
ԵՐԱՄՆԵՐՆ ՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Քաղկենդանաբանություն

«Հայոց Աշխարհ»-ն իր «Քաղկենդանաբանություն» խորագրում շարունակում է ուսումնասիրել մեզանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները կենսաբանական տեսանկյունից։ Ի՞նչն է ստիպում կենդանիներին միավորվել երամներում, իսկ մարդկանց՝ կուսակցություններում։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե կենդանիների միավորումը մեծ խմբերում ավելի շատ վնաս է բերում նրանց, քան օգուտ։ Մեծաքանակ կենդանիների խումբը ավելի դժվարությամբ են սնունդ հայթայթում, նրանք թաքնվելու հնարավորություն չունեն (ինչը բնական ընտրությունն անչափ բարձր է գնահատում) եւ այլն։
Թվում է՝ օվկիանոսում միայնակ լողացող ծովատառեխը կամ աշնանը ինքնուրույն չվող մեկ սերինոսը գոյատեւման առավել մեծ հնարավորություններ կունենային։ Իսկապես, այդ կենդանիների հոծ խմբերն ասես իրենք են դրդում, որ տարբեր որսորդներ հարձակվեն իրենց վրա։
Գրեթե համանման է պատկերը նաեւ կուսակցությունների դեպքում, մասնավորապես՝ արմատական-ընդդիմադիր։
Չլինելով այդօրինակ կուսակցության անդամ, նույնիսկ ամենամոլի ընդդիմադիրը կարող է հեշտ ու հանգիստ մնալ ստվերում, չենթարկել իրեն ինչ-ինչ հալածանքների վտանգի։ Եւ հակառակը՝ անդամագրվելով նման կուսակցությանը, միանալով ուրիշներին, նա միանգամից հայտնվում է «որսորդների» ուշադրության կենտրոնում։
Սակայն այլ տեսանկյունից կյանքը մեծ երամներում կամ նախիրներում ունի առավելություններ, որոնք ոչ միայն հավասարակշռում են վնասակար հետեւանքները, այլեւ նույնիսկ գերակշռում դրանք։ Եթե խմբերով ապրող կենդանիները թեկուզ չնչին չափով զինված են, ինչպես, ասենք, արջնագռավները, մանր որոճողները կամ կապիկները, ապա հեշտ է հասկանալ, որ նրանց ուժը միասնության մեջ է։
Բնավ պարտադիր չէ, որ գիշատչի հարձակումը հետ մղելը կամ նրա բռնած խմբի անդամին պաշտպանելը անպայման հաջողությամբ պսակվի։ Եթե արջնագռավների երամի պաշտպանական գործողությունները չեն փրկում բազեի ճանկն ընկած իրենց ընկերոջը, ապա գոնե ստիպում են գիշատչին շատ ավելի դժկամորեն հարձակվել արջնագռավների վրա, քան, ասենք, կաչաղակների. այդքանն էլ արդեն միանգամայն բավական է։
Նույնը վերաբերում է նաեւ կատաղի ճիչերին, որոնցով ուղեկցում են վագրին կամ ընձառյուծին բազմաթիվ կապիկներ, անվտանգ բարձրության վրա ծառից ծառ ցատկելով նրա հետեւից եւ ձգտելով ազդել գիշատչի նյարդերի վրա։ Ճիշտ նույնպիսի սկզբունքներից՝ միանգամայն հասկանալի աստիճանական անցումների ճանապարհով, զարգացել են ծանր սպառազինված գոմշացլերի, արու շնակապիկների եւ այդօրինակ այլ խաղաղ հերոսների մարտական ջոկատները, որոնց պաշտպանական զորության առջեւ նահանջում են ամենասարսափելի գիշատիչները։
