
ԹԱՔՆՎԱԾ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ
Որքան կարեւոր է այն նաեւ ՀԱԷԿ-ի համար
Ինչպես գրեթե ամեն ինչ, մետաղները նույնպես ժամանակի ընթացքում քայքայվում են, հոգնում. կարող են առաջանալ մետաղների միկրոխզվածքներ ու խզվածքներ, ճաքեր բարձր ճնշումների, լարվածությունների պայմաններում գտնվելու պարագայում՝ առավել եւս, երբ առկա է ագրեսիվ միջավայր, օրինակ, ռադիոակտիվ ճառագայթում, բարձր ջերմաստիճաններ։
Թերեւս ավելորդ է ասել, թե անվտանգության առումով որչափ կարեւոր է ժամանակին ու ճիշտ ախտորոշումը, երբ մետաղներից պատրաստված խողովակները, մասերն ու հանգույցները օգտագործվում են այնպիսի ձեռնարկություններում, ինչպիսիք են, օրինակ, ՀԱԷԿ-ը, «Նաիրիտը» կամ «ՀայՌուսգազարդը»։
Հատուկ մեթոդներով մետաղների ախտորոշման աշխարհում հայտնի մասնագետներից մեկը՝ պրոֆեսոր ՊԱԲԼՈ (Պողոս) ՔԵՏՉԵՋՅԱՆԸ, այս օրերին Հայաստանում է։ Նա ունի չքայքայող ախտորոշման մեթոդներով մետաղների ախտորոշում կատարելու իրավասություն տվող որակի ամենաբարձր՝ 3-րդ մակարդակի սերտիֆիկատներ, մի շարք նորարարությունների հեղինակ է։
Պ.Քետչեջյանն ախտորոշման աշխատանքներ է կատարում Արգենտինայի ատոմակայաններում եւ արդյունաբերական ձեռնարկություններում։ Նրա մասնակցությամբ ստեղծվել է արգենտինաիսպանական մի կազմակերպություն, որի ստեղծած սարքավորումները եւ մեթոդները հայտնի են ու լայնորեն ներդրվում են տարբեր երկրներում։
-Այս տարվա հունիսի 16-ից Հայաստանի ատոմային էներգիայի ինստիտուտում կազմակերպվել են չքայքայող մեթոդներով ստուգումներից հատկապես մագնիսափոշային մեթոդով ստուգման դասընթացներ, որը վարում է արգենտինացի Պաբլո Քետչեջյանը,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԷԿ-ի առաջատար ճարտարագետ ԱՐԹՈՒՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: -Նա աշխատում է Բուենոս Այրեսի միջուկային էներգիայի ինստիտուտում, չքայքայող մեթոդներով ստուգման լաբորատորիայի ղեկավարն է, նաեւ դասավանդում է Բուենոս Այրեսի ազգային համալսարանում։
Սա դասախոսությունների նպատակով պրոֆեսորի չորրորդ այցն է Հայաստան։ Այստեղ նա իր դասախոսությունները սկսել է 2001 թվականից, Երեւանի պետական համալսարանում։ 2002 եւ 2003թթ. դասավանդել է Հայաստանի ատոմային էներգիայի ինստիտուտում։ Պաբլո Քետչեջյանը նվիրված է հայրենիքին եւ այս անգամ իր նախաձեռնությամբ այցելելով մեր երկիր, ձգտում է, որ Հայաստանում տվյալ բնագավառի մասնագետներն ունենան համապատասխան որակավորումներ՝ միջազգային ISO-9712 ստանդարտին համապատասխան։
Ա.Համբարձումյանի տեղեկացմամբ, գիտնականին այս անգամ ֆինանսավորել է Ռազմիկ Շիրինյանի նախագահությամբ գործող եւ Լոս Անջելեսում գտնվող հիմնադրամը։ Հիշյալ դասընթացին մասնակցում են առաջատար մասնագետներ ՀԱԷԿ-ից, Հայաստանի ատոմային էներգիայի ինստիտուտից, որոնցից երեքը՝ գիտությունների թեկնածուներ, ինչպես նաեւ մոտ 20 ուսանողներ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից։
-Հայաստանի համար մասնագետների այս՝ ISO-9712 ստանդարտով սերտիֆիկացումը շատ կարեւոր է,- ասաց ՀԱԷԿ-ի առաջատար ճարտարագետը։ -Նախկինում մասնագետների վերապատրաստումը կատարվել է ռուսական ստանդարտներին համապատասխան, բայց քանի որ հիմա մտել ենք միջազգային ոլորտ, անպայման պահանջվում է մասնագետների որակավորում միջազգային չափանիշներին համապատասխան։ Կարելի է ասել, որ ռուսները եւս իրենց մասնագետներին պատրաստում կամ վերապատրաստում են այդ միջազգային չափանիշներով, չնայած ունեն իրենց ազգային ստանդարտները։
Մեր այն հարցին, թե ի՞նչ է տալիս մագնիսափոշային մեթոդով ստուգումը, ինքը՝ Պ.Քետչեջյանը, պատասխանեց.
