
ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
- Վերջերս «Հայոց Աշխարհ»-ն իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրամի գործունեությանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ հետխորհրդային որոշ այլ երկրներում։

Այսօր քչերն են երկմտում, որ այդօրինակ հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ օտարերկրյա դեսպանատների մեծամասնությունը, թաքնվելով ժողովրդավարությանն օժանդակության, քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ այլ գեղեցիկ կարգախոսների հետեւում, իրականում հետապնդում են միանգամայն այլ նպատակներ։ Եւ դրանց հասնելու համար ծախսվում են ահռելի միջոցներ։
Բերենք ընդամենը մի օրինակ. դեռեւս անցած տարվա ապրիլին «Հյուսիսային Կովկաս» պարբերականը տեղեկացրեց, որ Երեւանում ԱՄՆ դեսպանատան միջոցով ընդդիմադիր խմբավորումներին եւ «հասարակական կազմակերպություններին» փոխանցվել է գրեթե 30 միլիոն դոլար։
Ինչը, թեպետ, ոչ մեկին չպետք է զարմացնի։ Ժողովրդավարության ինքնակոչ ուսուցիչների կողմից տարբեր երկրներում «գունավոր» հեղափոխությունների մի ամբողջ շարքի խրախուսում, որոնք դեռեւս քսան տարի առաջ ողջ աշխարհում կոչվում էին պետական հեղաշրջումներ, օտարերկրյա մասնակիցների միջամտություն ներքաղաքական գործընթացներին. ահա ժողովրդավարության մերօրյա արեւմտյան պատկերացումները։
Վերադառնանք, սակայն, Ջորջ Սորոսին եւ պատմենք հարեւան Վրաստանում նրա գործունեության մասին։
Ժամանակին Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն ռուսաստանյան հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Դա Սորոսի ծրագիրն էր, ամեն ինչ այնտեղ մանրամասնորեն նկատի էր առնված. եւ թե ինչքան փող է պետք, ոչ կառավարական կազմակերպություններից որոնք են հուսալի, ում հետ է պետք համագործակցել»։
Շեւարդնաձեի խոսքերով, Սորոսը ձեւակերպել էր «մի ամբողջ հայեցակարգ. թե ինչպես անցկացնել ընտրությունները, որպեսզի իշխանություն գան այլ մարդիկ, ինչպես ստեղծել ճիշտ նույնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք Հարավսլավիայում են»։ «Ճիշտ արեցին, որ վռնդեցին Սորոսին Ռուսաստանից,- ուշացումով ափսոսում էր Շեւարդնաձեն,- նա վատ է պահում իրեն։ Քաղաքականությունն առհասարակ իր գործը չէ»։
Այդտեղ Վրաստանի նախկին նախագահը մեծապես սխալվում էր։ Ջորջ Սորոսը ժամանակակից գեոպոլիտիկ հորիզոնների մարդ է, հիանալի գիտի, որ ցանկացած տնտեսական մրցակցության համար առաջնահերթ է քաղաքական մրցակցությունը։
Ինչ վերաբերում է Սորոսի մշակած «հայեցակարգի» մասին Շեւարդնաձեի ենթադրություններին, ապա չնայած այդ միջազգային ֆինանսական սպեկուլյանտը սիրում է ներկայացնել իրեն իբրեւ «փիլիսոփա» եւ նույնիսկ «փիլիսոփայական բովանդակությամբ» գրքեր տպագրում, այս հարցում Վրաստանի նախկին նախագահը վրիպեց։ Հետխորհրդային տարածքում հեղափոխությունների իրականացման համար Սորոսը, ինչպեսեւ շահագրգիռ այլ անձինք, ունեն գերազանց վարձատրվող «հայեցակարգ մշակողներ» եւ հատուկ վարձած այլ մարդիկ։
Հենց Ջորջ Սորոսը հատկացրեց առաջին միջոցները Ջին Շարփին (որին «Հայոց Աշխարհ»-ը բազմիցս անդրադարձել է)՝ նրա Էյնշտեյնի ինստիտուտի, ինչպես բնորոշում է ինքը՝ Շարփը. «որպես պատերազմի վարման միջոց «ոչ բռնի գործողությունների» կենտրոնի բացման համար։ Սորոսի «Բաց հասարակությունը» ֆինանսավորեց վրացական ընդդիմության ակտիվիստ Բոկերիայի ստաժավորումը Սերբիայում՝ «անարյուն հեղափոխության» անցկացման փորձի փոխանակության նպատակով, եւ էլի շատ բաների համար գումարներ հատկացրեց, ընդհուպ մինչեւ հաղթանակած «հեղափոխականների» աշխատավարձը։
