
ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԵՄ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ
- «Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը ԱԺԴ նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ էր

«Ինձ հաճախ հարցնում են՝ պարոն Սադոյան, 17-18 տարի է խոսում եք, որ ի՞նչ։ Ես պատասխանում եմ՝ բա որ չխոսեմ, ի՞նչ կլինի»,- հասարակական կյանքում, քաղաքական դաշտում եւ ընդհանրապես իշխանությունների զգոնությունը չթուլացնելու գործում իր օրինակով ընդդիմության դերը կարեւորելով, ասաց ԱԺԴ նախագահը։ Վերջինս դեմ է ընդդիմադիր դաշտի ծայրահեղ դրսեւորումներին, առավել եւս, երբ դրանք ինքնանպատակ են։
ՀՀՇ-ին հարող քաղաքական ուժերին գնահատելով որպես ընդդիմության շղարշի տակ քողարկված, քաղաքական դաշտում վերահաստատվելու խնդիր լուծողներ, Ա.Սադոյանը նշեց. «Արդեն երեւի կես տարի է առնվազն, որ քանի գնում այնքան համոզվում եմ, որ որոշ քաղաքական գործիչների տասը տարվա լռությունից հետո հանդես գալու բուն նպատակը եղել է ոչ թե «ավգյան ախոռներ» մաքրելու խնդիրը, այլ նրանց բուն նպատակն է նորից փորձել վերադառնալ քաղաքականություն, փորձել դառնալ ընդդիմության գաղափարակիր, թեկուզ ցեխ շպրտելով, վատաբանելով մյուս բոլոր ընդդիմադիրներին»։
Իսկ հանրահավաքային շարժում ծավալելու արմատականների ձգտման վերաբերյալ նաեւ հավելեց. «Ցուցադրական քայլեր, թե իբր տեսեք-տեսեք մենք ինչ լուրջ բաներ ենք անում, բայց իրականում ոչ մի լուրջ բան չկա»։ Իսկ ո՞վ է իրական ընդդիմությունը. «Ես օրինակ, կան եւ ուրիշներ»։
Ընդդիմության շղարշը խաբկանք է, որ մոլորեցրել է մարդկանց եւ որոշ քաղաքական ուժերի. «Նրանց հիմնական մասը խաբվածներ են, որոնք մտածում են, թե դա լուրջ է։ Ցավալի է, որ շատ քաղաքական գործիչներ իսկապես խաբվեցին այսպիսի ցուցադրական քայլերից։ Եւ այդ խաբվածները արդեն իսկ սկսում են զգալ, որ իրենք ընդամենը խաբվածներ են։ Ցավալի է նաեւ, որ որոշ քաղաքական գործիչներ քաղբանտարկյալներ են։ Կան նաեւ իմ կողմից հարգված քաղաքական գործիչներ, որոնք չեն կարողանում խոստովանել, որ իրենք իսկապես խաբված են եւ ստիպված շարունակում են նույն հունով գնալ»։
Ա.Սադոյանի կարծիքով, խորհրդարանական ընդդիմության լիազորությունների ընդլայնմամբ այս պահին շատ քիչ հարցեր են լուծվում. «Ակնհայտ է, որ այդ ընդդիմությանը լայն լիազորություններ տալը խնդիր չի լուծում, որովհետեւ նույնիսկ ընդդիմադիր պատգամավորների քանակը չի բավարարի այդ լիազորությունները իրականացնելու համար եւ բնական է, որ դա բոլորը հասկանում են եւ հաշվի են առնում։ Ստացվում է, որ սա էլ է ցուցադրական քայլ, բայց, կարծում եմ, որ այս ժողովրդավարական շղարշ-խաղերը կարելի է օգտագործել լուրջ ձեռքբերումների հասնելու համար»։
Ըստ Ա.Սադոյանի, Հանրային խորհուրդը շատ անելիք ունի, քանի որ երկրում շատ ու շատ չլուծված հարցեր են կուտակվել. «Հանրությանը պետք է ասվի՝ եթե մեկը ընդդիմություն է խաղում, մյուսը դիմություն, եւ ստեղծվել է այսպիսի մթնոլորտ, դա դեռեւս չի նշանակում, որ մեր ժողովուրդը վատն է»։ Վատը առաջնորդներն են եւ նրանց նպատակները. «Պատկերացրեք, որ նպատակը անցյալի կեղտերը մոռանալը եւ ընդդիմության առաջնորդ դառնալը լինի, որի համար պատրաստ են խաբեության եւ սուտ ասել։ Համենայն դեպս, հույս ունեմ, որ այս անգամ գոնե թույլ չենք տա, որ մեղքը բարդվի հանրության կամ ժողովրդի վրա, այլ պատասխանատվություն կրեն ղեկավարները, եթե, իհարկե, լինի ընթացքը այնպես, ինչպես ենթադրում եմ»։
Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովներում աշխատելու մեծ փորձ ունեցող ԱԺԴ նախագահը դրական գնահատեց «մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի կողմից Լ.Տեր-Պետրոսյանին հրավեր ուղարկելու փաստը. «Խորհրդակցական ձայնը էական որոշումներ ընդունելու համար քիչ է, բայց հանրությանը տեղեկացնելու համար եւ որոշումների կայացման վրա նրա ազդեցությունը շատ ռեալ է»։
Մասնավորապես Լ.Տեր-Պետրոսյանը իր մասնակցությամբ կարող է լույս սփռել «մարտի 1»-ի իրադարձությունների որոշ դրվագների վրա։ Օրինակ, պարզաբանել, թե ինչ խնդիրներ է ունեցել պետական պահպանության ծառայության պետի հետ. «Պետք է գնա ու ասի, թե Գրիշան իրեն ինչ ասաց, ոնց ասաց եւ ենթադրենք բացատրի, թե ինչու չգնաց Մյասնիկյանի արձանի մոտ ժողովրդին ցրելու։ Նա ասում է, Գրիշան չէր թողնում, իսկ Գրիշան ասում է՝ ո՞նց չէի թողնում, ես քո կյանքի համար պատասխանատու չեմ, ստորագրություն տուր, գնա։ Նա էլ վախեցավ ու չստորագրեց։ Հիմա վախեցա՞վ չստորագրեց, թե՞ Գրիշան չթողեց, որ ստորագրի։ Էլեմենտար հարց է, բայց առանց իրեն ո՞նց են այդ հարցը քննելու»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԸ ՀԻՇԵՑՐԵՑ ԻՐ ՄԱՍԻՆ
2
2004թ. Եվրոպայի չեմպիոն Հունաստանի հավաքականից մեկ օր անց ընթացիկ «Եվրոն» լքեց նաեւ աշխարհամասի նախորդ առաջնության փոխչեմպիոն Պորտուգալիայի ընտրանին, որը զարմանալիորեն հեշտությամբ ասպարեզը զիջեց գերմանացիներին։ ...ՄԵՐՈՆՑ ԵՐԿՐՈՐԴ ԱՐԾԱԹԸ
1Հայաստանցի 20-ամյա ծանրորդ, 85 կգ քաշային Արամ Անդրիկյանը արծաթե մեդալ է նվաճել Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ ցույց տալով 341 կգ արդյունք երկամարտում ...«ԱՐՔԱՆԵՐԻ» ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ
1Երեւանի «Բանկերի արքա» տղամարդկանց շախմատի թիմը, 4,5:1,5 հաշվով 3-րդ փուլում հաղթելով Գյումրիի «Գյումրիին», 6 թիմային միավորով եւ 12 միավորով անհատական պարտիաներում, դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար: ...ՆԿԱՏՎՈՒՄ Է ՀԻՊՈԹԵԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Հիպոթեկի շուկայում գործող առեւտրային բանկերի թիվը վերջին շրջանում թեպետ ավելացել է, այնուհանդերձ նկատվում է տոկոսադրույքների բարձրացման միտում։ Այդ երեւույթը դրսեւորվեց դեռեւս տարեվերջին-այս տարեսկզբին։ ...ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉ ՔԱՋԱՐԻ ԶԻՆՎՈՐ ՇՎԵՅԿԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 4
Կյանքը հայոց աշխարհում ավանդաբար այնպես է դասավորվում, որ շարքային քաղաքացիները մշտապես ստիպված են լուծել գոյատեւման խնդիրը։ Դիմել զանազան հնարքների, խորամանկել, ապուշի տեղ դնել իրենց. եւ դուրս գալ ամենաբարդ, ...ՈՒՐԻՇ ԷԼ Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 15
Մարտի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մասամբ բացելով փակագծերը, հայտարարեց, որ զանգվածային անկարգությունները ղեկավարվել են մեկ կենտրոնից։ Մինչ օրս հասարակությունը սպասում ...ՄԻՏԻՆԳՆԵՐ` ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՆԵՐՈՒՄ
Ս.ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Հայաստանի դատարաններում այս տարվա հունվարից, համաձայն Դատական օրենսգրքի, հայտնվեցին համազգեստավոր նոր մարդիկ՝ դատական կարգադրիչները
Համեմատաբար նորաստեղծ դատական դեպարտամենտին ենթակա դատական կարգադրիչների ...ԴԻՏԱՐԿՈՒՄ
1ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, երեկ ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ ՆԱԽԱՐԱՐԸ
1Արդարադատության նախարարությունում, քաղաքացիների հետ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, մշակվել է քաղաքացիների ընդունելության նոր ժամանակացույց, ըստ որի, այսուհետ նախարար Գեւորգ Դանիելյանի ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին 10
«Հայոց Աշխարհ»-ի երեկվա համարում պատմեցինք, թե ինչպես է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը ֆինանսավորում մեր երկրում հեղափոխության նախապատրաստումը, մասնավորապես՝ նաեւ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» միջոցով։ ...ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԵՄ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը ԱԺԴ նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ էր
«Ինձ հաճախ հարցնում են՝ պարոն Սադոյան, 17-18 տարի է խոսում եք, որ ի՞նչ։ Ես պատասխանում եմ՝ բա որ չխոսեմ, ի՞նչ կլինի»,- հասարակական կյանքում, ...ՕԺԱՆԴԱԿԵ՛Ք ՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժին
2008 թվականի մարտի 1-ին Երեւան քաղաքի Գր. Լուսավորչի եւ հարակից փողոցներում սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու դեպքի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված ...ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Անհամբերությունից ձեռքները շփելով՝ լեւոնականները պատրաստվում են առաջիկա մարտերին. մի մասը դուրս չի գալիս լրագրողական ակումբներից, մյուսները ռեժիմի դեմ «ազատագրական պայքարն» ուղղորդում են անմիջապես «Երեւան-կենտրոն» ...ԿԱՆԱՅՔ՝ ՍԵՎԻ ԵՎ ՍՊԻՏԱԿԻ ՄԻՋԵՎ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 1
«Հայելիի» ակումբի երեկվա հյուրերն էին պատգամավոր ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ
Վերլուծելով անցած չորս ամիսների ընթացքում իշխանության գործունեությունը, Հ.Խառատյանը արդեն իսկ հանգել ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄՆ նախագահական ընտրապայքարի օրակարգում
Անցած օրերի ընթացքում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի էին ունենում լսումներ «Կովկաս. սառեցված ...ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Վարկածը, թե Տեր-Պետրոսյանի երեկվա միտինգն իրենից ներկայացնում էր պիար, որի նպատակն էր թույլ չտալ մոռանալ Նեռի մասին, այնուամենայնիվ այնքան էլ համոզիչ չէ։ Քանզի նման ապաշնորհ կազմակերպման դեպքում մոռացությունն ...ՇՈՐԹՄԱՄԲ՝ ԿԱՇԱՌՔ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի Կապանի եւ Սիսիանի տարածաշրջանի ուսումնական հաստատությունների զինղեկների որակավորման քննությունների ընթացքում, դրական գնահատական ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունիսի 23-25-ը նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Պաշտոնական այցի շրջանակներում Ս.Սարգսյանը հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ ...ՀՐԱՎԵՐ
1Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի հրավեր է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովին: Նամակում մասնավորապես ասված է. «Վստահ եմ, որ այդ այցը թույլ կտա առավելագույնս ակտիվացնել մեր ...ԽՈՒՃԱՊ
Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարի Յովանովիչը, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած նիստում, Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցած իրադարձությունները «էթնիկ ...ԿՃԱՆԱՉԻ
Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականները Թուրքիայի արտգործնախարար Բաբաջանին ասել են՝ Թուրքիան պետք է չկասկածի, որ ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Օբամայի հետ մոտ շփումների ...ԳՆԱՀԱՏՎԵԼ Է ԱՆԲԱՎԱՐԱՐ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի ղեկավարը անհարժեշտ է համարել ԵԽԽՎ լիագումար նիստում Հայաստանի հարցով արտահերթ քննարկումը:
Հանձնաժողովի նախագահ Սերհի Հոլովատին ԵԽԽՎ նախագահին ...ՄԻԱՅՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԿՈՂՄՆ Է ՏԵՍՆՈՒՄ
Ցուցադրական գործունեությամբ հնարավոր չէ հասնել հասարակությանը հուզող հարցերում բովանդակային բարեփոխումների եւ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ համոզմամբ, դա պետք է գիտակցի ոչ միայն ընդդիմությունը, այլեւ իշխանության մաս ...ԵՎՍ 20 ՕՐՈՎ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, երեկ մասնակիորեն բավարարել է նախաքննության մարմնի միջնորդությունը եւ «Հանրապետություն» ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԸՆԴԱՄԵՆԸ ԶԱՆԳՎԱԾ Է
4«Կարծում եմ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը սեփական ժողովրդի հետ պիտի նախ երկխոսություն ծավալեին։ Բայց երկխոսություն չկա, ժողովուրդը ընդամենը զանգված է, որի հետ իշխանություն-ընդդիմություն շախմատ, ...ՄՏԱՀՈԳԻՉ ՄԻՏՈՒՄՆԵՐ
1Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն այս տարվա հունվար-մայիսին, շտապ հավաքագրված տվյալներով, 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 29,6 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 982.1 մլն դոլար կամ 610.9 ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1«Երկխոսություն՝ չի նշանակում բազարներ, սակարկումներ, այլ միայն խաղի կանոնների հստակեցում։ Մեր խաղաղ, անզեն, օրինապահ շարժումը ճանաչում է ստեղծված քաղաքական ռեալությունը եւ պատրաստ է հարցը լուծել քաղաքակիրթ ...ՀՈԳԻՆԵՐՈՒՄ ԱՐԴԵՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 13
Տեր-Պետրոսյանի գլխավորած «համաժողովրդական» շարժման կենտրոնի խոստմանը հավատարիմ, երեկ չարտոնված միտինգ անցկացվեց Մատենադարանին հարող տարածքում։
Շարժման ակտիվիստները միտինգի նշանակված ժամից՝ 18։00-ից դեռ ...ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 7
Երեկ Տեր-Պետրոսյանը, դիմելով իշխանություններին, առաջարկեց «մարտի 1»-ի բոլոր զոհերին արժանացնել Հայաստանի ազգային հերոսի կոչման։ Բացի այդ. «Յուրաքանչյուր զոհվածի ընտանիք պետք է ստանա առնվազն 1 մլն դոլարի ...
ԻՆՉ Է ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ՄԵԾ ԳՈՒՐՈՒՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴԸ ԵՎ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՈՒՐԻՇ ԷԼ Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ» ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴՈՒ ԳԱՀԻՑ ԻՋԻՐ, ԵՍ ՆՍՏԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
ՄԱՐՏԻ 1-2-Ի ԶՈՀԵՐԸ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայություն
ԱՌԱՎՈՏ՝ ՓՈՂԸ, ԵՐԵԿՈՅԱՆ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԿԱՏԱՂԱԾ ԵՆ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1925 Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1952 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա. Հովսեփյանցի հանգիստը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

