
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
- Մինչ հհշական ակտիվիստներն աղմկում են մարտի 1-ի անկարգությունների ոգեշնչողների եւ անմիջական մասնակիցների նկատմամբ շարունակվող անլուր հետապնդումների մասին, հայրենի «քաղբանտարկյալները» մանրից ազատ են արձակվում եւ վերադառնում մարտական դիրքեր։

Որքանո՞վ իրավաչափ է այս գործընթացը. արդյոք իշխանությունները տեղի են տալիս քաղաքական հայացքների համար ձերբակալվածներին անհապաղ ազատելու ներսուդրսից լսվող պահանջների՞ն, թե՞ ակտիվիստներին ներկայացված մեղադրանքներն իսկապես համարժեք չէին նրանց գործողություններին, եւ իրավապահներն ստիպված են վերանայել իրենց գնահատականները։ Մեր հարցերին պատասխանում է արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
-Մի կողմ թողնենք, որ որեւէ մեկը չի կարող նման «պահանջ» ներկայացնել իշխանություններին։ Շատ ավելի էական է, թե նման «պահանջների» դեպքում ինչպես պետք է վարվեն նախաքննությունն իրականացնող մարմինները։ Եթե ընդունենք, որ կան իրավական հիմքեր կալանավորված անձանց ազատ արձակելու, այս դեպքում տրամաբանական հարց է առաջանում. ի՞նչ հիմքով են այդ մարդիկ պահվում ազատազրկման վայրերում։
Խնդիրը հետեւյալն է. եթե կան հիմնավոր փաստարկներ, որ տվյալ անձը չի խուսափի քննությունից, չի խոչընդոտի քննչական գործողությունների իրականացմանը, բնականաբար, հաշվի առնելով նաեւ կատարված արարքի ծանրությունը, ապա խափանման միջոցը կարող է փոխվել, նրա նկատմամբ կարող են կիրառվել ազատազրկման հետ կապ չունեցող այլ խափանման միջոցներ։ Իսկ եթե խոսքը առանձնապես ծանր հանցագործության մասին է, այդ փաստն արդեն իսկ բավարար է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
Բայց այդ ամենը պետք է արվի իրավական հարթության վրա, ոչ թե պահանջելով, աղմկելով, հարցեր բարձրացնելով։
Քրեական հետապնդում իրականացնող մարմինները այդ սկզբունքով են առաջնորդվել՝ շատ մարդկանց ազատ արձակելով, համոզվելով, որ նրանք չեն խուսափի, չեն խոչընդոտի քննությանը։ Ինչ վերաբերում է մյուսներին, հնարավոր է, որ առաջիկայում էլի ինչ-որ մարդիկ ազատ արձակվեն։
Բայց դա չպետք է ուղղակիորեն կապել ինչ-որ հարցեր, պահանջատիպ խնդիրներ բարձրացնելու հետ։ Անգամ եթե որեւէ մեկը իրավասու լիներ նման պահանջ առաջ քաշել, դա կարող էր արվել միայն օրենքի շրջանակում։ Այսինքն՝ սա որեւէ միջազգային կառույցի խնդիրը եւ լիազորությունը չէ։ Նաեւ միջազգային կոնվենցիան հստակ սահմանում է այդ հիմքերը ամրագրելով, որ եթե մարդը կատարել է առանձնակի ծանր հանցագործություն, դա արդեն բավարար հիմք է, որպեսզի նրա նկատմամբ չկիրառվեն գրավի եւ ազատազրկման հետ կապ չունեցող այլ խափանման միջոցներ։
Եթե նախաքննություն իրականացնող մարմինը, մեկ անգամ եւս ուսումնասիրելով իր ունեցած տվյալները, հանգի համապատասխան եզրակացության, կալանքը որպես խափանման միջոց փոխելու դեպքեր էլի կլինեն։
-Արմատական լիդերները, խափանման միջոցը փոխելը քիչ համարելով, պահանջում են ընդհանրապես դադարեցնել քրեական հետապնդումը ԼՏՊ-ի կողմնակիցների նկատմամբ։ Ասել է թե՝ կարճել քրեական գործը եւ բոլորին անխտիր «անպարտ» ճանաչել։
