
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՂԻ ՏԱԼ
- Եւ այսպես, Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակում նախորդ օրը այցելեցին Ստեփանակերտ եւ հանդիպեցին ԼՂՀ իշխանություններին։

Սա սոսկ «պտիչկայի» համար արված հերթական այցելությո՞ւն էր, թե՞ միջնորդները իսկապես հույս ունեն, որ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների նախօրեին հնարավոր է տեղից շարժել Ադրբեջանի կողմից համառորեն «շրջափակվող» Մադրիդյան գործընթացը։ Ստորեւ երկու կարծիք՝ Ղարաբաղից։
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՆՓՈՓՈԽ
Քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
-Համանախագահների այցը, կարծում եմ, ե՛ւ արարողակարգային, ե՛ւ քաղաքական բնույթ ուներ։ Արարողակարգային, որովհետեւ համանախագահները պարբերաբար ժամանում են տարածաշրջան եւ ամեն անգամ, բացի նրանից, որ հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, այցելում են Արցախ։ Դրանով իսկ, ըստ էության, եւս մեկ անգամ փաստում են, որ ԼՂՀ-ն իրոք հակամարտության կողմ է, չնայած ներկայումս չի մասնակցում բանակցային գործընթացին։ Այս առումով սա կարելի է համարել հերթական այց։
Մյուս կողմից՝ վերջին ժամանակներս տեղի ունեցան զարգացումներ, որ, անկասկած, կարեւորում են այդ այցը նաեւ քաղաքական տեսանկյունից։
Սկսենք նրանից, որ Կոսովոն հռչակեց իր անկախությունը, եւ աշխարհի շատ երկրներ ճանաչեցին այդ անկախությունը։ Ինչը, բնականաբար, նոր լիցք է հաղորդում հակամարտության կարգավորմանը։ Մարտի 4-ին, ինչպես գիտեք, ադրբեջանցիները կոպտորեն խախտեցին զինադադարի ռեժիմը՝ փորձելով առաջ տանել իրենց դիրքերը։
Այդ բացասական զարգացումների ներքո համանախագահները, իհարկե, պետք է եւս մեկ անգամ այցելեին եւ լսեին Արցախի իշխանությունների՝ նախագահի եւ կառավարության տեսակետները։ Չմոռանանք, որ տարածաշրջանի երկրներում տեղի է ունեցել իշխանափոխություն՝ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը ունեն նոր նախագահներ, աշնանը նախագահական ընտրություններ են սպասվում Ադրբեջանում, եւ այս առումով էլ համանախագահների հերթական այցը իր բնույթով նախորդներից փոքր-ինչ տարբերվում է։
ԼՂՀ նախագահը եւ կառավարությունը վերահաստատել են Արցախի դիրքորոշումը՝ առ այն, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները խոչընդոտում են բանակցային գործընթացին եւ այլն։
-Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ Ադրբեջանը կարողացավ անգամ ժողովրդավարության հետ իր ունեցած խնդիրները օգտագործել՝ ԵԽԽՎ բանաձեւում երկրորդելու ՄԱԿ-ի հայտնի բանաձեւը հայկական ուժերը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից» անհապաղ դուրս բերելու մասին։
-Այդպիսով Ադրբեջանը ջանում է քողարկել հակաժողովրդավարական քաղաքականությունը, որ այդ երկիրն իրականացնում է, մասնավորապես իր տարածքում համախումբ բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Բոլորս ականատես ենք, որ վերջին մի քանի շաբաթների, նույնիսկ ամիսների ընթացքում ազգային ինքնորոշման գաղափարը պոռթկում է ապրել ե՛ւ լեզգիների, ե՛ւ թալիշների, ե՛ւ ավարների շրջանում։ Նրանք դիմել են Դաղստանին, Ռուսաստանին, համայն աշխահին, ակնկալելով, որ միջազգային հանրությունը, հարեւան պետությունները ինչ-որ կերպ կարձագանքեն փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման փաստերին։
