<<Հուլիս 2008>>
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հայոց Աշխարհ logo
Հրատարակվում է 17.06.1997
Picture of the day
Հրատարակված է Հուլիս 04, 2008

ԱՐՏԸ ԽԱԽՈՒՏ, ՄԱՀԱՆԱՆ՝ ԿԱՐԿՈՒՏ




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  140 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
      miksinan@mail.ru գրել է:
    Սահմանադրության օրը շատ ազգեր նշում են իբրեւ տոն: Հայաստանում եւս Սահմանադրության օրը տոն է: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն, օրինակ, այսօր նշում է այդ տոնը, հրավիրյալներով, ֆուրշեթի սեղանով եւ սահմանադրության հիմունքների մասին ասված մի ճարտար ճառով: Մի հետաքրքրական զուգորդությամբ ամերիկացիք երեկ նշում էին Անկախության օրը, որը բացի սեփական երկրում ճոխ-ճոխ տոնելուց, նշում են նաեւ այլ երկրներում` ռեզիդենտ կառույցների միջոցով, ու տվյալ երկրների բարձրաստիճանները գնում են մասնակցելու այդ տոնի կատարմանը, ասենք, ամերիկյան դեսպանատներում: Բացառություն չէ Հայաստանը, որտեղ երկրի նախագահի մակարդակով մասնակցություն է ապահովվում ամերիկյան Անկախության օրվա խորհրդին: Ու ստացվում է, որ ամերիկյան տոնն ավելի լավ ենք նշում Հայաստանում, քան մեր Սահմանադրության օրը: Զուգադրելով ասենք, որ մենք դեռեւս չենք գիտակցում մեր սահմանադրության արժեքը, դրա իմաստավորումը հայերիս համար դեռեւս չի դարձել կենցաղի անբաժան մաս, մեր սեղաններին բաժակ չենք բարձրացնում հանուն այդ օրվա խորհրդի: Գուցե դա նրանից է, որ մեր երկրում ամեն պահ ոտնահարվում է սահմանադրությունը: Ես չեմ տեսել մեր երկրում առավել ոտնահարվող մի բան, քան երկրի սահմանադրությունն է: Երկրի սահմանադրությունը ոտնահարում է ե՛ւ պաշտոնյան, ե՛ւ հասարակ մարդը, ե՛ւ առավել եւս` օլիգարխը, ու ոչ ոք դա առանձնապես մեծ մեղք չի համարում իր համար: Ես չեմ հիշում մի դեպք, որ որեւէ մեկի նկատմամբ դատական գործընթաց սկսվի Հայաստանի սահմանադրությունը խախտելու համար: Չեմ հիշում, որ որեւէ պաշտոնյայի գործունեությունը կամ գործունեության մի հատվածը, որ ոչ պրոֆեսիոնալ է ու նյութապես կամ բարոյապես վնասել է երկրին, հակասահմանադրական համարվեն: Բայց ամեն քայլափոխում տեսանելի են սահմանադրության ոտնահարումներ, եւ դա մեր կենսակերպն է դարձել: Օրինակ` ԱԺ պատգամավորին սահմանադրությունն ու օրենքներն արգելում են բիզնեսով զբաղվել, սակայն մեր Ազգային ժողովում մատների վրա կարելի է համրել բիզնես չունեցող պատգամավորներին:
    Սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուրի աշխատելու իրավունքը, բայց, օրինակ, 40-ն անց քանի՞ կին կարող է իրացնել իր այդ սահմանադրական իրավունքը Հայաստանում: Հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությամբ միայն մարդուն կարելի է ձերբակալել, բայց մերոնք երբ ուզենան եւ ում ուզենան կձերբակալեն` հիմնավորումն էլ հետո կամ կլինի, կամ` ոչ: Սահմանադրությամբ հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած դատավճռով, բայց հենց «02» հաղորդաշարով ամեն անգամ խախտվում է անմեղության կանխավարկածը` առանց դատավճռի գոյության կալանվածներին որպես հանցագործներ ցուցադրելով ու մեղադրական տոնով բնորոշումներ տալով:
