
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
- Հարցազրույց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ ԳՐԻԳՈՐ ԱՄԱԼՅԱՆԻ հետ

-Պարոն Ամալյան, արդարացվա՞ծ է պնդումը, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Ա1+»-ը հաղթել է եւ ապացուցել իր իրավացիությունը։
-Նախ անհրաժեշտ է իմանալ, թե «Մելտեքս» ընկերությունն ի՞նչ է բողոքարկել, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ի՞նչ որոշում է կայացրել, հետո նոր գնահատել, թե ո՞վ է հաղթել։ Իսկ այս ամենում հաղթանակներ, ուրեմն եւ շնորհավորանքի առիթներ, իրոք, կան։
Դեռ տարիներ առաջ եմ պնդել, հենց «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցներից մեկում, որ այս հարցի քննության արդյունքներով ամենաշահագրգիռը Հայաստանի Հանրապետությունն է, մասնավորապես մեր հանձնաժողովը։ Այժմ Եվրադատարանը վերջնական ու հստակ պատասխանեց բոլոր այն հարցերին, որոնք տարիներ շարունակ վերածվել էին հանիրավի շահարկումների առարկայի։
Գործի վեցերորդ կետում «Մելտեքս» ՍՊԸ-ն ներկայացրել է 1994-95 թվականներին իր հանդեպ Հայաստանի Հանրապետության գործադրած ճնշումների ու ոտնձգությունների պատկերը։ Եվրադատարանը այս մասով որոշում չի կայացրել, սակայն մեր երկրի մասին ընդհանրական պատկերացում է արձանագրել։ Մասնավորապես հիմնավորել է, որ 1995-ին «Ա1+»-ը լիցենզիայից զրկվել է հենց քաղաքական նկատառումներով՝ նախագահական ընտրություններից առաջ։
2002-ին մրցույթում իր պարտության եւ հետագա մրցույթներում իր անհաջող մասնակցության պատմությունը «Մելտեքս» ընկերությունը շաղկապել է այս նախապատմությանը։ Հայցվորները երկուսն էին՝ «Մելտեքս» ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսիսյանը։ Եվրադատարանը 68 կետով հաստատել է, որ վերջինս այս գործով տուժող կողմ չի կարող համարվել։
Հայցում նշված էր, թե իբր խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ՝ խոսքի ազատությունը, 6-րդ՝ արդար դատավարության իրավունքը, 14-րդ՝ խտրականությունը արգելող դրույթին վերաբերող հոդվածները։ Եվրադատարանը ուսումնասիրությունների արդյունքում հստակ եզրակացրել է եւ որոշման մեջ արձանագրել, որ դատավարական իրավունքի խախտումներ չեն եղել։ Տարիներ շարունակ մեր երկրի դատական համակարգի նկատմամբ այս գործի շրջանակում հնչած զրպարտանքն ու շահարկումները, կարծում եմ, այս որոշմամբ այլեւս կավարտվեն։ Սա, իրոք, հաղթանակ է, եւ այս առիթով շնորհավորում եմ «Մելտեքսին» ու ողջ հայ ժողովրդին։
Խոսվում էր նաեւ «Ա1+»-ի նկատմամբ քաղաքական խտրականության մասին, ինչը եւս ծառայեցվում էր Հայաստանի Հանրապետությունը վարկաբեկելու նկրտումներին։ Եվրադատարանը իր որոշման 97-րդ կետում հստակ ընդգծել է, որ «Մելտեքսի» նկատմամբ որեւէ խտրական դրսեւորում չի եղել։ Այս կերպ փաստորեն վերացրել է ներքաղաքական լարում հրահրելու բազմիցս օգտագործված «գործիքը»։ Այս հաղթանակի առիթով եւս՝ իմ շնորհավորանքը։
Հայցում ներկայացված էր, որ մեր հանձնաժողովը ապօրինի է գործել ու «Մելտեքսին» մրցույթի արդյունքում հանիրավի չի ճանաչել հաղթող։ Մինչդեռ իր որոշման 82-րդ կետում Եվրադատարանը միանշանակ արձանագրել է, որ մեր հանձնաժողովը գործել է ժամանակին գործող օրենքների շրջանակում։ Մեր հանձնաժողովը գործադիր մարմին է, որեւէ պարագայում իրավունք չունի խմբագրելու կամ կամովին գործադրելու օրենքը։
Եթե սա է «Մելտեքսը» համարում իր հաղթանակը, ապա ի սրտե շնորհավորում եմ ե՛ւ իրենց, ե՛ւ մեր հանձնաժողովին։ Նաեւ հուսով եմ, որ մեր հանձնաժողովի եւ երկրի նկատմամբ զրպարտանքը, ի վերջո, կդադարեցվի։ Եվրադատարանի այս որոշումը մեզ համար նույնն է, ինչ 37 թվականին «Ժողովրդի թշնամի» մեղադրանքով դատապարտվածի համար 53 թվականի համընդհանուր արդարացման որոշումը։
