
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ» ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ
- Երեկ Տեր-Պետրոսյանի շարժման կենտրոնից ստացված գույժը տարածվեց ողջ երկրով մեկ։ Հեղափոխականները խորին կսկիծով հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել է իրենց հայտը՝ չարտոնելով հունիսի 20-ին նախատեսված միտինգն ու երթը։ Միաժամանակ հուզմունքն ու հեծկլտոցը մի կերպ զսպելով՝ տեղեկացնում են, որ ցանկանում են եւս մեկ «շանս շնորհել» իշխանություններին։

Բացի այն, որ պատրաստվում են սույն «ապօրինի որոշումը» վիճարկել դատարանում, որոշել են նաեւ նոր հայտով վերստին դիմել քաղաքապետարան Թատերական հրապարակում՝ միտինգ եւ «ավանդական երթուղով» երթ անցկացնելու համար։
Հետաքրքիր է, ինչո՞ւ են սրանք ձեւեր թափում՝ լացուկոծ դրած հայոց աշխարհին ծանուցելով, թե արդեն 44-րդ մերժումն են ստացել։ Իրոք, հետաքրքիր է, զանգվածային անկարգությունների հարգարժան կազմակերպիչներ, հրահրողներ ու կատարողներ, ի՞նչն է ձեզ այդչափ վրդովեցրել։
Չէ որ դեռ մինչ հայտ ներկայացնելը արդեն վճռել էիք եւ երեկվա հայտարարությամբ էլ վերահաստատում եք ձեր վճռականությունը։ Այն է՝ հունիսի 20-ի միտինգը տեղի է ունենալու «ամեն դեպքում», «անկախ ամեն ինչից», «ցանկացած պարագայում» եւ «ցանկացած եղանակի»։
Այնպես որ, եթե հեղափոխականները վճռել են դիմել ապօրինության, ուղղակի ծիծաղելի է սրանցից լսել, թե ցանկանում են եւս մեկ «շանս շնորհել» իշխանություններին։ Եթե հրապարակը ամեն գնով զավթելու անբեկանելի վճիռ են կայացրել, այդ դեպքում իմաստ ունի՞ միտինգ ու երթ անցկացնելու նոր հայտ ներկայացնել։
Ի դեպ, երբ շարժման ղեկավարությունը աղաղակում է, թե արդեն 3 ամիս ոտնահարված է ազատ հավաքներ անցկացնելու «հայ ժողովրդի սահմանադրական իրավունքը», մեզ մնում է մեկ առ մեկ վերհիշել անցած շրջանում սրանց ձեռնարկած հեղափոխական ակցիաները։
Ինչպես հայտնի է, մարտի 21-ից սկսած մինչ օրս ԼՏՊ-ի ակտիվիստները «քաղաքական զբոսանքի» շրջանակներում սեփականացրել են Հյուսիսային պողոտան։ Ամեն օր այստեղ տարատեսակ արմատական թամաշաներ են կազմակերպում՝ ամեն Աստծո օր խրտնեցնելով այստեղով անցնող զբոսաշրջիկների խմբերին։
Ապրիլի 21-ին «Կանայք հանուն խաղաղության» կազմակերպության նախաձեռնությամբ շարժման ակտիվիստները Մանկական այգում արտոնված միտինգ անցկացրին։ Ինչին հաջորդեց ԼՏՊ-ի գլխավորությամբ ապրիլի 24-ին անցկացված երթը, որը տեղի ունեցավ բացառապես հեղափոխական կարգախոսների ներքո, ի ցույց բոլորի, թե պայքարը շարունակվում է։
Ապրիլի 9-ին էլ արմատականները հաջողությամբ իրացրին իրենց «անմերժելի» սահմանադրական իրավունքը՝ կոչ արեցին ակտիվիստներին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ, ուր եւ «սգալուն» զուգահեռ, ահագին գոռգոռացին, եւ բողոքի ցույցն ավարտելով, գոհ հեռացան։
Էլ չենք խոսում մայիսյան տոների մասին, երբ ԼՏՊ-ի ցուցարարները ազատորեն դրսեւորվում էին՝ «օրվա խորհուրդն» արհամարհելով, հաջողությամբ իրականացնում իրենց բողոքի ակցիաները։
Զանազան երիտասարդական շարժումների հեղափոխական ակցիաներն էլ չէին դադարում։ Հենց այսօր էլ «Հատուկ գունդը» դրոշներով ու ցուցապաստառներով թափառում է Երեւանի փողոցներում։ Դատախազության դիմաց թե այլուր, իրոք, անկախ ամեն ինչից, արմատական ակտիվիստները ինչ ցանկացել, այն էլ արել են։ Եւ հիմա պարզվում է` անցած ամիսներին «ոտնահարված» է եղել սրանց սահմանադրական իրավունքը։
Բայց, իհարկե, ամենաուշագրավն այն է, որ ԼՏՊ-ի շարժման կենտրոնը պատրաստակամություն է հայտնում «կառուցողականություն եւ ճկունություն դրսեւորել», երեկվա իր հայտարարության մեջ նշելով, թե կարող են միտինգի անցկացման համար, բացի Թատերական հրապարակից, այլընտրանքային վայր առաջարկել Մատենադարանին կից տարածքը։ Այսինքն՝ արմատականները «կառուցողական» են դառնում միայն այն դեպքում, երբ քննարկվող հարցը վերաբերում է փողոցային պայքարը շարունակելուն։
