
ԴՈՒ ԳԱՀԻՑ ԻՋԻՐ, ԵՍ ՆՍՏԵՄ
- Վերջ՝ ուրիշ բան չկա

Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Այսօր, բացի տերպետրոսյանական անհաշտ ընդդիմությունից, ո՞վ է ազգը պառակտելու, պետությունը կազմաքանդելու հեղափոխական ծրագրերով հանդես գալիս։
-Վերջին հաշվով այսօր այդ, այսպես կոչված, ընդդիմության համար մի խնդիր կա՝ դու գահից իջիր, ես նստեմ։ Վերջ՝ ուրիշ բան չկա։ Ընդհանրապես վերջին 20 տարում ընդդիմադիր ուժերը միայն դա են ասում։ Ով էլ լինի նախագահ, ասում են՝ հրաժարական տուր, ես գամ նստեմ գահին։ Սա մի պարզունակ, ցինիկ, ժողովրդի համար կործանարար մտածելակերպ է, ժողովրդի համար անպտուղ մի քայլ։
Նորից վերադառնամ մեր պետությանը։ Մենք սովոր ենք մեր հայրենիքը սիրել, միայն մեր հայրենիքը սիրել։ Մենք մի ժողովուրդ ենք, որ մեր պետությունը չենք սիրում։ Պետությունը պետք է սիրել։ Պետությունը կարող է հազար թերություն ունենալ, բայց պետությունը պետք է սիրել՝ անընդհատ այդ հազար թերությունները վերացնելով։
Բայց կա մի սահման, որը չպետք է անցնես։ Եթե անցար այդ սահմանը, դրանով վնաս ես հասցնում ոչ թե նախագահին, վարչապետին, Ազգային ժողովին, այլ վնաս ես հասցնում պետությանը։ Այդ սահմանը չի՛ կարելի անցնել։ Չի՛ կարելի անցնել հազար պատճառով։ Հաշվի առնելով ե՛ւ մեր անցյալը, ե՛ւ մեր հարեւաններին, ե՛ւ աշխարհաքաղաքական իրավիճակը։ Մենք փոքր ժողովուրդ ենք, ոտքի տակ կընկնենք-կկորչենք։ Մենք այն ժողովուրդն ենք, որ, ցավոք, ունի ոխերիմ թշնամիներ, որոնց խնդիրը ոչ թե մեզ նեղացնելը կամ խեղճացնելն է, այլ մեզ վերացնելը։
Բայց մոռանում ենք, որ մենք էլ ենք պետություն։ Մեր պետությունը պետք է ամրացնենք, ոչ թե թուլացնենք։ Այն, ինչ օգտակար է քո թշնամիների համար, դա չպետք է անես։ Իսկ մեր թշնամիների խնդիրը առաջին հերթին մեզ պառակտելն է, մեզ բաժան-բաժան անելը։
Թշնամիները՝ դեռ ոչինչ, ինքներս ենք մեզ բաժան-բաժան անում։ Ես կարող եմ ասել՝ այն մարդը, որի լեզուն պտտվում է եւ ասում հայաստանցի, ղարաբաղցի եւ ղարաբաղցու նկատմամբ ունի ատելություն, այդ մարդը հարամ արյուն ունի, այդ մարդը հայ չէ։ Որովհետեւ դրանով նա ջուր է լցնում մեր թշնամիների ջրաղացին։
-Բայց եթե նույն արմատական ընդդիմության առաջնորդը համարում է, որ ազատությունը վեր է անկախությունից ու պետությունից, ո՞վ կարող է նրան հետ պահել, որ սահմանը չանցնի։
-Նորից եմ շեշտում՝ ես դեմոկրատ չեմ, բայց դեմ չեմ ցույցերին։ Սակայն այդ բողոքի ցույցերն էլ պետք է կոնկրետ նպատակ հետապնդեն։ Խնդրեմ, մի օր թող մեր սպասարկման ոլորտի կին աշխատողները դուրս գան փողոց եւ պահանջեն, որ իրենց գործատուները բարձրացնեն աշխատավարձը։ Չէ՞ որ մեր կանայք 12-14 ժամ խանութում կանգնած սպասարկում են հաճախորդներին եւ օրական 1000-1500 դրամ են ստանում։ Թող նման պահանջով ցույցի դուրս գան, գործադուլ անեն։ Եւ ես էլ կգնամ-կկանգնեմ նրանց կողքին։
Այդպիսի խնդիրներ շատ կան, ցանկացած բնագավառի աշխատող իր կոնկրետ բողոքն ունի։ Վատ իմաստով այսօր մեզանում քաղաքականացված է ամեն ինչ։ Ժողովրդի, քաղաքացու շահից խոսող չկա։