Բնական է, որ ադրբեջանցիներն ինչ-որ ձեւով փորձում են դիվիդենտներ քաղել. միջազգային հանրության ուշադրությունը շեղելով սեփական ներքաղաքական թնջուկներից եւ բեւեռել այն ներհայաստանյան խնդիրների վրա։ Սա ակնհայտ է, եւ մենք միշտ պետք է հաշվի առնենք այս հանգամանքը։
-«Համաժողովրդական շարժման» լիդերները չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը Հայաստանի վրա տղա բերելն է։ Անգամ «Ժառանգության» առաջնորդն ընդվզեց՝ բոյկոտելով ԵԽԽՎ աշխատանքները մեր նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ չկիրառելու համար։
-Վերջին զարգացումները վկայում են, որ աշխարհաքաղաքական հիմնական բեւեռների միջեւ մրցակցությունը սրվել է։ Եւ եթե հիմա եվրոպական, արեւմտյան որեւէ կառույց կամ պետություն Հայաստանի նկատմամբ ինչ-որ պատժամիջոցներ կիրառի, դա, անշուշտ, անմիջապես կփոխի տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը։ Այս առումով բանը քաղաքական պատժամիջոցների չի հասնի։
Ներկայումս որեւէ մեկին, առավել եւս Արեւմուտքին, ձեռնտու չէ կիրառել պատժամիջոցներ, որոնք կարող են ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության վրա։ Ուստի չեմ կարծում, թե նման բան կարող է տեղի ունենալ։
Իհարկե, որոշ ուժեր՝ թե՛ ներսում, թե՛ դրսում, կուզենային, որ իրադարձություններն այդ ուղղությամբ զարգանային։ Առաջին հերթին՝ Ադրբեջանը, որ Հայաստանի «ռուսամետացման» պարագայում դիվիդենտներ կշահեր՝ ներկայանալով որպես արեւմտյան արժեքների ջատագով։
-«Իշխանափոխությունից» հետո Հայաստանի ղարաբաղյան քաղաքականությունը փոխվե՞լ է, թե՞ ամեն ինչ առաջվա պես է։
-Ընդհանրապես հայ ժողովրդի համար Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ռազմավարությունը պետք է լինի անփոփոխ։ Գուցե մարտավարության առումով կարող են լինել ինչ-որ նրբերանգներ, բայց հիմնական մոտեցումը պետք է լինի մեկը։ Այն է՝ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Երկրորդ սկզբունքը, որ ոչ պակաս կարեւոր է՝ Արցախի անվտանգության ապահովումն է բոլոր ուղղություններով։ Այս տեսանկյունից, ըստ իս, ոչինչ չի փոխվել։ Չի էլ կարող փոխվել, քանզի ժողովուրդը, համենայն դեպս՝ ժողովրդի մեծամասնությունը կասկածի տակ չի դնում այս երկու հիմնարար սկզբունքները։ Եթե մենք հետեւում ենք այդ սկզբունքներին, ապա ցանկացած փոփոխություն՝ իշխանության մեջ, թե հասարակական սեկտորում, վստահ եմ, չի կարող ազդեցություն ունենալ Ղարաբաղի հարցում վարվող քաղաքականության վրա։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
-Ընդհանրապես չեմ կարծում, թե համանախագահների որեւէ այց կարելի է համարել հերթական, որովհետեւ եթե այդ այցերը հերթականության, սովորականության, առօրեականության բնույթ ունենային, ապա համանախագահները կգերադասեին առհասարակ տարածաշրջան չայցելել։ Այսինքն՝ ամեն այցելություն ինչ-որ բան նշանակում է։
Ընդհանուր առմամբ, այդ այցելությունները ցույց են տալիս, որ միջազգային հանրությունն, ի դեմս Մինսկի խմբի համանախագահների, շահագրգռված է հիմնախնդրի կարգավորմամբ։ Կողմերը որքանո՞վ ընկալունակ են այդ վերաբերմունքի նկատմամբ՝ սա արդեն այլ խնդիր է։ Բայց որ համանախագահները փորձում են գտնել խնդրի փոխընդունելի լուծում, չի կարող երկվության տեղիք տալ։
Ինչ վերաբերում է համանախագահների վերջին այցին, այն պետք է գնահատել Մեծ ութնյակի երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող ընդգծումների համատեքստում։ Իմ տպավորությամբ, դրանք եւս մեկ անգամ ապացուցում են, որ միջնորդական առաքելությունը չի ընդունում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն տեսլականը, որ պաշտպանում եւ փորձում է միջազգային հանրությանը պարտադրել պաշտոնական Բաքուն։
