
ՀՈԳԻՆԵՐՈՒՄ ԱՐԴԵՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ
- Տեր-Պետրոսյանի գլխավորած «համաժողովրդական» շարժման կենտրոնի խոստմանը հավատարիմ, երեկ չարտոնված միտինգ անցկացվեց Մատենադարանին հարող տարածքում։

Շարժման ակտիվիստները միտինգի նշանակված ժամից՝ 18։00-ից դեռ մեկ ժամ առաջ հավաքվել էին պոնչիկանոցի մոտ եւ դեպի Մատենադարան տանող ճանապարհի սկզբնամասում։ Այդպես շուրջ մեկ ժամ կանգնեցին ոստիկանական «արգելապատնեշին» դեմ հանդիման՝ սպասելով շարժման ղեկավարության հրահանգին։
Հրահանգը չուշացավ։ Պարզվեց տարածքը նվաճելու բավական «խաղաղ», ավելին՝ կարելի է ասել «փայլուն» օպերացիա էր մշակվել։ ԼՏՊ-ի ցուցարարները ուղիղ ժամը 18։00-ին փակեցին Կորյունի փողոցը՝ կաթվածահար անելով երթեւեկությունը։ Լեւոն Զուրաբյան- փոխոստիկանապետ Աֆյան 15 րոպեանոց բանակցություններից հետո կողմերը փոխզիջման եկան։
Ցուցարարների «արգելապատնեշը» փլվեց՝ բացելով փողոցը, միաժամանակ ոստիկանները բացեցին դեպի Մատենադարան տանող ճանապարհի սկզբնամասը։
Ապօրինի միտինգի մասնակիցները կազմակերպիչների հետ տեղում տոնեցին «հաղթանակը» ու շարժվեցին առաջ։ Գրավեցին տարածքը, բարձրացան վեր։ Քրքրված դրոշներն ու ցուցապաստառները պարզած, նաեւ եռագույնը ուսերին փաթաթած, ավելին՝ եռագույն «զգեստ» հագած ակտիվիստները անմիջապես սկսեցին հսկել, դեպի հարթակ տանող երկու «մուտքերը», եւ բոլորը միասին ոգեւորված սպասեցին Տեր-Պետրոսյանին ու զինակիցներին։
Առաջինը շքախմբով եկավ «Հանրապետության» առաջնորդը, հետո եկան մյուսները, հասան հարթակ, կանգնեցին հովին, սպասելով, թե երբ է ժամանելու «տնային կալանքի» մեջ գտնվող շեֆը։ Շարժմանն անդամագրված քաղաքական ուժերի բոլոր ղեկավարները, հհշականները, նաեւ ազատության մեջ հայտնված «քաղբանտարկյալները» տեղում էին, բացի «Ժառանգության» առաջնորդից, որը իր փոխարեն հարթակ էր գործուղել Վարդան Խաչատրյանին։
Մի խոսքով, եկան, թամամեցին եւ քիչ անց դիմավորեցին Տեր-Պետրոսյանին։ Վերջինս իր թիկնազորի ուղեկցությամբ հարթակ հասավ ժամը 18։30-ին։
Մտածեցինք, թե ուր որ է միտինգը կսկսվի։ Բայց կարծես թե հեղափոխականները տեղից շարժվելու մտադրություն չունեին։ Թեեւ դեռ 20 օր առաջ ծրագրել էին ինչ գնով էլ լինի հունիսի 20-ի միտինգն անելու են, բայց երեկ պարզվեց, որ կազմակերպիչները, անփութություն դրսեւորելով, մոռացել էին լուծել ամենակարեւոր հարցը։ Ի՞նչ միտինգ առանց բարձրախոսի։ Իսկ բարձրախոս չկար։ Խանդավառությունից, ոգեւորությունից գլուխները կորցրած՝ հեղափոխականները ուժերը կենտրոնացրել էին տարածքը զավթելու գործողության վրա եւ... մտահան արել բարձրախոսը։
Իսկ որքան էլ ուզենաս ամենաթունդ հայհոյախոսություններով նախշել վարչախմբին, միեւնույն է, մեգաֆոնով այն էֆեկտը չի ստացվի։
Մեկուկես ժամ էլ պահանջվեց, որ լուծեն բարձրախոսի հարցը։ Միայն ժամը 20։00-ին միտինգավար Սուրեն Սուրենյանցը ավետեց հավաքվածներին, գոռալով, թե «ժողովուրդ, բարձրախոսը բերում են, ճանապարհ բացեք»։ Հեղափոխական պայքարի այդ աններելի «պարապուրդի» ընթացքում հարթակում կանգնած արմատականները ժամանակը կարճելու ձեւեր գտան։
