
ԿԱՏԱՂԱԾ ԵՆ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ
- «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը «համաժողովրդական շարժման» ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ էր

Մատենադարանին հարող տարածքում այսօր հանրահավաք անցկացնելու արմատականների որոշումը վերջնական է։ Ծրագրային այդ միջոցառումը անցկացնելու մտքից նրանք չեն հրաժարվել. «Հանրահավաքը տեղի է ունենալու, դա մեր սահմանադրական իրավունքն է»։ Շահնազարյանը տեղեկացրեց նաեւ, որ «երկարատեւ ընդմիջմանը հաջորդող հերթական» հանրահավաքին մասնակցելու է շարժման ողջ էլիտան։
Խոսեց ԵԽԽՎ 1609 բանաձեւի դրույթների իրագործման ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին։ Այս հարցում, ինչպեսեւ սպասելի էր, նրա դիրքորոշումը նույնությամբ կրկնում էր Լ.Տեր-Պետրոսյանի մյուս թիմակիցների տեսակետը. «Իշխանությունների ողջ գործունեությունը նպատակաուղղված է նրան, որպեսզի ստեղծվի իմիտացիա, թե ինչ-որ բան է կատարվում։ Ընդհանրապես ոչինչ չի արվել»։
Ինչպիսի՞ ընթացք կունենա ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ քննարկումը։ Ըստ բանախոսի, շատ բան կախված է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի դիրքորոշումից։ Ի դեպ, նույնիսկ չթաքցրեց, որ պատժամիջոցները Հայաստանի նկատմամբ իրենց համար ցանկալի են. «Եթե ԵԽ-ն ուզում էր ինչ-որ քայլեր անել, ապա ավելի ճիշտ կլիներ, որ անմիջապես Հայաստանի պատվիրակությանը զրկեր քվեարկելու իրավունքից հենց ապրիլի 17-ին եւ դրանից հետո նոր 3 ամիս ժամանակ տար»։
Ավելին՝ պարզվում է, որ արմատականները պարզապես երազում են, որ պատժամիջոցները հենց քաղաքական լինեն, իսկ «եթե հերթական անգամ դա երկարաձգվի, կստացվի, որ մեր ընկերներին բանտարկողը հենց Եվրոպայի խորհուրդը կլինի։ Ամբողջ պատասխանատվությունը կլինի նրանց վրա»։
Արդյոք սպառվա՞ծ է իշխանության հետ երկխոսության հնարավորությունը։ Ընդդիմությանը հաճախ ուղղվող այս հարցին պատասխանելիս դարձյալ հնչեց «նախապայման» բառը։ Հեղափոխականների համար այդ նախապայմանները նույն երեքն են, որոնցից առավել շահարկելին «քաղբանտարկյալներին» է վերաբերում։
Դ.Շահնազարյանը ներկայացրեց նաեւ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի իրենց համար առավել ընդունելի տարբերակը. «Այդ հանձնաժողովը պետք է կազմվի հետեւյալ կերպ։ Մեկ երրորդը թող լինի իշխանությունից, մեկ երրորդը նշանակում է Լ.Տեր-Պետրոսյանը եւ մեկ երրորդն էլ թող լինեն միջազգային փորձագետներ»։ Հակառակ դեպքում նրանց համար հանձնաժողովը վստահելի չէ. «Որեւէ վստահություն չկա իշխանությունների ստեղծած մարմինների նկատմամբ»։
Հետաքրքիր է, որ ողջ ասուլիսի ընթացքում խոսք անգամ չասվեց ընդդիմության պատասխանատվության մասին։ Դ.Շահնազարյանը մարտի 1-ի իրադարձությունների ողջ մեղքը բարդեց իշխանությունների վրա, քննիչներին, դատախազներին մեղադրեց ոճրագործությունները կոծկելու, քողարկելու մեջ։ Մի խոսքով, բոլորն են մեղավոր, բայց ոչ երբեք հհշականները։
Անդրադարձ եղավ նաեւ «ով մեզ հետ չէ, տականք է» սկզբունքին։ Ըստ Դ.Շահնազարյանի, այդ առումով քաղաքական դաշտում «հրաշալի իրավիճակ» է ստեղծվել։ Վերջապես պարզվել է, թե ով է «իսկական» ընդդիմությունը։ Իսկական ընդդիմությունը միմիայն իրենք են. «Ականներից, կեղծ ընդդիմությունից մենք ազատվեցինք։ Սա շարժման ձեռքբերումն է»։
Նաեւ բացատրեց, թե ժողովուրդ ասելով լեւոնականները հատկապես մարդկանց որ խմբին նկատի ունեն. «Ով այսօր չի սատարում իշխանությանը, դա ժողովուրդն է»։ Հետաքրքիր է, իսկ ո՞վ են մնացածները, ըստ Շահնազարյանի։
