
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
- Գոյություն ունի Ռուսաստանում մանկական գրականության անչափ հետաքրքիր մի մրցանակ՝ «Նվիրական երազանք»։ Հաղթողներին, իհարկե, հանդիսավորապես մեծարում ու պարգեւատրում են, հանձնում խոշոր գումարներ։ Իսկ այնուհետ. ուշադրությո՛ւն, սկսվում է ամենագլխավորը։ Հաղթողների գրքերը հրատարակում են 150 հազար օրինակ տպաքանակով...

Ո՞ւր եք վազում կարդալ շարունակությունը։ Թվի վրա կենտրոնացա՞ք։ 150 հազար օրինակով մանկական գիրք, ո՞նց է ձեզ համար։ Իսկ հետո այդ 150 հազարն ուղարկվում է երկրի բոլոր գրադարաններ։ Հաղթողները մի քանիսն են։ Համապատասխանաբար՝ գրքերն էլ են մի քանիսը։ Եւ այդպես՝ ամեն տարի։ Ըստ որում, ընդգծում ենք, անվճար։ Բոլոր, նույնիսկ ամենահեռավոր գրադարաններն անվճար ստանում են գրքերը այն գրողների, որոնց հեղինակավոր ժյուրին լավագույնն է ճանաչել։
Կարծում ենք, նման մի բան պետք է կազմակերպվի նաեւ մեզանում։ Թող հեղինակավոր ժյուրին ամեն տարի ընտրի, ասենք, հհշական առաջնորդների լավագույն հայտարարությունները, ժողովածուներ կազմի, հրատարակի պետպատվերի շրջանակներում ու անվճար ուղարկի բոլոր գրադարաններ, մանկապարտեզներ եւ դպրոցներ։
Առավել քան վստահ ենք, որ գրքերն այդ ահռելի հաջողություն կվայելեն մատաղ սերնդի շրջանում, իսկ հայրենի մանկական գրականությունն այդպիսով վերջապես դուրս կգա խոր ճգնաժամից։
Անչափ հետաքրքիր մտքերի կարող են ծանոթանալ երեխաները։ Օրինակ, ժամանակին Տեր-Պետրոսյանը պնդում էր, թե Հայաստանը նավ է, որը բոլոր առագաստները պարզած սլանում է դեպի Եվրոպայի ափերը։ Հիշում եմ, ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ի՞նչ կապ ունեն այստեղ առագաստները։ Ո՞ր դարում ենք ապրում, թանկագիններս։ Ինչո՞ւ չհիշատակել նաեւ գալերաները։ Թիակներով, որոնց գամված են քաղաքացիները։
Անչափ տարօրինակ համեմատություններ էր անում այդ Տեր-Պետրոսյանը։ Ես կասեի՝ վտանգավոր համեմատություններ։ Հայաստանն, անշուշտ, նավ է։ Ո՞վ է վիճում։ Բայց իր կառավարման օրոք դա ավելի շուտ ուրվական նավ էր, որից ճողոպրում էին առնետները։
Դե իսկ այսօր, երբ Եվրախորհուրդը չպատժեց Հայաստանին, Տեր-Պետրոսյանը, պրոֆեսիոնալ վհուկի պես, զօր ու գիշեր անեծքներ է հղում Եվրոպայի հասցեին։ Ընդհանրապես Եվրոպան կարող էր, իհարկե, ավելի համեստ պահել իրեն, չզայրացնել ազատագրական շարժման առաջնորդին՝ ոչ միայն զրկել Հայաստանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, այլեւ պատերազմ հայտարարել մեզ։
Բայց, մյուս կողմից՝ Եվրախորհրդի ինչի՞ն է պետք ավելորդ հեմոռոյը։ Այնպիսի երկրների հետ հարաբերություններում, ինչպիսին մերն է, Արեւմուտքը գերադասում է առաջնորդվել չինական դասական «ուվեյ» սկզբունքով։ Վերջինս հանգում է նրան, որ ոչ մի ավելորդ բան չպետք է արվի. չխառնվել իրադարձությունների ընթացքին, կազմակերպել ղեկավարումն այնպես, որ ակտիվ միջամտության անհրաժեշտություն պարզապես չլինի։
Հին չինացիների պարագայում կառավարման այդօրինակ մեթոդը (ավելի շուտ՝ իդեալիստական-տեսական, քան իրական-գործնական) ենթադրում էր լավ մտածված կազմակերպչական գործունեություն։ Տիրակալին մնում էր միայն ժամանակ առ ժամանակ, անսխալ որսալով ներքեւից եկող ազդանշանները, շտկումներ մտցնել, ուղղել հնարավոր շեղումները եւ, գլխավորը, վերադարձնել իրավիճակը վաղուց ձեւավորված անխախտ ընթացքին։
Այդպես էլ մեր պարագայում է։ Նախագահական ընտրություններից հետո Հայաստանում արձանագրվեցին լուրջ շեղումներ, ներկայումս Եվրախորհուրդը շտկումներ է մտցնում, վերադարձնում իրավիճակը նորմալ հուն. ուրիշ ի՞նչ կարելի է ակնկալել նրանից։
