
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
- Ինչպես հայտնի է, նախօրեին ԵԽԽՎ-ն իր «Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» զեկույցի մեջ, մարդու իրավունքների ու ազատությունների հարցի քննությանը զուգահեռ, անդրադարձավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մարտյան տխրահռչակ բանաձեւին։ Միջազգային եւս մեկ կառույց՝ ԵԽԽՎ-ն ի գիտություն ընդունեց այդ միակողմանիորեն ադրբեջանանպաստ փաստաթուղթը, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման համար պայքարը դիտվում է իբրեւ ադրբեջանական տարածքների օկուպացիա։

Չանցավ նաեւ Ադրբեջանին վերաբերող զեկույցում բրիտանացի պատգամավոր Էդվարդ Օ՚Հարայի առաջարկած ուղղումը, համաձայն որի, այդ երկիրը խոչընդոտում է Նախիջեւանի հայկական հուշարձանների վիճակն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին։
Զավեշտը հասավ նրան, որ նստաշրջանին լավագույնս պատրաստված ադրբեջանցիների կողմից հայ ժողովրդին ուղղված զազրախոսությունները հավասարակշռությունից հանեցին անգամ ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշեբլուանին։
Ի պատասխան այն ստախոսության, թե իբր «հայերը եկվոր ժողովուրդ են», Ֆ.Ռոշեբլուանը հայտարարեց, որ «եթե հերքենք հայերի գոյությունն այդ տարածաշրջանում նախապատմական ժամանակներից սկսած, ապա դժվար թե կարելի է որեւէ առաջընթացի հույս ունենալ։ Մենք պետք է նայենք ճշմարտության աչքերին»։
Հարց է առաջանում. մինչեւ ե՞րբ է շարունակվելու միջազգային տարբեր ատյաններում Հայաստանը ներկայացնող պատվիրակների անզորությունը մեր ագրեսիվ հարեւանների շարունակաբար ուժեղացող քաղաքական ու քարոզչական պրեսինգի հանդեպ։ Սեփական կատարյալ անկարողությունը բացատրելով ադրբեջանցիների հետ միջազգային ատյաններում պարբերաբար ծավալվող բանավեճերում վերջիններիս Թուրքիայի ցուցաբերած հզոր աջակցությամբ, մերոնք ոչ միայն փորձում են քողարկել իրականությունը, այլեւ կատարյալ ոչ իրազեկվածի տեղ են դնում հասարակությանը։
Քաջ հայտնի է, որ Թուրքիան ու թուրքական լոբբինգը միջազգային, մանավանդ եվրոպական կառույցներում, մեղմ ասած, չի փայլում իր հաջողություններով։ Ընդհակառակը, եվրոպական քաղաքական շրջանակները եւ լայն հասարակայնությունը որոշակիորեն սառը, մասամբ էլ թշնամական վերաբերմունք ունեն Թուրքիայի կողմից ձեռնարկվող ցանկացած նախաձեռնության հանդեպ։ Եւ նույն շրջանակներում միշտ էլ գոյություն ունի լուրջ համակրանք Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ։
Ուրեմն՝ որն է բանը։ Ինչո՞ւ, օրինակ, Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող մեր երգիչ-երգչուհիները, որոնք իրենց վարպետությամբ առանձնապես չեն գերազանցում թուրքերին կամ ադրբեջանցիներին, արժանանում են եվրոպական հանդիսատեսի շատ ավելի մեծ համակրանքին։ Իսկ մեր քաղաքական գործիչները, ընդհակառակը, տարրական հարցերի շուրջ անգամ չեն կարողանում ադրբեջանցիների ու թուրքերի հետ բանավիճել եւ պաշտպանել սեփական ժողովրդի շահերը։
Առաջին պատճառն այն է, որ մեր երկրում չկա որեւէ գործուն պետական ինստիտուտ կամ հասարակական կարծիքի ձեւավորման մեխանիզմ, որը թույլ կտա պետությանն ու հասարակությանը ազատվել ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ կամ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովներում եւ այլ միջազգային կառույցներում տարիներ շարունակ ձախողվող Հայաստանի ներկայացուցիչներից եւ նշանակել նորերին։
Երկրորդ պատճառն այն է, որ երկրի արտաքին քաղաքականության մշակման առաջադրանքը իրականացնում է առաջին հերթին արտաքին գործերի նախարարությունը։ Սակայն արտգործնախարարությունն անցած տարիների ընթացքում անհրաժեշտ հետեւողականությամբ չի զբաղվել հայկական տեսակետները հիմնավորող որոշակի հայեցակարգերի մշակմամբ։ Ընդհակառակը, Հայաստանը ճգնել է միջազգային ասպարեզում հանդես գալ սոսկ որպես իր հարեւաններից ավելի կառուցողական, այսինքն՝ ըստ էության, ավելի զիջողական դիրքեր գրավող երկիր։
