
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
- Կա՞ արդյոք սահման կատարելությանը, պարոնայք։ Առավել քան համոզված ենք, որ չկա նման սահման։ Համենայն դեպս՝ հայոց աշխարհում։

Բերենք ակներեւ օրինակ, որի դեմ անհնար է առարկել։ Նկատե՞լ եք, որ յուրաքանչյուր նոր առաջին քարտուղար, նախագահ, քաղաքապետ, նույնիսկ կենդանաբանական այգու տնօրեն մեզանում նախորդից ավելի լավն է լինում։ Մի՛շտ։ Բացառիկ հայրենի առանձնահատկություն։
Ճիշտ այդպես էլ Տեր-Պետրոսյանի յուրաքանչյուր միտինգ կամ ասուլիս միանշանակ ավելի լավն է նախորդ միջոցառումից։
Օրինակ, երեկվա ասուլիսի նշանակալից մասը Տեր-Պետրոսյանը նվիրեց Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանի հանձնարարականին Վայոց ձորի մարզի դատախազ Հ.Պալյանին։ Ազատագրական շարժման առաջնորդը գնահատեց իրավապահների միանգամայն բնական ու արդարացված օպերատիվ-հետախուզական միջոցառումները որպես իր ակտիվիստների նկատմամբ բարբարոսական հալածանք։
Նման հոգատարությունը ակտիվիստների նկատմամբ չի կարող անկեղծ հիացմունք չպատճառել։ Ինչպես նաեւ չառաջացնել մի շարք հետաքրքիր զուգահեռներ։
Քնքշանքը, որով կաթնասուն կենդանիների մայրերը վերաբերվում են սեփական ձագերին, առնետների պարագայում բնորոշ է ոչ միայն ծնողներին, այլեւ պապիկներին եւ այլ ազգականներին. նույնիսկ դժվար է ասել, թե ինչ աստիճանի արյունակցության։ Առնետների մեծ ընտանիքում բոլորն իրենց ձագերին դնում են նույն բնի մեջ եւ հոգ տանում ոչ միայն սեփական փոքրիկների մասին։
Նույնիսկ գայլերի ոհմակներում, որոնց անդամները սովորաբար անչափ ուշադիր են միմյանց նկատմամբ, աստիճանակարգում բարձր տեղ զբաղեցնող կենդանիներն ընդհանուր ավարն ուտում են առաջինը։ Իսկ առնետների խմբում աստիճանակարգ գոյություն չունի։ Խումբը միահամուռ հարձակվում է խոշոր ավարի վրա, եւ դրա առավել ուժեղ անդամները շատ ավելի մեծ ավանդ են ներդնում հաղթանակի գործում։ Բայց ուտելիս փոքրիկներն առաջին շարքում են, իսկ մեծերը՝ հոժարակամ բավարարվում են կռճոններով։
Ինչեւէ, կրկնում ենք. սեփական ակտիվիստների նկատմամբ այդօրինակ հոգատարությունը միանգամայն ողջունելի է ու հասկանալի։ Քանզի կադրերը, ինչպես նախկինում, վճռում են ամեն ինչ։ Այն էլ ինչպե՜ս են վճռում։
Անհասկանալի է մեկ այլ բան։ Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանին այդչափ զայրացրին իրավապահների աշխատանքի մեթոդները։ Օրինակ, դատարան դիմելը՝ տեղական շտաբների պետերի հեռախոսային խոսակցությունները վերծանելու թույլտվության համար։ Կամ հանձնարարությունը՝ «բնակության վայրերից վերցնելու Տեր-Պետրոսյանի Վայոց ձորի մարզի նախընտրական շտաբի պետերի, նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանքներ եւ բնութագրեր», պարզելու, թե ակտիվիստները ինչ գույք ունեն եւ այլն։
Հասկացեք, իրավապահները, ի դեմս լեւոնականների, պայքարում են հերետիկոսության դեմ, իսկ նման դեպքերում բոլոր միջոցներն էլ ընդունելի են։ Հիշենք պատմությունը։
