
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
- Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության ակտիվացման վերջին ազդանշանները իրենց վրա են գրավել քաղաքական գործիչների ու հասարակայնության ուշադրությունը։

Հետաքրքրությունն ավելի է մեծանում ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի ադրբեջանա-թուրքմենական շրջայցի նախօրեին արտգործնախարար Ս.Լավրովի Անկարայում վարած բանակցությունների «լույսի ներքո»։ Իրադարձությունների նման սրընթաց զարգացումը առաջացնում է բազմաթիվ ենթադրություններ, որոնք էլ ավելի են ուռճացվում՝ «բեկվելով» Հայաստանի ներսում շարունակվող ներքաղաքական պայքարի պրիզմայի մեջ։
Այս ամենը օրինաչափորեն սկսում է դիտվել իբրեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ ավելի ակտիվորեն ներգրավվելու պաշտոնական Մոսկվայի ցանկության արտահայտություն։ Սակայն, չգիտես ինչու, յուրաքանչյուր գերտերության քաղաքականության համար միանգամայն բնական այդ երեւույթը գնահատվում է իբրեւ պոտենցիալ սպառնալիք հայ-ռուսական հարաբերությունների եւ Հայաստանի ապագայի համար։
Իսկ իրականությունն այն է, որ, համենայն դեպս, մինչեւ տարեվերջ, երբ ԱՄՆ-ում պարզ կդառնան նախագահական ընտրությունների արդյունքները, տեսականորեն անգամ բացառվում է որեւէ լուրջ տեղաշարժ Ռուսաստանի ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային քաղաքականության մեջ։
Ռուսաստանի քաղաքականության մեջ եթե անգամ նշմարվում են նոր միտումներ, ապա դրանք պայմանավորված են միայն այն մարտահրավերներին դիմագրավելու մտահոգությամբ, որ առաջ է եկել ԱՄՆ ներկա ղեկավարության քաղաքականության հետեւանքով։ Իսկ դրա առանցքում Հարավային Կովկասի առնչությամբ նշմարվում է երկու հիմնական խնդիր.
ա) Մինչեւ դեկտեմբերին նախատեսվող Վրաստանի՝ ՆԱՏՕ ընդունվելու հարցի նոր քննարկումը նման հնարավորությունը կրկին շրջափակելու ցանկությունը։
բ) Եվրամիությանը հետաքրքրող ՆԱԲՈՒԿԿՈ ծրագիրը Թուրքմենստանի, Ադրբեջանի եւ այլ երկրների հետ երկկողմ պայմանավորվածությունների մեջ «տարրալուծելու» եւ վերջնականապես ոչ շահութաբեր դարձնելու առաջադրանքը։
Մինչ Բաքուն հույսեր է տածում, որ ՆԱԲՈՒԿԿՈ ծրագրի իրականացումից հրաժարվելու դիմաց Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հարցում իր քաղաքականությունը վերանայել, Դ.Մեդվեդեւի այցի նախօրեին հնչեց ՌԴ նախագահի օգնական Ս.Պրիխոդկոյի հայտարարությունը. «Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը Ղարաբաղի հարցում մնում է անփոփոխ։ Մենք ելնում ենք նրանից, որ կարգավորման վերջնական բանաձեւի որոնման հարցում գլխավոր պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանցիների եւ հայերի վրա»։
Ռուսաստանը փորձում է կանխել ՎՈՒԱՄ-ի երկրների տարածքով էներգակիրների արտահանման ծրագրերը, ինչպեսեւ Կասպիականի ավազանում ամրապնդվելու ԱՄՆ-ի մտադրությունները։ Մինչդեռ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը ոչինչ չի ավելացնի Հարավային Կովկասում նրա ունեցած խաղաքարտերի վրա, ավելին զգալիորեն կթուլացնի դրանք։
Այլ է սակայն, ռուս-թուրքական երկխոսության բովանդակությունը, որտեղ ապագայում տեսականորեն թերեւս հնարավոր են լուրջ, անգամ շրջադարձային բնույթի տեղաշարժեր։ Բայց դրանց հասունացման համար հարկավոր է պարզել ամերիկա-թուրքական հարաբերությունների ապագան դեմոկրատների իշխանության գալու պարագայում եւ, ինչո՞ւ չէ, նաեւ Թուրքիայում ծավալվող աննախադեպ սուր ներքաղաքական պայքարի արդյունքները։
