
ԲԵՆԶԻՆԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՇՈՒՐՋ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ` ԹՎԵՐՈՎ ՈՒ ՓԱՍՏԵՐՈՎ
- Մաքսային պետական կոմիտեն երեկ վերջապես թվերով ու փաստերով հերքեց բենզինի ներմուծման վերաբերյալ Տեր-Պետրոսյանի եւ հհշական լրատվամիջոցների կողմից արդեն բավական երկար ժամանակ տարածվող կեղծ տեղեկությունները։ Ըստ այդմ, պաշտոնական վիճակագրությունը իբր թե չի հաշվառել 2002 թվականից հետո 6 տարվա ընթացքում հանրապետություն ներկրված շուրջ երեք միլիոն տոննա բենզին, ինչը դուրս է մնացել հարկման դաշտից։

Մաքսային պետական կոմիտեում երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ՄՊԿ մաքսային վիճակագրության եւ փոխադրումների հաշվառման վարչության պետ ԳԱՌՆԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԸ ցույց տալու համար, որ նշված շահարկումները միանգամայն անհիմն են, ներկայացրեց 2000 թվականից մինչեւ 2008թ. առաջին եռամսյակը (ներառյալ) ավտոմոբիլային վառելիքի ներկրման վիճակագրական վերլուծությունը՝ փաստերով եւ ըստ տարիների համեմատություններով։
Ըստ Գ.Միրզոյանի, որպես ավտոմոբիլային վառելիք միայն բենզինի խնդիրը քննարկելը ճիշտ չի լինի, քանի որ ավտոտրանսպորտի շահագործման համար օգտագործվում են նաեւ դիզելային վառելիք, բնական սեղմած գազ եւ հեղուկացված գազ։
Մինչեւ 1996թ. բենզինը Հայաստանում ընդհանրապես որեւէ հարկատեսակով չի հարկվել, ինչպես այսօր ընդհանրապես որեւէ հարկատեսակով չի հարկվում բնական խողովակաշարային գազը, որը նույնիսկ բնապահպանական վճարից է ազատված։
Բենզինի հարկումը սկսվել է 1996թ. դեկտեմբերի 12-ից՝ «Ակցիզային հարկի մասին» օրենքով եւ 25% դրույքաչափով։ 1997թ. հունիսի 23-ից այդ դրույքաչափը բարձրացվել է մինչեւ 35% եւ կիրառության մեջ է դրվել ավելացված արժեքի հարկը, իսկ 1997թ. դեկտեմբերի 27-ից սահմանվել է հաստատագրված վճար՝ մեկ տոննայի համար 120 ԱՄՆ դոլար, որն աստիճանաբար բարձրացվելով, 2004թ. հունվարի 1-ից արդեն հասցվել է 224 դոլարի կամ 112 հազար դրամի (1 դոլարի հաշվարկը 500 դրամով)։
Մինչեւ 1998-1999թթ. բենզինի սպառումը գերակշռում էր, քանի որ բենզինի եւ բնական գազի էներգետիկական միավորների գների տարբերությունը զգալի չէր։ Մինչդեռ, 2000 թվականից սկսած, գների այդ տարբերությունը գնալով աճել է. բենզինի էներգետիկական միավորի գինը ներկայումս 4-4,5 անգամ բարձր է բնական գազի գնից։ Հետեւաբար միանգամայն սպասելի էր, որ դա պետք է հանգեցներ բենզինի զգալի ծավալների արագ փոխարինմանը բնական գազով։
Վերը նշվածի մասին են վկայում նաեւ ՄՊԿ-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի տրամադրած տվյալները՝ ավտոգազալցակայանների կողմից օգտագործված բնական գազի ծավալների վերաբերյալ։
Մասնավորապես եթե 2000-2002թթ. նշված կայանների սպառած գազի ծավալը տարեկան կազմել է միջինը 28,8 մլն խմ, ապա 2007թ. այդ ցուցանիշը հասել է 285,6 մլն խմ-ի, այսինքն՝ սպառված գազի ծավալը 9,9 անգամ աճել է։ Բնականաբար նույն ժամանակահատվածում բենզինի օգտագործումը եւ ներկրումը նվազել է. 2007թ., 2000թ. համեմատ, այդ նվազումը կազմել է 3% (2000թ. ներկրվել է 181,7 հազար, իսկ 2007թ.՝ 176,3 հազար տոննա բենզին)։