2003 թվականի ամռանը Սորոսի փողերով ֆինանսավորվեց սերբական «Օտպորի» դեսանտը Վրաստան, որտեղ մոտ հազար ուսանողներ մասնագիտացան փողոցային ցույցերի անցկացման գործում։ Ինքը՝ Բոկերիան, հայտարարում էր, որ Շեւարդնաձեին տապալելու հարցում առավել ակտիվ էր երեք կազմակերպություն. «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, «Կմարա» երիտասարդական կազմակերպությունը եւ Մ.Սահակաշվիլու «Ազգային շարժում» կուսակցությունը։ Ըստ վրացական մամուլի, դրանք բոլորն էլ այս կամ այն չափով ֆինանսավորվում էին Սորոսի հիմնադրամների միջոցով։
«Վարդերի հեղափոխությունից» կես տարի առաջ «Կմարան» ստացավ կես միլիոն դոլար գրանտ, «Ռուսթավի-2»-ին Սորոսի հիմնադրամներից հսկայական միջոցներ էին հատկացվել դեռեւս 90-ականներին, իսկ հեղափոխությունից մեկ տարի առաջ տրվեցին դրամական նոր օժանդակություններ՝ «աջակցող» տեղեկատվական նախագծի՝ «24 ժամ» թերթի բացման համար։
Հետաքրքիր է, որ Սորոսի հուշումով «Ռուսթավի-2» «անկախ» հեռուստաալիքն ամիսներ շարունակ ամեն շաբաթ օր ցուցադրում էր Պիտեր Աքերմանի «Տապալել բռնապետին» վավերագրական կինոնկարը, որտեղ մանրամասնորեն շարադրվում էին Սլոբոդան Միլոշեւիչին իշխանազրկելու համար սերբական «Օտպոր» շարժման կիրառած մեթոդները։ Ժապավենի ցուցադրմանը հաջորդում էին հեռուստաբանավեճեր, որոնց ընթացքում Վրաստանի բնակիչներին առաջարկվում էր քննարկել կոնկրետ դասերը, որոնք քաղել էին դիտած կադրերից՝ վրացական «հեղափոխության» իրականացման համար։
Վերջին տասը վճռորոշ օրերին, որոնք հանգեցրին Շեւարդնաձեի հեռացմանը (2003 թվականի նոյեմբերի 23) հեռուստաալիքը բազմապատիկ ավելացրեց «Տապալել բռնապետին» ժապավենի ցուցադրումով հեռարձակումների թիվը։ Այնպես որ բոլոր ակտիվիստները, ինչպես հետո իրենք էին խոստովանում, «գերազանց գիտեին, թե ինչ եւ ինչպես է պետք անել»։
Վաշինգտոնյան «Foundation for the Defense of Democracy» հետազոտական կենտրոնի ղեկավար եւ «Ամերիկայի ձայնի» նախկին տնօրեն Ռիչարդ Կարլսոնի տվյալներով, «վարդերի հեղափոխությանը» նախորդած միայն երեք ամիսների ընթացքում՝ օգոստոսից մինչեւ հոկտեմբեր, Սորոսը 42 միլիոն դոլար է հատկացրել Շեւարդնաձեին իշխանազրկելու համար»։
Համաձայնեք, առավել քան բուռն գործունեություն։ Եւ որպեսզի վաղը չբախվենք դրա պտուղներին արդեն Հայաստանում, պետությունը պարտավոր է խստիվ սահմանափակել, նախեւառաջ՝ օրենսդրությամբ, ժողովրդավարության բոլոր այդ օտարերկրյա փարոսների գործունեությունը մեր երկրում։
- ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Քննարկում
suren գրել է:
Վերջին պարբերությունը շատ ճիշտ է
Սիոնիստնեռը միշտ թաքնված են և ունեն լավ ֆինանսաորում:
Արմանը պատժաժամկետը լրիվ նստելուց հետո կլծվի իրա առաքելություններին: Նա էլ իր
ներդրումն ունեցավ այսորվա ամերիկահայ համայկքի քայքայման մեջ:ՍՈՐՈՍը առել է ոչ
միայն ՀԱՅԱՍՏԱՆի ընդիմադիր դաշտին այլև սփյուռքի արդեն ծախվածներին, կգործուղի
ՀԱՅԱՍՏԱՆ: Այսուհետ հեշտ չի լինելու մինչև սիոնիզմի հենարանի փլուզումը: Իսկ դա շատ
մոտ է--արդեն ճաքեր է տվել:
menk գրել է:
suren jan inchu ek amerikayum aydkan atum mez.
suren գրել է:- menk
suren jan inchu ek amerikayum aydkan atum mez.