Արամ Զավենիչը ինտերվյու տվեց, հետո հեռուստախցիկների առջեւ կանգնեց Դավիթ Շահնազարյանը, հետո էլի մեկ-երկուսը։ Ժամանակը սպանելը ծանր բան է, փոխանակ պայքարը թեժացնեն, ահա խնդրեմ բարձրախոսի պատճառով կատարյալ «տոռմուզ» են տվել, հայտնվել միանգամայն խղճալի ու անօգնական վիճակում։ Նույնիսկ առաջնորդի տիկնոջը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին ուղեկցող կինը հոգնեց հովանոցը պահել երբեմնի առաջին տիկնոջ գլխին։
Ի դեպ, վերջինիս ճնշումը նույնիսկ բարձրացավ եւ ուղեկցորդուհին սկսեց ծեծել Մատենադարանի երկաթակոփ դուռը ու բղավել՝ «Բացեք, Լյուսյան լավ չի, ճնշումը բարձրացել է»։
Մինչ այդ ԼՏՊ-ն թիկնապահների ուղեկցությամբ ճեմում էր հարթակում՝ մուշտուկը ձեռքին քայլում հարթակի երկայնքով։ Հետո երեւի հոգնեց եւ քայլեց դեպի Մատենադարանի մուտքը։ Թիկնապահները երկար ծեծեցին, շեֆն էլ երկար սպասեց, բայց դուռը բացող չեղավ։ Սա գրեթե բարոյական ապտակ էր ԼՏՊ-ին, որը շուրջ 10 տարի այս շենքի ներսում գիտաշխատողի հաստիքն էր զբաղեցրել։ Քոռուփոշման հետ դարձավ եւ շարունակեց ճեմել հարթակում։ Հավանաբար զինակիցները դրսից զանգահարեցին Մատենադարանի տնօրենին տեղեկացնելու, թե ԼՏՊ-ն ուզում է ներս մտնել։
20 րոպե անց տնօրենը՝ Հրաչյա Թամրազյանը, հայտնվեց դրսում՝ ջերմորեն դիմավորելով ու ողջագուրվելով ԼՏՊ-ի հետ, նրան ներս տարավ։ Նրանց հետ ներս մտավ նաեւ Ստեփան Դեմիրճյանը, անգամ հասցրեց ներս սողոսկել Հմայակ Հովհաննիսյանը։ Մինչեւ բարձրախոսը տեղ հասնի՝ Հմայակը կհասցնի շոշափել Մշո Ավետարանը։
Թիկնապահները քիչ անց դուրս եկան եւ դռան մոտ գնվողներից ցելոֆանե տոպրակ խնդրեցին։ Պարզվեց՝ Թամրազյանը ԼՏՊ-ին էր նվիրել նախկին տնօրեն Լեւոն Խաչիկյանի հաստափոր աշխատությունը, ինչը պետք էր տեղավորել տոպրակի մեջ։
Վերջապես, վերջապես տեղ հասավ բարձրախոսը, եւ մի անչափահաս աղջնակ, որն իր կրծքին ամրացրել էր «քաղբանտարկյալ» Լեդի Հակոբի նկարը, ավելի ուժգին ճչաց՝ «Լեւոն նախագահ»։ Երաժշտությունը միացրին ու սկսեցին պարել։ Հետո միտինգը համարվեց բացված ու Սուրենյանցը հերթով ձայն տվեց ճարտասաններին։ «Իմ ժողովուրդ, մենք պետք է մեր պայքարը հաղթական ավարտին հասցնենք»,- գոռաց Հնչակյան ատենապետուհին։
«Նոր ժամանակների» Հրաչյա Սարգսյանը, ԺՈՒԿ-ի փոխնախագահ, երբեմնի դիջեյ Վարդանը, Ստեփան Դեմիրճյանն էլ նույնը կրկնեցին։ Արամ Զավենիչն էլ նույնը պնդեց, բայց, իհարկե, «ավելի ջիգյարով ու գեղարվեստական»։ Լեւոն Զուրաբյանը, ինչպես միշտ, խոսեց «միջազգային ասպեկտների մասին», այսինքն՝ 1609 բանաձեւի «չկատարման» մասին։
Դավիթ Շահնազարյանը Ռոբերտ Քոչարյանից մինչեւ Աղվան Հովսեփյան, արանքում 6 անուն էլ նշեց, միանգամից խոստացավ բոլորին բանտ նստեցնել։ Միայն թե միտինգավորները չհոգնեն ու չհիասթափվեն, շարունակեն պայքարը իրենց հետ՝ «լի վճռականությամբ եւ կամքով»։
Մի բոցաշունչ ելույթ էլ Ժիրայր Սեֆիլյանն ունեցավ՝ ելույթի ավարտին արժանանալով ԼՏՊ-ի խրախուսական ժեստին։ Առաջնորդը հատուկ մոտեցավ Ժիրայրին ու մեջքին թփթփացրեց։
21։30-ին ԼՏՊ-ն սկսեց իր մեկ ժամանոց ելույթը, որը քիչ բանով էր տարբերվում մայիսի 2-ին տեղի ունեցած 2-րդ Կոնգրեսում արտասանած ելույթից։ Սկզբում խոստացավ հետագա պայքարի գործողությունների ծրագիրը ներկայացնել, բայց հռետորական ձիրքը կրկին ցուցադրելու ակտիվիստներին հալումաշ անելու պատեհ առիթը չէր կարող բաց թողնել ու խոսել միայն հետագա գործողությունների մասին։
