
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԶԱՐԿԵՐԱԿԻ ՏՐՈՓՅՈՒՆԸ
- Ավստրիայի եւ Շվեյցարիայի խաղադաշտերում եվրոպական ֆուտբոլային կրքերի հանդարտվելուց հետո «Հայոց Աշխարհ»-ի մարզական էջը աստիճանաբար վերադառնում է հայրենական սպորտի անցուդարձի հուն։ Այս ամիս մեր աշխատանքային ռեժիմը հնարավորինս միտված է լինելու օգոստոսի 8-ին Պեկինում մեկնարկող ամառային օլիմպիական խաղերին հայ մարզիկների նախապատրաստությունը լուսաբանելուն։ Սկսենք ըմբիշներից եւ բռնցքամարտիկներից։

Ազատ եւ հունա-հռոմեական ոճի ըմբիշները այս օրերին հանգրվանել են Ծաղկաձորում, որտեղ ազգային հավաքականների մարզիչների աչալուրջ հսկողությամբ եւ ուղղորդմամբ բարձրացնում են ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը։ Ի դեպ, Ծաղկունյաց լեռների զով գրկում են մարզվում Վրաստանի թիմի ազատ ոճի 16 ըմբիշներ։ Օրերս մարզիկները նույնիսկ ֆուտբոլային մրցախաղ անցկացրին դահլիճում։ Ասենք, դա սովորական ֆուտբոլային հանդիպում չէր, այլ անցկացվեց խաղային տարբեր մարզաձեւերի հնարքներ ներառող յուրօրինակ կանոններով։ Ըմբիշների ֆուտբոլ կոչվող այս զվարճալի խաղը մարզիչներին հնարավորություն է տալիս լրացուցիչ ծանոթանալ սաների ֆիզիկական եւ հոգեբանական վիճակին։
Ի դեպ, վաստակավոր մարզիչ Լեւոն Վարդանյանի հավաստմամբ, տղաները ավելի քան մարտականորեն են տրամադրված, հայտարարելով, որ Պեկինում անպայման պայքարելու են մեդալների համար։ Թե որքանով դա կհաջողվի, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց վճռական տրամադրվածությունը հույս է ներշնչում, որ ըմբիշները անմնացորդ կլծվեն նպատակի իրականացմանը։
«Օլիմպիականների համար Ծաղկաձորում ստեղծված են լավագույնս նախապատրաստվելու բոլոր պայմանները։ Յուրաքանչյուր թիմի հետ աշխատում է 4 մարզիչ։ Մարզիկները ապահովված են բառացիորեն ամեն ինչով, այդ թվում` անհրաժեշտ վիտամիններով եւ սննդային հավելումներով։ Չունեն նաեւ մարզումային մրցակիցների պակաս։ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հունա-հռոմեական ոճի 6 եւ ազատ ոճի 3 ըմբիշների հետ հավաքին մասնակցում են համապատասխանաբար 20 եւ 17 թիմակիցներ։ Գումարած նաեւ 16 վրաց մարզիկները։ Ի դեպ, ազատ ոճայինները հարեւան երկրի ներկայացուցիչների հետ հուլիսի 6-ից մարզումները շարունակելու են Բորժոմում։ Իսկ հունա-հռոմեացիները հուլիսի 9-ին կմեկնեն Բելառուսի Ստայկիի հանրահայտ օլիմպիական մարզաբազա»,- պատմեց Լ.Վարդանյանը։
Մասնագետի խոսքերով, նախապատրաստության վերջին օրերը կհատկացվեն արդեն տակտիկատեխնիկական թեթեւ վարժություններին։ Հուլիսի վերջին թիմերը կվերադառնան Երեւան, որտեղից էլ կմեկնեն Պեկին։
Իսկ նախօրեին Ծաղկաձոր է այցելել ճանաչված մասնագետ Ռաֆայել Թորոյանի գլխավորած սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հակադոպինգային կենտրոնի բժշկական գիտական խումբը, որը տեղում մարզիկների բազմակողմանի զննում է անցկացրել նրանց ֆունկցիոնալ վիճակին, մարզվածության աստիճանին ծանոթանալու եւ, ըստ այդմ, մարզիչների աշխատանքը որոշակիորեն դյուրին դարձնելու նպատակով։
Բռնցքամարտիկ օլիմպիականներն էլ հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի առաջարկով մեկնել են Տաշքենդ, որտեղ բավական ուժեղ ուզբեկական դպրոցի ներկայացուցիչների հետ մենամարտելուց բացի հնարավորություն կունենան ծանոթանալու առհասարակ ասիական մենամարտային ոճի առանձնահատկություններին։
