
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
- Նախագահի մտահոգությունը լուրջ հիմքեր ունի

Այն իրողությունը, որ Հայաստանի ազգային անվտանգության ապահովման կարեւոր բնագավառներից մեկում՝ տեղեկատվական անվտանգության ասպարեզում, վերջին տարիներին ստեղծված մտահոգիչ վիճակը դարձել է երկրի վերին ղեկավարության ուշադրության առարկան, ունի լուրջ պատճառներ, ինչու չէ, նաեւ նախապատմություն։
Ժամանակին նախաձեռնելով Ազգային անվտանգության հայեցակարգի մշակման գործը, այժմ արդեն որպես երկրի նախագահ Սերժ Սարգսյանը սկսել է համապատասխան ուշադրություն դարձնել նաեւ այնպիսի կարեւորագույն բնագավառի վրա, ինչպիսին է տեղեկատվության ոլորտը։ Եւ պատահական չէ, որ հուլիսի 3-ին այս խնդիրը նա բարձրացրել է ԱԱԾ ղեկավար կազմի հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում։
Արձանագրելով այն փաստը, որ մեր հարեւան մի շարք երկրներում Հայաստանի ու հայ ժողովրդի մասին ապատեղեկատվության տարածումը վաղուց դրված է պրոֆեսիոնալ հիմքի վրա, միաժամանակ գնահատանքի խոսք ասելով մեր այն գիտնականների ու սրտացավ քաղաքացիների հասցեին, որոնք սեփական նախաձեռնությամբ պատասխաններ են տալիս Ադրբեջանի ու Թուրքիայի քարոզչությանը, նախագահը ընդգծեց. «Ասպարեզում մենք դեռեւս գործում ենք հիմնականում սեփական նախաձեռնությամբ հանդես եկող կառույցների ու անհատների միջոցով»։
Պատահական չէ, որ Ադրբեջանի տեղեկատվական գործակալությունները մանրամասնորեն անդրադարձան Սերժ Սարգսյանի տեսակետներին։
Նրանք, անշուշտ, գոհ են, որ Հայաստանի նոր ղեկավարը անկեղծորեն մատնանշել է մեր երկրի տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում տիրող անբավարար վիճակը։ Այս իրողությունը նրանք համարում են տեղեկատվական պատերազմում իրենց առավելության վկայություն։
Անկեղծ լինելու դեպքում, սակայն, պետք է խոստովանենք, որ դա է ճշմարտությունը, իսկ հրապարակավ արձանագրելու համարձակությունը վկայում է մի բանի մասին. Սերժ Սարգսյանը մտադիր է շտկել նախորդ տարիներից մնացած բացերը։
Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին Ադրբեջանի քարոզչության մշակած մի քանի տասնյակ պարզունակ մեղադրանքներն ու զրպարտությունները արդեն տեղափոխվում են միջազգային լրատվական գործակալությունների էջեր՝ իրենց որոշակի ազդեցությունը գործելով տարբեր երկրների քաղաքական շրջանակների վրա։ Ավելին՝ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի մասին ցանկացած տեղեկատվության հաղորդման հետ մեկտեղ ադրբեջանական կայքէջերը անպայման ընթերցողին են հրամցնում նաեւ համապատասխան «պատմական տեղեկանքներ»՝ հագեցած 20 տոկոս տարածքների «օկուպացիայի», «ադրբեջանցիների ցեղասպանության», «հայկական տեռորիզմի» եւ մեր երկրի մասին այլ կեղծիքների թույնով։
Կեղծագրերի այս հորձանուտում կողմնորոշվելու եւ հայկական կողմի տեսակետին ծանոթանալու համար օտարները պետք է դիմեն հայկական էլեկտրոնային լրատվամիջոցների օգնությանը, որոնք սակայն պարունակում են միայն չոր փաստեր եւ լավագույն դեպքում դրանք մեկնաբանող կցկտուր տեսակետներ՝ ուրիշ ոչինչ։ Ստացվում է, որ ինտերնետում գործ ունենք մեկ դարպասի վրա ընթացող՝ նախապես պարտված խաղի հետ։
Խիստ անբավարար է նաեւ միջազգային կազմակերպությունների հետ՝ ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողով եւ այլն, տարվող աշխատանքների վիճակը։ Գրեթե ամեն ամիս այս կառույցների զեկուցագրերի ու որոշումների մեջ տեղ են գտնում ադրբեջանական ու թուրքական տեսակետներ արտացոլող մտքեր ու գնահատականներ։
Իր քարոզչական հնարավորություններն անհրաժեշտ ծավալով ու հետեւողականությամբ չի օգտագործում Հանրային հեռուստատեսությունը, որը բավարարվում է ընդամենը Սփյուռքի մեր հայրենակիցներին անհրաժեշտ տեղեկատվություն հաղորդելով։
Քարոզչական-տեղեկատվական ոլորտում մեր հակառակորդներին դիմակայելու համար անհրաժեշտ քանակությամբ վերլուծական նյութեր չեն մատակարարում նաեւ Հայաստանի տարբեր վերլուծական կենտրոնները, որոնք ֆինանսավորվում են պետական միջոցներով։ Իսկ նույն աշխատանքներին Գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտների ներգրավումը էպիզոդիկ բնույթ ունի։ Եւ վերջապես՝ այս տարբեր օղակների գործունեության կոորդինացման խնդիրը մինչ օրս փաստորեն բարձիթողի վիճակում է։
