
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ»
- Կար-չկար մի փոքրիկ տնակ կար, իսկ թե որտեղ էր գտնվում, ոչ ոք ինչպես հարկն է չգիտեր, քանի որ այնտեղից էր իրականացվում հայոց աշխարհի քաղաքական դաշտի ընդդիմադիր ճամբարի ղեկավարումը։ Հայոց աշխարհի քաղաքական դաշտ էր կոչվում տնակի շրջակա տարածքը՝ ամեն տեսակի հանճարեղ գաղափարներով լեցուն լայնարձակ ճահիճը։ Գաղափարները ձեռքով հանում էին ճահճից ու տանում տնակ, իսկ փոխարենը այնտեղից ազդարարում էին կայացրած ոչ պակաս հանճարեղ որոշումների մասին։

Ճիշտ է, ուղարկվող գաղափարների եւ ընդունված որոշումների միջեւ որոշակի հակասություն էր դիտարկվում. երբեք հնարավոր չէր կռահել, թե ինչ կպատասխանեն տնակից հաջորդ անգամ։
Օրինակ, ուղարկում են այնտեղ հանճարեղ գաղափար՝ առ այն, որ լավ կլինի, եթե ընդդիմությունը վերջապես մի որեւէ կառուցողական ծրագիր ունենա, իսկ տնակից հնչում է.
-Հաղթելո՛ւ ենք։
Տնակ գաղափար են ուղարկում առ այն, որ վատ չէր լինի, եթե մասնակցեին ՏԻՄ ընտրություններին, իսկ նրանք.
-Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ։
Դրա համար էլ ոչ միայն տնակի գտնվելու վայրը, այլեւ նրա բնակիչների գործողությունների շարժառիթները սկզբունքորեն անհասկանալի էին հայոց աշխարհի լիովին ապակողմնորոշված բնակիչների համար։
Տնակի առանձնահատկությունն այն էր, որ այնտեղ ապրում էր մեն մի հատիկ արարած՝ ՀՀՇ անունով, եւ հենց դրանով էլ դրսեւորվում էր ընդդիմադիր ճամբարի կառուցվածքի բարձրագույն ժողովրդավարական իմաստնությունը։ Աշխարհով մեկ սփռված համանման տնակներում, օրինակ, հենց նույն փտած Արեւմուտքում, բնակիչները չափազանց շատ էին, ինչը նրանց վայրենության ու հետամնացության համոզիչ վկայությունն էր։
Երբեմն, իհարկե, ճահճուտում բորբոքվում էին ամեն տեսակի տարաձայնություններ ու բանավեճեր. լա՞վ է արդյոք, որ մեր տնակում ընդամենը մեկ արարած է ապրում։ Բայց քննարկելով միմյանց հետ, ճահճուտի բնակիչները հանգում էին բնական եզրակացության, որ գոնե ինչ-որ տարաբաշխում իրենց կյանքում այնուամենայնիվ գոյություն ունի, այսինքն՝ տնակի ու ճահճի։
Տնակում ապրող արարածի մասին ոչ ոք ոչինչ հավաստի չգիտեր։ Միայն ասում էին, որ այնտեղ ապրում է կարմիրը, իսկ թե ով էր այդ կարմիրը, առեղծված էր։
Իրականում այդ ժամանակ տան տերը Լեւոն անունով աքաղաղն էր, որը կարմրել էր իր հեղափոխական տրամադրությունների պատճառով։ Ժամանակին նա չափազանց պայթյունավտանգ էր, բայց այժմ փոքր-ինչ հանդարտվել էր ու համակերպվել խաղաղ կյանքին։
Ներկայիս տեսքով տնակում, սակայն, աքաղաղը նեղվածք էր զգում։ Ցանկանում էր նկուղից հանել ամեն տեսակի ընդհատակյա հարստությունները, որ կուտակել էր ճահիճը կառավարելու տարիներին (բոլոր այդ հարստությունները պահվում էին նկուղում, քանի որ արտաքուստ տնակը պիտի պահպաներ ճգնավորական տեսքը, չնայած այն, միեւնույն է, ոչ ոք չէր տեսել)։ Կուտակածը օրինականացնելու, այդ ամենն իր շուրջը դասավորելու, զննելու եւ հիանալու համար աքաղաղ Լեւոնը մտադրվեց վերակառուցել տնակը. դրա վերգետնյա մասում ստորգետնյա հարստությունները չէին տեղավորվում։