Բացառապես վհուկների դեմ դատավարությունների համար ինկվիզիցիայի ժամանակներում սահմանվեցին իրավաբանական նոր մոտեցումներ եւ դատարաններ էին հրավիրվում վկաներ, որոնց ցանկացած այլ դատավարության մոտ անգամ չէին թողնի։ Ընդունվում էին նախկինում սուտ վկայության համար դատապարտված, քաղաքացիական իրավունքներից զրկված, եկեղեցուց վտարված անձանց, փոքրահասակ երեխաների ցուցմունքները։ Ուշադրության էին առնվում նույնիսկ, այսպես կոչված, «ուրվականային ցուցմունքները», այսինքն՝ ազնիվ քաղաքացիների վկայություններն առ այն, թե տեսել են կասկածյալի ոգին կամ ուրվականը, որը տանջել է իրենց կամ պարել վհուկների գիշերային խրախճանքի ժամանակ։
«Այն դատավորները, որոնք հետապնդում էին վհուկներին կամ դիվահարներին եւ որոնք այդքան շատ խարույկներ վառեցին,- հարցնում է հոգեբուժության նշանավոր պատմագետ, ֆրանսիացի Ռենե Սեմելենը,- արժանի՞ են արդյոք հաճախ ներկայացվող դաժանության մեջ մեղադրանքներին»։ Եւ ինքն էլ պատասխանում է. «Նրանք նույնպես իրենց ժամանակի մարդիկ էին, ուստիեւ ունեին սեփական նախապաշարմունքները, հավատալիքներն ու մտահանգումները։ Հոգու խորքում եւ սեփական խղճի առաջ նրանք վստահ էին, թե իրավացի են՝ պատժելով չարիքն օրենքին համապատասխան»։
Այնպես որ՝ չպետք է Տեր-Պետրոսյանը այդչափ նյարդայնանա։ Իրավապահները պարզապես հոգ են տանում ազգի հոգեկան առողջության մասին։ Դա, ի դեպ, ցանկացած քաղաքակիրթ պետության պարտականությունն է։
Հիշենք, թե ինչպես 1963 թվականի փետրվարի 5-ին Միացյալ Նահանգների նախագահ Քենեդին հայտարարեց. «Ես առաջարկում եմ հոգեկան առողջության ազգային ծրագիր, որը ենթադրում է հոգեկան հիվանդների բուժման նկատմամբ միանգամայն նոր վերաբերմունք եւ նոր մոտեցում։ Կառավարությունը ցանկացած մակարդակով՝ ֆեդերալ, նահանգների եւ տեղական, մասնավոր կազմակերպություններն ու առանձին քաղաքացիները, նրանք բոլորը պետք է ընդունեն իրենց պատասխանատվությունը տվյալ հարցում... Մենք պետք է ազգի հոգեկան առողջության նկատմամբ հոգատարությունը դարձնենք մեր գործունեության հիմնական ուղղություններից մեկը»։
Հենց դրանով էլ զբաղվում են այսօր իրավապահները։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ նշվում էր դատախազության 90-ամյակը եւ համակարգի մասնագիտական տոնը՝ դատախազության աշխատողի օրը
Գնահատելով վերջին բարեփոխումները, գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ասաց, որ «Դատախազության մասին» ...ԳՅՈՒՂՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԿՓԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Փորձնական ծրագիր Շիրակում եւ Գեղարքունիքում
Գյուղատնտեսության վարկերը մատչելի դարձնելու նպատակով դրանց տոկոսադրույքների մի մասի փոխհատուցումը կառավարությունը կվերցնի իր վրա։
Փորձնական ծրագրի շրջանակներում ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ԱՎԵԼՈՐԴ Է
Սեփ.լրտվ.
