
ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԵՐԸ
- 2002 թվականին բրիտանական BBC կորպորացիան, ցանկանալով պարզել, թե ո՞ւմ է տեսնում լայն հասարակայնությունը բոլոր ժամանակների հարյուր մեծագույն բրիտանացիների ցանկում, կազմակերպեց «Մեծ բրիտանացիները» մրցույթ։ Օրինակը վարակիչ էր, եւ համանման մրցույթներ կազմակերպվեցին տարբեր երկրներում։

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ
«Մեծ բրիտանացիները» մրցույթը կազմակերպեց BBC-ի երկրորդ հեռուստաալիքը։ Քվեարկությանը մասնակցեց 4 մլն մարդ, որոշելով հաղթողների տասնյակը։
1. Սըր Ուինսթոն Չերչիլ, պետական գործիչ
2. Իզամբարդ Քինգդոմ Բրյունել, ինժեներ
3. Դիանա, Ուելսի իշխանուհի
4. Չարլզ Դարվին, բնագետ
5. Վիլյամ Շեքսպիր, դրամատուրգ
6. Սըր Իսահակ Նյուտոն, գիտնական
7. Եղիսաբեթ 1-ին, Անգլիայի թագուհի
8. Ջոն Լենոն, երաժիշտ
9. Հորացիո, լորդ Նելսոն, ծովակալ
10. Օլիվեր Կրոմվել, պետական գործիչ
ԳԵՐՄԱՆԱՑԻ
ՄԵԾԵՐԸ
Unsere Besten («Մեր լավագույնները») մրցույթն անցկացրեց ZDF հեռուստաընկերությունը եռամսյա ժամկետում՝ 2003 թվականի սեպտեմբերից նոյեմբեր։ 1,2 հազար անուններից բաղկացած նախնական ցուցակից համառոտ ցանկում ի վերջո մնաց 200 թեկնածու։ Քվեարկության արդյունքները հայտնեցին ուղիղ եթերով՝ 2003 թվականի նոյեմբերի 28-ին։
1. Կոնրադ Ադենաուեր, պետական գործիչ
2. Մարտին Լյութեր, եկեղեցու բարեփոխիչ
3. Կարլ Մարքս, փիլիսոփա
4. Հանս եւ Սոֆի Շոլլ, «Սպիտակ վարդ» հականացիստական շարժման մասնակիցներ
5. Վիլի Բրանդտ, պետական գործիչ
6. Յոհան Սեբաստիան Բախ, կոմպոզիտոր
7. Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե, բանաստեղծ
8. Յոհան Գուտենբերգ, առաջին տպագրիչը
9. Օտտո ֆոն Բիսմարկ, պետական գործիչ
10. Ալբերտ Էյնշտեյն, գիտնական
ՄԵԾ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ
Մեծ ամերիկացու կոչման համար մրցույթը 2005 թվականի սկզբին անցկացրեց Discovery Channel հեռուստաալիքը՝ AOL ինտերնետ ընկերության մասնակցությամբ։ 2,4 մլն մարդ քվեարկեց, իսկ արդյունքները ամփոփվեցին 2005 թվականի հունիսի 26-ին։
1. Ռոնալդ Ռեյգան, պետական գործիչ
2. Աբրահամ Լինկոլն, պետական գործիչ
3. Մարտին Լյութեր Քինգ-կրտսեր, սեւամորթների իրավունքների համար պայքարող գործիչ
4. Ջորջ Վաշինգտոն, ԱՄՆ առաջին նախագահ
5. Բենջամին Ֆրանկլին, պետական գործիչ
6. Ջորջ Ու.Բուշ, Միացյալ Նահանգների գործող նախագահ
7. Վիլյամ Ջեֆերսոն Քլինթոն, պետական գործիչ
8. Էլվիս Պրեսլի, երաժիշտ
9. Օփրա Ուինֆրի, հեռուստահաղորդավարուհի
10. Ֆրանկլին Դ.Ռուզվելտ, պետական գործիչ
ՄԵԾ
ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ
«Բոլոր ժամանակների մեծ ֆրանսիացիները» մրցույթն անցկացրեց Feance-2 պետական հեռուստաընկերությունը 2005 թվականի սկզբին, իսկ արդյունքներն ամփոփվեցին 2006-ի ապրիլի 5-ին։
1. Շառլ դը Գոլ, պետական գործիչ
2. Լուի Պաստեր, գիտնական
3. Աբբատ Պիեր, հասարակական գործիչ
4. Մարի Կյուրի, գիտնական
5. Կոլյուշ, դերասան
6. Վիկտոր Հյուգո, գրող
7. Բուրվիլ, դերասան
8. Ժան Բատիստ Մոլիեր, դրամատուրգ
9. Ժակ Իվ Կուստո, ծովային հետազոտող
10. Էդիտ Պիաֆ, երգչուհի
ՄԵԾ ՌՈՒՍՆԵՐԸ
Վերջերս «Մոսկովյան խորհրդատվական խումբ» գործակալությունը հարցում անցկացրեց Մոսկվայի բնակչության շրջանում։ Մարդկանց առաջարկում էին նշել բոլոր ժամանակների մեծագույն ռուսների երեքից ոչ ավելի անուն։ Առաջին տասնյակը այսպիսին է.
