
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
- Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

-Պարոն Սահակյան, հունիսի 20-ի հանրահավաքի խաղաղ ընթացքը ապացույցը չէ՞, որ ներքաղաքական լարվածությունը հաղթահարվում է։
-Նախ, կարծում եմ, նման երկար ժամանակահատված հանրահավաքներ չանցկացնելը, դրանք պարբերական չդարձնելը պայմանավորված էր մի իրողությամբ. մարտի 1-ից հետո Լ.Տեր-Պետրոսյանը ասելիք չուներ։ Ինչ-որ բան անելուց առաջ, ցանկացած քաղաքական թիմ, կուսակցություն հասարակությանը կամ նրա մի հատվածին հայտնում է իր ծրագրերն ու սկզբունքները։ Սա չարվեց։ Եւ եթե նույն մոտիվով պարբերական հանրահավաքներ լինեին, հանրությունը դա չէր ընդունի։ Ուստի տեւական դադարն ու լռությունը անհրաժեշտ էր նրանց։
Դրական եմ համարում, որ այդ ընթացքում իշխանությունը կարողացավ օպերատիվ լուծումներ գտնել, եւ հասարակությանը զերծ պահել բախումներից։
-Իսկ հունիսի 20-ի հանրահավաքից հետո ի՞նչ նոր միտումների մասին կարելի է խոսել։
-Այդ միտինգից հետո ավելի պարզ դարձավ, թե ում էր ձեռնտու մարտի 1-ի բախումներն ու թափված արյունը։ Բնական է, որ նորընտիր նախագահը ու նոր իշխանությունները բավականին լուրջ ու ծանրակշիռ ծրագրեր ունեն, եւ ոչ մի տրամաբանությամբ տեղի ունեցածը իշխանական ճամբարի համար ցանկալի չէր կարող լինել։ Մարտի 1-ը ձեռնտու էր անգամ ոչ թե ընդդիմությանը, այլ Լ.Տեր-Պետրոսյանին որոշակի անձնական խնդիրներ լուծելու համար։ Եթե նա ասելիք ունենար, ապա հանրահավաք կաներ ցանկացած հնարավոր վայրում։ Իսկ եթե ասելիքի պակաս կա, ապա անհրաժեշտ է դառնում դարձյալ ինչ-որ անկանոն գործողություն կատարել եւ քաղաքական դաշտում մնալու շանս ստեղծել։
Հունիսի 20-ի հանրահավաքը օրենքի խախտում էր, քանի որ միջոցառման համար քաղաքապետարանը տեղ չէր հատկացրել։ Իշխանությունը ոչ թե արգելում էր միտինգ անել, այլ չէր կարող նրանց տրամադրել պահանջվող տարածք։
Ի վերջո, լավ է, որ համագործակցություն եղավ, սակայն սա բացահայտ շփոթ առաջացրեց արմատականների ճամբարում։ Միտինգը 18։00-ին էր հրավիրված, բայց սկսվեց երկու ժամ ուշացումով։ Սա ապացուցում է, որ թեեւ չորս ամիս շարունակ միտինգ էին ուզում անել, բայց սցենար, նպատակ, ասելիք չունեին։ Ելույթներում էլ որեւէ նոր միտք չհնչեց։ Ակնհայտ է, որ հանրահավաք կազմակերպողները ոչ թե դա էին ուզում, այլ նոր բախումներ էին ակնկալում, դրան էին նախապատրաստված։
-Հանրահավաքի վերջում Լ.Տեր-Պետրոսյանը մեկ ժամանոց ելույթ ունեցավ։ Իմաստային ու բովանդակային առումով այն ինչպե՞ս եք գնահատում։
-Լ.Տեր-Պետրոսյանի ելույթում մտքի ու բառապաշարի փոփոխություն չկար, սակայն կաշկանդվածությունը ակնհայտ էր։ Հուլիսի 4-ին էլ են հանրահավաք նախատեսել։ Այս կերպ Լ.Տեր-Պետրոսյանը ցանկանում է շատ դանդաղ, աննկատ, բայց պատվով հեռանալ քաղաքական դաշտից։ Ես վաղուց եմ կանխատեսել, որ վաղ թե ուշ նա հեռանալու է եւ չի մասնակցելու քաղաքական կյանքին։
Նա իր առաջադրանքը միայն մասամբ կարողացավ կատարել։ Միայն մասնակիորեն հաջողվեց թուլացնել Հայաստանը։ Սա էլ տրամաբանական է, քանի որ միջազգային գնահատականներով երկու համապետական նորմալ ընտրություններ իրականացրած երկրում հետընտրական զարգացումները չեն կարող կասեցնել ժողովրդավարական առաջընթացը։
Կանխատեսելի է, որ հուլիսի 4-ի հանրահավաքը ավելի պասիվ ու անհետեւանք է լինելու։ Բայց խնդիրներ առաջանալու են ընդդիմության դաշտում։ Արմատականներին հետեւող ժողովուրդը թո՞ւյլ կտա Լ.Տեր-Պետրոսյանին հեռանալ պատշաճ, հեղինակության ոչ էական կորուստներով, թե այլ պահանջ կներկայացնի կամ այլ լուծում կընտրվի։ Իսկ իշխանությունը պետք է անհրաժեշտ հետեւություններ կատարի եւ շարունակի կայունացնել պետության ներքաղաքական կյանքը։
-Ներքաղաքական դաշտն ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ կարող է ունենալ, ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր։
