
ԼԵՎՈՆԻ ԷՄԻՍԱՐՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
- Ներքաղաքական կյանքի զարգացումները ցույց են տալիս, որ գնալով ավելի են թեժանում քննարկումները Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 17-ին Հայաստանի վերաբերյալ ընդունած թիվ 1609 բանաձեւի շուրջ։ Հատկապես մեծ են ակնկալիքները Տեր-Պետրոսյանի թիմում։

Այստեղ որպես առաջնահերթություն է դիտվում եվրոպական կառույցների միջոցով Հայաստանի իշխանությունների վրա «ճնշումների չափաբաժինը» մեծացնելու գործընթացը։
Լեւոնականները այս խնդիրը լուծելու համար գործի են դրել իրենց քաղաքական զինանոցի ողջ հնարավորությունը՝ նուրբ քծնանքից սկսած մինչեւ հոխորտանք։ Թե որքանով են իրական Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի սպասելիքները ԵԽԽՎ հայտնի բանաձեւից, եւ թե որքանով մինչեւ սահմանված ժամկետ (հունիս) կկարողանան որպես «թեժ գիծ» պահպանել որդեգրած այս ուղղությունը, ցույց կտա ժամանակը։
Սակայն մի հանգամանք արդեն ակնհայտ է. եվրոպական դիվանագիտական ու քաղաքական շրջանակները սկսում են վերապահումով մոտենալ հեղափոխական ծայրահեղությանը։
Փաստ է, որ Լ.Տեր-Պետրոսյանի գրասենյակը դեռ մայիսի 2-ի կոնգրեսից մեկ շաբաթ առաջ, մասնակցության հրավերներ էր ուղարկել ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանատների (առանձնահատուկ՝ Եվրամիության անդամ երկրների) ղեկավարներին, միջազգային կազմակերպություններին՝ վստահ լինելով, որ մարտի 1-ից հետո առաջին այդ մեծ միջոցառմանը նրանք անպայման կմասնակցեն։ Սակայն մայիսի 2-ի կոնգրեսին ներկա չէր դիվանագիտական կորպուսի ոչ մի լուրջ ներկայացուցիչ (միայն երեք դիվանագետ է եղել), ՀՀ-ում ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Ռումինիայի դեսպանատները ներկայացված են եղել շարքային աշխատակիցների մակարդակով։
Այս հանգամանքը վրդովեցրել է շարժման ղեկավարությանը, մասնավորապես Լ.Տեր-Պետրոսյանին, որն իր ելույթը, եթե հիշում եք, կառուցեց հենց արտերկրին «մեսիջներ» ուղարկելու համատեքստում։ Կոնգրեսից հետո երկու օր շարունակ Տեր-Պետրոսյանի գրասենյակը թարգմանում էր նրա ելույթի տեքստը, որը DVD-ների տեսքով ուղարկվեց ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներին։
Եվրոպական դիվանագիտական կառույցները, ինչ խոսք, ճիշտ են վարվել՝ չմասնակցելով մայիսի 2-ի կոնգրեսին, սակայն ավելի խորքային վերլուծության պարագայում նրանք արդեն կարող են արձանագրել, որ Լ.Տեր-Պետրոսյանին ու նրա շարժմանը ձեռնտու չէ, որ Հայաստանը կատարի ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի պահանջները։ Չէ՞ որ այդ պարագայում նրանց ոչինչ չի մնա անելու, քան հրապարակայնորեն ճանաչել եւ ընդունել սեփական պարտությունը։
ԵԽԽՎ-ի բանաձեւի պահանջների շուրջ գործընթացը, իշխանությունների կողմից դրա որոշ կետերի կատարման երկարաձգումը ուղղակիորեն փրկօղակ են փակուղում հայտնված Լ.Տեր-Պետրոսյանի համար։ Կարծում ենք, «համաժողովրդական շարժումը» արդեն սպառել է իրեն, իսկ 1609 բանաձեւն այն վերջին հնարավորությունն է, որով Լ.Տեր-Պետրոսյանը ոչ թե ուզում է կայունացնել քաղաքական իրավիճակը երկրում, այլ փրկել անկում ապրող իր շարժման հեղինակությունը։
Ինչեւէ, Տեր-Պետրոսյանին պետք է, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում Հայաստանը զրկվի ոչ միայն ձայնի իրավունքից, այլեւ դրվի այդ կառույցում մեր երկրի անդամության հարցը։ Իսկ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դա ցանկանո՞ւմ է. ահա թե ինչի մասին պետք է մտածեն նաեւ եվրոպական կառույցները։