-Մեր կողմից կատարվել է հաշվարկ՝ հաշվի առնելով «ՀայՌուսգազարդ» ընկերության տրամադրած 1 խմ բնական գազի էներգետիկական արժեքը, որը հավասար է 920 գրամ բենզինի,- ասաց Գ.Միրզոյանը։ -Նման հաշվարկով, երբ բնական խողովակաշարային գազը վերածում ենք բենզինի պայմանական քանակի, որն իրավունք ունենք կատարելու, ստանում ենք, օրինակ, 2007 թվականին բնական խողովակաշարային գազի եւ բենզինի պայմանական քանակը՝ 439,9 հազար տոննա։ 2000 թվականին նույն հաշվարկով ստացված բենզինի պայմանական քանակի համեմատությամբ աճը կազմում է 211,2 տոկոս։
Հիշյալ ցուցանիշը, ինչպես տեղեկացվեց, 26,2 տոկոսով գերազանցում է նույն ժամանակահատվածում ավտոմոբիլային պարկի քանակի աճին (2007թ. ցուցանիշը՝ 290700 միավոր)։
Անդրադառնալով գազով աշխատող մեքենաների թվին, վարչության պետը տեղեկացրեց, որ եթե 2000թ. այդպիսի մեքենաների քանակն ընդհանուրի 12,8 տոկոսն է եղել (դրանց կողմից գազի ծախսի ցուցանիշից ելնելով), ապա 2007թ. նշված մեքենաների քանակն ընդհանուրի 59,9 տոկոսն է կազմել։
-Այսինքն,- շարունակեց նա,- յուրաքանչյուր 10 մեքենայից 6-ը այսօր աշխատում է գազով։ Պետք է հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ գազով աշխատողները հիմնականում բեռնատար մեքենաներ են, ավտոբուսները, երթուղային տաքսիները, ընդհանրապես, այն ավտոմեքենաները, որոնք շահագործվում են ավելի շատ։ Հեղուկային գազի ներկրումը նույնպես, ինչպես հավաստվեց, դեռեւս ունի զգալի տեսակարար կշիռ՝ 2007թ. կազմել է 11398 տ.։ Բնական սեղմած գազի օգտագործման հետեւանքով բենզինի դուրս մղումը շարունակվել է նաեւ 2008թ. առաջին կիսամյակում. «ՀայՌուսգազարդի» տվյալների համաձայն, 2008թ. հունվար-հունիսին ավտոգազալցակայաններին առաքված եւ հաշվետվություններում արտացոլված բնական սեղմած գազի ծավալը կազմել է 149,1 մլն խմ՝ 2007թ. 123,7 մլն խմ-ի դիմաց (աճը՝ 120,5%)։
Անհրաժեշտ համարվեց նաեւ տեղեկացնել, որ 2008թ. հունվար-հունիս ամիսներին բենզինի ներմուծումը 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 111,9 տոկոսով (8,7 հազ. տոննայով)՝ կազմելով 82,1 հազ. տ՝ 73,4 հազ. տոննայի դիմաց։ Բենզինի եւ բնական սեղմած գազի հանրագումարային սպառումը, եթե 2007թ. հունվար-հունիսին 187,6 հազ.տոննա է եղել, ապա 2008թ. նույն ժամանակահատվածում՝ 219,7 հազ. տոննա (աճը՝ 117,1%)։
Համեմատության համար հարկ է հաշվի առնել նաեւ, որ 2008թ. հունվար-հունիսին շահագործված ավտոմեքենաների առավելագույն թիվը, ըստ Գ.Միրզոյանի, կարող էր կազմել 310,7 հազ. միավոր (2007թ. դրությամբ հաշվառված 290700-ը եւ 2008թ. հունվար-հունիսին ներկրված 20000 միավորը)։ Այսպիսով ստացվում է, որ շահագործվող ավտոմեքենաների թիվը 2008թ. հունվար-հունիս ամիսներին աճել է 106,9 տոկոսով, իսկ բենզինի եւ սեղմած գազի հանրագումարային սպառումը՝ 117,1 տոկոսով։
Վարչության պետի հավաստմամբ, ներկայացված վերլուծությունն արդեն իսկ փաստում է, որ իբրեւ ապօրինի ներկրված ու չհաշվառված (հարկումից թաքցված) բենզինի վերաբերյալ բերվող «փաստերն ու վերլուծությունները» առնվազն մտացածին ու չփաստարկված շահարկումներ են։
- Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԹՈՂ ԶՈՌՈՎ ԲԶԵԶԻ ԲՈՒՆԸ ՄԱՏ ՉՏԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 14