-Այս մեթոդը թույլ է տալիս հայտնաբերել համապատասխան մետաղների մակերեւույթներին եւ ենթամակերեւույթներում դեֆեկտները (այդ թվում` նաեւ ատոմակայանի ռեակտորի), եթե այդպիսիք կան։
Ա.Համբարձումյանի տեղեկացմամբ, Հայաստանում այսօր կան մագնիսափոշային մեթոդի ստուգում կատարելու 1-ին մակարդակի սերտիֆիկատ ունեցող մոտ 20 հոգի։ Շնորհիվ արգենտինացի գիտնականի, երեկ նրանց տրվելու էր 2-րդ մակարդակի սերտիֆիկատ, որը մասնագետներին իրավունք կտա ինքնուրույն գնահատել հիշյալ դեֆեկտներն ունեցող խողովակների, մասերի, հանգույցների հետագա շահագործման թույլատրելի լինել-չլինելը։
- Ս.ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին 14Սերժ Սարգսյանն ընդգրկեց դահլիճը կարեկցալից, բայց միաժամանակ պահանջկոտ հայացքով։ Նախագահականում նստած էին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները եւ կառավարությունը՝ լրիվ կազմով։ -Քույրեր եւ եղբայրներ, -ասաց ...ԻՆՉՊԵՍ ԲԱՐՈՅԱՊԵՍ ՀԱՎԱՔԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՏԻՆԳԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«Փաստարկ» ակումբում երեկ ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ Ըստ Հ.Բիշարյանի, արմատական ընդդիմության որոշակի ...«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ» ԱՇԽԱՏՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔՈՎ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ«Գրանդ Քենդին» արտադրում է միայն իսկական շոկոլադ։ Այն արտադրվում է բացառապես բնական հումքից՝ հատիկավոր կակաոյի վերամշակումից ստացվող կակաո յուղից, կակաո լոսածից եւ կակաո փոշուց։ Հայաստանում, ինչպես նաեւ ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՐԵԼ ԴԵՊԻ «AIRBUS»
Հուլիսի 2-ին աշխատանքային այցով Երեւան ժամանեցին «AIRBUS» ընկերության փոխնախագահ Անդրեաս Կրամերը եւ Եվրոպայում ու ԱՊՀ-ում վաճառքի տարածաշրջանային տնօրեն Գրեգորիս Դասիոսը։ «AIRBUS»-ի ներկայացուցիչները ...ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԻՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների քննարկման նպատակով երեկ կազմակերպված համաժողովի ընդմիջմանը վարչապետ, հակակոռուպցիոն խորհրդի նախագահ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց լրագրողների հարցերին ...ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԲՈԼՈՐ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՇարունակում ենք ներկայացնել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ տեսակետները հայ դիվանագիտության չօգտագործված հնարավորությունների եւ թուրք-ադրբեջանական շրջափակման օղակը ճեղքելու «մեխանիզմների» ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 3ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի «Պայքար հակասեմիտիզմի եւ հատկապես ԶԼՄ-ներում եւ ակադեմիական շրջանակներում դրա դրսեւորումների դեմ» հուլիսի 1-ի բանաձեւը վերստին ուշադրություն է հրավիրում այս ասպարեզում ԵԱՀԿ ...ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԽոսելով կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն պայքարի մասին, վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ հատուկ առանձնացրեց երկու ոլորտ։ «Կարծում եմ, կոռուպցիայի այն բունը, որտեղից պետք է սկսենք, որպեսզի ...ԵՐԿՈՒ ԲԱՆԱՁԵՎԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԷԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւ պատվիրակության անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ...ԱՅԴ ԶԶՎԵԼԻ ԵՎՐՈՊԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2Որն այդպես էլ չի կամենում ՀՀՇ-ի դուդուկի տակ պարել Ինչպես հայտնի է, նախօրեին Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու դեպքում հնարավոր է իր թեկնածությունը «փոխարկի» ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԳՈՐԾՈՒՆ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ«Պետք չէ արհեստականորեն փորձ անել սեւացնելու այն դրականը, ինչը արվում է այսօր տեսանելի քայլերով եւ միտված է մեր ժողովրդի բարեկեցությանը։ Արդեն իսկ նկատվում է զգալի առաջընթաց Հայաստանը որպես լիարժեք իրավական ...ԹԱՔՆՎԱԾ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ
Ս.ՀՈՎՍԵՓՅԱՆՈրքան կարեւոր է այն նաեւ ՀԱԷԿ-ի համար Ինչպես գրեթե ամեն ինչ, մետաղները նույնպես ժամանակի ընթացքում քայքայվում են, հոգնում. կարող են առաջանալ մետաղների միկրոխզվածքներ ու խզվածքներ, ճաքեր բարձր ճնշումների, ...ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Եվրոպայի առաջնությունը, ինչպեսեւ սպասվում էր, սկզբունքային վայրիվերումներ է առաջացրել ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում։ Պատմության մեջ առաջին անգամ ազգային հավաքականների հեղինակության շքերթը ...ԼԵՄՊԱՐԴԸ ԳՆՈՒՄ Է ՄԱՈՒՐԻՆԻՈՒԻ ՄՈՏ
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը համաձայնվել է տեղափոխվել իտալական «Ինտեր»։ Տրանսֆերի հավանական արժեքն է 7 մլն ֆունտ (8,75 մլն եվրո)։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ինտերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինիուն ...ԵՎՍ ԵՐԿՈՒ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Հայաստանի եւս երկու ձյուդոյիստներ՝ 50 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը եւ 90 կգ ավելի քաշային Նորայր Գալոյանը նվաճել են համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե մեդալներ Իսրայելի Հայֆա քաղաքում ավարտված ձյուդոյի ...ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ ԱՎԱՐՏՎԵՑ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանում ավարտվեց բռնցքամարտի վաստակավոր մարզիչ, անվանի մասնագետ Վ.Աթանեսյանի առաջին հուշամրցաշարը, որին մասնակցեց շուրջ 100 մարզիկ: Ըստ քաշային կարգերի մրցաշարի հաղթող դարձան երեւանցիներ Սահակ Աբաջյանը ...«ԱՐԱՐԱՏԸ» ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է
Երեւանի «Արարատը», նախապատրաստվելով ՈՒԵՖԱ-ի գավաթի հուլիսի 15-16-ը տեղի ունենալիք շվեյցարական «Բելինզոնայի» հետ հանդիպմանը, սկսել է համալրել իր շարքերը: Փորձաշրջան անցնող երկու բրազիլացիների՝ Ջեֆերսոնի ...ԿԺԱՄԱՆԻ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ
Հուլիսի 14-ին նախատեսվում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պյուչի այցը Հայաստան: Այս մասին երեկ տեղեկացրեց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ այցի նպատակներից է նաեւ ԵԽԽՎ բանաձեւերի ...ԵԱՀԿ-Ի ԽՆԴԻՐԸ
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Ստուբը, երեկ Աստանայում ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 17-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի գլխավոր խնդիրներից ...ՊԱՏՎՈ ԱՍՊԵՏ
Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը երեկ արժանացել է Կանադայի «Պատվո ասպետ» շքանշանին: Կանադայի ազգային տոնի 141-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւների արժանացած 75 ականավոր կանադացիների ցանկում աշխարահահռչակ ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանի հուլիսի 2-ին հրամանագրերով ԳԵՎՈՐԳ ՄՀԵՐՅԱՆԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ (մինչ այդ նշանակումը Գեւորգ Մհերյանը զբաղեցնում էր ՀՀ նախագահի օգնականի ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԽՆԴԻՐԸ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարի Յովանովիչի նշանակման հարցով քվեարկությունը կանցկացվի հուլիսի վերջին: Ինչպես երեկ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանության ...ԼՂՀ ԱԳՆ-Ը ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
