
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԳՈՐԾՈՒՆ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ
«Պետք չէ արհեստականորեն փորձ անել սեւացնելու այն դրականը, ինչը արվում է այսօր տեսանելի քայլերով եւ միտված է մեր ժողովրդի բարեկեցությանը։ Արդեն իսկ նկատվում է զգալի առաջընթաց Հայաստանը որպես լիարժեք իրավական եւ սոցիալական պետություն կայացնելու գործում։ Լուրջ ուշադրություն է դարձվում աշխարհասփյուռ հայերին համախմբելու եւ Հայաստան-Սփյուռք կապն ամրապնդելու խնդրին, գործնական քայլեր են արվում իշխանություն-ժողովուրդ կապն ապահովելու ուղղությամբ, ինչի վառ օրինակն է Հանրային խորհրդի ձեւավորման նախաձեռնությունը»,- երեկ այս հայտարարությամբ հանդես գալով, «Կայունություն» հասարակական շարժման շուրջ համախմբված հայ մտավորականները, միաժամանակ մատնանշում էին բոլոր առաջնահերթ եւ կարեւոր խնդիրները, որոնց լուծմանն առաջիկայում պիտի լծվենք ազգովին։
Իսկ պետական-ազգային խնդիրների լուծման ճանապարհին ամենակարեւոր գործոնը կայունությունն է։ «Ուստի կայունությունը պիտի դարձնել համաժողովրդական եւ համահայկական նպատակ՝ համախմբելով մեր երկրի ու ժողովրդի ներկայի եւ ապագայի մասին մտածող հայրենասեր ու հայոց պետականության ամրապնդման գաղափարը կրող մարդկանց»։
Կայունությունը համահայկական նպատակ դարձնելու գաղափարը բանաստեղծ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ ոչ միայն անչափ կարեւորում է, այլեւ այն մեր ժողովրդի երազանքն է համարում. «Կայունությունը մեր ժողովրդի հազարամյակների երազանքն է՝ պետականության հովանու տակ։ Պետականություն եւ կայունություն. եթե առաջինի ստեղծումը արտաքին գործոնների հետ է շատ ավելի կապված, ապա կայունությունը առավելաբար ժողովրդի հետ կապ ունի։
Մեր մտավոր, հոգեբանական, զգացական ոլորտների միավորման արդյունքը պիտի լինի կայունությունը։ Պետությունը կա, պետությունը ջանքեր է գործադրում, ճիգ է անում, որ ժողովրդի վիճակը բարելավվի։ Զուգահեռաբար զանազան ցուցանիշներով աշխարհը մեզ գնահատում է՝ կարծեք թե դրական շարժումը անխափանելի է, բայց դարձյալ մենք մեզնով, մեր կայունությունը, մեր միասնականությունը ջլատելով չենք կարողանում երկու կարեւոր այդ գործոնները (պետություն եւ կայունություն) դարձնել մշտական եւ լինել հետեւողական։
Բազում ջլատող եւ գրգռիչ ազդակներ կան, որոնք հիմնականում գալիս են դրսից, իսկ դրսի ազդեցություններին մեր ժողովրդի որոշ հատված ենթակա է։ Ներսում էլ ահռելի գործ կա անելու՝ ժողովրդի վստահությունը շահելու առումով։ Այդ բոլորը պետք է անեն հայ մարդիկ»։
ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆ.- «75-ամյա նկարիչների միությունը միշտ եղել է միասնական, բայց վերջին շրջանում (ցավով եմ ասում) մեր միության ներսում էլ զգացվում է կայունության պակասը, որոշ տարանջատումներ են նկատվում...