Ներկայացնելով նախօրեին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի մանրամասները, հհշական թերթերը երեկ գրել էին, թե, ըստ վկաների, «քաղաքական զբոսանքների» մասնակիցների վրա հարձակվողները եղել են Կենտրոնի ...ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԱՆԸՆԴՀԱՏ ՀԱՆԴԵՍ ԳԱՆՔ ՀԱԿԱԴԱՐՁՈՂԻ ԴԵՐՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Շարունակում ենք ներկայացնել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ տեսակետները հայ դիվանագիտության չօգտագործված հնարավորությունների եւ թուրք-ադրբեջանական շրջափակման օղակը ճեղքելու «մեխանիզմների» ...ՀԵՐԻՔ Ա
10
Չորեքշաբթի երեկոյան «Հերիք ա» հասարակական նախաձեռնության անդամները, որոնք հավաքվել էին Հյուսիսային պողոտայում իրենց անհամաձայնությունը հայտնելու արմատական ընդդիմության պայքարի մեթոդների ու ձեւերի վերաբերյալ, ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԶԱՐԿԵՐԱԿԻ ՏՐՈՓՅՈՒՆԸ
Ավստրիայի եւ Շվեյցարիայի խաղադաշտերում եվրոպական ֆուտբոլային կրքերի հանդարտվելուց հետո «Հայոց Աշխարհ»-ի մարզական էջը աստիճանաբար վերադառնում է հայրենական սպորտի անցուդարձի հուն։ Այս ամիս մեր աշխատանքային ...ԿՐԱԿՈՂ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ
Հայաստանի լավագույն հրաձիգ, Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից Նորայր Բախթամյանը 574 միավոր արդյունքով դարձել է Հայաստանի չեմպիոն օդամղիչ ատրճանակից հրաձգության մրցաձեւում: Կանանց մրցաշարում լավագույնը ...ՊՈՂՈՍՅԱՆԸ ԿՕԳՆԻ ԴՈՄԵՆԵԿԻՆ
Ռայմոն Դոմենեկը մնացել է ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Դրան հավակնողների թվում էր 1998 թվականին ֆրանսիացիների կազմում աշխարհի չեմպիոն հռչակված հայազգի ֆուտբոլիստ Ալեն Պողոսյանը, ...ՀԵՌԱՑՎԵԼ ԵՆ ՀՖՖ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 1Հուլիսի 2-ին գումարված ՀՖՖ մրցավարական կոմիտեի արտահերթ նիստում մրցավարներ Արման Երիցյանի ու Արթուր Իգիթյանի գրավոր խոստովանությունների հիման վրա որոշում է կայացվել բարոյաէթիկական նորմերը խախտելու եւ ...ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻ ԽԱՂ
Անցած մրցաշրջանի արդյունքներով անգլիական պրեմիեր լիգան զիջել է ամենաեկամտաբեր ազգային առաջնության համարումը։ «Դելոյթ» հեղինակավոր աուդիտորական ընկերության ուսումնասիրությունների համաձայն, առաջատարի դերը ...ՔՆԱՐԻԿԻ ԲՐՈՆԶԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՇախմատի միջազգային վարպետ Քնարիկ Մուրադյանը, վաստակելով 6,5 միավոր 9 հնարավորից, զբաղեցրել է 3-5-րդ տեղերը` Բեյրութում ավարտված Լիբանանի շախմատի տղամարդկանց առաջնության մրցաշարում: Հաղթող է դարձել Ֆայազալ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության ակտիվացման վերջին ազդանշանները իրենց վրա են գրավել քաղաքական գործիչների ու հասարակայնության ուշադրությունը։
Հետաքրքրությունն ավելի է մեծանում ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի ...ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՈՒՍԱԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 2
