
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ԲՈԼՈՐԻՑ
- Ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին թշնամիներից

«Միջազգային հանրությանը Հայաստանի իշխանության իրական դեմքը եւ էությունը» ցույց տալու նպատակով երեկ ՀԺԿ գրասենյակում մամուլի ասուլիս էր հրավիրել Լ.Տեր-Պետրոսյանը
ԲԱՅՑ ՆԱԽ ԱՍՈՒԼԻՍԻ «ԿԱՐԳԻ» ՈՒ «ՁԵՎԱՉԱՓԻ» ՄԱՍԻՆ
Երեկ, ասուլիսի նշանակված ժամից 5-10 րոպե առաջ, երբ հասանք ՀԺԿ գրասենյակ եւ փորձեցինք ներս մտնել, պարզվեց, որ մուտքն արգելափակված էր, այսպես կոչված, իշխանամետ լրատվամիջոցների, մասնավորապես թերթերի ներկայացուցիչների առջեւ։ Ներս մտնելու փորձեր անող լրագրողներին ներկայացված պատճառաբանությունը մեկն էր՝ «ասուլիսին մասնակցում են միայն նրանք, ովքեր հավատարմագրված են»։
Իսկ որ «Հայոց Աշխարհ»-ին, «Գոլոս Արմենիի»-ին, Արմենպրեսին եւ այլ թերթերին ու գործակալություններին «հավատարմագրման» մասին տեղյակ չեն պահել, մուտքն արգելափակող ԼՏՊ-ի խոսնակ Արման Մուսինյանն ու մի քանի թիկնեղ երիտասարդներ լսել անգամ չէին ուզում։
Դե, քանի որ Տեր-Պետրոսյանն ու իր գլխավորած շարժման կենտրոնը շատ են սիրում բողոքի ցույցեր անցկացնել, «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը ներս մտնելու եւ մամլո սրահում տեղավորվելու համար հաշված րոպեների ընթացքում միանգամից երկու բողոքի ցույց կազմակերպեց։ Արդյունքում հնարավորություն ստացանք լուսաբանել միջոցառումը։
ՓՈՍՏԱՏԱՐ ԻԳԻԹՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾ ԳՏՆՎԵՑ
Օրերս ԼՏՊ-ի ձեռքն է ընկել մի փաստաթուղթ, որը առնչվում է մարտի 1-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին։ Դա Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի կողմից պատրաստված «Քննչական հանձնարարություն» է՝ ուղղված Վայոց ձորի մարզի դատախազին, ինչը հասցեատիրոջն է ուղարկվել մարտի 5-ին։
Երեկ ԼՏՊ-ն փաստաթուղթն ամբողջությամբ ընթերցելուց հետո, «սենսացիոն բացահայտում» անողի հրճվանքով, ձեռքերը շփեց ու սկսեց «Քննչական հանձնարարության» բովանդակության շուրջ «մեկնաբանություններ» ու «շեշտադրումներ» անել, չմոռանալով նաեւ մեկ առ մեկ ընդգծել այն «թիրախները», որոնց դեմ է ուղղված հանձնարարականը։
«Մի կողմից՝ սա հրաշալի փաստաթուղթ է այն առումով, որ լիարժեք պատկերացում է տալիս մեր իշխանության էության մասին։ Մյուս կողմից՝ սա մի հրեշավոր փաստաթուղթ է, որով ապացուցվում է, որ մենք ապրում ենք մի բռնապետական պետության մեջ, որտեղ իշխանությունները ղեկավարվում են ոչ թե սահմանադրությամբ, ոչ թե օրենքներով, այլ ահա էսպիսի ներքին հրահանգներով»,- հայտարարեց նա։
Ցանկացած բանական մարդ կհասկանա, որ ոչ մի երկրում առանց նման հանձնարարականների որեւէ քրեական գործի նախաքննություն հնարավոր չէ իրականացնել։ «Մարտի 1»-ի գործի լիարժեք քննությունն իրականացնելու, հանցագործության հանգամանքները պարզելու, գործն ամբողջությամբ բացահայտելու նպատակով բնականաբար Հատուկ քննչական ծառայության պետը պետք է նման «Քննչական հանձնարարություն» պատրաստեր։ Եւ նման ծավալի գործի քննության համար հավանաբար այսպիսի տասնյակ հանձնարարականներ են տրվել։
Ընդ որում, ԼՏՊ-ն իր «շեշտադրումները» անելիս խնամքով թաքցրեց փաստը, որ Ա.Միրզոյանը գործել է օրենքի շրջանակում։ «Քննչական հանձնարարությունը» պատրաստել է ըստ օրենքի՝ ՀՀ քր.դատ.օր.-ի 191-րդ հոդվածի կարգի համաձայն։
Մինչդեռ ԼՏՊ-ն սպառնաց ձեռք բերած փաստաթուղթը տարածել «աշխարհով մեկ»՝ փոստատար Հովհաննես Իգիթյանի ձեռամբ հասցնել բոլոր միջազգային կազմակերպություններին։
