
ԳԵՂԵՑԻԿԸ ԿՓՐԿԻ ՖՈՒՏԲՈԼԸ
- Ահա եւ վերջ. Եվրոպայի 13-րդ առաջնությունն ավարտվեց իսպանացիների աներկբա հաղթանակով, որին նրանց երկրպագուները սպասել ու թերեւս հավատացել են հավերժություն թվացող 44 տարի։ Չգիտես երբ եւ ում կողմից իսպանացիների գլխին տեղացած անեծքը, եթե իհարկե նման բան առհասարակ եղել է, կորցրեց ուժը ու հանրությանը ներկայացավ արքայաշնորհ համակրելի մի թիմ, որի խաղը մասնագետներն արդեն ապագայի ֆուտբոլի չափանիշ են համարում։

Եվրոպայի առաջնություններում առաջին անգամ եզրափակիչ խաղում հանդիպեցին Իսպանիայի եւ Գերմանիայի հավաքականները։ Երկրներ, որոնք դավանում են սկզբունքորեն տարբեր խաղաոճ, որն էապես պայմանավորված է նրանց ժողովուրդների խառնվածքով։ Սառը եւ հաշվենկատ գերմանացիները, որոնց դա չի խանգարել երեք անգամ նվաճել աշխարհամասի ֆուտբոլային բարձունքը, ասպարեզ ելան կրքոտ ու ռոմանտիկ իսպանացիների դեմ, որոնց ընդհանրապես միակ խոշոր հաջողությունը ազգային հավաքականի մակարդակով գրանցվել էր հեռավոր 1964 թվականին։ Նույնիսկ դժվար է պատկերացնել, որ այն ժամանակ այսօրվա հերոսներից ոմանց ծնողները նույնիսկ լույս աշխարհ չէին եկել, իսկ 1984-ին, երբ Իսպանիան եզրափակիչում պարտվեց Ֆրանսիային, հավանաբար նոր էին միայն ծանոթացել։ Այ այսպիսի հետաքրքիր, նույնիսկ փիլիսոփայական թվաբանություն պայծառացրեց տողերիս հեղինակի միտքը այն ժամանակ, երբ շատերը զբաղված էին առաջիկա եզրափակիչում մրցակիցների շանսերը գնահատելով։
Այդ տեսանկյունից էլ, ճիշտն ասած, ուշագրավ պատկեր է ներկայանում։ Իսպանիան անվիճելի ֆավորիտ էր, քանզի վճռական հանդիպմանը մոտեցել էր հաղթական քայլարշավով, իր հնարավորությունները մի պահ կասկածի տակ դնելով միայն աշխարհի չեմպիոն իտալացիների հետ քառորդ եզրափակիչ խաղում, որը Լուիս Արագոնեսի սաները հաղթել էին 11 մետրանոց հարվածաշարում դրսեւորած դիպուկության շնորհիվ։
Գերմանական «մեքենան» այնքան էլ սահուն չէր անցել մրցուղին, շրջադարձում մի քանի անգամ ցավոտ հարվածներ կատարելով արգելապատնեշին։ Բունդեսթիմը երբեք էլ աչքի չի ընկել մրցատարածությունն առանց վայրիվերումների ացնելով, բայց հիմա գերմանացիներին մի տեսակ կրկնակի ծանրությամբ էր տրվում առաջխաղացումը։ Հաղթելու միակ հույսը թերեւս երկաթե կամքն ու կարգապահությունն էր. եթե Յոահիմ Լյովի սաներին հենց սկզբից հաջողվեր խաղը տանել ցանկալի հունով, առավել եւս, արագ գոլ խփել, ապա իսպանացիների համար շատ դժվար կլիներ շտկել իրավիճակը։ Առավել եւս, որ եզրափակիչի շեմին պիրենեյցիները զրկվել էին գլխավոր «գոլեադոր» Դավիդ Վիլիայից, որը վնասվածքի պատճառով ստիպված էր սահմանափակվել թիմակիցներին սոսկ հոգեբանական աջակցություն ցուցաբերելով։
Ասենք, գերմանացիներն էլ խաղից առաջ պակաս չալեկոծեցին երկրպագուների հոգին, հայտարարելով մարզման ժամանակ Միխայել Բալակի վնասվածք ստանալու մասին։ Սակայն աննկուն ավագը, այնուհանդերձ, թիմակիցներին առաջնորդեց մարտի, եւ պայքարի կրքոտ ցանկությամբ նույնիսկ առանձնածավ ընդհանուր խորապատկերում։ Հանդիպման առաջին հատվածում Բալակը թիմի շարժիչն էր, հասցնում էր հայտնվել ե՛ւ պաշտպանությունում, ե՛ւ դաշտի կենտրոնում պայքարել, ե՛ւ հարձակմանը միանալ։ Ավելի խորքից նրան աջակցում էին Տորստեն Ֆրինգսը եւ Տոմաս Հիտցլշպերգերը։ Կիսապաշտպանությունում ձախ եզրում սովորականի պես դիրքավորվել էր Լուկաս Պոդոլսկին, հակառակ կողմում՝ Բաստիան Շվայնշտայգերը, իսկ միակ հարձակվողն էր Միրոսլավ Կլոզեն։ Առաջ անցնելով նկատենք, որ Բալակից բացի, մյուսները այդպես էլ մնացին ստվերում։ Ավելին՝ իրավիճակը չկարողացան փոխել նաեւ Լամին, Հիտցլշռպերգերին եւ Կլոզեին փոխարինած Յանսենը, Կուրանին եւ Գոմեսը։