Երրորդ պատճառն այն է, որ այս առաջադրանքը կյանքի կոչելու համար փաստորեն ոչինչ չեն արել պետությունից լուրջ գումարներ ստացող վերլուծական կենտրոնները, որոնք գործել են նախագահին, կառավարությանը եւ պաշտպանության նախարարությանը կից։ Բացակայել է նաեւ կապը պետական կառույցների ու Հայաստանի ակադեմիական հաստատությունների միջեւ, որոնք էլ նման հիմնախնդիրների մշակմանը ներառվելու փոխարեն, զբաղվել են հիմնականում խորհրդային շրջանից մնացած թեմաներով։
Նման պայմաններում արդեն կայուն սովորույթ է դարձել եվրոպաներից վերադառնալուց հետո սեփական պարտությունները Ադրբեջանին աջակցող «նավթային լոբբինգի», իսկ այժմ էլ «թուրքական լոբբինգի» ջանքերով բացատրելու գործելակերպը։
Իրականությունն այն է, որ տարբեր միջազգային կառույցներում Հայաստանը ներկայացնող մեր պատվիրակները հետեւողական չեն եվրոպական երկրների իրենց գործընկերների հետ աշխատելիս։ Իսկ արտաքին գործերի նախարարությունը չունի արտաքին քաղաքականության սկզբունքների եւ առաջնահերթությունների մշակման որեւէ լուրջ կենտրոն։
Ստացվում է, որ մերոնց պարտությունները 100 տոկոսով կանխատեսելի են, իսկ հակառակորդին մեղադրելը հավասարազոր է «գայլի գլխին ավետարան կարդալու» անիմաստ քարոզին։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ»
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 18
Կար-չկար մի փոքրիկ տնակ կար, իսկ թե որտեղ էր գտնվում, ոչ ոք ինչպես հարկն է չգիտեր, քանի որ այնտեղից էր իրականացվում հայոց աշխարհի քաղաքական դաշտի ընդդիմադիր ճամբարի ղեկավարումը։ Հայոց աշխարհի քաղաքական ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն Սահակյան, հունիսի 20-ի հանրահավաքի խաղաղ ընթացքը ապացույցը չէ՞, որ ներքաղաքական լարվածությունը հաղթահարվում է։
-Նախ, կարծում եմ, ...ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
Բայց ստեպ-ստեպ են ներկայացնելու
«Հատկապես ռազմավարական առումով մենք սխալներ թույլ չենք տվել, իսկ մարտավարական առումով սխալները միգուցե ուսանելի են»,- երեկ «Ուրբաթ» ակումբում նման հայտարարությամբ հանդես ...ԱՅՑ
...ԱՆԿԱՅՈՒՆ ՉԵՆՔ
Foreign Policy ամերիկյան հանդեսի փորձագետները 12 տարբեր չափանիշներով` մարդու իրավունքների պաշտպանության մակարդակից մինչեւ պետական կառույցների լեգիտիմության աստիճանն ու երկրում տիրող տնտեսական ու ժողովրդագրական ...ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 8
Ինչպես հայտնի է, նախօրեին ԵԽԽՎ-ն իր «Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» զեկույցի մեջ, մարդու իրավունքների ու ազատությունների հարցի քննությանը զուգահեռ, անդրադարձավ ՄԱԿ-ի Գլխավոր ...ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Կյանքում, պարոնայք, հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ պատրաստվում ես խոսել ինչ-որ երեւույթի մասին միանգամայն անմեղ ու համեստ մտադրություններով, իսկ արդյունքում ստացվում է նշանակալից, լուրջ ու ծանրակշիռ ...ՆՈՐ ԱԶԴԱԿ
1
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ:
Բ.Գրիզլովի խոսքերով՝ Հայաստանում եւ Ռուսաստանում տեղի ունեցած վերջին ...ԴԵՍՊԱՆԻ ԼԱՎ ԹԵԿՆԱԾՈՒ
«Կա շատ լավ թեկնածու, եւ հույս ունենք, որ նա Սենատի կողմից հնարավորինս շուտ կհաստատվի: Իսկ մինչ այդ, մենք ունենք գործերի լավ հավատարմատար»,- անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նշանակման հարցին՝ երեկ ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Համահայկական բանկ ստեղծելու մտադրությունը, որ նոր չէ, փորձ է արվում դարձնել իրականություն։ Կառավարությունն ու Կենտրոնական բանկը նախատեսում են դա իրականացնել հնարավորինս կարճ ժամկետում։