Ընդհանուր բաներ են ասում։ Բայց մեկը վեր չի կենում, ասի՝ ո՞ւր են մեր արհմիությունները, ինչո՞ւ տեր չեն կանգնում մեր աշխատավորներին։ Ունենք, չէ՞, աշխատավորներ։ Սակայն այսքան տարի ոչ մի ընդդիմադիր ուժ արհմիություններ ստեղծելու պահանջով հանդես չեկավ։ Ես այդ տեսակ ընդդիմության գոյությունն եմ ընդունում, որը պայքարում է հստակ խնդիրներ լուծելու համար, փորձում է լուծել քաղաքացու այս կամ այն հարցը։
Ինչ վերաբերում է ազատությանը, ավելի ազատ երկիր, քան Հայաստանն է, չգիտեմ։ Ով ինչ ուզում է՝ խոսում է, ով ում ուզում է՝ փնովում է, ով ում ուզում է՝ սեւացնում է, ով ինչ ուզում է՝ անում է։ Թե ավելի ի՞նչ ազատություններ են ուզում, չգիտեմ։
Թքում են, մրում են, հայհոյում են, ինչ տեսակ սադրանքներ ասես, սարքում են։ Սրանից ավելի ազատությունն ուղղակի մահ է, կործանարար է։ Սրանից ավելի ազատությունը մեր վերջն է։ Ավելի ի՞նչ ազատություն են ուզում, քան կա, ես չեմ պատկերացնում։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱԶՆԻՎ ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՋՈՂԱԿ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ
Ճակատագրի հեգնանքով «մահվան խումբ» կնքված Եվրոպայի առաջնության C քառյակը վերջին տուրում ավելի շուտ «վերապրելու» խումբ դարձավ։ Մրցաշարի երկու ամենատիտղոսավոր մասնակիցների՝ աշխարհի գործող չեմպիոնի եւ փոխչեմպիոնի ...ՄԻՐԶՈՅԱՆԸ` ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
Կոլումբիայի Կալի քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 69 կգ քաշային ծանրորդ, երեւանցի Առաքել Միրզոյանը նվաճեց արծաթե մեդալ: Ինչպես ասաց ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ...ՀԱՅ ՄՐՑԱՎԱՐԸ ՈՒԻՄԲԼԴՈՆՈՒՄ
Հայկական թենիսի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի մրցավար Գրիգոր Դավթյանը սպասարկելու է Ուիմբլդոնի թենիսի մրցաշարի՝ թենիսի աշխարհի ոչ պաշտոնական անհատական առաջնության մրցամարտերը: Տեղեկացնենք, որ ...ԹՈՒՐՔԻԱՆ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
Եվրոպայի ֆուտբոլի միությունների ասոցիացիան՝ ՈւԵՖԱ-ն, 42150 դոլարով տուգանել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային Եվրոպայի առաջնության մրցաշարում Թուրքիա-Չեխիա խաղից հետո թուրք ֆուտբոլասերների անվայել պահվածքի ...ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ Է 11 ՀՈՒՅՆ ԾԱՆՐՈՐԴ
Օլիմպիական խաղերի շեմին Հունաստանի հավաքականի 11 ծանրորդ երկու տարով որակազրկվել է դոպինգ օգտագործելու համար։ Այդ մասին համապատասխան հայտարարությամբ արդեն հանդես է եկել մարզաձեւի միջազգային ֆեդերացիան, ...ՋԵՐՄՈՒԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր
Կեսօրին Ջերմուկի քաղաքապետարանում Սերժ Սարգսյանի նախագահությամբ հրավիրվեց խորհրդակցություն։ Ավելի քան մեկուկես ժամ տեւած քննարկումներից ...ԽԱՉՔԱՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱԼԵՐՆ ԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Մեր քարագործ վարպետները հարյուրամյակներ ու հազարամյակներ շարունակ Հայաստան աշխարհում զուտ հայկական ձեռակերտ հրաշք են արարել։ Խաչքար կոչվող մեր քարե հրաշքը սփռված է բոլոր այն բնակավայրերում, ուր հայի հետքը ...