
ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉ ՔԱՋԱՐԻ ԶԻՆՎՈՐ ՇՎԵՅԿԸ
- Կյանքը հայոց աշխարհում ավանդաբար այնպես է դասավորվում, որ շարքային քաղաքացիները մշտապես ստիպված են լուծել գոյատեւման խնդիրը։ Դիմել զանազան հնարքների, խորամանկել, ապուշի տեղ դնել իրենց. եւ դուրս գալ ամենաբարդ, գրեթե անհուսալի կացությունից։

Այդ առումով մենք բոլորս ինչ-որ տեղ հիշեցնում ենք մարդկության պատմության մեջ մեծագույն վեպերից մեկի՝ Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածների» հերոսին։
Հաշեկի գլուխգործոցն առաջին անգամ կարդացող մարդուն թվում է, թե Իոզեֆ Շվեյկը շարադրանքի ընթացքում արմատապես փոխվում է։ Մեզ՝ վեպը բազմիցս կարդացածներիս, ակնհայտ է. առաջին գլուխներում նկարագրված Շվեյկը՝ ականջների վրա ընկնող գլխարկով կամավորը, սկզբունքորեն ոչնչով չի տարբերվում վերջին էջերում պատկերված վաշտային հանձնակատարից։ Իսկ թարմ ընթերցողին թվում է, թե իբր Շվեյկը փոխվում է, որովհետեւ նա՝ ընթերցողը, շատ դանդաղ է սկսում նույնիսկ ոչ թե հասկանալ, այլ զգալ. Շվեյկը բնավ ապուշ չի խաղում, այլ հնարամտորեն ու անդադրում լուծում է չափազանց կարեւոր խնդիր։
Նա գոյատեւում է։
Ի՞նչ մեծ բան է, որ, կասեք դուք. գոյատեւո՜ւմ է։ Չէ՞ որ բոլորն են դրանով զբաղված։ Արեւելյան մի իմաստուն նույնիսկ համարում էր, թե մարդկային ճակատագրի մասին ցանկացած պատմություն կարող է, առանց իմաստին առանձնակի վնաս պատճառելու, կրճատվել մինչեւ մեն մի հատիկ բառ. գոյատեւում։
Դա իրոք որ այդպես է, բայց լինում են հանգամանքներ, որոնց պարագայում ցանկացած շնչավոր էակի համար սովորական այդ խնդիրը բարդանում է գրեթե անիրագործելիության աստիճան, եւ խոսքն այստեղ հենց այդպիսի հանգամանքների մասին է։ Զուր չէ, որ Հաշեկը սկսեց վեպը Սարաեւոյում հնչած կրակոցից, այսինքն՝ հենց այն պահից, երբ վերեւներում կապեր չունեցող զորակոչի ենթակա պահեստայինի համար գոյատեւումը դարձավ շատ ու շատ բարդ խնդիր։
Եւ ահա Շվեյկը գործի է անցնում։ Նա չի փորձում փրկություն որոնել թափ առնող հորձանուտից դուրս, այլ միանգամից ընկղմվում է դրա մեջ. կամավոր գնում բանակ, թեեւ միանգամայն կարող էր էլի մեկ-երկու ամիս թափառել Պրահայի գարեջրատներում՝ սպասելով ծանուցագրին։ Ավելի ուշ նա առանց տատանվելու մերժում է դասալիք դառնալու, մինչեւ պատերազմի վերջ անտառներում ու նկուղներում թաքնվելու հրապուրիչ առաջարկը։
Շվեյկը հավասարաչափ քաջ գիտակցում է առաջին հայացքից անհամատեղելի երկու ճշմարտություն. ոչ ոք, բացի հենց իրենից, չի փրկի իրեն, իսկ, մյուս կողմից՝ միայնակները դատապարտված են կործանման։ Դժվար է ասել, թե որտեղ է Շվեյկը դիալեկտիկայի դասեր առել, բայց հեշտությամբ հաղթահարում է թվացյալ հակասությունը. պետք է փրկվել՝ գտնվելով բազմության մեջ, բայց չձուլվելով դրան։
Ահա այս սկզբունքով էլ գործում է Շվեյկը։ Կայսրությունը դատապարտեց նրան թնդանոթի միս դառնալո՞ւ։ Ի սե՜ր Աստծո. նա մտադիր չէ վիճել կայսրության հետ։ Բայց վերջինիս դատավճիռը նա կկատարի յուրովի։ Վեպի բոլոր ութ հարյուր էջերում Շվեյկը, պաշտոնական կարգավիճակով՝ հետեւակի շարքային զինվոր, կանգնում է շարքում ընդամենը մեկ անգամ։ Նա մերթ կալանավոր է, մերթ սպասավոր, մերթ յուրայինների ռազմագերին։
Այն, որ դա Շվեյկին մշտապես հաջողվում է, միայն ենթապորուչիկ Դուբի պես ավանակները կարող են պատահականությունների խաղ տեսնել։ Իրականում Շվեյկն այնքան հանգամանալից գիտի իր հարազատ կայսրության կառուցվածքը, որ երբեք տեսադաշտից չի կորցնում աննշմար ճեղքերը, որտեղ հարկ եղած դեպքում կարելի է խցկվել։
Նա այնքան անսխալ է գլուխ հանում մարդկանցից, որ միշտ հասցնում է սեղմել անհրաժեշտ զսպանակը հերթական ղեկավար տխմարի գլխում, որպեսզի այդ տխմարը, շարունակելով թափահարել ձեռքերը, միաժամանակ պաշտպանի իրեն՝ Շվեյկին մահից. գոնե մի որոշ ժամանակով։
