
1918 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
- 3. Ովքե՞ր կերտեցին Սարդարապատի հրաշքը

Փաստերը վկայում են, որ 1918 թվականի հերոսամարտերում վճռորոշ դեր են խաղացել ոչ թե ֆիդայական-անկանոն խմբերն ու հապշտապ հավաքված աշխարհազորայինները, այլ առաջին աշխարհամարտում կոփված հայ զինվորականության այն հատվածը, որը հոժարակամ արձագանքեց ժամանակի հայ քաղաքական ու հոգեւոր առաջնորդների կոչերին՝ դառնալով Հայկական կորպուսի, իսկ քիչ անց նաեւ կանոնավոր բանակի հիմքը։
Հայկական այդ կամավոր զինվորականությանը 1918թ. սկզբներին համակած սեփական ուժերի հանդեպ անվստահության բարդույթը հաղթահարելու գործը իրենց վրա վերցրին ժամանակի հայ ազգային կյանքի երկու, առավել ազդեցիկ կառույցների՝ Հ.Յ.Դաշնակցության ու Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հեղինակավոր դեմքերը։
1918 թվականի մայիսին՝ Սարդարապատում սկսված, ապա Բաշ-Ապարան ու Ղարաքիլիսա տեղափոխված այս բարդ գաղափարական ու հոգեբանական գործընթացը գեներացվեց առաջին հերթին երկու ականավոր անհատների՝ Վանի 1915թ. գոյամարտի առաջնորդ Արամ Մանուկյանի եւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հովվապետ Գեւորգ 5-րդ կաթողիկոսի ջանքերով։
1917 թվականի դեկտեմբերի վերջերին Թիֆլիսից ժամանելով Երեւան եւ տեղի Ազգային խորհրդի հիմքի վրա ձեւավորելով 3 հոգուց բաղկացած Հատուկ կոմիտեն, իսկ շուտով գործնականում ստանձնելով դիկտատորի լիազորություններ, Արամ Մանուկյանը առաջադրեց կացությունը փրկելու միակ հնարավոր բանաձեւը. «Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»։
Արամ Մանուկյանը, ռազմական գործում գրեթե ինքնուս, բայց անկասկած տաղանդավոր Դրոն (Դրաստամատ Կանայան) եւ Երեւանյան խմբավորման հրամանատար, փորձառու Մովսես Սիլիկյանը համոզված էին, որ միայն կռվով ու դիմադրությամբ կարելի է վաստակել գոյատեւելու իրավունքը։
Հենց Արամի կոչերն էին, որ անձնատվության կամ փախուստի տրամադրությունների մեջ հայտնված Երեւանի ու Արարատյան դաշտի երիտասարդությանը կամավոր կերպով մղեցին դեպի ճակատ, իսկ հազարավոր տարեցներ ու կանայք սկսեցին Երեւանի մատույցներում փորել խրամատներ՝ կառուցելով Արամի խոսքերով՝ «մեր վերջին ամրոցները»՝ Խորաքարի ու Եռաբլուրի պաշտպանական գծերը, որոնք հետագայում՝ Հայաստանի երրորդ հանրապետության օրոք, ծառայեցին իբրեւ Արցախում զոհված ազատամարտիկների վերջին հանգրվան։
Արամին սատարեցին Հայկական կորպուսի Երեւանյան խմբավորման հրամանատարները։ Ժամանելով Երեւան՝ Դրոն ու Մովսես Սիլիկյանը մահապարտի երդում տվեցին Արամ Մանուկյանին. «Մենք որոշել ենք, կռիւ պիտի տանք Երեւանի փողոցների մէջ եւ մէր դիակները պիտի թափենք Երեւանի մէջ»,- հայտնում էր Դրոն, իսկ Մովսես Սիլիկյանն ավելացնում. «Ես էլ ձեզ խօսք եմ տալիս, որ Էջմիածնում կը մեռնեմ»։
Սակայն Արամ Մանուկյանի, Դրոյի եւ Մովսես Սիլիկյանի գործադրած ջանքերը դեռ բավարար չէին բանակի ու ժողովրդի ներսում անհրաժեշտ հոգեբանական բեկում առաջ բերելու համար։ Հարկավոր էր թափանցել ազգային ինքնագիտակցության ամենախորին շերտերը, արթնացնել հայոց պատմական հիշողության մեջ պահպանվող՝ ինքնազոհության, նահատակության խորհուրդը։