Մանավանդ որ ելույթի վերջում պարզվեց, որ առանձնապես հստակ ծրագիր էլ չունեն։ Սպասում են ԵԽԽՎ առաջիկա լիագումար նստաշրջանին, հույս տածելով, որ Եվրոպան սանկցիաներ կկիրառի մեր երկրի նկատմամբ։
Այնպես որ հեղափոխականների հույսը հնարավոր «անցանկալի զարգացումներն» են։ Եթե այդպես եղավ, ուրեմն հուլիսի 4-ին նշանակված միտինգը վճռորոշ կլինի։ Կտապալեն վարչախմբին, եւ վերջ։ Մնում է համբերել՝ 14 օր էս կողմ, էն կողմ, ինչ տարբերություն։
Կարեւորն այն է, որ իրենց «հոգիներում արդեն հեղափոխությունը տեղի է ունեցել»։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԸ ՀԻՇԵՑՐԵՑ ԻՐ ՄԱՍԻՆ
2
2004թ. Եվրոպայի չեմպիոն Հունաստանի հավաքականից մեկ օր անց ընթացիկ «Եվրոն» լքեց նաեւ աշխարհամասի նախորդ առաջնության փոխչեմպիոն Պորտուգալիայի ընտրանին, որը զարմանալիորեն հեշտությամբ ասպարեզը զիջեց գերմանացիներին։ ...ՄԵՐՈՆՑ ԵՐԿՐՈՐԴ ԱՐԾԱԹԸ
1Հայաստանցի 20-ամյա ծանրորդ, 85 կգ քաշային Արամ Անդրիկյանը արծաթե մեդալ է նվաճել Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ ցույց տալով 341 կգ արդյունք երկամարտում ...«ԱՐՔԱՆԵՐԻ» ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ
1Երեւանի «Բանկերի արքա» տղամարդկանց շախմատի թիմը, 4,5:1,5 հաշվով 3-րդ փուլում հաղթելով Գյումրիի «Գյումրիին», 6 թիմային միավորով եւ 12 միավորով անհատական պարտիաներում, դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար: ...ՆԿԱՏՎՈՒՄ Է ՀԻՊՈԹԵԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Հիպոթեկի շուկայում գործող առեւտրային բանկերի թիվը վերջին շրջանում թեպետ ավելացել է, այնուհանդերձ նկատվում է տոկոսադրույքների բարձրացման միտում։ Այդ երեւույթը դրսեւորվեց դեռեւս տարեվերջին-այս տարեսկզբին։ ...ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉ ՔԱՋԱՐԻ ԶԻՆՎՈՐ ՇՎԵՅԿԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 4
Կյանքը հայոց աշխարհում ավանդաբար այնպես է դասավորվում, որ շարքային քաղաքացիները մշտապես ստիպված են լուծել գոյատեւման խնդիրը։ Դիմել զանազան հնարքների, խորամանկել, ապուշի տեղ դնել իրենց. եւ դուրս գալ ամենաբարդ, ...ՈՒՐԻՇ ԷԼ Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 15
Մարտի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մասամբ բացելով փակագծերը, հայտարարեց, որ զանգվածային անկարգությունները ղեկավարվել են մեկ կենտրոնից։ Մինչ օրս հասարակությունը սպասում ...ՄԻՏԻՆԳՆԵՐ` ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՆԵՐՈՒՄ
Ս.ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Հայաստանի դատարաններում այս տարվա հունվարից, համաձայն Դատական օրենսգրքի, հայտնվեցին համազգեստավոր նոր մարդիկ՝ դատական կարգադրիչները
Համեմատաբար նորաստեղծ դատական դեպարտամենտին ենթակա դատական կարգադրիչների ...ԴԻՏԱՐԿՈՒՄ
1ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, երեկ ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ ՆԱԽԱՐԱՐԸ
1Արդարադատության նախարարությունում, քաղաքացիների հետ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, մշակվել է քաղաքացիների ընդունելության նոր ժամանակացույց, ըստ որի, այսուհետ նախարար Գեւորգ Դանիելյանի ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին 10