Կարճ ասած, Շվեյկը, կներեք ծեծված արտահայտության համար, լավ գիտի կյանքը։ Եւ գիտի ոչ թե որպես տարանջատ մասերի հավաքածու, այլ որպես միասնական ամբողջություն. ցանկացած առիթով նա պատրաստ է մտաբերել (կամ հորինել) որեւէ պատմություն։ Դա, ըստ էության, նշանակում է, որ իրադարձությունների նույնիսկ ամենախճճված շրջադարձերում Շվեյկի համար անակնկալ չկա։ Նրան միշտ հայտնի է, թե հատկապես ինչպես է պետք վարվել։
Շվեյկն, իհարկե, ամենեւին էլ իդեալական հերոս չէ։ Նա պատկանում է այն սքանչելի կերպարների թվին, որոնց, տա Աստված, չհանդիպեք կյանքում։ Դրա համար էլ մենք խոսում ենք ոչ թե Շվեյկին ընդօրինակելու, այլ գոյատեւման նրա կիրառած հիմնական հնարքների յուրացման մասին։
Հնացած գիտություն է. կարող եք առարկել դուք։ Մենք զառամյալ կայսրությունում չենք ապրում։ Մեր ղեկավարները գուցեեւ Դուբից կամ ֆոն Ցիլլերգուտից խելացի չեն, բայց փոխարենը՝ նրանք գամված չեն մեկ միասնական մեքենայի։ Դրա համար էլ նրանցից խույս տալն ավելի հեշտ է, քան Շվեյկի հրամանատարներից, եւ անել դա պետք է այլ միջոցներով, եւ որ ամենից ուրախալին է, դա արդեն առանձնակի կենսական կարեւորություն չունի. միայնակ նրանք բնավ այդչափ սարսափելի չեն։
Շվեյկը ձեզ հետ չէր վիճի։ Պարզապես կպատմեր որեւէ դեպք, որը լսելով` ինքներդ էլ կասկածի տակ կառնեիք սեփական իրավացիությունը։
Շվեյկը սիրում է կրկնել, որ ինքը պաշտոնապես ապուշ է։ Եւ դրանում ամփոփված է բնավ ոչ միայն հիմարացնողի հեգնանքը հիմարացվողի նկատմամբ։ Այստեղ կա նաեւ խոր ճշմարտություն։ Որ կողմից էլ նայես՝ այդ երկուսից մեկը՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ Շվեյկը բացարձակ ապուշ է։
Եթե նայենք պետական շահերի բարձունքից, ապա ապուշն իսկապես կլինի Շվեյկը։ Իսկ եթե ելնենք գոյատեւման գերակայությունից, ապա ապուշի դերում անխուսափելիորեն հայտնվում է իշխանությունը։
Համենայն դեպս, երբ գոյատեւմամբ զբաղվում է Իոզեֆ Շվեյկը։ Կամ՝ նրա ջանասեր աշակերտը։
Ճիշտ է, բացի ջանասիրությունից, վատ չի լինի նաեւ ուղեղ ունենալ գլխում։
- ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԸ ՀԻՇԵՑՐԵՑ ԻՐ ՄԱՍԻՆ
2
2004թ. Եվրոպայի չեմպիոն Հունաստանի հավաքականից մեկ օր անց ընթացիկ «Եվրոն» լքեց նաեւ աշխարհամասի նախորդ առաջնության փոխչեմպիոն Պորտուգալիայի ընտրանին, որը զարմանալիորեն հեշտությամբ ասպարեզը զիջեց գերմանացիներին։ ...ՄԵՐՈՆՑ ԵՐԿՐՈՐԴ ԱՐԾԱԹԸ
1Հայաստանցի 20-ամյա ծանրորդ, 85 կգ քաշային Արամ Անդրիկյանը արծաթե մեդալ է նվաճել Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ ցույց տալով 341 կգ արդյունք երկամարտում ...«ԱՐՔԱՆԵՐԻ» ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ
1Երեւանի «Բանկերի արքա» տղամարդկանց շախմատի թիմը, 4,5:1,5 հաշվով 3-րդ փուլում հաղթելով Գյումրիի «Գյումրիին», 6 թիմային միավորով եւ 12 միավորով անհատական պարտիաներում, դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար: ...ՆԿԱՏՎՈՒՄ Է ՀԻՊՈԹԵԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Հիպոթեկի շուկայում գործող առեւտրային բանկերի թիվը վերջին շրջանում թեպետ ավելացել է, այնուհանդերձ նկատվում է տոկոսադրույքների բարձրացման միտում։ Այդ երեւույթը դրսեւորվեց դեռեւս տարեվերջին-այս տարեսկզբին։ ...ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉ ՔԱՋԱՐԻ ԶԻՆՎՈՐ ՇՎԵՅԿԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 4
Կյանքը հայոց աշխարհում ավանդաբար այնպես է դասավորվում, որ շարքային քաղաքացիները մշտապես ստիպված են լուծել գոյատեւման խնդիրը։ Դիմել զանազան հնարքների, խորամանկել, ապուշի տեղ դնել իրենց. եւ դուրս գալ ամենաբարդ, ...ՈՒՐԻՇ ԷԼ Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 15
