
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՆ
- Անցած ուրբաթ օրը կրթական օբյեկտների շինարարության ու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Լոռու մարզ այցելեց քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Մինչ Վանաձոր հասնելը նա եղավ Արագածոտնի եւ Լոռու մարզերի սահմանագծին գտնվող Լեռնապար գյուղում, որտեղ 2008-ի բյուջեի միջոցներով դպրոց եւ համայնքային կենտրոն է կառուցվում։ Համայնքային կենտրոնի շինարարությունը սկսվել է դեռեւս 2007-ին, իսկ այս տարվա համար հատկացված 50 մլն 180 հազար դրամ գումարով եւ ծրագրով սահմանված ժամանակացույցով՝ սեպտեմբերի 25-ին կառույցը պետք է պատրաստ լինի։ 250 աշակերտների համար նախատեսված գյուղի նոր դպրոցի շինարարական աշխատանքները դեռ նոր են սկսվել։ Շինարարության ինժեները հայտնեց, որ դպրոցի կառուցման համար եւս երկու տարի կպահանջվի եւ խոչընդոտների թվում առաջինը նշեց շինարարության համար անբարենպաստ բարձր լեռնային գոտու կլիմայական պայմանները։ Ինչ վերաբերում է միջոցներին, ընթացիկ տարվա բյուջետային հատկացումները կազմում են 58 մլն 111 հազար դրամ, որը կծախսվի կառույցի առաջին հարկի շինարարության վրա։
Նոր դպրոցի շինարարության հիմքային աշխատանքներին ծանոթանալուց հետո նախարարը շեշտադրեց շինարարության որակին վերաբերող հարցերը, իսկ գյուղի հին դպրոցի նորոգման փոխարեն դպրոցական նոր շենք կառուցելու որոշմանը անդրադառնալով, ասաց. «Գյուղի դպրոցի հին շենքի ուսումնասիրությունը հանգեցրեց նոր դպրոցի կառուցման նպատակահարմարությանը։ Հարցը ներկայացրինք կառավարություն, եւ ծրագիրը հաստատվեց։ Այժմ գյուղում ե՛ւ նոր դպրոց, ե՛ւ մշակույթի նոր օբյեկտ է կառուցվում։ Կարծում եմ, որ այս մոտեցումը ճիշտ է եւ մեր հիմնական ուշադրությունը հեռավոր լեռնային գյուղերի կրթական ու մշակութային օբյեկտների շինարարության հարցերը արագ կարգավորելուն է ուղղված։
Այսպիսի համայնքներ շատ ունենք եւ մինչեւ 2013 թվականը այն գյուղերում, որտեղ դպրոցների շենքերի վիճակը անմխիթար է, մեր ծրագրի համաձայն, առաջնահերթության կարգով շինարարական աշխատանքները կավարտենք։ 2009 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագիրը արդեն կազմվում է։ Կարող եմ ասել մոտավոր թվերը, 2008-ի համեմատությամբ կառավարության բյուջեից մոտ 5-6 մլրդ դրամ ավել է նախատեսված հատկապես կրթական ոլորտի օբյեկտների կառուցման եւ հիմնանորոգման աշխատանքների համար»։
Վանաձորում նախարարը եղավ Երեւանի ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, այնուհետեւ այցելեց միջնակարգ թիվ 24 դպրոց եւ քաղաքի Խնձորուտ թաղամասում կառուցվող նոր մարզադահլիճ։ Ճարտարագիտական համալսարանի 6 մասնաշենքերից երեքում էին հիմնանորոգման աշխատանքներ ընթանում։ Այս տարվա համար նախատեսված գումարը 90 մլն է։ Վերանորոգվող մասնաշենքերում արդեն զգալի գործ է արված։ Կառույցի այդ հատվածն ունի նոր դռներ ու լուսամուտներ, սանհանգույցներ, նոր շարված եւ թարմ լաքապատած մանրահատակ։
Նախարարին հիմնանորոգման աշխատանքների ընթացքը ներկայացրեց շինարարական «Վ.Աղաբաբյան» ՍՊԸ-ի ղեկավարը։ Նույն ընկերությունը հիմնանորոգման աշխատանքներ է կատարում նաեւ թիվ 24 դպրոցում։ Դպրոցը նախատեսված է 1100 աշակերտի համար եւ 7 մասնաշենք ունի։ Այս տարվա համար տրամադրված գումարով մասնաշենքերի մի մասը կվերանորոգվի։
Դպրոցի տնօրեն Հասմիկ Հովսեփյանը ուշադրություն հրավիրեց հատկապես մարզադահլիճի վիճակի վրա։ Նախարարը խոստացավ տնտեսումների հաշվին մինչեւ սեպտեմբեր մարզադահլիճի վերանորոգման հարցն էլ լուծել. «Դպրոցը պիտի նորմալ մարզադահլիճ ունենա»։ 57 մլն 670 հազար դրամ բյուջետային հատկացումից առայժմ 28 մլն 120 հազարն է ծախսվել։ Այդ գումարով վերանորոգվել են դպրոցի տանիքը, հատակը, ջեռուցման համակարգը, նոր դռներ եւ պատուհաններ են տեղադրվել։
Շինարարական աշխատանքներն ընթանում էին նաեւ Խնձորուտ թաղամասում կառուցվող մարզադպրոցում։ «Արշին» ՍՊԸ-ի տնօրենը վստահեցրեց, որ 102 մլն 380 հազար դրամի նախատեսված աշխատանքները մինչեւ սեպտեմբեր կավարտվեն։