1. Պետրոս 1-ին
2. Ալեքսանդր Պուշկին
3. Իոսիֆ Ստալին
4. Վլադիմիր Պուտին
5. Վլադիմիր Լենին
6. Միխայիլ Լոմոնոսով
7. Եկատերինա 2-րդ
8. Ալեքսանդր Սուվորով
9. Միխայիլ Գորբաչով
10. Գեորգի Ժուկով
ՄԵԾ
ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻՆԵՐԸ
«Մեծ պորտուգալացիները» նախագիծն անցկացվեց 2007 թվականի սկզբին եռամսյա ժամկետում։ Կազմակերպիչը Radio e Televisio de Portugal (RTP) պետական ընկերությունն էր՝ Eurosondagem ընկերության մասնակցությամբ։ Քվեարկեց մոտ 400 հազար մարդ, արդյունքներն ամփոփվեցին 2007 թվականի մարտի 25-ին։
1. Անտոնիու դե Օլիվեյրա Սալազար, զինվորական դիկտատոր
2. Ալվարու Կունյալ, Սալազարի ռեժիմի դեմ պայքարող գործիչ, կոմունիստական կուսակցության առաջնորդ
3. Արիստիդես դե Սոուզա Մենդես, դիվանագետ, հոլոքոստի դեմ պայքարող գործիչ
4. Ալֆոնս 1-ին, Պորտուգալիայի թագավոր
5. Լուիս դե Կամոենս, բանաստեղծ
6. Ժուան 2-րդ, Պորտուգալիայի թագավոր
7. Էնրիկե Ծովագնաց, Պորտուգալիայի արքայազն
8. Ֆերնանդու Պեսսոա, բանաստեղծ
9. Սեբաստիան Ժոզե Կարվալիու դե Մելու, մարկիզ դե Պոմբալ, պետական գործիչ
10. Վասկո դա Գամա, ճանապարհորդ
ՄԵԾ
ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻՆԵՐԸ
Ի տարբերություն այլ նախագծերի, Gen Argentino («Արգենտինական գեն») EI-ն նախատեսում էր որոշել մեծագույն արգենտինացիներին ըստ անվանակարգերի. պատմություն, քաղաքականություն, արվեստ եւ սպորտ։ Քվեարկությունը կազմակերպվեց Telefe հեռուստաընկերության կողմից եւ անցկացվեց 2007 թվականի օգոստոսից մինչեւ հոկտեմբեր։ Վարկանիշ որպես այդպիսին չկազմվեց, բայց որոշվեց 10 մեծագույն արգենտինացիների ցուցակը (այբբենական կարգով)։
1. Մանուել Բելգրանո, իսպանական գաղութատիրության դեմ պայքարող գործիչ
2. Խորխե Լուիս Բորխես, գրող
3. Էռնեստո Չե Գեվարա, քաղաքական գործիչ
4. Դիեգո Արմանդո Մարադոնա, ֆուտբոլիստ
5. Ալբերտո Օլմեդո, դերասան
6. Խոսե դե Սան Մարտին, իսպանական գաղութատիրության դեմ պայքարող գործիչ
7. Էվա Պերոն, նախագահ Խուան Պերոնի կինը
8. Ռենե Ֆավալորո, գիտնական, սրտանոթային շունտավորման տեխնոլոգիայի հայտնագործողը
9. Խուան Մանուել Ֆանգիո, ավտոմրցարշավորդ
10. Ռոբերտո Ֆոնտանառոսա, գրող
ՄԵԾ
ԱՖՐԻԿԱՑԻՆԵՐԸ
Աֆրիկյան համընդհանուր հեռուստաալիքի բացակայությունը չխանգարեց բոլոր ժամանակների մեծագույն աֆրիկացիների վարկանիշը պարզելուն։ Ցուցակը կազմվեց Աֆրիկայի խնդիրների վերաբերյալ Լոնդոնում հրատարակվող միջազգային առաջատար ամսագրի՝ New African-ի ընթերցողների քվեարկության արդյունքներով։ Քվեարկությունը սկսվեց 2003 թվականի դեկտեմբերին եւ ավարտվեց 2004-ին։
1. Նելսոն Մանդելա, ՀԱՀ նախկին նախագահ
2. Կվամե Նկրումա, Գանայի նախկին նախագահ
3. Ռոբերտ Մուգաբե, Զիմբաբվեի նախագահ
4. Ջուլիուս Նիերերե, Տանզանիայի նախկին նախագահ
5. Մարկուս Գարվի, հասարակական գործիչ, պանաֆրիկանիզմի տեսաբան, ծնունդով Ճամայկայից
6. Պատրիս Լումումբա, Կոնգոյի (Զաիրի) նախկին վարչապետ
7. Մարտին Լյութեր Քինգ-կրտսեր, սեւամորթների իրավունքների համար պայքարող գործիչ (ԱՄՆ)
8. Տաբո Մբեկի, ՀԱՀ-ի գործող նախագահը
9. Մալքոլմ Լիթլ (Մալքոլմ Էքս), քարոզիչ, «Իսլամի ազգ» շարժման ակտիվիստ (ԱՄՆ)
10. Կոֆի Անան, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար
Հետաքրքիր է, ի՞նչ տեսք կունենար տասը մեծագույն հայերի ցուցակը, եթե այդօրինակ մրցույթ կազմակերպեին նաեւ մեզանում։
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
ԼՏՊ-ի ամառային գաստրոլները
88-ի երկրաշարժից հետո, անցած 20 տարիների ընթացքում Տեր-Պետրոսյանը երրորդ «պատմական» այցը կատարեց Գյումրի, ինչը տեղի ունեցավ անցած շաբաթ օրը։
Եթե չեք մոռացել, ավերված քաղաքը ...ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԶԱՐՄԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 4
Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Դեռ Հանրային խորհուրդը չձեւավորված, տարբեր գնահատականներ են լսվում։ Դուք, իբրեւ Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող ...ՆԱԽԱՊԱՅՄԱՆ, ՈՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ԲԱՑԱՌՎԱԾ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆԻՆ երեկ խնդրեցինք պատասխանել, թե նախաքննության մարմինը մտադի՞ր է մինչեւ հուլիսի 4-ը ազատ արձակել բոլոր «քաղբանտարկյալներին», ինչպես դա պահանջում է Տեր-Պետրոսյանը ...ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԷԻՆ
Գ.Հ.
ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքի ու արդյունքների գնահատականն ստանալու ակնկալիքով երեկ դիմեցինք վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, պետական-իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցի օրը՝ հունիսի 26-ին, Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթը նպատակ ուներ աշխարհին ցույց տալ Ղարաբաղյան ճակատում ուժային լուծումների՝ Ադրբեջանի ...ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԵՐԸ
1
2002 թվականին բրիտանական BBC կորպորացիան, ցանկանալով պարզել, թե ո՞ւմ է տեսնում լայն հասարակայնությունը բոլոր ժամանակների հարյուր մեծագույն բրիտանացիների ցանկում, կազմակերպեց «Մեծ բրիտանացիները» մրցույթ։ ...ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Եւ այդ մասին բոլորը պիտի հիշեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին տարածաշրջանային այցի վերաբերյալ երեկ «Ուրբաթ» ակումբում իր տեսակետները ներկայացրեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ:
Բանակցային գործընթացի ...ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Անցած ուրբաթ օրը կրթական օբյեկտների շինարարության ու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Լոռու մարզ այցելեց քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
Մինչ Վանաձոր հասնելը նա եղավ ...ՈՎՔԵՐ ԵՆ ՕԳՏՎՈՒՄ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հայաստանի գրեթե բոլոր խոշոր ընկերությունները անցած տարիներին օգտվել են շահութահարկի արտոնությունից։ Նման հնարավորություն նրանց ընձեռում էր օրենքը, ինչի հետեւանքով պետական բյուջեն չի ստացել առնվազն մի ...ԳԵՂԵՑԻԿԸ ԿՓՐԿԻ ՖՈՒՏԲՈԼԸ
Ահա եւ վերջ. Եվրոպայի 13-րդ առաջնությունն ավարտվեց իսպանացիների աներկբա հաղթանակով, որին նրանց երկրպագուները սպասել ու թերեւս հավատացել են հավերժություն թվացող 44 տարի։ Չգիտես երբ եւ ում կողմից իսպանացիների ...«ՄԻԿԱՆ» ԱՎԱՐՏԵՑ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ
Աշտարակի «Միկան» Մոլդովայի Տիրասպոլ քաղաքում Ինտերտոտոյի գավաթի առաջին փուլի պատասխան խաղում ոչ-ոքի (0:0) է խաղացել տեղի «Տիրասպոլ» թիմի հետ՝ դուրս մնալով հետագա մրցապայքարից: Հիշեցնենք, որ առաջին խաղում՝ ...ՆԻՀԱԹԸ ԵՐԵՎԱՆ ՉԻ ԳԱ
Թուրքիայի հավաքականի ավագ եւ առաջատար հարձակվող Նիհաթ Կահվեչին բաց կթողնի սեպտեմբերի 6-ին Երեւանում տեղի ունենալիք Հայաստան-Թուրքիա աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումը՝ ծանր վնասվածքի ...ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Միջազգային «Transparency International» կազմակերպության կողմից պատրաստված «Կոռուպցիոն բարոմետր» կոչված զեկույցում Ադրբեջանը հայտնվել է աշխարհի ամենակոռումպացված 40 երկրների շարքում: Զեկույցում Ադրբեջանում, ...TEMPORA MUTANTUR, ET NOS MUTAMUR IN ILLIS
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Հայրենի քաղաքական կյանքում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունների էությունը, ինչպես նաեւ իշխանության պահվածքի ճիշտ մոդելը կարող է հուշել սոցիալական հոգեբանությունը, որի ծաղկումը բաժին ընկավ Ֆրանսիական ...ՓԼՎԵՑ