-Հիմա գիշեր-ցերեկ աշխատելու, նաեւ հասարակական կառույցները այդ աշխատանքում լիարժեքորեն ընդգրկելու անհրաժեշտություն կա։ Արդյունքում, վստահ եմ, քաղաքացիական հասարակության նոր մոդելներ կարող են առաջանալ։ Սա Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիներին ամբարված սոցիալական, քաղաքական, տնտեսական կապիտալի իրացումը կլինի, եւ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվարկված ծրագրի իրագործումը։
1998-ին մեր ստացած ժառանգությունը, Սադոյանի խոսքով՝ փոսը, մենք կարողացանք լցնել ու հիմքեր ստեղծել առաջընթացի համար։ Մեր պատմության ընթացքում միշտ էլ, երբ հաջողություններ քաղելու ժամանակը եկել է, նաեւ ի հայտ է եկել մեկը, որը պատրաստ է եղել ծախել երկիրը։ Փառք Աստծո, այս անգամ կարողացանք կանխել։
Առաջիկայում խաղի կանոնները փոխվելու են։ Կգա նոր ընդդիմություն, որն ունակ կլինի ոչ միայն քննադատել իշխանությանը, այլեւ համատեղ լուրջ, համապետական ծրագրեր իրականացնել։
Իսկ քաղաքական դաշտի հոգեւոր կերտվածքը պարզելու համար նախ բոլորս պետք է բացահայտենք մարտի 1-ի էությունն ու պատճառները։ Դրա համար էլ Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով է ստեղծվել։ Իսկ արմատականները անհեթեթ պատճառաբանություններ են բերում եւ ասում, թե ընդդիմության սրբերը չեն կարող իշխանության ներկայացուցիչների հետ մեկտեղ աշխատել։ Ընդդիմություն, սակայն, չի նշանակում սրբերի դաշնություն, որտեղ կատարյալներն ու արդարներն են։ Պարզապես նրանցից յուրաքանչյուրն իր խաղն է խաղում եւ մեզանից է ուզում պոկել-տանել ու իր համարումը ստեղծել։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ»
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 18
Կար-չկար մի փոքրիկ տնակ կար, իսկ թե որտեղ էր գտնվում, ոչ ոք ինչպես հարկն է չգիտեր, քանի որ այնտեղից էր իրականացվում հայոց աշխարհի քաղաքական դաշտի ընդդիմադիր ճամբարի ղեկավարումը։ Հայոց աշխարհի քաղաքական ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն Սահակյան, հունիսի 20-ի հանրահավաքի խաղաղ ընթացքը ապացույցը չէ՞, որ ներքաղաքական լարվածությունը հաղթահարվում է։
-Նախ, կարծում եմ, ...ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
Բայց ստեպ-ստեպ են ներկայացնելու
«Հատկապես ռազմավարական առումով մենք սխալներ թույլ չենք տվել, իսկ մարտավարական առումով սխալները միգուցե ուսանելի են»,- երեկ «Ուրբաթ» ակումբում նման հայտարարությամբ հանդես ...ԱՅՑ
...ԱՆԿԱՅՈՒՆ ՉԵՆՔ
Foreign Policy ամերիկյան հանդեսի փորձագետները 12 տարբեր չափանիշներով` մարդու իրավունքների պաշտպանության մակարդակից մինչեւ պետական կառույցների լեգիտիմության աստիճանն ու երկրում տիրող տնտեսական ու ժողովրդագրական ...ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 8
Ինչպես հայտնի է, նախօրեին ԵԽԽՎ-ն իր «Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» զեկույցի մեջ, մարդու իրավունքների ու ազատությունների հարցի քննությանը զուգահեռ, անդրադարձավ ՄԱԿ-ի Գլխավոր ...ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Կյանքում, պարոնայք, հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ պատրաստվում ես խոսել ինչ-որ երեւույթի մասին միանգամայն անմեղ ու համեստ մտադրություններով, իսկ արդյունքում ստացվում է նշանակալից, լուրջ ու ծանրակշիռ ...ՆՈՐ ԱԶԴԱԿ
1
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ:
Բ.Գրիզլովի խոսքերով՝ Հայաստանում եւ Ռուսաստանում տեղի ունեցած վերջին ...ԴԵՍՊԱՆԻ ԼԱՎ ԹԵԿՆԱԾՈՒ
«Կա շատ լավ թեկնածու, եւ հույս ունենք, որ նա Սենատի կողմից հնարավորինս շուտ կհաստատվի: Իսկ մինչ այդ, մենք ունենք գործերի լավ հավատարմատար»,- անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նշանակման հարցին՝ երեկ ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Համահայկական բանկ ստեղծելու մտադրությունը, որ նոր չէ, փորձ է արվում դարձնել իրականություն։ Կառավարությունն ու Կենտրոնական բանկը նախատեսում են դա իրականացնել հնարավորինս կարճ ժամկետում։