ՊԱՅՔԱՐ ԲԱՐԵՓՈԽԻՉՆԵՐԻ ԴԵՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Որքան մոտենում է Հայաստանում ձեւավորված նոր իշխանության գործունեության 100 օրը, այնքան ակնհայտ է դառնում, որ ինչպես երկրի նախագահը, այնպես էլ կառավարության ղեկավարը քայլ առ քայլ փորձում են վերացնել նախորդ ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ինչպես հայտնի է, հունիսի 23-ին ԵԽԽՎ նստաշրջանում պետք է քննարկվի Հայաստանում ժողովրդավարության վիճակը։ Դատելով ամենից, մենք ականատես կլինենք բավական հետաքրքրաշարժ եւ ուսանելի խոսակցության։
Երբեք աշխարհում ...ՉԻԲՈՒԽՉՅԱՆՆԵՐՆ ՈՒ ԴԵՎԻՍՆԵՐԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
Նվիրվում է հունիսի 23-ին բացվող ԵԽԽՎ նստաշրջանին
Դեւիսներն ու Չիբուխչյանները ապրում էին երկու հարեւան բնակարաններում. Դեւիսները չորսսենյականոցում՝ եվրավերանորոգված ու երկու զուգարանով, Չիբուխչյանները՝ ...ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «համաժողովրդական շարժման» ներկայացուցիչ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ «Փաստարկ» ակումբ էր ներկայացել լրատվամիջոցներին իրազեկելու, որ իրենց ծրագրերն անփոփոխ են. հունիսի 20-ի հանրահավաքը անպայման տեղի է ունենալու։ ...ԻՆՉ ԱՐԺԵ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ամենաշատը թանկացել են ցեմենտն ու գաջը
Վերջին մի քանի տարիներին Երեւանում, կարելի է ասել, շինարարական բում է արձանագրվում։ Դա արտահայտվում է առաջին հերթին բնակարանաշինության տեսքով։ Միջին տարեկան աճն ...ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԻԶՆԵՍ ՈԼՈՐՏԻ ՄՈՏ 1500 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ս.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հեռանկարները Հայաստանում կներկայացվեն DigiTec Business համաժողովի ընթացքում, որը տեղի կունենա հունիսի 26-27-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։
Բիզնես-համաժողովը ...ԴՈՒ ԳԱՀԻՑ ԻՋԻՐ, ԵՍ ՆՍՏԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 8
Վերջ՝ ուրիշ բան չկա
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Այսօր, բացի տերպետրոսյանական անհաշտ ընդդիմությունից, ո՞վ է ազգը պառակտելու, պետությունը ...ԲՈԼՈՐՆ ԷԼ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ԻՄԻՏԱՑԻԱՅՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Ե'ւ իշխանությունը, ե'ւ ընդդիմությունը
«Հայելի» ակումբը երեկ հրավիրել էր երկու «նախկինների»՝ նախկին դաշնակցական ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ եւ «Արմատ»-ական, իր ասելով նախկին հհշական ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ՝ փիլիսոփայելու ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ԱՌԱՅԺՄ ՉԻ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԳՆԵՐԸ
1
Բայց մեծ վնասներ է կրում
Ինչպես տեղեկացնում է ԱրմԻնֆո գործակալությունը, Դուբայի օդանավակայանում գողություն կատարելու փորձն օրերս տխուր ավարտվեց Հայաստանի երկու քաղաքացիների համար։