Խաղից առաջ երկընտրանքի առջեւ էր նաեւ ծերուկ Արագոնեսը, որի խաղաքարտերը խառնել էր Վիլիայի վնասվածքը։ Երկար մտորումներից հետո նա նահանջել էր իր սիրած 4-4-2 մարտավարական դասավորությունից՝ նախապատվությունը տալով 4 պաշտպանով, 5 կիսապաշտպանով եւ միակ ընդգծված հարձակվողով խաղին։ «Նիզակի սրածայրի» առաքելությունը վստահվել էր Ֆերնանդո Տորեսին, իսկ կիսապաշտպանությունում գոյացած թափուր տեղը համալրել էր Սեսկ Ֆաբրեգասը։
Ալեւոր մարզչի մտահղացումն ուղղակի փայլուն արդյունք տվեց։ Իսպանացիներն ավելի քան 90 րոպե բացահայտ առավելություն ունեին, ընդ որում` բացահայտ տնօրինում էին դաշտի կենտրոնում, հուսալիորեն պաշտպանվում եւ սրընթաց գրոհներ կազմակերպում։ Թեպետ արտաքուստ հանդիպակաց պայքար էր ծավալվել խաղադաշտում, բայց գերմանացիները իրականում պարտվեցին գրեթե բոլոր մենամարտերում։ Այդ առումով հատկանշական է 33-րդ րոպեին Տորեսի խփած միակ գոլը. արձագանքելով դաշտի կենտրոնից Խավիի փոխանցմանը, Տորեսը ուժային պայքարում նույնիսկ կանոնների խախտման եզրին արագությամբ անցավ վերջին պաշտպանի դիրքում հայտնված Լամից եւ ընդառաջ եկած դարպասապահ Լեմանի կողքով գնդակն ուղարկեց ցանցի մեջ։
Երկրորդ խաղակեսը թեպետ գոլով չնշանավորվեց, բայց դարձավ նորաթուխ արքաների բենեֆիսը։ Գոլի հեղինակ Տորեսը, ի վերջո, ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։ Իսկ արդեն հաջորդ օրը ՈՒԵՖԱ-ի տեխնիկական կոմիտեն «Եվրո-2008»-ի լավագույն խաղացող հռչակեց Իսպանիայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Խավի Էրնանդեսին, որը առաջնության 5 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ Իսպանացիների մեկ այլ խաղացող՝ Մարկոս Սենան էլ Եվրոպայի չեմպիոն հռչակված առաջին բրազիլացին է։
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է նաեւ առաջնության խորհրդանշական հավաքականի կազմը. Դարպասապահներ՝ Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա), Իկեր Կասիլիաս (Իսպանիա), Էդվին վան դեր Սար (Հոլանդիա)։ Պաշտպաններ՝ Ժոզե Բոսինգվա (Պորտուգալիա), Ֆիլիպ Լամ (Գերմանիա), Կարլոս Մարչենա (Իսպանիա), Պեպե (Պորտուգալիա), Կարլես Պույոլ (Իսպանիա), Յուրի Ժիրկով (Ռուսաստան)։ Կիսապաշտպաններ՝ Համիտ Ալտինտոպ (Թուրքիա), Լուկա Մոդրիչ (Խորվաթիա), Մարկոս Սենա (Իսպանիա), Խավի Էրնանդես (Իսպանիա), Կոնստանտին Զիրյանով (Ռուսաստան), Միխայել Բալակ (Գերմանիա), Սեսկ Ֆաբրեգաս (Իսպանիա), Անդրես Ինիեստա (Իսպանիա), Լուկաս Պոդոլսկի (Գերմանիա), Ուեսլի Սնեյդեր (Հոլանդիա)։ Հարձակվողներ՝ Անդրեյ Արշավին (Ռուսաստան), Ռոման Պավլյուչենկո (Ռուսաստան), Ֆերնանդո Տորես (Իսպանիա), Դավիդ Վիլիա (Իսպանիա)։
Եւ վերջում. «Եվրո-2008»-ի կազմակերպումից ՈՒԵՖԱ-ի եկամուտները կազմել են 728 մլն եվրո։ 2004թ. առաջնության համեմատ շահույթը ավելացել է 5 տոկոսով։
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
ԼՏՊ-ի ամառային գաստրոլները
88-ի երկրաշարժից հետո, անցած 20 տարիների ընթացքում Տեր-Պետրոսյանը երրորդ «պատմական» այցը կատարեց Գյումրի, ինչը տեղի ունեցավ անցած շաբաթ օրը։
Եթե չեք մոռացել, ավերված քաղաքը ...ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԶԱՐՄԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 4
Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Դեռ Հանրային խորհուրդը չձեւավորված, տարբեր գնահատականներ են լսվում։ Դուք, իբրեւ Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող ...ՆԱԽԱՊԱՅՄԱՆ, ՈՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ԲԱՑԱՌՎԱԾ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆԻՆ երեկ խնդրեցինք պատասխանել, թե նախաքննության մարմինը մտադի՞ր է մինչեւ հուլիսի 4-ը ազատ արձակել բոլոր «քաղբանտարկյալներին», ինչպես դա պահանջում է Տեր-Պետրոսյանը ...ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԷԻՆ
Գ.Հ.
ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքի ու արդյունքների գնահատականն ստանալու ակնկալիքով երեկ դիմեցինք վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, պետական-իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցի օրը՝ հունիսի 26-ին, Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթը նպատակ ուներ աշխարհին ցույց տալ Ղարաբաղյան ճակատում ուժային լուծումների՝ Ադրբեջանի ...ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԵՐԸ
1
2002 թվականին բրիտանական BBC կորպորացիան, ցանկանալով պարզել, թե ո՞ւմ է տեսնում լայն հասարակայնությունը բոլոր ժամանակների հարյուր մեծագույն բրիտանացիների ցանկում, կազմակերպեց «Մեծ բրիտանացիները» մրցույթ։ ...ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Եւ այդ մասին բոլորը պիտի հիշեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին տարածաշրջանային այցի վերաբերյալ երեկ «Ուրբաթ» ակումբում իր տեսակետները ներկայացրեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ:
Բանակցային գործընթացի ...ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Անցած ուրբաթ օրը կրթական օբյեկտների շինարարության ու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Լոռու մարզ այցելեց քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
Մինչ Վանաձոր հասնելը նա եղավ ...ՈՎՔԵՐ ԵՆ ՕԳՏՎՈՒՄ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հայաստանի գրեթե բոլոր խոշոր ընկերությունները անցած տարիներին օգտվել են շահութահարկի արտոնությունից։ Նման հնարավորություն նրանց ընձեռում էր օրենքը, ինչի հետեւանքով պետական բյուջեն չի ստացել առնվազն մի ...ԳԵՂԵՑԻԿԸ ԿՓՐԿԻ ՖՈՒՏԲՈԼԸ
Ահա եւ վերջ. Եվրոպայի 13-րդ առաջնությունն ավարտվեց իսպանացիների աներկբա հաղթանակով, որին նրանց երկրպագուները սպասել ու թերեւս հավատացել են հավերժություն թվացող 44 տարի։ Չգիտես երբ եւ ում կողմից իսպանացիների ...«ՄԻԿԱՆ» ԱՎԱՐՏԵՑ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ
Աշտարակի «Միկան» Մոլդովայի Տիրասպոլ քաղաքում Ինտերտոտոյի գավաթի առաջին փուլի պատասխան խաղում ոչ-ոքի (0:0) է խաղացել տեղի «Տիրասպոլ» թիմի հետ՝ դուրս մնալով հետագա մրցապայքարից: Հիշեցնենք, որ առաջին խաղում՝ ...ՆԻՀԱԹԸ ԵՐԵՎԱՆ ՉԻ ԳԱ
Թուրքիայի հավաքականի ավագ եւ առաջատար հարձակվող Նիհաթ Կահվեչին բաց կթողնի սեպտեմբերի 6-ին Երեւանում տեղի ունենալիք Հայաստան-Թուրքիա աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումը՝ ծանր վնասվածքի ...ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Միջազգային «Transparency International» կազմակերպության կողմից պատրաստված «Կոռուպցիոն բարոմետր» կոչված զեկույցում Ադրբեջանը հայտնվել է աշխարհի ամենակոռումպացված 40 երկրների շարքում: Զեկույցում Ադրբեջանում, ...TEMPORA MUTANTUR, ET NOS MUTAMUR IN ILLIS
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Հայրենի քաղաքական կյանքում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունների էությունը, ինչպես նաեւ իշխանության պահվածքի ճիշտ մոդելը կարող է հուշել սոցիալական հոգեբանությունը, որի ծաղկումը բաժին ընկավ Ֆրանսիական ...ՓԼՎԵՑ