-Խնդիրը ռազմական ճանապարհով «լուծելու» ադրբեջանական նկրտումնե՞րը նկատի ունեք։
-Խոսքը վերաբերում է առաջին հերթին կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակից դուրս բերելու եւ միջազգային այլ ատյանների, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կամ վեհաժողովին փոխանցելու ջանքերին։ Եւ կարծես թե այն ոգեւորությունը, որ ուներ ադրբեջանական դիվանագիտությունը ՄԱԿ-ի հայտնի բանաձեւի ընդունումից հետո, տեղի է տալիս։
Մասնավորապես Սանկտ Պետրեբուրգում երկու նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բանակցությունները Մադրիդյան սկզբունքների հիման վրա շարունակելու վերաբերյալ, իմ կարծիքով, վկայում է, որ Հայաստանի նախագահական ընտրությունների եւ հետընտրական անցանկալի զարգացումների համապատկերում ադրբեջանական դիվանագիտության դրսեւորած հարձակողական կեցվածքը սկսում է նահանջել։
Զուգահեռաբար Ադրբեջանը, իհարկե, փորձում է ավելի ընդգծել խնդրի ռազմական կարգավորման պատրաստակամությունը։ Թեեւ այս բառը չի պատշաճում դիվանագիտական լեքսիկոնին, այս պահին ավելի հարմար բնորոշում չեմ գտնում, քան այն, ինչ ասացի։ Եթե նախագահի մակարդակով հայտարարվում է, թե ավարտվել է պատերազմի միայն առաջին փուլը, եւ Ադրբեջանը միշտ պատրաստ է խնդիրը լուծելու ռազմական ճանապարհով, ապա սա հնարավոր չէ գնահատել այլ կերպ, եթե ոչ որպես անթաքույց ճնշում միջազգային հանրության, միջնորդների նկատմամբ։
Եթե փորձենք վերծանել Ադրբեջանի դիրքորոշումը, դա նշանակում է հետեւյալը. եթե միջնորդները պնդում են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա, այսինքն՝ չի հարգվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը խնդրի լուծումը տեսնում է ռազմական գործողությունների վերսկսման մեջ։ Որովհետեւ, որքանով տեղյակ ենք, ըստ այդմ՝ նախատեսվում է ԼՂ կարգավիճակի որոշարկում հանրաքվեի միջոցով։ Ադրբեջանը, բնականաբար, շատ ցավագին է ընդունում՝ դա ընկալելով որպես Ղարաբաղի փաստացի անջատման օրինականացման մեխանիզմ։
Համանախագահների վերջին այցելությունը, դատելով ամենից, նպատակաուղղված էր մեղմելու ադրբեջանական կողմի անհանգստությունը։ Որքանով դա հաջողվեց, բանակցային գործընթացի հետագա զարգացումը ցույց կտա։
-Ադրբեջանական նախահարձակ դիվանագիտության նահանջի վերաբերյալ ձեր լավատեսությունը որքանո՞վ արդարացված է՝ նկատի ունենալով, որ ադրբեջանական պատվիրակությունը հերթական անգամ առավելության հասավ մեր նկատմամբ՝ ՄԱԿ-ում անցկացրած հակահայ ձեւակերպումները խցկելով ԵԽԽՎ բանաձեւի մեջ։
-Ընդհանրապես խորհուրդ կտայի, ավելի ճիշտ, կխնդրեի ԵԽ Հայաստանի պատվիրակությանը, որպեսզի չծանրաբեռնեն իրենց՝ նման քննարկումներում բանավեճի մեջ մտնելով ադրբեջանական կողմի հետ։ Կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ պարզապես արձանագրել, որ եթե Ադրբեջանը խնդիրներ ունի Լեռնային Ղարաբաղի հետ, ապա դա բոլորովին էլ Հայաստանի պրոբլեմը չէ, եւ Ադրբեջանը լավ կանի պատրաստակամություն ցուցաբերի իր խնդիրները կարգավորելու Ղարաբաղի հետ ուղղակի երկխոսության ճանապարհով։
Այսինքն՝ պետք չէ, որ հայկական կողմը ադրբեջանցիների հետ բանավեճի մեջ մտնի ամենատարբեր առիթներով՝ էկոլոգիական խնդիրների, մարդու իրավունքների եւ այլն։