Եթե մեզանում հրատարակվեին հհշական առաջնորդների լավագույն հայտարարությունների ժողովածուներ, ապա երեխաներն իրենց համար կբացահայտեին եւս մեկ հետաքրքիր օրինաչափություն։ Հենց որ Տեր-Պետրոսյանն սկսեց անիծել Եվրոպան, եվրոպական ոգով անմնացորդ տոգորված այլ հհշական առաջնորդներ նույնպես համերաշխ սկսեցին ատել նշված աշխարհամասը։
Մի՛ զարմացեք, սիրելի երեխաներ։ Բանն այն է, որ տեղեկատվությունը առնետների ոհմակի ներսում շատ արագ տարածվում է տրամադրությունների փոխանցման միջոցով։
Բացի այդ, ինչն առավել կարեւոր է, ձեռքբերված փորձը պահպանվում եւ փոխանցվում է ավանդույթի միջոցով։ Եթե առնետները գտնում են նոր, մինչ այդ իրենց անծանոթ սնունդ, ապա դեպքերի մեծամասնությամբ այն հայտնաբերող առաջին կենդանին էլ որոշում է, թե պե՞տք է արդյոք, որ ընտանիքն ուտի դա։ Բավական է խմբի ընդամենը մի քանի կենդանիներ գտնեն խայծն ու չուտեն, եւ ոհմակի անդամներից ոչ մեկն արդեն չի մոտենա թույնին։
Բայց ահա թե ինչն է առավել ապշեցուցիչ. այս կամ այն խայծի վտանգավորության մասին իմացությունը փոխանցվում է սերնդեսերունդ եւ շատ ավելի երկար ապրում, քան այդ տհաճ հույզերին բախված առանձնյակները։ Հաջողությամբ պայքարել գորշ առնետի՝ մարդու առավել հաջողակ կենսաբանական հակառակորդի դեմ, դժվար է նախեւառաջ այն պատճառով, որ առնետն օգտվում է սկզբունքորեն մարդուն բնորոշ միջոցներից. ավանդույթի ճանապարհով փորձի փոխանցումից եւ կուռ համախմբված կոլեկտիվի ներսում դրա տարածումից։
Ահա այսպիսի բաներ, թանկագին երեխաներ։ Եթե անգամ հայրենի առնետներին ինչ-որ մեկը նեղացրել է, ապա ակնհայտորեն՝ Աստված։ Եվրոպան այդպես չէր կարողանա։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՂ ԶՈՌՈՎ ԲԶԵԶԻ ԲՈՒՆԸ ՄԱՏ ՉՏԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 14
Ներկայացնելով նախօրեին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի մանրամասները, հհշական թերթերը երեկ գրել էին, թե, ըստ վկաների, «քաղաքական զբոսանքների» մասնակիցների վրա հարձակվողները եղել են Կենտրոնի ...ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԱՆԸՆԴՀԱՏ ՀԱՆԴԵՍ ԳԱՆՔ ՀԱԿԱԴԱՐՁՈՂԻ ԴԵՐՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Շարունակում ենք ներկայացնել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ տեսակետները հայ դիվանագիտության չօգտագործված հնարավորությունների եւ թուրք-ադրբեջանական շրջափակման օղակը ճեղքելու «մեխանիզմների» ...ՀԵՐԻՔ Ա
10
Չորեքշաբթի երեկոյան «Հերիք ա» հասարակական նախաձեռնության անդամները, որոնք հավաքվել էին Հյուսիսային պողոտայում իրենց անհամաձայնությունը հայտնելու արմատական ընդդիմության պայքարի մեթոդների ու ձեւերի վերաբերյալ, ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԶԱՐԿԵՐԱԿԻ ՏՐՈՓՅՈՒՆԸ
Ավստրիայի եւ Շվեյցարիայի խաղադաշտերում եվրոպական ֆուտբոլային կրքերի հանդարտվելուց հետո «Հայոց Աշխարհ»-ի մարզական էջը աստիճանաբար վերադառնում է հայրենական սպորտի անցուդարձի հուն։ Այս ամիս մեր աշխատանքային ...ԿՐԱԿՈՂ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ
Հայաստանի լավագույն հրաձիգ, Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից Նորայր Բախթամյանը 574 միավոր արդյունքով դարձել է Հայաստանի չեմպիոն օդամղիչ ատրճանակից հրաձգության մրցաձեւում: Կանանց մրցաշարում լավագույնը ...ՊՈՂՈՍՅԱՆԸ ԿՕԳՆԻ ԴՈՄԵՆԵԿԻՆ
Ռայմոն Դոմենեկը մնացել է ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Դրան հավակնողների թվում էր 1998 թվականին ֆրանսիացիների կազմում աշխարհի չեմպիոն հռչակված հայազգի ֆուտբոլիստ Ալեն Պողոսյանը, ...ՀԵՌԱՑՎԵԼ ԵՆ ՀՖՖ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 1Հուլիսի 2-ին գումարված ՀՖՖ մրցավարական կոմիտեի արտահերթ նիստում մրցավարներ Արման Երիցյանի ու Արթուր Իգիթյանի գրավոր խոստովանությունների հիման վրա որոշում է կայացվել բարոյաէթիկական նորմերը խախտելու եւ ...ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻ ԽԱՂ
Անցած մրցաշրջանի արդյունքներով անգլիական պրեմիեր լիգան զիջել է ամենաեկամտաբեր ազգային առաջնության համարումը։ «Դելոյթ» հեղինակավոր աուդիտորական ընկերության ուսումնասիրությունների համաձայն, առաջատարի դերը ...ՔՆԱՐԻԿԻ ԲՐՈՆԶԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՇախմատի միջազգային վարպետ Քնարիկ Մուրադյանը, վաստակելով 6,5 միավոր 9 հնարավորից, զբաղեցրել է 3-5-րդ տեղերը` Բեյրութում ավարտված Լիբանանի շախմատի տղամարդկանց առաջնության մրցաշարում: Հաղթող է դարձել Ֆայազալ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության ակտիվացման վերջին ազդանշանները իրենց վրա են գրավել քաղաքական գործիչների ու հասարակայնության ուշադրությունը։
Հետաքրքրությունն ավելի է մեծանում ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի ...ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՈՒՍԱԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 2
Հյուսիսային պողոտայում նախօրեին տեղի ունեցած ընդհարմանը ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերեցին «քաղաքական զբոսանքներ» կատարող կանայք։ Ըստ որում, ականատեսների պատմելով, որպես հիմնական զենք նրանք մեծագույն ...ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ ԿԿԱՏԱՐՎԵՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հանրահայտ է, որ Հայաստանի տնտեսության խութերը թաքնված են հարկային-մաքսայինում։ Թերեւս պատահական չէ, որ կառավարությունը որոշեց բարեփոխումները սկսել հենց այս ոլորտներից։ Եթե մաքսայինում բարեփոխումներն արդեն ...ԲԵՆԶԻՆԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՇՈՒՐՋ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ` ԹՎԵՐՈՎ ՈՒ ՓԱՍՏԵՐՈՎ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մաքսային պետական կոմիտեն երեկ վերջապես թվերով ու փաստերով հերքեց բենզինի ներմուծման վերաբերյալ Տեր-Պետրոսյանի եւ հհշական լրատվամիջոցների կողմից արդեն բավական երկար ժամանակ տարածվող կեղծ տեղեկությունները։ ...ԳԱՀԸ ՊԻՏԻ ԾԱՌԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 13
Հարցազրույց ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ հետ
-Ձեւավորվող Հանրային խորհուրդը կդառնա՞ մեր պետականությանը եւ երկրի կայունությանը նպաստող գործոն։ Ընդհանրապես ի՞նչ հույսեր եք կապում այս կառույցի հետ։
-Կարծում եմ, Հանրային ...ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանության ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԼՂՀ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ: Այցի շրջանակներում Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, կմասնակցի ՀՀ ...ԳՐԱՆՑԵՑԻՆ
ԿԸՀ-ն երեկ հերթական նիստում, հիմք ընդունելով Ազգային ժողովի 2008թ. հունիսի 28-ի՝ «ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» թիվ 9 արձանագրությունը, քաղաքացի ...ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկարացրեց Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մեղադրվում է զանգվածային ...ԸՆՏԱՆԻՔԸ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
16«Հայոց Աշխարհ»-ը արդեն գրել է այն մասին, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական ծրագրերի ձախողման դեպքում նա կհեռանա Հայաստանից։ Եւ այդ կանխատեսումները իրականություն են դառնում։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Գոյություն ունի Ռուսաստանում մանկական գրականության անչափ հետաքրքիր մի մրցանակ՝ «Նվիրական երազանք»։ Հաղթողներին, իհարկե, հանդիսավորապես մեծարում ու պարգեւատրում են, հանձնում խոշոր գումարներ։ Իսկ այնուհետ. ...ԼԱՎ ԼՈՒՐ