Մարտի 1-ի իրադարձությունների հաջորդականության եւ շարժառիթների վերաբերյալ արմատականները արդեն պատրաստի մեկնաբանություններ ունեն։ Օրինակ, մարտի 1-ին Լ.Տեր-Պետրոսյանը ցուցարարների կողքին չէր, որովհետեւ դա ձեռնտու չէր իշխանություններին. «Իշխանություններին պետք էր, որպեսզի ինչ-որ տեղում լինի ժողովրդի կուտակում, որպեսզի նրանք մյուս տեղում, դեպքի վայրից հեռու սպանություններ իրականացնեն եւ անկարգություններ հրահրեն։ Նրանց պետք չէր, որ Լ.Տեր-Պետրոսյանը գար այդտեղ, քանի որ նրա գալուց հետո դա անհնար կլիներ իրականացնել»։
Իսկ վերջում Շահնազարյանը լրիվ ընկնավորեց. «Ընդդիմության մեղքը ո՞րն է։ Ընտրակեղծիքները չենք հանդուրժել եւ չենք հանդուրժելու։ Ընդդիմությունը չի հանդուրժելու ՍԴ-ի ոչ իրավական որոշումը, եւ չենք հանդուրժելու, ժողովուրդն էլ չի հանդուրժելու»։
Լավ է, գոնե չկծեց լրագրողներին։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՃԱ՞Ռ ԱՍԵԼ, ԹԵ՞ ԶԱՆԳ ԿԱԽԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Այս է խնդիրը
Մարտի 1-ի դեպքերը հետաքննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկ իր հերթական աշխատանքային նիստն էր գումարել՝ ճշգրտելու արտախորհրդարանական ուժերի շրջանակը, որոնք կհրավիրվեն խորհրդակցական ձայնի ...ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՆԿԱՊՏԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
Սա է «մարտի 1»-ի կազմակերպիչների գլխավոր կարգախոսը
Տեր-Պետրոսյանն ու թիմակիցները, ինչպես իրենք են ասում, «գրագետ» քայլերով հասունացրին ապօրինության դիմելու պահը եւ այսօր Մատենադարանին հարող տարածքում ...ՄՏԱՑԱԾԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայություն 1Գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի հնարավոր հրաժարականի մասին շրջանառվող լուրերն անհարկի, մտացածին խոսակցություններ են: Ա.Հովսեփյանը 2007 թվականի աշնանը ստացել է բարձրագույն օրենսդիր մարմնի վստահության քվեն ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին հրամանագիր է ստորագրել Հայկ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ նշանակելու մասին:ՌՈՒՍԱԿԱՆ ԲԵԿՈՒՄ
4
Եվրոպայի առաջնությունից առաջ մասնագետներն ու բուքմեյքերները միաբերան Ռուսաստանի հավաքականին դասում էին դեռ խմբային փուլում անհաջողության դատապարտված թիմերի շարքը։ Իսկ ռուսները վերցրին եւ գրողի ծոցն ուղարկեցին ...ՍԿԱՆԴԱԼ ՆԱՑԻՍՏԱԿԱՆ ԵՐԱՆԳՈՎ
1Շվեյցարիայի հեռուստատեսությունը սկանդալի պատճառ է դարձել Եվրոպայի առաջնությունում։ Երկրի ազգային հեռուստաընկերությունը Գերմանիա-Ավստրիա խաղից առաջ հեռարձակել է գերմանական հին օրհներգի տարբերակը, որը սկսվում ...ԱՌԱՋԱՏԱՐԸ ՖԻՄԱ-Ն Է
Երեւանում շարունակվում է շախմատի ակումբային առաջնությունը: Մրցաշարի 2-րդ փուլում Երեւանի «Բանկերի արքան» 4,5:1,5 հաշվով հաղթել է Հրազդանի «Հրազդանին»։ Ի դեպ, Դավիթ Պետրոսյանը հաղթել է Դավիթ Պետրոսյանին, ...ՄԵՐ ՏՈՒՆԸ ԿԱՐԳԻ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 8
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն Ամիրխանյան, մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո շարունակ տրվում է նույն անպատասխան հարցը՝ ...«ԱՐՄԵՆՏԵԼՈՎ» ԿԱՐԵԼԻ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԽՈՍԵԼ, ԱՅԼԵՎ ՏԵՍՆԵԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
«ԱրմենՏելի» բջջային կապի բաժանորդները շուտով կարող են իրականացնել, այսպես կոչված, տեսազանգեր։ Այդպիսի հնարավորություն է ընձեռում ընկերության ցանցում երրորդ սերնդի տեխնոլոգիաների ներդրումը։
Ինչպես երեկ ...ԵՎՍ 5 ԱՆՁ
Մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Հովհաննես ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ԼՈՒՍԱՍՏՂՈՒՄ»