Կուսակցությունների անդամները համատեղ ջանքերով անհամեմատ ավելի հեշտ են պաշտպանվում «գիշատիչներից»։ Կուսակիցներն անմիջապես կատաղի ճիչեր կարձակեն, աղմուկ կբարձրացնեն թերթերում, ինչը չի կարող չազդել հակառակ կողմի նյարդերի վրա եւ չավելացնել ազատագրման հնարավորությունները։
Եթե նույնիսկ գերի ընկած ընկերոջը ազատել չի հաջողվում, միեւնույն է, այս ամենը ստիպում է իշխանությանը շատ ավելի դժկամորեն հարձակվել կուսակցականի վրա, քան անկուսակցականի։ Համաձայնեք՝ դա էլ քիչ չէ։
Բայց ի՞նչ առավելություններ է տալիս կենդանիների խմբի կուռ համախմբվածությունը բացարձակ անզեն տեսակներին, ինչպիսիք են, օրինակ, ծովատառեխը եւ վտառներով լողացող այլ ձկնատեսակները, ահռելի երամներով չվող մանր թռչուններն ու բազմաթիվ այլ կենդանիներ։
Բանն այն է, որ գիշատիչներից շատ-շատերը անկարող են կենտրոնանալ մեկ նշանակետի, եթե նրանց տեսադաշտում միաժամանակ հայտնվում են բազմաթիվ ուրիշ՝ համարժեք թիրախներ։ Փորձեք թռչուններով լի վանդակից հանել դրանցից մեկին։ Եթե անգամ ձեզ բնավ պետք չէ բռնել որեւէ կոնկրետ թռչունի, այլ պարզապես ուզում եք ազատել վանդակը, ապա զարմանքով կհայտնաբերեք, որ անհրաժեշտ է խստիվ կենտրոնանալ որոշակի թռչնի վրա՝ բռնելու գոնե մեկին։
Բացի այդ՝ կհասկանաք, որ անասելի դժվար է թույլ չտալ ինքներդ ձեզ, որ շեղվեք այլ, ավելի մատչելի թվացող օբյեկտների։ Մյուս թռչնակին, որը կարծես թե ինքն էր խցկվում ձեր ձեռքը, չի հաջողվի բռնել գրեթե երբեք։ Քանզի դուք չեք հետեւել նրա շարժումներին նախորդ վայրկյաններին, ուստիեւ չեք կարող կանխագուշակել, թե ինչպես կշարժվի հաջորդ պահին։
Ըստ երեւույթին, ճիշտ նույն կերպ են վարվում բազմաթիվ գիշատիչներ, երբ նրանց առջեւ վխտում են նշանակետերը։ Գիշատիչ ձուկն անկարող է անտեսել մեկ նպատակը՝ մյուսի կողմը կենտրոնանալու համար։
Նույնը կարելի է ասել նաեւ կուսակցականների մասին։ Հակառակ կողմը հաճախ շփոթվում է՝ չիմանալով, թե ինչպես կենտրոնանա մեկ նպատակի վրա, կուսակցական ակտիվիստներից որ մեկին մեկուսացնել, եթե կան բազմաթիվ այլ, համարժեք նշանակետեր։
- «Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության բաժին
ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ նշվում էր դատախազության 90-ամյակը եւ համակարգի մասնագիտական տոնը՝ դատախազության աշխատողի օրը
Գնահատելով վերջին բարեփոխումները, գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ասաց, որ «Դատախազության մասին» ...ԳՅՈՒՂՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԿՓԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Փորձնական ծրագիր Շիրակում եւ Գեղարքունիքում
Գյուղատնտեսության վարկերը մատչելի դարձնելու նպատակով դրանց տոկոսադրույքների մի մասի փոխհատուցումը կառավարությունը կվերցնի իր վրա։
Փորձնական ծրագրի շրջանակներում ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ԱՎԵԼՈՐԴ Է
Սեփ.լրտվ.