Աքաղաղը կանչեց տնակի վաղեմի բնակչին՝ մկնիկ Ստյոպիկին։ Ճիշտ է, պաշտոնապես Ստյոպիկ մկնիկը գրանցված էր ՀԺԿ անունով փոքրիկ բնակարանում, բայց իրականում ամբողջ ժամանակն անցկացնում էր աքաղաղի տանը։
-Լսիր, մկնիկ,- դավադիր խորհրդավորությամբ շշնջաց աքաղաղը։ -Արի նոր մեծ կուսակցություն հիմնենք։
-Ի՞նչ կուսակցություն, շեֆ,- հարցրեց ճարպիկ մկնիկը։
-Դե չգիտեմ, ինչպիսին ուզե՛ս։ Օրինակ, «Հայ ազգային կոնգրես»։ Որպեսզի հնարավորինս բարձր գոռգոռա։ Եւ որ, բնականաբար, տնակի նկատմամբ ոտնձգություններ չանի։
«Հայ ազգային կոնգրեսի» ստեղծման լուրը լսելով, ճահճուտում սկսեցին շարժվել ժողովրդավարական ուժերը։ Գերժողովրդավարական համոզմունքներ ունեցող դուրս պրծած աչքերով մեծ գորտը՝ նույնքան քաջարի տասնյակ կռկռանների ուղեկցությամբ, վճռականորեն թակեց տնակի դուռը.
-Տուկ-տուկ, ո՞վ է տնակում ապրում։
-Ես՝ Լեւոն աքլորի՛կը։
-Եւ ես՝ մկնիկ Ստյոպի՛կը։
-Իսկ ես կռկռան գորտիկն եմ,- ասաց հյուրը։ -«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը։ Ուզում եմ ձեզ մոտ ապրել։ «Հայ ազգային կոնգրեսում»։
-Ախր, տեղը մեզ էլ չի հերիքում,- միաձայն շինծու բացականչեցին աքաղաղն ու մուկը։
-Ինձ ձեր թալանած բարիքը պետք չէ,- հպարտ հայտարարեց կռկռան Արամիկը։ -Ես կռկռալ եմ ուզում։
-Դե լավ, սատանան քեզ հետ, նե՛րս արի,- թեւը թափ տվեց աքաղաղը։ -Ուրիշ ժամանակ ես քեզ, իհարկե..., բայց հանուն «Հայ ազգային կոնգրեսի»...
Հաջորդը թռավ եկավ տզզան մոծակը՝ «Ժառանգություն» կուսակցության հետ, եւ տեղնուտեղը ձեռնամուխ եղավ կառուցվածքային բարեփոխումների։ Այդ կառուցվածքային բարեփոխումների պատճառով փայտակեր բզեզների կայտառ թիմն այնպիսի վիճակի հասցրեց տնակը, որ վերակառուցելն արդեն անհույս էր, իսկ նորը կառուցելու համար շինանյութ չկար. այդպես էլ սկսեցին ապրել խարխուլ խրճիթում։
Այնուհետ «Հայ ազգային կոնգրես» սկսեցին գալ ամբողջ բազմություններով. աքաղաղը փորձեց դժգոհել՝ ակնարկելով, որ ինքն է գլխավորը տնակում, բայց երբ սկսեց չափից ավելի բարձրացնել ձայնը, նրան ընդհանրապես սպառնացին դուրս վռնդել, որպեսզի ծուղրուղու չկանչի, եւ նա պապանձվեց՝ աքաղաղից վերանվանվելով հավի։
Կուսակցությունների ամբոխից տնակում շուտով շնչելու օդ չմնաց. ամեն տեսակի ճահճային արարածները, հավաքվելով մի երկու-երեք հոգով, հայտարարում էին իրենց կուսակցություն ու գալիս «Հայ ազգային կոնգրես»։
-Այն ո՞վ է,- չէր հասցնում կռթկռթալ հավ վերանվանված աքաղաղը։ -Այն ո՞վ է։ Այն ո՞վ է։
-Այդ մե՛նք ենք, «Նոր ժամանակներ» կուսակցությունը։
-«Նոր» արդեն կա։ Ուշացե՛լ եք։
-Դե լավ, պարզապես «Ժամանակները»։
-Լավ, ձեր հերն էլ անիծած, ներս մտեք, միայն նկատի ունեցեք. ուտելու բան արդեն չկա։
-Ոչինչ, ոչինչ, մենք կսնվենք ազատության ոգով։
-Է՞լ ով է այդտեղ եկել։