Հունիսի 18-ին, ժամը 23։30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Լուսաստղ» ռեստորանային համալիրի տարածքում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը ռեստորանային համալիրի ...ՎԱՅՐԻ ԽՈԶԵՐԻ ԱՆԿՈՒՄ
1Կապանի տարածաշրջանի «Շիկահող» պետարգելոցում մեծ արագությամբ շարունակվում է վայրի խոզերի անկումը: Սատկած կենդանիների թիվն արդեն գերազանցում է չորս տասնյակը: Ինչպես տեղեկացրեց արգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանը, ...ՀԱՐԱՏԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՀՀՇ-ԱԿԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Մարտի 1-ի տրամաբանական սկիզբը դրվեց 2007-ի սեպտեմբերի 21-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, որտեղ Լ.Տեր-Պետրոսյանը հանդես եկավ քաղաքական հայտարարություններով։ Այն, ինչ առաջարկում են ընդդիմադիրները, իրականում ...ԿԱՏԱՂԱԾ ԵՆ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը «համաժողովրդական շարժման» ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ էր
Մատենադարանին հարող տարածքում այսօր հանրահավաք անցկացնելու արմատականների որոշումը վերջնական է։ Ծրագրային ...ԱՄՆ-Ը ՀՈՒՍՈՎ Է
ԱՄՆ-ը հուսով է, որ Ադրբեջանի կառավարությունը «կկարողանա ընդդիմանալ այն կարծիքին հակվելու գայթակղությանը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու համար ռազմական գործողությունների վերսկսումը իրագործելի ...ԱՌԱՎՈՏ՝ ՓՈՂԸ, ԵՐԵԿՈՅԱՆ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 3
Երեկոյան՝ փողը, առավոտ՝ հեղափոխությունը
Քչերն են մեզանում կասկածում, որ Լ.Տեր-Պետրոսյանը ակտիվ քաղաքականություն վերադարձավ Արեւմուտքի հսկայական քաղաքական ու ֆինանսական աջակցությամբ։
Այդ ֆինանսները ...ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՄԻՏԻՆԳԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Փա՜ռք ամենազոր Տիրոջը, այնուամենայնիվ ողջ մնացինք մինչեւ միտինգի պանծալի օրը։
Սակայն ինչ-որ բան այնուամենայնիվ խանգարում է անմնացորդ տրվել բերկրանքին։ Տագնապի զգացումը, ահա՛ թե ինչը։ Կկարողանա՞ն տղերքը ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Երեկ լրագրողներին հանդիպման էր հրավիրել ոստիկանության պետի առաջին տեղակալ գեներալ-մայոր ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ։
Փոխոստիկանապետը նախ անդրադարձավ «Համաժողովրդական շարժման» կենտրոնի անդամ Լ.Զուրաբյանի օրերս արած ...ԻՆՉԵՐ ԱՍԵՍ, ՈՐ ՉԵՆ ԱՍԻ ՀՆՉԱԿՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
Գ.Հ. 1
Փոքր-ինչ շրջահայաց լինելու դեպքում անգամ հեշտորեն կարելի է համոզվել, որ վերջին օրերին արմատականները ակտիվորեն արձագանքում են բոլոր լրագրողական ակումբների հրավերներին։ Մինչդեռ ասուլիսի ակնկալիքով նրանց ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՅԴ ԿՐԱԿԱԿԵՏԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում առաջին անգամ հանդիպեց պաշտպանության նախարարության ղեկավարության եւ այլ սպաների հետ։
Նախագահը նպատակ ուներ նաեւ ծանոթանալու գրեթե ...ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Արդեն արձանագրել ենք այն իրողությունը, որ հունիսի 20-ին մայրաքաղաքի կենտրոնում հանրահավաք կազմակերպելու հարցում Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության «անխախտ վճռականությունը» առաջին հերթին պայմանավորված ...ԽԱՄԱՃԻԿՆԵՐ՝ ՄԵԾ ԽԱՂՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
Բավական հետաքրքիր ու զվարճալի է հետեւել, թե ինչպես են հայրենի նեոբոլշեւիկները վերջին օրերին հիրավի կատաղի ակտիվություն դրսեւորում՝ երեւակայելով իրենց հայոց աշխարհի ճակատագիրը որոշողներ։ Իրականում սրանք ...ՎԱՐՉԱՊԵՏԻ ՉՈՐՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կառավարությունում երեկ տեղի է ունեցել վարչապետի ճեպազրույցը, որի ընթացքում նա հանդես է եկել մի քանի հայտարարություններով:
«Առաջին հայտարարությունը, որ ուզում եմ անել, հետեւյալն է. ծրագրով նախատեսված ...ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐ
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը Վաշինգտոնում հայտարարել է, թե ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ չի պայքարում Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում ազդեցության ոլորտների ...ՕԳՆԵՔ ԵՎ ՈՉ ԹԵ ՄԻԱՅՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՔ
«Կա կատարված աշխատանք, որը շատ դրական է: Պետք է գնալ ավելի հեռուն՝ մինչեւ վերջ, որ Հայաստանի վստահելիությունը ճանաչվի ինչպես հենց հայաստանցիների, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ Եվրախորհրդի ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ
Անդրադառնալով արմատականների այսօրվա միտինգին, ոստիկանության պետի առաջին տեղակալ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ երեկ հավաստիացրեց. «Ոստիկանության աշխատակիցները իրենց առջեւ դրված խնդիրները կատարելու են։ Մենք թույլ չենք ...ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐ ՄԻՇՏ ԷԼ ԿԳՏՆՎԵՆ
«Հանձնաժողովը դեռ չստեղծված՝ անվստահության մթնոլորտ էր ձեւավորվում դրա շուրջ։ Հանձնաժողովը ստեղծվեց, աշխատանքները դեռ չսկսված՝ անվստահության քարոզչությունը շարունակվում էր։ Աշխատանքի ընթացքում դրան կգումարվի ...ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄ
2
Կառավարության շենքի դիմաց, երեկ, ժամը 13։00-ի սահմաններում, 1955թ. ծնված Սամվել Մանուկյանը ինքնահրկիզման փորձ է կատարել: Փորձը կանխվել է, հանգամանքները ճշտվում են:ԱՓՍՈՍ
Երեկ Արագածոտնի մարզի Կոշ գյուղում հրդեհի հետեւանքով այրվել է 250 տարեկան ընկուզենու մոտ 2 մետր տրամագծով բունը եւ մի քանի հաստ ճյուղ: Քանի որ հաստաբուն ծառը այվելուց հետո առաջացրել է շրջվելու վտանգ՝ ...ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՑՎԵՑ
Կենտրոն-Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին նախաքննության մարմնի դիմումը:
ԻՆՉ Է ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ՄԵԾ ԳՈՒՐՈՒՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴԸ ԵՎ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ» ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴՈՒ ԳԱՀԻՑ ԻՋԻՐ, ԵՍ ՆՍՏԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-2-Ի ԶՈՀԵՐԸ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայություն
ԱՌԱՎՈՏ՝ ՓՈՂԸ, ԵՐԵԿՈՅԱՆ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ»

ԿԱՏԱՂԱԾ ԵՆ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ԵՍ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՀՐԱԶԴԱՆԸ» ՁԵԶ ՍՊԱՍՈՒՄ Է

- 1845 Աբդուլ Մեջիդի հրամանով, Սըրի փաշան մեծ բանակով մտնում է Արևմտյան Հայաստան՝ կիսաանկախ իշխանությունները վերացնելու հանձնարարությամբ:
- 1874 Մեծ Ղարաքիլիսայում կազմակերպվեց «Հայրենիքի սիրո գրասենյակ» կազմակերպությունը Համբարձում Բալասանյանի ղեկավարությամբ:
- 1890 Տեղի ունեցավ ընդհարում թուրքական զորքի և Կարինի անզեն հայ բնակչության միջև:
- 1911 Թիֆլիսում վախճանվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Ծնվ. 1840 թ.-ին):
- 1939 Կազմակերպվում են ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի, մսի և կաթի արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ:
- 1943 Երևանում մահացավ ՀԽՍՀ Ժողովրդական դերասանուհի Արուս Ոսկանյանը: (Ծնվ. 1889 թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