Գողերին բռնել է ...ԳԵՐԻՇԽՈՂՆԵՐԸ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկվա նիստում գերիշխող դիրք ունեցողների գրանցամատյանում գրանցեց «Շանթ պլյուս» եւ «Աշտարակ կաթ» ընկերություններին, որոնք գերիշխող դիրք ունեցող ...ՉՈՐՐՈՐԴ ԲԱՐԵԿԱՄԸ
Հայաստանը դաշնակից պետություն է համարում Ռուսաստանի մոտ 13 տոկոսը: Այդ են վկայում «Բաշկիրով եւ գործընկերներ» հետազոտական ընկերության վերջին հարցման արդյունքները: Ռուսաստանցիների 35 տոկոսի համար ամենաբարեկամական ...ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Կարաչաեւո-Չերկեսիայի Չերկեսկ քաղաքում երեկ հանդիսավորապես բացվել է հանրապետությունում առաջին հայկական եկեղեցին: «Սուրբ Գեւորգի անունը կրող եկեղեցին կառուցվել է տեղի հայ համայնքի միջոցներով»,- տեղեկացրել ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Գյումրիի կենտրոնում երեկ տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետեւանքով զոհվել է 3 մարդ: Շինարարության ընթացքում երկրորդ հարկի նորակառույցի պատը փլվել է տնակի վրա, որտեղ եղել են մարդիկ: Պատահարի հետեւանքով ...ՔԱՆԻ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍ ՀՈՂԻ ՎՐԱ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 6
Պատասխանատու ենք երկրում կատարվող ամեն ինչի համար
Հարցազրույց ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն Ամիրխանյան, դուք մի քանի տարի մասնակցում էիք ՀՀ նախագահին առընթեր Մշակույթի խորհրդի աշխատանքներին։ Իսկ ...«Ա1+»-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Օրերս հրապարակվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը՝ «Մելտեքս» ՍՊԸ-ն եւ Մովսես Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով։ Ըստ մամուլի հրապարակումների, «Ա1+»-ը հաղթել է, դատարանը բավարարել ...ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
Սամվել Նիկոյանի նախագահությամբ երեկ տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում կատարված իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը: Ժամանակավոր հանձնաժողովը ...ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն, դեսպան Քրիստիան Շտրոհալին՝ ակնկալելով Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների ...ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ
Երեկ, ժամը 15:40-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 21-ամյա Լեւոն Պետրոսյանի վրա, վերջինիս կողմից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի հենակետերից կրակ է բացվել: Արդյունքում ...ԱՆՑԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ
Հունիսի 17-ին, ժամը 07: 45-ի սահմաններում, աշխատել է Արտաշատի 6-րդ սահմանապահ ուղեկալի ազդանշանային համակարգը: Ժամը 07:45-ին՝ նույն հատվածում, հայտնաբերվել են սահմանախախտի ոտնահետքեր, սակայն որոնողական ...ՀԱՄԱ ԹԵ ՊԱՇՏՊԱՆ ԵՆ ԳՏԵԼ
Երեկ բավականաչափ հետաքրքրաշարժ տեղեկատվություն ներկայացրեց արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանը։ Պարզվում է, որ «Մելտեքս» ՍՊԸ-ի շահերը Եվրադատարանում ներկայացնող KHRP-ը լոնդոնյան շատ հայտնի ...ԱՌՆԵՏՆԵՐԻ ԱՍԱԾՆԵՐԸ ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
Սեփ.լրտվ.