Մարտի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մասամբ բացելով փակագծերը, հայտարարեց, որ զանգվածային անկարգությունները ղեկավարվել են մեկ կենտրոնից։ Մինչ օրս հասարակությունը սպասում ...ՄԻՏԻՆԳՆԵՐ` ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՆԵՐՈՒՄ
Ս.ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Հայաստանի դատարաններում այս տարվա հունվարից, համաձայն Դատական օրենսգրքի, հայտնվեցին համազգեստավոր նոր մարդիկ՝ դատական կարգադրիչները
Համեմատաբար նորաստեղծ դատական դեպարտամենտին ենթակա դատական կարգադրիչների ...ԴԻՏԱՐԿՈՒՄ
1ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, երեկ ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ ՆԱԽԱՐԱՐԸ
1Արդարադատության նախարարությունում, քաղաքացիների հետ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, մշակվել է քաղաքացիների ընդունելության նոր ժամանակացույց, ըստ որի, այսուհետ նախարար Գեւորգ Դանիելյանի ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին 10
«Հայոց Աշխարհ»-ի երեկվա համարում պատմեցինք, թե ինչպես է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը ֆինանսավորում մեր երկրում հեղափոխության նախապատրաստումը, մասնավորապես՝ նաեւ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» միջոցով։ ...ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԵՄ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը ԱԺԴ նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ էր
«Ինձ հաճախ հարցնում են՝ պարոն Սադոյան, 17-18 տարի է խոսում եք, որ ի՞նչ։ Ես պատասխանում եմ՝ բա որ չխոսեմ, ի՞նչ կլինի»,- հասարակական կյանքում, ...ՕԺԱՆԴԱԿԵ՛Ք ՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժին
2008 թվականի մարտի 1-ին Երեւան քաղաքի Գր. Լուսավորչի եւ հարակից փողոցներում սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու դեպքի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված ...ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Անհամբերությունից ձեռքները շփելով՝ լեւոնականները պատրաստվում են առաջիկա մարտերին. մի մասը դուրս չի գալիս լրագրողական ակումբներից, մյուսները ռեժիմի դեմ «ազատագրական պայքարն» ուղղորդում են անմիջապես «Երեւան-կենտրոն» ...ԿԱՆԱՅՔ՝ ՍԵՎԻ ԵՎ ՍՊԻՏԱԿԻ ՄԻՋԵՎ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 1
«Հայելիի» ակումբի երեկվա հյուրերն էին պատգամավոր ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ
Վերլուծելով անցած չորս ամիսների ընթացքում իշխանության գործունեությունը, Հ.Խառատյանը արդեն իսկ հանգել ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄՆ նախագահական ընտրապայքարի օրակարգում
Անցած օրերի ընթացքում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի էին ունենում լսումներ «Կովկաս. սառեցված ...ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Վարկածը, թե Տեր-Պետրոսյանի երեկվա միտինգն իրենից ներկայացնում էր պիար, որի նպատակն էր թույլ չտալ մոռանալ Նեռի մասին, այնուամենայնիվ այնքան էլ համոզիչ չէ։ Քանզի նման ապաշնորհ կազմակերպման դեպքում մոռացությունն ...ՇՈՐԹՄԱՄԲ՝ ԿԱՇԱՌՔ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի Կապանի եւ Սիսիանի տարածաշրջանի ուսումնական հաստատությունների զինղեկների որակավորման քննությունների ընթացքում, դրական գնահատական ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունիսի 23-25-ը նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Պաշտոնական այցի շրջանակներում Ս.Սարգսյանը հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ ...ՀՐԱՎԵՐ
1Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի հրավեր է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովին: Նամակում մասնավորապես ասված է. «Վստահ եմ, որ այդ այցը թույլ կտա առավելագույնս ակտիվացնել մեր ...ԽՈՒՃԱՊ
Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարի Յովանովիչը, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած նիստում, Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցած իրադարձությունները «էթնիկ ...ԿՃԱՆԱՉԻ
Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականները Թուրքիայի արտգործնախարար Բաբաջանին ասել են՝ Թուրքիան պետք է չկասկածի, որ ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Օբամայի հետ մոտ շփումների ...ԳՆԱՀԱՏՎԵԼ Է ԱՆԲԱՎԱՐԱՐ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի ղեկավարը անհարժեշտ է համարել ԵԽԽՎ լիագումար նիստում Հայաստանի հարցով արտահերթ քննարկումը:
Հանձնաժողովի նախագահ Սերհի Հոլովատին ԵԽԽՎ նախագահին ...ՄԻԱՅՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԿՈՂՄՆ Է ՏԵՍՆՈՒՄ
Ցուցադրական գործունեությամբ հնարավոր չէ հասնել հասարակությանը հուզող հարցերում բովանդակային բարեփոխումների եւ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ համոզմամբ, դա պետք է գիտակցի ոչ միայն ընդդիմությունը, այլեւ իշխանության մաս ...ԵՎՍ 20 ՕՐՈՎ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, երեկ մասնակիորեն բավարարել է նախաքննության մարմնի միջնորդությունը եւ «Հանրապետություն» ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԸՆԴԱՄԵՆԸ ԶԱՆԳՎԱԾ Է
4«Կարծում եմ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը սեփական ժողովրդի հետ պիտի նախ երկխոսություն ծավալեին։ Բայց երկխոսություն չկա, ժողովուրդը ընդամենը զանգված է, որի հետ իշխանություն-ընդդիմություն շախմատ, ...ՄՏԱՀՈԳԻՉ ՄԻՏՈՒՄՆԵՐ
1Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն այս տարվա հունվար-մայիսին, շտապ հավաքագրված տվյալներով, 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 29,6 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 982.1 մլն դոլար կամ 610.9 ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1«Երկխոսություն՝ չի նշանակում բազարներ, սակարկումներ, այլ միայն խաղի կանոնների հստակեցում։ Մեր խաղաղ, անզեն, օրինապահ շարժումը ճանաչում է ստեղծված քաղաքական ռեալությունը եւ պատրաստ է հարցը լուծել քաղաքակիրթ ...ՀՈԳԻՆԵՐՈՒՄ ԱՐԴԵՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 13
Տեր-Պետրոսյանի գլխավորած «համաժողովրդական» շարժման կենտրոնի խոստմանը հավատարիմ, երեկ չարտոնված միտինգ անցկացվեց Մատենադարանին հարող տարածքում։
Շարժման ակտիվիստները միտինգի նշանակված ժամից՝ 18։00-ից դեռ ...ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 7
Երեկ Տեր-Պետրոսյանը, դիմելով իշխանություններին, առաջարկեց «մարտի 1»-ի բոլոր զոհերին արժանացնել Հայաստանի ազգային հերոսի կոչման։ Բացի այդ. «Յուրաքանչյուր զոհվածի ընտանիք պետք է ստանա առնվազն 1 մլն դոլարի ...
ԻՆՉ Է ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ՄԵԾ ԳՈՒՐՈՒՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴԸ ԵՎ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՈՒՐԻՇ ԷԼ Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ» ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴՈՒ ԳԱՀԻՑ ԻՋԻՐ, ԵՍ ՆՍՏԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
ՄԱՐՏԻ 1-2-Ի ԶՈՀԵՐԸ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայություն
ԱՌԱՎՈՏ՝ ՓՈՂԸ, ԵՐԵԿՈՅԱՆ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԿԱՏԱՂԱԾ ԵՆ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1925 Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1952 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա. Հովսեփյանցի հանգիստը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