Մինչ այդ, Լատվիայի Դաուգավպիլս քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունից վերադարձել է հունա-հռոմեական ոճի Հայաստանի այդ տարիքային խմբի հավաքականը, որը գլխավորում է Գագիկ Խաչատրյանը։ Նրա 8 սաներից առավել հաջող է հանդես եկել էջմիածնեցի Ռուբեն Ղարիբյանը, որը դարձել է 69 կգ քաշային կարգի հաղթող։ Իսկ չեմպիոնի համաքաղաքացի Հայկ Արշակյանը (54 կգ) եւ գյումրեցի Արթուր Ալեքսանյանը (76 կգ) բավարարվել են 5-րդ տեղով։ Մյուսները հենց մեկնարկում պարտվել են։ Ընդ որում, ըմբիշներից մեկն ընդամենը 20 վայրկյան է դիմացել մրցագորգի վրա։ Թերեւս այդ մարզիկների մասնակցության ընդհանուր ժամանակը հազիվ անցնի 10 րոպեից։ Արժե՞ր արդյոք նման «զինանոցով» մեկնել եվրոպական ստուգատես. սա, կարծում ենք, միանգամայն տեղին հարցադրում է, որին պետք է պատասխանեն թե՛ հավաքականի, թե՛ այդ ըմբիշների անձնական մարզիչները։
Դե, իսկ մենք էլ կշարունակենք հետեւել օլիմպիական խաղերի նախապատրաստության ընթացքին։
ԹՈՂ ԶՈՌՈՎ ԲԶԵԶԻ ԲՈՒՆԸ ՄԱՏ ՉՏԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 14
Ներկայացնելով նախօրեին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի մանրամասները, հհշական թերթերը երեկ գրել էին, թե, ըստ վկաների, «քաղաքական զբոսանքների» մասնակիցների վրա հարձակվողները եղել են Կենտրոնի ...ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԱՆԸՆԴՀԱՏ ՀԱՆԴԵՍ ԳԱՆՔ ՀԱԿԱԴԱՐՁՈՂԻ ԴԵՐՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Շարունակում ենք ներկայացնել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ տեսակետները հայ դիվանագիտության չօգտագործված հնարավորությունների եւ թուրք-ադրբեջանական շրջափակման օղակը ճեղքելու «մեխանիզմների» ...ՀԵՐԻՔ Ա
10
Չորեքշաբթի երեկոյան «Հերիք ա» հասարակական նախաձեռնության անդամները, որոնք հավաքվել էին Հյուսիսային պողոտայում իրենց անհամաձայնությունը հայտնելու արմատական ընդդիմության պայքարի մեթոդների ու ձեւերի վերաբերյալ, ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԶԱՐԿԵՐԱԿԻ ՏՐՈՓՅՈՒՆԸ
Ավստրիայի եւ Շվեյցարիայի խաղադաշտերում եվրոպական ֆուտբոլային կրքերի հանդարտվելուց հետո «Հայոց Աշխարհ»-ի մարզական էջը աստիճանաբար վերադառնում է հայրենական սպորտի անցուդարձի հուն։ Այս ամիս մեր աշխատանքային ...ԿՐԱԿՈՂ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ
Հայաստանի լավագույն հրաձիգ, Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից Նորայր Բախթամյանը 574 միավոր արդյունքով դարձել է Հայաստանի չեմպիոն օդամղիչ ատրճանակից հրաձգության մրցաձեւում: Կանանց մրցաշարում լավագույնը ...ՊՈՂՈՍՅԱՆԸ ԿՕԳՆԻ ԴՈՄԵՆԵԿԻՆ
Ռայմոն Դոմենեկը մնացել է ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Դրան հավակնողների թվում էր 1998 թվականին ֆրանսիացիների կազմում աշխարհի չեմպիոն հռչակված հայազգի ֆուտբոլիստ Ալեն Պողոսյանը, ...ՀԵՌԱՑՎԵԼ ԵՆ ՀՖՖ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
ԱՐՄԵՆՊՐԵՍ 1Հուլիսի 2-ին գումարված ՀՖՖ մրցավարական կոմիտեի արտահերթ նիստում մրցավարներ Արման Երիցյանի ու Արթուր Իգիթյանի գրավոր խոստովանությունների հիման վրա որոշում է կայացվել բարոյաէթիկական նորմերը խախտելու եւ ...ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻ ԽԱՂ
Անցած մրցաշրջանի արդյունքներով անգլիական պրեմիեր լիգան զիջել է ամենաեկամտաբեր ազգային առաջնության համարումը։ «Դելոյթ» հեղինակավոր աուդիտորական ընկերության ուսումնասիրությունների համաձայն, առաջատարի դերը ...ՔՆԱՐԻԿԻ ԲՐՈՆԶԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՇախմատի միջազգային վարպետ Քնարիկ Մուրադյանը, վաստակելով 6,5 միավոր 9 հնարավորից, զբաղեցրել է 3-5-րդ տեղերը` Բեյրութում ավարտված Լիբանանի շախմատի տղամարդկանց առաջնության մրցաշարում: Հաղթող է դարձել Ֆայազալ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության ակտիվացման վերջին ազդանշանները իրենց վրա են գրավել քաղաքական գործիչների ու հասարակայնության ուշադրությունը։
Հետաքրքրությունն ավելի է մեծանում ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի ...ԿԻՆԸ ԵՎ ՊԱՅՈՒՍԱԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 2
Հյուսիսային պողոտայում նախօրեին տեղի ունեցած ընդհարմանը ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերեցին «քաղաքական զբոսանքներ» կատարող կանայք։ Ըստ որում, ականատեսների պատմելով, որպես հիմնական զենք նրանք մեծագույն ...ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ ԿԿԱՏԱՐՎԵՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հանրահայտ է, որ Հայաստանի տնտեսության խութերը թաքնված են հարկային-մաքսայինում։ Թերեւս պատահական չէ, որ կառավարությունը որոշեց բարեփոխումները սկսել հենց այս ոլորտներից։ Եթե մաքսայինում բարեփոխումներն արդեն ...ԲԵՆԶԻՆԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՇՈՒՐՋ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ` ԹՎԵՐՈՎ ՈՒ ՓԱՍՏԵՐՈՎ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մաքսային պետական կոմիտեն երեկ վերջապես թվերով ու փաստերով հերքեց բենզինի ներմուծման վերաբերյալ Տեր-Պետրոսյանի եւ հհշական լրատվամիջոցների կողմից արդեն բավական երկար ժամանակ տարածվող կեղծ տեղեկությունները։ ...ԳԱՀԸ ՊԻՏԻ ԾԱՌԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 13
Հարցազրույց ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ հետ
-Ձեւավորվող Հանրային խորհուրդը կդառնա՞ մեր պետականությանը եւ երկրի կայունությանը նպաստող գործոն։ Ընդհանրապես ի՞նչ հույսեր եք կապում այս կառույցի հետ։
-Կարծում եմ, Հանրային ...ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանության ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԼՂՀ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ: Այցի շրջանակներում Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, կմասնակցի ՀՀ ...ԳՐԱՆՑԵՑԻՆ
ԿԸՀ-ն երեկ հերթական նիստում, հիմք ընդունելով Ազգային ժողովի 2008թ. հունիսի 28-ի՝ «ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» թիվ 9 արձանագրությունը, քաղաքացի ...ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկարացրեց Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մեղադրվում է զանգվածային ...ԸՆՏԱՆԻՔԸ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
16«Հայոց Աշխարհ»-ը արդեն գրել է այն մասին, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական ծրագրերի ձախողման դեպքում նա կհեռանա Հայաստանից։ Եւ այդ կանխատեսումները իրականություն են դառնում։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Գոյություն ունի Ռուսաստանում մանկական գրականության անչափ հետաքրքիր մի մրցանակ՝ «Նվիրական երազանք»։ Հաղթողներին, իհարկե, հանդիսավորապես մեծարում ու պարգեւատրում են, հանձնում խոշոր գումարներ։ Իսկ այնուհետ. ...ԼԱՎ ԼՈՒՐ