«Հայոց Աշխարհ»-ի երեկվա համարում պատմեցինք, թե ինչպես է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը ֆինանսավորում մեր երկրում հեղափոխության նախապատրաստումը, մասնավորապես՝ նաեւ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» միջոցով։ ...ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԵՄ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը ԱԺԴ նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ էր
«Ինձ հաճախ հարցնում են՝ պարոն Սադոյան, 17-18 տարի է խոսում եք, որ ի՞նչ։ Ես պատասխանում եմ՝ բա որ չխոսեմ, ի՞նչ կլինի»,- հասարակական կյանքում, ...ՕԺԱՆԴԱԿԵ՛Ք ՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժին
2008 թվականի մարտի 1-ին Երեւան քաղաքի Գր. Լուսավորչի եւ հարակից փողոցներում սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու դեպքի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված ...ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Անհամբերությունից ձեռքները շփելով՝ լեւոնականները պատրաստվում են առաջիկա մարտերին. մի մասը դուրս չի գալիս լրագրողական ակումբներից, մյուսները ռեժիմի դեմ «ազատագրական պայքարն» ուղղորդում են անմիջապես «Երեւան-կենտրոն» ...ԿԱՆԱՅՔ՝ ՍԵՎԻ ԵՎ ՍՊԻՏԱԿԻ ՄԻՋԵՎ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 1
«Հայելիի» ակումբի երեկվա հյուրերն էին պատգամավոր ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ
Վերլուծելով անցած չորս ամիսների ընթացքում իշխանության գործունեությունը, Հ.Խառատյանը արդեն իսկ հանգել ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄՆ նախագահական ընտրապայքարի օրակարգում
Անցած օրերի ընթացքում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի էին ունենում լսումներ «Կովկաս. սառեցված ...ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Վարկածը, թե Տեր-Պետրոսյանի երեկվա միտինգն իրենից ներկայացնում էր պիար, որի նպատակն էր թույլ չտալ մոռանալ Նեռի մասին, այնուամենայնիվ այնքան էլ համոզիչ չէ։ Քանզի նման ապաշնորհ կազմակերպման դեպքում մոռացությունն ...ՇՈՐԹՄԱՄԲ՝ ԿԱՇԱՌՔ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի Կապանի եւ Սիսիանի տարածաշրջանի ուսումնական հաստատությունների զինղեկների որակավորման քննությունների ընթացքում, դրական գնահատական ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունիսի 23-25-ը նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Պաշտոնական այցի շրջանակներում Ս.Սարգսյանը հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ ...ՀՐԱՎԵՐ
1Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի հրավեր է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովին: Նամակում մասնավորապես ասված է. «Վստահ եմ, որ այդ այցը թույլ կտա առավելագույնս ակտիվացնել մեր ...ԽՈՒՃԱՊ
Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարի Յովանովիչը, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած նիստում, Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցած իրադարձությունները «էթնիկ ...ԿՃԱՆԱՉԻ
Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականները Թուրքիայի արտգործնախարար Բաբաջանին ասել են՝ Թուրքիան պետք է չկասկածի, որ ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Օբամայի հետ մոտ շփումների ...ԳՆԱՀԱՏՎԵԼ Է ԱՆԲԱՎԱՐԱՐ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի ղեկավարը անհարժեշտ է համարել ԵԽԽՎ լիագումար նիստում Հայաստանի հարցով արտահերթ քննարկումը:
Հանձնաժողովի նախագահ Սերհի Հոլովատին ԵԽԽՎ նախագահին ...ՄԻԱՅՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԿՈՂՄՆ Է ՏԵՍՆՈՒՄ
Ցուցադրական գործունեությամբ հնարավոր չէ հասնել հասարակությանը հուզող հարցերում բովանդակային բարեփոխումների եւ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ համոզմամբ, դա պետք է գիտակցի ոչ միայն ընդդիմությունը, այլեւ իշխանության մաս ...ԵՎՍ 20 ՕՐՈՎ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, երեկ մասնակիորեն բավարարել է նախաքննության մարմնի միջնորդությունը եւ «Հանրապետություն» ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԸՆԴԱՄԵՆԸ ԶԱՆԳՎԱԾ Է
4«Կարծում եմ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը սեփական ժողովրդի հետ պիտի նախ երկխոսություն ծավալեին։ Բայց երկխոսություն չկա, ժողովուրդը ընդամենը զանգված է, որի հետ իշխանություն-ընդդիմություն շախմատ, ...ՄՏԱՀՈԳԻՉ ՄԻՏՈՒՄՆԵՐ
1Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն այս տարվա հունվար-մայիսին, շտապ հավաքագրված տվյալներով, 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 29,6 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 982.1 մլն դոլար կամ 610.9 ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1«Երկխոսություն՝ չի նշանակում բազարներ, սակարկումներ, այլ միայն խաղի կանոնների հստակեցում։ Մեր խաղաղ, անզեն, օրինապահ շարժումը ճանաչում է ստեղծված քաղաքական ռեալությունը եւ պատրաստ է հարցը լուծել քաղաքակիրթ ...ՀՈԳԻՆԵՐՈՒՄ ԱՐԴԵՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 13
Տեր-Պետրոսյանի գլխավորած «համաժողովրդական» շարժման կենտրոնի խոստմանը հավատարիմ, երեկ չարտոնված միտինգ անցկացվեց Մատենադարանին հարող տարածքում։
Շարժման ակտիվիստները միտինգի նշանակված ժամից՝ 18։00-ից դեռ ...ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 7
Երեկ Տեր-Պետրոսյանը, դիմելով իշխանություններին, առաջարկեց «մարտի 1»-ի բոլոր զոհերին արժանացնել Հայաստանի ազգային հերոսի կոչման։ Բացի այդ. «Յուրաքանչյուր զոհվածի ընտանիք պետք է ստանա առնվազն 1 մլն դոլարի ...
ԻՆՉ Է ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ՄԵԾ ԳՈՒՐՈՒՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴԸ ԵՎ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՈՒՐԻՇ ԷԼ Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ» ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴՈՒ ԳԱՀԻՑ ԻՋԻՐ, ԵՍ ՆՍՏԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
ՄԱՐՏԻ 1-2-Ի ԶՈՀԵՐԸ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայություն
ԱՌԱՎՈՏ՝ ՓՈՂԸ, ԵՐԵԿՈՅԱՆ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԿԱՏԱՂԱԾ ԵՆ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1925 Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1952 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա. Հովսեփյանցի հանգիստը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