ԼՂՀ արտգործնախարարությունը կրկին մտահոգություն է հայտնել սահմանամերձ գոտում ադրբեջանական իշխանությունների գիտությամբ իրականցվող հրդեհների վերաբերյալ, որոնց հետեւանքով ոչնչանում է նշված տարածքների կենդանական ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ-ՆԵՐԻ
Սեփ. լրտվ.Երեկ պատասխանելով այն հարցին, թե կոռուպցիայի դեմ պայքարում մեր երկրի իշխանությունների հավաստիացումներում եւ գործնական քայլերում ինքն անկեղծություն տեսնո՞ւմ է արդյոք, Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ...ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.«Կարծում եմ, կոռուպցիայի այն բունը, որտեղից պետք է սկսենք, որպեսզի ունենանք հաջողություններ, հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտն է։ Այստեղ են բոլոր գաղտնիքները թաքնված, ժողովրդավարական հասարակության ...ՊԵՏՔ Է ՎԱՐԵԼ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ կարծիքով. «Հայաստանի պասիվության պայմաններում Արեւմուտքին, ինչ խոսք, ավելի հարմար է եւ ձեռնտու ընդառաջ գնալ ադրբեջանական ագրեսիվ քարոզչությանը՝ Հայաստանի վերաբերյալ կամ Հայաստանի ...100 ԱՆԳԱՄ ԱՍՎԱԾ ՍՈՒՏԸ ԳՐԵԹԵ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է
Ըստ պրոֆեսոր ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Քարոզչական պատերազմի մեջ մեզ ոչ թե զոռով են մտցրել, դժբախտաբար, մենք չենք էլ մտել։ Մեր քարոզչությունը ահավոր վիճակում է։ Հինգ օրը մեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ՀԱՐՈՒՍՏ ՓՈՐՁԸ
ՕԵԿ փոխնախագահ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ «քաղբանտարկյալների» ազատ արձակման նախապայմանը ընդունելի չի համարում։ «Երբ ընդդիմադիր քաղաքական ուժ էինք, մեր փորձը ցույց է տվել, որ պետք է պայքարել, խոսել անարդարությունների ...ՑԻՆԻԶՄԻՑ ՎԱՏԹԱՐ
Սեփ. լրտվ.Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ ԱՎԵՏ ԱԴՈՆՑԻՆ զայրացրել ու զարմացրել է 1620 բանաձեւին մամուլում տրված գնահատականներից մեկը։ «Մի հրապարակում հանդիպեցի, որն այս բանաձեւի ընդունումը համարել ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ
Ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար հարուցված գործերը ԵԽԽՎ-ն առաջարկել է դադարեցնել կամ հորդորել է իշխանություններին դրսեւորել բարի կամք ներման, համաներման եւ այլ կարգով։ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ...ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրեց Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի նախնական կալանքը մինչեւ սեպտեմբերի 8-ը: Նա ձերբակալվել է մարտի 8-ին ...ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
Տեր-Պետրոսյանի հանրահավաքներում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները ներկա են եղել որպես դիտորդներ: Ինչպես երեկ նշեց ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պենինգտոնը, հունիսի 20-ի հանրահավաքը ...ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
8Երեկ, ժամը 19-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում ընդհարում է տեղի ունեցել մի խումբ մարդկանց եւ «քաղաքական զբոսանքների» մասնակիցների միջեւ։
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԵՐԸ

ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ»
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