Գիտակցելով այդ հանգամանքը՝ Արամ Մանուկյանը ճակատամարտի նախօրեին այցելեց Ամենայն Հայոց Գեւորգ 5-րդ կաթողիկոսին։ Առիթը Գեւորգ 5-րդին Բյուրական տեղափոխելու եւ նրա անվտանգությունն ապահովելու խնդիրն էր, քանի որ թշնամին մոտենում էր Սարդարապատին, իսկ բուն նպատակը՝ նրա օրհնությունը ստանալու ցանկությունը։
«Ո՛չ, տղերքս, Հայոց Կաթողիկոսը նահանջող չէ»,- վճռականորեն հայտարարեց Գեւորգ 5-րդը եւ հրամայեց հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը։ Այնուհետեւ նա մտավ Մայր տաճար ու Արամ Մանուկյանի ներկայությամբ ծունկի իջավ խորանի առջեւ. «Պարզ երեւում էր, որ հայոց Վեհափառը աղերսում էր Աստուծոյ, աստուածային հրաշքի համար։ Երբեմն արտասուքը կաթում էր նրա աչքերից, բայց միշտ նա պահում էր պաղարիւնը»,- վերհիշում է Արամ Մանուկյանին ուղեկցող, Երեւանի պարետ Ա.Շահխաթունին։
Այդ հանդիսավոր պահին դիմելով Արամ Մանուկյանին ու նրա ուղեկիցներին՝ Գեւորգ 5-րդը հայտարարեց. «Ասացէ՛ք հայ բանակին թէ՝ ես տեղիցս չեմ շարժւում։ Ես չեմ թողնում Ս. Էջմիածինը։ Եթէ մեր զինվորները նրան չեն կարողանում պաշտպանել եւ թուրքերը մտնելու են Ս. Էջմիածին, իմ դիակը պիտի գտնեն Ս.Իջման սրբավայրում»։ Եւ ապա. «Ծնրադրեց, համբուրեց Ս.Իջման վայրը եւ շատ տխուր արտայայտութեամբ ասաց.-Տէր, օգնէ իմ զաւակներին, որ յաղթեն թշնամուն»։
Հիրավի մարգարեանում էր Գեւորգ 5-րդ կաթողիկոսն իր այս խոսքերով, քանի որ Սարդարապատի հրաշքն իրականում երկու բաղադրիչ ունեցավ՝ Վարդանանց պատգամներով բանակին ոգեւորած ու վճռական գրոհի տարած մահապարտների ոգեղեն ուժը եւ թշնամու առաջխաղացումը կասեցրած հիրավի Աստվածային հրաշքը։
Առաջինի արտահայտությունը դարձավ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանի կողմից «մահապարտներ» անվամբ կնքված Պավել Փիրումովի (Պողոս Բեկ-Փիրումյանի) 5-րդ՝ Ղարաբաղյան գնդի՝ մայիսի 22-ին նախաձեռնած շեշտակի եւ հերոսական գրոհը Սարդարապատ ներխուժած թշնամու դիրքերի վրա, որն ավարտվեց փայլուն հաղթանակով ու, միանգամից ոգեւորելով, իր հետեւից տարավ Հայկական կորպուսի մյուս զորամասերին ու կամավորներին։
Երկրորդի անհերքելի վկայությունը դարձավ պարզ բանականությամբ այդպես էլ մինչեւ վերջ չընկալված, մայիսյան այդ օրերի համար լիովին անսպասելի Մայր Արաքսի ահեղ վարարումը, որի հետեւանքով Երեւանի ուղղությամբ կենտրոնացած թուրքական 3 դիվիզիաներից միայն մեկը՝ 36-րդը, երկաթուղու ուղղությամբ շարժվեց դեպի Արարատյան դաշտ եւ ի վերջո պարտվեց Սարդարապատում։
Իսկ ահա Սուրմալուից շարժվող 5-րդ եւ 12-րդ դիվիզիաների ասկյարները, որոնք պետք է անցնեին հայկական ուժերի թիկունքը եւ գրավեին Էջմիածինն ու Երեւանը, անզոր կանգնած մնացին գետի աջ ափին։ Երեւանյան խմբավորման հրամանատար Մովսես Սիլիկյանի հրահանգով Կարակալայի ու Մարգարայի կամուրջները նախօրոք պայթեցվել էին՝ կարծես գուշակելով Մայր Արաքսի վարարման Աստվածային հրաշքը։
Հաղթականորեն սկսված Սարդարապատի ճակատամարտը շարունակվեց ընդհուպ մինչեւ Արեւելյան Հայաստանի մի փոքր հողակտորի վրա Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը՝ տեւական, համառ առաջխաղացման միջոցով ազատագրելով Արագած կայարանը, Թալինի շրջանի նշանակալի մասը եւ մոտենալով Ալեքսանդրապոլի մատույցներին։