-Մենք ենք, ժողովրդի բարեկամ հնչակնե՛րը։
-«Ժողովրդի բարեկամներ» արդեն կան, պայքարում են հանցավոր վարչախմբի դեմ։
-Լավ, լավ, այդ դեպքում մենք կմիավորվենք մարքսիստի հետ ու կլինենք քաղաքական կենտրոնի կուսակցություն։
-«Կենտրոն» էլ արդեն կա. այնտեղ ե՛ւ ՀԱԱԿ-ն է, ե՛ւ ԺՈՒԿ-ը, ե՛ւ ԺՀ-ն ու տասնյակ ուրիշներ։ Քանի՞ կենտրոն կարող է լինել մեր կոնգրեսում։
-Դե լա՜վ, ի սեր Աստծո, բավակա՛ն է կառչեք բառերից։ Դա ժողովրդավարության նկատմամբ ճնշում է։ Ուրեմն եկեք մենք լինենք ծաղկուն-ծաղկունքի կուսակցություն։
Ճահիճն այդ ընթացքում վերջնականապես պատվեց ամեն տեսակի մոլախոտերով ու իսկապես ծաղկեց այնպես, ինչպես նախկինում երբեք չէր եղել։ Նրա վերեւում բզզում էին միջատները, ահավոր թափով փորձում էին դուրս պրծնել ամեն տեսակի չարքերը. մի խոսքով՝ իսկական քաղաքական կյանք։
Տնակում հետզհետե ուտելիք չմնաց, եւ դրա բնակիչները սկսեցին տենդագին խժռել մեկմեկու։ Ի վերջո ողջ մնացին միայն ամենից խոշորները կամ ճարպիկները. Լեւոն աքլորիկը, որը կոնսպիրատիվ կերպով հավ էր ձեւանում եւ հպարտությամբ տանում կյանքի միջով իր ձվերը, Ստյոպիկ մկնիկը, որը վիճելի բոլոր դեպքերում պաշտպանում էր աքլորիկի ուղեգիծը, Հմայակ անունով շլդիկ նապաստակը, որը մեկ ուժի մոտից մշտապես փախչում էր մյուսի մոտ, «Մտավորականների ֆորում» տանձը, որին ոչ ոք չէր ուզում ուտել, քանզի մի կողմից խակ էր, մյուս կողմից՝ փտած, դե եւ էլի մի քանիսը։
Այդ ընթացքում ճահճուտի թագավոր որոշեց դառնալ մի չափազանց ագրեսիվ ու հաշվենկատ գայլ՝ «Երկրապահ» անունով։ Նա նստել էր ճահճուտի ուղիղ կենտրոնում եւ վերահսկում էր այդտեղով անցնող ապրանքի բոլոր հոսքերը. ճիշտ է, ճահիճ էր, բայց ինչ-որ բան այնտեղ դեռ պահպանվել էր։ «Հայ ազգային կոնգրեսը» վերջնականապես զավթելուց առաջ գայլուկը սկզբում կերավ շուրջը միօրինակ ծվծվացող ողջ ընդդիմությանը՝ ամեն տեսակի մանր ճագարների տեսքով, իսկ հետո, շոյելով կուշտ փորը, սկսեց կազմել գործողությունների ծրագիր։
-Ինչպե՞ս անվանեմ ինձ,- հարցրեց նա «Հայրենիք եւ պատիվ» հավատարիմ կզաքիսին։
-Կենտրոնամետ,- զեկուցեց կզաքիսը։-Ամենից հուսալին է։ ՉԷ՞ որ ճահճի կենտրոնում եք նստած։
-Ախր շուրջբոլորն արդեն համատարած կենտրոնամետներ են։
-Ոչինչ չգիտենք, մենք ամենակենտրոնականն ենք կենտրոնում։
-Դա էլ է ճիշտ։
Կուլ տալով գրեթե բոլոր կողմնակիցներին, գայլն աներեւակայելիորեն տռզեց։ Այժմ վերջնական հաջողության համար մնում էր ուտել Երրորդ ուժ գետնասկյուռին, որը ճահճուտում ահռելի հեղինակություն էր վայելում այն բանի շնորհիվ, որ գրեթե ոչինչ չէր անում եւ չափազանց քիչ էր խոսում։
-Չե՞ք ուզում մտնել, հը՜մ, իմ մեջ,- դիվանագիտորեն հարցրեց գայլը։
-Դե, ես արդեն մտել եմ,- դառնացած պատասխանեց գետնասկյուռը՝ զննելով ճահճի մեջ ցեխոտված թաթիկները։ Նա ամեն պահ գնալով ավելի հստակ էր հասկանում, որ սխալ տեղ է ընկել։
-Դե ոչ, ի՛մ մեջ,- ճշտեց գայլը։ -Իմ ներսում հարմարավետ է։ Բոլորը ձեզ կհարգեն...