Հյուսիսային պողոտայում նախօրեին տեղի ունեցած ընդհարմանը ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերեցին «քաղաքական զբոսանքներ» կատարող կանայք։ Ըստ որում, ականատեսների պատմելով, որպես հիմնական զենք նրանք մեծագույն ...ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ ԿԿԱՏԱՐՎԵՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հանրահայտ է, որ Հայաստանի տնտեսության խութերը թաքնված են հարկային-մաքսայինում։ Թերեւս պատահական չէ, որ կառավարությունը որոշեց բարեփոխումները սկսել հենց այս ոլորտներից։ Եթե մաքսայինում բարեփոխումներն արդեն ...ԲԵՆԶԻՆԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՇՈՒՐՋ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ` ԹՎԵՐՈՎ ՈՒ ՓԱՍՏԵՐՈՎ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մաքսային պետական կոմիտեն երեկ վերջապես թվերով ու փաստերով հերքեց բենզինի ներմուծման վերաբերյալ Տեր-Պետրոսյանի եւ հհշական լրատվամիջոցների կողմից արդեն բավական երկար ժամանակ տարածվող կեղծ տեղեկությունները։ ...ԳԱՀԸ ՊԻՏԻ ԾԱՌԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 13
Հարցազրույց ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ հետ
-Ձեւավորվող Հանրային խորհուրդը կդառնա՞ մեր պետականությանը եւ երկրի կայունությանը նպաստող գործոն։ Ընդհանրապես ի՞նչ հույսեր եք կապում այս կառույցի հետ։
-Կարծում եմ, Հանրային ...ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանության ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԼՂՀ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ: Այցի շրջանակներում Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, կմասնակցի ՀՀ ...ԳՐԱՆՑԵՑԻՆ
ԿԸՀ-ն երեկ հերթական նիստում, հիմք ընդունելով Ազգային ժողովի 2008թ. հունիսի 28-ի՝ «ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» թիվ 9 արձանագրությունը, քաղաքացի ...ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկարացրեց Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մեղադրվում է զանգվածային ...ԸՆՏԱՆԻՔԸ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
16«Հայոց Աշխարհ»-ը արդեն գրել է այն մասին, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական ծրագրերի ձախողման դեպքում նա կհեռանա Հայաստանից։ Եւ այդ կանխատեսումները իրականություն են դառնում։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Գոյություն ունի Ռուսաստանում մանկական գրականության անչափ հետաքրքիր մի մրցանակ՝ «Նվիրական երազանք»։ Հաղթողներին, իհարկե, հանդիսավորապես մեծարում ու պարգեւատրում են, հանձնում խոշոր գումարներ։ Իսկ այնուհետ. ...ԼԱՎ ԼՈՒՐ
Հայաստանի սահմանը ուղեւորային ավտոմոբիլային տրանսպորտով հատելու համար ՀՀ քաղաքացիներն այլեւս չեն վճարի այն 13 հազար դրամը, որը նախկինում պարտավոր էին վճարել, ինչը տարբեր շահարկումների եւ դժգոհությունների ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի զրուցակիցն է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ
-Պարոն Սաֆրաստյան, աշխարհաքաղաքական զարգացումների այս փուլում հայ-թուրքական հարաբերությունները ինչպիսի՞ ...ԱՐՏԸ ԽԱԽՈՒՏ, ՄԱՀԱՆԱՆ՝ ԿԱՐԿՈՒՏ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