Ի պատասխան հարցի, երդվեց, թե ՀՀՇ-ի իշխանության տարիներին երբեք նման գրավոր հանձնարարականներ չեն եղել։ Գուցե։ Քանի որ իր նախագահության յոթ տարիներին քաղաքական սպանությունները եւ դրանց «բացահայտման» ուղղությամբ իրականացվող քննությունները կատարվում էին միմիայն բանավոր հրահանգներով։
ԵՎՐՈՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ԴՐՍԵՎՈՐԱԾ «ՌԱՍԻԶՄԻ, ԳՈՌՈԶԱՄՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԲԱՐՏԱՎԱՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ
Թեեւ ասուլիսի «ձեւաչափը» ներկայացնելիս հայտարարվեց, թե այն տեւելու է 45 րոպե, եւ «թեմայից» դուրս հարցեր չի թույլատրվում տալ, սակայն ԼՏՊ-ն ինքը ծավալվեց ու հասավ եվրոպացի պաշտոնյաների թեմային։
Այն, որ ԵԽԽՎ 1609, իսկ այժմ 1620 բանաձեւերի ընդունմամբ նախ երեք ամիս, ապա վեց ամիս որոշվեց սանկցիաների կիրառումը մեր երկրի նկատմամբ հետաձգել, այս ողբերգական հանգամանքը հանգիստ չի տալիս ԼՏՊ-ին։ Եւ խորապես հիասթափված եվրոպացի չինովնիկներից, երեկ հայտարարեց, թե համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլոմբիեն ստանձնել են «մեր իշխանությունների փաստաբանի դերը»։
«Ինչ է ստացվում։ Մի խեղկատակություն։ Գալիս են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հարցերը քննարկում են իբրեւ թե եվրոպական ամենաբարձր ատյաններում, հեղինակավոր դիտորդների, չգիտեմ, բյուրոկրատների կողմից, բոլորը ձեւ են անում, որ շատ լուրջ գործ են կատարում։
Գալիս են Հայաստան, հանդիպում են իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ, իշխանությունից ստանում են հավաստիացումներ, որ ամեն ինչ լավ կլինի... Նրանք էլ գնում են, այդ ամենը արձանագրում՝ չզգալով, չնկատելով, որ Հայաստանը բոլորովին այլ պետություն է, քան իրենք պատկերացնում են»,- եվրոպացիների դրսեւորած կեցվածքից դառնացած ու վշտացած հայտարարեց նա։ Ենթադրություն հայտնելով, թե «գործարքներ» են կնքվում մեր իշխանությունների եւ եվրոչինովնիկների միջեւ։
Շարունակելով թեման, նաեւ զարմացավ, թե ինչո՞ւ են եվրոպացիները վերջին 1620 բանաձեւում այդքան ողջունում իշխանությունների քայլերը։
Վերջին բանաձեւում տեղ գտած մեկ այլ դրույթ էլ է զայրացրել ԼՏՊ-ին։ Խոսքը մարտի 1-ի դեպքերը հետաքննելու նպատակով ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ նշված հատվածի մասին է։ ԵԽԽՎ բանաձեւում «ասվում է, այո, չենք հավատում այս հանձնաժողովին, այո, դա չի կարող անկախ հետաքննություն իրականացնել... Բայց ընդդիմությանը կոչ է անում մասնակցել դրա աշխատանքներին»։ Մինչդեռ, ըստ ԼՏՊ-ի, պետք է պահանջեին լուծարել հանձնաժողովը։
Քանի որ հայտարարեց, թե նախորդ՝ 1609 բանաձեւի բովանդակությունն իրենց համար ընդունելի է, «Հայոց Աշխարհ»-ը հետաքրքրվեց, թե չի՞ ճանաչում արդյոք ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումն ու ՍԴ-ի վճիռը, ինչի մասին հորդոր կա նույն այդ բանաձեւում։ ԼՏՊ-ն հաստատակամ է՝ ո՛չ, չի ճանաչում եւ վերջ։
ՓԱՐԻԶԻՑ ՓՈՂ ՉԻ ԲԵՐԵԼ
Ինչպես հայտնի է, վերջերս ԼՏՊ-ն Փարիզ էր մեկնել։ Երեկ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե կարողացա՞վ լուծել «ֆինանսավորման խնդիրը»։ Ի պատասխան՝ հեղափոխության առաջնորդը նշեց, թե փող բերելու նպատակով չէր մեկնել Փարիզ։ Այցի նպատակը չբացահայտելով, այնուհանդերձ նշեց. «Ես գնացել եմ, ունեցել եմ որոշ հանդիպումներ եւ վերադարձել եմ»։