    Սահմանադրությունն արգելում է խոշտանգումներն ու նվաստացնող վերաբերմունքը, իսկ մենք խոշտանգումների հետեւանքով անհասկանալի հանգամանքներում մահացած Լեւոն Գուլյան ունենք: Ամեն օր խախտվում է մեր տեղեկացված լինելու իրավունքը` հենց լրատվամիջոցների կեղծ ու ապատեղեկացնող լրատվությամբ:
    Կամ` արդյոք պետությունը սպառողների շահերի երաշխավո՞րն է, երբ ամեն օր ու ամենքիս սպառողական շահերն են ոտնահարվում: Ու այս բոլորը ոչ թե վատ սահմանադրությունից է, այլ հենց մեզանից, մեր տնավարությունից, սահմանադրությունը որպես արժեք դիտելու ավանդույթի չձեւավորումից, օրենքով ապրելու մեր ներքին վերակառուցումը հետաձգելու ամենքիս տնավարությունից ու ծուլությունից:
    Մի վառ օրինակ. հենց ընդդիմությունը կարող էր, չէ՞, իր հանրահավաքը երկրի Սահմանադրության օրն անել, Տեր-Պետրոսյանի օրոք էլ ընդունված Սահմանադրության օր է, մի երկու խոսք էլ սահմանադրության կարեւորության մասին կխոսեին, բայց չէ, օտարամոլությունը նստած է մեջներս, Նահանգների անկախության օրն էլ վատ տոն չէ հանրահավաք ծավալելու, անդրօվկիանոսյան պատրոններն էլ գուցե գոհ մնան, մեր Սահմանադրության օրվա հերն էլ անիծած.
  •  140 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
      miksinan@mail.ru գրել է:
    • miksinan@mail.ru
      Սահմանադրության օրը շատ ազգեր նշում են իբրեւ տոն: Հայաստանում եւս Սահմանադրության օրը տոն է: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն, օրինակ, այսօր նշում է այդ տոնը, հրավիրյալներով, ֆուրշեթի սեղանով եւ սահմանադրության հիմունքների մասին ասված մի ճարտար ճառով: Մի հետաքրքրական զուգորդությամբ ամերիկացիք երեկ նշում էին Անկախության օրը, որը բացի սեփական երկրում ճոխ-ճոխ տոնելուց, նշում են նաեւ այլ երկրներում` ռեզիդենտ կառույցների միջոցով, ու տվյալ երկրների բարձրաստիճանները գնում են մասնակցելու այդ տոնի կատարմանը, ասենք, ամերիկյան դեսպանատներում: Բացառություն չէ Հայաստանը, որտեղ երկրի նախագահի մակարդակով մասնակցություն է ապահովվում ամերիկյան Անկախության օրվա խորհրդին: Ու ստացվում է, որ ամերիկյան տոնն ավելի լավ ենք նշում Հայաստանում, քան մեր Սահմանադրության օրը: Զուգադրելով ասենք, որ մենք դեռեւս չենք գիտակցում մեր սահմանադրության արժեքը, դրա իմաստավորումը հայերիս համար դեռեւս չի դարձել կենցաղի անբաժան մաս, մեր սեղաններին բաժակ չենք բարձրացնում հանուն այդ օրվա խորհրդի: Գուցե դա նրանից է, որ մեր երկրում ամեն պահ ոտնահարվում է սահմանադրությունը: Ես չեմ տեսել մեր երկրում առավել ոտնահարվող մի բան, քան երկրի սահմանադրությունն է: Երկրի սահմանադրությունը ոտնահարում է ե՛ւ պաշտոնյան, ե՛ւ հասարակ մարդը, ե՛ւ առավել եւս` օլիգարխը, ու ոչ ոք դա առանձնապես մեծ մեղք չի համարում իր համար: Ես չեմ հիշում մի դեպք, որ որեւէ մեկի նկատմամբ դատական գործընթաց սկսվի Հայաստանի սահմանադրությունը խախտելու համար: Չեմ հիշում, որ որեւէ պաշտոնյայի գործունեությունը կամ գործունեության մի հատվածը, որ ոչ պրոֆեսիոնալ է ու նյութապես կամ բարոյապես վնասել է երկրին, հակասահմանադրական համարվեն: Բայց ամեն քայլափոխում տեսանելի են սահմանադրության ոտնահարումներ, եւ դա մեր կենսակերպն է դարձել: Օրինակ` ԱԺ պատգամավորին սահմանադրությունն ու օրենքներն արգելում են բիզնեսով զբաղվել, սակայն մեր Ազգային ժողովում մատների վրա կարելի է համրել բիզնես չունեցող պատգամավորներին:Սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուրի աշխատելու իրավունքը, բայց, օրինակ, 40-ն անց քանի՞ կին կարող է իրացնել իր այդ սահմանադրական իրավունքը Հայաստանում: Հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությամբ միայն մարդուն կարելի է ձերբակալել, բայց մերոնք երբ ուզենան եւ ում ուզենան կձերբակալեն` հիմնավորումն էլ հետո կամ կլինի, կամ` ոչ: Սահմանադրությամբ հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած դատավճռով, բայց հենց «02» հաղորդաշարով ամեն անգամ խախտվում է անմեղության կանխավարկածը` առանց դատավճռի գոյության կալանվածներին որպես հանցագործներ ցուցադրելով ու մեղադրական տոնով բնորոշումներ տալով:
      Սահմանադրությունն արգելում է խոշտանգումներն ու նվաստացնող վերաբերմունքը, իսկ մենք խոշտանգումների հետեւանքով անհասկանալի հանգամանքներում մահացած Լեւոն Գուլյան ունենք: Ամեն օր խախտվում է մեր տեղեկացված լինելու իրավունքը` հենց լրատվամիջոցների կեղծ ու ապատեղեկացնող լրատվությամբ:
      Կամ` արդյոք պետությունը սպառողների շահերի երաշխավո՞րն է, երբ ամեն օր ու ամենքիս սպառողական շահերն են ոտնահարվում: Ու այս բոլորը ոչ թե վատ սահմանադրությունից է, այլ հենց մեզանից, մեր տնավարությունից, սահմանադրությունը որպես արժեք դիտելու ավանդույթի չձեւավորումից, օրենքով ապրելու մեր ներքին վերակառուցումը հետաձգելու ամենքիս տնավարությունից ու ծուլությունից:
      Մի վառ օրինակ. հենց ընդդիմությունը կարող էր, չէ՞, իր հանրահավաքը երկրի Սահմանադրության օրն անել, Տեր-Պետրոսյանի օրոք էլ ընդունված Սահմանադրության օր է, մի երկու խոսք էլ սահմանադրության կարեւորության մասին կխոսեին, բայց չէ, օտարամոլությունը նստած է մեջներս, Նահանգների անկախության օրն էլ վատ տոն չէ հանրահավաք ծավալելու, անդրօվկիանոսյան պատրոններն էլ գուցե գոհ մնան, մեր Սահմանադրության օրվա հերն էլ անիծած.

    ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՆՑ 90...... ԱԿԱՆՆԵՐԻ ՍԿԲՆԵՐԻՑ ԿՈՊՏՈՐԵՆ ԽԱԽՏՈՒՄ ԷԻՆ, ՀՀՇ — ԱԿԱՆ ՊԱՐՈՆՆԵՐԸ .

Վերջին լուրերը, Հուլիս 04, 2008
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը


  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը



ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
Adult ADHD | Debt Consolidation | Houses for Sale | Cell Phones | Free Advertising