Կարծում ենք, եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանում ձեւավորվի արտաքին քարոզչությունն ու հակաքարոզչությունը կոորդինացնող մի մարմին կամ օղակ՝ որեւէ հաստատության համակարգում։ Այն պետք է օգտագործի նաեւ համապատասխան վերլուծական կենտրոնների ու գիտնականների միացյալ ջանքերով մշակված արտաքին քարոզչության ռազմավարությունն ու կոնկրետ -աշխատանքային ծրագրերը։
Զուգահեռաբար անհրաժեշություն է զգացվում ընդլայնել արտաքին աշխարհում մեր ունեցած քարոզչական հնարավորությունները։ Մինչ օրս ապավինելով Սփյուռքին, մոռացել ենք, որ վերջինս տասնամյակներ շարունակ մշակել է քարոզչության իր եղանակները, որոնք այսօր՝ անկախ պետականության գոյության պայմաններում, պետք է հարստացվեն եւ ուժեղացվեն Հայաստանի պետական կառույցների եւ մանավանդ ինտելեկտուալ հնարավորությունների լայն ներգրավման միջոցով։
Մեր պետական մարմինները, վերլուծական-տեղեկատվական կենտրոնները, գիտական հաստատությունները, Սփյուռքը, արտգործնախարարությունն ու խորհրդարանական դիվանագիտությունը համապատասխան քննարկումների ու խորհրդաժողովների կազմակերպման միջոցով պետք է ձեւավորեն իրենց ջանքերն ու հնարավորությունները կոորդինացնող՝ Հայաստանի արտաքին քարոզչության միասնական համակարգի հիմքերը։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քննարկում
Արամ-2 գրել է:
Դեռ շաաա՜տ վաղուց պետք էր այս մասին մտածել....
hay գրել է:
Հազիվ խելքի են գալիս արա. Լավա, ասում են ավելի լավա ուշ քան երբեք.
Թուրքերը կերան մեր միսը իրանց ստերով. Սաղ ինտեռնետը իրանց սուտ լուրերնա մերոնք էշի ականջում քնել էին. Տեսնենք ինչ կանեն հիմա.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԳՈՐԾԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար, մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ...ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 10
Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրը ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ էր
Քաղաքական դաշտի հետընտրական զարգացումների ընթացքը հանգեցրել է երրորդ ուժի կամ երրորդ բեւեռի ձեւավորման անհրաժեշտությանը։ «Իրական», «ազգային» ...ՎԵՐՋԻՆ ԶՈՀԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ Է
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13
Զարմանալի է, բայց` փաստ։
Տեր-Պետրոսյանը, որ այս քաղաքում քարը քարի վրա չի դրել, որի տխրահռչակ կառավարման տարիներին Երեւանում ոչ մի բնակելի շենք, հանրային օգտագործման համար նախատեսված ոչ մի օբյեկտ չի ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
Նախագահի մտահոգությունը լուրջ հիմքեր ունի
Այն իրողությունը, որ Հայաստանի ազգային անվտանգության ապահովման կարեւոր բնագավառներից մեկում՝ տեղեկատվական անվտանգության ասպարեզում, վերջին տարիներին ստեղծված ...ԹԻԹԵՌՆԵՐ ՓՈՐԻ ՄԵՋ ԵՎ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԳԼԽՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 13
Երեկվա միտինգը, ինչպեսեւ ենթադրվում էր, անցավ ազատագրական շարժման առաջնորդ Տեր-Պետրոսյանի նկատմամբ սիրո նշանի ներքո։ Եւ ինչն առավել ուշագրավ է (բայց ոչ զարմանալի)՝ մեծ ու իսկական սիրո։
Յուրաքանչյուր ...ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՌԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՇՏԱԲԻ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մաքսային պետական կոմիտեն թվերով ու փաստերով հերքեց այն ստահոդ տեղեկությունները, թե պաշտոնական վիճակագրությունն անցած 6 տարվա ընթացքում չի հաշվառել շուրջ 3 մլն տոննա բենզին։ ...ԿԿԻՐԱՌՎԵ՞Ն ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ «ԵՐԵՎԱՆ ՋՐԻ» ՆԿԱՏՄԱՄԲ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Կառավարման հանձնելուց հետո Երեւանի ջրային ցանցը դարձել է ֆինանսապես կենսունակ. նախկին սուբսիդավորվող հիմնարկից վերածվել է ինքնածախսածածկմամբ աշխատող ընկերության։ Ներկայացնելով ջրամատակարարման ոլորտի ...ԹՄՐԱԲԻԶՆԵՍ