Մնացած դեպքերում կառուցողական մոտեցում դրսեւորելու մասին խոսք լինել չի կարող։ Միայն հոխորտալ ու բղավել, թե իշխանությունները ճգնաժամը հաղթահարելուն ուղղված ոչ մի քայլ չի կատարում։ Եւ հերթով մերժել իշխանությունների բոլոր առաջարկները։
Բայցեւ շատ հետաքրքիր է, ինչո՞ւ սրանք որպես միտինգի այլընտրանքային վայր չեն առաջարկում, ասենք, Արագածոտնի մարզի Մուղնի գյուղը, կամ Վանատուրի «Ազատության հրապարակը»։ Նույնիսկ պատմության համար շատ կարեւոր փաստը կարձանագրվի. մեզ հայտնի է միայն Խնձորեսկի գրավումը, ահա եւ սրան կավելանա եւս մեկ պատմական փաստ՝ Մուղնիի գրավումը։
Թե՞ գյուղերից հեղափոխական պայքարը այնքան էլ լավ չի երեւում։ Հատկապես Հայաստանում հավատարմագրված դեսպաններին դժվար կլինի տեսնել ճակատամարտը։
Ինչ խոսք, ԼՏՊ-ի անկառավարելի ու անվերահսկելի ամբոխը այստեղ մայրաքաղաքի կենտրոնում պետք է մարտնչի՝ «վերականգնելով ոտնահարված սահմանադրական իրավունքը». նախ ապստամբի հրապարակի մատույցներում, հետո, ոստիկաններին գետին տապալելով, նվաճի հրապարակը եւ սկսած ապստամբությունը ավարտին հասցնի։ Ինչքա՞ն պիտի համբերեն, մինչեւ վարչախումբը հանձնվի, մանավանդ որ «իշխանությունը թավշյա միջոցներով զիջելու» ցանկություն չի դրսեւորում։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-2-Ի ԶՈՀԵՐԸ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայություն 13
Հանգամանքները պարզվում են
Վերջին օրերին տարբեր անձանց կողմից անհարկի շահարկվում է, թե Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ստացած մարմնական վնասվածքների ...ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՎԵԼԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Վերջին մի քանի տարիներին ավտոմեքենաների ներկրումն արագորեն ավելանում է։ Ընդհանուր առմամբ անցած երեք տարիներին Հայաստան է բերվել ավելի քան 76 հազար տրանսպորտային միջոց։ Տարեկան ներմուծումն ավելանում է ...ԻՆՉՊԵՍ ԲՈՒԺԵԼ ԲՈՄԺԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ինչպես հայտնի է, մեզանում ազդարարվել է կոռուպցիայի դեմ պայքարի հերթական փուլը, եւ այս անգամ իշխանությունը չի կարող սահմանափակվել ընդամենը խոսքերով։ Եթե շոշափելի արդյունքներ չլինեն, ապա հասարակությունը ...ԻՆՉ Է ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ՄԵԾ ԳՈՒՐՈՒՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 16
Վերջին տարիներին ամերիկացի Ջին Շարփը՝ իր «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» գրքով, դարձել է գունավոր հեղափոխությունների կազմակերպիչների իսկական գուրուն, այդ թվում նաեւ՝ Հայաստանում։
Ամենայն ...«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ» ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 10
Երեկ Տեր-Պետրոսյանի շարժման կենտրոնից ստացված գույժը տարածվեց ողջ երկրով մեկ։ Հեղափոխականները խորին կսկիծով հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել է իրենց հայտը՝ չարտոնելով հունիսի 20-ին նախատեսված ...ԲՈԼՈՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ԳՈՐԾԵԼ ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Ոստիկանության ղեկավարության եւ բազմաթիվ սպաների հետ երեկ հանդիպելուց հետո նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց նաեւ լրագրողների մի քանի հարցերին
-Պարոն նախագահ, որքան հայտնի է, հունիսի 20-ին ցույց է լինելու, ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԱՆՈՒՄ Է ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՍԿՍՎՈՒՄ Է ՕՐԻՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր հարցերին պատասխանում է «Հանրապետական» խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ
-Մարտի 1-ի դեպքերը հետաքննող ժամանակավոր հանձնաժողովը կծառայի՞ իր նպատակին, եթե նկատի ունենանք, որ խորհրդարանական ...ՊՈՈՒԼՍԵՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ՈՒԺԵՂ Է ԹԻՄԱՅԻՆ ՈԳՈՎ