Դա ժամանակին էլ կար, բայց ընդամենը գեղարվեստական նպատակով, կոնցեպտուալ առումով, բայց այսօր մեր շարքերում կայունության պակաս կա, արդեն «էս կողմ, էն կողմ» ուղղվածությամբ։ Առանց կայունության չի կարող ոչինչ լինել. ընտանիքը, ազգը հենված են կայունության վրա»։
Բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ կարծիքով էլ «եթե ունենայինք միասնական ծրագիր եւ նպատակ», այսօր կայունության գերխնդրի առաջ կանգնած չէինք լինի։ Միաժամանակ նա նշում է` «կայունությունը չշփոթել ճահճացման հետ, միասնությունը՝ միապաղաղության»։
«Գործը չհասնի բարբարոսության, պայքարը պիտի տարվի քաղաքակիրթ ճանապարհով». այս է պահանջում նա քաղաքական ուժերից։ Այլապես «շատ թանկ գնով ձեռք բերված մեր պետականությունը կարող ենք հեշտ կորցնել»։ Նրա համար բնական ու ընդունելի են ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ կուսակցություններն ու զանազան շարժումները։ Բայցեւ՝ «այդ ամենը բնավ չպետք է սասանեն մեր պետականությունը եւ կայունությունը»։
ՎԱՏ Է ԱՅՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ, ՈՐՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ավելի քան անհրաժեշտ է համարում ազգային միասնությունը, անթույլատրելի՝ պետականությանը սպառնացող վտանգը չկանխելը։ «Ընդ որում, ես միանգամայն հասկանում եմ. ընդդիմադիրներ պիտի լինեն, եւ կան հարցեր, որոնք հենց նրանք պիտի բարձրացնեն։ Վատ է այն հասարակության վիճակը, որն ընդդիմություն չունի, դա նշանակում է հասարակությունը լճանում է»։
Նրա համոզմամբ, ազգային միասնության, պետականության եւ կայունության պահպանման համար իշխանությունը եւս պիտի գործուն քայլեր ձեռնարկի։ «Իմ ելույթներում երբեք չեմ թաքցրել՝ մեծ հույսեր եմ կապում նորընտիր նախագահի հետ. մարդ, որն ունի պետական մտածողություն, սուր միտք, հանրապետության շահերը եւ նպատակները հասկանալու որոշակի ունակություն, բայց կուզենայի շեշտել՝ մեր այս զրույցները այնքան մեծ ազդեցություն չեն ունենա, ինչքան կունենա երկրի համար կարեւորություն ներկայացնող մի շարք խնդիրների լուծումը»։
Որո՞նք են այդ խնդիրները։
Ըստ Բ.Հարությունյանի՝ «պիտի մտածել մեր երկիրը արտադրող երկիր դարձնելու մասին, որովհետեւ ներմուծող երկրի հոգեբանությունը նորմալ չէ, ներմուծողը երբեք չի մտածում բարձր գաղափարների մասին, նրան պետք է գնել-բերել-վաճառել։ Բայց եթե դառնանք արտադրող հանրապետություն, եթե կարողանանք դուրս գալ արտաքին շուկաներ, օր առաջ կմտածենք գիտության զարգացման մասին։ Գիտության զարգացումն իր հերթին պիտի առաջ բերի ինքնարժեքի իջեցում, մրցակցության աճ եւ այլն»։
Այս համատեքստում գիտնականը կարեւորում է նաեւ փոքր ու միջին բիզնեսի առջեւ ճանապարհ բացելը. «Դեռեւս աշխարհում ոչ մի երկիր բարեկեցիկ չի դարձել, քանի դեռ չի ձեւավորվել միջին խավը։ Դա նշանակում է՝ պիտի մենաշնորհային կապիտալի շրջանակը ինչ-որ տեղ փակել՝ թույլ տալով փոքր ու միջին բիզնեսի զարգացումը»։
Ի վերջո, Բ.Հարությունյանը չափազանց կարեւորում է Հայաստանի քաղաքացու մեջ հայրենիքի հանդեպ սիրո ներարկումը. «Կառավարության եւ իշխանությունների գործած ջանքերի շնորհիվ նաեւ քաղաքացին պիտի սիրի իր երկիրը։ Չկա, չի լինում ամուր, հզոր տնտեսություն, եթե մեծ հակասություններ կան իշխանության եւ ժողովրդի միջեւ։ Ուզում եմ եւ համոզված եմ, որ մեր նախագահի կողմից ամեն ինչ կարվի ընդդիմադիր հատվածի հետ բանակցելու առումով»։
Բ.Հարությունյանն ինքն իրեն հարցնում է. «Գուցե մեր գիտակցությունը չի՞ հասել անկախություն, պետականություն ունեցող երկրի քաղաքացի լինելուն, այլապես ինչո՞ւ ենք մեր հարցերի լուծումները անպայման ուզում գտնել եվրոպաներում, ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում։ Դա նշանակում է, մենք ինքներս չենք կամենում լուծել մեր հարցերը: Մենք մեր երկիրը կարող ենք դարձնել դրախտ եւ նույն հաջողությամբ կարող ենք այն կործանել»։
- ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին 14Սերժ Սարգսյանն ընդգրկեց դահլիճը կարեկցալից, բայց միաժամանակ պահանջկոտ հայացքով։ Նախագահականում նստած էին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները եւ կառավարությունը՝ լրիվ կազմով։ -Քույրեր եւ եղբայրներ, -ասաց ...ԻՆՉՊԵՍ ԲԱՐՈՅԱՊԵՍ ՀԱՎԱՔԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՏԻՆԳԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«Փաստարկ» ակումբում երեկ ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ Ըստ Հ.Բիշարյանի, արմատական ընդդիմության որոշակի ...«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ» ԱՇԽԱՏՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔՈՎ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ«Գրանդ Քենդին» արտադրում է միայն իսկական շոկոլադ։ Այն արտադրվում է բացառապես բնական հումքից՝ հատիկավոր կակաոյի վերամշակումից ստացվող կակաո յուղից, կակաո լոսածից եւ կակաո փոշուց։ Հայաստանում, ինչպես նաեւ ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՐԵԼ ԴԵՊԻ «AIRBUS»
Հուլիսի 2-ին աշխատանքային այցով Երեւան ժամանեցին «AIRBUS» ընկերության փոխնախագահ Անդրեաս Կրամերը եւ Եվրոպայում ու ԱՊՀ-ում վաճառքի տարածաշրջանային տնօրեն Գրեգորիս Դասիոսը։ «AIRBUS»-ի ներկայացուցիչները ...ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԻՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների քննարկման նպատակով երեկ կազմակերպված համաժողովի ընդմիջմանը վարչապետ, հակակոռուպցիոն խորհրդի նախագահ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց լրագրողների հարցերին ...ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԲՈԼՈՐ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՇարունակում ենք ներկայացնել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ տեսակետները հայ դիվանագիտության չօգտագործված հնարավորությունների եւ թուրք-ադրբեջանական շրջափակման օղակը ճեղքելու «մեխանիզմների» ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 3ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի «Պայքար հակասեմիտիզմի եւ հատկապես ԶԼՄ-ներում եւ ակադեմիական շրջանակներում դրա դրսեւորումների դեմ» հուլիսի 1-ի բանաձեւը վերստին ուշադրություն է հրավիրում այս ասպարեզում ԵԱՀԿ ...ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԽոսելով կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն պայքարի մասին, վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ հատուկ առանձնացրեց երկու ոլորտ։ «Կարծում եմ, կոռուպցիայի այն բունը, որտեղից պետք է սկսենք, որպեսզի ...ԵՐԿՈՒ ԲԱՆԱՁԵՎԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԷԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւ պատվիրակության անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ...ԱՅԴ ԶԶՎԵԼԻ ԵՎՐՈՊԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2Որն այդպես էլ չի կամենում ՀՀՇ-ի դուդուկի տակ պարել Ինչպես հայտնի է, նախօրեին Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու դեպքում հնարավոր է իր թեկնածությունը «փոխարկի» ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԳՈՐԾՈՒՆ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ«Պետք չէ արհեստականորեն փորձ անել սեւացնելու այն դրականը, ինչը արվում է այսօր տեսանելի քայլերով եւ միտված է մեր ժողովրդի բարեկեցությանը։ Արդեն իսկ նկատվում է զգալի առաջընթաց Հայաստանը որպես լիարժեք իրավական ...ԹԱՔՆՎԱԾ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ
Ս.ՀՈՎՍԵՓՅԱՆՈրքան կարեւոր է այն նաեւ ՀԱԷԿ-ի համար Ինչպես գրեթե ամեն ինչ, մետաղները նույնպես ժամանակի ընթացքում քայքայվում են, հոգնում. կարող են առաջանալ մետաղների միկրոխզվածքներ ու խզվածքներ, ճաքեր բարձր ճնշումների, ...ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Եվրոպայի առաջնությունը, ինչպեսեւ սպասվում էր, սկզբունքային վայրիվերումներ է առաջացրել ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում։ Պատմության մեջ առաջին անգամ ազգային հավաքականների հեղինակության շքերթը ...ԼԵՄՊԱՐԴԸ ԳՆՈՒՄ Է ՄԱՈՒՐԻՆԻՈՒԻ ՄՈՏ
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը համաձայնվել է տեղափոխվել իտալական «Ինտեր»։ Տրանսֆերի հավանական արժեքն է 7 մլն ֆունտ (8,75 մլն եվրո)։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ինտերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինիուն ...ԵՎՍ ԵՐԿՈՒ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Հայաստանի եւս երկու ձյուդոյիստներ՝ 50 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը եւ 90 կգ ավելի քաշային Նորայր Գալոյանը նվաճել են համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե մեդալներ Իսրայելի Հայֆա քաղաքում ավարտված ձյուդոյի ...ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ ԱՎԱՐՏՎԵՑ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանում ավարտվեց բռնցքամարտի վաստակավոր մարզիչ, անվանի մասնագետ Վ.Աթանեսյանի առաջին հուշամրցաշարը, որին մասնակցեց շուրջ 100 մարզիկ: Ըստ քաշային կարգերի մրցաշարի հաղթող դարձան երեւանցիներ Սահակ Աբաջյանը ...«ԱՐԱՐԱՏԸ» ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է
Երեւանի «Արարատը», նախապատրաստվելով ՈՒԵՖԱ-ի գավաթի հուլիսի 15-16-ը տեղի ունենալիք շվեյցարական «Բելինզոնայի» հետ հանդիպմանը, սկսել է համալրել իր շարքերը: Փորձաշրջան անցնող երկու բրազիլացիների՝ Ջեֆերսոնի ...ԿԺԱՄԱՆԻ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ
Հուլիսի 14-ին նախատեսվում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պյուչի այցը Հայաստան: Այս մասին երեկ տեղեկացրեց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ այցի նպատակներից է նաեւ ԵԽԽՎ բանաձեւերի ...ԵԱՀԿ-Ի ԽՆԴԻՐԸ
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Ստուբը, երեկ Աստանայում ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 17-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի գլխավոր խնդիրներից ...ՊԱՏՎՈ ԱՍՊԵՏ
Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը երեկ արժանացել է Կանադայի «Պատվո ասպետ» շքանշանին: Կանադայի ազգային տոնի 141-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւների արժանացած 75 ականավոր կանադացիների ցանկում աշխարահահռչակ ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանի հուլիսի 2-ին հրամանագրերով ԳԵՎՈՐԳ ՄՀԵՐՅԱՆԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ (մինչ այդ նշանակումը Գեւորգ Մհերյանը զբաղեցնում էր ՀՀ նախագահի օգնականի ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԽՆԴԻՐԸ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարի Յովանովիչի նշանակման հարցով քվեարկությունը կանցկացվի հուլիսի վերջին: Ինչպես երեկ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանության ...ԼՂՀ ԱԳՆ-Ը ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