Այցելության վերջում քաղաքաշինության նախարարը մարզպետարանում նիստ անցկացրեց։ Լրագրողները նախապես մարզպետից հետաքրքրվեցին, թե հատկապես որ խնդիրների վրա է նա պատրաստվում հրավիրել նախարարի ուշադրությունը. «Անկեղծ ասեմ, ինձ համար առաջնայինը աղետից տուժած ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրներն են, եւ շատ ավելի ցավոտ է գյուղական բնակավայրերում անօթեւան մնացածների խնդիրը։ Մենք շատ հաճախ ենք հանդիպում նախարարի հետ, բարեբախտաբար այդ խնդիրների առնչությամբ մեր մոտեցումները նույնն են։ Հասկանում ենք, որ աղետի գոտու վերականգնման հիմնախնդիրները առաջնային են»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
ԼՏՊ-ի ամառային գաստրոլները
88-ի երկրաշարժից հետո, անցած 20 տարիների ընթացքում Տեր-Պետրոսյանը երրորդ «պատմական» այցը կատարեց Գյումրի, ինչը տեղի ունեցավ անցած շաբաթ օրը։
Եթե չեք մոռացել, ավերված քաղաքը ...ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԶԱՐՄԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 4
Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Դեռ Հանրային խորհուրդը չձեւավորված, տարբեր գնահատականներ են լսվում։ Դուք, իբրեւ Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող ...ՆԱԽԱՊԱՅՄԱՆ, ՈՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ԲԱՑԱՌՎԱԾ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆԻՆ երեկ խնդրեցինք պատասխանել, թե նախաքննության մարմինը մտադի՞ր է մինչեւ հուլիսի 4-ը ազատ արձակել բոլոր «քաղբանտարկյալներին», ինչպես դա պահանջում է Տեր-Պետրոսյանը ...ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԷԻՆ
Գ.Հ.
ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքի ու արդյունքների գնահատականն ստանալու ակնկալիքով երեկ դիմեցինք վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, պետական-իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցի օրը՝ հունիսի 26-ին, Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթը նպատակ ուներ աշխարհին ցույց տալ Ղարաբաղյան ճակատում ուժային լուծումների՝ Ադրբեջանի ...ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԵՐԸ
1
2002 թվականին բրիտանական BBC կորպորացիան, ցանկանալով պարզել, թե ո՞ւմ է տեսնում լայն հասարակայնությունը բոլոր ժամանակների հարյուր մեծագույն բրիտանացիների ցանկում, կազմակերպեց «Մեծ բրիտանացիները» մրցույթ։ ...ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Եւ այդ մասին բոլորը պիտի հիշեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին տարածաշրջանային այցի վերաբերյալ երեկ «Ուրբաթ» ակումբում իր տեսակետները ներկայացրեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ:
Բանակցային գործընթացի ...ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Անցած ուրբաթ օրը կրթական օբյեկտների շինարարության ու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Լոռու մարզ այցելեց քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
Մինչ Վանաձոր հասնելը նա եղավ ...ՈՎՔԵՐ ԵՆ ՕԳՏՎՈՒՄ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հայաստանի գրեթե բոլոր խոշոր ընկերությունները անցած տարիներին օգտվել են շահութահարկի արտոնությունից։ Նման հնարավորություն նրանց ընձեռում էր օրենքը, ինչի հետեւանքով պետական բյուջեն չի ստացել առնվազն մի ...ԳԵՂԵՑԻԿԸ ԿՓՐԿԻ ՖՈՒՏԲՈԼԸ
Ահա եւ վերջ. Եվրոպայի 13-րդ առաջնությունն ավարտվեց իսպանացիների աներկբա հաղթանակով, որին նրանց երկրպագուները սպասել ու թերեւս հավատացել են հավերժություն թվացող 44 տարի։ Չգիտես երբ եւ ում կողմից իսպանացիների ...«ՄԻԿԱՆ» ԱՎԱՐՏԵՑ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ
Աշտարակի «Միկան» Մոլդովայի Տիրասպոլ քաղաքում Ինտերտոտոյի գավաթի առաջին փուլի պատասխան խաղում ոչ-ոքի (0:0) է խաղացել տեղի «Տիրասպոլ» թիմի հետ՝ դուրս մնալով հետագա մրցապայքարից: Հիշեցնենք, որ առաջին խաղում՝ ...ՆԻՀԱԹԸ ԵՐԵՎԱՆ ՉԻ ԳԱ
Թուրքիայի հավաքականի ավագ եւ առաջատար հարձակվող Նիհաթ Կահվեչին բաց կթողնի սեպտեմբերի 6-ին Երեւանում տեղի ունենալիք Հայաստան-Թուրքիա աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումը՝ ծանր վնասվածքի ...ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Միջազգային «Transparency International» կազմակերպության կողմից պատրաստված «Կոռուպցիոն բարոմետր» կոչված զեկույցում Ադրբեջանը հայտնվել է աշխարհի ամենակոռումպացված 40 երկրների շարքում: Զեկույցում Ադրբեջանում, ...TEMPORA MUTANTUR, ET NOS MUTAMUR IN ILLIS