Ստուգողական հանդիպումների հերթական փուլից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը եւ կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որն ընթացիկ մրցաշրջանն անցկացնում է դանիական ...ԱՌԱՋԱՏԱՐԸ ԼԵԿՈՆ Է
Կարեն Ասրյանի հուշամրցաշարի վերանվանված «Շախմատային հսկաներ» արագ շախմատի միջազգային մրցաշարի մասնակիցները երեկ միանգամից 4 պարտիա անցկացրին։ Գրանցվեցին հետեւյալ արդյունքները. 7-րդ տուր. Ալեքսանդր Մորոզեւիչ-Բու ...ԱՀԱ ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 7-րդ տուրը սկսվեց C ԽՄԲԻ Իտալիա-Ռումինիա հանդիպումով, որն ավարտվեց 1։1 հաշվով։ Աշխարհի չեմպիոնները վաստակելով մեկ միավոր, եզրափակում են մրցաշարային աղյուսակը։ Ռումինացիները ...ԴՈՒՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՔ ՕՐԵՆՔԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Ձեր բոլոր գործողությունները պետք է լինեն օրենքով
Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ հանդիպեց հանրապետության ոստիկանության անձնակազմի հետ։ Աշխատանքային խորհրդակցությունը հրավիրվել էր ոստիկանության գործունեությանն ...ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱՆԳԱՐԻ
«Ժիրայր Սեֆիլյանին շատ բարձր եմ գնահատում որպես հայրենասեր անհատ։ Երբեք չի կարելի ուրանալ նրա ծառայությունները Ղարաբաղյան պատերազմի ընթացքում։ Սակայն երբ պարտիզանական ջոկատները կոորդինացնող Դաշնակցության ...ՍՏԵՂԾՎԵՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿԿարեւորելով Հայաստանի Հանրապետությունում հասարակական, քաղաքական երկխոսությունը խթանելու անհրաժեշտությունը, նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հանրային խորհուրդ ստեղծելու մասին: Հանրային ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Չորրորդ գումարման Ազգային ժողովի երրորդ՝ գարնանային նստաշրջանն ավարտվեց։ Մինչ ամառային արձակուրդի գնալը խորհրդարանը առնվազն մեկ արտահերթ նիստ, իհարկե, կգումարի։ Բանն այն է, որ օրենսդրական դաշտում հրատապ ...24 ՄԵՂԱԴՐՅԱԼ
Հունիսի 13-ի դրությամբ՝ մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների գործով, 21 մեղադրյալի, նրանց թվում՝ Սուրեն Սուրենյանցի, Երջանիկ Աբգարյանի, Լեւոն Դավթյանի, Նորայր Նորիկյանի եւ այլոց նկատմամբ դադարեցվել ...ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՕգտվեք ձեր իրավունքից. պահանջեք հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն կատարված գնումների համար։ Ընդ որում՝ պահանջեք ճիշտ կտոնը, այն լինում է միայն հայերեն լեզվով։ Հարգելի քաղաքացիներ, ձեզ տրված յուրաքանչյուր ...ԱՏՐՃԱՆԱԿ ՀԱՓՇՏԱԿՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, հատուկ քննչական ծառայության եւ ոստիկանության համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքում ...ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
2Հանրապետության տարածքում մայիսին արձանագրվել է 260 արտակարգ պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 24, տուժել՝ 58 մարդ: Արտակարգ պատահարների 60 տոկոսը տեխնածին է: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ շրջանառության մեջ են գտնվում մեծ թվով հայկական դրամանիշեր, որոնց վրա կան ձեռագիր տարբեր մակագրություններ: «ԿԲ-ն հիշեցնում է, որ երկրի օրենսդրության համապատասխան, ...ԵՎՍ ՄԵԿԻՆ
Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ երեկ Երեւանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Արթուր Նազանյանին մեղավոր է ճանաչել Քրեական ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼԸ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՎԱՏ ԲԱՆ ՉԷ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Խոսիր՝ ինչ ուզում ես
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը ԱԺ փոխնախագահ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էր
Ըստ Հ.Կարապետյանի, խորհրդարանական ընդդիմության լիազորությունների ընդլայնմանն ուղղված կոալիցիոն ուժերի նախաձեռնությունը ...ԵԽԽՎ-Ն ԴԵՌ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԱՆԱԿ Է ՏԱԼԻՍ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