Այնուամենայնիվ, կարծում եմ, տարածքային ամբողջականության վերականգնումը ԵԽԽՎ ընդհանուր քաղաքական դիրքորոշումն է, որ վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Վրաստանին ու Մոլդովային։ Սա կարելի է համարել Արեւելք-Արեւմուտք հակասությունների դրսեւորում։ Ադրբեջանն այստեղ դիվանագիտական որեւէ հաղթանակ չի արձանագրել, որովհետեւ խոսքը վերաբերում է ընդհանրապես տարածքային ամբողջականության սկզբունքին։
Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն՝ Ադրբեջանի պարագայում, որո՞նք են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները. սրանք հարցեր են, որ պետք է քննարկվեն իրավական հարթության վրա։ Փաստն այն է, որ ներկայումս Ադրբեջանը հավակնում է այնպիսի տարածքի, որ երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել։ Ըստ իս, այս համատեքստում պետք է վերաբերվենք տարածքային ամբողջականության «վերականգնման» մասին դեկլարատիվ հայտարարություններին։
-Մեզանում նաեւ կարծիք է տարածված, թե Արեւմուտքը, ի դեմս Եվրախորհրդի, մեր նկատմամբ մեղմ գտնվեց՝ պատժամիջոցներ չկիրառեց, որպեսզի փոխարենը միակողմանի զիջումներ պարտադրի Ղարաբաղի հարցում։ Կարելի՞ է լուրջ վերաբերվել այս տեսակետին։
-Կարծում եմ, դրանք ուղղակի հնարքներ են, որ օգտագործվում են՝ ներքաղաքական պայքարում ինչ-ինչ դիվիդենտներ շահելու նպատակով։ Անկեղծորեն ցավում եմ, որ այնպիսի մի խնդիր, ինչպիսին Ղարաբաղյան հիմնահարցն է, դառնում է ներքաղաքական շահարկումների առարկա՝ որ կողմից էլ դա լինի։
Ինչ վերաբերում է պնդումներին, թե Եվրախորհուրդը մեղմ վերաբերվեց Հայաստանին, թերեւս նկատի ունեն իշխանություններին։ Իսկ իշխանությունների նկատմամբ մեղմ կամ ոչ մեղմ կարող է վերաբերվել իշխանություն ձեւավորող հանրությունը՝ ժողովուրդը, հասարակությունը, ընտրազանգվածը։ Եւ եթե ընտրազանգվածը իր մեծամասնությամբ ձեւավորել է այսօրվա իշխանությունը, այդ որոշումը պետք է հարգել, եւ քայլ առ քայլ ձեռնարկել բոլոր միջոցները պետական շինարարության, երկրի տնտեսության, ռազմական հզորության ամրապնդման ուղղությամբ։
Այսինքն՝ նպատակային քայլեր անել՝ լուծելու մեր առջեւ կանգնած խնդիրները. եթե ոչ գլոբալ հիմնախնդիրներ լուծել, ապա գոնե դիմակայել այն մարտահրավերներին, որ այսօր տարբեր ուղղություններով զգում ենք ամբողջ տարածաշրջանի, հատկապես Հայաստանի նկատմամբ։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
ԼՏՊ-ի ամառային գաստրոլները
88-ի երկրաշարժից հետո, անցած 20 տարիների ընթացքում Տեր-Պետրոսյանը երրորդ «պատմական» այցը կատարեց Գյումրի, ինչը տեղի ունեցավ անցած շաբաթ օրը։
Եթե չեք մոռացել, ավերված քաղաքը ...ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԶԱՐՄԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 4
Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Դեռ Հանրային խորհուրդը չձեւավորված, տարբեր գնահատականներ են լսվում։ Դուք, իբրեւ Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող ...ՆԱԽԱՊԱՅՄԱՆ, ՈՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ԲԱՑԱՌՎԱԾ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆԻՆ երեկ խնդրեցինք պատասխանել, թե նախաքննության մարմինը մտադի՞ր է մինչեւ հուլիսի 4-ը ազատ արձակել բոլոր «քաղբանտարկյալներին», ինչպես դա պահանջում է Տեր-Պետրոսյանը ...ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԷԻՆ
Գ.Հ.
ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքի ու արդյունքների գնահատականն ստանալու ակնկալիքով երեկ դիմեցինք վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, պետական-իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցի օրը՝ հունիսի 26-ին, Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթը նպատակ ուներ աշխարհին ցույց տալ Ղարաբաղյան ճակատում ուժային լուծումների՝ Ադրբեջանի ...ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԵՐԸ
1
2002 թվականին բրիտանական BBC կորպորացիան, ցանկանալով պարզել, թե ո՞ւմ է տեսնում լայն հասարակայնությունը բոլոր ժամանակների հարյուր մեծագույն բրիտանացիների ցանկում, կազմակերպեց «Մեծ բրիտանացիները» մրցույթ։ ...ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Եւ այդ մասին բոլորը պիտի հիշեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին տարածաշրջանային այցի վերաբերյալ երեկ «Ուրբաթ» ակումբում իր տեսակետները ներկայացրեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ:
Բանակցային գործընթացի ...ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Անցած ուրբաթ օրը կրթական օբյեկտների շինարարության ու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Լոռու մարզ այցելեց քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
Մինչ Վանաձոր հասնելը նա եղավ ...ՈՎՔԵՐ ԵՆ ՕԳՏՎՈՒՄ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հայաստանի գրեթե բոլոր խոշոր ընկերությունները անցած տարիներին օգտվել են շահութահարկի արտոնությունից։ Նման հնարավորություն նրանց ընձեռում էր օրենքը, ինչի հետեւանքով պետական բյուջեն չի ստացել առնվազն մի ...ԳԵՂԵՑԻԿԸ ԿՓՐԿԻ ՖՈՒՏԲՈԼԸ
Ահա եւ վերջ. Եվրոպայի 13-րդ առաջնությունն ավարտվեց իսպանացիների աներկբա հաղթանակով, որին նրանց երկրպագուները սպասել ու թերեւս հավատացել են հավերժություն թվացող 44 տարի։ Չգիտես երբ եւ ում կողմից իսպանացիների ...«ՄԻԿԱՆ» ԱՎԱՐՏԵՑ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ
Աշտարակի «Միկան» Մոլդովայի Տիրասպոլ քաղաքում Ինտերտոտոյի գավաթի առաջին փուլի պատասխան խաղում ոչ-ոքի (0:0) է խաղացել տեղի «Տիրասպոլ» թիմի հետ՝ դուրս մնալով հետագա մրցապայքարից: Հիշեցնենք, որ առաջին խաղում՝ ...ՆԻՀԱԹԸ ԵՐԵՎԱՆ ՉԻ ԳԱ
Թուրքիայի հավաքականի ավագ եւ առաջատար հարձակվող Նիհաթ Կահվեչին բաց կթողնի սեպտեմբերի 6-ին Երեւանում տեղի ունենալիք Հայաստան-Թուրքիա աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումը՝ ծանր վնասվածքի ...ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Միջազգային «Transparency International» կազմակերպության կողմից պատրաստված «Կոռուպցիոն բարոմետր» կոչված զեկույցում Ադրբեջանը հայտնվել է աշխարհի ամենակոռումպացված 40 երկրների շարքում: Զեկույցում Ադրբեջանում, ...TEMPORA MUTANTUR, ET NOS MUTAMUR IN ILLIS
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Հայրենի քաղաքական կյանքում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունների էությունը, ինչպես նաեւ իշխանության պահվածքի ճիշտ մոդելը կարող է հուշել սոցիալական հոգեբանությունը, որի ծաղկումը բաժին ընկավ Ֆրանսիական ...ՓԼՎԵՑ
Վրաստանն ու Ադրբեջանը միացնող «Կարմի կամրջի» ադրբեջանական մասում գտնվող 3 մետրանոց հատվածը փլվել է: Ավտոմեքենաների երթեւեկությունը կամրջով արգելվել է:ԲԱԽԻՆ ԲՌՆԵՑԻՆ