-Իսկ չե՞ս մարսի,- կասկածամտորեն հետաքրքրվեց գետնասկյուռը։
-Ինչպե՜ս կարելի է, ոչ մի մարսողությո՛ւն. միայն կոնսուլտատիվ անդամություն ու բացարձակ համերաշխություն։
-Դե լավ, համոզեցիր,- վերջապես որոշեց Երրորդ ուժ գետնասկյուռն ու, բռնելով քիթը, մտավ Երկրապահ գայլի երախը։ Սկզբում նրան այնտեղ իսկապես չէին մարսում. նույնիսկ ձայն էր տալիս գայլի փորից՝ ապացուցելով, որ ինքն էլ է մասնակցում քաղաքական կյանքին։
Զգալով, որ արդեն բավականաչափ ուժեղ է, գայլը ծանրորեն սողաց դեպի տնակը։
-Այն ո՞վ է,- սովորականի պես կռթկռթաց աքաղաղը, նույն ինքը՝ հավը։
-Այդ ես եմ, Երկրապա՛հը,- բոլորի վրա բղավեց նոր բնակիչը։ -Ես ձեր բոլորի հայրն եմ, այսուհետ ես պիտի ղեկավարեմ «Հայ ազգային կոնգրեսը»։
-Օ՜, սարսա՛փ։ Վայն եկել է՝ մեզ տարե՛լ,- միաձայն բացականչեց տնակի բնակչությունն ու թաքնվեց՝ ով որտեղ կարող էր։ Միայն մոծակ Ռաֆն ինչ-որ բան տզտզաց, մեկ էլ «Մտավորականների ֆորումը» ուրախ գլորվեց դեպի գայլը՝ հուսալով, որ գոնե նա չի զզվի իրենից։ Եւ գայլն իսկապես չզզվեց. նա սովոր էր բազմազանության համար ամեն կարգի այլանդակություններ կուլ տալ։
-Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ի՞նչ անեմ,- դեսուդեն էր ընկնում նկուղում թաքնված Հմայակ նապաստակը։
Աքաղաղ-հավ Լեւոնը զգուշորեն մոտեցավ գայլին՝ բարեկամանալու եւ «Հայ ազգային կոնգրեսը» համատեղ ղեկավարելու առաջարկով, բայց այդ, պահին հողը դղրդաց, դուռը ցնցվեց եւ ինչ-որ ահռելի բան ֆսֆսաց դրա հետեւից։
-Ա-այն ո՞վ է,- հարցրեց գայլը, որը չէր հասցրել վախենալ, քանզի իր խորին համոզմամբ՝ այդ ճահճում այլեւս մեկը չկար, որից կարող էր վախենալ։
-Ե՛ս եմ, Արջ-իշխանությունը, ձանձրացրել է ինձ ձեր տուն-տունիկ խաղալը,- հնչեց դրսից հուժկու ձայնը։ Եւ հաջորդ պահին տնակի վրա սկսեց նստել ահռելի հետույքը։
Վախից գայլը փսխեց նախ գետնասկյուռին, իսկ հետո նաեւ մյուս բոլոր ձեռքբերումներին, որոնք ուրախ-զվարթ վազեցին միանալու Արջին։ Արջը քամահրանքով վերցնում էր նրանց ու ավելի հարմար տեղավորվում տնակի վրա։
Շլդիկ նապաստակը՝ «Վաղուց ժամանա՜կն էր» հրճվալից ճիչով դուրս ցատկեց նկուղից ու սկսեց վազվզել շուրջը, մկնիկը բոլորին առաջարկում էր իր ծառայությունները, կռկռան գորտիկը՝ եռանդագին կոկորդ պատռում, բայց ոչ ոք նրան ուշադրություն չէր դարձնում... Տնակը ճռնչում էր ու երերում, եւ վերջապես փլվեց Արջի ծանրության տակ։ Ճահճային բազմակուսակցականությունն ավարտվեց, տնակի տաշեղները դեռ երկար սավառնում էին օդում, իսկ Արջը շարունակում էր նստած մնալ ճահճուտի կենտրոնում ու տարակուսած հարցնում.