Մարտի 1-ի դեպքերից 4 ամիս է անցել, եւ երեկ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե անցած ամիսներին այցելե՞լ է մարտի 1-ի զոհերի ընտանիքներին։ Պարզվեց ոչ, նրանց ազգային հերոսի կոչում, նաեւ ընտանիքներին դրամական փոխհատուցում տալու մասին հայտարարություն անելով է բավարարվել։
«Կարծում եմ, այն աշխատանքը, որ ես կատարում եմ հրապարակայնորեն, դա շատ ավելի մեծ աջակցություն է զոհերին էլ, զոհերի ընտանիքներին էլ։ Իմ հրապարակային գործունեությամբ ես կատարել եմ առավելագույնը»,- ի պատասխան հարցի, հայտարարեց փարիսեցին։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ նշվում էր դատախազության 90-ամյակը եւ համակարգի մասնագիտական տոնը՝ դատախազության աշխատողի օրը
Գնահատելով վերջին բարեփոխումները, գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ասաց, որ «Դատախազության մասին» ...ԳՅՈՒՂՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԿՓԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Փորձնական ծրագիր Շիրակում եւ Գեղարքունիքում
Գյուղատնտեսության վարկերը մատչելի դարձնելու նպատակով դրանց տոկոսադրույքների մի մասի փոխհատուցումը կառավարությունը կվերցնի իր վրա։
Փորձնական ծրագրի շրջանակներում ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ԱՎԵԼՈՐԴ Է
Սեփ.լրտվ.
«Հասարակություն-իշխանություն անջրպետը վերացնելու հիմնական առաքելությունը եւս վերապահում եմ պատգամավորներին, խորհրդարանին։ Այն, որ այսօր կա որոշակի խզում հասարակության եւ իշխանության միջեւ, բնորոշում է ...ՄԻՐԱՆԴԱՆ ԻՆՁ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
5
Միացյալ Նահանգներում հաջող նորամուտից հետո մարզիկի անիմանալի ուղիները ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ բերեցին Հայաստան, որտեղ նա հարազատների միջավայրում նշեց պոռոտախոս կոլումբիացի Էդիսոն Միրանդայի նկատմամբ սկզբունքային ...ՄԵՐՈՆՔ ԻՄԱՑԱՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
2008թ. եվրագավաթների մրցումներում որոշվել են Հայաստանի ֆուտբոլի թիմերի մրցակիցները: Չեմպիոնների լիգայի մրցաշարի ընտրական փուլի առաջին մրցամարտում Երեւանի «Փյունիկը» հուլիսի 15-16-ին եւ 22-23-ին խաղալու ...ՖՈՒՏԲՈԼԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բոլոր նրանց, ովքեր վերջին օրերին փորձում էին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության արդյունքները գնահատել ու ամփոփել զուտ ֆուտբոլային-մարզական չափանիշներով, դառն հուսախաբություն էր սպասում, քանզի փորձառու գիտակների ...ԵՎՍ ՄԵԿ ՁԱԽՈՂՎԱԾ ՓՈՐՁ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
«Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը իրականությունը խեղաթյուրելու, հանրությանը մոլորության մեջ գցելու եւ հատուկ քննչական ծառայությանը քաղաքական շահարկումների մեջ ներքաշելու եւս մեկ ձախողված փորձ է»,- ...ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
Կա՞ արդյոք սահման կատարելությանը, պարոնայք։ Առավել քան համոզված ենք, որ չկա նման սահման։ Համենայն դեպս՝ հայոց աշխարհում։
Բերենք ակներեւ օրինակ, որի դեմ անհնար է առարկել։ Նկատե՞լ եք, որ յուրաքանչյուր ...Ո՞Ր ՀԱՐՑԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ի՞նչ կարող է հակադրել Հայաստանը Եվրախորհրդի ամառային նստաշրջանում ադրբեջանցիների կողմից հաջողությամբ օգտագործվող նախահարձակ մարտավարությանը։ Մեր հարցերին պատասխանում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ ...ԵՐԱՄՆԵՐՆ ՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության բաժին
Քաղկենդանաբանություն