«Հասարակություն-իշխանություն անջրպետը վերացնելու հիմնական առաքելությունը եւս վերապահում եմ պատգամավորներին, խորհրդարանին։ Այն, որ այսօր կա որոշակի խզում հասարակության եւ իշխանության միջեւ, բնորոշում է ...ՄԻՐԱՆԴԱՆ ԻՆՁ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
5
Միացյալ Նահանգներում հաջող նորամուտից հետո մարզիկի անիմանալի ուղիները ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ բերեցին Հայաստան, որտեղ նա հարազատների միջավայրում նշեց պոռոտախոս կոլումբիացի Էդիսոն Միրանդայի նկատմամբ սկզբունքային ...ՄԵՐՈՆՔ ԻՄԱՑԱՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
2008թ. եվրագավաթների մրցումներում որոշվել են Հայաստանի ֆուտբոլի թիմերի մրցակիցները: Չեմպիոնների լիգայի մրցաշարի ընտրական փուլի առաջին մրցամարտում Երեւանի «Փյունիկը» հուլիսի 15-16-ին եւ 22-23-ին խաղալու ...ՖՈՒՏԲՈԼԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բոլոր նրանց, ովքեր վերջին օրերին փորձում էին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության արդյունքները գնահատել ու ամփոփել զուտ ֆուտբոլային-մարզական չափանիշներով, դառն հուսախաբություն էր սպասում, քանզի փորձառու գիտակների ...ԵՎՍ ՄԵԿ ՁԱԽՈՂՎԱԾ ՓՈՐՁ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
«Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը իրականությունը խեղաթյուրելու, հանրությանը մոլորության մեջ գցելու եւ հատուկ քննչական ծառայությանը քաղաքական շահարկումների մեջ ներքաշելու եւս մեկ ձախողված փորձ է»,- ...ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
Կա՞ արդյոք սահման կատարելությանը, պարոնայք։ Առավել քան համոզված ենք, որ չկա նման սահման։ Համենայն դեպս՝ հայոց աշխարհում։
Բերենք ակներեւ օրինակ, որի դեմ անհնար է առարկել։ Նկատե՞լ եք, որ յուրաքանչյուր ...Ո՞Ր ՀԱՐՑԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ի՞նչ կարող է հակադրել Հայաստանը Եվրախորհրդի ամառային նստաշրջանում ադրբեջանցիների կողմից հաջողությամբ օգտագործվող նախահարձակ մարտավարությանը։ Մեր հարցերին պատասխանում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ ...ԵՐԱՄՆԵՐՆ ՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության բաժին
Քաղկենդանաբանություն
«Հայոց Աշխարհ»-ն իր «Քաղկենդանաբանություն» խորագրում շարունակում է ուսումնասիրել մեզանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները կենսաբանական տեսանկյունից։ Ի՞նչն է ստիպում կենդանիներին ...ԿՈՒՆԵՆԱՆՔ ՈՐԱԿԱՊԵՍ ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
Բայց հինգ տարի հետո
«Հայելի» ակումբի երեկվա հյուրը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՀՀԿ մամուլի խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ էր
ԵԽԽՎ-ի 1620 նոր բանաձեւը, նրա գնահատմամբ, հավասարակշռված մոտեցման ...ԲՌՆՎԵՑԻՆ
ԱԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ 1ԱԱԾ ռազմական հակահետախուզության եւ պաշտպանության նախարարի վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 28-ին 4000 ԱՄՆ դոլար կաշառք ...ՃԱՄԲԱՐԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, որը եղել է Հանրապետական կուսակցության անդամ, անցել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության շարքերը: 2000-2003 թվականներին Արաատ Մկրտչյանը եղել է ...ԵՂԱՆԱԿ
Հուլիսի 2-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ին կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Հուլիսի 5-ին` առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-ին կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ ...ԱՌԱՆՑ ԳԱԶԻ
Գազամատակարարման ռեժիմների բարելավման նպատակով կառուցված գազաբաշխիչ ցանցերը գործող գազատարի հետ ներմիացնելու նպատակով հուլիսի 2-ի ժամը 11:00-ից մինչեւ հուլիսի 4-ի ժամը 21:00-ն կդադարեցվի Արաբկիր համայնքի ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ Է ԿՈՆՍԵՆՍՈՒՍՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկ գումարեց իր հինգերորդ նիստը