-Հիմա ես ի՞նչ եմ անելու։
-Ինչպե՞ս թե՝ ինչ։ Հիմա դու միակ իշխանությունն ես,- բացատրեցին նրան։
-Ո՞նց։ Միմիայն ե՞ս։
-Ո՜չ, ո՜չ։ Մենք բոլորս քո կոլեկտիվ անդամներն ենք,- ուրախ բացականչում էին մկնիկը, գորտիկը, մոծակը, շլդիկը, գետնասկյուռը, գայլը...
-Իսկ «Հայ ազգային կոնգրե՞սը»։ Իսկ այլընտրա՞նքը։
-Ախր մեր ինչի՞ն է պետք այլեւս «Հայ ազգային կոնգրեսը», ինչների՞ս է պետք այլընտրանքը։ Ճահճուտը մեկն է, այնպես որ՝ Արջն էլ պիտի մեկը լինի։
-Ասենք, դուք էլ եք ճիշտ,- ասաց այդ աղմուկից անչափ հոգնած Արջը։ -Իմ քնելու ժամանակն է։ Եւ տեղնուտեղը քաղցր քուն մտավ։
Եւ այնպիսի հարմարավետ քնաբեր ալիքներ էին տարածվում նրանից ճահճուտով մեկ, որ իսկույն աչուկները փակեցին ու քնելու պառկեցին նաեւ նախկին տնակի բոլոր բնակիչները։ Ճահճուտի քաղաքական կյանքը մարեց, ասես երբեք չէր էլ եղել։
- «Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ»
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 18
Կար-չկար մի փոքրիկ տնակ կար, իսկ թե որտեղ էր գտնվում, ոչ ոք ինչպես հարկն է չգիտեր, քանի որ այնտեղից էր իրականացվում հայոց աշխարհի քաղաքական դաշտի ընդդիմադիր ճամբարի ղեկավարումը։ Հայոց աշխարհի քաղաքական ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն Սահակյան, հունիսի 20-ի հանրահավաքի խաղաղ ընթացքը ապացույցը չէ՞, որ ներքաղաքական լարվածությունը հաղթահարվում է։
-Նախ, կարծում եմ, ...ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
Բայց ստեպ-ստեպ են ներկայացնելու
«Հատկապես ռազմավարական առումով մենք սխալներ թույլ չենք տվել, իսկ մարտավարական առումով սխալները միգուցե ուսանելի են»,- երեկ «Ուրբաթ» ակումբում նման հայտարարությամբ հանդես ...ԱՅՑ
...ԱՆԿԱՅՈՒՆ ՉԵՆՔ
Foreign Policy ամերիկյան հանդեսի փորձագետները 12 տարբեր չափանիշներով` մարդու իրավունքների պաշտպանության մակարդակից մինչեւ պետական կառույցների լեգիտիմության աստիճանն ու երկրում տիրող տնտեսական ու ժողովրդագրական ...ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 8
Ինչպես հայտնի է, նախօրեին ԵԽԽՎ-ն իր «Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» զեկույցի մեջ, մարդու իրավունքների ու ազատությունների հարցի քննությանը զուգահեռ, անդրադարձավ ՄԱԿ-ի Գլխավոր ...ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Կյանքում, պարոնայք, հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ պատրաստվում ես խոսել ինչ-որ երեւույթի մասին միանգամայն անմեղ ու համեստ մտադրություններով, իսկ արդյունքում ստացվում է նշանակալից, լուրջ ու ծանրակշիռ ...ՆՈՐ ԱԶԴԱԿ
1
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ:
Բ.Գրիզլովի խոսքերով՝ Հայաստանում եւ Ռուսաստանում տեղի ունեցած վերջին ...ԴԵՍՊԱՆԻ ԼԱՎ ԹԵԿՆԱԾՈՒ
«Կա շատ լավ թեկնածու, եւ հույս ունենք, որ նա Սենատի կողմից հնարավորինս շուտ կհաստատվի: Իսկ մինչ այդ, մենք ունենք գործերի լավ հավատարմատար»,- անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նշանակման հարցին՝ երեկ ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Համահայկական բանկ ստեղծելու մտադրությունը, որ նոր չէ, փորձ է արվում դարձնել իրականություն։ Կառավարությունն ու Կենտրոնական բանկը նախատեսում են դա իրականացնել հնարավորինս կարճ ժամկետում։
Սա կարող է դառնալ ...ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՆՈՐԻՑ ՍԿՍԵՑ ԻՋՆԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հայաստանի արժութային շուկան այս տարի համեմատաբար կայուն է։ Չկան փոխարժեքների լուրջ տատանումներ, չնայած երբեմն-երբեմն դրանք սահուն իջնում կամ էլ բարձրանում են։ Մասնավորապես վերջին մի քանի օրերին դոլարի ...ԵԿԱՎ, ՏԵՍԱՎ, ՍՈՎՈՐԵՑՐԵՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատանը երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի հարցերով տեղակալ ԴԵՅՎԻԴ ԿՐԱՄԵՐԸ