Բանակն ու ժողովուրդը միակամ շարունակում էին կռիվը՝ զուգահեռաբար ամրապնդելով Բաշ-Ապարանի ճակատն ու ոգեւորելով Դիլիջանից արդեն Ղարաքիլիսա շարժվող նոր մահապարտներին։
Շարունակելի
- ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴԻՆՅԱՆ Պատմական գիտությունների դոկտոր
Քննարկում
Blansh գրել է:
Վատ ներկայացված հեքիաթ է պատմվում:
IGDIR գրել է:- Blansh
Վատ ներկայացված հեքիաթ է պատմվում:
Ինչ՞ ես հեքիաթ համարում, ասվածը թե կատարվածը, երկուսն էլ անհերքելի են, նախադասությանդ լեզվաբանությունից ու շարահյուսունից երևում է , որ հենց ինքդ էլ վատ ներկայացված ես, ու վատ տեղեկացված:- Blansh
ԻՆՉՊԵՍ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 3
Այն բանից հետո, երբ Հանրապետականը հաղթեց ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական ընտրություններում, նրան անհրաժեշտ էր նեցուկ՝ ժողովրդի առաջավոր հատվածի տեսքով։ Շտապ հրավիրեց Հանրապետականը երեք դյուցազուններին՝ ...ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 29
1992 թվականի հունիսի 29-ին հայկական ջոկատները Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղը ադրբեջանցիներից ազատագրելու հրաման էին ստացել։ Թշնամին գրավել էր նաեւ հարեւան գյուղերը՝ Թալիշը, Չայլուն եւ մեր տղաներին ...ՏՂԱՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆՈՐԵՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հանդիպումով, որ տեղի է ունենալու Աբովյանի քաղաքային մարզադաշտում, այսօր մեր երկրում կմեկնարկի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի էլիտ խմբի ընտրական մրցաշարը, ...ՊԱՏՐԱՍՏ Է ՎՃԱՐԵԼ 1 ՄԼՆ ԵՎՐՈ
Ռումինական «Ստյաուա» ֆուտբոլային ակումբը պատրաստ է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանի համար Տիմիշորայի «Պոլիտեխնիկային» վճարել 1 մլն եվրո: Ակումբի սեփականատեր Ջիջի Բեկալին հայտարարել ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հհշական լրատվամիջոցներն այս օրերին կաշվից դուրս են գալիս մեղադրյալի կամ ամբաստանյալի կարգավիճակում գտնվող յուրայիններին քաղբանտարկյալ ներկայացնելու համար
Նրանց թվում են նաեւ Քրեական օրենսգրքի 149-րդ ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գները դարձյալ սկսել են բարձրանալ
Մարտին արձանագրված պասիվացումից հետո մայրաքաղաքի բնակարանային շուկան աստիճանաբար վերականգնվում է։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, ավելացել են գործարքները, ...ԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ՝ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ կեսօրին աշխատանքն սկսեց Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովը
Վերանկախացումից հետո Հայաստանում արդեն երրորդ անգամ գումարվող այս ժողովին մասնակցում են աշխարհի 30 երկրներում գործող ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Մինչ հհշական ակտիվիստներն աղմկում են մարտի 1-ի անկարգությունների ոգեշնչողների եւ անմիջական մասնակիցների նկատմամբ շարունակվող անլուր հետապնդումների մասին, հայրենի «քաղբանտարկյալները» մանրից ազատ են արձակվում ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԵՋ ԷԼ ԿԱՆ «ԸՆՏՐՅԱԼՆԵՐ»