-Քրեական գործը կարճելու մասին, իհարկե, խոսք լինել չի կարող։ Դա անհեթեթ կլիներ։ Իրենք «պահանջում» են ոչ միայն փոխել խափանման միջոց կալանքը, այլեւ այս փուլում վերացնել քաղաքական հետապնդումը, բայց անգամ այդ պարագայում դա չի նշանակում ընդհանրապես դադարեցնել քննչական գործողությունները։
Որովհետեւ կա նաեւ երկրորդ մոտեցումը. որ քրեական գործի շրջանակներում պետք է պարզվեն այլ հանգամանքներ, օրինակ, ոստիկանության կողմից ուժի կիրառման գերազանցում եղե՞լ է, թե՞ չի եղել։ Այս մասով որեւէ մեկը կարծես թե քննչական գործողությունները դադարեցնելու պահանջ չի ներկայացրել։ Այս երկու ուղղություններով էլ քննություն տարվում է։
Ավելին՝ շուտով կտեսնեք, որ չենք բավարարվելու այդ հարցերի քննարկումը զուտ նախաքննության շրջանակում իրականացնելով։ Որքանով օրենքը հնարավորություն է տալիս, այս հարցերը կդառնան խոր, մասնագիտական եւ համակողմանի քննարկման առարկա նաեւ այլ կառույցներում։
-Նկատի ունեք խորհրդարանում ձեւավորվելիք ժամանակավոր հանձնաժողո՞վը։
-Ոչ միայն։ Քննարկման փուլում գտնվող հարցերին սպառիչ պատասխան տալու նպատակով նախատեսվում է ստեղծել գերատեսչական այլ մարմիններ։
Ինչ վերաբերում է քրեական հետապնդումը դադարեցնելուն, կարող ենք այդ մասին միանշանակ խոսել միայն մի դեպքում. եթե խոսքը վերաբերում է 300 կամ 301 հոդվածներին։ Իսկ ընդհանուր բնույթի մեղադրանքները որեւէ առնչություն չունեն քաղաքական հետապնդման, քաղաքական շարժառիթների հետ։ Դիցուք, անօրինական զենք պահելը որեւէ կերպ չի կարող համարվել քաղաքական հայացքների դրսեւորում, խոսքի ազատության հետ որեւէ աղերս չունի։ Սրա գնահատականը պետք է տրվի։
Իսկ եթե կլինեն դեպքեր, որոնք բացառապես կառնչվեն կամ աղերսներ կունենան, ընդունենք՝ խոսքի ազատության հետ եւ որոշակի իմաստով կարող են մեկնաբանվել որպես ոտնձգություն ժողովրդավարության նկատմամբ, այստեղ միգուցե գնահատականները վերանայելու անհրաժեշտություն լինի։
Բայց մի մոռացեք, որ քրեական քաղաքականությունը էպիզոդիկ բնույթ չպետք է ունենա։ Այսինքն՝ կախված չպետք է լինի պահի թելադրանքից. այս պահի համար՝ մի քաղաքականություն, հաջորդ պահի համար՝ այլ քաղաքականություն։ Արդարադատության արդյունավետությունը, հիմնական պահանջը միասնականության սկզբունքն է։ Եթե որեւէ մեկը անօրինական զենք պահելու համար կրել է քրեական պատասխանատվություն 5 տարի առաջ, ապա նույն կերպ պետք է պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր դա կանեն այսօր կամ հինգ տարի հետո։
Այլապես, եթե ինչ-ինչ գործողություններ փոխկապակցվեն քաղաքական որոշ իրադարձությունների հետ եւ ինչ-որ մարդկանց նկատմամբ ակնհայտորեն ավելի մեղմ վերաբերմունք դրսեւորվի, չեմ կարծում, թե դա կարող է նպաստել հանցավորության դեմ պայքարին կամ հանցավորության մեղմացմանը։
Շարունակելի
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
SAV գրել է:
Arajin hertin petq e unenaq ayd "iravakan hartutyun@" vor@ Hayastanum miayn yerazanq e darcel zoxovurdi hamar xuligan "karavarutyun" patcharov.
Hazar amot dzer steri hamar. Anamotabar xexaturum eq amen inch ev dzez hamarum "hayoc ashxarh" voxormeliner kam el petakan karavaroxer. Voxbam @zdez.