«Եթե դուք ինձ հարցնեք՝ գո՞հ եմ 1609 բանաձեւի կատարման առումով, կպատասխանեմ ինչպես միշտ պատասխանել եմ՝ հենց որ գոհ լինեմ աշխատանքի արդյունքներից, ժամանակն է, որ լքեմ իմ պաշտոնը։
Բավական դրական քայլեր ...ՉԱՓԸ ԿՈՐՑՐԵՑԻՐ՝ ԿԿՈՐՑՆԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության աշխատասենյակում երեկ հանդիսություն էր: Եռամսյա պարբերականությամբ հրատարակվող «Բիզնես պլաններ» ամսագիրը սոցհարցման միջոցով ԲՀԿ առաջնորդ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ...ՈՐՏԵՂ ԵՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
«Բազմիցս հայտարարել եմ, որ միշտ պաշտպանելու եմ իրենց բողոքն արտահայտելու մեր քաղաքացիների իրավունքը։ Եւ ինչպես տեսնում եք, հիմա հեռուստատեսությամբ, տպագիր մամուլում մարդիկ իրենց բողոքն են արտահայտում, ...ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ համոզված է, որ ԵԽԽՎ հերթական նստաշրջանը ոչ մի սպառնալիք չի կարող բերել Հայաստանին, քանզի 1609 բանաձեւի պահանջները կրկնում են մինչ այդ ստորագրված կոալիցիոն համաձայնագրի հաստատումները։ ...ՄՈՒՆՆԱԹ
Սեփ. լրտվ. 2
ԵԽԽՎ հերթական նստաշրջանում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու վտանգը ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ իրական է համարում:
«Մենք ներկայացրել ենք մեր համալիր, բայց ամփոփ ծրագիրը կոալիցիոն գործընկերներին։ ...ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Սեփ.լրտվ.«Հայաստանում չպետք է շարունակել ստեղծել մի իրավիճակ, որը, ցավոք սրտի, տարիներից ավանդաբար է գալիս, երբ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունը սեւ ու սպիտակի հարաբերություն է։ Այսինքն՝ երբ մեկը միշտ ...ՉԿԱՆ ԵՎ ՉԵՆ ԵՂԵԼ
1
Հենրիկ Աբրահամյանի հրաժարականը ոմանց համար առիթ դարձավ եւս մեկ անգամ պտտելու Հանրապետականի «հին ու նոր» թեւերի միջեւ անլուծելի տարաձայնությունների վարկածը։ Այդ խոսակցությունները հենք ունե՞ն։
Պատասխանելով ...ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պատգամավորական մանդատից Հենրիկ Աբրահամյանի հրաժարվելուց հետո, ԿԸՀ որոշմամբ, թիվ 17 ընտրատարածքում առաջիկա օգոստոսի 24-ին կանցկացվի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն։ ...
ԻՆՉՈ՞Ւ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ԻՆՉ Է ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ՄԵԾ ԳՈՒՐՈՒՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՄԱՏՆԻՉՆԵ՞Ր, ԹԵ՞ ԳԻՏԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՔԱՅՔԱՅԻՉ ԱՂԱՆԴԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՎԱԾ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ» ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐ ՈՒ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱԴԱՎ Է, ՈՉ ԹԵ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-2-Ի ԶՈՀԵՐԸ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայություն
ՔԱՅՔԱՅԻՉ ԱՂԱՆԴԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՎԱԾ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱ Է ՎԵՐՋԻՆ ԿՌԻՎԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՄԵՐ ՄԵԾ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 0 Ստալինյան ժամանակաշրջանի բռնադատվածների օր
- 1722 Ծնվեց հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովան (Վախճ. 1795թ.-ին):
- 1828 Ռազմական գործողությունների սկիզբը ռուս-թուրքական պատերազմի Կովկասյան ռազմաճակատում:
- 1878 Պաշտպանողական դաշնակցություն Անգլիայի և Թուրքիայի միջև:
- 1968 Մահացավ հրապարակագիր և «Հայրենիք» ամսագրի խմբագիր Ռուբեն Դարբինյանը:
- 1974 Երևանում տեղի ունեցավ Ա. Ս. Գրիբոյեդովի արձանի հանդիսավոր բացումը:
- 1993 Մինսկի խմբի նախագահն առաջադրեց Արցախի ճգնաժամը լուծելու հրատապ քայլերի հերթականությունը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