Ոչ հեռու անցյալում Հ2-ի եթերից «ռեժիմը» գովաբանող Սուրեն Սարգսյանը, նախօրեին «Չորրորդ իշխանության» էջերից վայրահաչել էր Հանրապետական կուսակցության հասցեին։
Իր «Մերոնք» հրապարակման մեջ, մասնավորապես, ...ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Սեփ. լրտվ.Նախօրեին, տեղական ժամանակով մոտ ժամը 22։10-ին, «Զվարթնոց» օդանավակայանում սկսվեցին տարբեր ուղղություններով չվերթերի ուշացումներ։ Ուշացումների պատճառը համակարգիչների անսարքությունն էր օդանավակայանի սահմանային ...ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է
Նոյեմբերի 4-ին տեղի ունենալիք ընտրություններին Միացյալ Նահանգների նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանին հղած նամակում հայտնել է, որ «համամիտ ...ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՐՈՐԴ ՈՒԺՆ Է
Ըստ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ. «Իշխանությանը ձեռ է տալիս, որպեսզի միակ ընդդիմությունը այսօր մնա Լ.Տեր-Պետրոսյանը։ Որովհետեւ ասում է՝ բոլորը ինձ հետ համաձայն են, միայն Լ.Տեր-Պետրոսյանն է, որ ուզում է ազգը քանդել, ...«ՀՐԱԶԴԱՆԸ» ՁԵԶ ՍՊԱՍՈՒՄ Է
9
Լեւոնականները նախատեսում են հանրահավաք անցկացնել Մատենադարանին հարակից տարածքում:
Այդ մասին երեկ տեղեկացրեց ՀՀՇ վարչության անդամ Լեւոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել էր Թատերական ...ԴՊՐՈՑԸ ԿՈՆԳՐԵՍԻ ՎԱՅՐ ՉԷ
2Երեկ, ժամը 18։00-ին, պետք է տեղի ունենար «համաժողովրդական շարժման» երիտասարդների 1-ին կոնգրեսը: Այն նախատեսված էր անցկացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դահլիճում: Երբ երիտասարդները եկել են Հարավ-Արեւմտյան ...
ԻՆՉ Է ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ՄԵԾ ԳՈՒՐՈՒՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴԸ ԵՎ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ» ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴՈՒ ԳԱՀԻՑ ԻՋԻՐ, ԵՍ ՆՍՏԵՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱԴԱՎ Է, ՈՉ ԹԵ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-2-Ի ԶՈՀԵՐԸ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայություն
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ»

ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ԵՍ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՉ ԹԵ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ Է, ԱՅԼ ԴԱՎԱՃԱՆ
Սեփ.լրտվ.
«ՀՐԱԶԴԱՆԸ» ՁԵԶ ՍՊԱՍՈՒՄ Է

- 1861 Ծնվեց նորվեգացի նշանավոր ճանապարհորդ և քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը: Նա վախճանվեց 1930թ.-ին թուրք ոճրագործների կողմից հարուցած հայկական ցեղասպանությունից փրկված անթիվ մարդկանց օգնելուց հետո: Նա ստեղծեց «Նանսենի անձնագիր» այն փախստականների համար, ովքեր չունեին պետության պատկանելության որևէ փաստաթուղթ:
- 1911 Մահացավ ազգային գործիչ, Թիֆլիսի հրապարակագիր և «Մեղու Հայաստանի» պարբերականի խմբագիր Պետրոս Սիմոնյանը:
- 1918 Թուրքերի հետ հաշտության բանակցություններ սկսելու համար Կ. Պոլս ժամանեց հայկական առաջին պատվիրակությունը:
- 1935 Երևանում բացվում է ՀԽՍՀ պետական պատմական թանգարանը:
- 1954 Մահացավ 1904 թ.-ի Սասնա ապստամբության, կամավորական շարժման և փետրվարյան ապստամբության մասնակից հայդուկապետ Սմբատ Բորոյանը: (Ծնվ. 1882 թ.-ին):
- 2001 Վախճանվեց արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը: Նրա «Մենք ենք մեր սարերը» - «Ղարաբաղցիներ» հուշարձան կոթողը (1967) արցախյան ազատագրական շարժման և նոր պետականության խորհրդանիշը դարձավ: (Ծնվ. 1923)
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