Ի դեպ, մեր տեղեկություններով, չբավարարվելով Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայաստանում ստեղծված վիճակի վերաբերյալ վերջին լսումների արդյունքներով, Լ.Տեր-Պետրոսյանը որոշել է Վաշինգտոնի քաղաքական շրջանակների հետ հանդիպման գործուղել «էմիսարների» խումբ՝ Դավիթ Շահնազարյանի գլխավորությամբ։ Ամենաուշագրավն այն է, որ վերը նշված խումբը ԱՄՆ-ում իրենց բոլոր հանդիպումների ընթացքում պետք է փորձի հիմնավորել, որ «Հազարամյակի մարտահրավերների» հատկացումները եւ մյուս ֆինանսական ներդրումները փոշիացվելու են անկայուն քաղաքական վիճակում գտնվող մեր երկրում։
Հենց այդպես։ Մի կողմից՝ հասարակության համակրանքը շահելու, իրական ազգադավ դեմքը քողարկելու նպատակով Լ.Տեր-Պետրոսյանը հրապարակավ ԱՄՆ-ին հորդորում է, թե պետք չէ սառեցնել ֆինանսական հոսքերը, իսկ մյուս կողմից՝ նրա թիմն ամեն ինչ անում է, հիմնավորելու, թե «ժամանակավոր, գնացող իշխանությանը փող մի տվեք»։
Սա է Տեր-Պետրոսյանի քաղաքական ոճը ու սրա մասին արտերկրում իսկապես արժե, որ մտածեն։
- ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Քննարկում
karen գրել է:
Լավ մինչև երբա միայն գրվելու դրա լկտիությունների մասին:Չէ որ պետք է մի բան անել,նա քայքայում է երկիրը բացեիբաց,երբ է դրա վերջը գալու , մի խորը շունչ քաշենք :
haj գրել է:
Հոյակապ Է, այսպիսի՞ հոդվաց միայն " Հայոց Ա--րն " կարող Է տպագրել------
Ստացվում Է, որ ԼՏՊ-ն հեղինակություն Է ոչ մի՞այն Հայաստանում այլև
միջազգային ֆինասական կառույցներում:
ՈՒրեմն ԼՏՊ-ին վստահելն դառնում Է ժողովրդի՞ հրամայականն:
ԻՆՉՊԵՍ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 3
Այն բանից հետո, երբ Հանրապետականը հաղթեց ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական ընտրություններում, նրան անհրաժեշտ էր նեցուկ՝ ժողովրդի առաջավոր հատվածի տեսքով։ Շտապ հրավիրեց Հանրապետականը երեք դյուցազուններին՝ ...ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 29
1992 թվականի հունիսի 29-ին հայկական ջոկատները Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղը ադրբեջանցիներից ազատագրելու հրաման էին ստացել։ Թշնամին գրավել էր նաեւ հարեւան գյուղերը՝ Թալիշը, Չայլուն եւ մեր տղաներին ...ՏՂԱՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆՈՐԵՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հանդիպումով, որ տեղի է ունենալու Աբովյանի քաղաքային մարզադաշտում, այսօր մեր երկրում կմեկնարկի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի էլիտ խմբի ընտրական մրցաշարը, ...ՊԱՏՐԱՍՏ Է ՎՃԱՐԵԼ 1 ՄԼՆ ԵՎՐՈ
Ռումինական «Ստյաուա» ֆուտբոլային ակումբը պատրաստ է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանի համար Տիմիշորայի «Պոլիտեխնիկային» վճարել 1 մլն եվրո: Ակումբի սեփականատեր Ջիջի Բեկալին հայտարարել ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հհշական լրատվամիջոցներն այս օրերին կաշվից դուրս են գալիս մեղադրյալի կամ ամբաստանյալի կարգավիճակում գտնվող յուրայիններին քաղբանտարկյալ ներկայացնելու համար
Նրանց թվում են նաեւ Քրեական օրենսգրքի 149-րդ ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գները դարձյալ սկսել են բարձրանալ
Մարտին արձանագրված պասիվացումից հետո մայրաքաղաքի բնակարանային շուկան աստիճանաբար վերականգնվում է։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, ավելացել են գործարքները, ...ԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ՝ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ կեսօրին աշխատանքն սկսեց Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովը
Վերանկախացումից հետո Հայաստանում արդեն երրորդ անգամ գումարվող այս ժողովին մասնակցում են աշխարհի 30 երկրներում գործող ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Մինչ հհշական ակտիվիստներն աղմկում են մարտի 1-ի անկարգությունների ոգեշնչողների եւ անմիջական մասնակիցների նկատմամբ շարունակվող անլուր հետապնդումների մասին, հայրենի «քաղբանտարկյալները» մանրից ազատ են արձակվում ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԵՋ ԷԼ ԿԱՆ «ԸՆՏՐՅԱԼՆԵՐ»
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Մեր այսօրվա զրուցակիցը «Ոգու փորձություն» կամավորականների միավորում ՀԿ Գյումրիի խորհրդի նախագահ, «Կայունություն» դաշինք ՀԿ-ների միավորման խորհրդի անդամ ԱՎԵՏԻՔ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ է
-Նախագահական ընտրություններում ...1918 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴԻՆՅԱՆ Պատմական գիտությունների դոկտոր 2
3. Ովքե՞ր կերտեցին Սարդարապատի հրաշքը
Փաստերը վկայում են, որ 1918 թվականի հերոսամարտերում վճռորոշ դեր են խաղացել ոչ թե ֆիդայական-անկանոն խմբերն ու հապշտապ հավաքված աշխարհազորայինները, այլ առաջին աշխարհամարտում ...ԼԵՎՈՆԻ ԷՄԻՍԱՐՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 3
Ներքաղաքական կյանքի զարգացումները ցույց են տալիս, որ գնալով ավելի են թեժանում քննարկումները Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 17-ին Հայաստանի վերաբերյալ ընդունած թիվ 1609 բանաձեւի շուրջ։ Հատկապես ...ՄՐՑՈՒՅԹ՝ «ԱՄԵՆԱՄԵԾ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերջին ժամանակներս, հետընտրական գործընթացների շուրջ Արեւմուտքից հնչող խիստ գնահատականների ու պահանջների հետ կապված, հասարակության մեջ նկատելիորեն ուժգնացել են հակաամերիկյան տրամադրությունները։ Կարեւոր ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցչի հետ: ...ՆՈՐ ԽՈՍՆԱԿ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին հրամանագիր է ստորագրել Վիկտոր Սողոմոնյանին ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Ֆարմանյանը նշանակվել ...ԵԿԵՂԵՑԻ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Թբիլիսիի Սբ Նորաշեն հայկական եկեղեցու ճակատագրով մտահոգ, դիմել է վարչապետին: Երեկ Տ.Սարգսյանը տեղեկացրեց, որ հանձնարարական է տրվել արտաքին գործերի նախարարին՝ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ
Ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի. «Ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության ճամբարում լինելը ինքնանպատակ չէ։ Քաղաքական որեւէ կարգավիճակ պարտադրված չի կարող լինել։ Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ...ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՋԱՆՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ
«Այսօր մեր երկրի առջեւ ծառացել են կարեւոր մարտահրավերներ` այնպիսիք, որոնց լուծումը պահանջելու է բովանդակ հայ ժողովրդի ջանքերի միավորումը: Պետք է արդիականացնենք քաղաքական դաշտն ու տնտեսությունը, վերականգնենք ...ՄԵՆՔ ՀԱԿԱՈՒԺ ՉԵՆՔ ՈՒ ՉԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ
«Մենք հակաուժ չենք ու չենք դառնալու: Մենք ո՛չ հակաամերիկյան, ո՛չ հակաանգլիական, ոչ էլ հակառուսական ուժ ենք, բայց գիտենք ամեն ինչից վեր դասել մեր երկրի ինքնիշխանությունը, մեր արժանապատվությունը: Այդպիսին ...ՄԵՐՈՆՔ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Վրաստանում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պատգամավորի մանդատի համար պայքարում էր 10-ից ավելի հայ թեկնածու: Համաձայն կանխատեսումների, նրանցից պատգամավոր դառնալու ռեալ հնարավորություններ ...ՊԱՐԶԵՑԻՆ
Մոսկվայի կենտրոնում մայիսի 19-ին սպանված անձի ինքությունը պարզվել է. նա 1962թ. ծնված Վարդան Հայրապետյանն է: Սպանվածի մոտ հայտնաբերվել է ԽՍՀՄ նմուշի անձնագիր, ըստ որի՝ Վ.Հայրապետյանը ծնվել է Տավուշի մարզի ...ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարաձգել է Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կալանքի ժամկետը:ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՊԵՏՔ Է ՏՐՎԻ
«Ինչ վերաբերում է քրեական հետապնդումը դադարեցնելուն, կարող ենք այդ մասին միանշանակ խոսել միայն մի դեպքում. եթե խոսքը վերաբերում է 300 կամ 301 հոդվածներին։
Իսկ ընդհանուր բնույթի մեղադրանքները որեւէ առնչություն ...ՈՒՏՈՂԸ ԳԻՏԻ, ՉՈՒՏՈՂԸ Ի՞ՆՉ ԻՄԱՆԱ
Ինչպե՞ս են ազատամարտիկները վերաբերվում բանակը կրճատելու, սահմանները բացելու Տեր-Պետրոսյանի կարգախոսներին։
Ըստ «Ոգու փորձություն» կամավորականների միավորում ՀԿ Գյումրիի խորհրդի նախագահ ԱՎԵՏԻՔ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ. ...ԱԳՐԵՍԻՎ ԵՆ
«Երկրների խաղաղասիրության եւ անդորրի վարկանիշի» 2008թ. ինդեքսում 140 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցրել է 101-րդ տեղը եւ ճանաչվել աշխարհի ամենաագրեսիվ երկրներից մեկը: Հետխորհրդային երկրների մեջ ամեախաղաղասերը ...ԿՈՆՍԻԼԻՈՒՄ
Նախնական կալանքում գտնվող Արամ Կարապետյանի պաշտպանի միջնորդությամբ հրավիրվել է բժշկական կոնսիլիում, որի կազմում են եղել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ա.Ա.Ռոստոմյանը, նույն կենտրոնի գլխավոր ...ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ
1Երեկ իր տան շենքի մուտքի մոտ հանկարծամահ է եղել ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը: Նա ժամանակին սրտի վիրահատության էր ենթարկվել:ՄԻԿԱՆ ԹԱԽՏԱԲԻԹԻ ՉԻ՛։ ՆՐԱՆ ԳԱԶՈՎ ՉԵՍ ՍԱՏԿԱՑՆԻ
Երեկ, ժամը 15-ի սահմաններում, Տերյան փողոցում, Առաջադիմական կուսակցության նախկին առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը գազի ատրճանակով կրակել է Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի վրա: ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՈՒՀԱՆ Է ԲԱՑՎԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
ԿԱՇԱՌԱԿԵՐ ՊՐՈՖԵՍՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԺԿ-Ն ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՐԵՎԷ ՆՈՐ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է՝ ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ԵԹԵ ԿԱ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ... ԻՆՁ ՄԵՂԱՎՈՐ ԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ»
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1864 Թուրքական զորքերը արշավում են Սասունի վրա, սակայն հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը, նահանջում են:
- 1907 Ծնվեց կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահը: (Վախճ. 1947 թ.):
- 1918 Սարդարապատի չորս օրյա հերոսամարտը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Տրապիզոնի հայության տեղահանության և կոտորածի հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1924 Ծնվեց հայազգի ֆրանսիացի երգիչ, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

