
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցի օրը՝ հունիսի 26-ին, Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթը նպատակ ուներ աշխարհին ցույց տալ Ղարաբաղյան ճակատում ուժային լուծումների՝ Ադրբեջանի պատրաստակամությունը։

Եւ, կարծում ենք, պատահական չէր, որ հաջորդ օրը՝ հունիսի 27-ին, միջազգային լրատվական գործակալությունները տարածեցին «Մեծ ութնյակի» երկրների արտգործնախարարների նիստի հաղորդագրությունը։ Ճապոնական Կիոտո քաղաքում նրանք իրենց աջակցություն են հայտնել Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ընդգծելով, որ «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ցույց տան զսպվածություն ու ձեռնարկեն լուրջ քայլեր՝ համաձայնության հասնելու համար»։
Նման պայմաններում ժամանակավրեպ, անգամ զավեշտական են դառնում հունիսի 26-ի ռազմական շքերթի նախօրեին ադրբեջանական պաշտոնյաների արած հայտարարություններն ու սպառնալիքները։
Նամանավանդ վերջին շրջանում դրանց մի մասն անմիջականորեն ուղղվում է ոչ թե Հայաստանին, այլ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Օրինակ, «դասեր տալու» նպատակով Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Խազար Իբրահիմը հունիսի 25-ին հայտարարել էր, որ «Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հակամարտության ներկա վիճակը խնդիրը ուժային ճանապարհով լուծելու Հայաստանի ցանկության արտահայտությունն է», ուստի «համանախագահները պետք է ճիշտ ազդանշաններ հաղորդեն Հայաստանին հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Եթե համանախագահները չեն տեսնում հակամարտության ռազմական լուծում, ապա պետք է այդ մասին հայտարարեն Հայաստանին»։
«Մեծ ութնյակի» արտգործնախարարների Կիոտոյից հնչած պատասխանը փաստեց, թե իրականում միջազգային հանրությունը ո՞ւմ է ուղղում իր ազդանշանները, քանի որ այդ փաստաթղթում ոչ մի խոսք չկա Ադրբեջանի ակնարկած «ուժային լուծման», այսինքն՝ Ղարաբաղյան պատերազմի արդյունքների մասին։
Թեեւ շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «առաջարկներում, որոնք գտնվում են բանակցությունների սեղանին, գոյություն չունի Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղն անջատելու ոչ մի մեխանիզմ», բայց կարծես պատասխանելով նրան, հունիսի 28-ին Ստեփանակերտում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յու.Մերզլյակովը ավելացրել է, որ 14-15-ի հասնող «Մադրիդյան սկզբունքներից» միայն 4-ն են տարաձայնություններ առաջացնում բանակցող կողմերի միջեւ»։ Պարզ է, որ դրանցից մեկը «Մադրիդյան սկզբունքներով» ամրագրվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման կոնկրետ մեխանիզմների հարցն է։
Ուստի «մեխանիզմների բացակայության» մասին հայտարարությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարը փոր ձեց սեփական ժողովրդից թաքցնել ճշմարտությունը։ Այն է՝ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման սկզբունքի առկայությունը քննարկվող փաստաթղթում։ Իսկ մինչ այդ ձեռնարկած շանտաժի միջոցով Ի.Ալիեւը հույս ուներ կա՛մ դիմել խնդրի ռազմական լուծման, կա՛մ էլ նորանոր զիջումներ կորզել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից։
Քանի որ առաջին տարբերակը տեսանելի ապագայի համար կարելի է փակված համարել, ապա ակնհայտ է, որ պաշտոնական Բաքվին մնում է միայն դանդաղ, բայց հետեւողական քայլերով «Մադրիդյան սկզբունքները» ռեւիզիայի ենթարկելու հեռանկարը։
Այս առումով, առաջիկայում լուրջ պրոբլեմներ կարող են ծառանալ վերջին տասնամյակում «կառուցողականության մրցույթի» մեջ Ադրբեջանին շարունակաբար «անկյուն մղած» հայ դիվանագիտության համար։ Հայկական կողմի՝ զիջումների մաքսիմումի հստակեցման եւ Ադրբեջանի նույնիմաստ կեցվածքի բացակայության պայմաններում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում ժամանակի ընթացքում կարող է այն տպավորությունը ստեղծվել, որ փոխադարձ զիջումների «ոսկե միջինը» գտնվում է այս երկու փոխբացասող դիրքորոշումների միջեւ։
Կարծում ենք, որ նման պայմաններում հայ դիվանագիտության նոր ղեկավարները պետք է լրջորեն մտածեն նախորդ տարիներին որդեգրված՝ «կառուցողականության մրցույթում» հաղթելու մարտավարության վերանայման մասին, մանավանդ որ պատերազմի վերսկսման սպառնալիքները եւ դրանց ուղեկցող սպառազինությունների անզուսպ մրցավազքը տեսանելի ապագայում պաշտոնական Բաքվին որեւէ շոշափելի արդյունք չեն խոստանում։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