Հնդկական Գոա առողջարարական նահանգում հայտնաբերվել եւ Գերմանիա է տեղափոխվել 88-ամյա նացիստական հանցագործ Յոհան Բախը, որը շուրջ 50 տարի գտնվում էր հետախուզման մեջ: Նա նախկինում եղել է Էսէսի գնդապետ եւ ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՂԻ ՏԱԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Եւ այսպես, Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակում նախորդ օրը այցելեցին Ստեփանակերտ եւ հանդիպեցին ԼՂՀ իշխանություններին։
Սա սոսկ «պտիչկայի» համար արված հերթական այցելությո՞ւն էր, ...ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՍԹԱՓԵՑՆՈՂ ԼԻՆԻ
Ըստ քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ. «Անընդհատ ռազմատենչ հայտարարություններ անելով, մեղադրելով Հայաստանի իշխանություններին բոլոր հնարավոր ու անհնար մեղքերի մեջ, ադրբեջանցիները ցույց են տալիս, թե ինչպես են առհասարակ ...Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Բանը հասել է նրան, որ Ադրբեջանը փորձում է եվրոպական հանրությանը համոզել, որ քանի դեռ իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնված չէ, ինքը չի կարող առաջնորդվել եվրոպական չափանիշներով եւ կատարել Եվրախորհրդի ...ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԸ
Ըստ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ ԼՂ հակամարտության հետեւանքով, 2007թ. տարեվերջի տվյալներով, անհայտ կորած է համարվում 4 հազար 414 անձ: Նախորդ տարի կոմիտեն որոնման 229 նոր հայտ է բացել, որից 59 կին ...ԹՈՂ ՆԱԽ ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԻ
Ըստ ԵԽԽՎ-ի թիվ 1620 բանաձեւի 4.7.3 կետի. «Ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես միայն ոստիկանների ցուցմունքի վրա՝ առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների»։
Այս դեպքում ստացվում ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հեռախոսազրույց է ունեցել իր հայաստանցի պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ եւ շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ: Երեկ Սերժ Սարգսյանը դարձել է 54 տարեկան: Կրեմլի ...ԿԸՆԴՈՒՆԻ ՀՐԱՎԵՐԸ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մտադիր է ընդունել մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովում ձեւավորված ժամանակավոր հանձնաժողովի կազմում ...ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
«Նոր ժամանակներ» կուսակցությունը երեկ հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբեր հետաձգում է մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին իր մասնակցության ...ԱՄԵՆԱԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՐԿԻՐԸ ԱՊՀ-ՈՒՄ
«Ֆորբս» հանդեսի հրապարակած տվյալներով՝ Հայաստանը բիզնեսի համար ամենաբարենպաստ երկիրն է ԱՊՀ տարածաշրջանում: Ուսումնասիրված 121 պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը։ ԱՊՀ մյուս ...ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ-ում կոլումբիացի Էդիսոն Միրանդայի նկատմամբ տպավորիչ հաղթանակից հետո Մայամիի օդանավակայանում անհայտ չարագործները առեւանգել են IBF-ի միջին քաշի չեմպիոն Արթուր Աբրահամի անձնական ...
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՈՉ ՄԻԱՅՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ, ԱՅԼԵՎ ՆԵՐՔԱՇՎԱԾ ԵՆ
ԹԻՐԱԽԸ ՆԵՐՍԻ ԵՎ ԴՐՍԻ «ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐՆ» ԵՆ
Կ.ՍՏԵՓԱՆՅԱՆՈ՞Վ ԷՐ ՊԱՏՎԻՐԵԼ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՕԲՅԵԿՏԻՎ ՉԷՐ
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ»
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԴՐԱԿԱՆ ՄԵՍԻՋՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԶԱՐՄԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