Վրաստանն ու Ադրբեջանը միացնող «Կարմի կամրջի» ադրբեջանական մասում գտնվող 3 մետրանոց հատվածը փլվել է: Ավտոմեքենաների երթեւեկությունը կամրջով արգելվել է:ԲԱԽԻՆ ԲՌՆԵՑԻՆ
Հնդկական Գոա առողջարարական նահանգում հայտնաբերվել եւ Գերմանիա է տեղափոխվել 88-ամյա նացիստական հանցագործ Յոհան Բախը, որը շուրջ 50 տարի գտնվում էր հետախուզման մեջ: Նա նախկինում եղել է Էսէսի գնդապետ եւ ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՂԻ ՏԱԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Եւ այսպես, Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակում նախորդ օրը այցելեցին Ստեփանակերտ եւ հանդիպեցին ԼՂՀ իշխանություններին։
Սա սոսկ «պտիչկայի» համար արված հերթական այցելությո՞ւն էր, ...ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՍԹԱՓԵՑՆՈՂ ԼԻՆԻ
Ըստ քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ. «Անընդհատ ռազմատենչ հայտարարություններ անելով, մեղադրելով Հայաստանի իշխանություններին բոլոր հնարավոր ու անհնար մեղքերի մեջ, ադրբեջանցիները ցույց են տալիս, թե ինչպես են առհասարակ ...Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Բանը հասել է նրան, որ Ադրբեջանը փորձում է եվրոպական հանրությանը համոզել, որ քանի դեռ իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնված չէ, ինքը չի կարող առաջնորդվել եվրոպական չափանիշներով եւ կատարել Եվրախորհրդի ...ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԸ
Ըստ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ ԼՂ հակամարտության հետեւանքով, 2007թ. տարեվերջի տվյալներով, անհայտ կորած է համարվում 4 հազար 414 անձ: Նախորդ տարի կոմիտեն որոնման 229 նոր հայտ է բացել, որից 59 կին ...ԹՈՂ ՆԱԽ ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԻ
Ըստ ԵԽԽՎ-ի թիվ 1620 բանաձեւի 4.7.3 կետի. «Ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես միայն ոստիկանների ցուցմունքի վրա՝ առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների»։
Այս դեպքում ստացվում ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հեռախոսազրույց է ունեցել իր հայաստանցի պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ եւ շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ: Երեկ Սերժ Սարգսյանը դարձել է 54 տարեկան: Կրեմլի ...ԿԸՆԴՈՒՆԻ ՀՐԱՎԵՐԸ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մտադիր է ընդունել մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովում ձեւավորված ժամանակավոր հանձնաժողովի կազմում ...ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
«Նոր ժամանակներ» կուսակցությունը երեկ հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբեր հետաձգում է մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին իր մասնակցության ...ԱՄԵՆԱԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՐԿԻՐԸ ԱՊՀ-ՈՒՄ
«Ֆորբս» հանդեսի հրապարակած տվյալներով՝ Հայաստանը բիզնեսի համար ամենաբարենպաստ երկիրն է ԱՊՀ տարածաշրջանում: Ուսումնասիրված 121 պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը։ ԱՊՀ մյուս ...ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ-ում կոլումբիացի Էդիսոն Միրանդայի նկատմամբ տպավորիչ հաղթանակից հետո Մայամիի օդանավակայանում անհայտ չարագործները առեւանգել են IBF-ի միջին քաշի չեմպիոն Արթուր Աբրահամի անձնական ...
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԵՐԸ

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ»
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԴՐԱԿԱՆ ՄԵՍԻՋՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԶԱՐՄԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