ԼՏՊ-ի ամառային գաստրոլները
88-ի երկրաշարժից հետո, անցած 20 տարիների ընթացքում Տեր-Պետրոսյանը երրորդ «պատմական» այցը կատարեց Գյումրի, ինչը տեղի ունեցավ անցած շաբաթ օրը։
Եթե չեք մոռացել, ավերված քաղաքը ...ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԶԱՐՄԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 4
Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Դեռ Հանրային խորհուրդը չձեւավորված, տարբեր գնահատականներ են լսվում։ Դուք, իբրեւ Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող ...ՆԱԽԱՊԱՅՄԱՆ, ՈՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ԲԱՑԱՌՎԱԾ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆԻՆ երեկ խնդրեցինք պատասխանել, թե նախաքննության մարմինը մտադի՞ր է մինչեւ հուլիսի 4-ը ազատ արձակել բոլոր «քաղբանտարկյալներին», ինչպես դա պահանջում է Տեր-Պետրոսյանը ...ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԷԻՆ
Գ.Հ.
ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքի ու արդյունքների գնահատականն ստանալու ակնկալիքով երեկ դիմեցինք վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, պետական-իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցի օրը՝ հունիսի 26-ին, Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթը նպատակ ուներ աշխարհին ցույց տալ Ղարաբաղյան ճակատում ուժային լուծումների՝ Ադրբեջանի ...ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԵՐԸ
1
2002 թվականին բրիտանական BBC կորպորացիան, ցանկանալով պարզել, թե ո՞ւմ է տեսնում լայն հասարակայնությունը բոլոր ժամանակների հարյուր մեծագույն բրիտանացիների ցանկում, կազմակերպեց «Մեծ բրիտանացիները» մրցույթ։ ...ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Եւ այդ մասին բոլորը պիտի հիշեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին տարածաշրջանային այցի վերաբերյալ երեկ «Ուրբաթ» ակումբում իր տեսակետները ներկայացրեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ:
Բանակցային գործընթացի ...ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Անցած ուրբաթ օրը կրթական օբյեկտների շինարարության ու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Լոռու մարզ այցելեց քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
Մինչ Վանաձոր հասնելը նա եղավ ...ՈՎՔԵՐ ԵՆ ՕԳՏՎՈՒՄ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հայաստանի գրեթե բոլոր խոշոր ընկերությունները անցած տարիներին օգտվել են շահութահարկի արտոնությունից։ Նման հնարավորություն նրանց ընձեռում էր օրենքը, ինչի հետեւանքով պետական բյուջեն չի ստացել առնվազն մի ...ԳԵՂԵՑԻԿԸ ԿՓՐԿԻ ՖՈՒՏԲՈԼԸ
Ահա եւ վերջ. Եվրոպայի 13-րդ առաջնությունն ավարտվեց իսպանացիների աներկբա հաղթանակով, որին նրանց երկրպագուները սպասել ու թերեւս հավատացել են հավերժություն թվացող 44 տարի։ Չգիտես երբ եւ ում կողմից իսպանացիների ...«ՄԻԿԱՆ» ԱՎԱՐՏԵՑ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ
Աշտարակի «Միկան» Մոլդովայի Տիրասպոլ քաղաքում Ինտերտոտոյի գավաթի առաջին փուլի պատասխան խաղում ոչ-ոքի (0:0) է խաղացել տեղի «Տիրասպոլ» թիմի հետ՝ դուրս մնալով հետագա մրցապայքարից: Հիշեցնենք, որ առաջին խաղում՝ ...ՆԻՀԱԹԸ ԵՐԵՎԱՆ ՉԻ ԳԱ
Թուրքիայի հավաքականի ավագ եւ առաջատար հարձակվող Նիհաթ Կահվեչին բաց կթողնի սեպտեմբերի 6-ին Երեւանում տեղի ունենալիք Հայաստան-Թուրքիա աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումը՝ ծանր վնասվածքի ...ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Միջազգային «Transparency International» կազմակերպության կողմից պատրաստված «Կոռուպցիոն բարոմետր» կոչված զեկույցում Ադրբեջանը հայտնվել է աշխարհի ամենակոռումպացված 40 երկրների շարքում: Զեկույցում Ադրբեջանում, ...TEMPORA MUTANTUR, ET NOS MUTAMUR IN ILLIS
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Հայրենի քաղաքական կյանքում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունների էությունը, ինչպես նաեւ իշխանության պահվածքի ճիշտ մոդելը կարող է հուշել սոցիալական հոգեբանությունը, որի ծաղկումը բաժին ընկավ Ֆրանսիական ...ՓԼՎԵՑ