ԼՂՀ արտգործնախարարությունը կրկին մտահոգություն է հայտնել սահմանամերձ գոտում ադրբեջանական իշխանությունների գիտությամբ իրականցվող հրդեհների վերաբերյալ, որոնց հետեւանքով ոչնչանում է նշված տարածքների կենդանական ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ-ՆԵՐԻ
Սեփ. լրտվ.Երեկ պատասխանելով այն հարցին, թե կոռուպցիայի դեմ պայքարում մեր երկրի իշխանությունների հավաստիացումներում եւ գործնական քայլերում ինքն անկեղծություն տեսնո՞ւմ է արդյոք, Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ...ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.«Կարծում եմ, կոռուպցիայի այն բունը, որտեղից պետք է սկսենք, որպեսզի ունենանք հաջողություններ, հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտն է։ Այստեղ են բոլոր գաղտնիքները թաքնված, ժողովրդավարական հասարակության ...ՊԵՏՔ Է ՎԱՐԵԼ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ կարծիքով. «Հայաստանի պասիվության պայմաններում Արեւմուտքին, ինչ խոսք, ավելի հարմար է եւ ձեռնտու ընդառաջ գնալ ադրբեջանական ագրեսիվ քարոզչությանը՝ Հայաստանի վերաբերյալ կամ Հայաստանի ...100 ԱՆԳԱՄ ԱՍՎԱԾ ՍՈՒՏԸ ԳՐԵԹԵ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է
Ըստ պրոֆեսոր ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Քարոզչական պատերազմի մեջ մեզ ոչ թե զոռով են մտցրել, դժբախտաբար, մենք չենք էլ մտել։ Մեր քարոզչությունը ահավոր վիճակում է։ Հինգ օրը մեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ՀԱՐՈՒՍՏ ՓՈՐՁԸ
ՕԵԿ փոխնախագահ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ «քաղբանտարկյալների» ազատ արձակման նախապայմանը ընդունելի չի համարում։ «Երբ ընդդիմադիր քաղաքական ուժ էինք, մեր փորձը ցույց է տվել, որ պետք է պայքարել, խոսել անարդարությունների ...ՑԻՆԻԶՄԻՑ ՎԱՏԹԱՐ
Սեփ. լրտվ.Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ ԱՎԵՏ ԱԴՈՆՑԻՆ զայրացրել ու զարմացրել է 1620 բանաձեւին մամուլում տրված գնահատականներից մեկը։ «Մի հրապարակում հանդիպեցի, որն այս բանաձեւի ընդունումը համարել ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ
Ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար հարուցված գործերը ԵԽԽՎ-ն առաջարկել է դադարեցնել կամ հորդորել է իշխանություններին դրսեւորել բարի կամք ներման, համաներման եւ այլ կարգով։ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ...ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրեց Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի նախնական կալանքը մինչեւ սեպտեմբերի 8-ը: Նա ձերբակալվել է մարտի 8-ին ...ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
Տեր-Պետրոսյանի հանրահավաքներում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները ներկա են եղել որպես դիտորդներ: Ինչպես երեկ նշեց ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պենինգտոնը, հունիսի 20-ի հանրահավաքը ...ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
8Երեկ, ժամը 19-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում ընդհարում է տեղի ունեցել մի խումբ մարդկանց եւ «քաղաքական զբոսանքների» մասնակիցների միջեւ։
«ԵՐԵՎԱՆԻ ՕՐԵՐ»
ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ԼԱՎ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ԼԱՎ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՑԱՆԿԱՑՈՂԸ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՑԱՆԿԱՑՈՂԸ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ»
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՄԻՐԱՆԴԱՆ ԻՆՁ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