Ըստ «Մելտեքսի», Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ խոսքի ազատության իրավունքը, մենք խախտել ենք, երբ 2002 թվականին մրցույթում նրան հաղթող չենք ճանաչել ու այդ որոշումը չենք հիմնավորել։ Սակայն այդ ժամանակ գործող 57-րդ հոդվածում նման պահանջ չի եղել, մենք էլ, բնականաբար, գործել ենք օրենքի սահմաններում։ Եվրադատարանը, այդուհանդերձ, ածանցել է, թե դա կարող էր սահմանափակել հայցվորի խոսքի ազատությունը եւ որոշմամբ 20 հազար եվրո փոխհատուցում է նախատեսել «Մելտեքս» ՍՊԸ-ին, եւս 10 հազար եվրո՝ փաստաբանական ծախսերը փոխհատուցելու համար։
Այստեղ եւս հաղթանակը Հայաստանի Հանրապետությանն է, քանի որ 2003-ին օրենքում կատարված փոփոխությունից հետո հանձնաժողովի որոշումները պետք է հիմնավորվեն։ Իսկ «Մելտեքսը», եւ սա թող նկատեն բոլորը, Եվրադատարան է դիմել 2004 թվականին, երբ այս օրենսդրական բացը մեր Ազգային ժողովը, առանց կողմնակի միջամտության, հարկադրանքի կամ առաջարկի, արդեն վերացրել էր։
-Պարոն Ամալյան, ի՞նչ նպատակ էր հետապնդում «Մելտեքսը» եւ ի՞նչ ստացավ։ Դատավարության արդյունքը ինչպե՞ս եք գնահատում։
-Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացված հայցում «Մելտեքս» ՍՊԸ-ն պահանջել էր մեկ միլիոն 357 հազար 828 դոլար նյութական վնասի փոխհատուցում։ Այս «վնասի» կառուցվածքի բաղկացուցիչներն էին՝ չստացած եկամուտներ, պայմանագրային խզումների փոխհատուցումներ, չօգտագործվող սարքերի կորուստ։ Եվրադատարանը իր որոշման մեջ չստացված եկամուտների, բաց թողնված օգուտների ձեւակերպումը ուղղակիորեն սպեկուլյատիվ բնույթի պահանջ է անվանել։ Իսկ մյուս երկու ձեւակերպումները անհիմն են համարվել։ Այսինքն՝ այս հայցը Հայաստանի Հանրապետությունից, եթե ոչ շորթելու, ապա սպեկուլյացիայի միջոցով շատ խոշոր գումար ստանալու փորձ էր։
Հայցում կար նաեւ ոչ նյութական վնասը փոխհատուցելու պահանջ, ինչի համար «Մելտեքս» ՍՊԸ-ն հաշվարկել էր 50 հազար դոլար։ Սակայն այս պահանջը փաստաթղթային հիմնավորումներ չուներ, բայց ներառում էր անհրաժեշտություն չունեցող ծախսեր։ Ուստի Եվրադատարանը այս պահանջը կատարեց 20-10 հազար եվրո չափով։
-Պարոն Ամալյան, Մեսրոպ Մովսիսյանը պնդում է, որ Եվրադատարանի որոշմամբ «Ա1+»-ին առանց ձգձգումների պետք է եթեր վերադառնալու հնարավորություն տալ։ Սա նոր մրցո՞ւյթ է ենթադրում, թե՞ նոր հաճախականություն եք տրամադրելու։
-Ինչ-որ մի հեռուստաընկերությանը տրամադրված հաճախականությունը լիցենզիայի ժամկետից շուտ վերցնելու եւ մեկ ուրիշին տալու մտածողությունը տարօրինակ եմ համարում։ «Ա1+»-ը իր շահագործած կապուղու նկատմամբ լիազորությունները իրականացրել է լիարժեքորեն, նրա բոլոր իրավունքները այդ կապուղու նկատմամբ սպառվել են լիցենզիայի գործողության ժամկետը ավարտվելուն պես։
Եվրախորհուրդը չէր կարող ապօրինի որոշում կայացնել ու պահանջել «Ա1+»-ին անհապաղ եթեր տրամադրել։ Կապուղիներ տրամադրելու մրցութային կարգը հստակ սահմանված է։ Ինչ-որ մեկին եթեր տրամադրելու համար չի կարելի խախտել սահմանադրությունը, ազատ մրցակցության իրավունքը, մի շարք օրենքներ։ ԵԽԽՎ 1620 բանաձեւը կոչ է անում լիցենզավորող մարմնին, հաշվի առնել Եվրադատարանի որոշումը եւ երաշխավորել բաց, ազատ ու թափանցիկ մրցույթ։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հարցազրույց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ ԳՐԻԳՈՐ ԱՄԱԼՅԱՆԻ հետ
-Պարոն Ամալյան, արդարացվա՞ծ է պնդումը, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Ա1+»-ը հաղթել է եւ ապացուցել ...ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 3
Մոսկվայի հայ համայնքի եւ Ռուսաստանի փորձագիտական շրջանակների հետ հանդիպումների ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական հարաբերություններին տրված գնահատականներն ու առաջարկությունները դարձել ...ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԷԹԻԿԱՆ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ 1