Հայաստանի սահմանը ուղեւորային ավտոմոբիլային տրանսպորտով հատելու համար ՀՀ քաղաքացիներն այլեւս չեն վճարի այն 13 հազար դրամը, որը նախկինում պարտավոր էին վճարել, ինչը տարբեր շահարկումների եւ դժգոհությունների ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի զրուցակիցն է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ
-Պարոն Սաֆրաստյան, աշխարհաքաղաքական զարգացումների այս փուլում հայ-թուրքական հարաբերությունները ինչպիսի՞ ...ԱՐՏԸ ԽԱԽՈՒՏ, ՄԱՀԱՆԱՆ՝ ԿԱՐԿՈՒՏ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
«Համաժողովրդական» շարժման հերթական հանրահավաքից առաջ երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման էր եկել ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ
Ըստ էության, նրա հիմնական նպատակն էր տեղեկացնել, որ հուլիսի 4-ի միտինգի ...ՈՍԿՈՒ ՀԱՐՑԸ
ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը երեկ պարզաբանումներ ներկայացրեց հանրապետության ոսկու պաշարների վաճառքի մասին վերջերս շրջանառվող ապատեղեկատվության վերաբերյալ:
Նա նշեց, որ Հայաստանի կենտրոնական բանկի ...Ո՛Չ ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ, Ո՛Չ ՊՐԱԿՏԻԿՈՐԵՆ
Վերջերս տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբր Հայաստան ներմուծվող բենզինի ծավալները 70-80 տոկոսով պակաս են ներկայացվում, քան իրականում է, այսինքն՝ հազարավոր վագոններով բենզին մաքսանենգ ճանապարհներով ...ՀԵՏԵՎԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
«Ազգային անվտանգության ռազմավարության մեջ հստակ նշված է, որ շրջափակումը Հայաստանի անվտանգությանն սպառնացող հիմնական մարտահրավերերից մեկն է։ Սա առավել եւս արդիական է դարձնում մի շարք քայլերի անհրաժեշտությունը. ...ԵԽԽՎ-Ի ՄԱՏԻՏՆ ՈՒ ՉԱՓԻՉԸ
1
Ըստ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ. «ԵԽԽՎ-ն ոչ մեր ժողովրդի էությանն է կարգին տեղյակ, ոչ իրադարձությունների ամբողջությանը. նրանք իրենց բարձունքից նայում են բոլորին եւ ժողովրդավարության մակարդակներ են պահանջում այս ու ...ԴՈՒ ԵՍ, ԱՆՆՄԱՆ
ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ համար արմատական ընդդիմության լիդեր եղել եւ մնում է Տեր-Պետրոսյանը։ «Նախընտրական շրջանի հետ համեմատած՝ վիճակը փոխվել է։ Եթե այն ժամանակ Տեր-Պետրոսյանը միավորող թեկնածուներից մեկը կարող ...ՓԱԿՈՒՂԻՆ ԿՓՈՐՁԵՆ ԲԱՑԵԼ
Ինչպես հայտնի է, օրերս նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ մտադիր է Թուրքիայի նախագահին հրավիրել Հայաստան՝ միասին դիտելու երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպումը։ Այս կապակցությամբ ՌՈՒԲԵՆ ...ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՄԻ ԲԱՆԻ
«Ինչ վերաբերում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը, դա արդեն նմանվում է հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Երկու կողմերն էլ հայտարարում են, թե խնդիրը պետք է լուծվի բանակցությունների, երկխոսության ...ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ե՛ւ Կոնգրեսում, ե՛ւ Սենատում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 106 բանաձեւի աջակիցների թիվը 213 է: Բանաձեւը քվեարկության դնելու համար պահանջվում ...
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՌԵՖՈՐՄԻԶՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆՎԻՃԱԿԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՍՏԵՂԾՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԱԾ ՔԱՂԱՔՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ՀԵՐԻՔ Ա

ԹՈՂ ԶՈՌՈՎ ԲԶԵԶԻ ԲՈՒՆԸ ՄԱՏ ՉՏԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՄԻՐԱՆԴԱՆ ԻՆՁ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

ԸՆՏԱՆԻՔԸ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