«Հասարակություն-իշխանություն անջրպետը վերացնելու հիմնական առաքելությունը եւս վերապահում եմ պատգամավորներին, խորհրդարանին։ Այն, որ այսօր կա որոշակի խզում հասարակության եւ իշխանության միջեւ, բնորոշում է ...ՄԻՐԱՆԴԱՆ ԻՆՁ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
5
Միացյալ Նահանգներում հաջող նորամուտից հետո մարզիկի անիմանալի ուղիները ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ բերեցին Հայաստան, որտեղ նա հարազատների միջավայրում նշեց պոռոտախոս կոլումբիացի Էդիսոն Միրանդայի նկատմամբ սկզբունքային ...ՄԵՐՈՆՔ ԻՄԱՑԱՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
2008թ. եվրագավաթների մրցումներում որոշվել են Հայաստանի ֆուտբոլի թիմերի մրցակիցները: Չեմպիոնների լիգայի մրցաշարի ընտրական փուլի առաջին մրցամարտում Երեւանի «Փյունիկը» հուլիսի 15-16-ին եւ 22-23-ին խաղալու ...ՖՈՒՏԲՈԼԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բոլոր նրանց, ովքեր վերջին օրերին փորձում էին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության արդյունքները գնահատել ու ամփոփել զուտ ֆուտբոլային-մարզական չափանիշներով, դառն հուսախաբություն էր սպասում, քանզի փորձառու գիտակների ...ԵՎՍ ՄԵԿ ՁԱԽՈՂՎԱԾ ՓՈՐՁ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
«Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը իրականությունը խեղաթյուրելու, հանրությանը մոլորության մեջ գցելու եւ հատուկ քննչական ծառայությանը քաղաքական շահարկումների մեջ ներքաշելու եւս մեկ ձախողված փորձ է»,- ...ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
Կա՞ արդյոք սահման կատարելությանը, պարոնայք։ Առավել քան համոզված ենք, որ չկա նման սահման։ Համենայն դեպս՝ հայոց աշխարհում։
Բերենք ակներեւ օրինակ, որի դեմ անհնար է առարկել։ Նկատե՞լ եք, որ յուրաքանչյուր ...Ո՞Ր ՀԱՐՑԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ի՞նչ կարող է հակադրել Հայաստանը Եվրախորհրդի ամառային նստաշրջանում ադրբեջանցիների կողմից հաջողությամբ օգտագործվող նախահարձակ մարտավարությանը։ Մեր հարցերին պատասխանում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ ...ԵՐԱՄՆԵՐՆ ՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության բաժին
Քաղկենդանաբանություն
«Հայոց Աշխարհ»-ն իր «Քաղկենդանաբանություն» խորագրում շարունակում է ուսումնասիրել մեզանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները կենսաբանական տեսանկյունից։ Ի՞նչն է ստիպում կենդանիներին ...ԿՈՒՆԵՆԱՆՔ ՈՐԱԿԱՊԵՍ ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
Բայց հինգ տարի հետո
«Հայելի» ակումբի երեկվա հյուրը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՀՀԿ մամուլի խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ էր
ԵԽԽՎ-ի 1620 նոր բանաձեւը, նրա գնահատմամբ, հավասարակշռված մոտեցման ...ԲՌՆՎԵՑԻՆ
ԱԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ 1ԱԱԾ ռազմական հակահետախուզության եւ պաշտպանության նախարարի վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 28-ին 4000 ԱՄՆ դոլար կաշառք ...ՃԱՄԲԱՐԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, որը եղել է Հանրապետական կուսակցության անդամ, անցել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության շարքերը: 2000-2003 թվականներին Արաատ Մկրտչյանը եղել է ...ԵՂԱՆԱԿ
Հուլիսի 2-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ին կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Հուլիսի 5-ին` առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-ին կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ ...ԱՌԱՆՑ ԳԱԶԻ
Գազամատակարարման ռեժիմների բարելավման նպատակով կառուցված գազաբաշխիչ ցանցերը գործող գազատարի հետ ներմիացնելու նպատակով հուլիսի 2-ի ժամը 11:00-ից մինչեւ հուլիսի 4-ի ժամը 21:00-ն կդադարեցվի Արաբկիր համայնքի ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ Է ԿՈՆՍԵՆՍՈՒՍՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկ գումարեց իր հինգերորդ նիստը