Այսպիսով, ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացման եւ անգամ դրանք «ռազմավարական» պիտակով զարդարվելու հեռանկարները տեսանելի ապագայում չեն կարող լուրջ ազդեցություն գործել հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Առայժմ միայն տեսական բնույթ ունեցող նման հնարավորությունը կարող է առարկայանալ միայն ու միայն ռուս-թուրքական հարաբերություններում հիմնարար, խորքային տեղաշարժեր արձանագրվելու պարագայում։
Մնացած բոլոր դեպքերում Հայաստանը որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ հուսալի գործընկեր երբեք չի կարող դիտվել իբրեւ մարտավարական խաղի տարր եւ Ադրբեջանի ժամանակավոր բարեկամությունը շահելու միջոց։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹՈՂ ԶՈՌՈՎ ԲԶԵԶԻ ԲՈՒՆԸ ՄԱՏ ՉՏԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 14
Ներկայացնելով նախօրեին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի մանրամասները, հհշական թերթերը երեկ գրել էին, թե, ըստ վկաների, «քաղաքական զբոսանքների» մասնակիցների վրա հարձակվողները եղել են Կենտրոնի ...ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԱՆԸՆԴՀԱՏ ՀԱՆԴԵՍ ԳԱՆՔ ՀԱԿԱԴԱՐՁՈՂԻ ԴԵՐՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Շարունակում ենք ներկայացնել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ տեսակետները հայ դիվանագիտության չօգտագործված հնարավորությունների եւ թուրք-ադրբեջանական շրջափակման օղակը ճեղքելու «մեխանիզմների» ...ՀԵՐԻՔ Ա
10
Չորեքշաբթի երեկոյան «Հերիք ա» հասարակական նախաձեռնության անդամները, որոնք հավաքվել էին Հյուսիսային պողոտայում իրենց անհամաձայնությունը հայտնելու արմատական ընդդիմության պայքարի մեթոդների ու ձեւերի վերաբերյալ, ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԶԱՐԿԵՐԱԿԻ ՏՐՈՓՅՈՒՆԸ
Ավստրիայի եւ Շվեյցարիայի խաղադաշտերում եվրոպական ֆուտբոլային կրքերի հանդարտվելուց հետո «Հայոց Աշխարհ»-ի մարզական էջը աստիճանաբար վերադառնում է հայրենական սպորտի անցուդարձի հուն։ Այս ամիս մեր աշխատանքային ...ԿՐԱԿՈՂ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ
Հայաստանի լավագույն հրաձիգ, Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից Նորայր Բախթամյանը 574 միավոր արդյունքով դարձել է Հայաստանի չեմպիոն օդամղիչ ատրճանակից հրաձգության մրցաձեւում: Կանանց մրցաշարում լավագույնը ...ՊՈՂՈՍՅԱՆԸ ԿՕԳՆԻ ԴՈՄԵՆԵԿԻՆ
Ռայմոն Դոմենեկը մնացել է ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Դրան հավակնողների թվում էր 1998 թվականին ֆրանսիացիների կազմում աշխարհի չեմպիոն հռչակված հայազգի ֆուտբոլիստ Ալեն Պողոսյանը, ...ՀԵՌԱՑՎԵԼ ԵՆ ՀՖՖ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 1Հուլիսի 2-ին գումարված ՀՖՖ մրցավարական կոմիտեի արտահերթ նիստում մրցավարներ Արման Երիցյանի ու Արթուր Իգիթյանի գրավոր խոստովանությունների հիման վրա որոշում է կայացվել բարոյաէթիկական նորմերը խախտելու եւ ...ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻ ԽԱՂ
Անցած մրցաշրջանի արդյունքներով անգլիական պրեմիեր լիգան զիջել է ամենաեկամտաբեր ազգային առաջնության համարումը։ «Դելոյթ» հեղինակավոր աուդիտորական ընկերության ուսումնասիրությունների համաձայն, առաջատարի դերը ...ՔՆԱՐԻԿԻ ԲՐՈՆԶԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՇախմատի միջազգային վարպետ Քնարիկ Մուրադյանը, վաստակելով 6,5 միավոր 9 հնարավորից, զբաղեցրել է 3-5-րդ տեղերը` Բեյրութում ավարտված Լիբանանի շախմատի տղամարդկանց առաջնության մրցաշարում: Հաղթող է դարձել Ֆայազալ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության ակտիվացման վերջին ազդանշանները իրենց վրա են գրավել քաղաքական գործիչների ու հասարակայնության ուշադրությունը։