Սա կարող է դառնալ ...ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՆՈՐԻՑ ՍԿՍԵՑ ԻՋՆԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հայաստանի արժութային շուկան այս տարի համեմատաբար կայուն է։ Չկան փոխարժեքների լուրջ տատանումներ, չնայած երբեմն-երբեմն դրանք սահուն իջնում կամ էլ բարձրանում են։ Մասնավորապես վերջին մի քանի օրերին դոլարի ...ԵԿԱՎ, ՏԵՍԱՎ, ՍՈՎՈՐԵՑՐԵՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատանը երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի հարցերով տեղակալ ԴԵՅՎԻԴ ԿՐԱՄԵՐԸ
-Այստեղ իմ այցի նպատակն ...ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ոչ միայն Հայաստանում, այլեւ երկրից դուրս
Ինչպես հայտնի է, նախօրեին ԵԽԽՎ-ն իր բանաձեւում փաստորեն երկրորդեց Ադրբեջանի եւ Թուրքիայի ջանքերով ՄԱԿ-ում անցկացրած ձեւակերպումները «օկուպացված տարածքները» ...ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՉԻ ԻՋԵՑՎԻ
«Համոզված եմ, որ հակամարտության լուծումը հնարավոր է փոխհամաձայնության եւ փոխզիջումների հիման վրա: Բայց, ինչպես հայտնի է, փոխզիջումը հնարավորությունների արվեստն է: Ղարաբաղյան հակամարտության պարագայում ...Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ «ՊՈԼԻ ՓԵՏԸ»
Սեփ.լրտվ. 1«Արեւմուտքին մեծ հաշվով չի հետաքրքրում՝ ով կլինի Հայաստանի ղեկին։ Նրանք պատրաստ են նույնիսկ «պոլի փետին» նախագահ դարձնել, միայն թե այդ «պոլի փետի» գլուխը թեքված լինի դեպի Արեւմուտք։ Բայց, արդյո՞ք, մեր ...ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԱՐՏՈՆՅԱԼ
Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում մամուլի ազատությունը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ ԴԵՅՎԻԴ ԿՐԱՄԵՐԸ երեկ նշեց նաեւ հարկային կառույցների կողմից խմբագրությունների ստուգումները։ Հայաստանում ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով միջին քաշային կարգում՝ 75,3կգ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին եւ նրա եղբայր Ալեքսանդր Աբրահամին կողոպտել են ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի ...ՉՀԱՍՑՐԵՑ ՓԱԽՉԵԼ
2
Երեկ անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել եւ հիվանդանոց տեղափոխվել «Հիմա» երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Նարեկ Հովակիմյանը:
Երեւանի տնտեսագիտական համալսարանում քննություն հանձնելուց հետո նա ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է
Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու առավել նախընտրելի տարբերակը երկխոսությունն է: Ինչպես երեկ նշեց ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով ...ԵԽԽՎ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ԲԱՆԱՁԵՎԸ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը երեկ ուշ երեկոյան ընդունեց «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 բանաձեւի կատարումը» կոչվող բանաձեւը: Ընդունվեցին նաեւ բանաձեւի վերաբերյալ հայկական պատվիրակության գրեթե ...
ՈՒՐԻՇ ԷԼ Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴՈՒ ԳԱՀԻՑ ԻՋԻՐ, ԵՍ ՆՍՏԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
ԱՌԱՎՈՏ՝ ՓՈՂԸ, ԵՐԵԿՈՅԱՆ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԱՏԱՂԱԾ ԵՆ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ

ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1827 Նախիջևանի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1833 Հունքիար-Իսքելեսիի պայմանագրի ստորագրողմը Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
- 1861 Կ. Պոլսում ծնվեց ականավոր գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը (թուրք ջարդարարների կողմից սպանվեց 1915 թ. հուլիսի 7-ին):
- 1921 Կարմիր բանակի զորամասերը լիովին ազատագրելով Դարալագյազը, մտնում են Զանգեզուր:
- 1974 Երևանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