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Հայրենի քաղաքական կյանքում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունների էությունը, ինչպես նաեւ իշխանության պահվածքի ճիշտ մոդելը կարող է հուշել սոցիալական հոգեբանությունը, որի ծաղկումը բաժին ընկավ Ֆրանսիական ...ՓԼՎԵՑ
Վրաստանն ու Ադրբեջանը միացնող «Կարմի կամրջի» ադրբեջանական մասում գտնվող 3 մետրանոց հատվածը փլվել է: Ավտոմեքենաների երթեւեկությունը կամրջով արգելվել է:ԲԱԽԻՆ ԲՌՆԵՑԻՆ
Հնդկական Գոա առողջարարական նահանգում հայտնաբերվել եւ Գերմանիա է տեղափոխվել 88-ամյա նացիստական հանցագործ Յոհան Բախը, որը շուրջ 50 տարի գտնվում էր հետախուզման մեջ: Նա նախկինում եղել է Էսէսի գնդապետ եւ ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՂԻ ՏԱԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Եւ այսպես, Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակում նախորդ օրը այցելեցին Ստեփանակերտ եւ հանդիպեցին ԼՂՀ իշխանություններին։
Սա սոսկ «պտիչկայի» համար արված հերթական այցելությո՞ւն էր, ...ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՍԹԱՓԵՑՆՈՂ ԼԻՆԻ
Ըստ քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ. «Անընդհատ ռազմատենչ հայտարարություններ անելով, մեղադրելով Հայաստանի իշխանություններին բոլոր հնարավոր ու անհնար մեղքերի մեջ, ադրբեջանցիները ցույց են տալիս, թե ինչպես են առհասարակ ...Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Բանը հասել է նրան, որ Ադրբեջանը փորձում է եվրոպական հանրությանը համոզել, որ քանի դեռ իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնված չէ, ինքը չի կարող առաջնորդվել եվրոպական չափանիշներով եւ կատարել Եվրախորհրդի ...ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԸ
Ըստ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ ԼՂ հակամարտության հետեւանքով, 2007թ. տարեվերջի տվյալներով, անհայտ կորած է համարվում 4 հազար 414 անձ: Նախորդ տարի կոմիտեն որոնման 229 նոր հայտ է բացել, որից 59 կին ...ԹՈՂ ՆԱԽ ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԻ
Ըստ ԵԽԽՎ-ի թիվ 1620 բանաձեւի 4.7.3 կետի. «Ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես միայն ոստիկանների ցուցմունքի վրա՝ առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների»։
Այս դեպքում ստացվում ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հեռախոսազրույց է ունեցել իր հայաստանցի պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ եւ շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ: Երեկ Սերժ Սարգսյանը դարձել է 54 տարեկան: Կրեմլի ...ԿԸՆԴՈՒՆԻ ՀՐԱՎԵՐԸ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մտադիր է ընդունել մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովում ձեւավորված ժամանակավոր հանձնաժողովի կազմում ...ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
«Նոր ժամանակներ» կուսակցությունը երեկ հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբեր հետաձգում է մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին իր մասնակցության ...ԱՄԵՆԱԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՐԿԻՐԸ ԱՊՀ-ՈՒՄ
«Ֆորբս» հանդեսի հրապարակած տվյալներով՝ Հայաստանը բիզնեսի համար ամենաբարենպաստ երկիրն է ԱՊՀ տարածաշրջանում: Ուսումնասիրված 121 պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը։ ԱՊՀ մյուս ...ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ-ում կոլումբիացի Էդիսոն Միրանդայի նկատմամբ տպավորիչ հաղթանակից հետո Մայամիի օդանավակայանում անհայտ չարագործները առեւանգել են IBF-ի միջին քաշի չեմպիոն Արթուր Աբրահամի անձնական ...
ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՊՀ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԳԵՐՄԱՆԱՄԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
«Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության բաժին
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ»
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԴՐԱԿԱՆ ՄԵՍԻՋՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԶԱՐՄԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