ԱԱԾ աշխատակիցների ջանքերով բացահայտվել է Իրանից Հայաստան թմրանյութի անօրինական ներկրման եւս մեկ ուղի: Երեկ Կապանում, իրացնելով օպերատիվ տվյալները, թմրանյութի հերթական խմբաքանակի ստացման պահին ձերբակալվել ...ՎԹԱՐ
Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա «Միցուբիշի» մակնիշի 10 ՏՍ 124 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատնեշին եւ շրջվել: Ավտովթարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ Կորյուն Զոհրաբյանը տեղում մահացել ...ՈՒՂՂՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի հունիսի 28-ի համարում տպագրված «Հարկատուները ոչ միշտ են ժամանակին վճարում» հոդվածում, ոչ հեղինակի մեղքով տեղ է գտել վրիպում։ Հոդվածում նշված տվյալները վերցված են հարկային ծառայության ...ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՄԱՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Արեւելք-արեւմուտք բժշկագիտության ինտեգրացման կրթօջախ
Կենսաբանական գիտությունների թեկնածու Նորիկ Սարիբեկյանի նախաձեռնությամբ 1991թ. Երեւանում հիմնվում է իր բովանդակությամբ մի նոր ուսումնական հաստատություն` ...ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ
Սեփ. լրտվ.
Երեկ ԳԹԿ-ն ամփոփեց հունիսին դիմորդների հանձնած քննությունների (հայոց լեզու եւ գրականություն, ռուսերեն, մաթեմատիկա, օտար լեզուներ) բողոքարկման արդյունքները եւ արձանագրեց քննություններից բացակայած դիմորդների ...ՈՒԺԵՂ ԿԱՐԿՈՒՏ
Արագածոտնի մարզում հուլիսի 3-ին, ժամը 18։10-18.20-ը տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են Ապարան քաղաքի Ծաղկահովիտ, Նիգավան, Լուսագյուղ եւ Սարալանջ գյուղերի ցանքատարածքները, կոտրվել են բնակիչների ...ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՄՇԱԿԵԼ Է ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 2
«Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրությունը կատարյալ չի եղել, քանի որ ընդունվել է ժամանակավրեպ կերպով»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ, միաժամանակա ...ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 4
Վերջերս «Հայոց Աշխարհ»-ն իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրամի գործունեությանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ հետխորհրդային որոշ այլ երկրներում։
Այսօր ...ԶԻՆՎԱԾ Է ԵՎ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
Գործնականում շաբաթ անգամ չի անցնում առանց մեր հայրենակիցների վրա հարձակումների մասին Ռուսաստանից ստացվող տագնապալից հաղորդագրությունների։ Իրավապաշտպաններն այնտեղ ահազանգում են. ամենամոտ հեռանկարում ծայրահեղ ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԱՍՏՂԱՅԻՆ ԼԻՆԵԼ
Եվրոպայի առաջնության ավարտից օրեր անց ֆուտբոլային կրքերը հին աշխարհամասում բորբոքվեցին նոր թափով՝ հիմա արդեն ակումբային մակարդակով։ Սարերի հետեւում չէ Չեմպիոնների լիգայի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության, ...ՈՐՈՇՎԵՑԻՆ ՆԱԵՎ ՖՈՒՏԶԱԼԻՍՏՆԵՐԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել նաեւ ֆուտզալի եվրոպական ակումբային մրցաշարի նախնական փուլի վիճակահանությունը։ Մեր երկիրը ներկայացնող Երեւանի «Պոլիտեխնիկը» A ԽՄԲՈՒՄ, որի խաղերը անցկացվելու են Ֆրանսիայում, ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՖԻԴԵ-Ի ԱՌԱՋԱՐԿԸ
1
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը քննարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի լավագույն շախմատիստների հանդիպում անցկացնելու հնարավորությունը:
Իլյումժինովը նշել է, որ Սեուլ կատարած իր այցի ընթացքում Հարավային ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի հրաձգության չեմպիոններ Ռաֆայել Պետիկյանը, Անի Առաքելյանը կմասնակցեն հուլիսի 10-22-ը Իսպանիայում տեղի ունենալիք հրաձգության Եվրոպայի առաջնությանը: Թիմի գլխավոր մարզիչն է Սեյրան Նիկողոսյանը: ...ՄԵԴԱԼՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Պեկինի օլիմպիական եւ Պարալիմպիկ՝ հաշմանդամ մարզիկների օլիմպիական խաղերի կազմակերպիչները ցուցադրել են խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալները, որոնցով Պեկինի Տյանանմեն հրապարակում կպարգեւատրվի 3000 մրցանակակիր: ...ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱՍՏԱՆԱ
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով մեկնում է Աստանա: Հայաստանի նախագահը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առիթով Աստանա ժամանած Պետությունների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաեւ ...ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը պատրաստ է հնարավոր բոլոր ջանքերը գործադրել «սառեցված» Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Մենք փորձում ենք այդ հիմնախնդիրը լուծել ընդհանուր ...ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Հուլիսի 13-ին Հայաստան կժամանի Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այդ մասին ասել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ...ԱԶԱ՞Տ ԿԱՐՁԱԿԵՆ
«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, որը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, ամենայն հավանականությամբ, վաղաժամկետ ազատ կարձակվի ...ԼԵՎՈՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌԵԼ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ
-Տեր-Պետրոսյանը հայտարարում է, թե պատրաստ է քարը փեշից թափել եւ «երկխոսության ...«ԽԱԽՏՄԱՆ ԵԶՐԱԳԾԻ» ՎՐԱ
«Կարծում եմ՝ աշնանը կլինեն փորձեր դժգոհության ալիք բարձրացնելու, բայց, Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններից դատելով, խաղը գնում է «խախտման եզրագծի» վրա։ Այսինքն՝ մի փոքր խախտում, եւ կարող են լինել ...ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Հուլիսի 3-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 106 շենքի մոտ «Մերսեդես Ջիպը» կանգնեցրել են սպիտակ գույնի ՎԱԶ-2107 եւ սեւ գույնի ՎԱԶ-21010 մակնիշների, առանց պետհամարանիշերի ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
1«Ժառանգություն» խմբակցությունը առայժմ չի մասնակցում մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին։ Հանձնաժողովի անդամ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ երեկ տեղեկացրեց, որ ...ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲԵՎԵՌ
Ինչպես երեկ տեղեկացրեց ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, մի քանի կուսակցություններ բանակցություններ են վարում ազգային ընդդիմադիր երրորդ բեւեռ ձեւավորելու ուղղությամբ։ «Մոտավորապես 20 տոկոս ձայնը ընտրազանգվածը ...ԼՏՊ-Ն ՄԻԱՅՆԱԿ ԳՆԱՑ ԱՐՁԱԿՈՒՐԴ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Չկա նախկին էնտուզիազմը
Այն, որ «համաժողովրդական» շարժման պարագլուխները բառերի հետ չափազանց անզգույշ ու անփույթ են վարվում, նորություն չէ։
Արդեն մեկ շաբաթ սրանք բոլորին սարսափեցնում էին, թե հուլիսի ...
ՆԱԽԱԳԱՀԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՆՈՐ ԿԱՅՔԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԽՆԴՐՈՒՄ, ԹԱԽԱՆՁՈՒՄ, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԿԱՄԲՐՈՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԵՎ ԴԱՆՏՈՆԻ ԳԼՈՒԽԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՎԵՐՋԻՆ ԶՈՀԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ Է
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ՀԵՐԻՔ Ա

ԹՈՂ ԶՈՌՈՎ ԲԶԵԶԻ ԲՈՒՆԸ ՄԱՏ ՉՏԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

- 0 Հայաստանի Սահմանադրության օրը:
- 1827 Ջևան-Բուլադի ճակատամարտը:
- 1919 Կ. Պոլսի Ռազմական արտակարգ ատյանի դատավճռով մահվան դատապարտվեցին Թալեաթը, Ջեմալը, Էնվերը, դոկտ. Նազիմը: Այլ դատավճիռներով մահվան դատապարտվեցին նաև դոկտ. Բեհաէդդին Շաքիրը, Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմին, կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար՝ Նայիլ բեյը:
- 1920 Խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիության օրենքը:
- 1968 Վախճանվեց նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: (Ծնվ. 1888թ.-ին):
- 1995 Մեր պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Անկախ Հանրապետության Սահմանադրությունը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