Երեկվա նիստը նշանավորվեց նրանով, որ օրակարգային քննարկումներին խորհրդակցական ...ՈՍԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ նշել հիմնախնդրի լուծման «ոսկի հնարավորության» գոյությունը: «Ես ոսկի հնարավորություն ...ԲՐԱՅԶԱՆ ԿՐԿԻՆ ՀԵՐՔԵԼ Է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հերթական անգամ հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, թե իբր ինքը հայտարարել է, որ «հայերի համար ավելի անվտանգ կլիներ, ...ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) եվրոպական տարածաշրջանային հաջորդ գագաթաժողովը երկու տարի անց կանցկացվի Հայաստանում: Նման որոշում է կայացվել օրերս Ավստրիայում անցկացված ՄԱԿ-ի ...ԵԹԵ ՉԵՆ ԱՂՄԿՈՒՄ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ ՄՏԱՀՈԳ ՉԵՆ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Հանձնախմբի հիմնական նպատակն է նախապատրաստել ապագա Հանրային խորհրդի բոլոր իրավական հիմքերը՝ կանոնակարգ, կազմավորման մեխանիզմներ, հետագայում նաեւ գործունեության հնարավորությունը։ Այս փուլում հիմնական շփումները, ...ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԻԶՆԵՍ
ԱՇՈՏ ՍԱՐԴԱՐՅԱՆ
Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության ներսում ներկուսակցական տարաձայնությունները սկսվեցին 2007 թվականի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Բանն այն է, որ ՀԱԱԿ-ի այն ժամանակվա ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ԲՈԼՈՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին թշնամիներից
«Միջազգային հանրությանը Հայաստանի իշխանության իրական դեմքը եւ էությունը» ցույց տալու նպատակով երեկ ՀԺԿ գրասենյակում մամուլի ասուլիս էր հրավիրել Լ.Տեր-Պետրոսյանը
...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երկխոսություն առանց նախապայմանների
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի «շուրջ» քննարկումների արդյունքում 1609-ին փոխարինելու եկած 1620 բանաձեւը, մեր հարցերին ի պատասխան, գնահատում է ԵԽԽՎ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ՀՀՇ-Ի ԳԵՎՈՐԻԿԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Պատրաստվո՞ւմ է արդյոք Լ.Տեր-Պետրոսյանը պայքարել Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության համար։
Ի պատասխան «Հայոց Աշխարհ»-ի հարցի, ԼՏՊ-ն երեկ նախ դժվարությամբ վերհիշեց ու հաշվեց, թե վերջին ...Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Այսօր շատերը ընդդիմություն ասելով հասկանում են Լ.Տեր-Պետրոսյանին։ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ բնավ այս կարծիքին չէ. «Հասարակության մի մասի համար տարածված կարծիք է՝ ընդդիմություն, ասել է թե՝ հայհոյող։ Ըստ ...ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆՔ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ
Սեփ.լրտվ.
«Անընդհատ շահարկելով «գրավյալ տարածքների» հարցը, Ադրբեջանը ճնշում է գործադրում թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային հանրության նկատմամբ՝ առաջ տանելով իր խնդիրները։ Իսկ մենք միջազգային ատյաններում Հայաստանի շրջափակման ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ
Տեր-Պետրոսյանն, ըստ էության, «պահանջում է» իրավական խնդիրները տեղափոխել քաղաքական հարթություն՝ «մի գիշերում, մի զանգով» ազատ արձակել «քաղբանտարկյալներին»։ Այդ մոտեցումը կարո՞ղ է ընդունելի լինել Եվրախորհրդի ...ԴԺԲԱԽՏ ՀԱՅԵՐԸ
97 երկրների շարքում, որտեղ ապրող մարդիկ իրենց դժբախտ են զգում, Հայաստանը զբաղեցնում է 96-րդ տեղը: Սոցիոլոգների մի խումբ եկել է այն եզրակացության, որ Դանիայում ապրող մարդիկ իրենց ամենաերջանիկն են զգում: ...Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՅԴ ԹԻՄԸ
«Յուրաքանչյուր թիմի քաղաքական նպատակը իշխանության գալն է, քանի որ միայն այդ կերպ կարող է իրականացնել իր ծրագրերը։ Այդ իմաստով ինձ համար մի քիչ անհեթեթ է թվում Տեր-Պետրոսյանի Գյումրիում հնչեցրած հայտարարությունը, ...ՈՐՊԵՍԶԻ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՆ ԻՐԵՆՑ ՄՏՔԵՐԸ
ՄԱԿ նախագահ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ դեմ է, որ լրագրողները ներկա լինեն մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստերին։
«Այս խնդրում շահագրգիռ կողմ կա եւ ես չեմ պատրաստվում ...ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍՈՎ
«Ամենակարեւոր ձեռքբերումն այն էր, որ համաձայնության եկանք հանձնաժողովի որոշումները կոնսենսուսով ընդունելու վերաբերյալ։ Այս կարգով էլ որոշեցինք, որ ամեն ուրբաթ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գրավոր ներկայացնի ...
ԻՆՉՊԵՍ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԴԱՐՁԱՎ ԾԱՂԿՈՒՆ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ»
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԻՐԱՆԴԱՆ ԻՆՁ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԶԱՐՄԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

