
ԱՅԴ ԶԶՎԵԼԻ ԵՎՐՈՊԱՆ
Որն այդպես էլ չի կամենում ՀՀՇ-ի դուդուկի տակ պարել
Ինչպես հայտնի է, նախօրեին Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու դեպքում հնարավոր է իր թեկնածությունը «փոխարկի» մեկ ուրիշով։ «Փոխարկելի» համարվող թեկնածուների շարքում, բացի ՀՀՇ-ի Գեւորիկից, շրջանառվում է նաեւ Դավիթ Շահնազարյանի անունը։ Համենայն դեպս, ԼՏՊ-ի համար ՀՀ 4-րդ նախագահի արժանի թեկնածուներն առայժմ այս երկուսն են։
Ինչ խոսք, դեռ վաղ է գնահատել, թե նշված երկու լիդերներից որն է նախընտրելին։ ՀՀՇ-ի Գեւորիկն, օրինակ, իր ամենասիրած՝ «սադրիչներ» բառը երբեք սխալ չի արտասանում՝ միշտ արտաբերում է շեշտված, առանց տառ ավելացնելու կամ պակասեցնելու։ Մինչդեռ Դավիթ Շահնազարյանին առայժմ չի հաջողվում որոշ բառեր, բառակապակցություններ կամ անուններ ճիշտ արտասանել։
Օրինակ, լրագրողների հետ երեկվա հանդիպման ընթացքում Դավիթ Շահնազարյանը, խոսելով ԵԽԽՎ-ի ու Պրեսկոտի մասին, քանիցս կրկնեց նույն սխալը, արտասանելով այսպես՝ «Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական ժողով» կամ «Պրեսկորդ»։ Եւս մի քանի բառեր հնչեցին ոչ ճիշտ։
Բայց քանի դեռ ԼՏՊ-ի առաջարկած թեկնածուների միջեւ «փրայմերիզը» չի սկսվել, այս պահին ՀՀՇ-ի Գեւորիկը եւ Դավիթ Շահնազարյանը համարվում են հավասար վարկանիշ ունեցող թեկնածուներ։
Չնայած առայժմ ՀՀՇ-ի Գեւորգիկը տարբեր հարցերի շուրջ իր տեսակետներն ու գնահատականները ներկայացնելու հնարավորությունից զրկված է, սակայն եթե Դավիթ Շահնազարյանի փոխարեն երեկ նա հանդիպեր լրագրողների հետ, անկասկած ոչնչով չէր զիջի իր մրցակցին։
Մանավանդ որ նրանից առանձնապես միտք ու ջանք չէր պահանջվելու «հրատապ» խնդիրների վերաբերյալ կարծիք ու գնահատական հայտնելու հարցում։ Պետք է ընդամենը կրկներ շեֆի՝ ԼՏՊ-ի տեսակետներն ու առաջ քաշած մեղադրանքները, ինչպես երեկ արեց Դավիթ Շահնազարյանը։ Անշուշտ, շահնազարյանական «դոզայի» հավելմամբ։
Այն, որ ԵԽԽՎ վերջին՝ 1620 բանաձեւն իր բովանդակությամբ ամբողջովին մերժելի է հեղափոխականների համար, հատկապես այն պատճառով, որ դրա ընդունմամբ դարձյալ 6 ամսով հետաձգվեց մեր երկրի նկատմամբ սանկցիաների կիրառման հնարավորությունը, այս մասին բազմիցս են հայտարարել։
Սակայն, որքան հասկանում ենք, ԼՏՊ-ի գլխավորած շարժման կենտրոնը հուլիսի 4-ի միտինգին պատրաստվում է մոլորեցնել ակտիվիստներին, վստահեցնելով, թե Ստրասբուրգում Հայաստանի պատվիրակությանը հաջողվել է սանկցիաների կիրառման ժամկետը առաջ գցել՝ 2009-ի հունվարից տեղափոխելով 2008-ի սեպտեմբեր։ Այնպես որ հեղափոխական շարքերը, որոնք այս հարցում չափազանց անհամբեր են, կարող են հանգիստ շունչ քաշել։ Ճիշտ է, հեղափոխականները բանաձեւն իրենց համար որպես «նահանջ» են գնահատում, բայց կարողացել են այնտեղ մի լուսավոր կետ մտցնել։
«Ի՞նչ ասեմ, նրանք (իշխանությունները.-Կ.Ե.) կարող էին արձանագրել, որ լուրջ հաջողություններ ունեն այդ բանաձեւի ընդունմամբ, եթե չլիներ 9.2 կետը, որտեղ մեզ հաջողվեց այդ «մարտի 1»-ի հետաքննության հարցով ժամկետը տեղափոխել 2009 թվականի հունվարից այս տարվա սեպտեմբեր։ Դա մեզ հաջողվեց այնտեղ անել։ Եւ այդ երկու հարցերը շարունակում են դառնալ հրատապ։ Եւ սեպտեմբերին Ստրասբուրգում մոնիտորինգի հանձնաժողովի քննության առարկա կդառնան։ Ինչու չէ, հնարավոր է, որ նաեւ ընդգրկվեն սեպտեմբերյան ժողովի, վեհաժողովի սեպտեմբերյան օրակարգում»,- հայտարարեց հհշականը։
Բայց, միեւնույն է, Շահնազարյանին հանգիստ չի տալիս սանկցիաների կիրառումը հունվար տեղափոխելու փաստը. «Որտեղի՞ց ծագեց այդ հունվարը։ Ես կարծում եմ, սա իմ անձնական կարծիքն է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական ժողովը, վեհաժողովը, ինչու չէ, նաեւ Եվրոպայի խորհուրդը շարունակում է իր, այսպես կոչված, բալանս պահպանելը եւ պատրաստվում է Հայաստանի հարցը լսել Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո։ Դրանով է պայմանավորված հունվարը։ Իհարկե, դատապարտելի մոտեցում է»։