Երեկվա նիստը նշանավորվեց նրանով, որ օրակարգային քննարկումներին խորհրդակցական ...ՈՍԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ նշել հիմնախնդրի լուծման «ոսկի հնարավորության» գոյությունը: «Ես ոսկի հնարավորություն ...ԲՐԱՅԶԱՆ ԿՐԿԻՆ ՀԵՐՔԵԼ Է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հերթական անգամ հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, թե իբր ինքը հայտարարել է, որ «հայերի համար ավելի անվտանգ կլիներ, ...ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) եվրոպական տարածաշրջանային հաջորդ գագաթաժողովը երկու տարի անց կանցկացվի Հայաստանում: Նման որոշում է կայացվել օրերս Ավստրիայում անցկացված ՄԱԿ-ի ...ԵԹԵ ՉԵՆ ԱՂՄԿՈՒՄ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ ՄՏԱՀՈԳ ՉԵՆ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Հանձնախմբի հիմնական նպատակն է նախապատրաստել ապագա Հանրային խորհրդի բոլոր իրավական հիմքերը՝ կանոնակարգ, կազմավորման մեխանիզմներ, հետագայում նաեւ գործունեության հնարավորությունը։ Այս փուլում հիմնական շփումները, ...ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԻԶՆԵՍ
ԱՇՈՏ ՍԱՐԴԱՐՅԱՆ
Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության ներսում ներկուսակցական տարաձայնությունները սկսվեցին 2007 թվականի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Բանն այն է, որ ՀԱԱԿ-ի այն ժամանակվա ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ԲՈԼՈՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին թշնամիներից
«Միջազգային հանրությանը Հայաստանի իշխանության իրական դեմքը եւ էությունը» ցույց տալու նպատակով երեկ ՀԺԿ գրասենյակում մամուլի ասուլիս էր հրավիրել Լ.Տեր-Պետրոսյանը
...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երկխոսություն առանց նախապայմանների
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի «շուրջ» քննարկումների արդյունքում 1609-ին փոխարինելու եկած 1620 բանաձեւը, մեր հարցերին ի պատասխան, գնահատում է ԵԽԽՎ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ՀՀՇ-Ի ԳԵՎՈՐԻԿԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Պատրաստվո՞ւմ է արդյոք Լ.Տեր-Պետրոսյանը պայքարել Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության համար։
Ի պատասխան «Հայոց Աշխարհ»-ի հարցի, ԼՏՊ-ն երեկ նախ դժվարությամբ վերհիշեց ու հաշվեց, թե վերջին ...Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Այսօր շատերը ընդդիմություն ասելով հասկանում են Լ.Տեր-Պետրոսյանին։ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ բնավ այս կարծիքին չէ. «Հասարակության մի մասի համար տարածված կարծիք է՝ ընդդիմություն, ասել է թե՝ հայհոյող։ Ըստ ...ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆՔ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ
Սեփ.լրտվ.
«Անընդհատ շահարկելով «գրավյալ տարածքների» հարցը, Ադրբեջանը ճնշում է գործադրում թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային հանրության նկատմամբ՝ առաջ տանելով իր խնդիրները։ Իսկ մենք միջազգային ատյաններում Հայաստանի շրջափակման ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ
Տեր-Պետրոսյանն, ըստ էության, «պահանջում է» իրավական խնդիրները տեղափոխել քաղաքական հարթություն՝ «մի գիշերում, մի զանգով» ազատ արձակել «քաղբանտարկյալներին»։ Այդ մոտեցումը կարո՞ղ է ընդունելի լինել Եվրախորհրդի ...ԴԺԲԱԽՏ ՀԱՅԵՐԸ
97 երկրների շարքում, որտեղ ապրող մարդիկ իրենց դժբախտ են զգում, Հայաստանը զբաղեցնում է 96-րդ տեղը: Սոցիոլոգների մի խումբ եկել է այն եզրակացության, որ Դանիայում ապրող մարդիկ իրենց ամենաերջանիկն են զգում: ...Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՅԴ ԹԻՄԸ
«Յուրաքանչյուր թիմի քաղաքական նպատակը իշխանության գալն է, քանի որ միայն այդ կերպ կարող է իրականացնել իր ծրագրերը։ Այդ իմաստով ինձ համար մի քիչ անհեթեթ է թվում Տեր-Պետրոսյանի Գյումրիում հնչեցրած հայտարարությունը, ...ՈՐՊԵՍԶԻ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՆ ԻՐԵՆՑ ՄՏՔԵՐԸ
ՄԱԿ նախագահ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ դեմ է, որ լրագրողները ներկա լինեն մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստերին։
«Այս խնդրում շահագրգիռ կողմ կա եւ ես չեմ պատրաստվում ...ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍՈՎ
«Ամենակարեւոր ձեռքբերումն այն էր, որ համաձայնության եկանք հանձնաժողովի որոշումները կոնսենսուսով ընդունելու վերաբերյալ։ Այս կարգով էլ որոշեցինք, որ ամեն ուրբաթ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գրավոր ներկայացնի ...
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԵՐԸ

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ»
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԴԺԲԱԽՏ ՀԱՅԵՐԸ
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