«Հայոց Աշխարհ»-ն իր «Քաղկենդանաբանություն» խորագրում շարունակում է ուսումնասիրել մեզանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները կենսաբանական տեսանկյունից։ Ի՞նչն է ստիպում կենդանիներին ...ԿՈՒՆԵՆԱՆՔ ՈՐԱԿԱՊԵՍ ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
Բայց հինգ տարի հետո
«Հայելի» ակումբի երեկվա հյուրը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՀՀԿ մամուլի խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ էր
ԵԽԽՎ-ի 1620 նոր բանաձեւը, նրա գնահատմամբ, հավասարակշռված մոտեցման ...ԲՌՆՎԵՑԻՆ
ԱԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ 1ԱԱԾ ռազմական հակահետախուզության եւ պաշտպանության նախարարի վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 28-ին 4000 ԱՄՆ դոլար կաշառք ...ՃԱՄԲԱՐԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, որը եղել է Հանրապետական կուսակցության անդամ, անցել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության շարքերը: 2000-2003 թվականներին Արաատ Մկրտչյանը եղել է ...ԵՂԱՆԱԿ
Հուլիսի 2-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ին կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Հուլիսի 5-ին` առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-ին կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ ...ԱՌԱՆՑ ԳԱԶԻ
Գազամատակարարման ռեժիմների բարելավման նպատակով կառուցված գազաբաշխիչ ցանցերը գործող գազատարի հետ ներմիացնելու նպատակով հուլիսի 2-ի ժամը 11:00-ից մինչեւ հուլիսի 4-ի ժամը 21:00-ն կդադարեցվի Արաբկիր համայնքի ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ Է ԿՈՆՍԵՆՍՈՒՍՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկ գումարեց իր հինգերորդ նիստը
Երեկվա նիստը նշանավորվեց նրանով, որ օրակարգային քննարկումներին խորհրդակցական ...ՈՍԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ նշել հիմնախնդրի լուծման «ոսկի հնարավորության» գոյությունը: «Ես ոսկի հնարավորություն ...ԲՐԱՅԶԱՆ ԿՐԿԻՆ ՀԵՐՔԵԼ Է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հերթական անգամ հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, թե իբր ինքը հայտարարել է, որ «հայերի համար ավելի անվտանգ կլիներ, ...ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) եվրոպական տարածաշրջանային հաջորդ գագաթաժողովը երկու տարի անց կանցկացվի Հայաստանում: Նման որոշում է կայացվել օրերս Ավստրիայում անցկացված ՄԱԿ-ի ...ԵԹԵ ՉԵՆ ԱՂՄԿՈՒՄ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ ՄՏԱՀՈԳ ՉԵՆ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Հանձնախմբի հիմնական նպատակն է նախապատրաստել ապագա Հանրային խորհրդի բոլոր իրավական հիմքերը՝ կանոնակարգ, կազմավորման մեխանիզմներ, հետագայում նաեւ գործունեության հնարավորությունը։ Այս փուլում հիմնական շփումները, ...ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԻԶՆԵՍ
ԱՇՈՏ ՍԱՐԴԱՐՅԱՆ
Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության ներսում ներկուսակցական տարաձայնությունները սկսվեցին 2007 թվականի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Բանն այն է, որ ՀԱԱԿ-ի այն ժամանակվա ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ԲՈԼՈՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին թշնամիներից
«Միջազգային հանրությանը Հայաստանի իշխանության իրական դեմքը եւ էությունը» ցույց տալու նպատակով երեկ ՀԺԿ գրասենյակում մամուլի ասուլիս էր հրավիրել Լ.Տեր-Պետրոսյանը
...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երկխոսություն առանց նախապայմանների