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Մեր այսօրվա զրուցակիցը «Ոգու փորձություն» կամավորականների միավորում ՀԿ Գյումրիի խորհրդի նախագահ, «Կայունություն» դաշինք ՀԿ-ների միավորման խորհրդի անդամ ԱՎԵՏԻՔ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ է
-Նախագահական ընտրություններում ...1918 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴԻՆՅԱՆ Պատմական գիտությունների դոկտոր 2
3. Ովքե՞ր կերտեցին Սարդարապատի հրաշքը
Փաստերը վկայում են, որ 1918 թվականի հերոսամարտերում վճռորոշ դեր են խաղացել ոչ թե ֆիդայական-անկանոն խմբերն ու հապշտապ հավաքված աշխարհազորայինները, այլ առաջին աշխարհամարտում ...ԼԵՎՈՆԻ ԷՄԻՍԱՐՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 3
Ներքաղաքական կյանքի զարգացումները ցույց են տալիս, որ գնալով ավելի են թեժանում քննարկումները Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 17-ին Հայաստանի վերաբերյալ ընդունած թիվ 1609 բանաձեւի շուրջ։ Հատկապես ...ՄՐՑՈՒՅԹ՝ «ԱՄԵՆԱՄԵԾ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերջին ժամանակներս, հետընտրական գործընթացների շուրջ Արեւմուտքից հնչող խիստ գնահատականների ու պահանջների հետ կապված, հասարակության մեջ նկատելիորեն ուժգնացել են հակաամերիկյան տրամադրությունները։ Կարեւոր ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցչի հետ: ...ՆՈՐ ԽՈՍՆԱԿ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին հրամանագիր է ստորագրել Վիկտոր Սողոմոնյանին ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Ֆարմանյանը նշանակվել ...ԵԿԵՂԵՑԻ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Թբիլիսիի Սբ Նորաշեն հայկական եկեղեցու ճակատագրով մտահոգ, դիմել է վարչապետին: Երեկ Տ.Սարգսյանը տեղեկացրեց, որ հանձնարարական է տրվել արտաքին գործերի նախարարին՝ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ
Ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի. «Ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության ճամբարում լինելը ինքնանպատակ չէ։ Քաղաքական որեւէ կարգավիճակ պարտադրված չի կարող լինել։ Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ...ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՋԱՆՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ
«Այսօր մեր երկրի առջեւ ծառացել են կարեւոր մարտահրավերներ` այնպիսիք, որոնց լուծումը պահանջելու է բովանդակ հայ ժողովրդի ջանքերի միավորումը: Պետք է արդիականացնենք քաղաքական դաշտն ու տնտեսությունը, վերականգնենք ...ՄԵՆՔ ՀԱԿԱՈՒԺ ՉԵՆՔ ՈՒ ՉԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ
«Մենք հակաուժ չենք ու չենք դառնալու: Մենք ո՛չ հակաամերիկյան, ո՛չ հակաանգլիական, ոչ էլ հակառուսական ուժ ենք, բայց գիտենք ամեն ինչից վեր դասել մեր երկրի ինքնիշխանությունը, մեր արժանապատվությունը: Այդպիսին ...ՄԵՐՈՆՔ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Վրաստանում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պատգամավորի մանդատի համար պայքարում էր 10-ից ավելի հայ թեկնածու: Համաձայն կանխատեսումների, նրանցից պատգամավոր դառնալու ռեալ հնարավորություններ ...ՊԱՐԶԵՑԻՆ