Սա կարող է դառնալ ...ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՆՈՐԻՑ ՍԿՍԵՑ ԻՋՆԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հայաստանի արժութային շուկան այս տարի համեմատաբար կայուն է։ Չկան փոխարժեքների լուրջ տատանումներ, չնայած երբեմն-երբեմն դրանք սահուն իջնում կամ էլ բարձրանում են։ Մասնավորապես վերջին մի քանի օրերին դոլարի ...ԵԿԱՎ, ՏԵՍԱՎ, ՍՈՎՈՐԵՑՐԵՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատանը երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի հարցերով տեղակալ ԴԵՅՎԻԴ ԿՐԱՄԵՐԸ
-Այստեղ իմ այցի նպատակն ...ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ոչ միայն Հայաստանում, այլեւ երկրից դուրս
Ինչպես հայտնի է, նախօրեին ԵԽԽՎ-ն իր բանաձեւում փաստորեն երկրորդեց Ադրբեջանի եւ Թուրքիայի ջանքերով ՄԱԿ-ում անցկացրած ձեւակերպումները «օկուպացված տարածքները» ...ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՉԻ ԻՋԵՑՎԻ
«Համոզված եմ, որ հակամարտության լուծումը հնարավոր է փոխհամաձայնության եւ փոխզիջումների հիման վրա: Բայց, ինչպես հայտնի է, փոխզիջումը հնարավորությունների արվեստն է: Ղարաբաղյան հակամարտության պարագայում ...Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ «ՊՈԼԻ ՓԵՏԸ»
Սեփ.լրտվ. 1«Արեւմուտքին մեծ հաշվով չի հետաքրքրում՝ ով կլինի Հայաստանի ղեկին։ Նրանք պատրաստ են նույնիսկ «պոլի փետին» նախագահ դարձնել, միայն թե այդ «պոլի փետի» գլուխը թեքված լինի դեպի Արեւմուտք։ Բայց, արդյո՞ք, մեր ...ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԱՐՏՈՆՅԱԼ
Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում մամուլի ազատությունը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ ԴԵՅՎԻԴ ԿՐԱՄԵՐԸ երեկ նշեց նաեւ հարկային կառույցների կողմից խմբագրությունների ստուգումները։ Հայաստանում ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով միջին քաշային կարգում՝ 75,3կգ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին եւ նրա եղբայր Ալեքսանդր Աբրահամին կողոպտել են ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի ...ՉՀԱՍՑՐԵՑ ՓԱԽՉԵԼ
2
Երեկ անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել եւ հիվանդանոց տեղափոխվել «Հիմա» երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Նարեկ Հովակիմյանը:
Երեւանի տնտեսագիտական համալսարանում քննություն հանձնելուց հետո նա ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է
Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու առավել նախընտրելի տարբերակը երկխոսությունն է: Ինչպես երեկ նշեց ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով ...ԵԽԽՎ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ԲԱՆԱՁԵՎԸ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը երեկ ուշ երեկոյան ընդունեց «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 բանաձեւի կատարումը» կոչվող բանաձեւը: Ընդունվեցին նաեւ բանաձեւի վերաբերյալ հայկական պատվիրակության գրեթե ...
ՈՒՐԻՇ ԷԼ Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴՈՒ ԳԱՀԻՑ ԻՋԻՐ, ԵՍ ՆՍՏԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
ԱՌԱՎՈՏ՝ ՓՈՂԸ, ԵՐԵԿՈՅԱՆ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԱՏԱՂԱԾ ԵՆ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ

ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1827 Նախիջևանի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1833 Հունքիար-Իսքելեսիի պայմանագրի ստորագրողմը Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
- 1861 Կ. Պոլսում ծնվեց ականավոր գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը (թուրք ջարդարարների կողմից սպանվեց 1915 թ. հուլիսի 7-ին):
- 1921 Կարմիր բանակի զորամասերը լիովին ազատագրելով Դարալագյազը, մտնում են Զանգեզուր:
- 1974 Երևանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