Հայաստանի սահմանը ուղեւորային ավտոմոբիլային տրանսպորտով հատելու համար ՀՀ քաղաքացիներն այլեւս չեն վճարի այն 13 հազար դրամը, որը նախկինում պարտավոր էին վճարել, ինչը տարբեր շահարկումների եւ դժգոհությունների ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի զրուցակիցն է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ
-Պարոն Սաֆրաստյան, աշխարհաքաղաքական զարգացումների այս փուլում հայ-թուրքական հարաբերությունները ինչպիսի՞ ...ԱՐՏԸ ԽԱԽՈՒՏ, ՄԱՀԱՆԱՆ՝ ԿԱՐԿՈՒՏ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
«Համաժողովրդական» շարժման հերթական հանրահավաքից առաջ երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման էր եկել ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ
Ըստ էության, նրա հիմնական նպատակն էր տեղեկացնել, որ հուլիսի 4-ի միտինգի ...ՈՍԿՈՒ ՀԱՐՑԸ
ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը երեկ պարզաբանումներ ներկայացրեց հանրապետության ոսկու պաշարների վաճառքի մասին վերջերս շրջանառվող ապատեղեկատվության վերաբերյալ:
Նա նշեց, որ Հայաստանի կենտրոնական բանկի ...Ո՛Չ ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ, Ո՛Չ ՊՐԱԿՏԻԿՈՐԵՆ
Վերջերս տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբր Հայաստան ներմուծվող բենզինի ծավալները 70-80 տոկոսով պակաս են ներկայացվում, քան իրականում է, այսինքն՝ հազարավոր վագոններով բենզին մաքսանենգ ճանապարհներով ...ՀԵՏԵՎԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
«Ազգային անվտանգության ռազմավարության մեջ հստակ նշված է, որ շրջափակումը Հայաստանի անվտանգությանն սպառնացող հիմնական մարտահրավերերից մեկն է։ Սա առավել եւս արդիական է դարձնում մի շարք քայլերի անհրաժեշտությունը. ...ԵԽԽՎ-Ի ՄԱՏԻՏՆ ՈՒ ՉԱՓԻՉԸ
1
Ըստ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ. «ԵԽԽՎ-ն ոչ մեր ժողովրդի էությանն է կարգին տեղյակ, ոչ իրադարձությունների ամբողջությանը. նրանք իրենց բարձունքից նայում են բոլորին եւ ժողովրդավարության մակարդակներ են պահանջում այս ու ...ԴՈՒ ԵՍ, ԱՆՆՄԱՆ
ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ համար արմատական ընդդիմության լիդեր եղել եւ մնում է Տեր-Պետրոսյանը։ «Նախընտրական շրջանի հետ համեմատած՝ վիճակը փոխվել է։ Եթե այն ժամանակ Տեր-Պետրոսյանը միավորող թեկնածուներից մեկը կարող ...ՓԱԿՈՒՂԻՆ ԿՓՈՐՁԵՆ ԲԱՑԵԼ
Ինչպես հայտնի է, օրերս նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ մտադիր է Թուրքիայի նախագահին հրավիրել Հայաստան՝ միասին դիտելու երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպումը։ Այս կապակցությամբ ՌՈՒԲԵՆ ...ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՄԻ ԲԱՆԻ
«Ինչ վերաբերում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը, դա արդեն նմանվում է հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Երկու կողմերն էլ հայտարարում են, թե խնդիրը պետք է լուծվի բանակցությունների, երկխոսության ...ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ե՛ւ Կոնգրեսում, ե՛ւ Սենատում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 106 բանաձեւի աջակիցների թիվը 213 է: Բանաձեւը քվեարկության դնելու համար պահանջվում ...
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ԹՈՂ ԶՈՌՈՎ ԲԶԵԶԻ ԲՈՒՆԸ ՄԱՏ ՉՏԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՐԻՔ Ա

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՄԻՐԱՆԴԱՆ ԻՆՁ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

ԸՆՏԱՆԻՔԸ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