Մոսկվայի կենտրոնում մայիսի 19-ին սպանված անձի ինքությունը պարզվել է. նա 1962թ. ծնված Վարդան Հայրապետյանն է: Սպանվածի մոտ հայտնաբերվել է ԽՍՀՄ նմուշի անձնագիր, ըստ որի՝ Վ.Հայրապետյանը ծնվել է Տավուշի մարզի ...ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարաձգել է Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կալանքի ժամկետը:ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՊԵՏՔ Է ՏՐՎԻ
«Ինչ վերաբերում է քրեական հետապնդումը դադարեցնելուն, կարող ենք այդ մասին միանշանակ խոսել միայն մի դեպքում. եթե խոսքը վերաբերում է 300 կամ 301 հոդվածներին։
Իսկ ընդհանուր բնույթի մեղադրանքները որեւէ առնչություն ...ՈՒՏՈՂԸ ԳԻՏԻ, ՉՈՒՏՈՂԸ Ի՞ՆՉ ԻՄԱՆԱ
Ինչպե՞ս են ազատամարտիկները վերաբերվում բանակը կրճատելու, սահմանները բացելու Տեր-Պետրոսյանի կարգախոսներին։
Ըստ «Ոգու փորձություն» կամավորականների միավորում ՀԿ Գյումրիի խորհրդի նախագահ ԱՎԵՏԻՔ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ. ...ԱԳՐԵՍԻՎ ԵՆ
«Երկրների խաղաղասիրության եւ անդորրի վարկանիշի» 2008թ. ինդեքսում 140 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցրել է 101-րդ տեղը եւ ճանաչվել աշխարհի ամենաագրեսիվ երկրներից մեկը: Հետխորհրդային երկրների մեջ ամեախաղաղասերը ...ԿՈՆՍԻԼԻՈՒՄ
Նախնական կալանքում գտնվող Արամ Կարապետյանի պաշտպանի միջնորդությամբ հրավիրվել է բժշկական կոնսիլիում, որի կազմում են եղել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ա.Ա.Ռոստոմյանը, նույն կենտրոնի գլխավոր ...ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ
1Երեկ իր տան շենքի մուտքի մոտ հանկարծամահ է եղել ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը: Նա ժամանակին սրտի վիրահատության էր ենթարկվել:ՄԻԿԱՆ ԹԱԽՏԱԲԻԹԻ ՉԻ՛։ ՆՐԱՆ ԳԱԶՈՎ ՉԵՍ ՍԱՏԿԱՑՆԻ
Երեկ, ժամը 15-ի սահմաններում, Տերյան փողոցում, Առաջադիմական կուսակցության նախկին առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը գազի ատրճանակով կրակել է Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի վրա: ...
ՆԻԿՈԼՅԱՆԻ ԳՈՐԾԸ
COLUMBIA PICTURES-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ
ԱՐՆԱՔԱՄ ՉԻ՞ ԱՐՎԻ ՍԵՎԱՆԸ՝ ԵՐԱՇՏԻ ԱՌԻԹԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿԱՇԱՌԱԿԵՐ ՊՐՈՖԵՍՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԺԿ-Ն ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՐԵՎԷ ՆՈՐ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է՝ ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ԵԹԵ ԿԱ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ... ԻՆՁ ՄԵՂԱՎՈՐ ԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ»
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1864 Թուրքական զորքերը արշավում են Սասունի վրա, սակայն հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը, նահանջում են:
- 1907 Ծնվեց կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահը: (Վախճ. 1947 թ.):
- 1918 Սարդարապատի չորս օրյա հերոսամարտը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Տրապիզոնի հայության տեղահանության և կոտորածի հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1924 Ծնվեց հայազգի ֆրանսիացի երգիչ, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