Պետության գոյատեւմանն այսօր սպառնացող ներքին ու արտաքին վտանգների գոյության պայմաններում խիստ հստակ ուրվագծվում եւ կարեւորվում է ոչ ձեւական ակտիվության եւ պասիվ-չեզոք-սպասողական պահվածքների միջեւ եղած ...ԵԹԵ ՆԵՐՍՈՒՄ ԹՈՒՅԼ ԵՆՔ, ԴՐՍՈՒՄ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՈՒԺԵՂ ԼԻՆԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Համոզված է հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ
-ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքը եվրոպացիները «անբավարար» գնահատեցին։ Ինչո՞ւ այդպես եղավ։
-Այն, որ մեր գործերը առանձնապես լավ չեն, նրանից է, որ կացությունը ...ՎԵՐԱՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՎԱՂԵՄԻ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ
Հ. ՄԿՐՏՉՅԱՆ 2
Հայ Եկեղեցու ավանդույթի համաձայն, եկեղեցական 5 տաղավար տոներին` Տիրոջ Սուրբ Ծնունդ, Հարություն, Պայծառակերպություն, Սուրբ Աստվածածնի վերափոխում եւ Խաչվերաց, հաջորդող օրերը մեռելոցի օրեր են։ Այդ օրը եկեղեցիներում ...ԴՈԿՏՈՐ ՄԵՍՄԵՐԻ ՄԵԹՈԴԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
18-րդ դարավերջի լեգենդար բժիշկ Ֆրանս Անտուան Մեսմերը համարում էր, որ մեր աշխարհը հագեցած է հատուկ անտեսանելի հեղուկով՝ բուժիչ զորությամբ օժտված «մագնետիկ ֆլյուիդով»։ Այդ ֆլյուիդը կուտակվում է առանձնակի ...ԻՆՉՈՒ Է ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՈՒՄ ԱՄԵՆԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության բաժին
«Հայոց Աշխարհ»-ն իր «Քաղկենդանաբանություն» ավանդական խորագրում շարունակում է բացատրել մեզանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները կենսաբանական տեսանկյունից։
Այսօր կդիտարկենք կենդանիների եւ քաղաքական ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Վերջերս Իտալիայի Թուրին քաղաքի շտապօգնության ծառայության ներկայացուցիչները, ծանոթանալով մեր շտապօգնության կանչերի քանակին, զարմանքից ապշել էին։ Եթե մեզ մոտ մեկ բրիգադի օրական կանչերը միջին հաշվով 12-16 ...ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ՈՉ ՄԻՇՏ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՎՃԱՐՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
14 ընկերություն կուտակել է 150 մլրդ դրամի ապառք
Թեեւ վերջին տարիներին պետական բյուջեի հարկային մուտքերը զգալիորեն ավելանում են, այնուհանդերձ դեռ կան բազմաթիվ տնտեսավարողներ, որոնք, անկախ գործունեության ...ԿԵՆՏՐՈՆԻ ՋՐԱԶՐԿՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Փոխհատուցման խնդիրը մնաց անորոշ
«Հայելի» ակումբում երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Ակումբը հրավիրել էր նաեւ «Երեւան ջուր» ընկերության ներկայացուցչին։ ...ԿԻՆԸ ԵՎ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին 1
Ընդդիմության կանանց ջոկատները շարունակում են ամեն օր բողոքի ակցիաներ անցկացնել Երեւանում
Ահավասիկ, երեկ էլ նրանք հավաքվեցին Բաղրամյան պողոտայում եւ, այլ կարգախոսների հետ մեկտեղ, ամենավճռական ձեւով խոստացան ...ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 11
Փլատակների տակ թողնելով «Հաղթելու» ենք կարգախոսը
«Եթե լինի մեկը, որ վերջինը կլքի պայքարը, ապա այդ վերջին մարդը կլինեմ ես»,- հունիսի 20-ին Մատենադարանի հարթակից ազդարարեց «համաժողովրդական» շարժման ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Շվեյցարական Համադաշնության դաշնային խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար տիկին Միշլին Կալմի-Ռեյին: Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, ...ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ արտգործնախարարության Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Հանրապետության նախագահը նույն օրը հրամանագիր է ...ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ ԿՈՉԸ
Ճապոնական Կիոտո քաղաքում երկօրյա ժողով գումարած Մեծ ութնյակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի արտգործնախարարները Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել ...ԿՈՐԻԴԱ ՌՈՒՍԱԿԱՆ «ՑԱՐԻ» ՀԱՄԱՐ
Ցանկացած գեղեցիկ պատմություն մի գեղեցիկ օր, իսկ գուցե ամպրոպային երեկո ավարտվում է։ Հունիսի 29-ին, օրինակ, կհնչի Եվրոպայի առաջնության վերջին ակորդը, իսկ Ռուսաստանի հավաքականի հրաշալի առաջխաղացումն ընդհատվեց ...ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՀԱՄԱԼՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
Գրոսմայստեր Տիգրան Լեւոնի Պետրոսյանը Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականում կզբաղեցնի հունիսի 9-ին կյանքից վաղաժամ հեռացած շախմատի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի եռակի չեմպիոն գրոսմայստեր Կարեն Ասրյանի ...ՎԵՐՍՏԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ
Երեւանի «Մասթերզ կլաս» թենիսի ակումբում հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 6-ը կանցկացվի Հայաստանի անվանի թենիսիստ Արթուր Շիլաջյանի հիշատակին նվիրված ավանդական միջազգային պատանեկան մրցաշարը: Այն կազմակերպվում ...ՄՈՌԱՆԱԼ ՀԵՐՈՍՏՐԱՏԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Երկխոսություն բոլորի հետ, բացի Տեր-Պետրոսյանից
Մեր զրուցակիցը «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆՆ Է
-Գո՞հ եք, որ ԵԽԽՎ-ն քիչ թե շատ հավասարակշիռ բանաձեւ ընդունեց Հայաստանի վերաբերյալ։
...«ԱՐՄԱՎԻԱՆ» ԻՐԵՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ԴԻՄԵԼՈՒ ԴԱՏԱՐԱՆ
Մամուլում օրերս տեղեկատվություն էր հայտնվել, համաձայն որի` «Արմավիա» ընկերությունը պետությանը չի վճարել մոտ երկուսուկես միլիոն դոլարի հարկ։
Այդ կապակցությամբ, «Արմավիայի» մամլո ծառայությունը հայտարարում ...ՃԱՆԱՊԱՐՀԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ Է
Նախագահ Սերժ Սարգսյանը չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական ճանապարհով կարգավորում: «Ռազմական ճանապարհով կարգավորման հնարավորություն չեմ տեսնում: Ճանապարհը խաղաղությունն է: Կա կարմիր գիծ ...ՍԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԳԵԼՔ Է
Սեփ.լրտվ.
Վերջին օրերին շատ է շահարկվում այն հարցը, թե ցանկության դեպքում «Ա1+»-ին հնարավոր է տրամադրել ազատ կապուղիներից մեկը։
Այս կապակցությամբ ԳՐԻԳՈՐ ԱՄԱԼՅԱՆԸ մեր թղթակցին ասաց. «Տեխնիկական հնարավորությունների ...ԵԹԵ, ԱՊԱ...
1Եթե մինչեւ հուլիսի 4-ը ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, ապա Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հանդես կգա իշխանությունների հետ երկխոսության մասին ելույթով եւ կներկայացնի իր առաջարկներն ու ծրագիրը: Այդ ...ՈՐԵՎԷ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Մարտի 1-ի իրադարձությունները որեւէ ազդեցություն չեն թողել Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության վրա: Նման կարծիք հայտնեց երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանրային դիվանագիտության հարցերով օգնական, Հայաստանում ...ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարացրեց պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի կալանքի ժամկետը: Նրանք մեղադրվում են զանգվածային ...ԵՐԵՔ ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Երեւանում իրենց համար գլխավորը մադրիդյան առաջարկությունների նկատմամբ «վերաբերմունքը պարզելն է»: «Այս այցը նախորդներից ոչնչով ...
ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՒՐԻՇ ԷԼ Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ»
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
- 1752 Քանաքեռի մոտ տեղի է ունենում ճակատամարտ Հերակլ II-ի և Ազադ խանի զորքերի միջև:
- 1904 Մահացավ «Մասիս» շաբաթաթերթի հիմնադիր Կարապետ Ութուջյանը: (Ծնվ. հոկտեմբերի 24, 1823 թ.):
- 1993 ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական բանակի կողմից գրավված Մարտակերտ քաղաքը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