Հետաքրքրությունն ավելի է մեծանում ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի ...ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՈՒՍԱԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 2
Հյուսիսային պողոտայում նախօրեին տեղի ունեցած ընդհարմանը ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերեցին «քաղաքական զբոսանքներ» կատարող կանայք։ Ըստ որում, ականատեսների պատմելով, որպես հիմնական զենք նրանք մեծագույն ...ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ ԿԿԱՏԱՐՎԵՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հանրահայտ է, որ Հայաստանի տնտեսության խութերը թաքնված են հարկային-մաքսայինում։ Թերեւս պատահական չէ, որ կառավարությունը որոշեց բարեփոխումները սկսել հենց այս ոլորտներից։ Եթե մաքսայինում բարեփոխումներն արդեն ...ԲԵՆԶԻՆԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՇՈՒՐՋ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ` ԹՎԵՐՈՎ ՈՒ ՓԱՍՏԵՐՈՎ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մաքսային պետական կոմիտեն երեկ վերջապես թվերով ու փաստերով հերքեց բենզինի ներմուծման վերաբերյալ Տեր-Պետրոսյանի եւ հհշական լրատվամիջոցների կողմից արդեն բավական երկար ժամանակ տարածվող կեղծ տեղեկությունները։ ...ԳԱՀԸ ՊԻՏԻ ԾԱՌԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 13
Հարցազրույց ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ հետ
-Ձեւավորվող Հանրային խորհուրդը կդառնա՞ մեր պետականությանը եւ երկրի կայունությանը նպաստող գործոն։ Ընդհանրապես ի՞նչ հույսեր եք կապում այս կառույցի հետ։
-Կարծում եմ, Հանրային ...ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանության ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԼՂՀ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ: Այցի շրջանակներում Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, կմասնակցի ՀՀ ...ԳՐԱՆՑԵՑԻՆ
ԿԸՀ-ն երեկ հերթական նիստում, հիմք ընդունելով Ազգային ժողովի 2008թ. հունիսի 28-ի՝ «ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» թիվ 9 արձանագրությունը, քաղաքացի ...ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկարացրեց Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մեղադրվում է զանգվածային ...ԸՆՏԱՆԻՔԸ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
16«Հայոց Աշխարհ»-ը արդեն գրել է այն մասին, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական ծրագրերի ձախողման դեպքում նա կհեռանա Հայաստանից։ Եւ այդ կանխատեսումները իրականություն են դառնում։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Գոյություն ունի Ռուսաստանում մանկական գրականության անչափ հետաքրքիր մի մրցանակ՝ «Նվիրական երազանք»։ Հաղթողներին, իհարկե, հանդիսավորապես մեծարում ու պարգեւատրում են, հանձնում խոշոր գումարներ։ Իսկ այնուհետ. ...ԼԱՎ ԼՈՒՐ
Հայաստանի սահմանը ուղեւորային ավտոմոբիլային տրանսպորտով հատելու համար ՀՀ քաղաքացիներն այլեւս չեն վճարի այն 13 հազար դրամը, որը նախկինում պարտավոր էին վճարել, ինչը տարբեր շահարկումների եւ դժգոհությունների ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի զրուցակիցն է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ
-Պարոն Սաֆրաստյան, աշխարհաքաղաքական զարգացումների այս փուլում հայ-թուրքական հարաբերությունները ինչպիսի՞ ...ԱՐՏԸ ԽԱԽՈՒՏ, ՄԱՀԱՆԱՆ՝ ԿԱՐԿՈՒՏ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
«Համաժողովրդական» շարժման հերթական հանրահավաքից առաջ երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման էր եկել ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ
Ըստ էության, նրա հիմնական նպատակն էր տեղեկացնել, որ հուլիսի 4-ի միտինգի ...ՈՍԿՈՒ ՀԱՐՑԸ
ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը երեկ պարզաբանումներ ներկայացրեց հանրապետության ոսկու պաշարների վաճառքի մասին վերջերս շրջանառվող ապատեղեկատվության վերաբերյալ:
Նա նշեց, որ Հայաստանի կենտրոնական բանկի ...Ո՛Չ ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ, Ո՛Չ ՊՐԱԿՏԻԿՈՐԵՆ
Վերջերս տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբր Հայաստան ներմուծվող բենզինի ծավալները 70-80 տոկոսով պակաս են ներկայացվում, քան իրականում է, այսինքն՝ հազարավոր վագոններով բենզին մաքսանենգ ճանապարհներով ...ՀԵՏԵՎԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
«Ազգային անվտանգության ռազմավարության մեջ հստակ նշված է, որ շրջափակումը Հայաստանի անվտանգությանն սպառնացող հիմնական մարտահրավերերից մեկն է։ Սա առավել եւս արդիական է դարձնում մի շարք քայլերի անհրաժեշտությունը. ...ԵԽԽՎ-Ի ՄԱՏԻՏՆ ՈՒ ՉԱՓԻՉԸ
1
Ըստ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ. «ԵԽԽՎ-ն ոչ մեր ժողովրդի էությանն է կարգին տեղյակ, ոչ իրադարձությունների ամբողջությանը. նրանք իրենց բարձունքից նայում են բոլորին եւ ժողովրդավարության մակարդակներ են պահանջում այս ու ...ԴՈՒ ԵՍ, ԱՆՆՄԱՆ
ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ համար արմատական ընդդիմության լիդեր եղել եւ մնում է Տեր-Պետրոսյանը։ «Նախընտրական շրջանի հետ համեմատած՝ վիճակը փոխվել է։ Եթե այն ժամանակ Տեր-Պետրոսյանը միավորող թեկնածուներից մեկը կարող ...ՓԱԿՈՒՂԻՆ ԿՓՈՐՁԵՆ ԲԱՑԵԼ
Ինչպես հայտնի է, օրերս նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ մտադիր է Թուրքիայի նախագահին հրավիրել Հայաստան՝ միասին դիտելու երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպումը։ Այս կապակցությամբ ՌՈՒԲԵՆ ...ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՄԻ ԲԱՆԻ
«Ինչ վերաբերում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը, դա արդեն նմանվում է հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Երկու կողմերն էլ հայտարարում են, թե խնդիրը պետք է լուծվի բանակցությունների, երկխոսության ...ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ե՛ւ Կոնգրեսում, ե՛ւ Սենատում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 106 բանաձեւի աջակիցների թիվը 213 է: Բանաձեւը քվեարկության դնելու համար պահանջվում ...
ԺԱՄԱՆՈՒՄ Է ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ
ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԱՐՁԱԿՈՎ՝ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ ԲՐԻՏԱՆԱՑԻՆ ԵՎ ՆՐԱՆ ԳՈՎԱԶԴՈՂ ՀԱՅԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԶԵՆԻԹԸ» ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է «ԲԱՎԱՐԻԱՅԻՆ» ԿԱՇԱՌԵԼՈՒ ՄԵՋ
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ՀԵՐԻՔ Ա

ԹՈՂ ԶՈՌՈՎ ԲԶԵԶԻ ԲՈՒՆԸ ՄԱՏ ՉՏԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՄԻՐԱՆԴԱՆ ԻՆՁ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

ԸՆՏԱՆԻՔԸ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