-Այստեղ իմ այցի նպատակն ...ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Ոչ միայն Հայաստանում, այլեւ երկրից դուրս
Ինչպես հայտնի է, նախօրեին ԵԽԽՎ-ն իր բանաձեւում փաստորեն երկրորդեց Ադրբեջանի եւ Թուրքիայի ջանքերով ՄԱԿ-ում անցկացրած ձեւակերպումները «օկուպացված տարածքները» ...ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՉԻ ԻՋԵՑՎԻ
«Համոզված եմ, որ հակամարտության լուծումը հնարավոր է փոխհամաձայնության եւ փոխզիջումների հիման վրա: Բայց, ինչպես հայտնի է, փոխզիջումը հնարավորությունների արվեստն է: Ղարաբաղյան հակամարտության պարագայում ...Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ «ՊՈԼԻ ՓԵՏԸ»
Սեփ.լրտվ. 1«Արեւմուտքին մեծ հաշվով չի հետաքրքրում՝ ով կլինի Հայաստանի ղեկին։ Նրանք պատրաստ են նույնիսկ «պոլի փետին» նախագահ դարձնել, միայն թե այդ «պոլի փետի» գլուխը թեքված լինի դեպի Արեւմուտք։ Բայց, արդյո՞ք, մեր ...ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԱՐՏՈՆՅԱԼ
Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում մամուլի ազատությունը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ ԴԵՅՎԻԴ ԿՐԱՄԵՐԸ երեկ նշեց նաեւ հարկային կառույցների կողմից խմբագրությունների ստուգումները։ Հայաստանում ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով միջին քաշային կարգում՝ 75,3կգ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին եւ նրա եղբայր Ալեքսանդր Աբրահամին կողոպտել են ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի ...ՉՀԱՍՑՐԵՑ ՓԱԽՉԵԼ
2
Երեկ անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել եւ հիվանդանոց տեղափոխվել «Հիմա» երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Նարեկ Հովակիմյանը:
Երեւանի տնտեսագիտական համալսարանում քննություն հանձնելուց հետո նա ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է
Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու առավել նախընտրելի տարբերակը երկխոսությունն է: Ինչպես երեկ նշեց ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով ...ԵԽԽՎ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ԲԱՆԱՁԵՎԸ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը երեկ ուշ երեկոյան ընդունեց «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 բանաձեւի կատարումը» կոչվող բանաձեւը: Ընդունվեցին նաեւ բանաձեւի վերաբերյալ հայկական պատվիրակության գրեթե ...
ՈՒՐԻՇ ԷԼ Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴՈՒ ԳԱՀԻՑ ԻՋԻՐ, ԵՍ ՆՍՏԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
ԱՌԱՎՈՏ՝ ՓՈՂԸ, ԵՐԵԿՈՅԱՆ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԱՏԱՂԱԾ ԵՆ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ

ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1827 Նախիջևանի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1833 Հունքիար-Իսքելեսիի պայմանագրի ստորագրողմը Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
- 1861 Կ. Պոլսում ծնվեց ականավոր գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը (թուրք ջարդարարների կողմից սպանվեց 1915 թ. հուլիսի 7-ին):
- 1921 Կարմիր բանակի զորամասերը լիովին ազատագրելով Դարալագյազը, մտնում են Զանգեզուր:
- 1974 Երևանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