ԻՆՉՊԵՍ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին 3
Այն բանից հետո, երբ Հանրապետականը հաղթեց ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական ընտրություններում, նրան անհրաժեշտ էր նեցուկ՝ ժողովրդի առաջավոր հատվածի տեսքով։ Շտապ հրավիրեց Հանրապետականը երեք դյուցազուններին՝ ...ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 29
1992 թվականի հունիսի 29-ին հայկական ջոկատները Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղը ադրբեջանցիներից ազատագրելու հրաման էին ստացել։ Թշնամին գրավել էր նաեւ հարեւան գյուղերը՝ Թալիշը, Չայլուն եւ մեր տղաներին ...ՏՂԱՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆՈՐԵՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հանդիպումով, որ տեղի է ունենալու Աբովյանի քաղաքային մարզադաշտում, այսօր մեր երկրում կմեկնարկի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի էլիտ խմբի ընտրական մրցաշարը, ...ՊԱՏՐԱՍՏ Է ՎՃԱՐԵԼ 1 ՄԼՆ ԵՎՐՈ
Ռումինական «Ստյաուա» ֆուտբոլային ակումբը պատրաստ է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանի համար Տիմիշորայի «Պոլիտեխնիկային» վճարել 1 մլն եվրո: Ակումբի սեփականատեր Ջիջի Բեկալին հայտարարել ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հհշական լրատվամիջոցներն այս օրերին կաշվից դուրս են գալիս մեղադրյալի կամ ամբաստանյալի կարգավիճակում գտնվող յուրայիններին քաղբանտարկյալ ներկայացնելու համար
Նրանց թվում են նաեւ Քրեական օրենսգրքի 149-րդ ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գները դարձյալ սկսել են բարձրանալ
Մարտին արձանագրված պասիվացումից հետո մայրաքաղաքի բնակարանային շուկան աստիճանաբար վերականգնվում է։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, ավելացել են գործարքները, ...ԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ՝ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐՈՎ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ կեսօրին աշխատանքն սկսեց Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովը
Վերանկախացումից հետո Հայաստանում արդեն երրորդ անգամ գումարվող այս ժողովին մասնակցում են աշխարհի 30 երկրներում գործող ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Մինչ հհշական ակտիվիստներն աղմկում են մարտի 1-ի անկարգությունների ոգեշնչողների եւ անմիջական մասնակիցների նկատմամբ շարունակվող անլուր հետապնդումների մասին, հայրենի «քաղբանտարկյալները» մանրից ազատ են արձակվում ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԵՋ ԷԼ ԿԱՆ «ԸՆՏՐՅԱԼՆԵՐ»
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Մեր այսօրվա զրուցակիցը «Ոգու փորձություն» կամավորականների միավորում ՀԿ Գյումրիի խորհրդի նախագահ, «Կայունություն» դաշինք ՀԿ-ների միավորման խորհրդի անդամ ԱՎԵՏԻՔ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ է
-Նախագահական ընտրություններում ...1918 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴԻՆՅԱՆ Պատմական գիտությունների դոկտոր 2
3. Ովքե՞ր կերտեցին Սարդարապատի հրաշքը
Փաստերը վկայում են, որ 1918 թվականի հերոսամարտերում վճռորոշ դեր են խաղացել ոչ թե ֆիդայական-անկանոն խմբերն ու հապշտապ հավաքված աշխարհազորայինները, այլ առաջին աշխարհամարտում ...ԼԵՎՈՆԻ ԷՄԻՍԱՐՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 3
Ներքաղաքական կյանքի զարգացումները ցույց են տալիս, որ գնալով ավելի են թեժանում քննարկումները Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 17-ին Հայաստանի վերաբերյալ ընդունած թիվ 1609 բանաձեւի շուրջ։ Հատկապես ...ՄՐՑՈՒՅԹ՝ «ԱՄԵՆԱՄԵԾ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերջին ժամանակներս, հետընտրական գործընթացների շուրջ Արեւմուտքից հնչող խիստ գնահատականների ու պահանջների հետ կապված, հասարակության մեջ նկատելիորեն ուժգնացել են հակաամերիկյան տրամադրությունները։ Կարեւոր ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցչի հետ: ...ՆՈՐ ԽՈՍՆԱԿ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին հրամանագիր է ստորագրել Վիկտոր Սողոմոնյանին ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Ֆարմանյանը նշանակվել ...ԵԿԵՂԵՑԻ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Թբիլիսիի Սբ Նորաշեն հայկական եկեղեցու ճակատագրով մտահոգ, դիմել է վարչապետին: Երեկ Տ.Սարգսյանը տեղեկացրեց, որ հանձնարարական է տրվել արտաքին գործերի նախարարին՝ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ
Ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի. «Ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության ճամբարում լինելը ինքնանպատակ չէ։ Քաղաքական որեւէ կարգավիճակ պարտադրված չի կարող լինել։ Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ...ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՋԱՆՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ
«Այսօր մեր երկրի առջեւ ծառացել են կարեւոր մարտահրավերներ` այնպիսիք, որոնց լուծումը պահանջելու է բովանդակ հայ ժողովրդի ջանքերի միավորումը: Պետք է արդիականացնենք քաղաքական դաշտն ու տնտեսությունը, վերականգնենք ...ՄԵՆՔ ՀԱԿԱՈՒԺ ՉԵՆՔ ՈՒ ՉԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ
«Մենք հակաուժ չենք ու չենք դառնալու: Մենք ո՛չ հակաամերիկյան, ո՛չ հակաանգլիական, ոչ էլ հակառուսական ուժ ենք, բայց գիտենք ամեն ինչից վեր դասել մեր երկրի ինքնիշխանությունը, մեր արժանապատվությունը: Այդպիսին ...ՄԵՐՈՆՔ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Վրաստանում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պատգամավորի մանդատի համար պայքարում էր 10-ից ավելի հայ թեկնածու: Համաձայն կանխատեսումների, նրանցից պատգամավոր դառնալու ռեալ հնարավորություններ ...ՊԱՐԶԵՑԻՆ
Մոսկվայի կենտրոնում մայիսի 19-ին սպանված անձի ինքությունը պարզվել է. նա 1962թ. ծնված Վարդան Հայրապետյանն է: Սպանվածի մոտ հայտնաբերվել է ԽՍՀՄ նմուշի անձնագիր, ըստ որի՝ Վ.Հայրապետյանը ծնվել է Տավուշի մարզի ...ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարաձգել է Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կալանքի ժամկետը:ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՊԵՏՔ Է ՏՐՎԻ
«Ինչ վերաբերում է քրեական հետապնդումը դադարեցնելուն, կարող ենք այդ մասին միանշանակ խոսել միայն մի դեպքում. եթե խոսքը վերաբերում է 300 կամ 301 հոդվածներին։
Իսկ ընդհանուր բնույթի մեղադրանքները որեւէ առնչություն ...ՈՒՏՈՂԸ ԳԻՏԻ, ՉՈՒՏՈՂԸ Ի՞ՆՉ ԻՄԱՆԱ
Ինչպե՞ս են ազատամարտիկները վերաբերվում բանակը կրճատելու, սահմանները բացելու Տեր-Պետրոսյանի կարգախոսներին։
Ըստ «Ոգու փորձություն» կամավորականների միավորում ՀԿ Գյումրիի խորհրդի նախագահ ԱՎԵՏԻՔ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ. ...ԱԳՐԵՍԻՎ ԵՆ
«Երկրների խաղաղասիրության եւ անդորրի վարկանիշի» 2008թ. ինդեքսում 140 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցրել է 101-րդ տեղը եւ ճանաչվել աշխարհի ամենաագրեսիվ երկրներից մեկը: Հետխորհրդային երկրների մեջ ամեախաղաղասերը ...ԿՈՆՍԻԼԻՈՒՄ
Նախնական կալանքում գտնվող Արամ Կարապետյանի պաշտպանի միջնորդությամբ հրավիրվել է բժշկական կոնսիլիում, որի կազմում են եղել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ա.Ա.Ռոստոմյանը, նույն կենտրոնի գլխավոր ...ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ
1Երեկ իր տան շենքի մուտքի մոտ հանկարծամահ է եղել ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը: Նա ժամանակին սրտի վիրահատության էր ենթարկվել:ՄԻԿԱՆ ԹԱԽՏԱԲԻԹԻ ՉԻ՛։ ՆՐԱՆ ԳԱԶՈՎ ՉԵՍ ՍԱՏԿԱՑՆԻ
Երեկ, ժամը 15-ի սահմաններում, Տերյան փողոցում, Առաջադիմական կուսակցության նախկին առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը գազի ատրճանակով կրակել է Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի վրա: ...
ՈՉ ՄԻԱՅՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ, ԱՅԼԵՎ ՆԵՐՔԱՇՎԱԾ ԵՆ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՓՈՐՁՈՒՄ ՍՊԱՆԵԼ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ
ՀՈՌԻ ԲԱՐՔԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼՈՒ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆՉ ԶԵՆՔԻՑ ԵՆ ՄԱՀԱՑԵԼ ՄԱՐՏԻ 1-2-Ի ԶՈՀԵՐԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԿԱՇԱՌԱԿԵՐ ՊՐՈՖԵՍՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԺԿ-Ն ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՐԵՎԷ ՆՈՐ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԻՐԵՆ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԻ ՍԻՐՏԸ ՆՈՒՐԲ Է՝ ԷԼ ՉԻ ԴԻՄԱՆԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ԵԹԵ ԿԱ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ... ԻՆՁ ՄԵՂԱՎՈՐ ԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ»
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
- 1864 Թուրքական զորքերը արշավում են Սասունի վրա, սակայն հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը, նահանջում են:
- 1907 Ծնվեց կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահը: (Վախճ. 1947 թ.):
- 1918 Սարդարապատի չորս օրյա հերոսամարտը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Տրապիզոնի հայության տեղահանության և կոտորածի հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1924 Ծնվեց հայազգի ֆրանսիացի երգիչ, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան):
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