Այս մի դատապարտումով չպրծավ. «Եւ ընդհանրապես Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը իր այս բանաձեւով ցույց տվեց, որ եվրոպական արժեքները իրենց համար երկրորդական են, նրանք պատրաստ են աչք փակել տասնյակ եւ հարյուրավոր մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա... Եւ ինչպես ասել էի, այո, Եվրոպայի խորհրդում կգտնվեն ոչ փոքր քանակությամբ գործիչներ, որոնք հաճույքով թույլ կտան իրենց խաբել։ Նրանք գտնվեցին։ Եւ ես դատապարտում եմ այս գործելակերպը»։
Բայց, իհարկե, Շահնազարյանի համար ուրախալին այն է (համենայն դեպս, սփոփիչ փաստ է), որ գոնե «Հայաստանի դեմ ուղղված կետերը մտան Ադրբեջանի բանաձեւի մեջ»։
Չգիտենք, թե ԵԽԽՎ-ն ոնց կդիմանա իրեն հասցեագրված հաջորդ մեղադրանքին, ինչը եւս հնչեցրեց հհշականը, հայտարարելով, թե. «Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական ժողովը ամբողջովին կիսում է քաղբանտարկյալների բանտում մնալու, Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստի պատասխանատվությունը։ Ամբողջովին։ Հայաստանի հանցագործ իշխանությունների հետ կիսում է։ Գուցեեւ՝ ավելի շատ»,- կրկին դատապարտեց Շահնազարյանը, մխիթարելով բոլորիս, որ մեր հանցագործ իշխանություններից ավելի բեթարը կա՝ ԵԽ-ն եւ ԵԽԽՎ-ն։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
HAYK-SOCHI@MAIL.RU գրել է:
P-n SHahnazarian,isk duc chec tsankanum aprel azerbayjanum,dzez hamar aintegh demokratian aveli shat klini"yoldash"
Սարգիս գրել է:- HAYK-SOCHI@MAIL.RU
P-n SHahnazarian,isk duc chec tsankanum aprel azerbayjanum,dzez hamar aintegh demokratian aveli shat klini"yoldash"
Շատ ուժեղ էր:- HAYK-SOCHI@MAIL.RU
ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին 14Սերժ Սարգսյանն ընդգրկեց դահլիճը կարեկցալից, բայց միաժամանակ պահանջկոտ հայացքով։ Նախագահականում նստած էին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները եւ կառավարությունը՝ լրիվ կազմով։ -Քույրեր եւ եղբայրներ, -ասաց ...ԻՆՉՊԵՍ ԲԱՐՈՅԱՊԵՍ ՀԱՎԱՔԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՏԻՆԳԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«Փաստարկ» ակումբում երեկ ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ Ըստ Հ.Բիշարյանի, արմատական ընդդիմության որոշակի ...«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ» ԱՇԽԱՏՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔՈՎ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ«Գրանդ Քենդին» արտադրում է միայն իսկական շոկոլադ։ Այն արտադրվում է բացառապես բնական հումքից՝ հատիկավոր կակաոյի վերամշակումից ստացվող կակաո յուղից, կակաո լոսածից եւ կակաո փոշուց։ Հայաստանում, ինչպես նաեւ ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՐԵԼ ԴԵՊԻ «AIRBUS»
Հուլիսի 2-ին աշխատանքային այցով Երեւան ժամանեցին «AIRBUS» ընկերության փոխնախագահ Անդրեաս Կրամերը եւ Եվրոպայում ու ԱՊՀ-ում վաճառքի տարածաշրջանային տնօրեն Գրեգորիս Դասիոսը։ «AIRBUS»-ի ներկայացուցիչները ...ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԻՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների քննարկման նպատակով երեկ կազմակերպված համաժողովի ընդմիջմանը վարչապետ, հակակոռուպցիոն խորհրդի նախագահ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց լրագրողների հարցերին ...ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԲՈԼՈՐ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՇարունակում ենք ներկայացնել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ տեսակետները հայ դիվանագիտության չօգտագործված հնարավորությունների եւ թուրք-ադրբեջանական շրջափակման օղակը ճեղքելու «մեխանիզմների» ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 3ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի «Պայքար հակասեմիտիզմի եւ հատկապես ԶԼՄ-ներում եւ ակադեմիական շրջանակներում դրա դրսեւորումների դեմ» հուլիսի 1-ի բանաձեւը վերստին ուշադրություն է հրավիրում այս ասպարեզում ԵԱՀԿ ...ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԽոսելով կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն պայքարի մասին, վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ հատուկ առանձնացրեց երկու ոլորտ։ «Կարծում եմ, կոռուպցիայի այն բունը, որտեղից պետք է սկսենք, որպեսզի ...ԵՐԿՈՒ ԲԱՆԱՁԵՎԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԷԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւ պատվիրակության անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ...ԱՅԴ ԶԶՎԵԼԻ ԵՎՐՈՊԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2Որն այդպես էլ չի կամենում ՀՀՇ-ի դուդուկի տակ պարել Ինչպես հայտնի է, նախօրեին Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու դեպքում հնարավոր է իր թեկնածությունը «փոխարկի» ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԳՈՐԾՈՒՆ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ«Պետք չէ արհեստականորեն փորձ անել սեւացնելու այն դրականը, ինչը արվում է այսօր տեսանելի քայլերով եւ միտված է մեր ժողովրդի բարեկեցությանը։ Արդեն իսկ նկատվում է զգալի առաջընթաց Հայաստանը որպես լիարժեք իրավական ...ԹԱՔՆՎԱԾ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ
Ս.ՀՈՎՍԵՓՅԱՆՈրքան կարեւոր է այն նաեւ ՀԱԷԿ-ի համար Ինչպես գրեթե ամեն ինչ, մետաղները նույնպես ժամանակի ընթացքում քայքայվում են, հոգնում. կարող են առաջանալ մետաղների միկրոխզվածքներ ու խզվածքներ, ճաքեր բարձր ճնշումների, ...ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Եվրոպայի առաջնությունը, ինչպեսեւ սպասվում էր, սկզբունքային վայրիվերումներ է առաջացրել ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում։ Պատմության մեջ առաջին անգամ ազգային հավաքականների հեղինակության շքերթը ...ԼԵՄՊԱՐԴԸ ԳՆՈՒՄ Է ՄԱՈՒՐԻՆԻՈՒԻ ՄՈՏ
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը համաձայնվել է տեղափոխվել իտալական «Ինտեր»։ Տրանսֆերի հավանական արժեքն է 7 մլն ֆունտ (8,75 մլն եվրո)։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ինտերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինիուն ...ԵՎՍ ԵՐԿՈՒ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Հայաստանի եւս երկու ձյուդոյիստներ՝ 50 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը եւ 90 կգ ավելի քաշային Նորայր Գալոյանը նվաճել են համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե մեդալներ Իսրայելի Հայֆա քաղաքում ավարտված ձյուդոյի ...ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ ԱՎԱՐՏՎԵՑ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանում ավարտվեց բռնցքամարտի վաստակավոր մարզիչ, անվանի մասնագետ Վ.Աթանեսյանի առաջին հուշամրցաշարը, որին մասնակցեց շուրջ 100 մարզիկ: Ըստ քաշային կարգերի մրցաշարի հաղթող դարձան երեւանցիներ Սահակ Աբաջյանը ...«ԱՐԱՐԱՏԸ» ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է
Երեւանի «Արարատը», նախապատրաստվելով ՈՒԵՖԱ-ի գավաթի հուլիսի 15-16-ը տեղի ունենալիք շվեյցարական «Բելինզոնայի» հետ հանդիպմանը, սկսել է համալրել իր շարքերը: Փորձաշրջան անցնող երկու բրազիլացիների՝ Ջեֆերսոնի ...ԿԺԱՄԱՆԻ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ
Հուլիսի 14-ին նախատեսվում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պյուչի այցը Հայաստան: Այս մասին երեկ տեղեկացրեց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ այցի նպատակներից է նաեւ ԵԽԽՎ բանաձեւերի ...ԵԱՀԿ-Ի ԽՆԴԻՐԸ
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Ստուբը, երեկ Աստանայում ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 17-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի գլխավոր խնդիրներից ...ՊԱՏՎՈ ԱՍՊԵՏ
Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը երեկ արժանացել է Կանադայի «Պատվո ասպետ» շքանշանին: Կանադայի ազգային տոնի 141-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւների արժանացած 75 ականավոր կանադացիների ցանկում աշխարահահռչակ ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանի հուլիսի 2-ին հրամանագրերով ԳԵՎՈՐԳ ՄՀԵՐՅԱՆԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ (մինչ այդ նշանակումը Գեւորգ Մհերյանը զբաղեցնում էր ՀՀ նախագահի օգնականի ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԽՆԴԻՐԸ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարի Յովանովիչի նշանակման հարցով քվեարկությունը կանցկացվի հուլիսի վերջին: Ինչպես երեկ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանության ...ԼՂՀ ԱԳՆ-Ը ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
ԼՂՀ արտգործնախարարությունը կրկին մտահոգություն է հայտնել սահմանամերձ գոտում ադրբեջանական իշխանությունների գիտությամբ իրականցվող հրդեհների վերաբերյալ, որոնց հետեւանքով ոչնչանում է նշված տարածքների կենդանական ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ-ՆԵՐԻ
Սեփ. լրտվ.Երեկ պատասխանելով այն հարցին, թե կոռուպցիայի դեմ պայքարում մեր երկրի իշխանությունների հավաստիացումներում եւ գործնական քայլերում ինքն անկեղծություն տեսնո՞ւմ է արդյոք, Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ...ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.«Կարծում եմ, կոռուպցիայի այն բունը, որտեղից պետք է սկսենք, որպեսզի ունենանք հաջողություններ, հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտն է։ Այստեղ են բոլոր գաղտնիքները թաքնված, ժողովրդավարական հասարակության ...ՊԵՏՔ Է ՎԱՐԵԼ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ կարծիքով. «Հայաստանի պասիվության պայմաններում Արեւմուտքին, ինչ խոսք, ավելի հարմար է եւ ձեռնտու ընդառաջ գնալ ադրբեջանական ագրեսիվ քարոզչությանը՝ Հայաստանի վերաբերյալ կամ Հայաստանի ...100 ԱՆԳԱՄ ԱՍՎԱԾ ՍՈՒՏԸ ԳՐԵԹԵ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է
Ըստ պրոֆեսոր ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Քարոզչական պատերազմի մեջ մեզ ոչ թե զոռով են մտցրել, դժբախտաբար, մենք չենք էլ մտել։ Մեր քարոզչությունը ահավոր վիճակում է։ Հինգ օրը մեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ՀԱՐՈՒՍՏ ՓՈՐՁԸ
ՕԵԿ փոխնախագահ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ «քաղբանտարկյալների» ազատ արձակման նախապայմանը ընդունելի չի համարում։ «Երբ ընդդիմադիր քաղաքական ուժ էինք, մեր փորձը ցույց է տվել, որ պետք է պայքարել, խոսել անարդարությունների ...ՑԻՆԻԶՄԻՑ ՎԱՏԹԱՐ
Սեփ. լրտվ.Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ ԱՎԵՏ ԱԴՈՆՑԻՆ զայրացրել ու զարմացրել է 1620 բանաձեւին մամուլում տրված գնահատականներից մեկը։ «Մի հրապարակում հանդիպեցի, որն այս բանաձեւի ընդունումը համարել ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ
Ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար հարուցված գործերը ԵԽԽՎ-ն առաջարկել է դադարեցնել կամ հորդորել է իշխանություններին դրսեւորել բարի կամք ներման, համաներման եւ այլ կարգով։ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ...ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրեց Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի նախնական կալանքը մինչեւ սեպտեմբերի 8-ը: Նա ձերբակալվել է մարտի 8-ին ...ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
Տեր-Պետրոսյանի հանրահավաքներում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները ներկա են եղել որպես դիտորդներ: Ինչպես երեկ նշեց ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պենինգտոնը, հունիսի 20-ի հանրահավաքը ...ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
8Երեկ, ժամը 19-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում ընդհարում է տեղի ունեցել մի խումբ մարդկանց եւ «քաղաքական զբոսանքների» մասնակիցների միջեւ։
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ»
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԻՐԱՆԴԱՆ ԻՆՁ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