Վրաստանն ու Ադրբեջանը միացնող «Կարմի կամրջի» ադրբեջանական մասում գտնվող 3 մետրանոց հատվածը փլվել է: Ավտոմեքենաների երթեւեկությունը կամրջով արգելվել է:ԲԱԽԻՆ ԲՌՆԵՑԻՆ
Հնդկական Գոա առողջարարական նահանգում հայտնաբերվել եւ Գերմանիա է տեղափոխվել 88-ամյա նացիստական հանցագործ Յոհան Բախը, որը շուրջ 50 տարի գտնվում էր հետախուզման մեջ: Նա նախկինում եղել է Էսէսի գնդապետ եւ ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՂԻ ՏԱԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Եւ այսպես, Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակում նախորդ օրը այցելեցին Ստեփանակերտ եւ հանդիպեցին ԼՂՀ իշխանություններին։
Սա սոսկ «պտիչկայի» համար արված հերթական այցելությո՞ւն էր, ...ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՍԹԱՓԵՑՆՈՂ ԼԻՆԻ
Ըստ քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ. «Անընդհատ ռազմատենչ հայտարարություններ անելով, մեղադրելով Հայաստանի իշխանություններին բոլոր հնարավոր ու անհնար մեղքերի մեջ, ադրբեջանցիները ցույց են տալիս, թե ինչպես են առհասարակ ...Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Բանը հասել է նրան, որ Ադրբեջանը փորձում է եվրոպական հանրությանը համոզել, որ քանի դեռ իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնված չէ, ինքը չի կարող առաջնորդվել եվրոպական չափանիշներով եւ կատարել Եվրախորհրդի ...ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԸ
Ըստ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ ԼՂ հակամարտության հետեւանքով, 2007թ. տարեվերջի տվյալներով, անհայտ կորած է համարվում 4 հազար 414 անձ: Նախորդ տարի կոմիտեն որոնման 229 նոր հայտ է բացել, որից 59 կին ...ԹՈՂ ՆԱԽ ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԻ
Ըստ ԵԽԽՎ-ի թիվ 1620 բանաձեւի 4.7.3 կետի. «Ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես միայն ոստիկանների ցուցմունքի վրա՝ առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների»։
Այս դեպքում ստացվում ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հեռախոսազրույց է ունեցել իր հայաստանցի պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ եւ շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ: Երեկ Սերժ Սարգսյանը դարձել է 54 տարեկան: Կրեմլի ...ԿԸՆԴՈՒՆԻ ՀՐԱՎԵՐԸ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մտադիր է ընդունել մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովում ձեւավորված ժամանակավոր հանձնաժողովի կազմում ...ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
«Նոր ժամանակներ» կուսակցությունը երեկ հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբեր հետաձգում է մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին իր մասնակցության ...ԱՄԵՆԱԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՐԿԻՐԸ ԱՊՀ-ՈՒՄ
«Ֆորբս» հանդեսի հրապարակած տվյալներով՝ Հայաստանը բիզնեսի համար ամենաբարենպաստ երկիրն է ԱՊՀ տարածաշրջանում: Ուսումնասիրված 121 պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը։ ԱՊՀ մյուս ...ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ-ում կոլումբիացի Էդիսոն Միրանդայի նկատմամբ տպավորիչ հաղթանակից հետո Մայամիի օդանավակայանում անհայտ չարագործները առեւանգել են IBF-ի միջին քաշի չեմպիոն Արթուր Աբրահամի անձնական ...
ԵՐԲԵՔ ՄԻ ՄՈՌԱՑԵՔ ՁԵՐ ԵՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՐԱՆՏ ԲԱՅՐԱՄՅԱՆ Արցախյան ազատամարտիկ, այժմ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալՈՉ ՄԻԱՅՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ, ԱՅԼԵՎ ՆԵՐՔԱՇՎԱԾ ԵՆ
ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԵՐԲ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՀԶՈՐ ԶԵՆՔԸ
ՀՈՌԻ ԲԱՐՔԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ-2008
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ»
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԴՐԱԿԱՆ ՄԵՍԻՋՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԶԱՐՄԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