Վրաստանն ու Ադրբեջանը միացնող «Կարմի կամրջի» ադրբեջանական մասում գտնվող 3 մետրանոց հատվածը փլվել է: Ավտոմեքենաների երթեւեկությունը կամրջով արգելվել է:ԲԱԽԻՆ ԲՌՆԵՑԻՆ
Հնդկական Գոա առողջարարական նահանգում հայտնաբերվել եւ Գերմանիա է տեղափոխվել 88-ամյա նացիստական հանցագործ Յոհան Բախը, որը շուրջ 50 տարի գտնվում էր հետախուզման մեջ: Նա նախկինում եղել է Էսէսի գնդապետ եւ ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՂԻ ՏԱԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Եւ այսպես, Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակում նախորդ օրը այցելեցին Ստեփանակերտ եւ հանդիպեցին ԼՂՀ իշխանություններին։
Սա սոսկ «պտիչկայի» համար արված հերթական այցելությո՞ւն էր, ...ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՍԹԱՓԵՑՆՈՂ ԼԻՆԻ
Ըստ քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ. «Անընդհատ ռազմատենչ հայտարարություններ անելով, մեղադրելով Հայաստանի իշխանություններին բոլոր հնարավոր ու անհնար մեղքերի մեջ, ադրբեջանցիները ցույց են տալիս, թե ինչպես են առհասարակ ...Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Բանը հասել է նրան, որ Ադրբեջանը փորձում է եվրոպական հանրությանը համոզել, որ քանի դեռ իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնված չէ, ինքը չի կարող առաջնորդվել եվրոպական չափանիշներով եւ կատարել Եվրախորհրդի ...ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԸ
Ըստ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ ԼՂ հակամարտության հետեւանքով, 2007թ. տարեվերջի տվյալներով, անհայտ կորած է համարվում 4 հազար 414 անձ: Նախորդ տարի կոմիտեն որոնման 229 նոր հայտ է բացել, որից 59 կին ...ԹՈՂ ՆԱԽ ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԻ
Ըստ ԵԽԽՎ-ի թիվ 1620 բանաձեւի 4.7.3 կետի. «Ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես միայն ոստիկանների ցուցմունքի վրա՝ առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների»։
Այս դեպքում ստացվում ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հեռախոսազրույց է ունեցել իր հայաստանցի պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ եւ շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ: Երեկ Սերժ Սարգսյանը դարձել է 54 տարեկան: Կրեմլի ...ԿԸՆԴՈՒՆԻ ՀՐԱՎԵՐԸ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մտադիր է ընդունել մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովում ձեւավորված ժամանակավոր հանձնաժողովի կազմում ...ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
«Նոր ժամանակներ» կուսակցությունը երեկ հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբեր հետաձգում է մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին իր մասնակցության ...ԱՄԵՆԱԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՐԿԻՐԸ ԱՊՀ-ՈՒՄ
«Ֆորբս» հանդեսի հրապարակած տվյալներով՝ Հայաստանը բիզնեսի համար ամենաբարենպաստ երկիրն է ԱՊՀ տարածաշրջանում: Ուսումնասիրված 121 պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը։ ԱՊՀ մյուս ...ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ-ում կոլումբիացի Էդիսոն Միրանդայի նկատմամբ տպավորիչ հաղթանակից հետո Մայամիի օդանավակայանում անհայտ չարագործները առեւանգել են IBF-ի միջին քաշի չեմպիոն Արթուր Աբրահամի անձնական ...
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ»
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԴՐԱԿԱՆ ՄԵՍԻՋՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԶԱՐՄԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