Ես ատում եմ թաքնվածին, դարանակալածին,կաշառվածին,մատնիչին...ես քրիստոնյա եմ:
Այստեղ ես տեսնում եմ թե ինչ վիճակի է Ամերիկան: Չեմ ուզում որ իմ հայրենիքն էլ հայտնվի սիոնիզմի ճիրաններում: Ես ամեն օր այդ լուծը տանում եմ:Ամեն հայ դա զգում է իր մաշկի վրա:
Շարքային ամերիկացին վազքի մեջ է և ոչ ոք ժամանակ չունի հսկելու պետությանը իսկ հասարակական կազմակերպություններն սիոնիստների հսկողության տակ են:
Սիոնիզմը cancer-ի ձևով հոշոտում է Ամերիկան:- menk
Սարգիս գրել է:- suren
Վերջին պարբերությունը շատ ճիշտ էՍիոնիստնեռը միշտ թաքնված են և ունեն լավ ֆինանսաորում:
Արմանը պատժաժամկետը լրիվ նստելուց հետո կլծվի իրա առաքելություններին: Նա էլ իր
ներդրումն ունեցավ այսորվա ամերիկահայ համայկքի քայքայման մեջ:ՍՈՐՈՍը առել է ոչ
միայն ՀԱՅԱՍՏԱՆի ընդիմադիր դաշտին այլև սփյուռքի արդեն ծախվածներին, կգործուղի
ՀԱՅԱՍՏԱՆ: Այսուհետ հեշտ չի լինելու մինչև սիոնիզմի հենարանի փլուզումը: Իսկ դա շատ
մոտ է--արդեն ճաքեր է տվել:
Խնդրում եմ սփյուռք բառը օգտագործեք տեղին, ոչ թե անտեղի: Լոս ԱնժելեսԻ ծերանոցների 800 հոգուն չի կարելի համարել սփյուռք, կամ էլ մի քանի լրբացած հաղորդավարների: Երևի Բրյուսելում էլ մի 10 հոգի ծախված գտնես ու մի 10 հոգի էլ Չեխիայում (Ազատություն ռադիոկայանը իր կազմով): Սրանց սփյուռք անվանել ՉԻ ԿԱՐԵԼԻ: Սրանք դավաճաններ են:- suren
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԳՈՐԾԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար, մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ...ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 10
Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրը ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ էր
Քաղաքական դաշտի հետընտրական զարգացումների ընթացքը հանգեցրել է երրորդ ուժի կամ երրորդ բեւեռի ձեւավորման անհրաժեշտությանը։ «Իրական», «ազգային» ...ՎԵՐՋԻՆ ԶՈՀԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ Է
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13
Զարմանալի է, բայց` փաստ։
Տեր-Պետրոսյանը, որ այս քաղաքում քարը քարի վրա չի դրել, որի տխրահռչակ կառավարման տարիներին Երեւանում ոչ մի բնակելի շենք, հանրային օգտագործման համար նախատեսված ոչ մի օբյեկտ չի ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
Նախագահի մտահոգությունը լուրջ հիմքեր ունի
Այն իրողությունը, որ Հայաստանի ազգային անվտանգության ապահովման կարեւոր բնագավառներից մեկում՝ տեղեկատվական անվտանգության ասպարեզում, վերջին տարիներին ստեղծված ...ԹԻԹԵՌՆԵՐ ՓՈՐԻ ՄԵՋ ԵՎ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԳԼԽՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 13
Երեկվա միտինգը, ինչպեսեւ ենթադրվում էր, անցավ ազատագրական շարժման առաջնորդ Տեր-Պետրոսյանի նկատմամբ սիրո նշանի ներքո։ Եւ ինչն առավել ուշագրավ է (բայց ոչ զարմանալի)՝ մեծ ու իսկական սիրո։
Յուրաքանչյուր ...ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՌԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՇՏԱԲԻ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մաքսային պետական կոմիտեն թվերով ու փաստերով հերքեց այն ստահոդ տեղեկությունները, թե պաշտոնական վիճակագրությունն անցած 6 տարվա ընթացքում չի հաշվառել շուրջ 3 մլն տոննա բենզին։ ...ԿԿԻՐԱՌՎԵ՞Ն ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ «ԵՐԵՎԱՆ ՋՐԻ» ՆԿԱՏՄԱՄԲ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Կառավարման հանձնելուց հետո Երեւանի ջրային ցանցը դարձել է ֆինանսապես կենսունակ. նախկին սուբսիդավորվող հիմնարկից վերածվել է ինքնածախսածածկմամբ աշխատող ընկերության։ Ներկայացնելով ջրամատակարարման ոլորտի ...ԹՄՐԱԲԻԶՆԵՍ
ԱԱԾ աշխատակիցների ջանքերով բացահայտվել է Իրանից Հայաստան թմրանյութի անօրինական ներկրման եւս մեկ ուղի: Երեկ Կապանում, իրացնելով օպերատիվ տվյալները, թմրանյութի հերթական խմբաքանակի ստացման պահին ձերբակալվել ...ՎԹԱՐ
Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա «Միցուբիշի» մակնիշի 10 ՏՍ 124 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատնեշին եւ շրջվել: Ավտովթարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ Կորյուն Զոհրաբյանը տեղում մահացել ...ՈՒՂՂՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի հունիսի 28-ի համարում տպագրված «Հարկատուները ոչ միշտ են ժամանակին վճարում» հոդվածում, ոչ հեղինակի մեղքով տեղ է գտել վրիպում։ Հոդվածում նշված տվյալները վերցված են հարկային ծառայության ...ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՄԱՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Արեւելք-արեւմուտք բժշկագիտության ինտեգրացման կրթօջախ
Կենսաբանական գիտությունների թեկնածու Նորիկ Սարիբեկյանի նախաձեռնությամբ 1991թ. Երեւանում հիմնվում է իր բովանդակությամբ մի նոր ուսումնական հաստատություն` ...ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ
Սեփ. լրտվ.
Երեկ ԳԹԿ-ն ամփոփեց հունիսին դիմորդների հանձնած քննությունների (հայոց լեզու եւ գրականություն, ռուսերեն, մաթեմատիկա, օտար լեզուներ) բողոքարկման արդյունքները եւ արձանագրեց քննություններից բացակայած դիմորդների ...ՈՒԺԵՂ ԿԱՐԿՈՒՏ
Արագածոտնի մարզում հուլիսի 3-ին, ժամը 18։10-18.20-ը տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են Ապարան քաղաքի Ծաղկահովիտ, Նիգավան, Լուսագյուղ եւ Սարալանջ գյուղերի ցանքատարածքները, կոտրվել են բնակիչների ...ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՄՇԱԿԵԼ Է ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 2
«Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրությունը կատարյալ չի եղել, քանի որ ընդունվել է ժամանակավրեպ կերպով»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ, միաժամանակա ...ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 4
Վերջերս «Հայոց Աշխարհ»-ն իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրամի գործունեությանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ հետխորհրդային որոշ այլ երկրներում։
Այսօր ...ԶԻՆՎԱԾ Է ԵՎ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
Գործնականում շաբաթ անգամ չի անցնում առանց մեր հայրենակիցների վրա հարձակումների մասին Ռուսաստանից ստացվող տագնապալից հաղորդագրությունների։ Իրավապաշտպաններն այնտեղ ահազանգում են. ամենամոտ հեռանկարում ծայրահեղ ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԱՍՏՂԱՅԻՆ ԼԻՆԵԼ
Եվրոպայի առաջնության ավարտից օրեր անց ֆուտբոլային կրքերը հին աշխարհամասում բորբոքվեցին նոր թափով՝ հիմա արդեն ակումբային մակարդակով։ Սարերի հետեւում չէ Չեմպիոնների լիգայի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության, ...ՈՐՈՇՎԵՑԻՆ ՆԱԵՎ ՖՈՒՏԶԱԼԻՍՏՆԵՐԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել նաեւ ֆուտզալի եվրոպական ակումբային մրցաշարի նախնական փուլի վիճակահանությունը։ Մեր երկիրը ներկայացնող Երեւանի «Պոլիտեխնիկը» A ԽՄԲՈՒՄ, որի խաղերը անցկացվելու են Ֆրանսիայում, ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՖԻԴԵ-Ի ԱՌԱՋԱՐԿԸ
1
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը քննարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի լավագույն շախմատիստների հանդիպում անցկացնելու հնարավորությունը:
Իլյումժինովը նշել է, որ Սեուլ կատարած իր այցի ընթացքում Հարավային ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի հրաձգության չեմպիոններ Ռաֆայել Պետիկյանը, Անի Առաքելյանը կմասնակցեն հուլիսի 10-22-ը Իսպանիայում տեղի ունենալիք հրաձգության Եվրոպայի առաջնությանը: Թիմի գլխավոր մարզիչն է Սեյրան Նիկողոսյանը: ...ՄԵԴԱԼՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Պեկինի օլիմպիական եւ Պարալիմպիկ՝ հաշմանդամ մարզիկների օլիմպիական խաղերի կազմակերպիչները ցուցադրել են խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալները, որոնցով Պեկինի Տյանանմեն հրապարակում կպարգեւատրվի 3000 մրցանակակիր: ...ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱՍՏԱՆԱ
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով մեկնում է Աստանա: Հայաստանի նախագահը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առիթով Աստանա ժամանած Պետությունների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաեւ ...ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը պատրաստ է հնարավոր բոլոր ջանքերը գործադրել «սառեցված» Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Մենք փորձում ենք այդ հիմնախնդիրը լուծել ընդհանուր ...ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Հուլիսի 13-ին Հայաստան կժամանի Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այդ մասին ասել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ...ԱԶԱ՞Տ ԿԱՐՁԱԿԵՆ
«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, որը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, ամենայն հավանականությամբ, վաղաժամկետ ազատ կարձակվի ...ԼԵՎՈՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌԵԼ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ
-Տեր-Պետրոսյանը հայտարարում է, թե պատրաստ է քարը փեշից թափել եւ «երկխոսության ...«ԽԱԽՏՄԱՆ ԵԶՐԱԳԾԻ» ՎՐԱ
«Կարծում եմ՝ աշնանը կլինեն փորձեր դժգոհության ալիք բարձրացնելու, բայց, Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններից դատելով, խաղը գնում է «խախտման եզրագծի» վրա։ Այսինքն՝ մի փոքր խախտում, եւ կարող են լինել ...ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Հուլիսի 3-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 106 շենքի մոտ «Մերսեդես Ջիպը» կանգնեցրել են սպիտակ գույնի ՎԱԶ-2107 եւ սեւ գույնի ՎԱԶ-21010 մակնիշների, առանց պետհամարանիշերի ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
1«Ժառանգություն» խմբակցությունը առայժմ չի մասնակցում մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին։ Հանձնաժողովի անդամ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ երեկ տեղեկացրեց, որ ...ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲԵՎԵՌ
Ինչպես երեկ տեղեկացրեց ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, մի քանի կուսակցություններ բանակցություններ են վարում ազգային ընդդիմադիր երրորդ բեւեռ ձեւավորելու ուղղությամբ։ «Մոտավորապես 20 տոկոս ձայնը ընտրազանգվածը ...ԼՏՊ-Ն ՄԻԱՅՆԱԿ ԳՆԱՑ ԱՐՁԱԿՈՒՐԴ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Չկա նախկին էնտուզիազմը
Այն, որ «համաժողովրդական» շարժման պարագլուխները բառերի հետ չափազանց անզգույշ ու անփույթ են վարվում, նորություն չէ։
Արդեն մեկ շաբաթ սրանք բոլորին սարսափեցնում էին, թե հուլիսի ...
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՎԵՐՋԻՆ ԶՈՀԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ Է
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ՀԵՐԻՔ Ա

ԹՈՂ ԶՈՌՈՎ ԲԶԵԶԻ ԲՈՒՆԸ ՄԱՏ ՉՏԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

- 0 Հայաստանի Սահմանադրության օրը:
- 1827 Ջևան-Բուլադի ճակատամարտը:
- 1919 Կ. Պոլսի Ռազմական արտակարգ ատյանի դատավճռով մահվան դատապարտվեցին Թալեաթը, Ջեմալը, Էնվերը, դոկտ. Նազիմը: Այլ դատավճիռներով մահվան դատապարտվեցին նաև դոկտ. Բեհաէդդին Շաքիրը, Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմին, կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար՝ Նայիլ բեյը:
- 1920 Խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիության օրենքը:
- 1968 Վախճանվեց նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: (Ծնվ. 1888թ.-ին):
- 1995 Մեր պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Անկախ Հանրապետության Սահմանադրությունը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

