցված են հարկային ծառայության ...ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՄԱՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Արեւելք-արեւմուտք բժշկագիտության ինտեգրացման կրթօջախ
Կենսաբանական գիտությունների թեկնածու Նորիկ Սարիբեկյանի նախաձեռնությամբ 1991թ. Երեւանում հիմնվում է իր բովանդակությամբ մի նոր ուսումնական հաստատություն` ...ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ
Սեփ. լրտվ.
Երեկ ԳԹԿ-ն ամփոփեց հունիսին դիմորդների հանձնած քննությունների (հայոց լեզու եւ գրականություն, ռուսերեն, մաթեմատիկա, օտար լեզուներ) բողոքարկման արդյունքները եւ արձանագրեց քննություններից բացակայած դիմորդների ...ՈՒԺԵՂ ԿԱՐԿՈՒՏ
Արագածոտնի մարզում հուլիսի 3-ին, ժամը 18։10-18.20-ը տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են Ապարան քաղաքի Ծաղկահովիտ, Նիգավան, Լուսագյուղ եւ Սարալանջ գյուղերի ցանքատարածքները, կոտրվել են բնակիչների ...ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՄՇԱԿԵԼ Է ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 2
«Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրությունը կատարյալ չի եղել, քանի որ ընդունվել է ժամանակավրեպ կերպով»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ, միաժամանակա ...ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 4
Վերջերս «Հայոց Աշխարհ»-ն իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրամի գործունեությանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ հետխորհրդային որոշ այլ երկրներում։
Այսօր ...ԶԻՆՎԱԾ Է ԵՎ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
Գործնականում շաբաթ անգամ չի անցնում առանց մեր հայրենակիցների վրա հարձակումների մասին Ռուսաստանից ստացվող տագնապալից հաղորդագրությունների։ Իրավապաշտպաններն այնտեղ ահազանգում են. ամենամոտ հեռանկարում ծայրահեղ ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԱՍՏՂԱՅԻՆ ԼԻՆԵԼ
Եվրոպայի առաջնության ավարտից օրեր անց ֆուտբոլային կրքերը հին աշխարհամասում բորբոքվեցին նոր թափով՝ հիմա արդեն ակումբային մակարդակով։ Սարերի հետեւում չէ Չեմպիոնների լիգայի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության, ...ՈՐՈՇՎԵՑԻՆ ՆԱԵՎ ՖՈՒՏԶԱԼԻՍՏՆԵՐԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել նաեւ ֆուտզալի եվրոպական ակումբային մրցաշարի նախնական փուլի վիճակահանությունը։ Մեր երկիրը ներկայացնող Երեւանի «Պոլիտեխնիկը» A ԽՄԲՈՒՄ, որի խաղերը անցկացվելու են Ֆրանսիայում, ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՖԻԴԵ-Ի ԱՌԱՋԱՐԿԸ
1
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը քննարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի լավագույն շախմատիստների հանդիպում անցկացնելու հնարավորությունը:
Իլյումժինովը նշել է, որ Սեուլ կատարած իր այցի ընթացքում Հարավային ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի հրաձգության չեմպիոններ Ռաֆայել Պետիկյանը, Անի Առաքելյանը կմասնակցեն հուլիսի 10-22-ը Իսպանիայում տեղի ունենալիք հրաձգության Եվրոպայի առաջնությանը: Թիմի գլխավոր մարզիչն է Սեյրան Նիկողոսյանը: ...ՄԵԴԱԼՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Պեկինի օլիմպիական եւ Պարալիմպիկ՝ հաշմանդամ մարզիկների օլիմպիական խաղերի կազմակերպիչները ցուցադրել են խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալները, որոնցով Պեկինի Տյանանմեն հրապարակում կպարգեւատրվի 3000 մրցանակակիր: ...ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱՍՏԱՆԱ
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով մեկնում է Աստանա: Հայաստանի նախագահը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առիթով Աստանա ժամանած Պետությունների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաեւ ...ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը պատրաստ է հնարավոր բոլոր ջանքերը գործադրել «սառեցված» Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Մենք փորձում ենք այդ հիմնախնդիրը լուծել ընդհանուր ...ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Հուլիսի 13-ին Հայաստան կժամանի Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այդ մասին ասել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ...ԱԶԱ՞Տ ԿԱՐՁԱԿԵՆ
«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, որը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, ամենայն հավանականությամբ, վաղաժամկետ ազատ կարձակվի ...ԼԵՎՈՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌԵԼ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ
-Տեր-Պետրոսյանը հայտարարում է, թե պատրաստ է քարը փեշից թափել եւ «երկխոսության ...«ԽԱԽՏՄԱՆ ԵԶՐԱԳԾԻ» ՎՐԱ
«Կարծում եմ՝ աշնանը կլինեն փորձեր դժգոհության ալիք բարձրացնելու, բայց, Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններից դատելով, խաղը գնում է «խախտման եզրագծի» վրա։ Այսինքն՝ մի փոքր խախտում, եւ կարող են լինել ...ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Հուլիսի 3-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 106 շենքի մոտ «Մերսեդես Ջիպը» կանգնեցրել են սպիտակ գույնի ՎԱԶ-2107 եւ սեւ գույնի ՎԱԶ-21010 մակնիշների, առանց պետհամարանիշերի ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
1«Ժառանգություն» խմբակցությունը առայժմ չի մասնակցում մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին։ Հանձնաժողովի անդամ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ երեկ տեղեկացրեց, որ ...ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲԵՎԵՌ
Ինչպես երեկ տեղեկացրեց ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, մի քանի կուսակցություններ բանակցություններ են վարում ազգային ընդդիմադիր երրորդ բեւեռ ձեւավորելու ուղղությամբ։ «Մոտավորապես 20 տոկոս ձայնը ընտրազանգվածը ...ԼՏՊ-Ն ՄԻԱՅՆԱԿ ԳՆԱՑ ԱՐՁԱԿՈՒՐԴ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Չկա նախկին էնտուզիազմը
Այն, որ «համաժողովրդական» շարժման պարագլուխները բառերի հետ չափազանց անզգույշ ու անփույթ են վարվում, նորություն չէ։
Արդեն մեկ շաբաթ սրանք բոլորին սարսափեցնում էին, թե հուլիսի ...
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՎԵՐՋԻՆ ԶՈՀԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ Է
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ՀԵՐԻՔ Ա

ԹՈՂ ԶՈՌՈՎ ԲԶԵԶԻ ԲՈՒՆԸ ՄԱՏ ՉՏԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

- 0 Հայաստանի Սահմանադրության օրը:
- 1827 Ջևան-Բուլադի ճակատամարտը:
- 1919 Կ. Պոլսի Ռազմական արտակարգ ատյանի դատավճռով մահվան դատապարտվեցին Թալեաթը, Ջեմալը, Էնվերը, դոկտ. Նազիմը: Այլ դատավճիռներով մահվան դատապարտվեցին նաև դոկտ. Բեհաէդդին Շաքիրը, Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմին, կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար՝ Նայիլ բեյը:
- 1920 Խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիության օրենքը:
- 1968 Վախճանվեց նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: (Ծնվ. 1888թ.-ին):
- 1995 Մեր պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Անկախ Հանրապետության Սահմանադրությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