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի «շուրջ» քննարկումների արդյունքում 1609-ին փոխարինելու եկած 1620 բանաձեւը, մեր հարցերին ի պատասխան, գնահատում է ԵԽԽՎ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ՀՀՇ-Ի ԳԵՎՈՐԻԿԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Պատրաստվո՞ւմ է արդյոք Լ.Տեր-Պետրոսյանը պայքարել Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության համար։
Ի պատասխան «Հայոց Աշխարհ»-ի հարցի, ԼՏՊ-ն երեկ նախ դժվարությամբ վերհիշեց ու հաշվեց, թե վերջին ...Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Այսօր շատերը ընդդիմություն ասելով հասկանում են Լ.Տեր-Պետրոսյանին։ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ բնավ այս կարծիքին չէ. «Հասարակության մի մասի համար տարածված կարծիք է՝ ընդդիմություն, ասել է թե՝ հայհոյող։ Ըստ ...ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆՔ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ
Սեփ.լրտվ.
«Անընդհատ շահարկելով «գրավյալ տարածքների» հարցը, Ադրբեջանը ճնշում է գործադրում թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային հանրության նկատմամբ՝ առաջ տանելով իր խնդիրները։ Իսկ մենք միջազգային ատյաններում Հայաստանի շրջափակման ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ
Տեր-Պետրոսյանն, ըստ էության, «պահանջում է» իրավական խնդիրները տեղափոխել քաղաքական հարթություն՝ «մի գիշերում, մի զանգով» ազատ արձակել «քաղբանտարկյալներին»։ Այդ մոտեցումը կարո՞ղ է ընդունելի լինել Եվրախորհրդի ...ԴԺԲԱԽՏ ՀԱՅԵՐԸ
97 երկրների շարքում, որտեղ ապրող մարդիկ իրենց դժբախտ են զգում, Հայաստանը զբաղեցնում է 96-րդ տեղը: Սոցիոլոգների մի խումբ եկել է այն եզրակացության, որ Դանիայում ապրող մարդիկ իրենց ամենաերջանիկն են զգում: ...Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՅԴ ԹԻՄԸ
«Յուրաքանչյուր թիմի քաղաքական նպատակը իշխանության գալն է, քանի որ միայն այդ կերպ կարող է իրականացնել իր ծրագրերը։ Այդ իմաստով ինձ համար մի քիչ անհեթեթ է թվում Տեր-Պետրոսյանի Գյումրիում հնչեցրած հայտարարությունը, ...ՈՐՊԵՍԶԻ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՆ ԻՐԵՆՑ ՄՏՔԵՐԸ
ՄԱԿ նախագահ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ դեմ է, որ լրագրողները ներկա լինեն մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստերին։
«Այս խնդրում շահագրգիռ կողմ կա եւ ես չեմ պատրաստվում ...ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍՈՎ
«Ամենակարեւոր ձեռքբերումն այն էր, որ համաձայնության եկանք հանձնաժողովի որոշումները կոնսենսուսով ընդունելու վերաբերյալ։ Այս կարգով էլ որոշեցինք, որ ամեն ուրբաթ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գրավոր ներկայացնի ...
ԱՇՆԱՆԸ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՌԵՖՈՐՄԻԶՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ՀԻՆ ՆՈՐ ՍՏՐԱՏԵԳԻԱՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆՉՊԵՍ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԴԱՐՁԱՎ ԾԱՂԿՈՒՆ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժինՆԱԽԱԳԱՀԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՆՈՐ ԿԱՅՔԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ»
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԻՐԱՆԴԱՆ ԻՆՁ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԶԱՐՄԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