«Համաժողովրդական» շարժման հերթական հանրահավաքից առաջ երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման էր եկել ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ
Ըստ էության, նրա հիմնական նպատակն էր տեղեկացնել, որ հուլիսի 4-ի միտինգի ...ՈՍԿՈՒ ՀԱՐՑԸ
ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը երեկ պարզաբանումներ ներկայացրեց հանրապետության ոսկու պաշարների վաճառքի մասին վերջերս շրջանառվող ապատեղեկատվության վերաբերյալ:
Նա նշեց, որ Հայաստանի կենտրոնական բանկի ...Ո՛Չ ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ, Ո՛Չ ՊՐԱԿՏԻԿՈՐԵՆ
Վերջերս տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբր Հայաստան ներմուծվող բենզինի ծավալները 70-80 տոկոսով պակաս են ներկայացվում, քան իրականում է, այսինքն՝ հազարավոր վագոններով բենզին մաքսանենգ ճանապարհներով ...ՀԵՏԵՎԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
«Ազգային անվտանգության ռազմավարության մեջ հստակ նշված է, որ շրջափակումը Հայաստանի անվտանգությանն սպառնացող հիմնական մարտահրավերերից մեկն է։ Սա առավել եւս արդիական է դարձնում մի շարք քայլերի անհրաժեշտությունը. ...ԵԽԽՎ-Ի ՄԱՏԻՏՆ ՈՒ ՉԱՓԻՉԸ
1
Ըստ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ. «ԵԽԽՎ-ն ոչ մեր ժողովրդի էությանն է կարգին տեղյակ, ոչ իրադարձությունների ամբողջությանը. նրանք իրենց բարձունքից նայում են բոլորին եւ ժողովրդավարության մակարդակներ են պահանջում այս ու ...ԴՈՒ ԵՍ, ԱՆՆՄԱՆ
ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ համար արմատական ընդդիմության լիդեր եղել եւ մնում է Տեր-Պետրոսյանը։ «Նախընտրական շրջանի հետ համեմատած՝ վիճակը փոխվել է։ Եթե այն ժամանակ Տեր-Պետրոսյանը միավորող թեկնածուներից մեկը կարող ...ՓԱԿՈՒՂԻՆ ԿՓՈՐՁԵՆ ԲԱՑԵԼ
Ինչպես հայտնի է, օրերս նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ մտադիր է Թուրքիայի նախագահին հրավիրել Հայաստան՝ միասին դիտելու երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպումը։ Այս կապակցությամբ ՌՈՒԲԵՆ ...ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՄԻ ԲԱՆԻ
«Ինչ վերաբերում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը, դա արդեն նմանվում է հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Երկու կողմերն էլ հայտարարում են, թե խնդիրը պետք է լուծվի բանակցությունների, երկխոսության ...ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ե՛ւ Կոնգրեսում, ե՛ւ Սենատում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 106 բանաձեւի աջակիցների թիվը 213 է: Բանաձեւը քվեարկության դնելու համար պահանջվում ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՈՒԺԵՂԱՆԱԼ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՉԱԶԴԵՑ ԳՆԵՐԻ ՎՐԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ«ՇԱՐԺՈՒՄԸ» ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՃԻՇՏ ԷՐ
ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ԹՈՂ ԶՈՌՈՎ ԲԶԵԶԻ ԲՈՒՆԸ ՄԱՏ ՉՏԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՐԻՔ Ա

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՄԻՐԱՆԴԱՆ ԻՆՁ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

ԸՆՏԱՆԻՔԸ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

